Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Բժշկի ընդունարանում

Սեզոնային դեպրեսիաներ. հարցազրույց Գայանե Ղալումյանի հետ. izmirlianmedicalcenter.com

Սեզոնային դեպրեսիաներ. հարցազրույց Գայանե Ղալումյանի հետ. izmirlianmedicalcenter.com

–   Ի՞նչ ասել է սեզոնային դեպրեսիա:

–   Սեզոնային և հետտոնական դեպրեսիաները սկսում են, երբ տոնական վիճակներն ավարտվում են, սպասելիքները վերանում են, մարդն ինչ-որ նոր բան է ուզում, որը` չկա, սկսում է ներքին դատարկություն զգացողությունը: եվ ահա, երբ չեն արդարացվում սպասելիքները և առկա է հարմարողականության հետ կապված դժվարություններ, վրա է հասնում դեպրեսիան: Դրան նպաստում է նաև սեզոնային եղանակը` որբ օրերը մռայլ են ու անարև:

Սեզոններն են՝ անցումը դեպի գարուն, երբ անհամբեր սպասում են գարնանը, տաք օրերին: Գարնանը դեպրեսիաներն ավելի քիչ արտահայտված են, ամռանը մարդիկ հարմարվում, ադապտացվում են, իսկ աշնան վերջը ևս դեպրեսիային նպաստող շրջան է: Սովորաբար, դեպրեսիաները հաճախ արևի, լույսի պակասից են հայտնվում:

–   Որո՞նք են դեպրեսիայի պատճառները և ովքե՞ր են ավելի հակված դեպրեսիաների:

–   Պատճառներն են հատկապես սուր և քրոնիկ սթրեսները: Դեպրեսիայի առավել հակված են ոչ ճկուն մարդիկ, նշանակություն կարող են ունենալ նաև ժառանգականությունը, մանկական տարիքի հոգեբանական խնդիրները, ընդհանուր հոգեբանական տրավմաները: Այս մարդիկ խոցելի խումբ են և որպես պաշտպանական ռեակցիա, նրանք, ասես, կարծրանում են հոգով, հուզական չեն, ճնշում են հույզերը, ինչը տանում է դեպրեսիայի:

–   Ինչպե՞ս է արտահայտվում դեպրեսիան:

–   Դեպրեսիան հույզ չէ, այդ ժամանակ ոչինչ չեն ուզում անել, անտարբեր են, կորցնում են հետաքրքրություններն ամեն ինչի նկատմամբ: Նպատակներ չկան, մարդը գործել չի ուզում, նրա համար խթան չկա ապրելու: Լինում է հոգնածություն, գունատություն, վատ ինքնազգացողություն, կրճատվում են շփումները մարդկանց հետ, մեկուսանում են:

Առաջանում է կարծրատիպ, խորքային համոզմունք, որ նա անհաջողակ է, ոչնչի չի կարող հասնել, իջնում է ինքնագնահատականը, սեփական ուժերի նկատմամբ վստահությունը: Ոմանք կարող են չարանալ, դառնալ նաև ագրեսիվ, նախանձ է առաջանում շրջապատողների նկատմամբ, թե ինչու նրանց մոտ ամեն բան ստացվում է: Դրանք աղճատված, իռացիոնալ մտքեր են, սխալ ընկալումներ, որոնք նախանձ են առաջացնում, հիանդները համեմատվում են այլ մարդկանց հետ, ինչը կործանարար է:

–   Ի՞նչ բարդություններ և վտանգներ կարող են առաջանալ:

–   Եթե դեպրեսիան ժամանակին չկարգավորվի, բժշկի օգնություն չլինի, այն կարող է խորանալ և դառնալ պսիխոտիկ, հոգեբուժական խնդիր: Այդ դեպքում արդեն հոգեբույժի և լուրջ հոգեբուժական դեղորայքի կարիք է առաջանում:
Դեպրեսիայի վտանգներից է ինքնասպանության՝ սուիցիդի վտանգը, երբ մարդն ապրել չի ուզում, սուիցիդալ մտքեր են առաջանում:

–   Ինչպե՞ս է բուժվում դեպրեսիան:

–   Դեպրեսիայից դուրս գալու համար պետք է լավատեսորեն տրամադրվել կյանքին, հետտոնականից միանգամից կարողանալ անցնել առօրյա կյանքի, անպայման ունենալ նպատակներ և դրանց հասնելու համար մշակել իրատեսական քայլեր ու փորձել առաջնորդվել դրանցով:

Շատ կարևոր է գոհունակությունը, պետք է ամեն օր առօրյայի մեջ գտնել դրական կետեր և շնորհակալ լինեն դրանց համար՝ թե՛ արևի, թե՛ պայծառ օրվա համար: Երեկոյան՝ անցած օրն ամփոփելիս, պետք է դժվարությունները չհիշել, այլ միայն` դրականը:

Արդյունավետ է մաքուր օդում զբոսանքը, ֆիզիկական վարժությունները, օրական անհրաժեշտ չափով (1-1,5 լիտր) ջուր խմելը: Երբ ջրի քանակը պակաս է, տխուր վիճակ է սկսվում, չնայած մարդն ինքը պատճառը չի հասկանում: Նման դեպքերում պետք է դիմել հոգեբանի օգնությանը և ստանալ համապատասխան հոգեբանական օգնություն:

Գոյություն ունեն հոգեբանական թերապիայի տարբեր մեթոդներ՝ կոգնիտիվ վարքաբանական թերապիա, արտթերապիա, մարմնակողմնորոշիչ թերապիա և այլն:

Կոգնիտիվ վարքաբանական թերապիայի ժամանակ հոգեբանը փորձում է օգնել պացիենտին, որպեսզի նա հասկանա իր խնդիրը, փոխի իր վարքային մոդելը: Արդյունքում, երբ գիտակցվում է խնդիրը, փոխվում է հիվանդի վերաբերմունքը խնդրի նկատմամբ, այն կարգավորվում է:
Արտթերապիան աշխատում է արվեստի բոլոր ճյուղերի հետ, այստեղ աշխատում են հիմնականում նկարչաթերապիայով: Կա նաև ավազաթերապիա և այլն: Արտթերապիան օգնում է, որ պացիենտը, ով դժվարանում է իր խնդիրները ներկայացնել, կարողանա դա անել ոչ վերբալ ձևով: Արտթերապիայի յուրաքանչյուր ձև, միաժամանակ, և՛ ախտորոշիչ է, և՛ թերապևտիկ:

Մարմնակողմնորոշիչ մեթոդը պսիխոսոմատիկան է: Ցանկացած հոգեբանական խնդիր օրգանիզմի վրա շ իր արտահայտման ձևն է գտնում, այսինքն, լինում են նաև մարմնական ինչ-որ գանգատներ: Եվ այդ գանգատներով ևս կարելի է հասկանալ պացիենտի հոգեբանական խնդիրները:

Բուժման համար պացիենտին տնային աշխատանքներ են տրվում, հրահանգներ, որպեսզի տանը կարողանա իր վարքը կարգավորել: Նրանք գրում են իրենց մտքերը և թե ինչ իրավիճակում դրանք առաջացան, իսկ հետո քննարկվում են հոգեբանի հետ: Արդյունքում, պացիենտը հասկանում է, որ ինքը միշտ չէ, որ անհաջողակ է, որ եղել են շատ դեպքեր, երբ հաջողության է հասել: Դրանք կոչվում են ինսայթներ, երբ հասկացողության են հասնում, կատարսիսի՝ ինքնամաքրման: Այս պարագայում իռացիոնալ մտքերը փոխվում են ռացիոնալի: Պացիենտը ձեռք է բերում հետագայի համար անհրաժեշտ հմտություններ, և արդեն դժվար իրավիճակներում կարող է ինքնուրույն դուրս գալ:

–   Ինչպե՞ս խուսափել դեպրեսիայի առաջացումից:

–   Ոչ-ոք ապահովագրված չէ սթրեսներից, բայց դրանց նկատմամբ պետք է ճիշտ վերաբերմունք մշակել: Երբ սպասելիքները չեն արդարացվում, մարդը հուսահատվում է, հուսալքվում: Դրա համար պետք է անմիջապես մեծ նպատակներ չդնել, նախ փոքր քայլերի ձգտել, որոնք հնարավոր է իրականացնել, հասնել դրանց, ոգևորվել և գնալ դեպի հաջորդ փոքր նշաձողը: Նշաձողը միանգամից բարձր դնելը և չկարողանալը դրան հասնել, բերում է հուսահատության:

Դեպրեսիայից խուսափելու համար պետք է նաև վախի, վատ տրամադրության ժամանակ փորձել վերլուծել, թե ինչու է այն առաջացել, հասկանալ պատճառը, ինչո՞ւ չի կարողանում շփվել շրջապատողների հետ: Ինքնուրույն փորձը՝ սեփական վիճակը հասկանալու, օգնում է լուծել  խնդիրը:

Պետք է չթաքցնել վախերը, հույզերը, այլ պետք է փորձել արտահայտել դրանք, չվախենալ սխալվելուց:  Պետք է ամեն կերպ բարձրացնել ինքնագնահատականը, սիրել, հարգել սեփական անձը, հասկանալ, որ եթե ծնվել է, ապա ունի իր միսիան, իր արժեքը, իր պարտականությունները: Պետք է անպայման գտնել  համապատասխան, հաճելի զբաղմունք:

Գայանե Ղալումյան Ալբերտի,
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի կլինիկական հոգեբան,
Սթրեսի և ցավի կառավարման կենտրոնի արտթերապիայի դասախոս

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Էլեկտրոէնցեֆալոգրաֆիկ հետազոտություն. հարցազրույց «Արմենիա» ԲԿ նեյրոֆիզիոլոգ Աննա Չախոյանի հետ. armeniamedicalcenter.am
Էլեկտրոէնցեֆալոգրաֆիկ հետազոտություն. հարցազրույց «Արմենիա» ԲԿ նեյրոֆիզիոլոգ Աննա Չախոյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է էլեկտրոէնցեֆալոգրաֆիկ (ԷԷԳ) հետազոտությունը:

Էլեկտրոէնցելոգրաֆիան գլխուղեղի ֆունկցիոնալ, ոչ ինվազիվ հետազոտություն է բիոէլեկտրական ակտիվության գրանցման միջոցով...

Ախտորոշում Նյարդաբանություն
Լապարոսկոպիկ վիրահատություն. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Տիգրան Լազրի Նալբանդյանը. izmirlianmedicalcenter.com
Լապարոսկոպիկ վիրահատություն. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Տիգրան Լազրի Նալբանդյանը. izmirlianmedicalcenter.com

Ի՞նչ է լապարոսկոպիկ վիրահատությունը

Լապարոսկոպիկ վիրահատությունները ժամանակակից վիրաբուժության անքակտելի մասն են,  որի ժամանակ...

Վիրաբուժություն
Էպիթելային պոչուկային ուղիների բորբոքում՝ «պոչուկի կիստա» (Pilonidal sinus disease) արմատական բուժումը. հարցազրույց Ալեքսանդր Ղուրբանյանի հետ. izmirlianmedicalcenter.com
Էպիթելային պոչուկային ուղիների բորբոքում՝ «պոչուկի կիստա» (Pilonidal sinus disease) արմատական բուժումը. հարցազրույց Ալեքսանդր Ղուրբանյանի հետ. izmirlianmedicalcenter.com

-Պրոկտոլոգիական հիվանդությունները Հայաստանում բավականին տարածված են և այդ հիվանդությունների շարքում տարածվածությամբ աչքի է ընկնում «պոչուկի կիստա» կոչվող՝ էպիթելային պոչուկային ուղիների բորբոքում...

Վիրաբուժություն
Թոքաբանության ծառայության կազմակերպումը` արդի միջազգային չափանիշներով. nairimed.com
Թոքաբանության ծառայության կազմակերպումը` արդի միջազգային չափանիշներով. nairimed.com

«Նաիրի» ԲԿ թոքաբանական ծառայությունը մատուցում է ամբուլատոր և ստացիոնար բոլոր ծառայությունները, որն իր որակական հատկանիշներով համապատասխանում է ժամանակակից միջազգային չափորոշիչներին, ինչը ժամանակի հրամայականն է...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Ընդհանուր վիրաբուժական ծառայութանը վերաբերող հարցերին պատասխանում է Արմինա Նալբանդյանը. armeniamedicalcenter.am
Ընդհանուր վիրաբուժական ծառայութանը վերաբերող հարցերին պատասխանում է Արմինա Նալբանդյանը. armeniamedicalcenter.am

–   Ինչպիսի՞ վիրաբուժական ախտաբանության դեպքերն են առավել հաճախ վիրահատվում Ձեր բաժանմունքում:

–   Քանի որ բաժանմունքն ընդհանուր վիրաբուժական է, վիրահատում ենք գրեթե բոլոր ախտաբանությունների ժամանակ...

Վիրաբուժություն Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Ի՞նչ է պետք իմանալ, եթե հոդացավն անհանգստացնում է Ձեզ
Ի՞նչ է պետք իմանալ, եթե հոդացավն անհանգստացնում է Ձեզ

Եթե մարդն առավոտյան արթնանում է բռնված մկաններով, դժվարանում է  շարժվել մեկ ժամից ավելի, և այդ նշանները  պարբերաբար կրկնվում  են,  սա վկայում է առավոտյան մկանային կարկամածության մասին, որը ռևմատոլոգիական հիվանդությունների...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Հարցազրույց «Իզմիրլյան» ԲԿ անոթային վիրաբուժության բաժնի վարիչ Վարդան Ոսկանյանի հետ. izmirlianmedicalcenter.com
Հարցազրույց «Իզմիրլյան» ԲԿ անոթային վիրաբուժության բաժնի վարիչ Վարդան Ոսկանյանի հետ. izmirlianmedicalcenter.com

Ե՞րբ է հիմնադրվել անոթային վիրաբուժության բաժանմունքը:


Բաժանմունքն ունի 3 տարվա պատմություն՝անոթային բաժանմունքի հետ կապված ավանդույթներով, որոնք մինչ մեր այս բաժանմունքի ձևավորվելը չկար բուժհաստատությունում...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Ամեն ինչ վահանագեղձի հանգույցների մասին thyroid.am մասնագիտական կայքում
Ամեն ինչ վահանագեղձի հանգույցների մասին thyroid.am մասնագիտական կայքում

Գաղտնիք չէ, որ վահանաձև գեղձի հիվանդությունները ամենաշատ տարածվածներից են Հայաստանում. մեծահասակ բնակչության ավելի քան 60 տոկոսն է տառապում վահանաձև գեղձի տարբեր հիվանդություններով: Բայց կա նաև ուրախալի հանգամանք...

Ներզատաբանություն
Ինֆեկցիոն հիվանդությունները և սեզոնայնությունը. հարցազրույց «Արմենիա» ԲԿ վարակաբան Նաիրա Ծատուրյանի հետ. armeniamedicalcenter.am
Ինֆեկցիոն հիվանդությունները և սեզոնայնությունը. հարցազրույց «Արմենիա» ԲԿ վարակաբան Նաիրա Ծատուրյանի հետ. armeniamedicalcenter.am

Կա՞ն ինֆեկցիոն հիվանդություններ, որոնց հավանականությունը և հանդիպման հաճախականությունը վերջին տարիներին առավել հաճախ է...

Վարակաբանություն
Փսորիազը` հրատապ խնդիր. հարցազրույց Հովհաննես Հովհաննիսյանի հետ
Փսորիազը` հրատապ խնդիր. հարցազրույց Հովհաննես Հովհաննիսյանի հետ

Դեռևս անբուժելի հիվանդություն համարվող փսորիազը մաշկաբանները հեշտությամբ են ախտորոշում: Այն անզեն աչքով էլ կարելի է տեսնել:

Հիվանդության ախտորոշման և ընթացքի մասին  պատմում է մաշկաբան...

Մաշկաբանություն
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի Սուրբ Ծննդյան և Ամանորի շնորհավորանքը և ուղերձը. izmirlianmedicalcenter.com
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի Սուրբ Ծննդյան և Ամանորի շնորհավորանքը և ուղերձը. izmirlianmedicalcenter.com

Հարգելի հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս՝ Սուրբ Ծննդյան և գալիք` 2019 թվականի առիթով, ցանկանում եմ, որ 2019 թվականը լինի առողջության, իմաստության, խաղաղության  և կայունության տարի: Մաղթում եմ, որ փոփոխությունների...

Ամփոփում ենք 2018-ը. «Իզմիրլյան» ԲԿ բուժական գծով փոխտնօրեն Տիգրան Նալբանդյանի Ամանորյա շնորհավորական ուղերձը. izmirlianmedicalcenter.com
Ամփոփում ենք 2018-ը. «Իզմիրլյան» ԲԿ բուժական գծով փոխտնօրեն Տիգրան Նալբանդյանի Ամանորյա շնորհավորական ուղերձը. izmirlianmedicalcenter.com

Անցնող 2018 թվականն «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի համար հաջողությունների ամրապնդման տարի էր: Նախորդ տարիների համեմատությամբ մենք ունենք հիվանդների դիմելիության և իրականացված վիրահատությունների կտրուկ աճ...

Շնչառական հիվանդացությունը մանկական տարիքում. Սերգեյ Սարգսյան. arabkirjmc.am
Շնչառական հիվանդացությունը մանկական տարիքում. Սերգեյ Սարգսյան. arabkirjmc.am

Շնչառական հիվանդություններն ամենահաճախն են հանդիպում, քանի որ հիմնականում վիրուսային ծագում ունեն և փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով: Հետևաբար, քանի դեռ հաճախ հանդիպող շնչառական վիրուսների...

Մանկական հիվանդություններ Թերապիա
Գիտական գործունեությունն Արաբկիր բժշկական համալիրում. Սերգեյ Սարգսյան. arabkirjmc.am
Գիտական գործունեությունն Արաբկիր բժշկական համալիրում. Սերգեյ Սարգսյան. arabkirjmc.am

«Արաբկիր» բժշկական համալիրում իրականացվող գիտական գործունեության մասին:

«Արաբկիր» բժշկական համալիրում, Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտում...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ