Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Հրատապ թեմա Հայաստանում

ՀՀ ԱՆ. Արդյունավետ համագործակցությունը` ծրագրերի հաջողության կարևոր պայման

ՀՀ ԱՆ. Արդյունավետ համագործակցությունը` ծրագրերի հաջողության կարևոր պայման

«Առողջապահության ոլորտում բազմաթիվ ծրագրեր են կյանքի կոչվում, նոր նախագծեր ուրվագծվում, ուստի մեր համատեղ աշխատանքն ավելի սերտացնելով միասին պետք է առաջ շարժվենք»,- ողջունելով մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի առողջապահության ոլորտի պատասխանատուներին՝ ասել է Լևոն Ալթունյանը։

Հանդիպման ժամանակ ներկայացվել են 2017թ. ոլորտում իրականացվող բարեփոխումները և գերակա ծրագրերի ընթացքը, ինչպես նաև 2018թ. անելիքները։

Ծանոթացնելով նախարարությունում և ենթակա կառույցներում իրականացվող բարեփոխումներին՝ նախարարի խորհրդական Արտեմիս Տեր-Սարգսյանը շեշտադրել է Երևանում հոգեբուժական կենտրոնների և Հիվանդությունների վերահսկման, կանխարգելման ազգային կենտրոնում իրականացված օպտիմալացումը։ Կատարված մյուս փոփոխությունների նպատակը եղել է գիտականը գործնականին համահունչ դարձնելը և կրկնվող գործառույթները միավորելը։ Արդյունքում տնտեսված 1,8 մլրդ դրամն ուղղվել է դեֆիցիտ ունեցող առողջապահական ծրագրերի ֆինանսավորմանը: 2018թ. համատեղ մշակվելու է համակարգի օպտիմալ կառուցվածքը, որով բժշկական ծառայությունները բնակչության համար ավելի մատչելի և հասանելի կլինեն։

Ֆինանսատնտեսագիտական բաժնի պետի պաշտոնակատար Անի Հարությունյանը նշել է, որ համատեղ որոշակի ճանապարհ են անցել, և ներկաները ծանոթ են նոր, առավել թափանցիկ բյուջեի կառուցվածքին։ Նա ներկայացրել է բյուջետային միջոցների ծախսման արդյունավետության բարձրացման և նոր մեխանիզմների ներդրման, վերահսկողության կատարելագործման արդյունքները։

Նշվել է, որ 2018 թվականի պետական պատվերի տեղադրման պարտադիր նախապայմաններ են արտաքին աուդիտի և գործարար ծրագրերի ներկայացման պահանջը, ինչպես նաև վճարովի ծառայությունները բյուջեի 30%­ին հասցնելը, որոնք մարզային այցերի ժամանակ կարևորվել է նաև վարչապետի կողմից։

2017թ. հոկտեմբերի 1-ից ներդրված սոցիալական փաթեթի շուրջ 100,000 շահառուի համար պետության կողմից ձեռք բերված ապահովագրական փաթեթներով 3 ամսվա ընթացքում բժշկական ծառայություններ է ստացել 35.751 շահառու։ Հիվանդանոցային բուժօգնության 97%-ը եղել է վիրահատական միջամտություն։

Առաջիկայում նախարարությունը կներկայացնի սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված 612 հազար անձանց համար հիվանդանոցային բժշկական ծառայությունների ապահովագրական փաթեթների ձեռք բերման ծրագիրը։ Մինչև տարեվերջ շրջանառության մեջ կդրվի ամբողջ բնակչության պարտադիր ապահովագրության հայեցակարգը։

Մահացության ցուցանիշների կառուցվածքում առաջին երեք տեղն են զբաղեցնում սրտանոթային հիվանդությունները (48%), չարորակ նորագոյացությունները (20%), թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունները (7%)։

Արդյունավետ համագործակցությունը` ծրագրերի հաջողության կարևոր պայման«Նախարարությունը ներկայացուցչական հանձնաժողովներ է ձևավորել նշված հիվանդություների դեմ պայքարի ազգային ռազմավարությունների հայեցակարգերի մշակման նպատակով»,-ասել է բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Դավիթ Մելիք-Նուբարյանը` մանրամասնելով, որ քաղցկեղի դեմ պայքարում կարևորվում է համապետական միասնական կառավարման համակարգի ներդրումը, իսկ թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունների դեմ պայքարում` ռիսկի գործոնների՝ հիմնականում ծխելու դեմ համատեղ պայքարը։

Այս և հանրային առողջապահական մյուս ծրագրերի հաջողությունը մեծապես պայմանավորված է առողջության պահպանման առաջնային օղակի բժիշկների՝ բնակչության հետ ակտիվ, նախաձեռնողական աշխատանքով։ Զուգահեռաբար կընթանա այդ օղակի բարեփոխման ծրագիրը։ Այժմ քննարկվում է պարզ և մատչելի թիրախներին հասնելու համար բուժաշխատողներին խրախուսելու մեխանիզմը։

Կարևորվել է Հայաստանում տուբերկուլոզը 2021­ին հաղթահարելու նպատակով հակատուբերկուլոզային ծառայությունների նոր` արդյունավետ մոդելի կայացումը։ Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի ղեկավար Հասմիկ Հարությունյանը նշել է, որ տեղական ինքնակառավարման մարմինների առողջապահության ոլորտի պատասխանատուների հետ արդեն սկսվել է հիվանդանոցային ծառայության կենտրոնացման և ապակենտրոնացված պոլիկլինիկական ծառայության ամրապնդման գործընթացը։

Կլինիկական ուղեցույցների, պացիենտի վարման գործելակարգերի և ընթացակարգերի ներդրման աշխատանքային խմբի ղեկավար Հարություն Մանգոյանը ներկայացրել է, որ 2017թ. օտարերկյա լավագույն փորձի հիման վրա թարգմանվել, տեղայնացվել և նախարարի հրամաններով հաստատվել են նախատեսված ավելի քան 300 փաստաթղթերը։ Նա կարևորել է, որ ստեղծված միասնական մեթոդաբանությամբ հստակ ազդակներ են ուղարկվում բժշկին և օգնում կլինիկական որոշումներ կայացնելիս։ Սրանով ոչ միայն ապահովվում են բուժման միջազգային չափորոշիչները, այլև` պացիենտի բուժման որակը և մասնագետի պաշտպանվածությունը։

Նախարար Ալթունյանը հավելել է, որ մշակված և հաստատված փաստաթղթերն այժմ թվայնացվում են, ինչից հետո կմուտքագրվեն էլեկտրոնային առողջապահական համակարգ։

«էլեկտրոնային առողջապահական համակարգը պետք է լինի առողջապահական բոլոր կազմակերպությունների կենսակերպը»,¬ասել է աշխատակազմի ղեկավար Նելսոն Զուլոյանը՝ հավելելով, որ առաջիկայում կկազմակերպվեն բուժաշխատողների դասընթացներ, ձեռք կբերվեն համակարգիչներ։

Ծրագրի համակարգող Վարդան Գևորգյանը նշել է, որ 2017թ. մայիսից պետպատվերով, ինչպես նաև սոցփաթեթի շահառուներին մատուցված ծառայությունների վճարումը բժշկական հաստատություններին կատարվում է համակարգում գրանցվող տվյալների հիման վրա, որի արդյունքում կրճատվել են ամսական վճարումների ժամկետները։ Համակարգի ներդրմանը զուգընթաց առողջապահական ոլորտի հաշվետվությունները նույնպես բժշկական կենտրոնները կներկայացնեն միասնական էլեկտրոնային համակարգի միջոցով։ Հետագայում կյանքի կկոչվեն էլեկտրոնային դեղատոմսերը, դեղերի պաշարի կառավարումը և այլն։ Անցած տարեվերջին կայացել է համակարգիչների գնման մրցույթը։ Առաջիկայում կսկսվի տեխնիկայի մատակարարումը։ Այս տարվա մարտից կմեկնարկի ուժաշխատողների ուսուցումը։

Համարձակ նորամուծություններ են կատարվում կենտրոնացված գնումների կազմակերպման գործում։ Գնումների ոլորտում իրականացվող բարեփոխումների համակարգող Հայկ Սայադյանը ներկայացրել է, որ ամբուլատոր­պոլիկլինիկական համակարգի կողմից անվճար և արտոնյալ պայմաններով դեղերի տրամադրման բոլորովին նոր համակարգի ներդրման նախագիծն արդեն ներկայացվել է ՀՀ կառավարություն։

Սրտի անվճար վիրահատությունների ծրագրի բարեփոխումները կհանգեցնեն պետպատվերի շրջանակում իրականացվող ծառայության ինքնարժեքի իջեցման։ Տնտեսված շուրջ 30% միջոցները հետագայում կուղղվեն ծրագրում ավելի շատ հիվանդներ ընդգրկելուն։ Մրցույթն արդեն կայացել է, պայմանագրերը կնքվում են։ Առաջիկայում նույն մոտեցումը կորդեգրվի պետական այլ ծրագրերի շրջանակում։

Գնումներն արդյունավետ կազմակերպելու գործում բժշկական կազմակերպություններին աջակցելու նպատակով նախարարությունը կազմակերպում է դասընթացներ և խորհրդատվություններ։ Արդեն կես տարի է, կայքում տեղադրվում են դեղերի և բժշկական նշանակության ապրանքների գնման տեխնիկական բնութագրերի օրինակելի ձևեր՝ http://moh.am/#1/737։

Նելսոն Զուլոյանը նշել է, որ անցած տարեվերջին նախարարի գլխավորած պատվիրակության Արցախի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում ներկայացված այս ծրագրերն այնտեղ տեղայնացնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Այդ առթիվ կնքված Համաձայնագրի շրջանակներում աշխատանքներն ընթանում են։

Ներկայացնելով պետպատվերի տեղադրման պայմանագրերի կնքման ընթացքը՝ ՀՀ ԱՆ ՊԱԳ­ի պետ Ծաղիկ Վարդանյանը ներկաներին հորդորել է ավելի ակտիվ համագործակցել սահմանված ժամկետում այդ աշխատանքներն ավարտին հասցնելու և բժշկական կազմակերպություններին ֆինանսավորելու համար։

«2018 թվականին էլեկտրոնային առողջապահական ծրագրի հնարավորությունների ընդյանման գործընթացն իմ ուշադրության կենտրոնում է լինելու։ Առաջնահերթ խնդիրներից մեկն էլ կլինի առողջության առաջնային պահպանման օղակի բժիշկների հետ փոքրաթիվ խմբերով հանդիպումներ ունենալը»,­ասել է առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը` հավելելով, որ ծրագրերի կայացումը կիսով չափ պայմանավորված է, թե դրանք ինչպես են ընկալվում տեղերում և ինչպես հասցվում կատարողներին։

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Սկրինինգային հետազոտությունները շարունակվում են
ՀՀ ԱՆ. Սկրինինգային հետազոտությունները շարունակվում են

Հայաստանում, ինչպես  և եվրոպական տարածաշրջանում լուրջ մարտահրավեր են ոչ վարակիչ հիվանդությունները։ Մեր բնակչության մահացության ընդհանուր կառուցվածքում ոչ վարակիչ հիվանդությունները կազմում են մոտ 80%։ Առաջին տեղում սրտանոթային...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. ՌԱՄՕ Գրուպը հակված է Հայաստանում ներդրումային ծրագիր իրականացնելու
ՀՀ ԱՆ. ՌԱՄՕ Գրուպը հակված է Հայաստանում ներդրումային ծրագիր իրականացնելու

ՌԱՄՕ Գրուպ ընկերության 20 կազմակերպությունները գործում են ԱՄՆ-ում, Եվրոպայում և Արևելքում։ Կազմակերպությունն արդեն  ներկայացուցչություն ունի նաև Հայաստանում...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Մարտի 1-ից որոշ դեղեր բաց կթողնվեն դեղատոմսով
ՀՀ ԱՆ. Մարտի 1-ից որոշ դեղեր բաց կթողնվեն դեղատոմսով

Մարտի 1-ից դեղատոմսով բաց կթողնվեն հակաբիոտիկները, հորմոնալ և կոդեին պարունակող դեղերը, հուլիսից` ներարկումային դեղերը, իսկ հոկտեմբերից դեղատոմսով դուրս կգրվեն բոլոր այն դեղերը, որոնք Հայաստանում գրանցված են որպես...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ՀՀ ԱՆ. Քննարկվել են հեպատիտ Ց-ի բուժման հարցերը
ՀՀ ԱՆ. Քննարկվել են հեպատիտ Ց-ի բուժման հարցերը

2017 թվականին իրականացված բժշկական թիրախային ծրագրերից արդյունավետ էր վիրուսային հեպատիտ Ց-ով 1000 հիվանդի անվճար բուժումը։ Այն հնարավոր դարձավ Վրաստանի աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերով...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Բժշկական համակարգի հաշտարարը կապահովի արագ և անվճար պաշտպանություն
ՀՀ ԱՆ. Բժշկական համակարգի հաշտարարը կապահովի արագ և անվճար պաշտպանություն

Առաջիկայում Հայաստանում կներդրվի  բժշկական համակարգի հաշտարարի ինստիտուտը։ Այդ նպատակով ստեղծված աշխատանքային խումբն ուսումնասիրել է միջազգային փորձը, ինչի հիման վրա հստակեցվել են ստեղծվելիք կառույցի գործառույթները...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Սահմանամերձ համայնքները` ուշադրության կենտրոնում
ՀՀ ԱՆ. Սահմանամերձ համայնքները` ուշադրության կենտրոնում

Դեռևս 2017թ. սեպտեմբերից առողջապահության նախարարությունը նախաձեռնել է սահմանամերձ համայնքների բնակչությանը խորհրդատվություն և բուժօգնություն ցուցաբերելու ծրագիրը։ Կարևորելով սահմանամերձ համայնքների բնակչության առողջության պահպանումը...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկվել են Եվրոպական բանկի հետ համագործակցության հարցեր
ՀՀ ԱՆ. Քննարկվել են Եվրոպական բանկի հետ  համագործակցության հարցեր

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Դիմիտրի Գվինադձեին...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ՀՀ ԱՆ. Գործող ծրագրերը կատարելագործվում են
ՀՀ ԱՆ. Գործող ծրագրերը կատարելագործվում են

Սրտի կորոնար անոթների անհետաձգելի վիրահատության (Stent for life) ծրագրում կատարվող բարեփոխումը ենթադրում է ծառայության որակի բարձրացում` ոչ դեղապատ ստենտից անցում դեղապատ ստենտի: Այս արդյունքն ապահովելու համար...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ՀՀ ԱՆ. Մարզային հիվանդանոցների արդիականացումը շարունակվում է
ՀՀ ԱՆ. Մարզային հիվանդանոցների  արդիականացումը շարունակվում է

Արտաշատի բժշկական կենտրոնի հիվանդանոցային մասնաշենքի արդիականացման աշխատանքները մեկնարկել են 2016թ. հունիսին։
Մարզային հիվանդանոցների արդիականացման ծրագրի շրջանակում նախատեսված է 2018թ. աշնանն ավարտին...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՈւԱԿ-ում բացվել է հեռահար բժշկության (телемедицина) կաբինետ. oncology.am
ՈւԱԿ-ում բացվել է հեռահար բժշկության (телемедицина) կաբինետ. oncology.am

2017թ. փետրվարի 7-ին տեղի ունեցավ առաջին տելեկոմունիկացիոն կապը ՀՀ ԱՆ ՈՒԱԿ-ի և ԱՄՆ Նյու-Յորքի Կոռնելի Համալսարանի միջև, որին մասնակցում էին ճառագայթային ուռուցքաբանության և պաթոհյուսավածաբանական ծառայությունների առաջատար...

Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ՀՀ ԱՆ. Ովքեր կարող են օգտվել պետական պատվերից
ՀՀ ԱՆ. Ովքեր կարող են օգտվել պետական պատվերից

Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները` անկախ սոցիալական որևէ խմբի պատկանելուց, ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնություն և սպասարկում ստանում են պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով...

ՈւԱԿ-ը շարունակական զարգացման գործընթացում է. oncology.am
ՈւԱԿ-ը շարունակական զարգացման գործընթացում է. oncology.am

Ըստ Համաշխարհային Առողջապահական Կազմակերպության տվյալների՝ ամբողջ աշխարհում տարեցտարի աճում է քաղցկեղով հիվանդների թիվը: Նույն պատկերը դիտվում է նաև Հայաստանի Հանրապետությունում. նախորդ տարիների ընթացքում տարեկան...

Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի քիմիաթերապիայի նոր բաժանմունքը առաջին հիվանդներին կընդունի. oncology.am
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի քիմիաթերապիայի նոր բաժանմունքը առաջին հիվանդներին կընդունի. oncology.am

Այսօր Հայաստանում պետպատվերի շրջանակում ապահովվում է ուռուցքաբանության պահանջմունքի մոտ 20 տոկոսը: Այս մասին փետրվարի 3-ին լրագրողների հետ զրույցում ասաց Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանը...

Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ՀՀ ԱՆ.Հեշտացվել է Հայաստանում օտարերկրյա բժիշկների մասնագիտական գործունեության թույլտվության գործընթացը
ՀՀ ԱՆ.Հեշտացվել է Հայաստանում օտարերկրյա բժիշկների մասնագիտական գործունեության թույլտվության գործընթացը

Հայաստանի Հանրապետության անկախացումից անմիջապես հետո շատ երկրների բժշկագիտական կառույցներ, մասնավոր հիվանդանոցներ և առանձին մասնագետներ սկսեցին համագործակցել առողջապահական մեր կառույցների հետ։ Արդյունքում մեր երկրում...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ