Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժշկի ընդունարանում

Բոտուլիզմ, սնկային և սպիրտային թունավորումներ. հարցերին պատասխանում է թունաբան Միքայել Գաբրիելյանը. armeniamedicalcenter.am

Բոտուլիզմ, սնկային և սպիրտային թունավորումներ. հարցերին պատասխանում է թունաբան Միքայել Գաբրիելյանը. armeniamedicalcenter.am

Օրգանիզմի թունավորումների առաջացման պատճառները բազմաթիվ են՝ սննդային, ալկոհոլային, սնկային, բոտուլիզմ, շարքը կարելի է անվերջ թվել: «Արմենիա» ԲԿ բժիշկ-թունաբան, ՀՀ ԱՆ գլխավոր մասնագետ Միքայել Գաբրիելյանի հետ հանդիպման ընթացքում զրուցել ենք բուտիլիզմի, ալկոհոլի եւ սնկային թունավորումների առաջացման պատճառների եւ առողջության վրա հետեւանքների մասին:

–   Որո՞նք են սնկերից եւ բոտուլիզմից առաջացած թունավորումների առաջին ախտանշանները:

–   Թունավորման առաջին ախտանշաններն են սրտխառնոցը, փսխումը, փորլուծությունը, որովայնի ցավը:

–   Ե՞րբ են ի հայտ գալիս թունավորման առաջին ախտանշանները:

–   Եթե սնկային թունավորում է, օրգանիզմն ուշ է արձագանքում թունավորմանը: Առաջին օգնություն ցուցաբերելուց հետո մարդու ինքնազգացողությունը լիարժեք չի կարգավորվում, հակառակը, աստիճանաբար վիճակը վատանում է: Բարեբախտաբար, Հայաստանում իսկական թունավոր սնկեր չկան, որոնց պարագայում ելքը մահացու է, քանի որ հակաթույն, որպես այդպիսին, գոյություն չունի: Բոտուլիզմի դեպքում` որքան շուտ են սկսվում գանգատները, այնքան ծանր է թունավորված մարդու վիճակը: Եթե 3-5 օր հետո է օրգանիզմն արձագանքում թունավորմանը, ապա ընթացքը լինում է թեթեւ:

–   Որո՞նք են բոտուլիզմի առաջացման պատճառները եւ ինչպե՞ս խուսափել:

–   Հայտնի է, որ բոտուլիզմով թունավորման պատճառը հողից վարակն է եւ անաէրոբ՝ անթթվածին միջավայրը: Բոտուլիզմը զարգանում է սննդային պահածոների կիրառումից, որոնց մեջ սխալ վերամշակման արդյունքում հողի առկայության դեպքում` վարակված բոտուլինի հարուցիչներով, անթթվածին պայմաններում արտադրվում է բոտուլինատոքսին, որն էլ առաջացնում է օրգանիզմի թունավորումը: Երեւույթից խուսափելու համար պահածոն բացելուց հետո պետք է օգտագործել 30-40 րոպե բարձր ջերմամշակման ենթարկելուց հետո: Ընդհանուր առմամբ, ցանկալի է օգտագործել գործարանային պայմաններում պատրաստած պահածոներ, քանի որ այնտեղ ապահովվում է անվտանգ պատրաստման համար նախատեսված ջերմամշակման բարձր ջերմաստիճանն ու համապատասխան ճնշումը: Վստահորեն կարող եմ ասել, որ տնային պայմաններում պատրաստած պահածոների համեմատ գործարանային արտադրանքն առավել անվտանգ է:

–   Վերջին տարիներին սնկային թունավորման ինչպիսի՞ ցուցանիշ է նկատվում:

–   Բարեբախտաբար, թունավորման դեպքերը նվազել են: Մարդիկ ավելի զգոն ու տեղեկացված են: Առհասարակ, բոտուլիզմին բնորոշ է մասսայական թունավորման դեպքերը: Ինչ վերաբերում է սնկերին, հարկ եմ համարում նշել, որ չի կարելի դաշտերից սունկ հավաքել կամ փողոցային պայմաններում վաճառվող սունկ գնել: Շուկայում վաճառվող սունկը ենթարկվում է լաբորատոր քննության:

–   Ինչպե՞ս տարբերակել` ի հայտ եկած գանագատները թունավորմա՞ն, թե՞ վարակի հետ կապված ախտանշաններ են:

–   Օրինակ, բոտուլիզմն ունի ախտանշաններ, որոնք որևէ վարակի դեպքում չի արտահայտվում: Դրանք են` ձայնի փոփոխությունը, երկտեսությունը, կուլ տալու ժամանակ դժվարությունը: Սնկի թունավորման դեպքերի առանձնահատկությունն այն է, որ մարդիկ անմիջապես տեղեկացնում են սնկի օգտագործման մասին:

–   Սնկի եւ բոտուլիզմի թունավորման դեպքերում որպես առաջին օգնություն ի՞նչ անել:

–   Պարտադիր դիմել բժշկի օգնությանը: Բժշկի հսկողությունն առաջնային է: Բուտուլինատոքսինի մեկ մգ-ը հինգ միլիոն մարդու կյանք կարող է խլել, իսկ թունավոր սնկի թունավորման դեպքերի 90%-ն ունենում է մահվան ելք: Սնկային թունավորման պարագայում օրգանիզմում միաժամանակ տեղի է ունենում լյարդի եւ երիկամային անբավարարություն: Բոտուլիզմի ժամանակ թունավորումն ազդում է բոլոր օրգան-համակարգերի վրա՝ սկսած ուղեղի աշխատանքից: Ժամանակին բոտուլիզմն ամբողջ աշխարհում համարվում էր կենսաքիմիական զենք, թեպետ այսօր էլ այն ուժեղ թույների շարքում է:

–   Ի՞նչ անել տնային պայմաններում` նախքան բժշկի այցը:

–   Անհրաժեշտ է շատ ջուր օգտագործել, որպեսզի առաջանա փսխման ռեֆլեքս եւ փսխման միջոցով օրգանիզմից հնարավորինը դուրս բերվի թույնը:

–   Ի՞նչ անել, եթե առկա են անզուսպ փսխումներ:

–   Անհապաղ պետք է դիմել բժշկի օգնությանը: Բուժօգնություն ստացած պացիենտների 70-80%-ը լիարժեք բուժվում է:

–   Ի՞նչ անել, եթե կերակրող մայրը կամ հղին է թունավորվել:

–   Քանի որ այս կանայք խոցելի են, անհրաժեշտ է, առանց վարանելու, դիմել բժշկի օգնությանը:

–   Ակտիվացված ածուխի օգտագործումը որքանո՞վ է արդյունավետ:

–   Այն ունի ժամանակավոր ազդեցություն եւ օգտագործելը չի խրախուսվում:

–   Ալկոհոլային թունավորման տարածվածության պատկերն ինչպիսի՞ն է:

–   Ալկոհոլային թունավորումը մեր օրերում տարածված է: Չի կարելի չարաշահել օրգանիզմի հնարավորությունները, պետք է օգտագործել քիչ չափաբաժնով ալկոհոլ: Այս թունավորումը նույնպես ունի իր վտանգավորությունը՝ ընդհուպ մինչեւ գիտակցության կորուստ ու մահ, քանի որ թույնն աստիճանաբար ազդում է ուղեղի վրա եւ արգելափակում նրա աշխատանքը: Ալկոհոլային թունավորման գանգատները նույնն են, ինչ մյուս թունավորումները: Ալկոհոլից թունավորման դեպքում նախանշաններն ի հայտ են գալիս ալկոհոլի օգտագործումից երկու ժամ անց:


Ալկոհոլային թունավորումը հատկապես ինչո՞վ է պայմանվորված` ալկոհոլի որակի՞ց, թե՞ օգտագործված քանակի չափաբաժնից:

–   Թունավորումը կախված է միայն ալկոհոլի չարաշահումից՝ որակը դեր չունի:

–   Ալկոհոլի որքա՞ն  չափաբաժնից սկսած է ազդեցությունը թունավոր:

–   Դա կախված օրգանիզմի առանձնահատկությունից, հատուկ սահմանված նորմա գոյություն չունի: Առհասարակ, չի կարելի ալկոհոլ օգտագործել սնունդ օգտագործելուց առաջ՝ դատարկ ստամոքսով:

–   Ալկոհոլի ո՞ր տեսակն է թունավորման ռիսկ պարունակում:

–   Ցանկացած սպիրտ պարունակող ալկոհոլ վտանգավոր է:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության ծառայությունը «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում. Արա Մելիքսեթյան. armeniamedicalcenter.am
Պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության ծառայությունը «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում. Արա Մելիքսեթյան. armeniamedicalcenter.am

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության ծառայության գործունեության մասին զրուցեցինք պլաստիկ վիրաբույժ և միկրովիրաբույժ Արա Մելիքսեթյան ի հետ...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Անոթային վիրաբուժության ծառայությունն «Արմենիա» ՀԲԿ-ում. հարցազրույց Վիրաբ Աղաբեկյանի հետ. armeniamedicalcenter.am
Անոթային վիրաբուժության ծառայությունն «Արմենիա» ՀԲԿ-ում. հարցազրույց Վիրաբ Աղաբեկյանի հետ. armeniamedicalcenter.am

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի անոթային վիրաբուժության ծառայության մասին մանրամասներ պարզեցինք` զրուցելով անոթային վիրաբուժության կենտրոնի ղեկավար Վիրաբ Աղաբեկյանի հետ...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Հարցազրույց Հայաստանի միակ կին միկրովիրաբույժի` Թեհմինե Ասատրյանի հետ
Հարցազրույց Հայաստանի միակ կին միկրովիրաբույժի` Թեհմինե Ասատրյանի հետ

Մեր հյուրն է Հայաստանի միակ կին միկրովիրաբույժ, համալսարանական թիվ 1 կլինիկական հիվանդանոցի պլաստիկ, վերականգնողական վիրաբուժության և միկրովիրաբուժության ամբիոնի ավագ դասախոս Թեհմինե Ասատրյանը...

Մենք չենք խուսափում ծանր քաշով և տարիքով մեծ մարդկանց վիրահատելուց. Քանկոր ԲԿ
Մենք չենք խուսափում ծանր քաշով և տարիքով մեծ մարդկանց վիրահատելուց. Քանկոր ԲԿ

Իշեմիկ հիվանդությունը ախտահարում է սիրտը սնող անոթները և նեղացնում այն, ինչի արդյունքում սրտամկանը չի ստանում բավարար քանակությամբ արյուն: Ժամանակին բժշկին չդիմելն ու համապատասխան բուժում չստանալը...

Սրտանոթաբանություն Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Սեռական հասունացում կամ ուղղակի հասունացում. հարցերին պատասխանում է Մարինա Մելքումովան. arabkirjmc.am
Սեռական հասունացում կամ ուղղակի հասունացում. հարցերին պատասխանում է Մարինա Մելքումովան. arabkirjmc.am

Սեռական հասունացմանը վերաբերող առավել հաճախ մտահոգող հարցերին պատասխանում է Արաբկիր բժշկական համալիր- Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ, դեռահասային բժիշկ, դեռահասային...

Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը
Հարցազրույց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Տիգրան Նալբանդյանի հետ. izmirlianmedicalcenter.com
Հարցազրույց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Տիգրան Նալբանդյանի հետ. izmirlianmedicalcenter.com

Մեր զրուցակիցն է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն, բ.գ.թ., ընդհանուր վիրաբույժ Տիգրան Նալբանդյանը...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Հարցազրույց «Իզմիրլյան» ԲԿ կոնսուլտացիոն-ախտորոշիչ բաժանմունքի վարիչ Տաթևիկ Բադալյանի հետ. izmirlianmedicalcenter.com
Հարցազրույց «Իզմիրլյան» ԲԿ կոնսուլտացիոն-ախտորոշիչ բաժանմունքի վարիչ Տաթևիկ Բադալյանի հետ. izmirlianmedicalcenter.com

–   Ինչպե՞ս գրանցվել մասնագետի խորհրդատվություն ստանալու համար: Ինչպե՞ս է դա կազմակերպվում ընդունարանում:

–   Մեզ կարող են զանգահարել կենտրոնի տեղեկատու հեռախոսահամարով, կամ կարող են գալ...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Սրտի ստենտավորո՞ւմ, թե՞ շունտավորում. ինչ սկզբունքով են գործում Քանկորի մասնագետները. Ալբերտ Զոհրաբյան
Սրտի ստենտավորո՞ւմ, թե՞ շունտավորում. ինչ սկզբունքով են գործում Քանկորի մասնագետները. Ալբերտ Զոհրաբյան

Սրտի կորոնար անոթների ստենտավորումը միջամտություն է, որը պրոֆեսիոնալ ինտերվենցիոնալ սրտաբանին հնարավորություն է տալիս 40-50 րոպեում կայունացնել նախաինֆարկտային կամ ինֆարկտային վիճակում գտնվող մարդու վիճակը...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Սրտի բաց վիրահատություններ Քանկոր ԲԿ-ում. ինչո՞ւ են զարկերակային շունտերն առավել արդյունավետ
Սրտի բաց վիրահատություններ Քանկոր ԲԿ-ում. ինչո՞ւ  են զարկերակային շունտերն առավել արդյունավետ

Քանկոր բժշկական կենտրոնը սիրտ-անոթային հիվանդությունների մասնագիտացված կլինիկա է: Այստեղ բուժվում են մեծահասկաները՝ սրտի հետ կապված ամենատարբեր խնդիրներով: Բժշկի մասնագիտական որակների...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
«Իզմիրլյան» ԲԿ քիթ-կոկորդ -ականջաբանության բաժանմունքի ծառայություններն ու ձեռքբերումները. Վարազդատ Ստեփանյան. izmirlianmedicalcenter.com
«Իզմիրլյան» ԲԿ քիթ-կոկորդ -ականջաբանության բաժանմունքի ծառայություններն ու ձեռքբերումները. Վարազդատ Ստեփանյան. izmirlianmedicalcenter.com

Քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքը բացվել է 2004 թվականի նոյեմբերին դեռևս Սուրբ Ներսես Մեծ կոչվող հիվանդանոցում: Բաժանմունքը գործում է արդեն մոտ 14 տարի: Այստեղ սպասարկվում են միայն 10 տարեկանից բարձր...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Հարցազրույց վիրաբույժ-պրոկտոլոգ Արարատ Սահակյանի հետ. izmirlianmedicalcenter.com
Հարցազրույց վիրաբույժ-պրոկտոլոգ Արարատ Սահակյանի հետ. izmirlianmedicalcenter.com

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի պրոկտոլոգիայի բաժանմունքի գործունեության, առաջընթացների մասին զրուցեցինք վիրաբույժ- պրոկտոլոգ, Երևանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի պրոկտոլոգիայի...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ Բժիշկներ
Հայ և արտասահմանցի հեղինակավոր վիրաբույժները շուտով կհանդիպեն միևնույն համաժողովում
Հայ և արտասահմանցի հեղինակավոր վիրաբույժները շուտով կհանդիպեն միևնույն համաժողովում

Հայաստանի վիրաբույժների համար այս տարի նախատեսված են երկու համաժողովներ՝ Վիրաբուժության եվրոպական միության 22-րդ տարեկան եւ Վիրաբույժների հայկական ասոցիացիայի 4-րդ հնգամյա համաժողովները...

Հայ բժիշկների 5-րդ միջազգային համագումարը Հայաստանում տեղի կունենա 2019թ. հուլիսի 4-6-ը
Հայ բժիշկների 5-րդ միջազգային համագումարը Հայաստանում տեղի կունենա 2019թ. հուլիսի 4-6-ը

2019 թվականի հուլիսի 4-6-ը Հայկական բժշկական միջազգային կոմիտեի (ՀԲՄԿ) նախաձեռնությամբ Հայաստանում կկայանա հայ բժիշկների միջազգային 5-րդ համագումարը: Համագումարի ծրագրի  շրջանակներում սպասվում  է...

Հարցազրույց Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Սամվել Դանիելյանի հետ
Հարցազրույց Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Սամվել Դանիելյանի հետ

–   Ինչպիսի՞ն է արյունաբանության ոլորտն այսօր Հայաստանում:


–   Արյունաբանության ոլորտը Հայաստանում հետևում է միջազգային փորձին և ձեռքբերումներին: Մենք ունենք...

Բժիշկներ
Հարցազրույց պրոկտոլոգ Անահիտ Գևորգյանի հետ. izmirlianmedicalcenter.com
Հարցազրույց պրոկտոլոգ Անահիտ Գևորգյանի հետ. izmirlianmedicalcenter.com

Գևորգյան Անահիտ Գեղամի - բժշկակական գիտությունների թեկնածու, դոցենտ, բժիշկ կոլոպրոկտոլոգ

Ինչպե՞ս որոշեցիք դառնալ բժիշկ-պրոկտոլոգ...

Բժիշկներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ