Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Բժշկի ընդունարանում

Միշտ հաշվի եմ առնում դեմքի առանձնահատկությունները. Աշոտ Հարությունյան

Միշտ հաշվի եմ առնում դեմքի առանձնահատկությունները. Աշոտ Հարությունյան

Պլաստիկ վիրահատությունից հետո հայելու մեջ իր արտացոլումը տեսնելով՝ պացիենտը խանդավառվում է: Նա այլևս ազատ է այն բարդույթներից ու խնդիրներից, որոնք ուղեկցել են նրան ամբողջ կյանքում:


Պլաստիկ վիրահատությունների միջոցով արտաքին թերությունները շտկելը ժամանակակից աշխարհում դարձել է սովորական երևույթ: Մարդիկ ուզում են հիացմունքով ժպտալ հայելում իրենց արտացոլանքին, ոչ թե կաշկանդված փախցնել հայացքը հայելուց: «Աստղիկ» բժշկական կենտրոնի դիմածնոտային բաժանմունքում պլաստիկ վիրահատությունները կատարվում են գերժամանակակից տեխնոլոգիաներով ու մեթոդներով: Դրանք հնարավորություն են տալիս վիրաբույժներին ամեն անգամ ստանալ կատարյալ ու գոհացուցիչ արդյունք:

 

Դիմածնոտային պլաստիկ վիրաբույժ Աշոտ Հարությունյանը մեծապես կարևորում է տարին 1-2 անգամ արտերկրում վերապատրաստումները:

 

Միշտ հաշվի եմ առնում դեմքի առանձնահատկությունները. Աշոտ ՀարությունյանԴրանք վիրաբույժի փորձի, գիտելիքների ու հմտությունների շարունակական զարգացման կարևոր նախապայման են,  օգնում են վիրաբույժին յուրաքանչյուր իրավիճակում ճիշտ կողմնորոշվել ու ամեն անգամ ստանած նոր ու կատարյալ արդյունք.«Չէ՞ որ ամեն անգամ գործ ունենք տարբեր անհատների հետ, որոնք ունեն տարբեր դիմագծեր, ոսկրի ու աճառի տարբեր որակ, տարբեր հյուսվածքներ, տարբեր տարիք: Այս տարբերությունները մեծ նշանակություն ունեն վիրահատությունների ժամանակ, և պարզապես անհնար է բոլոր դեպքերում նույն քիթը ստանալ:

Պետք է միշտ հաշվի առնվեն դեմքի պարամետրերը՝ դեմքի ձևը, աչքերի հեռավորությունը, գանգի ձևը և այլն»,- ասում է Աշոտ Հարությունյանը:

 

Միշտ հաշվի եմ առնում դեմքի առանձնահատկությունները. Աշոտ Հարությունյան«Աստղիկ» ԲԿ դիմածնոտային բաժանմունքում իրականացվում են դիմածնոտային շրջանի հետ կապված էսթետիկ բոլոր վիրահատությունները. ականջախեցիների, կզակի, կոպերի արտաքին անհամաչափությունների շտկում:Պլաստիկ վիրաբույժն իր աշխատանքում մեծապես կարևորվում է  անհատական մոտեցումը. «Չէ՞ որ մեր պացիենտները հիվանդ մարդիկ չեն: Նրանք  առողջ անհատներ են, ովքեր ուզում են արտաքին շտկումներ անել իրենց արտաքինում, ավելի գեղեցիկ ու ներկայանալի դառնալ: Պետք է ի սկզբանե ստեղծվի դրական աուրա, որ պացիենտը հոգեբանորեն ճիշտ պատրաստվի վիրահատությանը, որ արդյունքն էլ դրական լինի,  ու գոհացնի թե՛ նրան, թե՛ մեզ»:


Նա նաև մեծապես կարևորում է վերապատրաստումները. «Տարին մեկ-երկու անգամ մեկնում եմ արտերկիր վերապատրաստումների թե՛ պլաստիկ, թե՛ դիմածնոտային վիրաբուժությունում եղած համաշխարհային առաջատար փորձը իմ աշխատանքում ներդնելու համար: Առանց դրա անհնար է ապահովել բարձր որակ և արդյունավետ աշխատանք»,-ասում է Աշոտ Հարությունյանը՝ հավելելով, «Աստղիկ» բժշկական կենտրոնը՝ անհրաժեշտ լավագույն ու նորագույն  սարքավորումներով, գործիքներով ու նյութերով իր հագեցվածությամբ, այդ փորձի ներդրման շատ լավ  միջավայր է:  


Սկզբնաղբյուր. Առողջապահական համակարգ մասնագիտական պարբերական
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից․ Արմենիա ՀԲԿ վերակենդանացման բաժանմունքի կլինիկայի ղեկավար Սիրանուշ Ավագյան. armeniamedicalcenter.am
«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից․ Արմենիա ՀԲԿ վերակենդանացման բաժանմունքի կլինիկայի ղեկավար Սիրանուշ Ավագյան. armeniamedicalcenter.am

Բժշկի աշխատանքն ունի դժվարության իր երանգները, Հիպոկրատի «ծանր գլխարկի» ծանրության տարբեր չափերը, և սխալ չի լինի ասել, որ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգի մասնագիտացումն ընտրած բժիշկներն...

Վիրաբուժություն Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
«Պետք է պայքարել մարդու կյանքի համար՝ առանց ակնկալիքի»․ հարցազրույց մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյանի հետ
«Պետք է պայքարել մարդու կյանքի համար՝ առանց ակնկալիքի»․ հարցազրույց մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյանի հետ

Ինչո՞ւ ընտրեցիք մաշկաբանի մասնագիտությունը:

2003 թվականինին, երբ ընդունվեցի մաշկաբանության և սեռավարակաբանության օրդինատուրա, դեռ չէի պատկերացնում...

ՄՌՏ ծառայությունը Արմենիա ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am
ՄՌՏ ծառայությունը Արմենիա ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am

ՄՌՏ հետազտության ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում ներդրվել է  2023 թ. փետրվար ամսին: Երևի բոլորին է հայտնի, որ մագնիսառեզոնանսային պատկերի ստացման սարքի հեղինակն է հայազգի գյուտարար Ռեյմոնդ Դամադյանը...

Ախտորոշում Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Հիվանդը բժշկի մեջ պետք է ուժ, լույս և հույս տեսնի․ հարցազրույց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Դեղորայքային ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար Նաիրա Ջանոյանի հետ
Հիվանդը բժշկի մեջ պետք է ուժ, լույս և հույս տեսնի․ հարցազրույց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Դեղորայքային ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար Նաիրա Ջանոյանի հետ

Ներկայում քիմիաթերապիայի դերը ուռուցքների բուժման գործընթացում։


Քիմիաթերապիան այսօր, ինչպես և շատ տարիներ առաջ, իր կարևոր և ուրույն դերն ունի ուռուցքաբանության մեջ...

Քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան. nairimed.com
Քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան. nairimed.com

Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...

Ուռուցքաբանություն
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am

Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:

Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...

Բժիշկներ
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով

Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...

Բժիշկներ
Կրծքագեղձի քաղցկեղ. erebunimed.com
Կրծքագեղձի քաղցկեղ. erebunimed.com

Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...

Ուռուցքաբանություն
Ինչպես կանխարգելել կաթվածը. erebunimed.com
Ինչպես կանխարգելել կաթվածը. erebunimed.com

Ինչպես նվազեցնել գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի ռիսկը. խորհուրդ է տալիս «Էրեբունի» ԲԿ կաթվածի կենտրոնի նյարդաբան Լինա Զուբալովան...

Նյարդաբանություն
Բնածին հիպոթիրեոզի և ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտություններ․ նեոնատոլոգ Աիդա Դանիելյան. morevmankan.am
Բնածին հիպոթիրեոզի և ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտություններ․ նեոնատոլոգ Աիդա Դանիելյան. morevmankan.am

Ե՞րբ , ի՞նչ նպատակով են կատարվում բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտությունները...

Առողջ երեխա
Գանգուղեղային վնասվածքներ. նյարդավիրաբույժ Կսպոյան Արայիկ. armeniamedicalcenter.am
Գանգուղեղային վնասվածքներ. նյարդավիրաբույժ Կսպոյան Արայիկ. armeniamedicalcenter.am

Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը

Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...

Նյարդաբանություն Վիրաբուժություն
Միջողային սկավառակների ճողվածքներ. նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան. armeniamedicalcenter.am
Միջողային սկավառակների ճողվածքներ. նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան. armeniamedicalcenter.am

Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան

Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...

Նյարդաբանություն Վիրաբուժություն
Կոնքազդրային հոդի սքրինինգ. նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am
Կոնքազդրային հոդի սքրինինգ. նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am

Ի՞նչ է կոնքազդրային հոդի սքրինինգը


Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում 2009 թ-ից սկսած կատարվում է...

Առողջ երեխա
Կոկորդի էնդոլարինգեալ վիրահատություններ․ քիթ-կոկորդ-ականջաբան Սոնա Մանուկյան. armeniamedicalcenter.am
Կոկորդի էնդոլարինգեալ վիրահատություններ․ քիթ-կոկորդ-ականջաբան Սոնա Մանուկյան. armeniamedicalcenter.am

Կոկորդի ախտահարումների առանձնահատկությունները


Ժամանակակից քիթ-կոկորդ-ականջաբանության խնդիրների շարքում կոկորդի ախտահարումներն ամենահաճախ հանդիպողներից ե...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ
Քթի պլաստիկ վիրահատություն. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Հայկ Ենոքյանը
Քթի պլաստիկ վիրահատություն. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Հայկ Ենոքյանը

Քթի պլաստիկ վիրահատությունը` ռինոպլաստիկան, ըստ դիմա-ծնոտային և պլաստիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Ելոքյանի, մի ամբողջ փիլիսոփայություն է ու ներառում է և՛ ֆիզիկական...

Պլաստիկ վիրաբուժություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ