Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Բժշկի ընդունարանում

Սրտի բաց վիրահատություններ Քանկոր ԲԿ-ում. ինչո՞ւ են զարկերակային շունտերն առավել արդյունավետ

Սրտի բաց վիրահատություններ Քանկոր ԲԿ-ում. ինչո՞ւ  են զարկերակային շունտերն առավել արդյունավետ

Քանկոր բժշկական կենտրոնը սիրտ-անոթային հիվանդությունների մասնագիտացված կլինիկա է: Այստեղ բուժվում են մեծահասկաները՝ սրտի հետ կապված ամենատարբեր խնդիրներով: Բժշկի մասնագիտական որակների, Քանկոր կլինիկայի սրտի վիրաբուժության բաժանմունքի և բաժանմունքում կատարվող վիրահատությունների մասին զրուցում ենք սրտի վիրաբույժ Արման Քոչարյանի հետ:


Մասնագիտական ի՞նչ որակներ պիտի ունենա բժիշկը լավ վիրաբույժ համարվելու համար:


Արման Քոչարյան-  Միայն ոսկի ձեռքեր մսագործն էլ կարող  է ունենալ, վիրաբույժը աշխատող գլուխ պետք է ունենա: Անգամ կրկեսում արջին կարող ես դաշնամուր նվագել սովորեցնել, բայց Մոցարտի գործերը հաստատ չես կարող:


Քանկոր բժշկական կենտրոնի Սրտի վիրաբուժության բաժանմունքում ին՞չ միջամտություններ են կատարվում:


-  Սրտի վիրաբուժության մեր բաժանմունքում կատարում ենք մեծահասակների ձեռքբերովի և բնածին արատների կապակցությամբ բաց վիրահատություններ: Մեր բաժանմունքում աշխատում ենք երեք վիրաբույժներով: Երբ ընդունում ենք հիվանդին, մենք մանրակրկիտ քննարկում ենք նրա դեպքը, մեզանից յուրաքանչյուրն իր կարծիքն է ասում, հետո կայացնում ենք ամենաօպտիմալ որոշումը:


Ի՞նչ մթնոլորտ է Քանկոր ԲԿ-ում:


Մեր բժիշկներն իրար հետ չեն մրցում, համագործակցում են: Մեր կլինիկայում կա մի շատ լավ սկզբունք. հիվանդը ոչ թե կոնկրետ մեկ բժշկի հիվանդն է, այլ ողջ հիվանդանոցի:Երբ հիվանդը գալիս է մեր կլինիկա, նա ստանում է իր բոլոր հարցերի պատասխանները: Մեր բոլոր բաժանմունքների միջև սերտ կապ կա: Սա հնարավորություն է տալիս ճիշտ ախտորոշել հիվանդին և նրան ճիշտ ուղղորդել՝ ապահովելով նրա բուժման հաջող ընթացքը: Քանկորը եզակի բուժկենտրոններից է, որտեղ հիվանդանոցի սեփականատերը և տնօրենը պրակտիկ բժիշկ է, ում հետ կարող ես ամեն ինչ քննարկել և ունենալ լիակատար մասնագիտական ազատություն:


Սրտի վիրահատությունների մի զգալի հատվածի պատճառը իշեմիկ հիվանդություն է: Ի՞նչ Է կատարվում օրգանիզմում իշեմիկ հիվանդության զարգացման ժամանակ:


Սրտի բաց վիրահատություններ Քանկոր ԲԿ-ում. Ինչո՞ւ  են զարկերակային շունտերն առավել արդյունավետ


Խոլեստերոլ նյութը, որը նորմայում կա և պետք է մարմնին, սկսում է նստել տարբեր տրամաչափի և տեղադրության զարկերակների պատերին, իսկ զարկերակները իրենց բնույթով սնուցող անոթներ են, այսինքն՝ ամեն մի զարկերակ սնուցում է ինչ-որ մի օրգան կամ օրգանի մի հատված: Աստիճանաբար այդ շերտերը ավելանում են, և  նեղացումը հասնում է այն աստիճանի, որ անցնող արյան քանակը և այդ օրգանի կողմից պահանջվող արյան քանակների միջև բալանսը խախտվում է, ինչը բերում է թերսնուցման, այսինքն իշեմիայի: Իշեմիա կամ իշեմիկ հիվանդություն, որը հետևանքն է աթերոսկլերոզի, բառացի թարգմանաբար նշանակում է սակավարյունություն, այսինքն՝ անհամապատասխանություն պահանջվող և հասցվող արյան քանակների միջև:

Քանկոր-ում ի՞նչ եղանակով է կատարվում իշեմիկ հիվանդության վիրահատական գործընթացը:


-  Իշեմիկ հիվանդության կապակցությամբ վիրահատությունը կոչվում է կորոնար շունտավորում: Քանկոր ԲԿ-ի կարևոր ձեռքբերումն այս հարցում այն է, որ  մեր բաժանմունքի բժիշկները լայն ծավալով են կիրառում զարկերակային շունտեր: Զարկերակային շունտերով աշխատելը բժշկից մեծ հմտություն և տեխնիկապես մեծ վարպետություն է պահանջում, բայց վիճակագրորեն զարկերակային շունտերը ծառայում են ավելի երկար, քան երակային շունտերը, հենց այդ պատճառով էլ մեզ համար սկզբունքային է այս շունտերի լայն կիրառումը:

 

Տարիների փորձ ու հմուտ թիմ ունենք, ինչի շնորհիվ էլ կարողանում ենք բարձր որակ ապահովել:


Ո՞րն է զարկերակային շունտերի առավելությունը:


-  Զարկերակային շունտը բարձր ճնշման պայմաններում աշխատող անոթ է, որի միջավայրը դու չես փոխում, ուղղակի մի տեղից մյուսն ես դնում, ճնշման փոփոխություն չի լինում, հետևաբար ինքն ավելի երկար է ծառայում: Երակը ցածր ճնշման պայմաններում աշխատող անոթի տեսակ է, որի միջավայրը դու փոխում ես, դնում ես ավելի բարձր ճնշման տակ, հետևաբար այն շուտ է ախտահարվում:

Քանկոր ԲԿ-ում կատարվում է նաև փականային պրոթեզավորում: Հաճա՞խ կիրառվող միջամտություն է:


-  Փականային պրոթեզավորումը կատարվում է այն ժամանակ, երբ փականային ապարատը հիվանդ է: Փականի հիվանդ լինելը ցուցում չէ որևէ գործողության, վիրահատության ցուցումն առաջանում է, երբ այդ հիվանդությունը բերում է սրտի վնասվածության որոշակի աստիճանի: Բարդության տեսանկյունից տեխնիկապես շատ դժվար վիրահատություն չէ և շատ հաճախակի բնույթ չի կրում:

 

Սրտի բաց վիրահատություններ Քանկոր ԲԿ-ում. Ինչո՞ւ  են զարկերակային շունտերն առավել արդյունավետ


-  Իսկ որ դեպքերում է անհրաժեշտություն առաջանում կիրառել վերին աորտայի պրոթեզավորում:


-  Վերին աորտայի պրոթեզավորումը կատարվում է ամենամահաբեր հիվանդություններից մեկի պարագայում՝ սրտի վերին աորտայի անևրիզմայի կամ անևրիզմայի շերտազատման դեպքում: Անևրիզման լայնացումն է, շերտազատումը, երբ որ աորտայի պատ կազմող շերտերը միմյանցից շերտազատվում են: Գալիս է մի պահ, երբ պատռվածք է առաջանում, շերտերը հեռանում են միմյանցից: Եթե շերտազատումն ընդգրկում է ճյուղավորման որևէ հատված, դա կարող է բերել այդ ճյուղով սնուցվող մարմնի հատվածի սնուցման ընդհուպ մինչև դադարեցմանը: Այս վիրհատությունը բավականին ծանր է, բավականին ռիսկային, բարձր մահացությամբ հիվանդություն է:

 

Հայաստանում այն շատ է հանդիպում: Այս հիվանդության հաճախ հանդիպելու հիմնական պատճառներից է բժիշկին ուշ դիմելը: Այս միջամտությունը ևս շատ բարձր մակարդակով կատարվում է Քանկոր բժշկական կենտրոնում


Ի՞նչ խորհուրդ կտաք հիվանդներին:


-  Առողջ ապրելակերպ տերմինը համակարգչով մի՛ գրեք, տեսեք ին՞չ է և կողքով անցեք: Փորձե՛ք հետևել ձեր սննդակարգին, նստակյաց ապրելակերպ մի՛ վարեք, խնդիրների դեպքում էլ ինքնաբուժությամբ մի՛ զբաղվեք՝ բժշկին դիմեք:

Դուք ամեն օր կամ գրեթե ամեն օր տեսնում ու շոշափում եք սիրտը, ինչպե՞ս կբնութագրեք այն:

-  Սիրտն ամենասիրուն և ամենաշնորհակալ օրգանն է:


Զրույցի վերջում Արման Քոչարյանն նորից կարևորում է իր այն համոզմունքը, ըստ որի՝ բժշկությունն էլ արվեստ է. սկզբում նվագել ես սովորում, հետո անցնում Մոցարտի գործերին: 

 

Սրտի բաց վիրահատություններ Քանկոր ԲԿ-ում. Ինչո՞ւ  են զարկերակային շունտերն առավել արդյունավետ

 

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից․ Արմենիա ՀԲԿ վերակենդանացման բաժանմունքի կլինիկայի ղեկավար Սիրանուշ Ավագյան. armeniamedicalcenter.am
«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից․ Արմենիա ՀԲԿ վերակենդանացման բաժանմունքի կլինիկայի ղեկավար Սիրանուշ Ավագյան. armeniamedicalcenter.am

Բժշկի աշխատանքն ունի դժվարության իր երանգները, Հիպոկրատի «ծանր գլխարկի» ծանրության տարբեր չափերը, և սխալ չի լինի ասել, որ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգի մասնագիտացումն ընտրած բժիշկներն...

Վիրաբուժություն Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
«Պետք է պայքարել մարդու կյանքի համար՝ առանց ակնկալիքի»․ հարցազրույց մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյանի հետ
«Պետք է պայքարել մարդու կյանքի համար՝ առանց ակնկալիքի»․ հարցազրույց մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյանի հետ

Ինչո՞ւ ընտրեցիք մաշկաբանի մասնագիտությունը:

2003 թվականինին, երբ ընդունվեցի մաշկաբանության և սեռավարակաբանության օրդինատուրա, դեռ չէի պատկերացնում...

ՄՌՏ ծառայությունը Արմենիա ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am
ՄՌՏ ծառայությունը Արմենիա ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am

ՄՌՏ հետազտության ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում ներդրվել է  2023 թ. փետրվար ամսին: Երևի բոլորին է հայտնի, որ մագնիսառեզոնանսային պատկերի ստացման սարքի հեղինակն է հայազգի գյուտարար Ռեյմոնդ Դամադյանը...

Ախտորոշում Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Հիվանդը բժշկի մեջ պետք է ուժ, լույս և հույս տեսնի․ հարցազրույց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Դեղորայքային ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար Նաիրա Ջանոյանի հետ
Հիվանդը բժշկի մեջ պետք է ուժ, լույս և հույս տեսնի․ հարցազրույց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Դեղորայքային ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար Նաիրա Ջանոյանի հետ

Ներկայում քիմիաթերապիայի դերը ուռուցքների բուժման գործընթացում։


Քիմիաթերապիան այսօր, ինչպես և շատ տարիներ առաջ, իր կարևոր և ուրույն դերն ունի ուռուցքաբանության մեջ...

Քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան. nairimed.com
Քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան. nairimed.com

Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...

Ուռուցքաբանություն
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am

Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:

Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...

Բժիշկներ
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով

Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...

Բժիշկներ
Կրծքագեղձի քաղցկեղ. erebunimed.com
Կրծքագեղձի քաղցկեղ. erebunimed.com

Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...

Ուռուցքաբանություն
Ինչպես կանխարգելել կաթվածը. erebunimed.com
Ինչպես կանխարգելել կաթվածը. erebunimed.com

Ինչպես նվազեցնել գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի ռիսկը. խորհուրդ է տալիս «Էրեբունի» ԲԿ կաթվածի կենտրոնի նյարդաբան Լինա Զուբալովան...

Նյարդաբանություն
Բնածին հիպոթիրեոզի և ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտություններ․ նեոնատոլոգ Աիդա Դանիելյան. morevmankan.am
Բնածին հիպոթիրեոզի և ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտություններ․ նեոնատոլոգ Աիդա Դանիելյան. morevmankan.am

Ե՞րբ , ի՞նչ նպատակով են կատարվում բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտությունները...

Առողջ երեխա
Գանգուղեղային վնասվածքներ. նյարդավիրաբույժ Կսպոյան Արայիկ. armeniamedicalcenter.am
Գանգուղեղային վնասվածքներ. նյարդավիրաբույժ Կսպոյան Արայիկ. armeniamedicalcenter.am

Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը

Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...

Նյարդաբանություն Վիրաբուժություն
Միջողային սկավառակների ճողվածքներ. նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան. armeniamedicalcenter.am
Միջողային սկավառակների ճողվածքներ. նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան. armeniamedicalcenter.am

Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան

Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...

Նյարդաբանություն Վիրաբուժություն
Կոնքազդրային հոդի սքրինինգ. նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am
Կոնքազդրային հոդի սքրինինգ. նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am

Ի՞նչ է կոնքազդրային հոդի սքրինինգը


Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում 2009 թ-ից սկսած կատարվում է...

Առողջ երեխա
Կոկորդի էնդոլարինգեալ վիրահատություններ․ քիթ-կոկորդ-ականջաբան Սոնա Մանուկյան. armeniamedicalcenter.am
Կոկորդի էնդոլարինգեալ վիրահատություններ․ քիթ-կոկորդ-ականջաբան Սոնա Մանուկյան. armeniamedicalcenter.am

Կոկորդի ախտահարումների առանձնահատկությունները


Ժամանակակից քիթ-կոկորդ-ականջաբանության խնդիրների շարքում կոկորդի ախտահարումներն ամենահաճախ հանդիպողներից ե...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ
Քթի պլաստիկ վիրահատություն. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Հայկ Ենոքյանը
Քթի պլաստիկ վիրահատություն. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Հայկ Ենոքյանը

Քթի պլաստիկ վիրահատությունը` ռինոպլաստիկան, ըստ դիմա-ծնոտային և պլաստիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Ելոքյանի, մի ամբողջ փիլիսոփայություն է ու ներառում է և՛ ֆիզիկական...

Պլաստիկ վիրաբուժություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ