Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Բժշկի ընդունարանում

Ամփոփում ենք 2018-ը. «Իզմիրլյան» ԲԿ բուժական գծով փոխտնօրեն Տիգրան Նալբանդյանի Ամանորյա շնորհավորական ուղերձը. izmirlianmedicalcenter.com

Ամփոփում ենք 2018-ը. «Իզմիրլյան» ԲԿ բուժական գծով փոխտնօրեն Տիգրան Նալբանդյանի Ամանորյա շնորհավորական ուղերձը. izmirlianmedicalcenter.com

Անցնող 2018 թվականն «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի համար հաջողությունների ամրապնդման տարի էր: Նախորդ տարիների համեմատությամբ մենք ունենք հիվանդների դիմելիության և իրականացված վիրահատությունների կտրուկ աճ, ինչը պայմանավորված է կենտրոնի մատուցած ծառայությունների որակով ու հեղինակության բարձրացմամբ: Ակնառու է, որ շատերն են ձգտում մեզ մոտ բժշկական օգնություն ստանալ: Արդեն 4 տարի է, վստահ քայլերով առաջ ենք շարժվում դեպի լավը, դրականը, գեղեցիկը, և փորձում ենք զարգացնել ու նոր թափ հաղորդել դրան:

Մեր հեղինակության և ճանաչելիության ընդլայնումն այս տարվա ամենամեծ ձեռքբերումն է, ինչն ամբողջ անձնակազմի աշխատանքի, կետրոնի գործունեության ճիշտ կազմակերպման և բժիշկների բարձր պրոֆեսիոնալիզմի արդյունք է:
Ներկայում կենտրոնն աշխատում է ծանրաբեռնված, ինչը վերաբերում է լաբորատոր, ճառագայթային ախտորոշման բաժանմունքներին և վիրահատական ծավալներին:

Մեր ծրագրերում նախատեսված է խորացնել միջազգային համագործակցությունը տարբեր միջազգային ընկերությունների հետ, ավելի շատ բժիշկներ գործուղել տարբեր երկրներ` վերապատրաստման, միտված նոր գաղափարները և տեխնոլոգիաները բժշկական կենտրոնում կիրառելուն:

Ուրախությամբ պետք է նշեմ, որ մեզ մոտ բավականին ցածր է մահացության տոկոսը, ինչն անձնակազմի պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքն է:  Երբ անհույս հիվանդը կյանքի է վերադառնում, դա բժշկի, ամբողջ անձնակազմի համար մեծ ուրախություն է… Ունեցանք դեպք… Միջին տարիքի սրտային խնդիրներով տղամարդու մոտ սրտի կանգ գրանցվեց: Ես ևս շտապ բարձրացա վերակենդանացման բաժանմունք: Բժիշկներն արդեն վերակենդանացման միջոցառումներ էին իրականացնում: 40 րոպե լարված փորձում էին կյանքի վերադարձնել, արդեն հուսահատված էին, մտածում էին դադարեցնել պայքարը… Եվ հանկարծ, Աստծո՞ կամոք, թե՞ բժիշկների ջանքերով, հիվանդի սիրտը նորից սկսեց բաբախել: Հիվանդը գիտակցության եկավ… Կարծում եմ, դրանից մեծ ուրախություն չկա բժշկի համար:

Որպես «Իզմիրլյան» ԲԿ-ի  բուժ․ գծով փոխտնօրեն, ամբողջ անձնակազմին ցանկանում եմ նոր ձեռքբերումներ, ցանկացած իրավիճակում, կյանքի ու մահվան պայքարում լինել հաղթող, ու որ պացիենտները միշտ հեռանան գոհունակությամբ և ժպիտով:

Ցանկանում եմ մեր ազգը, որը միշտ հաղթող է եղել, դարձյալ հաղթող լինի ու նրա մեջ հաղթողի գաղափարը երբեք չերերա, որ մեր զինվորները միշտ ծառայեն խաղաղ երկրում, խաղաղ երկնքի տակ, իրենց զավակներին բանակ ճանապարհող ընտանիքներն ուրախությամբ դիմավորեն նրանց:

Ժողովրդին մաղթում եմ, նախևառաջ, առողջություն, իսկ եթե հիվանդանում են, երբեք չվհատվեն, երբեք չկոտրվեն այս կյանքում, ընդունեն, որ ոչ մի հիվանդություն դատավճիռ չէ: Պետք է պարզապես պայքարել ու հաղթել այդ պայքարում:

Թերևս, ցանկացած մարդու մեջ փոքրիկ երեխան շարունակում է ապրել և, որքան էլ տարիքը մեծ լինի, միևնույն է, սրտի թրթիռով և նոր սպասումներով է դիմավորում Նոր Տարին:

Շնորհավորում եմ բոլորին Ամանորի և  Սուրբ Ծննդյան  տոների առթիվ, մաղթում առողջ և խաղաղ տարի, ակնկալում նոր գաղափարների և ծրագրերի իրականացում:

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից․ Արմենիա ՀԲԿ վերակենդանացման բաժանմունքի կլինիկայի ղեկավար Սիրանուշ Ավագյան. armeniamedicalcenter.am
«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից․ Արմենիա ՀԲԿ վերակենդանացման բաժանմունքի կլինիկայի ղեկավար Սիրանուշ Ավագյան. armeniamedicalcenter.am

Բժշկի աշխատանքն ունի դժվարության իր երանգները, Հիպոկրատի «ծանր գլխարկի» ծանրության տարբեր չափերը, և սխալ չի լինի ասել, որ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգի մասնագիտացումն ընտրած բժիշկներն...

Վիրաբուժություն Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
«Պետք է պայքարել մարդու կյանքի համար՝ առանց ակնկալիքի»․ հարցազրույց մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյանի հետ
«Պետք է պայքարել մարդու կյանքի համար՝ առանց ակնկալիքի»․ հարցազրույց մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյանի հետ

Ինչո՞ւ ընտրեցիք մաշկաբանի մասնագիտությունը:

2003 թվականինին, երբ ընդունվեցի մաշկաբանության և սեռավարակաբանության օրդինատուրա, դեռ չէի պատկերացնում...

ՄՌՏ ծառայությունը Արմենիա ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am
ՄՌՏ ծառայությունը Արմենիա ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am

ՄՌՏ հետազտության ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում ներդրվել է  2023 թ. փետրվար ամսին: Երևի բոլորին է հայտնի, որ մագնիսառեզոնանսային պատկերի ստացման սարքի հեղինակն է հայազգի գյուտարար Ռեյմոնդ Դամադյանը...

Ախտորոշում Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Հիվանդը բժշկի մեջ պետք է ուժ, լույս և հույս տեսնի․ հարցազրույց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Դեղորայքային ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար Նաիրա Ջանոյանի հետ
Հիվանդը բժշկի մեջ պետք է ուժ, լույս և հույս տեսնի․ հարցազրույց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Դեղորայքային ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար Նաիրա Ջանոյանի հետ

Ներկայում քիմիաթերապիայի դերը ուռուցքների բուժման գործընթացում։


Քիմիաթերապիան այսօր, ինչպես և շատ տարիներ առաջ, իր կարևոր և ուրույն դերն ունի ուռուցքաբանության մեջ...

Քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան. nairimed.com
Քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան. nairimed.com

Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...

Ուռուցքաբանություն
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am

Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:

Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...

Բժիշկներ
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով

Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...

Բժիշկներ
Կրծքագեղձի քաղցկեղ. erebunimed.com
Կրծքագեղձի քաղցկեղ. erebunimed.com

Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...

Ուռուցքաբանություն
Ինչպես կանխարգելել կաթվածը. erebunimed.com
Ինչպես կանխարգելել կաթվածը. erebunimed.com

Ինչպես նվազեցնել գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի ռիսկը. խորհուրդ է տալիս «Էրեբունի» ԲԿ կաթվածի կենտրոնի նյարդաբան Լինա Զուբալովան...

Նյարդաբանություն
Բնածին հիպոթիրեոզի և ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտություններ․ նեոնատոլոգ Աիդա Դանիելյան. morevmankan.am
Բնածին հիպոթիրեոզի և ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտություններ․ նեոնատոլոգ Աիդա Դանիելյան. morevmankan.am

Ե՞րբ , ի՞նչ նպատակով են կատարվում բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտությունները...

Առողջ երեխա
Գանգուղեղային վնասվածքներ. նյարդավիրաբույժ Կսպոյան Արայիկ. armeniamedicalcenter.am
Գանգուղեղային վնասվածքներ. նյարդավիրաբույժ Կսպոյան Արայիկ. armeniamedicalcenter.am

Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը

Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...

Նյարդաբանություն Վիրաբուժություն
Միջողային սկավառակների ճողվածքներ. նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան. armeniamedicalcenter.am
Միջողային սկավառակների ճողվածքներ. նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան. armeniamedicalcenter.am

Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան

Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...

Նյարդաբանություն Վիրաբուժություն
Կոնքազդրային հոդի սքրինինգ. նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am
Կոնքազդրային հոդի սքրինինգ. նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am

Ի՞նչ է կոնքազդրային հոդի սքրինինգը


Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում 2009 թ-ից սկսած կատարվում է...

Առողջ երեխա
Կոկորդի էնդոլարինգեալ վիրահատություններ․ քիթ-կոկորդ-ականջաբան Սոնա Մանուկյան. armeniamedicalcenter.am
Կոկորդի էնդոլարինգեալ վիրահատություններ․ քիթ-կոկորդ-ականջաբան Սոնա Մանուկյան. armeniamedicalcenter.am

Կոկորդի ախտահարումների առանձնահատկությունները


Ժամանակակից քիթ-կոկորդ-ականջաբանության խնդիրների շարքում կոկորդի ախտահարումներն ամենահաճախ հանդիպողներից ե...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ
Քթի պլաստիկ վիրահատություն. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Հայկ Ենոքյանը
Քթի պլաստիկ վիրահատություն. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Հայկ Ենոքյանը

Քթի պլաստիկ վիրահատությունը` ռինոպլաստիկան, ըստ դիմա-ծնոտային և պլաստիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Ելոքյանի, մի ամբողջ փիլիսոփայություն է ու ներառում է և՛ ֆիզիկական...

Պլաստիկ վիրաբուժություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ