Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ՀՀ օրենքներ

ՀՀ օրենքը "Դեղերի մասին"

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում դեղերի շրջանառությունը, որն ընդգրկում է դրանց արտադրությունը, պատրաստումը, կշռաչափումը, փաթեթավորումը, գրանցումը, որակի հսկողությունը եւ այլ գործողություններ` դեղերի ստացման կամ ոչնչացման նպատակով: Կարգավորում է նաեւ դեղերի ձեռքբերումը, պահպանումը, պահեստավորումը, բաշխումը, բացթողնումը, վաճառքը, արտահանումը, ներմուծումը, դրանց մասին տեղեկատվությունը, գովազդը, սահմանում է Հայաստանի Հանրապետության պետական մարմինների լիազորություններն այդ ոլորտներում...

ՀՀ օրենքը "ՄԻԱՎ-ից առաջացած հիվանդության կանխարգելման մասին"

«Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած կանխարգելման մասին» ՀՀ օրենքը սահմանում է մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման, ախտորոշման եւ հսկողության իրականացման կարգը, ինչպես նաեւ մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման կազմակերպական, իրավական, տնտեսական եւ ֆինանսական հիմունքները...

ՀՀ օրենքը "Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին"

Այս օրենքը սահմանում է մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու իրավական հիմքերը, դոնորի, ռեցիպիենտի և բժշկական հաստատությունների իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև կարգավորում է փոխպատվաստման հետ կապված հարաբերությունները: Այն ընդունվել է 2002 թվականի ապրիլի 16-ին:
Սույն օրենքի դրույթները չեն տարածվում մարդու վերարտադրողականության գործընթացի հետ առնչվող օրգանների, դրանց մասերի ու հյուսվածքների (ձվաբջիջ, ձվարաններ, ամորձիներ, սերմնահեղուկ, էմբրիոններ), արյան և դրա բաղադրամասերի վրա...

ՀՀ օրենքը "Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից սոցիալական ապահովագրության մասին"

Սույն օրենքը կարգավորում է ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության իրականացմանն առնչվող հարաբերությունները...

ՀՀ օրենքը "Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին"

Սույն օրենքը սահմանում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության իրավական, տնտեսական, կազմակերպական հիմքերը, նպատակները, սկզբունքները եւ ձեւերը...

ՀՀ օրենքը "Երեխաների իրավունքների մասին"

Սույն օրենքը սահմանում է երեխայի իրավունքները, պետության, համապատասխան մարմինների եւ քաղաքացիների պարտականությունները, ինչպես նաեւ երեխայի իրավունքների պաշտպանության բնագավառում պետական քաղաքականության իրականացման ծրագրային հիմունքները եւ կարգավորում է դրանց հետ կապված հարաբերությունները...

ՀՀ օրենքը "Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին"

Սույն օրենքը կարգավորում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց իրենց ընդունակություններին եւ կարողություններին համապատասխան կրթություն ստանալու իրավական, կազմակերպական եւ ֆինանսական հիմքերը, ինչպես նաեւ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության կազմակերպման բնագավառում հարաբերությունների մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները...

ՀՀ օրենքը

«Գովազդի մասին» ՀՀ օրենքը սահմանում է հանրապետության տարածքում գովազդի ստեղծման եւ տարածման իրավական հիմքերը...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ