Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Հրատապ թեմա Հայաստանում

«Իզմիրլյան» հիմնադրամը շարունակում է իր ներդրումն ունենալ Հայաստանում առողջապահական ոլորտում. izmirlianmedicalcenter.com

«Իզմիրլյան» հիմնադրամը շարունակում է իր ներդրումն ունենալ Հայաստանում առողջապահական ոլորտում. izmirlianmedicalcenter.com

«Իզմիրլյան» հիմնադրամը Հայաստանում առողջապահության ոլորտում վերջին տարիներին իրականացրել է խոշոր ներդրումներ, մասնավորապես ` «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում: Այդ մասին զրուցեցինք «Իզմիրլյան» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր տնօրեն Լուսինե Գալաջյանի հետ:

–   Խոսենք  Իզմիրլյան հիմնադրամի առողջապահության ոլորտում կատարած ներդրումների մասին:

–   Մեր հիմնադրամն ի սկզբանե ստեղծվել է որպես կրթական հիմնադրամ, այսինքն, նախնական նպատակը եղել է կրթության բնագավառում տարբեր ծրագրեր իրականացնել: Առաջինը՝ Հայաստանի պետական համալսարանի գրադարանի շենքի կառուցումն ու վերազինումն էր: Միևնույն ժամանակ, աչալուրջ հետևել ենք այն բոլոր խնդիրներին, որոնք նորանկախ պետությունը կարող էր ունենալ:

Տարիների ընթացքում փորձել ենք արձագանքել նաև ընդհանուր դաշտում առկա խնդիրներին ու կարիքներին: Արդյունքում իրականացրել ենք նաև այլ ծրագրեր, այդ թվում՝ սոցիալական, մանր և փոքր բիզնեսի աջակցության, վարկային, պաշտպանական ոլորտի կրթական և այլն:  Այսօր էլ շարունակում ենք այդ բոլոր ոլորտներում աշխատել:

Մենք այն հիմնադրամներից ենք, որոնք որևէ գործ նախաձեռնելուց հետո շարունակաբար, հետևողականորեն փորձում են հասցնել վերջնակետի:

Աջակցել ենք Արցախում դպրոցաշինությանը՝ դեռևս 1996 թ․ Մարտակերտի շրջանում կառուցել ենք պատերազմի տարիներին ամբողջությամբ փլատակների վերածված մի դպրոց, և հաջորդ տարի պատրաստվում ենք այդ դպրոցի վերանորոգումն իրականացնել: Աջակցել ենք նաև հատուկ կարիքավոր երեխաների` «Մարի Իզմիրլյան» անունը կրող մանկատանը: Մենք այդ կառույցի շարունակական աջակիցներից ենք: Այս տարի վերանորոգեցինք շենքը, հատուկ պայմաններ ստեղծեցինք երեխաների համար, որոնք սայլակներով են և պետք է օգտվեն թեքահարթակներից:

Տարբեր ծրագրերի շրջանակներում համագործակցում ենք Հայաստան հիմնադրամի հետ, քանի որ հանդես ենք գալիս որպես  Հայաստան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ:

–   Մասնավորապես` խոսենք Իզմիրլյան բժշկական կենտրոնի մասին:

–   Երևանում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի հիմնադրումը Հայաստանի առոողջապահության ոլորտում հիմնադրամի ամենախոշոր բարեգործական ներդրումային ծրագրերից մեկն է: Այն իրականություն է դարձել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախաձեռնությամբ և Իզմիրլյան հիմնադրամի և բարերար Լուիզ Սիմոն Մանուգյանի հսկայական նվիրատվությամբ:

Առաջին փուլով վերանորոգվել է շենքը` միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան, երկրորդ փուլում վերազինվել է հիվանդանոցը` ներկա պահանջներին համապատասխան, և այսօր Հայաստանում լավագույն հիվանդանոցներից է:

Քանի որ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում հիմնական աջակցությունը հասել է ավարտին, որոշվեց 2017-ին սիրիահայ փախստականների համար իրականացնել բացառապես բարեգործական ծրագիր: Այս ծրագիրը մեկնարկել է Հիմնադրամի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ, ինչպես նաև Մայր Աթոռի համաֆինանսավորմամբ, իսկ իրականացնող կողմը բացառապես «Իզմիրլյան» բժշկական կենտրոնն է:

–   Ի՞նչ պլաններ կան ապագայում:

Առողջապահական ոլորտում բոլոր ծրագրերը շարունակական են, իսկ հաջորդ ծրագիրը նախատեսված է «Մարի Իզմիրլյան» անունը կրող մանկատան երեխաների համար:

Այս տարի մանկատանն իրագործվելու է կենցաղային կարիքների հետ կապված ծրագիր: Նման կառույցների հետ աշխատանքը բարձր պրոֆեսիոնալիզմ է պահանջում և ակնկալում ենք Սոցիալական ապահովության և առողջապահության նախարարության աջակցությունը, մասնավորապես երեխաների կարիքների գնահատման հարցում:

Արդեն 25 տարի է ինչ հիմնադրամը գործում է Հայաստանում և հիմնականում իրականացրել է բարեգործական ծրագրեր։  25 տարի անց մենք մի նոր քաղաքականություն ենք որդեգրել և փորձում ենք իրականացնել այնպիսի  ծրագրերը որոնք նաև  համաֆինանսավորվում են այլ աղբյուրներից։ Որպես օրինակ կարող եմ նշել, Արցախի, Չլդրան գյուղի դպրոցի վերանորոգման ծրագիրը, որը համաֆինանսավորվելու է Արցախի կառավարության կողմից։

–   2017թ. մարտին մեկնարկել է «Հայաստանաբնակ կարիքավոր սիրիահայերի բժշկական աջակցություն» ծրագիրը, ի՞նչ հաջողություններ եք արձանագրել այս ընթացքում և ի՞նչ է նախատեսվում առաջիկայում:

Արդեն նշվեց, որ 2017-ից մենք սկսել ենք իրականացնել բժշկական աջակցության ծրագիր սիրիահայ փախստականների համար, որը  բացառապես բարեգործական ծրագիր է:

Ծրագրի աջակից կառույցներն են` Մայր Աթոռը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ), ՀՀ սփյուռքի առողջապահության նախարարությունները, սիրիահայերի խնդիրներով զբաղվող հասարակական կառույցները։ Կարիքների գնահատման արդյունքում պարզ դարձավ, որ առողջապահական ծրագիրը շատ պահանջված է:

Ներկայում՝ 5 տարի անց, տնտեսական ինտեգրմամբ զբաղվող կառույցները շատ են, իսկ հումանիտար ծրագրեր իրականացնող կառույցները` քիչ, քանի որ Հայաստանի Հանրապետությունը մի քաղաքականություն որդեգրեց, որի արդյունքում բոլոր սիրիահայերին շնորհվեց քաղաքացիություն, որպեսզի հեշտացնի նրանց ինտեգրումը և նրանք օգտվեն հավասար իրավունքներից։ Շատ դեպքերում զրկվեցինք միջազգային կառույցների օժանդակությունից, քանի որ սիրիահայերը այլևս ոչ թե փախստական են, այլ ՀՀ քաղաքացի:

Այժմ բժշկական աջակցության ծրագիր իրականացնում է Իզմիրլյան հիմնադրամը՝ Մայր Աթոռի և Իզմիրլյան բժշկական կենտորնի միացյալ ուժերով: Նաև մեզ աջակցում է 2017-ին ՀԲԸՄ կողմից գործարկած  «Քլոտիա Նազարեան» պոլիկլինիկան, որտեղ աշխատում են սիրիահայ բժիշկներ։ Առաջնային բժշկական օգնությունն ու խորհրդատվությունը տրամադրում են նրանք, անհրաժեշտության դեպքում՝ ուղղորդում «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։  ՀԲԸՄ-ն այսօր համաֆինանսավորում է նաև դժվար մատչելի վիրահատությունները, մասնավորապես` սրտի վիրահատությունները։ 

–   Ինչպե՞ս են վերահսկվում ծրագրերը: Որքանո՞վ են գոհացնող ներդրումների արդյունքները:

Եթե խոսենք Սիրիահայերի բժշկական աջակցության ծրագի օրինակով, ապա վերջինիս  հաջողության գրավականը կարծում եմ, կայանում է այն բանում, որ Հիմնադրամը ծրագրի ստեղծման առաջին օրվանից ստեղծեց տվյալների բազա, ինչն օգնում է վերահսկել ամբողջ գործընթացը:


Վերջում եռամսյակային և տարեկան ամփոփումը, թե տարվա ընթացքում հիվանդանոցը որքան բարեգործական աջակցություն է ցուցաբերել, ներկայացվում է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստին:

Իրականացվում է նաև ամենօրյա վերահսկողություն: Բոլոր կողմերը հաշվետվության տակ ստորագրում են՝ այդ թվում նաև ֆինանսական ծախսերի:

Որպես Հիմնադրամի տնօրեն և հոգաբարձուների անդամ, պետք է հավաստեմ, որ հաշվետվության տվյալները շատ մանրամասն են, ամեն բան թափանցիկ է և ճշգրիտ: Ծրագրի յուրաքանչյուր շահառու հնարավորություն  ունի օգտվել մինչև 500 հազար դրամի ծառայություններից:

Ուզում եմ շեշտել, որ  «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը իր մեծ ներդրումն է բերում ծրագրին։ Փաստորեն, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում աշխատող բժիշկը նույնպես բարեգործություն է իրականացնում, որովհետև դրա համար նա չի վարձատրվում:

 

Ծրագրային գումարներով վճարվում են բացառապես հիվանդանոցի ծախսերը՝ սենյակի, դեղորայքի, հիվանդին անհրաժեշտ այլ պարագաների և այլն: Բժիշկները գիտեն, որ սիրիահայերը այս պահին  խոցելի խումբ են, որոնք ոչ իրենց ընտրությամբ հայտնվել են այդ վիճակում, և, որպես հասարակություն, մենք պատրաստ ենք օգնել:

–   Ձեր նախատոնական մաղթանքը:

Առաջինը, որ ցանկանում եմ մեր հայրենակիցներին և Իզմիրլյան հիմնադրամի բոլոր շահառուներին, բնականաբար, առողջությունն է, որովհետև առողջ մարդը միայն կարող է աշխատել և ստեղծագործել: Եվ եթե յուրաքանչյուրս մեր աշխատանքի մեջ որդեգրենք կառուցողական մոտեցումներ , կարծում եմ, արդյունքները կլինեն դրական և շոշափելի: Մաղթում եմ նաև ուժ և կորով , որպեսզի կարողանանք առաջ տանել մեր բոլոր ծրագրերը, որոնք շատ են: Եվ, որ ամենակարևորն է՝ խաղաղություն մեր հայրենիքին։

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Հաճախ հնչող հարցեր` էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ
ՀՀ ԱՆ. Հաճախ հնչող հարցեր` էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ

1. Բոլո՞ր դեղերն են դուրս գրվում էլեկտրոնային դեղատոմսով:

Ոչ, խոսքը հետևյալ դեղերի մասին է...

Դեղամիջոցներ
ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը
ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը

Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ

Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով

Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Սուր շնչառական վիրուսային հիվանդություններով հիվանդացությունն աճել է. թիրախային խմբում են 0-18 տարեկան երեխաները
ԵՊԲՀ. Սուր շնչառական վիրուսային հիվանդություններով հիվանդացությունն աճել է. թիրախային խմբում են 0-18 տարեկան երեխաները

Սուր շնչառական վիրուսային հիվանդությունների, այդ թվում նաև գրիպի ակտիվությունը եվրոպական տարածաշրջանում շարունակել է աճել 2023 թվականի վերջին շաբաթվա ընթացքում` գերազանցելով...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Փոխգործակցության համաձայնագիր կկնքվի Բրազիլիայի հետ
ՀՀ ԱՆ. Փոխգործակցության համաձայնագիր կկնքվի Բրազիլիայի հետ

Բրազիլիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին և պատրաստ է աջակցել` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով առաջացած առողջապահական մարտահրավերները լուծելու հարցում...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:

1955 թ. նոյեմբերի 16-ին ՅՈՒՆԵՍԿՈ-Ի անդամ-պետությունները Դեկլարացիա ընդունեցին հանդուրժողականության սկզբունքների վերաբերյալ: 1996 թ. ՄԱԿ-ի Գլխավոր Անսամբլեան առաջարկեց անդամ-պետություններին ամեն տարի նոյեմբերի 16-ը նշել...

Հոգեկան առողջություն Հիշարժան տարեթվեր Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
ԵՊԲՀ. Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում
ԵՊԲՀ. Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում

Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում

«Առողջապահության բնագավառի իրավական կարգավորումների արդի հիմնահարցերը» խորագրով...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ապահովագրության ներդրումը` փուլային
ՀՀ ԱՆ. Ապահովագրության ներդրումը` փուլային

Առողջության համապարփակ ապահովագրությունը մի համակարգ է, որում քաղաքացին կունենա հավասար, բարձրորակ բժշկական օգնություն ստանալու հնարավորություն և առողջական խնդիրների դեպքում...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Բժշկական բուհը վերանայել է կրթական ծրագրի և՛ ճարտարապետությունը, և՛ կառուցվածքը
ԵՊԲՀ. Բժշկական բուհը վերանայել է կրթական ծրագրի և՛ ճարտարապետությունը, և՛ կառուցվածքը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» կրթական ծրագիրը համապատասխանեցվում է Բժշկական կրթության համաշխարհային...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հասցեական աջակցություն` ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին
ՀՀ ԱՆ. Հասցեական աջակցություն` ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին

Ճգնաժամային իրավիճակներում գործելու փորձ ունեցող «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի բժիշկներն ու կամավորները, առողջապահության նախարարության հետ գործակցությամբ, մեր հայրենակիցներին օգնելու...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ապահովագրության թեմայով քննարկում ` ԱՆ խորհրդատուների հետ
ՀՀ ԱՆ. Ապահովագրության թեմայով քննարկում ` ԱՆ խորհրդատուների հետ

Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել քննարկում ԱՆ խորհրդատուների հետ` «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով» նախատեսված միջոցառումների շրջանակում...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Համալսարանը բարեփոխումների ամենաեռուն փուլում է. Արամ Հայրապետյան
ԵՊԲՀ. Համալսարանը բարեփոխումների ամենաեռուն փուլում է. Արամ Հայրապետյան

Նոր ուսումնական տարում  ապագա բժիշկներին ուսումնական գործընթացում բազում փոփոխություններ են սպասվում: Ամենաառանցքայինը` «Բուժական գործ» կրթական ծրագրի ձևափոխությունն է, որի արդյունքում...

ԵՊԲՀ. Բուժաշխատակիցների դեմ ուղղված ագրեսիան ու բռնությունը՝ արդի հիմնախնդիր
ԵՊԲՀ. Բուժաշխատակիցների դեմ ուղղված ագրեսիան ու բռնությունը՝ արդի հիմնախնդիր

Բուժաշխատակիցների հանդեպ բռնության դեպքերը ցավոք շարունակում են տարածված լինել, ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ