Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Բժշկի ընդունարանում

Հարցազրույց Հայաստանի միակ կին միկրովիրաբույժի` Թեհմինե Ասատրյանի հետ

Հարցազրույց Հայաստանի միակ կին միկրովիրաբույժի` Թեհմինե Ասատրյանի հետ

Մեր հյուրն է Հայաստանի միակ կին միկրովիրաբույժ, համալսարանական թիվ 1 կլինիկական հիվանդանոցի պլաստիկ, վերականգնողական վիրաբուժության և միկրովիրաբուժության ամբիոնի ավագ դասախոս Թեհմինե Ասատրյանը:


–   Ինչպե՞ս ընտրեցիք բժշկի մասնագիտությունը:


–   Վաղ մանկությունից բժիշկ դառնալն իմ երազանքն էր, չնայած իմ հարազատական և ընկերական շրջապատում բժիշկ չկար: Ինձ հետաքրքրում էին, թե ինչպես են վերքերը բուժում, դրա համար երազում էի հենց վիրաբույժ դառնալ: Փողոցում կամ բակում, եթե որևէ մեկն ընկնում ու վնասվում էր, շտապում էի նրա մոտ, մշակում վերքը…


Ընդունվեցի Երևանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարան և 3-րդ կուրսից միկրովիրաբույժ դառնալու հստակ որոշում կայացրի: Ամառային ամիսներին մասնակցում էի պրակտիկ աշխատանքներին, շրջում վիրաբուժական և այլ բաժիններով, որպեսզի առավել հստակեցնեմ կայացրածս որոշումը:  «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում հերթապահում էի բուժքույրերի հետ և խնդրում, որ ինձ հնարավորինս ներգրավեն աշխատանքների մեջ:


Բժշկական համալսարանում սովորելու տարիներին զբաղվում էի գիտական աշխատանքներով` ֆարմակոլոգիայի և ընդհանուր վիրաբուժության ամբիոններում: Դասերից հետո հերթապահում էի «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Մասնակցել եմ նաև համալսարանում անցկացվող օլիմպիադաներին (անատոմիա, ախտաբանական անատոմիա, ֆարմակոլոգիա)` եզրափակիչ փուլերում զբաղեցնելով I-III տեղերը: 

 

 Հարցազրույց Հայաստանի միակ կին միկրովիրաբույժի` Թեհմինե Ասատրյանի հետ


Ընդհանուր վիրաբուժության ամբիոնում մեծ դժվարությամբ էի թույլտվություն ստանում ներկա գտնվելու վիրահատություններին: Համալսարանն ավարտելուց հետո դիմեցի Պլաստիկ վիրաբուժության համալսարանական կենտրոն, որը ղեկավարում է Արտավազդ Սահակյանը` պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության հիմնադիրը: Կլինիկական օրդինատուրա ընդունեցին մեծ դժվարությամբ, քանի որ նախապատվությունը տղներին էին տալիս: Գիշեր-ցերեկ, առանց զլանալու, սովորում էի ու աշխատում:


Հարցազրույց Հայաստանի միակ կին միկրովիրաբույժի` Թեհմինե Ասատրյանի հետ2004 թվականն էր, Հայաստանում այդ ժամանակ կնճիռների բոտոքսով հարթեցման մեթոդը դեռևս չէր կիրառվում: Որոշում կայացրեցի Մոսկվայում վերապատրաստվել և կիրառել… Վերադառնալուց հետո սովորել և ավարտել եմ ամերիկյան համալսարանի անգլերենի կուրսերը` 95% արդյունքով:


 2005-ից առայսօր դասավանդում եմ, 17 հրատարակված հոդվածների և 1 մեթոդական ձեռնարկի հեղինակ եմ: 

 
–   Ի՞նչ կասեք միկրովիրաբուժության մասին` որպես մասնագիտություն:


–   Միկրովիրաբուժությունն ամբողջ աշխարհում բաժանված է պլաստիկ վիրաբուժությունից: Մեզ մոտ, Հայաստանում, դրանք միավորված են` պլաստիկ վերականգնողական վիրաբուժություն և միկրովիրաբուժություն` ներառելով նաև ձեռքի վիրաբուժությունը:


Ընդհանուր առմամբ, միկրովիրաբուժությունը մասնագիտություն չէ, դա մեթոդ է, երբ վիրահատությունն իրականացվում է մանրադիտակի տակ: Այն կարող է կիրառվել գինեկոլոգիայում, նյարդավիրաբուժության մեջ, անոթային վիրաբուժության մեջ և այլն:

 

Հարցազրույց Հայաստանի միակ կին միկրովիրաբույժի` Թեհմինե Ասատրյանի հետ–   Ո՞ւմ եք համարում Ձեր առաջին ուսուցիչը:


–   Իմ ուսուցիչը, որպես ղեկավար, Արտավազդ Սահակյանն է, ով առայսօր ակրկնելի իր բնագավառում: Նրա նախաձեռնությմաբ օրդինատուրան ավարտելուց հետո շարունակեցի աշխատանքն ամբիոնում: Շատ բան եմ սովորել նաև Գևորգ Յաղջյանից` հատկապես ծանր հերթապահությունների ժամանակ, երբ պատասխանատվությունը մեծ էր: Նա սովորեցնելու մեծ ջիղ ունի և եթե տեսնում էր, որ օրդինատորը հետաքրքրված է, նրա վրա այնպիսի մեծ ծանրաբեռնվածություն ու պահանջներ էր դնում, որ ցանկալի արդյունքը երաշխավորված էր:  Անհրաժեշտ գրքեր էր տալիս, համբերատար բացատրում յուրաքանչյուր մանրուք, պատասխանում հարցերին: Ես շատ երախտապարտ եմ նրանց:


Էսթետիկ վիրաբուժությունը նույնպես շատ հետաքրքիր է, բայց այնտեղ գործ ունես ոչ թե հիվանդների, այլ հաճախորդների հետ:


–   Հետաքրքիր դեպքեր Ձեր պրակտիկայում, բնականաբար, շատ են եղել, խոսենք նրանց մասին, որ տպավորվել են Ձեր հուշերում:


–   Միշտ անմոռանալի է իրականացրած առաջին ծանր վիրահատությունը: Տպավորվել է մի դեպք, երբ ոտքն ապակիով շատ խորը վնասած երեխա բերեցին ընդունարան: Կարելի է ասել, կյանքի գնով եմ կարել վնասված նյարդերը, անոթներն ու հյուսվածքները: Մի անգամ էլ ավտովթարից վնասված Ֆրանսիայի քաղաքացի ընդունվեց: Այդ կնոջ 60-ամյակն էին որոշել նշել, բայց փողոցն անցնելիս, ավտովթարի արդյունքում, հայտնվել էր կլինիկայում: Վիճակը բավականին ծանր էր, առկա էին կոտրվածքներ, ներքին օրգանների և դեմքի լուրջ վնասվածքներ: Դեմքը կիսվել էր մեջտեղից:  Ընդհանուր վիրաբույժները՝ կյանքի ցուցումով (ներքին արյունահոսությամբ) շտապ վիրահատություն սկսեցին, իսկ դրան զուգահեռ, դեմքի երկու մասերը  միմյանց համադրելով՝ վերականգնել եմ դեմքը: Վիրահատության 3-րդ օրը Ֆրանսիայից ուղարկված հատուկ շտապ օգնության ինքնաթիռով նրան տեղափոխեցին հայրենիք:

 

 

–   Մասնագիտական ի՞նչ վերապատրաստումներ եք անցել:


–   Օրդինատուրայի տարիներից սկսած բազմիցս վերապատրաստվել եմ Մոսկվայում: Մասնակցել եմ Զալցբուրգում կայացող մասնագիտական սեմինարներին, 1.5 ամիս մասնագիտական պրակտիկա եմ անցել Գերմանիայի Ռեգենսբուրգ քաղաքի համալսարանական կլինիկայում, իսկ  ավելի ուշ` Ամերիկայում, Իտալիայում, Ֆրանսիայում: Փարիզում ուսանել եմ հանրաճանաչ միկրովիրաբույժ, ձեռքի վիրաբույժ Ժիլբերտի մոտ:

 

–   Որպես վերջաբան…


–   Բժիշկ դառնալու ամենակարևոր պայմանը պետք է լինի մասնագիտությունը սիրելը, հաջորդը՝ ջանք ու ֆինանս չխնայելը մասնագիտական գիտելիքները և փորձը խորացնելու համար: Անընդհատ նորություններ կան և անընդհատ պետք է սովորել: Բժշկությունն այն մասնագիտությունն է, որն ամենօրյա համառ ու տքնաջան աշխատանք է պահանջում: Սեփական անձից շատ պիտի սիրես բժշկությունը, որ ունենաս լավ արդյունք...

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից․ Արմենիա ՀԲԿ վերակենդանացման բաժանմունքի կլինիկայի ղեկավար Սիրանուշ Ավագյան. armeniamedicalcenter.am
«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից․ Արմենիա ՀԲԿ վերակենդանացման բաժանմունքի կլինիկայի ղեկավար Սիրանուշ Ավագյան. armeniamedicalcenter.am

Բժշկի աշխատանքն ունի դժվարության իր երանգները, Հիպոկրատի «ծանր գլխարկի» ծանրության տարբեր չափերը, և սխալ չի լինի ասել, որ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգի մասնագիտացումն ընտրած բժիշկներն...

Վիրաբուժություն Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
«Պետք է պայքարել մարդու կյանքի համար՝ առանց ակնկալիքի»․ հարցազրույց մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյանի հետ
«Պետք է պայքարել մարդու կյանքի համար՝ առանց ակնկալիքի»․ հարցազրույց մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյանի հետ

Ինչո՞ւ ընտրեցիք մաշկաբանի մասնագիտությունը:

2003 թվականինին, երբ ընդունվեցի մաշկաբանության և սեռավարակաբանության օրդինատուրա, դեռ չէի պատկերացնում...

ՄՌՏ ծառայությունը Արմենիա ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am
ՄՌՏ ծառայությունը Արմենիա ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am

ՄՌՏ հետազտության ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում ներդրվել է  2023 թ. փետրվար ամսին: Երևի բոլորին է հայտնի, որ մագնիսառեզոնանսային պատկերի ստացման սարքի հեղինակն է հայազգի գյուտարար Ռեյմոնդ Դամադյանը...

Ախտորոշում Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Հիվանդը բժշկի մեջ պետք է ուժ, լույս և հույս տեսնի․ հարցազրույց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Դեղորայքային ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար Նաիրա Ջանոյանի հետ
Հիվանդը բժշկի մեջ պետք է ուժ, լույս և հույս տեսնի․ հարցազրույց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Դեղորայքային ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար Նաիրա Ջանոյանի հետ

Ներկայում քիմիաթերապիայի դերը ուռուցքների բուժման գործընթացում։


Քիմիաթերապիան այսօր, ինչպես և շատ տարիներ առաջ, իր կարևոր և ուրույն դերն ունի ուռուցքաբանության մեջ...

Քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան. nairimed.com
Քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան. nairimed.com

Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...

Ուռուցքաբանություն
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am

Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:

Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...

Բժիշկներ
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով

Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...

Բժիշկներ
Կրծքագեղձի քաղցկեղ. erebunimed.com
Կրծքագեղձի քաղցկեղ. erebunimed.com

Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...

Ուռուցքաբանություն
Ինչպես կանխարգելել կաթվածը. erebunimed.com
Ինչպես կանխարգելել կաթվածը. erebunimed.com

Ինչպես նվազեցնել գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի ռիսկը. խորհուրդ է տալիս «Էրեբունի» ԲԿ կաթվածի կենտրոնի նյարդաբան Լինա Զուբալովան...

Նյարդաբանություն
Բնածին հիպոթիրեոզի և ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտություններ․ նեոնատոլոգ Աիդա Դանիելյան. morevmankan.am
Բնածին հիպոթիրեոզի և ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտություններ․ նեոնատոլոգ Աիդա Դանիելյան. morevmankan.am

Ե՞րբ , ի՞նչ նպատակով են կատարվում բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտությունները...

Առողջ երեխա
Գանգուղեղային վնասվածքներ. նյարդավիրաբույժ Կսպոյան Արայիկ. armeniamedicalcenter.am
Գանգուղեղային վնասվածքներ. նյարդավիրաբույժ Կսպոյան Արայիկ. armeniamedicalcenter.am

Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը

Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...

Նյարդաբանություն Վիրաբուժություն
Միջողային սկավառակների ճողվածքներ. նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան. armeniamedicalcenter.am
Միջողային սկավառակների ճողվածքներ. նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան. armeniamedicalcenter.am

Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան

Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...

Նյարդաբանություն Վիրաբուժություն
Կոնքազդրային հոդի սքրինինգ. նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am
Կոնքազդրային հոդի սքրինինգ. նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am

Ի՞նչ է կոնքազդրային հոդի սքրինինգը


Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում 2009 թ-ից սկսած կատարվում է...

Առողջ երեխա
Կոկորդի էնդոլարինգեալ վիրահատություններ․ քիթ-կոկորդ-ականջաբան Սոնա Մանուկյան. armeniamedicalcenter.am
Կոկորդի էնդոլարինգեալ վիրահատություններ․ քիթ-կոկորդ-ականջաբան Սոնա Մանուկյան. armeniamedicalcenter.am

Կոկորդի ախտահարումների առանձնահատկությունները


Ժամանակակից քիթ-կոկորդ-ականջաբանության խնդիրների շարքում կոկորդի ախտահարումներն ամենահաճախ հանդիպողներից ե...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ
Քթի պլաստիկ վիրահատություն. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Հայկ Ենոքյանը
Քթի պլաստիկ վիրահատություն. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Հայկ Ենոքյանը

Քթի պլաստիկ վիրահատությունը` ռինոպլաստիկան, ըստ դիմա-ծնոտային և պլաստիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Ելոքյանի, մի ամբողջ փիլիսոփայություն է ու ներառում է և՛ ֆիզիկական...

Պլաստիկ վիրաբուժություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ