Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Հրատապ թեմա Հայաստանում

ՀՀ ԱՆ. Քննարկվել են փոխպատվաստման ծառայության զարգացման հարցերը

ՀՀ ԱՆ. Քննարկվել են փոխպատվաստման ծառայության զարգացման հարցերը

Հանրապետության առաջատար բժշկական կազմակերպությունների ղեկավարների և մասնագետների մասնակցությամբ առողջապահության նախարարությունում` Արսեն Թորոսյանի գլխավորությամբ կայացել է քննարկում Հայաստանի Հանրապետությունում մարդուն օրգանների և (կամ) հյուսվածքների փոխպատվաստման ծառայության զարգացման, բարելավման և խնդիրների լուծման վերաբերյալ:
 
Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստման ծառայության ոլորտում համաշխարհային վիճակագրական տվյալները վկայում են, որ աշխարհում տարեկան իրականացվում է օրգանների շուրջ 120 հազար փոխպատվաստում, որից 70 հազարը` երիկամի (41% կենդանի դոնորներից), 26 հազարը` լյարդի (20% կենդանի դոնորներից), 6500-ը` սրտի, 4700-ը` թոքերի և 2300-ը` ենթաստամոքսային գեղձի:
 
Առողջապահության նախարարը նշել է, որ փոխպատվաստման ծավալները տարեց տարի ավելանում են, ինչպես նաև ձեռնարկվում են քայլեր տարբեր օրգանների փոխպատվաստումներ կատարելու ուղղությամբ:
 
Քննարկման ժամանակ արձանագրվել է, որ օրգանների փոխպատվաստման իրականացման համար անհրաժեշտ իրավական կարգավորումները հիմնականում առկա են և անհրաժեշտ է միջազգային փորձի ուսումնասիրության հիման վրա դիտարկել ռեեստրի ստեղծման և դիակային դոնորներից փոխպատվաստման ծառայության ներդրման հնարավորությունները:
 
Կարևորելով «կյանքեր փրկող» այս ծառայության զարգացումը, անհրաժեշտ է բարձրացնել օրգանների փոխպատվաստման հնարավորության մասին հանրային իրազեկումը:
 
Միաժամանակ, ոլորտի զարգացմանը կնպաստի նաև Արսեն Թորոսյանի Բելառուսի Հանրապետություն կատարած այցի ժամանակ առողջապահության ոլորտում հայ-բելառուսական համագործակցության համաձայնագրի շրջանակներում ստորագրված հուշագիրը` «Արաբկիր» բժշկական համալիրի և Մինսկի վիրաբուժության, փոխպատվաստման և հեմատոլոգիայի գիտագործնական կենտրոնի միջև: Հուշագրի շրջանակներում մասնավորապես կողմերը նպաստելու են բժշկական նոր տեխնոլոգիաների ներդրմանը, ինչպես նաև օրգանների և (կամ) հյուսվածքների փոխպատվաստման, ինտենսիվ թերապիայի, անեսթեզիոլոգիայի և այլ ուղղություններով մասնագիտական գիտելիքների և փորձի փոխանակմանը:
 
Հանդիպման ավարտին Արսեն Թորոսյանը հստակ հանձնարարականներ է տվել այս ոլորտում հետագա գործողությունները կազմակերպելու համար:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Ստորագրվել է դրամաշնորհային պայմանագիր
ՀՀ ԱՆ. Ստորագրվել է դրամաշնորհային պայմանագիր

Առողջապահության նախարարության հարկի տակ տեղի է ունեցել «Երևանում սեռավարակներով տառապող հղի կանանց համար բժշկական սարքավորումների տրամադրման նախագծի» դրամաշնորհի պայմանագրի ստորագրման...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ՀՀ ԱՆ. Ամեն երեխայի ծնունդ ապագայի երաշխիք է. Արսեն Թորոսյան
ՀՀ ԱՆ. Ամեն երեխայի ծնունդ ապագայի երաշխիք է. Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է «Հայ» ասոցիացիայի ներկայացուցիչներին:

Վերջիններս նախարարին են ներկայացրել «Հայ մանուկ» ծրագրի շրջանակներում իրականացվող...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ամփոփվում են հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության մեխանիզմների ապացուցման հետազոտության ծրագրի արդյունքները
ՀՀ ԱՆ. Ամփոփվում են հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության մեխանիզմների ապացուցման հետազոտության ծրագրի արդյունքները

ՀՀ առողջապահության նախարարության, ԱՀԿ հայաստանյան գրասենյակի և Նիդերլանդների հանրային առողջապահության և շրջակա միջավայրի ինստիտուտի համատեղ ջանքերով 2017-2018 թվականներին Երևանի 4 բժշկական...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԼՂՀ ԱՆ. Կադրային քաղաքականության «անտեսանելի» կողմը
ԼՂՀ ԱՆ. Կադրային քաղաքականության «անտեսանելի» կողմը

ԱՀ առողջապահության նախարարությունը հետևողական աշխատանքներ է իրականացնում առողջապահական համակարգը բժշկական կադրերով համալրելու ուղղությամբ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ի գիտություն բուժաշխատողների
ՀՀ ԱՆ. Ի գիտություն բուժաշխատողների

Բուժաշխատողների մասնագիտական որակավորումը բարձրացնելու, նրանց գործնական հմտություններ հաղորդելու և ժամանակակից բժշկագիտության զարգացման տենդենցներին ու նորամուծություններին ծանոթացնելու նպատակով...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Համագործակցության հուշագիր` ուղղված շարունակական մասնագիտական զարգացմանը
ՀՀ ԱՆ. Համագործակցության հուշագիր` ուղղված շարունակական մասնագիտական զարգացմանը

Առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտը», «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտը», Հիվանդությունների...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ՀՀ ԱՆ. Դեղերի ոլորտը կարգավորող 8 նախագիծ ընդունվեց
ՀՀ ԱՆ. Դեղերի ոլորտը կարգավորող 8 նախագիծ ընդունվեց

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության նիստում ներկայացրել է «Դեղերի մասին» ՀՀ օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերի նախագծեր, որոնք անհրաժեշտ են օրենքի ամբողջական կիրարկումը և դեղերի...

ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկան Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հստակ են չարորակ հիվանդությունների վիրահատական բուժման ծրագիրն իրականացնող կազմակերպությունները
ՀՀ ԱՆ. Հստակ են չարորակ հիվանդությունների վիրահատական բուժման ծրագիրն իրականացնող կազմակերպությունները

Բժշկական կազմակերպությունների հետ կնքվել են պայմանագրեր չարորակ հիվանդությունների վիրահատական բուժումն անվճար կազմակերպելու համար...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ՀՀ ԱՆ. Կլոր սեղան-քննարկում` նվիրված բժշկական ապահովագրությանը
ՀՀ ԱՆ. Կլոր սեղան-քննարկում` նվիրված բժշկական ապահովագրությանը

Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվել է կլոր սեղան-քննարկում` նվիրված բժշկական ապահովագրությանը:
Հանդիպման ընթացքում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է իր տեսլականը...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ՀՀ ԱՆ. Կազմակերպվել են դասընթացներ դեռահասների առողջության ու զարգացման վերաբերյալ
ՀՀ ԱՆ. Կազմակերպվել են դասընթացներ դեռահասների առողջության ու զարգացման վերաբերյալ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) դեռահասային տարիքը սահմանում է երեխայի 11 տարին լրանալուն պես մինչև 18 տարեկանը: Հիմք ընդունելով դիմելիության ցուցանիշներ` նախկինում դեռահասները դասվում էին...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը ներ է դնում վահանաձև գեղձի քաղցկեղի ռադիոյոդային բուժում. oncology.am
Առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը ներ է դնում վահանաձև գեղձի քաղցկեղի ռադիոյոդային բուժում. oncology.am

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը, հավատարիմ մնալով ուռուցքաբանության ոլորտում առաջատարի իր առաքելությանը, Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ներդրեց վահանաձև գեղձի հիվանդությունների բուժման...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ՀՀ ԱՆ. Էնդոկրինոլոգիական ծառայության մասնագետներ ներկայացրել են ոլորտի առաջնահերթությունները
ՀՀ ԱՆ. Էնդոկրինոլոգիական ծառայության մասնագետներ ներկայացրել են ոլորտի առաջնահերթությունները

Առողջապահության նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում` էնդոկրինոլոգիայի գծով խորհրդատուների և մարզային բժշկական կազմակերպությունների էնդոկրինոլոգների մասնակցությամբ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Նախատեսվում է կազմել Երևան քաղաքի աղմուկի ամբողջական քարտեզ
ՀՀ ԱՆ. Նախատեսվում է կազմել Երևան քաղաքի աղմուկի ամբողջական քարտեզ

Աղմուկը 21-րդ դարի մարտահրավերներից է և համարվում է շրջակա միջավայրի վնասակար աղտոտման կարևորագույն գործոններից մեկը։ Այն ոչ պակաս վտանգավոր է քան օդի և ջրի աղտոտումը...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Արդեն իսկ 7 քաղաքացի ծրագրի շրջանակներում բուժօգնություն է ստացել
ՀՀ ԱՆ. Արդեն իսկ 7 քաղաքացի ծրագրի շրջանակներում բուժօգնություն է ստացել

Փետրվարի 1-ից մեկնարկել է «Բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում գլխուղեղի սուր և/կամ ենթասուր իշեմիկ կաթվածների  թրոմբոլիտիկ բուժման և մեխանիկական...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ