Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Բժշկի ընդունարանում

Լապարոսկոպիկ վիրահատություն. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Տիգրան Լազրի Նալբանդյանը. izmirlianmedicalcenter.com

Լապարոսկոպիկ վիրահատություն. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Տիգրան Լազրի Նալբանդյանը. izmirlianmedicalcenter.com

Ի՞նչ է լապարոսկոպիկ վիրահատությունը

Լապարոսկոպիկ վիրահատությունները ժամանակակից վիրաբուժության անքակտելի մասն են,  որի ժամանակ վիրահատությունները ներքին օրգանների վրա կատարվում է ոչ մեծ՝ սովորաբար 0,5-1,5 սմ անցքերից, այն դեպքում երբ ավանդական վիրահատությունները իրականացվում են մեծ կտրվածքների միջոցով: Լապարոսկոպիկ վիրահատությունները սովորաբար կիրառվում են վիրաբուժության շատ բնագավառներում և  որոշ հիվանդությունների բուժման համար դրանք դարձել են ոսկե ստանդարտ, այսինքն  վիրահատության մեթոդի ընտրության լավագույն տարբերակ:

Ի՞նչ մեթոդիկայով է իրականցվում լապարոսկոպիկ միջամտությունը

Լապարոսկոպիան իրականացվում է ախտորոշիչ և բուժական նպատակներով: Գրեթե բոլոր լապարոսկոպիկ վիրահատությունները իրականացվում են ընդհանուր անզգայացման տակ: Վիրահատության ընթացքում որովայնի խոռոչը լցվում է ածխաթթու գազ, ինչի հաշվին որովայնի պատը գմբեթի նման բարձրանում վերև, ինչպես օդապարիկը և վիրաբույժի համար բացվում է տեսադաշտ և վիրահատական տարածություն:   Այնուհետև ոչ մեծ կտրվածքից մտցվում է տեսախցիկը, որը հնարավորություն է տալիս տեսնել որովայնի խոռոչը էկրանի վրա, իսկ լրացուցիչ փոքր կտրվածքներով մտցվում են անհրաժեշտ գործիքները վիրահատակ միջամտությունը իրականացնելու համար: Լրացուցիչ կտրվածքների քանակը և տեղակայումները տարբեր են, կախված թե որովայնի խոռոչի օրգաններից որի վրա է նախատեսվում վիրահատական միջամտությունը, ինչպես նաև որոշակիորեն վիրաբույժի նախասիրությունից:

Ո՞ր հիվանդությունների ժամանակ է իրականացվում լապարոսկոպիա

Վիրաբուժական միջամտությունների սպեկտրը, որոնք իրականացվում են լապորոսկոպիկ եղանակով շատ լայն է, սկսած որդանման ելունի և լեղապարիկի հեռացումից, ճողվածքների կապակցությամբ վիրահատություններից մինչև ստամոքսի, ենթաստամոքսային գեղձի, հաստ և ուղիղ աղիների մասնահատումը: Լապարոսկոպիկ վիրահատությունները շատ մեծ հաճախականությամբ և հաջողությամբ կիրառվում են նաև ուրոլոգիական և գինեկոլոգիական հիվանդությունների բուժման ժամանակ:
Մեր հիվանդանոցում լապարոսկոպիիկ եղանակով վիրաբուժական միջամտություններից առավել հաճախ իրականացվում են խոլեցիստէկտոմիա (լեղապարիկի հեռացում), ապպենդէկտոմիա (որդանման ելունի հեռացում), հերնիոպլաստիկաներ (ճողվածքահատումներ): Մեծ հաջողությամբ կիրառում ենք նաև որոշ գինեկոլոգիական և ուրոլոգիական հիվանդություների բուժման ժամանակ:
 
Ի՞նչ առավելություն ունի, եթե համեմատենք բաց վիրահատության հետ

Լապարոսկոպիկ վիրահատությունների առավելություններից են փոքր տրավմատիզմը, ստացիոնարում գտնվելու ժամանակի զգալի կրճատումը, արագ վերականգնումը հետվիրահատական շրջանում, ցավային զգացողությունների խիստ նվազումը, հետվիրահատական սպիների գրեթե բացակայությունը, արյան մինիմալ կորուստը: Աղիների աշխատանքի վերականգնումը  նույնպես տեղի է ունենում ավելի արագ և հիվանդները ավելի շուտ են սկսում սնվել:

Վերոնշյալ առավելությունները սիրտ-անոթային, թոքային և այլ հիվանդություններով տառապող անձանց համար ունի շատ մեծ նշանակություն, քանսզի թույլ է տալիս խուսափել հարկադիր անկողնային վիճակով պայմանավորված մի շարք բարդությունների զարգացումից:

Լապորոսկոպիկ  վիրաբուժություը  կարողացավ հաջողությամբ փոխարինել բաց վիրաբուժությանը,  նաև շնորհիվ  նրա, որ ստացվող պատկերը շատ ավելի մեծ է քան վիրաբույժը կարող է տեսնել սեփական աչքերով բաց վիրահատության ժամանակ, որովետև ժամանակակից լապարոսկոպիկ սարքավորումները հանարավորություն են տալիս տեսնել պատկերը մինչև 40 անգամ մեծացված տեսքով, բացի այդ օգտագործվող օպտիկան թոյլ է տալիս վիրահատվող օրգանը տեսնել տարբեր անկյան տակ տարբեր կողմերից: Հհստակ մեծացված պատկեր ստանալըառաջին հերթին, օգնում է ճիշտ ախտորոշմանը և դրա շնորհիվ կարող է անգամ ժխտվել վիրաբուժական հիվանդության առկայությունն ու հիվանդին ազատել ավելորդ ֆիզիկական և հոգեկան տրավմայից:

Լապարոսկոպիկ եղանակով  իրականցվող վիրահատությաններից հետո կպումային բարդությունների զարգացման վտանգը նվազագույն է, քանի որ բացակայում է վիրաբույժի և մառլային անձեռոցիկների անմիջական կոնտակտը ներքին օրգանների հետ:
Լապարոսկոպիկ վիաբուժության կիրառումը ապահովվում է նաև մեծ տնտեսական էֆեկտիվություն, քանի որ հիվանդն ավելի քիչ օրեր է անցկացնում ստացիոնարում, նրա բուժման համար ավելի քիչ դեղորայք և բուժական պարագաներեն օգտագործվում:

Ի՞նչ է լապարոսկոպիկ համակարգը

Լապարոսկոպիկ էնդոսկոպիկ համակարգը իր մեջ ներառում է էնդոսկոպիկ տեսախցիկը, տեսամոնիտորը, էնդոլապարոսկոպը կամ ստանդարտ լապարոսկոպը օպտիկայով, լույսի աղբյուրը իր մալուխով, ինսուֆլյատորը (գազամղիչ համակարգ է, որի օգնությամբ որովայնի խոռոչ է ներմղվում ածխաթթու գազը), լապարոսկոպիկ ասպիրատոր-իրիգատորը (հեղուկ մղող և հեղուկ արտածծող սարք է որովայնի խոռոչում առկա բիոլոգիական հեղուկների հեռացման և լվացում կատարելու համար), էլեկտրոկոագուլացիոն բլոկ մոնո- և բիպոլյար գործիքների և էլեկտրոդների հավաքածույով՝(սարքը նախատեսված է հյուսվածքների հատման և արյունահոսությունների դադարեցման համար) և լապարոսկոպիկ գործիքների հավաքներ:

Որո՞նք են լապարոսկոպիայի հակացուցումները

Բացարձակ հակացուցումներ լապորոսկոպիայի իրականցման համար չկան: Եթե առաջ նախկինում տարած բաց վիրահատությունը կամ աղիքային անանցանելիությունը համարվում էին հակացուցում, քանի որ մեծ էր հավանականությունը այնպիսի բարդության զարգացման համար ինչպիսին է աղիքի թափածակումը, ապա ներկայումս, կախված վիրաբույժի արհեստավարժությունից, նմանատի բարդության զարգացման հավանականությունը մինիմալ է: Մյուս հակացուցումը դա հղիությունն էր, սակայն վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ լապարոսկոպիայի իրականացումը հղիության ընթացքում նույնպես անվտանգ է:

Միաժամանակ պետք է նշել, որ կան մի շարք բարձր ռիսկայնության գործոններ, որոնք պետք է հաշվի առնել լապարոսկոպիկ վիրահատություն իրականացնելուց առաջ: Դրանցից են՝  ճարպակալումը, նախկինում տարած բաց վիրահատությունները որովայնի խոռոչի օրգանների վրա, ուղեկցող սիրտ-անոթային և թոքային հիվանդությունները և այլն:

Որո՞ք են բաց վիրահատության անցնելու ցուցումները

Որոշ դեպքերում վիրահատությունը լապարոսկոպիկ եղանակով ավարտին հասցնել չի հաջողվում և անցում է կատարվում բաց ավանդական վիրահատական միջամտության: Այդ մասին հիվանդը և նրա հարազատները տեղեկացվում են նախապես, մինչ վիրահատությունը:

Լապարոսկոպիկից բաց վիրահատության անցման՝ կոնվերսիայի առավել հաճախ հանդիպող ցուցումներից կարելի է նշել. կոնկրետ հիվանդի անոտոմիական առանձնահատկությունները; ախտորոշման փոփոխությունը վիրահատության ընթացքում; արտահայտված կպումային պրոցեսը որովայնի խոռոչում; ամուր բորբոքային ինֆիլտրատի կամ բազմաթիվ միջաղեգալարային թարախակույտերի առկայությունը;   վիրահատության ընթացքում ի հայտ եկած բարդությունները՝ արյունահոսություն, աղիների թափածակում; հիվանդի արտահայտված ճարպակալումը; լապարոսկոպիկ սարքավորումների տեխնիկական անսարքություն և այլն:

Ինչպիսի՞ անզգայացում է կատարվում

Գրեթե բոլոր վիրահատությունները լապարոսկոպիկ եղանակով իրականացվում են ընդհանուր անզգայացման տակ:

Լապարոսկոպիկ վիրահատություների ժամանակ հնարավոր բարդությունները

Ինչպես բաց, այնպես էլ լապարոսկոպի եղանակով կատարվող վիրահատության ժամանակ կարող են ի հայտ տարաբնույթ բարդություններ, որոնք ըստ ուսումնասիրությունների տատանվում են 0.1-06%-ի սահմաններում: Վիրահատող բրիգադը միշտ պետք է պատրաստ լինի դրանց, քանսզի ոչ-ոք դրանից ապահովագրված չէ: Առավել վտանգավոր բարդություններից կարելի նշել խաշոր արյունատար անոթների վնասումը, լեղուղիների վնացումը, աղիների թափածակումը, հիպոթերմիան, հետվիրահատական շրջանում աբսցեսների ձևավորումը և այլն:

Ի՞նչ նոր զարգացումներ կան

Ուսումնասիրելով միջազգային փորձը կարող ենք փաստել, որ ներկայումս որովայնի խոռոչի և հետորովայնամզային տարածքի օրգանների վրա իրականացվող գրեթե բոլոր վիրահատությունները հնարավոր է կատարել լապարոսկոպիկ եղանակով:
Ցավոք մեր կլինիկայում ոչ բոլոր վիրահատություններ են իրականացվում լապարոսկոպիկ եղանակով, բայց ձգտում ենք ընդլայնել դրանց ցանկը կազմակերպելով մեր բժիշկների վերապատաստումներ արտասահմանյան առաջատար կլինիկաներում, ինչպես նաև հրավիրելով այդ բանգավառում հեղինակավոր արտասահմանյան մասնագետների անցկացնել ցուցադրական վիրահատություններ և դասընթացներ տեղում:


Ներկայումս «Իզմիրլյան»  բժշկական կենտրոնում ակտիվորեն փորձում ենք ներդնել բարիատրիկ վիրաբուժությունը և հաստ աղու հիվանդությունների վիրաբուժական բուժումը լապարոսկոպիկ եղանակով:

Տիգրան Լազրի Նալբանդյան
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն,
Բժշկական գիտությունների թեկնածու, ընդհանուր վիրաբույժ

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Թութքի բուժում՝ մեկ օրում Էրեբունի բժշկական կենտրոնում
Թութքի բուժում՝ մեկ օրում Էրեբունի բժշկական կենտրոնում

Թութքը (հեմորոյ)  կոլոպրոկտոլոգիայում ամենահաճախ հանդիպող պաթոլոգիան է, նրա տեսակարար կշիռը պրոկտոլոգիական հիվանդությունների մեջ կազմում է 40%: Հաճախականությունն ու վիրահատությունների մեծ ծավալը նպաստել են, որ աստիճանաբար զարգանան...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն Վիրաբուժություն
Հեմանգիոմա. ի՞նչ բուժում է անհրաժեշտ
Հեմանգիոմա. ի՞նչ բուժում է անհրաժեշտ

Հեմանգիոման անոթային ծագման բնածին բարորակ ուռուցք է, որը  հանդիպում է նորածին երեխաների 10-12 տոկոսի մոտ: Այն կարող է մեծանալ, աճել, տարածվել, բայց բարեբախտաբար չարորակացում գործնականում չի լինում: Իհարկե սա չի նշանակում...

Բուժում Սրտանոթաբանություն
Շնորհակալություն, բժի՛շկ. nairimed.com
Շնորհակալություն, բժի՛շկ. nairimed.com

Dear Mr. Dr.Melikyan, I'm the sister of Brigitte Barnickel-Hirsch. We are so glad! Thank you.

Հարգելի պարոն Մելիքյան...

Արգանդի վզիկի դիսպլազիայի բուժման ժամանակակից մեթոդները. հարցազրույց «Նաիրի» ԲԿ վիրաբույժ-գինեկոլոգ Անժելա Լեխլյանի հետ. nairimed.com
Արգանդի վզիկի դիսպլազիայի բուժման ժամանակակից մեթոդները. հարցազրույց «Նաիրի» ԲԿ վիրաբույժ-գինեկոլոգ Անժելա Լեխլյանի հետ. nairimed.com

–   Ի՞նչ է արգանդի վզիկի դիսպլազիան:

–   Դիսպլազիան արգանդի վզիկի նախաքաղցկեղային վիճակ է, որն անզեն աչքով հնարավոր չէ տեսնել, հետևաբար և ախտորոշել...

ԿԻՆ: Հիվանդություններ Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Մի պացիենտի հետքերով. Թիվ 1 համալսարանական կլինկիա, Հմայակ Սոսի Սիսակյան
Մի պացիենտի հետքերով. Թիվ 1 համալսարանական կլինկիա, Հմայակ Սոսի Սիսակյան

Մեդ-Պրակտիկ թիմը` լսելով թիմի անդամներից մեկի դրվատանքի խոսքերն` ուղղված Թիվ 1 համալսարանական կլինիկայի սրտաբանության բաժանմունքի ամբողջ անձնակազմին, որտեղ վերջին օրերին բուժվում էր իր ծեր մայրը, որոշեց պարզել` ո՞րն էր...

Բժիշկներ
Ամեն ինչ վարիկոզի մասին. Ի՞նչ անել
Ամեն ինչ վարիկոզի մասին. Ի՞նչ անել

Երակների վարիկոզ լայնացումն արտահայտվում է անոթի պատերի հանգուցանման, պարկաձև լայնացումներով և փականային անբավարարությամբ։ Այն երակային ամենատարածված պաթոլոգիաներից է, և հիմնականում հանդիպում է ստորին վերջույթներում...

Սրտանոթաբանություն
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ՝ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Ադամյանին. պացիենտ Սամվել Խաչատրյան
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ՝ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Ադամյանին. պացիենտ Սամվել Խաչատրյան

Սիրտս լի է երախտագիտության խոսքերով, այնքան հուզված եմ և, միևնույն ժամանակ, ուրախ, որ չկարողացա չկիսվել...
Ուզում եմ հայտնել ամբողջ աշխարհին, որ դեռ կան մարդիկ, որոնք ուշադիր, բարյացակամ, հոգատար, գերազանց մասնագետներ են...

Համակարգչային տոմոգրաֆիա. հարցազույց «Արմենիա» ԲԿ ռադիոլոգ Ելենա Բաղդասարյանի հետ. armeniamedicalcenter.am
Համակարգչային տոմոգրաֆիա. հարցազույց «Արմենիա» ԲԿ ռադիոլոգ Ելենա Բաղդասարյանի հետ. armeniamedicalcenter.am

Խոսենք համակարգչային տոմոգրաֆիա հետազոտության մասին:

 

Համակարգչային տոմոգրաֆիան (ՀՏ) ժամանակակից հետազոտության մեթոդ է, որը հնարավորություն է տալիս...

Ախտորոշում
Էլեկտրոէնցեֆալոգրաֆիկ հետազոտություն. հարցազրույց «Արմենիա» ԲԿ նեյրոֆիզիոլոգ Աննա Չախոյանի հետ. armeniamedicalcenter.am
Էլեկտրոէնցեֆալոգրաֆիկ հետազոտություն. հարցազրույց «Արմենիա» ԲԿ նեյրոֆիզիոլոգ Աննա Չախոյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է էլեկտրոէնցեֆալոգրաֆիկ (ԷԷԳ) հետազոտությունը:

Էլեկտրոէնցելոգրաֆիան գլխուղեղի ֆունկցիոնալ, ոչ ինվազիվ հետազոտություն է բիոէլեկտրական ակտիվության գրանցման միջոցով...

Ախտորոշում Նյարդաբանություն
Սեզոնային դեպրեսիաներ. հարցազրույց Գայանե Ղալումյանի հետ. izmirlianmedicalcenter.com
Սեզոնային դեպրեսիաներ. հարցազրույց Գայանե Ղալումյանի հետ. izmirlianmedicalcenter.com

–   Ի՞նչ ասել է սեզոնային դեպրեսիա:

–   Սեզոնային և հետտոնական դեպրեսիաները սկսում են, երբ տոնական վիճակներն ավարտվում են, սպասելիքները վերանում են...

Հոգեկան առողջություն
Էպիթելային պոչուկային ուղիների բորբոքում՝ «պոչուկի կիստա» (Pilonidal sinus disease) արմատական բուժումը. հարցազրույց Ալեքսանդր Ղուրբանյանի հետ. izmirlianmedicalcenter.com
Էպիթելային պոչուկային ուղիների բորբոքում՝ «պոչուկի կիստա» (Pilonidal sinus disease) արմատական բուժումը. հարցազրույց Ալեքսանդր Ղուրբանյանի հետ. izmirlianmedicalcenter.com

-Պրոկտոլոգիական հիվանդությունները Հայաստանում բավականին տարածված են և այդ հիվանդությունների շարքում տարածվածությամբ աչքի է ընկնում «պոչուկի կիստա» կոչվող՝ էպիթելային պոչուկային ուղիների բորբոքում...

Վիրաբուժություն
Թոքաբանության ծառայության կազմակերպումը` արդի միջազգային չափանիշներով. nairimed.com
Թոքաբանության ծառայության կազմակերպումը` արդի միջազգային չափանիշներով. nairimed.com

«Նաիրի» ԲԿ թոքաբանական ծառայությունը մատուցում է ամբուլատոր և ստացիոնար բոլոր ծառայությունները, որն իր որակական հատկանիշներով համապատասխանում է ժամանակակից միջազգային չափորոշիչներին, ինչը ժամանակի հրամայականն է...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Ընդհանուր վիրաբուժական ծառայութանը վերաբերող հարցերին պատասխանում է Արմինա Նալբանդյանը. armeniamedicalcenter.am
Ընդհանուր վիրաբուժական ծառայութանը վերաբերող հարցերին պատասխանում է Արմինա Նալբանդյանը. armeniamedicalcenter.am

–   Ինչպիսի՞ վիրաբուժական ախտաբանության դեպքերն են առավել հաճախ վիրահատվում Ձեր բաժանմունքում:

–   Քանի որ բաժանմունքն ընդհանուր վիրաբուժական է, վիրահատում ենք գրեթե բոլոր ախտաբանությունների ժամանակ...

Վիրաբուժություն Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Ի՞նչ է պետք իմանալ, եթե հոդացավն անհանգստացնում է Ձեզ
Ի՞նչ է պետք իմանալ, եթե հոդացավն անհանգստացնում է Ձեզ

Եթե մարդն առավոտյան արթնանում է բռնված մկաններով, դժվարանում է  շարժվել մեկ ժամից ավելի, և այդ նշանները  պարբերաբար կրկնվում  են,  սա վկայում է առավոտյան մկանային կարկամածության մասին, որը ռևմատոլոգիական հիվանդությունների...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ