Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Բժշկի ընդունարանում

Մեր զրուցակիցն է «Արաբկիր» բժշկական համալիրի տնօրեն Արման Բաբլոյանը. arabkirjmc.am

Մեր զրուցակիցն է «Արաբկիր» բժշկական համալիրի տնօրեն Արման Բաբլոյանը. arabkirjmc.am

Մեր զրուցակիցն է «Արաբկիր» բժշկական համալիրի տնօրեն Արման Բաբլոյանը, ում հետ խոսեցինք կենտրոնի ներկայում իրականացվող ծառայությունների և ապագա ծրագրերի մասին:

–   Պարոն Բաբլոյան, ի՞նչ է ներառում «Արաբկիր» բժշկական համալիրը և ինչո՞ւ է կոչվում համալիր:

–   Մեր բուժհաստատությունը կոչվում է համալիր, քանի որ իր մեջ ներառում է ինչպես բազմապրոֆիլ հիվանդանոցային,  այնպես էլ արտահիվանդանոցային բժշկական ծառայություններ: Իրականացվում են լայնածավալ դիագնոստիկ ծառայություններ՝ լաբորատոր ախտորոշիչ , շնչական լաբորատորիա, էնդոսկոպիկ,  սրտաբանական, էլեկտրոէնցեֆալոգրաֆիկ, ուռոդինամիկ, համակարգչային տոմոգրաֆիա, ռենտգեն, ուլտրաձայնային, լսողության ստուգման ծառայություններ: Համալիրի կազմում գործում է նաև պաթանատոմիական ծառայությունը:


Գործում է տասից ավելի դիսպանսեր ծառայություն, որտեղ հսկվում են քրոնիկ հիվանդություններով տառապող պացիենտներ: Վերականգնողական բուժման կենտրոններ գործում են ՀՀ տարբեր մարզերում՝ Արմավիր, Արտաշատ, Գավառ, Իջևան, Ապարան, որոնք զբաղվում են մտավոր ֆիզիկական լսողական և զարգացման այլ հապաղումներ ունեցող պացիենտներով: Համալիրում գործում է նաև առողջարանային  պայմաններում վերականգնողական բուժման ամառային ճամբար, որտեղ իրենց ամառային հանգիստն են անցկացնում 8-14 տ. քրոնիկ հիվանդություններով տառապող երեխաներ:


Մեր զրուցակիցն է «Արաբկիր» բժշկական համալիրի տնօրեն Արման Բաբլոյանը, ում հետ խոսեցինք կենտրոնի ներկայում իրականացվող ծառայությունների և ապագա ծրագրերի մասին
–   Ներկայացրեք, խնդրե՛մ, յուրաքանչյուրի գործունեության մասին` համառոտ:

–   Արաբկիր  բժշկական համալիրի գործունեության մասին  երկու բառով շատ դժվար կլինի խոսել, սակայն ասեմ որ մեզ մոտ գործում են մի շարք մասնագիտացված բժշկական ծառայություններ այդ թվում. մանկաբուժական ընդհանուր, ալերգոլոգիական, նյարդաբանական, էնդոկրինոլոգիական, պուլմոնոլոգիական, գաստրոէնտերոլոգիական, ուրո-վիրաբուժական, նեֆրոլոգիական, քիթ կոկորդ ականջաբանական,   հեմոդիալիզի և երիկամի փոխպատվաստման,  ճառագայթային ախտորոշիչ ,  օրթոպեդիայի  վնասվածքաբանության ծառայություններ  և  այլն:

Հարկ եմ համարում նշել, որ մեր համալիրում իրականացվում են հանրապետությունում եզակի մի շարք վիրահատություններ, ինչպիսիք են երիկամի փոխպատվաստումը և էպիլեպսիայի բուժումը վիրահատական  եղանակով:


Մեր զրուցակիցն է «Արաբկիր» բժշկական համալիրի տնօրեն Արման Բաբլոյանը, ում հետ խոսեցինք կենտրոնի ներկայում իրականացվող ծառայությունների և ապագա ծրագրերի մասին


–   Ովքե՞ր կարող են օգտվել կենտրոնի ծառայություններից:

–   Ծառայություններից կարող են օգտվել այն պացիենտները , ովքեր ունեն  վերը նշված պրոֆիլներով առողջական գանգատներ առանց տարիքային սահմանափակման՝ ինչպես երեխաներ, այնպես էլ մեծահասակներ:

Իհարկե կան որոշ ծառայություններ որտեղ կապված ծրագրից կա որոշակի տարիքային սահմանափակում, բայց դրանք շատ չեն, օր.՝ էպիլեպսիայի վիրահատական բուժումը իրականացվում է երեխաների և մինչև 40 տարեկան մեծահասակների  շրջանում:

–   Ըստ օրենսդրության  երեխաների անվճար սպասարման ի՞նչ համակարգ է գործում Հայաստանում:

–   Երեխաների տարիքը Հայաստանի Հանրապետությունում սահմանված է 0-18 տարեկան և ըստ  Հայաստանի Հանրապետության օրենսդրության և բուժօգնության կազմակերպման չափորոշիչների, հիվանդանոցային բուժօգնությունը մինչև 7 տարեկան երեխաների  համար իրականացվում է անվճար, իսկ 7-18 տ. երեխաների շրջանում գոյություն ունի սահմանված ցանկ սոցիալապես անապահով և հատուկ  խմբերում ընդգրկված անձանց համար, որոնք նույնպես սպասարկվում են անվճար:


Մեր զրուցակիցն է «Արաբկիր» բժշկական համալիրի տնօրեն Արման Բաբլոյանը, ում հետ խոսեցինք կենտրոնի ներկայում իրականացվող ծառայությունների և ապագա ծրագրերի մասին
–   Ծառայությունների դիմաց վճարման ի՞նչ համակագեր են գործում ներկայում:

–   Վճարովի ծառայություններից օգտվող պացիենտների համար  առավելագույնս հեշտացվել է գրանցման և դրամարկղերի հասանելիությունը,  ի շնորհիվ բժշկական համալիրում գործող համակարգչային ցանցային ծրագրի այդ ամենն իրականացվում է շատ արագ: Պացիենտները բժշկական համալիրում կարող են վճարել ինչպես կանխիկ այնպես էլ իրենց բանկային քարտերով: Հնարավոր է նաև բանկային փոխանցումների եղանակով: Ի դեպ նշեմ, որ Արաբկիր Բժշկական Համալիրը  առողջության ապահովագրության շրջանակներում համագործակցում է  բոլոր բժշկական ապահովագրական ծառայությունների հետ:

–   Ինչպե՞ս և որտե՞ղ են վերապատրասվում համալիրի մասնագետները:

–   Մեր բժշկական համալիրի մասնագետների մեծ մասը վերապատրաստվել են և շարունակում են  վերապատրաստվել արտերկրի մի շարք բուժհաստատություններում, մասնակցում և կազմակերպում են տեղական և միջազգային կոնֆերանսներ, որտեղ հնարավորություն են ունենում ծանոթանալ և ծանոթացնել բժշկագիտության նոր մոտեցումներին: Տարբեր ծառայություններ մշտապես կապ են պաշտպանում իրենց մասնագիտական ուղություններով արտերկրի համապատասխան կլինիկաների հետ:


Մեր զրուցակիցն է «Արաբկիր» բժշկական համալիրի տնօրեն Արման Բաբլոյանը, ում հետ խոսեցինք կենտրոնի ներկայում իրականացվող ծառայությունների և ապագա ծրագրերի մասին


–   Ի՞նչ գիտական գործունեություն է ծավալում համալիրը:

–   Արաբկիր Բժշկական Համալիրը լինելով երեխաների  և  դեռահասների  առողջության ինստիտուտ տվյալ  ոլորտում ծավալում է  նաև գիտական գործունեություն:  Մեզ մոտ քննարկվում, մշակվում և համապատասան կառույցներին են ներկայացվում  գիտագործնական մեթոդական ձեռնարկներ, բժշկական ծառայությունների մատուցման չափորոշիչներ, տարբեր ուղղություններով տպագրվում են գիտական հոդվածներ և ունենալով  որոշ  ուղղություններով բավականին լուրջ փորձնական և գիտական բազա տարբեր մասնագետների կողմից պաշտպանվում են գիտական թեզեր:


Մեր զրուցակիցն է «Արաբկիր» բժշկական համալիրի տնօրեն Արման Բաբլոյանը, ում հետ խոսեցինք կենտրոնի ներկայում իրականացվող ծառայությունների և ապագա ծրագրերի մասին
–   Ի՞նչ ներքին և արտաքին գործընկերների հետ եք համագործակցում:

–   Արաբկիր Բժշկական համլիրը իր գործունեության ընթացքում ի նպաստ որակյալ բժշկական օգնության տրամադրմանը համագործակցում է ինչպես տեղական այնպես էլ  միջազգային տարբեր կլինիկաների կառույցների հետ: Մասնագիտական մշտական համագործակցություն է գնում հիմնականում մանկական բուժհաստատությունների հետ ինչպիսիք են  «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնը, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցը նաև մարզային որոշ բուժհաստատություններ, համագործակցում ենք նաև  որոշ միջազգային կազմակերպություների տեղական ներկայացուցչությունների հետ ինչպիսիք են UNICEF, World Vision International, Mission Armenia, United Armenian Fund /Armenia Artsakh Fund և այլն, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների՝  SEMRA  Foundation (Շվեցարիա),  Canton of Jura (Շվեցարիա), Hospitals of Jura (Շվեցարիա), NAF Association, (Belgia) և այլն:

IMG_3223Համագործակցում ենք նաև Հայաստանում գործող մի շարք բազմապրոֆիլային բժշկական կենտրոնների հետ, ինչպիսիք են «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը, «Նաիրի» բժշկական կենտրոնը, «Էրեբունի» բժշկական կենտրոնը, Ս. Գրիգոր Լուսավորիչ  բժշկական կենտրոնը, «Աստղիկ» բժշկական կենտրոնը և այլն:


Մեր զրուցակիցն է «Արաբկիր» բժշկական համալիրի տնօրեն Արման Բաբլոյանը, ում հետ խոսեցինք կենտրոնի ներկայում իրականացվող ծառայությունների և ապագա ծրագրերի մասին
–   Ի՞նչ նոր ծրագրեր են նախատեսվում:

–   Մենք նախատեսում ենք մոտ ապագայում էլ ավելի զարգացնել մեծահասակների նեֆրոլոգիական (երիկամաբանության) ծառայությունը,  ճառագայթային ախտորոշիչ ծառայությունները: Որոշել ենք  ներդնել որակի վերահսկման համակարգ: Նշեմ որ բժշկական համալիրը մշտապես ընդլայնելով իր ծառայությունները ստեղծում է նոր աշխատատեղեր և յուրաքանչյուր տարի աշխատակիցների թվի աճին զուգահեռ աճում է նաև աշխատակիցների ամսեկան միջին աշխատավարձը:

Ի ամփոփումն իմ ներկայացրածի ավելացնեմ, որ մեր համալիրի աշխատակազմի  պրոֆեսիոնալ և կարեկից մոտեցումն է հանդիսանում մեր իրականացրած գործունեության արդյունավետության հիմնական գրավականը, որի վրա հիմնվելով, թույլ է տալիս մեզ համարժեք արձագանքել ժամանակի մարտահրավերներին եւ ամրապնդել մեր երկրի հիմնական արժեքը` առողջ և ուրախ սերունդ:

Սկզբնաղբյուր. arabkirjmc.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից․ Արմենիա ՀԲԿ վերակենդանացման բաժանմունքի կլինիկայի ղեկավար Սիրանուշ Ավագյան. armeniamedicalcenter.am
«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից․ Արմենիա ՀԲԿ վերակենդանացման բաժանմունքի կլինիկայի ղեկավար Սիրանուշ Ավագյան. armeniamedicalcenter.am

Բժշկի աշխատանքն ունի դժվարության իր երանգները, Հիպոկրատի «ծանր գլխարկի» ծանրության տարբեր չափերը, և սխալ չի լինի ասել, որ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգի մասնագիտացումն ընտրած բժիշկներն...

Վիրաբուժություն Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
«Պետք է պայքարել մարդու կյանքի համար՝ առանց ակնկալիքի»․ հարցազրույց մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյանի հետ
«Պետք է պայքարել մարդու կյանքի համար՝ առանց ակնկալիքի»․ հարցազրույց մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյանի հետ

Ինչո՞ւ ընտրեցիք մաշկաբանի մասնագիտությունը:

2003 թվականինին, երբ ընդունվեցի մաշկաբանության և սեռավարակաբանության օրդինատուրա, դեռ չէի պատկերացնում...

ՄՌՏ ծառայությունը Արմենիա ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am
ՄՌՏ ծառայությունը Արմենիա ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am

ՄՌՏ հետազտության ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում ներդրվել է  2023 թ. փետրվար ամսին: Երևի բոլորին է հայտնի, որ մագնիսառեզոնանսային պատկերի ստացման սարքի հեղինակն է հայազգի գյուտարար Ռեյմոնդ Դամադյանը...

Ախտորոշում Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Հիվանդը բժշկի մեջ պետք է ուժ, լույս և հույս տեսնի․ հարցազրույց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Դեղորայքային ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար Նաիրա Ջանոյանի հետ
Հիվանդը բժշկի մեջ պետք է ուժ, լույս և հույս տեսնի․ հարցազրույց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Դեղորայքային ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար Նաիրա Ջանոյանի հետ

Ներկայում քիմիաթերապիայի դերը ուռուցքների բուժման գործընթացում։


Քիմիաթերապիան այսօր, ինչպես և շատ տարիներ առաջ, իր կարևոր և ուրույն դերն ունի ուռուցքաբանության մեջ...

Քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան. nairimed.com
Քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան. nairimed.com

Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...

Ուռուցքաբանություն
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am

Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:

Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...

Բժիշկներ
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով

Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...

Բժիշկներ
Կրծքագեղձի քաղցկեղ. erebunimed.com
Կրծքագեղձի քաղցկեղ. erebunimed.com

Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...

Ուռուցքաբանություն
Ինչպես կանխարգելել կաթվածը. erebunimed.com
Ինչպես կանխարգելել կաթվածը. erebunimed.com

Ինչպես նվազեցնել գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի ռիսկը. խորհուրդ է տալիս «Էրեբունի» ԲԿ կաթվածի կենտրոնի նյարդաբան Լինա Զուբալովան...

Նյարդաբանություն
Բնածին հիպոթիրեոզի և ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտություններ․ նեոնատոլոգ Աիդա Դանիելյան. morevmankan.am
Բնածին հիպոթիրեոզի և ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտություններ․ նեոնատոլոգ Աիդա Դանիելյան. morevmankan.am

Ե՞րբ , ի՞նչ նպատակով են կատարվում բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտությունները...

Առողջ երեխա
Գանգուղեղային վնասվածքներ. նյարդավիրաբույժ Կսպոյան Արայիկ. armeniamedicalcenter.am
Գանգուղեղային վնասվածքներ. նյարդավիրաբույժ Կսպոյան Արայիկ. armeniamedicalcenter.am

Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը

Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...

Նյարդաբանություն Վիրաբուժություն
Միջողային սկավառակների ճողվածքներ. նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան. armeniamedicalcenter.am
Միջողային սկավառակների ճողվածքներ. նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան. armeniamedicalcenter.am

Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան

Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...

Նյարդաբանություն Վիրաբուժություն
Կոնքազդրային հոդի սքրինինգ. նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am
Կոնքազդրային հոդի սքրինինգ. նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am

Ի՞նչ է կոնքազդրային հոդի սքրինինգը


Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում 2009 թ-ից սկսած կատարվում է...

Առողջ երեխա
Կոկորդի էնդոլարինգեալ վիրահատություններ․ քիթ-կոկորդ-ականջաբան Սոնա Մանուկյան. armeniamedicalcenter.am
Կոկորդի էնդոլարինգեալ վիրահատություններ․ քիթ-կոկորդ-ականջաբան Սոնա Մանուկյան. armeniamedicalcenter.am

Կոկորդի ախտահարումների առանձնահատկությունները


Ժամանակակից քիթ-կոկորդ-ականջաբանության խնդիրների շարքում կոկորդի ախտահարումներն ամենահաճախ հանդիպողներից ե...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ
Քթի պլաստիկ վիրահատություն. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Հայկ Ենոքյանը
Քթի պլաստիկ վիրահատություն. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Հայկ Ենոքյանը

Քթի պլաստիկ վիրահատությունը` ռինոպլաստիկան, ըստ դիմա-ծնոտային և պլաստիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Ելոքյանի, մի ամբողջ փիլիսոփայություն է ու ներառում է և՛ ֆիզիկական...

Պլաստիկ վիրաբուժություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ