Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

ՀՀ ԱՆ. Հայաստանում պալիատիվ խնամքը դառնում է իրականություն

ՀՀ ԱՆ. Հայաստանում պալիատիվ խնամքը դառնում է իրականություն

Այս կարծիքին են Ստեֆան Ռ. Քոնորը և Անահիտ Պապիկյանը, ովքեր Նյու Յորքի Միջազգային պալիատիվ խնամքի նախաձեռնության կողմից նշանակվել են Հայաստանում պալիատիվ խնամքի զարգացման ծրագրի խորհրդատու և տեղական համակարգող։ «Ehospice» հեղինակավոր մասնագիտական ամսագրում զետեղված «Պալիատիվ խնամքի և դեղորայքի մատչելիության մեծ առաջընթաց Հայաստանի առողջապահության համակարգում» հոդվածում նրանք անդրադարձել են անցած մեկ տարում այս ուղղությամբ կատարված աշխատանքներին։

Ելնելով իրավիճակից և երկրի կարիքներից` ՀՀ առողջապահության նախարարությունում ստեղծված պալիատիվ խնամքի զարգացման աշխատանքային խումբը մի շարք քայլեր է ձեռնարկել ծառայության ներդրման ուղղությամբ։

Մշակվել և ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատվել է պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման տրամադրման  չափորոշիչը, մշակվել են պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման շրջանակում ցավի կառավարման մեթոդական ցուցումները։ 

Փոփոխություններ են կատարվել ոլորտը կարգավորող օրենքներում և ենթաօրենսդրական փաստաթղթերում։ Պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման զարգացման ռազմավարութունն  արժանացել է ՀՀ կառավարության հավանությանը։ 

Պալիատիվ խնամքը ներառվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման և տուբերկուլոզի կառավարման ազգային ռազմավարություններում: Միաժամանակ, պալիատիվ խնամքի կրթական ծրագրերը մշակվել և ներդրվել են բարձրագույն բժշկական կրթության հաստատություններում։

Պալիատիվ խնամքի ներդրման և զարգացմանն ուղղված միջոցառումների թվում կարելի է հիշատակել նաև թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի դուրս գրման ՀՀ կառավարության 2017թ. նոյեմբերի 9-ի N 1402 -Ն որոշմամբ հաստատված նոր կարգը, ինչը բխում է «Դեղերի մասին» ՀՀ օրենքից։

Որոշման համաձայն` 2018թ. գարնանից այդ դեղերը կարող են դուրս գրել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատու­թյուն­ների ընտանեկան բժիշկները, ինչպես նաև պացիենտին բուժող բժիշկները` անկախ մաս­նագիտությունից: Հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման դեպքում պացիենտները թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղեր ստանում են տվյալ բժշկական հաստատությունում` պացիենտի հիվանդության պատմագրում բժշկի կողմից կատարված գրառման հիման վրա:

Պալիատիվ (ամոքիչ) խնամքի կարիք ունեցողների կյանքի վերջին հատվածը հնարավորինս անցավ և հարմարավետ դարձնելու նպատակով  2018 թվականին Հայաստանում առողջության առաջնային պահպանման օղակում կներդրվի պալիատիվ բժշկության ծառայությունը։ Սկզբնական շրջանում ծառայությունը կմատուցվի վճարովի հիմունքներով, քանի որ պետական  բյուջեում այդ նպատակով միջոցներ նախատեսված չեն։ Նման ծառայություն կկազմակերպվի նաև Արցախում։

Պալիատիվ բժշկության ծառայություններում պատշաճ բժշկական օգնություն և սպասարկում ապահովելու նպատակով «Ավա-մեդ» խնամքի և պալիատիվ բժշկության կենտրոնում սկսվել է Երևանի և մարզերի առողջության առաջնային պահպանման օղակի բժիշկների և բուժքույրերի ուսուցումը։

Նշենք, որ ազգային կարիքների գնահատմամբ Հայաստանում տարեկան ավելի քան 18 000 մարդ պալիատիվ խնամքի կարիք ունի։

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Կուսումնասիրվի ՀՀ բնակչության մոտ հակամանրէային դեղերի նկատմամբ ձեւավորված կայունությունը
ՀՀ ԱՆ. Կուսումնասիրվի ՀՀ բնակչության մոտ հակամանրէային դեղերի նկատմամբ ձեւավորված կայունությունը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակի փորձագետները սեպտեմբերի 17-20- առաքելական այցով Երեւանում են` նպատակ ունենալով բարելավել...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Արցախի հազարից ավելի բժիշկներ և բուժքույրեր մասնագիտական վերապատրաստում կանցնեն
ՀՀ ԱՆ. Արցախի հազարից ավելի բժիշկներ և բուժքույրեր մասնագիտական վերապատրաստում կանցնեն

ՀՀ և Արցախի առողջապահության նախարարներ Արսեն Թորոսյանի և Արայիկ Բաղրյանի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն Արցախի քաղաքային և շրջանային բուժհիմնարկների ու գյուղական ամբուլատորիաների բժիշկների...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ՀՀ ԱՆ. Պետպատվերով բուժվող հիվանդի համար բժշկին վճարման մեխանիզմը փոխվում է
ՀՀ ԱՆ. Պետպատվերով բուժվող հիվանդի համար բժշկին վճարման մեխանիզմը փոխվում է

Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների հիվանդանոցային ծառայություններում աշխատանքի վարձատրության...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ՀՀ ԱՆ գլխավոր մասնագետների ինստիտուտն արմատապես փոխվում է
ՀՀ ԱՆ գլխավոր մասնագետների ինստիտուտն արմատապես փոխվում է

ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մասնագետների ինստիտուտն արմատապես փոխվում է, ինչի մասին նախորդիվ պարբերաբար հայտարարում էր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ՀՀ ԱՆ. Նոր պայմանավորվածություններ և անելիքներ` հայ-ռուսական գործակցության օրակարգում
ՀՀ ԱՆ. Նոր պայմանավորվածություններ և անելիքներ` հայ-ռուսական գործակցության օրակարգում

Դեկտեմբերի 7-ին ՌԴ Օբնինսկ քաղաքում կանցկացվի ռուս-հայկական բժշկական ֆորում, որի շրջանակներում նախատեսվում են պատվիրակությունների այցեր, հայ և ռուս մասնագետների քննարկումներ, փորձի փոխանակում...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ՀՀ ԱՆ. Թորոսյան-Սկվորցովա հանդիպմանը քննարկվել են երկկողմ հետաքրքրության հարցեր
ՀՀ ԱՆ. Թորոսյան-Սկվորցովա հանդիպմանը քննարկվել են երկկողմ հետաքրքրության հարցեր

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Մոսկվա կատարած աշխատանքային այցի ընթացքում իր ռուս գործընկերոջ` Վերոնիկա Սկվորցովայի հետ քննարկել է երկկողմ գործակցության առավել սերտացման...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ՀՀ ԱՆ. Նոր ծրագրային անելիքներ` Արցախի հետ
ՀՀ ԱՆ. Նոր ծրագրային անելիքներ` Արցախի հետ

Արցախ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ առողջապահության նախարարին ընդունել է ԱՀ իր գործընկեր Արայիկ Բաղրյանը: Հանդիպմանը, որին մասնակցել է նաեւ ՀՀ ԱՆ առողջապահական ծրագրերի իրականացման...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԼՂՀ ԱՆ. 50 տոկոսի փոխարեն` 100 տոկոս
ԼՂՀ ԱՆ. 50 տոկոսի փոխարեն` 100 տոկոս

Կատարվել է փոփոխություն առողջապահության նախարարության կողմից որոշ հիվանդություններով տառապող ԱՀ քաղաքացիներին դրամական օգնություն տրամադրելու կարգում...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Չինաստանի հետ գործակցության նոր ծրագրեր են քննարկվում
ՀՀ ԱՆ. Չինաստանի հետ գործակցության նոր ծրագրեր են քննարկվում

Հայաստանի հետ բարեկամական հարաբերություններում մենք առաջնահերթորեն կարեւորում ենք գործակցությունը առողջապահության ոլորտում. առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ հանդիպման ժամանակ շեշտել է ՀՀ-ում...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ՀՀ ԱՆ. ՄԻՊ-ը ողջունում է հոգեբուժության ոլորտում բարեփոխումները
ՀՀ ԱՆ. ՄԻՊ-ը ողջունում է հոգեբուժության ոլորտում բարեփոխումները

Մարդու իրավունքների պաշտպանը ողջունում է առողջապահության նախարարի քայլերը` ուղղված հոգեբուժական կազմակերպություններում համակարգային խնդիրների լուծմանը և ոլորտի բարեփոխմանը...

ՀՀ ԱՆ. Դպրոցներում ու մանկապարտեզներում երեխաները կանցնեն ակնային խնդիրների անվճար կանխարգելիչ ստուգումներ
ՀՀ ԱՆ. Դպրոցներում ու մանկապարտեզներում երեխաները կանցնեն ակնային խնդիրների անվճար կանխարգելիչ ստուգումներ

Այս սեպտեմբերից մարզային բոլոր եւ երեւանյան տասնյակ դպրոցների աշակերտների շրջանում կսկսի իրականացվել ակնային խնդիրների վաղաժամ հայտնաբերման սքրինինգային ծրագիր: Առաջիկայում նման նախաձեռնություն կիրականացվի...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Բարեկեցիկ և արժանավայել պայմաններ` ՀԱՊԱԿ-ում բուժում ստացողներին
ՀՀ ԱՆ. Բարեկեցիկ և արժանավայել պայմաններ` ՀԱՊԱԿ-ում բուժում ստացողներին

Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում (ՀԱՊԱԿ) սկսվել են վերանորոգման, բարեկարգման աշխատանքներ` վերջ դնելու տարիներ շարունակ այստեղ տիրող շենքային, կոմունալ և ներքին կահավորման վատ պայմաններին...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկվում են առողջապահական ոլորտը նորարարություններով ավելի մրցունակ դարձնելու հարցեր
ՀՀ ԱՆ. Քննարկվում են առողջապահական ոլորտը նորարարություններով ավելի մրցունակ դարձնելու հարցեր

Հայաստանում էլեկտրոնային առողջապահության համակարգը սահուն ներդնելու, դրա ճշգրտությունն ու դրանում ներբեռնված անձնական տվյալների կիբերանվտանգությունն ապահովելուն առնչվող հարցեր են քննարկվել...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Երևանում բացօթյա առևտրի դեմ պայքարն` առողջապահության նախարարի ուշադրության կենտրոնում
ՀՀ ԱՆ. Երևանում բացօթյա առևտրի դեմ պայքարն` առողջապահության նախարարի ուշադրության կենտրոնում

Մայրաքաղաքում բացօթյա առևտրի ակտիվացման, հակահիգիենիկ վիճակի ստեղծման հետևանքով հանրային առողջությանը սպառնացող ռիսկերը կանխելու ու մտահոգիչ մի շարք երևույթներ վերացնելու...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Կայացել է ՄԻԱՎIՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի նիստը
ՀՀ ԱՆ. Կայացել է ՄԻԱՎIՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի նիստը

«Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի նիստերի փոքր դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ