Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Հրատապ թեմա Հայաստանում

ԵՊԲՀ. Ռազմաբժշկական կրթությունը Հայաստանում վստահ քայլերով առաջ է ընթանում

ԵՊԲՀ. Ռազմաբժշկական կրթությունը Հայաստանում վստահ քայլերով առաջ է ընթանում

Ռազմական բժշկությունը Հայաստանում օրեցօր նոր հաջողություններ է արձանագրում: Հետխորհրդային երկրներից միայն Հայաստանն ու Ռուսաստանն ունեն ռազմաբժշկական ֆակուլտետ, որտեղ պատրաստվում են հայրենիքի համար կարևոր նշանակություն ունեցող մասնագետներ՝ ռազմական բժիշկներ: Մայիսին 19-ին լրանում է ռազմաբժշկական ֆակուլտետի գործունեության 25 տարին: Այս ընթացում ֆակուլտետը հայկական բանակին տվել է շուրջ 700 շրջանավարտ՝ ռազմական բժիշկներ, որոնք իրենց գործունեությունը սկսել են զորամասային օղակից: Ռազմաբժշկական կրթության, զարգացման հեռանկարների մասին զրուցել ենք ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի պետ, դոցենտ, բ/ծ գնդապետ Վարդան Ծատուրյանի հետ:

-Պարոն Ծատուրյան, ինչպե՞ս կգնահատեք ռազմաբժշկական կրթությունը Հայաստանում: Ովքե՞ր են ընտրում ռազմաբժշկի մասնագիտությունը: Ֆակուլտետ ընդունվել ցանկացողների առաջ ի՞նչ պահանջներ են դրվում:

-Ռազմաբժշկական կրթությունը Հայաստանում վստահ քայլերով առաջ է ընթանում, զարգանում է: Այս ֆակուլտետ ընդունվում են նրանք, ովքեր իրենց ապագան տեսնում են ռազմական բժշկության մեջ: Ռազմաբժշկական ֆակուլտետ ընդունվելու համար մրցակցությունը միշտ էլ բարձր է եղել, հետևաբար, ընդունվում են այն կուրսանտները, ովքեր բարձր բալեր են հավաքում: Հետագայում նրանք ունենում են բարձր առաջադիմություն, որն ակնհայտ է դառնում տարիների ընթացքում՝ նրանց ուսումնառության ժամանակ:

-Զարգացման ինչպիսի՞ հեռանկարներ ունի ռազմաբժշկական ֆակուլտետը:  Որո՞նք են հիմնական խնդիրները, և ի՞նչ քայլեր են արվել ու արվում դրանք լուծելու համար:

-Մենք այսօր ունենք կայացած Ռազմաբժշկական ֆակուլտետ և Կրթագիտական ռազմաբժշկական կենտրոն, որտեղ իրականացվում են գիտական, ռազմարդյունաբերական նշանակության հետազոտություններ: Ռազմբաժշկական ֆակուլտետը գլոբալ խնդիրներ չունի. ընթացիկ հարցերը լուծվում են շարունակական աշխատանքի արդյունքում: Մեր առաջ դնում ենք ուղենիշեր ու շարժվում ենք առաջ: Այս պահին մեզ համար ուղենիշ է համարվում միջազգային ոլորտը, որը ֆակուլտետը կտանի միջազգայնացման:

Ի սկզբանե ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի հիմքում դրվել է Սանկտ Պետերբուրգի ռազմաբժշկական ակադեմիայի ծրագրային հիմքը՝ տեղայնացնելով, համապատասխանեցնելով ՀՀ զիված ուժերի պահանջներին: Համագործակցում ենք միջազգային գործընկերների հետ: Ֆակուլտետում ուսուցումն իրականացվում է երեք լեզվով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն: Ռազմամասնագիտական առարկաներ են անցնում ոչ միայն ապագա ռազմական բժիշկները, այլ նաև ԵՊԲՀ գրեթե բոլոր ուսանողները՝ այդ թվում արտասահմանցիները:

Հայաստանի պայմաններում ռազմաբժշկական ոլորտը գրավչության տեսանկյունից խնդիրներ չունի, այդուհանդերձ, մենք շարունակում ենք ուսումնասիրել նաև միջազգային փորձը՝ ավելի զարգացնելով ռազմաբժշկական ուղղությունը:

-Ի՞նչ հաջողություններ է արձանագրել Ռազմաբժշկական ֆակուլտետը: Համագործակցության ինչպիսի՞ ծրագրեր են իրականացվում:

-ՀԱՊԿ (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) երկրների համար ԵՊԲՀ-ն ու Ռազմաբժշկական ֆակուլտետը ճանաչվել են որպես ուսումնական բազա՝ ռազմական բժիշկներ պատրաստելու համար:  Սեպտեմբերից կունենանք կուրսանտներ նաև ՀԱՊԿ երկրներից: Մենք համագործակցում ենք Հունաստանի, Հնդկաստանի և Չինաստանի հետ, ինչպես նաև ապագայում Ինդոնեզիայից և Իրաքից սպասում ենք բժիշկների, որոնք կանցնեն վերապատրաստման դասընթացներ Ռազմաբժշկական ֆակուլտետում: Դա հիմք է հանդիսանում ֆակուլտետի միջազգայնացման համար:

Մեզ մոտ սովորում են նաև ՀՀ պաշտպանության նախարարության պատվերով ուսանողներ, ովքեր ավարտելուց հետո կծառայեն զորամասային առաջին օղակում՝ լրացնելով մեր բանակի շարքերը:

-Հայոց բանակում ի՞նչ դեր ունի ռազմական բժիշկը: Ո՞րն է բժշկի ու ռազմական բժշկի հիմնական տարբերությունը:

-Ռազմական բժշկի ամենակարևոր դերը բանակում զինվորի կողքին լինելն է՝ ցանկացած իրավիճակում: Ռազմական բժիշկը պետք է լինի վստահելի մարդ, որպեսզի զինվորն ինչպես առողջական, այնպես էլ ցանկացած խնդրի դեպքում առանց վարանելու դիմի և ստանա օգնություն: Ռազմական բժիշկը պետք է պատրաստ լինի ցանկացած մարտահրավերների, դժվարությունների: Պետք է շարժվի՝ «Ով, եթե ոչ ես» սկզբունքով: Դրանով դրվում է նաև մասնագիտական հիմքը՝ որպես զինվորական բժիշկ:

Բժշկի և ռազմական բժշկի մասնագիտությունը կարող ենք առանձնացնել այնպես, ինչպես կառանձնացնենք բժշկությունն ու ռազմաբժշկությունը: Ռազմական բժիշկն իր գործունեությունը ծավալում է ավելի էքստրեմալ պայմաններում: Ապրիլյան պատերազմի ժամանակ, բոլոր այն վիրավորները, ովքեր հասցրեցին բժշկական օգնություն ստանալ, նրանց մեծ մասը ողջ մնաց՝ ռազմական բժիշկների կազմակերպչական ու գիտելիքների բարձր մակարդակի շնորհիվ: Դա ուղենիշ է հետագա սերունդների համար:

-Ապագա ռազմական բժիշկները մասնագիտացման ո՞ր ուղղությունն են ավելի հաճախ ընտրում: Հայաստանում ամենաշատն ինչպիսի՞ մասնագետների պահանջարկ կա:

-Տվյալ հակառակորդի դեպքում՝ ամենապահանջված մասնագետները վիրաբույժներն են, հետևաբար, ընտրում են վիրաբուժական ուղղությունը: Սակայն պետք է շեշտեմ նաև թերապևտների մեծ դերը: Ուսումնառության ժամանակ կուրսանտները հավասարապես ուսանում են բժշկության բոլոր ուղղությունները, հետագայում՝ զորքերում երեք տարի ծառայելուց հետո, առնչվելով բժշկական տարբեր ուղղությունների հետ՝ հնարավորություն են ստանում մասնակցելու կլինիկական օրդինատուրայի մրցույթին։ Հատկացված տեղերից, որոնք որոշվում են ըստ բանակի պահանջների, ընտրում են այն, ինչ իրենց հոգեհարազատ է: Այս տարի ևս մեկ նորամուծություն է արվել․ կլինիկական օրդինատուրա ընդունվող ռազմական բժիշկը ստանում է նախանշանակում, թե սկզբնական շրջանում, որ հոսպիտալում պետք է շարունակի իր գործունեությունը: Սա հնարավություն է տալիս պլանավորել ծառայությունը: Մենք, ստեղծելով ընդհանուր համակարգ, ունենում ենք կանխատեսելիություն և ընտրության հնարավորություն կուրսանտի համար: Դիմորդը գիտի՝ եթե ընդունվեց ԵՊԲՀ-ի ռազմաբժշկական ֆակուլտետ, ինչ է սպասվում 6 տարի անց։ Ամբողջ ուղին նախանշված է․ սկզբում՝  ինտերնատուրա, ապա՝ 3 տարի զորքեր և այլն: Դա բարձրացնում է գրավչությունը ֆակուլտետն ընտրողների համար:

Սովորողները կլինիկական օրդինատուրան անցնում են ինչպես Հայաստանում, այնպես էլ տեղեր են հատկացված Սանկտ Պետերբուրգի ռազմաբժշկական ակադեմիայում։ Մենք ունենք նաև Չինաստանում, Գերմանիայում, Հունաստանում վերապատրաստման մեկնած ռազմական բժիշկներ, որոնք վերադառնում են ու լրացնում հայկական բանակի շարքերը: Դա փորձի փոխանակման հիանալի հնարավորություն է, որի արդյունքում հայկական բանակում ունենում ենք այդ բոլոր երկրների լավագույն փորձը: Սա է պատճառը, որ մեր զինվորական բժիշկները մի քանի անգամ ավելի բարձր որակավորում են ունենում: Մենք հպարտանալու շատ առիթներ ենք ունեցել՝ բարձր կարգի ռազմական բժիշկների շնորհիվ:

-ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի կուրսանտները լավ արդյունքներ են գրանցում նաև սպորտային մրցաշարերում: Ինչո՞վ է դա պայմանավորված:

-Մեզ համար առաջնահերթություն է, որ կուրսանտներն ընդունվելիս, գիտելիքների հետ մեկտեղ, լինեն նաև պրակտիկ առողջ: Դրանով է պայմանավորված նրանց արձանագրած հաջողությունները ֆուտբոլի, բաստկետբոլի, շախմատի մրցաշարերում։ Այս ամենի հետ մեկտեղ, կարևոր է ընդհանուր զարգացվածությունը: Նրանք անմասն չեն մնում նաև մշակութային միջոցառումներից, ինչն օգնում է զարգանալ՝ բարձր պահելով հայ անվանի ռազմական բժիշկների անունն ու պատիվը։ Դա նրանց պատրաստման և անձի կայացման փուլերից մեկն է։ Ժամանակակից ռազմական բժշկությունը մենք պատկերացնում ենք Լևոն Օրբելու միջոցով։ Ավելին ասեմ՝ ռազմահայրենասիրական դաստիարակության դրվագներից մեկն այն է, որ կուրսանտներն ավարտական դիպլոմների միջուկները ստանում են Ծաղկաձորում՝ Օրբելի եղբայրների տուն-թանգարանում, որտեղ դրվում է անվանի ռազմական բժշկի անձնական կնիքը։

-Պարոն Ծատուրյան, ինչպե՞ս եք ընտրել ռազմական բժշկի մասնագիտությունը:

-Ես ընտրություն էի կատարում բժշկի և իրավաբանի մասնագիտությունների միջև։ Պապս խորհուրդ տվեց, որ եթե ուզում եմ մարդկանց լավություն անել, նախընտրեմ բժշկի մասնագիտությունը։ Հենց իմ ընդունվելու տարում բացվեց Ռազմաբժշկական ֆակուլտետն ու ես դիմեցի այն նկատառումներով, որ նոր, բաց դաշտ է, որտեղ անելիքներն ու հնարավորություններն ավելի շատ են։

-Ինչպես բժշկի դերը հասարակությունում, այնպես էլ ռազմական բժշկի դերը զինված ուժերում անվիճելի է։ Շուտով կտոնենք բանակի կազմավորման 27-ամյակը։ Վստահ եմ՝ կցանկանաք Ձեր շնորհավորանքն ուղղել այդ առիթով։

-Այո՛, հունվարի 28-ի՝ բանակի կայացման օրվա առթիվ շնորհավորում եմ բոլոր զինծառայողներին, զիվորներին, ռազմական բժիշկներին, նրանց ովքեր ներկա պահին գտնվում են զորքերում, ծառայության մեջ և իրականացնում են իրենց վրա դրված մեծ պարտավորությունը: Հայաստանում ռազմական բժիշկները շարժվում են ժամանակին համընթաց, տիրապետում են մասնագիտական անհրաժեշտ հմտությունների, ինչի արդյունքում բանակը մարտական պատրաստությունն իրականացնում է առանց խոչընդոտների։

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բանակի տոնի կապակցությամբ, մաղթում եմ խաղաղ երկինք ու բարի ծառայություն:

Սկզբնաղբյուր. ԵՊ բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Հաճախ հնչող հարցեր` էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ
ՀՀ ԱՆ. Հաճախ հնչող հարցեր` էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ

1. Բոլո՞ր դեղերն են դուրս գրվում էլեկտրոնային դեղատոմսով:

Ոչ, խոսքը հետևյալ դեղերի մասին է...

Դեղամիջոցներ
ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը
ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը

Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ

Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով

Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Սուր շնչառական վիրուսային հիվանդություններով հիվանդացությունն աճել է. թիրախային խմբում են 0-18 տարեկան երեխաները
ԵՊԲՀ. Սուր շնչառական վիրուսային հիվանդություններով հիվանդացությունն աճել է. թիրախային խմբում են 0-18 տարեկան երեխաները

Սուր շնչառական վիրուսային հիվանդությունների, այդ թվում նաև գրիպի ակտիվությունը եվրոպական տարածաշրջանում շարունակել է աճել 2023 թվականի վերջին շաբաթվա ընթացքում` գերազանցելով...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Փոխգործակցության համաձայնագիր կկնքվի Բրազիլիայի հետ
ՀՀ ԱՆ. Փոխգործակցության համաձայնագիր կկնքվի Բրազիլիայի հետ

Բրազիլիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին և պատրաստ է աջակցել` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով առաջացած առողջապահական մարտահրավերները լուծելու հարցում...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:

1955 թ. նոյեմբերի 16-ին ՅՈՒՆԵՍԿՈ-Ի անդամ-պետությունները Դեկլարացիա ընդունեցին հանդուրժողականության սկզբունքների վերաբերյալ: 1996 թ. ՄԱԿ-ի Գլխավոր Անսամբլեան առաջարկեց անդամ-պետություններին ամեն տարի նոյեմբերի 16-ը նշել...

Հոգեկան առողջություն Հիշարժան տարեթվեր Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
ԵՊԲՀ. Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում
ԵՊԲՀ. Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում

Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում

«Առողջապահության բնագավառի իրավական կարգավորումների արդի հիմնահարցերը» խորագրով...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ապահովագրության ներդրումը` փուլային
ՀՀ ԱՆ. Ապահովագրության ներդրումը` փուլային

Առողջության համապարփակ ապահովագրությունը մի համակարգ է, որում քաղաքացին կունենա հավասար, բարձրորակ բժշկական օգնություն ստանալու հնարավորություն և առողջական խնդիրների դեպքում...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Բժշկական բուհը վերանայել է կրթական ծրագրի և՛ ճարտարապետությունը, և՛ կառուցվածքը
ԵՊԲՀ. Բժշկական բուհը վերանայել է կրթական ծրագրի և՛ ճարտարապետությունը, և՛ կառուցվածքը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» կրթական ծրագիրը համապատասխանեցվում է Բժշկական կրթության համաշխարհային...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հասցեական աջակցություն` ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին
ՀՀ ԱՆ. Հասցեական աջակցություն` ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին

Ճգնաժամային իրավիճակներում գործելու փորձ ունեցող «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի բժիշկներն ու կամավորները, առողջապահության նախարարության հետ գործակցությամբ, մեր հայրենակիցներին օգնելու...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ապահովագրության թեմայով քննարկում ` ԱՆ խորհրդատուների հետ
ՀՀ ԱՆ. Ապահովագրության թեմայով քննարկում ` ԱՆ խորհրդատուների հետ

Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել քննարկում ԱՆ խորհրդատուների հետ` «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով» նախատեսված միջոցառումների շրջանակում...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Համալսարանը բարեփոխումների ամենաեռուն փուլում է. Արամ Հայրապետյան
ԵՊԲՀ. Համալսարանը բարեփոխումների ամենաեռուն փուլում է. Արամ Հայրապետյան

Նոր ուսումնական տարում  ապագա բժիշկներին ուսումնական գործընթացում բազում փոփոխություններ են սպասվում: Ամենաառանցքայինը` «Բուժական գործ» կրթական ծրագրի ձևափոխությունն է, որի արդյունքում...

ԵՊԲՀ. Բուժաշխատակիցների դեմ ուղղված ագրեսիան ու բռնությունը՝ արդի հիմնախնդիր
ԵՊԲՀ. Բուժաշխատակիցների դեմ ուղղված ագրեսիան ու բռնությունը՝ արդի հիմնախնդիր

Բուժաշխատակիցների հանդեպ բռնության դեպքերը ցավոք շարունակում են տարածված լինել, ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ