Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Հրատապ թեմա Հայաստանում

ՀՀ ԱՆ. Նախարարը կառավարման իր փորձը ներկայացրել է Առաջնորդության դպրոցի ուսանողներին

ՀՀ ԱՆ. Նախարարը կառավարման իր փորձը ներկայացրել է Առաջնորդության դպրոցի ուսանողներին

Առաջնորդության դպրոցի ուսանողները ՀՀ   առողջապահության նախարարության ծրագրերի մասին իմացել են լրատվամիջոցներից։ Ուսանողներին առավելապես հետաքրքրել են նախարարի աշխատասենյակում փակցված ժամանակացույցները, որոնք արտացոլում են ոլորտում իրականացվող գերակա ծրագրերի ընթացքը։ Նրանք ցանկություն էին հայտնել ծանոթանալու կառավարման ժամանակակից մոտեցումներին։ 

Լևոն Ալթունյանի հետ հանդիպման ժամանակ երիտասարդները հետաքրքրվում էին, թե ինչպես է անցնում նախարարի աշխատանքային օրը,  ո՞րն է հաջողության գրավականը։ 

«Ձեր նպատակները պետք է հստակ լինեն, ցանկությունները՝ ձևավորված, որպեսզի դրանք նախագծեր դառնան»,­ասել է նախարարը՝ հավելելով, որ առանց լավ թիմի ցանկացած մենեջեր արդյունքների չի կարող հասնել։

«Ինչ էլ նախագծվի, որքան էլ գեղեցիկ գրաֆիկներ կախված լինեն այս պատերին, եթե չլինեն կարգապահ և ղեկավարին հասկացող կատարողներ՝ ոչինչ չի ստացվի»,­նշել է նախարարը՝ ում կարծիքով խիստ կարևոր է նաև աշխատակիցներին մոտիվացնելը։  Իսկ դրա համար անհրաժեշտ չեն մեծ միջոցներ։ Ըստ Լևոն Ալթունյանի` երիտասարդները երբեմն նախընտրում են ցածր աշխատավարձով, սակայն  լուրջ հեռանկարներ ունեցող աշխատանքը։

Նախարարն աշխատաժամանակի մի մասը հատկացնում է աշխատակիցների հետ հանդիպումներին, նրանց հետ զրուցելուն, բանակցելուն  և մոտիվացնելուն։ «Շատ կարևորում եմ նրանց իմ տեսլականը հասցնելը։ Դրանք ինձ համար օրվա ամենաարդյունավետ  ժամերն են»,­ասել է նա` նշելով, որ աշխատաժամանակի մի զգալի մասը հատկացվում է պաշտոնական  հանդիպումներին և քննարկումներին։

Ինչպե՞ս է սկսվում  աշխատանքային օրը։ Օրերն այս աշխատասենյակում սկսվում են ծրագրերի կատարման վերահսկումով։

«Բոլոր նախագծերի կատարման ընթացքը վերլուծվում է յուրաքանչյուր շաբաթ»,­ներկայացնելով աշխատասենյակի երկար պատը ծածկող ժամանակացույցները` ասել է Լևոն Ալթունյանը։

Բազմաթիվ գրաֆիկներն արտացոլում են նպատակները, դրանք իրականություն դարձնող քայլերը և, վերջապես, ակնկալվող արդյունքներրը։

Նախարարության գործառույթներին ավելացել են մի շարք նախագծեր, որոնց մի մասը տարիներ առաջ մեկնարկել էին, սակայն  չէին ավարտվել։ Դրանց թվում են էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրումը, կլինիկական ուղեցույցների ու պացիենտի վարման գործելակարգերը,  ապահովագրական համակարգի ներդրումը և այն։

«Մենք մեր նախագծերը վերածեցինք թափանցիկ գործողությունների և հետևողականորեն առաջ ենք տանում»,­ասել է նախարարը՝ վկայակոչելով արդյունքները։ Դրանք են էլեկտրոնային առողջապահական համակարգի քայլ առ քայլ ավելացող նոր հնարավորությունները, արդեն մշակված 300 կլինիկական ուղեցույցներն ու գործելակարգերը, ֆինանսական միջոցների արդյունավետ ծախսմանն ու բժշկական ծառայությունների որակի բարելավմանը միտված ծրագրերը։

Հանդիպման ժամանակ Լևոն Ալթունյանը չի թաքցրել, որ  բարեփոխումները կյանքի կոչելուն, ցանկալի արդյունքներն ապահովելուն մեծապես նպաստում է բիզնեսում ունեցած իր փորձը։ Նա երիտասարդներին հորդորել է նախ փորձառություն ձեռք բերել մասնավոր բիզնեսում, թեկուզ՝ ոչ սեփական։

Առաջնորդության դպրոցի հիմնադիր ղեկավար Սամվել Մովսիսյանը բոլորի անունից շնորհակալություն է հայտնել նախարարին իրենց բազմաթիվ հարցերին ուսանելի պատասխաններ տալու համար։

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Շարունակական մասնագիտական զարգացման ծրագիրը կներդրվի նաև Արցախում
ՀՀ ԱՆ. Շարունակական մասնագիտական զարգացման ծրագիրը կներդրվի նաև Արցախում

Արցախ կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի և Արցախի առողջապահության նախարարները քննարկել են Հայաստանի առողջապահության ոլորտում իրականացվող առանձին ծրագրեր Արցախում ներդնելու և այդ ուղղությամբ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Կազմակերպվել է «համաճարակաբանական ֆիլտր»
ՀՀ ԱՆ. Կազմակերպվել է «համաճարակաբանական ֆիլտր»

Նվազել են սուր շնչառական վարակներով ամբուլատոր պոկլինիկական կազմակերպություններ դիմելիությունը և շտապ օգնության կանչերը: Իրավիճակը կայունանում է: Այսօրվա տվյալով` հանրապետության ստացիոնարներում սուր շնչառական վարակներով...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Սուր շնչառական վարակների նկատմամբ առավել խոցելի են մանկահասակ երեխաները
ՀՀ ԱՆ. Սուր շնչառական վարակների նկատմամբ առավել խոցելի են մանկահասակ երեխաները

Հանրապետությունում սուր շնչառական վարակների ակտիվացումը պայմանավորված է տոնական օրերի ընթացքում բնակչության ակտիվ շփումներով: Օրական մշտադիտարկման արդյունքներով հիվանդության աճ արձանագրվել է...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ձևավորվում է հասարակական դիտորդական խումբ
ՀՀ ԱՆ. Ձևավորվում է հասարակական դիտորդական խումբ

«Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագրի» 8-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Սուր շնչառական վարակների տարածվածությունը համահունչ է սեզոնին
ՀՀ ԱՆ. Սուր շնչառական վարակների տարածվածությունը համահունչ է սեզոնին

Տոնական օրերին իրականացված մշտադիտարկան արդյունքներով սուր շնչառական վարակների և գրիպի տարածվածությունը համահունչ է սեզոնին: Հիվանդների դիմելիությունը հիմնականում եղել է Երևանում։ Ներկայումս մայրաքաղաքի...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ.Կթեստավորեն մանկական ստոմատոլոգիական բուժօգնություն իրականացնող բժշկական կազմակերպությունների ստոմատոլոգները.
ՀՀ ԱՆ.Կթեստավորեն մանկական ստոմատոլոգիական բուժօգնություն իրականացնող բժշկական կազմակերպությունների ստոմատոլոգները.

Մանկական ստոմատոլոգիական բուժօգնության մասնագիտական որակի բարելավման, պետության կողմից երաշխավորված բուժօգնության և սպասարկման շրջանակներում երեխաների ստոմատոլոգիական ծառայություններ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Պատշաճ արտադրական գործունեության կանոններով արդեն աշխատում է դեղ արտադրող 5 կազմակերպություն
ՀՀ ԱՆ. Պատշաճ արտադրական գործունեության կանոններով արդեն աշխատում է դեղ արտադրող 5 կազմակերպություն

Դեղերի արտադրության ոլորտում Պատշաճ արտադրական գործունեության միջազգային կարգերով աշխատող կազմակերպություների թիվն ավելացավ երկուսով...

ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկան Հայաստանում
ՀՀ ԱՆ . Խնդիր է դրվել կենտրոնի զարգացման ծրագիրը համապատասխանեցնել նախարարության գերակա ռազմավարություններին
ՀՀ ԱՆ . Խնդիր է դրվել կենտրոնի զարգացման ծրագիրը համապատասխանեցնել նախարարության գերակա ռազմավարություններին

ՀՀ ԱՆ Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոն կատարած այցի ընթացքում նախարար Լևոն Ալթունյանին ներկայացվել են վերջին շրջանում այստեղ կազմակերպված նոր ծառայություններն ու ստեղծված...

Լուրեր ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հայաստանում պալիատիվ խնամքը դառնում է իրականություն
ՀՀ ԱՆ. Հայաստանում պալիատիվ խնամքը դառնում է իրականություն

Այս կարծիքին են Ստեֆան Ռ. Քոնորը և Անահիտ Պապիկյանը, ովքեր Նյու Յորքի Միջազգային պալիատիվ խնամքի նախաձեռնության կողմից նշանակվել են Հայաստանում պալիատիվ խնամքի զարգացման ծրագրի խորհրդատու և տեղական...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Գնահատեք ձեր առողջությունը և անվճար հետազոտվեք
ՀՀ ԱՆ. Գնահատեք ձեր առողջությունը և անվճար հետազոտվեք

Բնակչության առողջության պահպանմանն ուղղված ծրագրերի շրջանակում 2015թ. սկզբից մեր երկրում իրականացվում է սկրինինգային ծրագիր։ Նպատակը հիվանդացության հիմնական պատճառ հանդիսացող...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբնության ազգային կենտրոն. մշակվել են հիվանդների վարման կլինիկական ուղեցույցներ և գործելակարգեր
Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբնության ազգային կենտրոն. մշակվել են հիվանդների վարման կլինիկական ուղեցույցներ և գործելակարգեր

Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում մշակվել և ՀՀ առողջապահության նախարարության կողմից հաստատվել են ուռուցքաբանական հիվանդների վարման միջազգային չափանիշներին համապատասխան կլինիկական...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն Լուրեր
ՀՀ ԱՆ. Բժշկական հաշտարարի համակարգն արագ կարձագանքի բողոքներին
ՀՀ ԱՆ. Բժշկական հաշտարարի համակարգն արագ կարձագանքի բողոքներին

Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության 22 կետ առնչվում է առողջապահության համակարգի հետ։ Դրանցից երկուսը` բժշկական հաշտարարի համակարգի ներդրումը և պտղի սեռով պայմանավորված...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԼՂՀ ԱՆ.Արցախի Հանրապետությունում 2017թ. վերին շնչառական ուղիների սուր վարակների (ՎՇՈւՍՎ) համաճարակաբանական իրավիճակը
ԼՂՀ ԱՆ.Արցախի Հանրապետությունում 2017թ. վերին շնչառական ուղիների սուր վարակների (ՎՇՈւՍՎ) համաճարակաբանական իրավիճակը

Արցախի Հանրապետությունում համաճարակաբանական իրավիճակը լարված չէ: 2017 թվականին նոյեմբեր ամսում գրանցվել է վերին շնչառական ուղիների սուր վարակի 2932 դեպք, որից 2625 դեպք 0-18 տարեկան երեխաների շրջանում...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ծրագրերն արժանացել են Համաշխարհային բանկի մասնագետների հավանությանը
ՀՀ ԱՆ. Ծրագրերն արժանացել են  Համաշխարհային բանկի մասնագետների հավանությանը

Համաշխարհային բանկի առողջապահության մասնագետների հետ կայացած հանդիպման ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը քննարկել է համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ