Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Հրատապ թեմա Հայաստանում

Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:

Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:

1955 թ. նոյեմբերի 16-ին ՅՈՒՆԵՍԿՈ-Ի անդամ-պետությունները Դեկլարացիա ընդունեցին հանդուրժողականության սկզբունքների վերաբերյալ: 1996 թ. ՄԱԿ-ի Գլխավոր Անսամբլեան առաջարկեց անդամ-պետություններին ամեն տարի նոյեմբերի 16-ը նշել որպես Հանդուրժողականության միջազգային օր (International Day for Tolerance) պատշաճ համապատսխան միջոցառումներով՝ կողմնորոշվելով դեպի ուսումնական հաստատություններ, դեպի լայն հասարակայնություն:


Վերջին տարիներին ամբողջ աշխարհում նկատվել է անհանդուրժողականության, ծայրահեղականության և բռնության դրսևորումների դեպքերի կտրուկ աճ: Այդ անհանգստություն առաջացնող միտումը մասամբ սնում է տարբերությունների սահմանման աճող միտումը ո′չ թե հասարակական կարծիքների և շահերի տեսանկյունից, այլ ինքնուրույնության:


Արդյունքում. առանձին մարդիկ և համայնքներ դառնում են բռնության և դաժանության թիրախներ՝ ելնելով միայն նրանց էթնիկական, կրոնական, ազգային և այլ ինքնօրինակությունից: Նման սպառնալիքներ` լինեն դրանք լայնամասշտաբ ցեղասպանություն կամ ամենօրյա ստորացում՝ նախատրամադրվածության տեսքով, պետք է անհանգստություն առաջացնեն յուրաքանչյուր մարդու մեջ:


Մեզանից յուրաքանչյուրը պետք է ձգտի աջակցել հանդուրժողականության, բազմակարծրության, փոխադարձ հարգանքի և խաղաղ գոյակցության սկզբունքներին: Մենք միշտ պետք է պատրաստ լինենք վերացնել կարծրատիպերը և խեղաթյուրված պատկերացումներն ու հանդես գանք խտրականության զոհերի պաշտպանության օգտին:


Հանդուրժողականության միջազգային օրն անհրաժեշտ է ի հաստատումն այն գաղափարի, որ բազմազանությունը` մարմնավորված մտքերում, հավատքներում և գործողություններում, արժեքավոր նվեր է, այլ ոչ սպառնալիք: Անհրաժեշտ է ձգտել հանդուրժողական համայնքների ստեղծմանը, որոնց կյանքում կարմատավորվի հիմնական իդեալը:

Հանդուրժողականության մասին զրուցեցինք հոգեբան Հրաչյա Ամիրյանի հետ:

Հանդուրժողականությունն այսօր ամենից շատ քարոզվող գաղափարներից է. կարող եմ ասել՝ նույնիսկ նորաձեւ: Որպես հոգեբան, ինչպե՞ս եք այն մեկնաբանում:

– Բնականաբար, կարեւոր խնդիր է, որն արդիական է նաեւ հայ հասարակությունում, պարզապես չմոռանանք, որ հարցը մի քանի ասպեկտներ ունի… Հանդուրժողականությունը մեկն է այն հասկացություններից, որոնց բովանդակությունը` կամա թե ակամա, հաճախ է  նենգափոխվում: Այսինքն՝ այն մեկնաբանում են որպես համակերպվողություն, հնազանդություն, երբեմն ուզում են տարածել այնպիսի երեւույթների նկատմամբ, որոնք իրականում վնասակար են հասարակության համար: Ավելի կոնկրետ արտահայտվեմ: Օրինակ՝ կարող են հանդուրժողականության կոչեր հնչել հանցագործությունների հանդեպ, այնպիսի երեւույթների նկատմամբ, որոնք, ըստ էության, անբարո են, ախտաբանական: Եվ քանի որ լավ է հնչում «հանդուրժողականությունը», հեշտությամբ կարող է շահարկվել:


Ողջ խնդիրը նրանում է, թե ինչպես է տվյալ հասարակությունում, նրա առանձին շերտերի մեջ գնահատվում այս կամ այն երեւույթը: Հասարակությունը միատարր զանգված չէ. մեկի համար որեւէ երեւույթ կարող է հանդուրժելի լինել, մյուսի համար դառնալ անգամ բռնի պայքարի թիրախ: Այնպես որ, պետք է մանրամասն դիտարկել՝ ինչի նկատմամբ հանդուրժողականության մասին է խոսքը: Միգուցե այնպիսի երեւույթ է, որի հանդեպ, հակառակը, պետք չէ հանդուրժող լինել, օրինակ. կամայականությունը, որը բռնությունների է հանգեցնում: Սա՝ մեկ: Երկրորդը՝ ինչ ձեւերով արտահայտել այդ անհանդուրժողականությունը: Ես, օրինակ, կարող եմ դեմ լինել ինչ-որ երեւույթների, բայց իմ այդ անհանդուրժողականությունը չարտահայտվի բռնության կոչերով ու կոնկրետ գործողություններով:

Անհանդուրժողականությունը, ինչպես նշեցիք, կարող է շատ տարբեր դրսեւորումներ ունենալ: Հայաստանում, ըստ Ձեզ, որո՞նք են ամենատարածվածները:

– Ես չունեմ լուրջ ուսումնասիրություն, բայց, օրինակ, ռասսայական նախապաշարումները մեզանում, իմ պատկերացմամբ, տարածված չեն: Հայ հասարակությունում չեմ տեսնում անհանդուրժողականություն այլ ազգերի նկատմամբ, ընդհակառակը, ե´ւ կարծրատիպի մակարդակում, ե´ւ ուսումնասիրություններն են ցույց տալիս՝ մենք շատ հյուրընկալ ազգ ենք: Նույնիսկ հարեւան երկրի հետ պատերազմական վիճակում գտնվելու պարագայում ականատես եմ լինում նրա բնակիչների նկատմամբ միանգամայն հանդուրժող վերաբերմունքի:

Իսկ միջանձնային հարաբերություններո՞ւմ: Մեր առօրյայում, կարծում եմ, բազմաթիվ են անհանդուրժողականության դեպքերը: Ամեն օր նման դեպքեր կարելի է ականատես լինել, ասենք, քաղաքային տրանսպորտում:

– Անհանդուրժողականությունը մտածողության տիպ է, որոշակի հոգեբանություն, որը ձեւավորվում է դաստիարակության կամ ինչ-որ ազդեցությունների արդյունքում: Վերադառնանք հարցին, թե ի՞նչ անհադուրժողականություն նկատի ունենք, անհանդուրժողականություն ինչի՞ նկատմամբ: Մանր թերությունների նկատմամբ հանդուրժողականությունը ոչ միայն ցանկալի է, այլեւ պարտադիր նորմ: Բոլորը չեն կարող ունենալ իդեալական վարքագիծ, վերաբերմունք, եւ Ձեր նշած այդ կենցաղային ամենատարբեր կոնֆլիկտների ութսուն տոկոսը դիտավորյալ չի առաջանում, չկա միտումնավորություն: Եթե մարդն ինչ-որ բանում սխալվում է, պատճառը կարող է լինել փորձի պակասը, չիմանալըլ: Եվ երբ պարզ է դառնում, որ դա դիտավորյալություն չէ, հեշտ է լինել հանդուրժող: Խոսքը տարրական հանդուրժողականության մասին է, որին կարելի է հեշտությամբ հասնել՝ մարդկանց պարզապես լուսավորելով:

Դալայ Լաման մի անգամ ասել է, որ մարդու մեջ հանդուրժողականություն դաստիարակող լավագույն ուսուցիչը սեփական թշնամին է: Համամի՞տ եք:

– Ես կարծում եմ, որ թշնամի հասկացությունն ինքնին տրամադրում է անհանդուրժողականության: Մենք պետք է ընդունենք, որ չար ուժերը, ինչպես ընդունված է ասել, կան նաեւ մեր ներսում: Եթե մենք հանդուրժող դառնանք առաջին հերթին մեր սխալների, բացթողումների նկատմամբ, կկարողանանք նաեւ ուրիշների հանդեպ լինել այդպիսին: Երբ մարդն ինքն իր հանդեպ չափից դուրս խիստ ու պահանջկոտ է, այդպես էլ նա վերաբերվում է նաեւ ուրիշներին: Ինքնակատարելագործումը հանգեցնում է հանդուրժողականության մշակույթի ձեւավորման: Այս դեպքում պետք չէ հույսը դնել միայն անհատների վրա, որոնք ինքնակրթությամբ իրենց մեջ ձեւավորում են այդ մշակույթը: Խնդիրը վերաբերում է ավելի մասշտաբային երևույթներին: Եթե զանգվածային լրատվամիջոցներով հասարակությանը քարոզվում է բռնության մշակույթ, ապա հույս ունենալ, թե մարդիկ կկարողանան ինքնուրույն դիմագրավել դրան, շատ միամիտ է:

Հանդուրժողականությանը դեմ արտահայտվողները որպես փաստարկ նշում են, որ այն բացարձակացվում է եւ ծառայում գլոբալացման գործիք: Դուք տեսնո՞ւմ եք նման բան:


– Հանդուրժողականությունը, ինչպես արդեն ասացի, չի նշանակում համակերպվողականություն, այլ այն, որ անգամ համամիտ չլինելով՝ դիմացինի մեջ չես տեսնում թշնամի, բռնությունների չես դիմում: Եթե պայքարել, ապա ընդունելի ձեւերով:

Որքան էլ պարադոքսալ է, խաղաղության երբեմն հասնում են պատերազմով, եւ հանուն հանդուրժողականության պայքարն էլ երբեմն վերակազմակերպվում է անհանդուրժողականությամբ

– Բռնի մեթոդներով հանդուրժողականություն քարոզել չի ստացվի, որովհետեւ կլինի հակասություն խոսքի եւ գործի միջեւ: Դա նման է երեխայի դաստիարակելուն, որն իրականում անիմաստ է. երեխաները, միեւնույն է, նմանվում են իրենց ծնողներին…
Ամեն դեպքում կարծում եմ, որ նման խնդիրները պետական մոտեցում են պահանջում, չի կարելի դրանք թողնել անհատների ինքնագիտակցության հույսին: Ես տեսնում եմ` առաջին հերթին, լուսավորչական, քաղաքակրթվելու խնդիր: Միանշանակ բանաձեւեր առաջարկել չի կարելի. որ իրավիճակում լինել հանդուրժող, որում՝ անհանդուրժող, որովհետեւ կյանքը հարուստ է նրբերանգներով: Հումանիտար մտածելակերպը տալիս է ոչ թե պատրաստի բանաձեւ, այլ սկզբունք, որը պետք է կիրառել՝ ելնելով կոնկրետ իրավիճակից:

Հեղինակ. Տաթև Մադաթյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. newzz.in.ua
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Հաճախ հնչող հարցեր` էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ
ՀՀ ԱՆ. Հաճախ հնչող հարցեր` էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ

1. Բոլո՞ր դեղերն են դուրս գրվում էլեկտրոնային դեղատոմսով:

Ոչ, խոսքը հետևյալ դեղերի մասին է...

Դեղամիջոցներ
ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը
ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը

Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ

Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով

Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Սուր շնչառական վիրուսային հիվանդություններով հիվանդացությունն աճել է. թիրախային խմբում են 0-18 տարեկան երեխաները
ԵՊԲՀ. Սուր շնչառական վիրուսային հիվանդություններով հիվանդացությունն աճել է. թիրախային խմբում են 0-18 տարեկան երեխաները

Սուր շնչառական վիրուսային հիվանդությունների, այդ թվում նաև գրիպի ակտիվությունը եվրոպական տարածաշրջանում շարունակել է աճել 2023 թվականի վերջին շաբաթվա ընթացքում` գերազանցելով...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Փոխգործակցության համաձայնագիր կկնքվի Բրազիլիայի հետ
ՀՀ ԱՆ. Փոխգործակցության համաձայնագիր կկնքվի Բրազիլիայի հետ

Բրազիլիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին և պատրաստ է աջակցել` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով առաջացած առողջապահական մարտահրավերները լուծելու հարցում...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում
ԵՊԲՀ. Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում

Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում

«Առողջապահության բնագավառի իրավական կարգավորումների արդի հիմնահարցերը» խորագրով...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ապահովագրության ներդրումը` փուլային
ՀՀ ԱՆ. Ապահովագրության ներդրումը` փուլային

Առողջության համապարփակ ապահովագրությունը մի համակարգ է, որում քաղաքացին կունենա հավասար, բարձրորակ բժշկական օգնություն ստանալու հնարավորություն և առողջական խնդիրների դեպքում...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Բժշկական բուհը վերանայել է կրթական ծրագրի և՛ ճարտարապետությունը, և՛ կառուցվածքը
ԵՊԲՀ. Բժշկական բուհը վերանայել է կրթական ծրագրի և՛ ճարտարապետությունը, և՛ կառուցվածքը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» կրթական ծրագիրը համապատասխանեցվում է Բժշկական կրթության համաշխարհային...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հասցեական աջակցություն` ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին
ՀՀ ԱՆ. Հասցեական աջակցություն` ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին

Ճգնաժամային իրավիճակներում գործելու փորձ ունեցող «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի բժիշկներն ու կամավորները, առողջապահության նախարարության հետ գործակցությամբ, մեր հայրենակիցներին օգնելու...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ապահովագրության թեմայով քննարկում ` ԱՆ խորհրդատուների հետ
ՀՀ ԱՆ. Ապահովագրության թեմայով քննարկում ` ԱՆ խորհրդատուների հետ

Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել քննարկում ԱՆ խորհրդատուների հետ` «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով» նախատեսված միջոցառումների շրջանակում...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Համալսարանը բարեփոխումների ամենաեռուն փուլում է. Արամ Հայրապետյան
ԵՊԲՀ. Համալսարանը բարեփոխումների ամենաեռուն փուլում է. Արամ Հայրապետյան

Նոր ուսումնական տարում  ապագա բժիշկներին ուսումնական գործընթացում բազում փոփոխություններ են սպասվում: Ամենաառանցքայինը` «Բուժական գործ» կրթական ծրագրի ձևափոխությունն է, որի արդյունքում...

ԵՊԲՀ. Բուժաշխատակիցների դեմ ուղղված ագրեսիան ու բռնությունը՝ արդի հիմնախնդիր
ԵՊԲՀ. Բուժաշխատակիցների դեմ ուղղված ագրեսիան ու բռնությունը՝ արդի հիմնախնդիր

Բուժաշխատակիցների հանդեպ բռնության դեպքերը ցավոք շարունակում են տարածված լինել, ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ