Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Միջազգային իրավունք

Կենսաբանության և բժշկության նվաճումների կիրառման հետ կապված մարդու իրավունքների և արժանապատվության պաշտպանության վերաբերյալ համաձայնագիր. մարդու իրավունքների և կենսաբժշկության վերաբերյալ համաձայնագիր

Կենսաբանության և բժշկության նվաճումների կիրառման հետ կապված մարդու իրավունքների և արժանապատվության պաշտպանության վերաբերյալ համաձայնագիր. մարդու իրավունքների և կենսաբժշկության վերաբերյալ համաձայնագիր

Ներածական։ Սույն համաձայնագիրը ստորագրած Եվրոպական համագործակցության, Եվրոխորհրդի անդամ և այլ պետությունները,
հաշվի առնելով 1948թ. դեկտեմբերի 10-ի Միավորված Ազգերի Կազմակերպության գլխավոր համաժողովի կողմից ընդունած Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը,


հաշվի առնելով 1950թ. նոյեմբերի 4-ի Մարդու իրավունքների և հիմնական ազատությունների պաշտպանության մասին Համաձայնագիրը,


հաշվի առնելով 1961թ. հոկտեմբերի 18-ի Եվրոպական սոցիալական հրովարտակը,


հաշվի առնելով 1966թ. դեկտեմբերի 16-ի Քաղաքացիական ու քաղաքական իրավունքների մասին և Տնտեսական, սոցիալական ու մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրերը,


հաշվի առնելով 1981թ. հունվարի 28-ի Անձնական բնույթի տվյալների ավտոմատացված մշակումից ֆիզիկական անձանց պաշտպանության վերաբերյալ համաձայնագիրը,


հաշվի առնելով նաև 1989թ. նոյեմբերի 20-ի Երեխայի իրավունքների մասին համաձայնագիրը,


հաշվի առնելով, որ Եվրոպայի Խորհրդի նպատակն է նվաճել իրեն անդամակցված երկրների առավել միասնությունը, և այդ նպատակին հասնելու եղանակներից է մարդու իրավունքների և հիմնական ազատությունների հետագա իրականացումը և ապահովումը,


գիտակցելով կենսաբանության և բժշկության արագ զարգացումը,


համոզված լինելով, որ մարդուն‘ որպես անհատի և միաժամանակ մարդկային ցեղի պատկանելությունը հարգելը անհրաժեշտություն է և գիտակցելով նրա արժանապատվության ապահովման կարևորությունը,


հիշատակելով, որ բժշկության և կենսաբանության կիրառումը կարող է հանգեցնել գործողությունների, որոնք սպառնալիքի տակ կդնեն մարդկային արժանապատվությունը,


հաստատելով, որ կենսաբանության և բժշկության բնագավառի հաջողությունները պետք է կիրառվեն ի բարօրություն ներկա և գալիք սերունդների,


ընդգծելով միջազգային համագործակցության անհրաժեշտությունը նրա համար, որպեսզի ամբողջ մարդկությունը օգտվի կենսաբանության և բժշկության բարիքներից,


գիտակցելով հասարակական քննարկումների ընդլայնման կարևորությունը կապված` կենսաբանության և բժշկության կիրառման հարցերի և պահանջվող պատասխանների հետ,


ձգտելով հիշեցնել մարդկային հասարակության բոլոր անդամներին իրենց իրավունքների և պարտականությունների մասին,   
հաշվի առնելով այս բնագավառում Պառլամենտական համաժողովի աշխատանքը, այդ թվում նաև կենսաբարոյագիտության վերաբերյալ Համաձայնագրի նախագծման 1160 ցուցումը (1991թ.),


վճռականությամբ հանդես գալով կենսաբանության և բժշկության բնագավառում այն միջոցառումների ձեռնարկմանը, որոնք կարող են երաշխավորել մարդկային արժանապատվությունն ու իրավունքները և անձի ազատությունը,
համաձայնության են եկել հետևյալի մասին.
 

Գլուխ I
Ընդհանուր դրույթներ


Հոդված 1
Առարկան և նպատակը

Սույն Համաձայնագրի կողմերը կենսաբանության և բժշկության նվաճումների կիրառման հետ կապված պաշտպանում են մարդու արժանապատվությունը և անհատական ինքնությունը և երաշխավորում են յուրաքանչյուրին, առանց բացառության, անձի անձեռնմխելիություն և հիմնական իրավունքներ: Յուրաքանչյուր Կողմ իր ներքին օրենսդրության շրջանակներում ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ, որոնք համապատասխանում են տվյալ Համաձայնագրի դրույթներին:


Հոդված 2
Մարդու առաջնայնությունը
Առանձին մարդու շահերն ու բարեկեցությունը գերակայում են հասարակության կամ գիտության շահերի նկատմամբ:


Հոդված 3
Բժշկական օգնության համահավասար մատչելիություն
Յուրաքանչյուր Կողմ իր իրավասության սահմաններում անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկումհամապատասխան որակի բժշկական օգնության մատչելիության ապահովման համար, հաշվի առնելով պահանջարկն ու առկա միջոցները:


Հոդված 4
Մասնագիտական չափորոշիչներ
Ցանկացած բժշկական միջամտություն, այդ թվում նաև հետազոտման նպատակներով անցկացվող, պետք է իրականացվի մասնագիտական պահանջներին և չափորոշիչներին համապատասխան:


Գլուխ II
Համաձայնություն


Հոդված 5
Ընդհանուր կանոն
Բժշկական միջամտությունը կարող է իրականացվել միայն այն բանից հետո, երբ համապատասխան անձը կտա իր կամավոր տեղեկացված համաձայնությունը:


Այդ անձը նախապես ստանում է համապատասխան տեղեկատվություն միջամտության նպատակների և բնույթի, ինչպես նաև հնարավոր հետևանքների և ռիսկի մասին:


Տվյալ անձը իրավասու է ցանկացած պահին հրաժարվել իր համաձայնությունից:


Հոդված 6
Համաձայնություն տալու անկարող անձանց պաշտպանությունը

  1. Համաձայն ներկա Համաձայնագրի 17 և 20 հոդվածների, համաձայնություն տալու անկարող անձանց նկատմամբ բժշկական միջամտություն կարող է իրականացվել ելնելով բացառապես տվյալ անձի շահերից:
  2. Բժշկական միջամտության իրականացումը անչափահաս անձի նկատմամբ, որն ըստ օրենքի չի կարող տալ իր համաձայնությունը, կարող է իրականացվել միայն նրա ներկայացուցչի, իշխանության մարմնի կամ օրենքով որոշված անձի կամ հիմնարկության թույլտվությամբ: Անչափահասի կարծիքը հաշվի է առնվում որպես  գործոն, որի նշանակությունը մեծանում է` կախված նրա տարիքից և հասունության աստիճանից:
  3. Միջամտության իրականացումը չափահաս անձի նկատմամբ, որն օրենքով ճանաչված է անգործունակ կամ իր առողջական վիճակի պատճառով չի կարող տալ իր համաձայնությունը, կարող է իրականացվել միայն նրա ներկայացուցչի, իշխանության մարմնի կամ օրենքով սահմանված անձի կամ հաստատության համաձայնությամբ: Համապատասխան անձը հնարավորության սահմաններում ներգրավվում է համաձայնություն տալու գործընթացին:
  4. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերում նշված ներկայացուցիչը, իշխանության մարմինը, օրենքով սահմանված անձը կամ հաստատությունը, ստանում են անհրաժեշտ տեղեկատվություն համաձայն սույն Համաձայնագրի 5-րդ հոդվածի:
  5. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերում նշված անձանց կողմից տրված թույլտվությունը, կարող է ցանկացած պահին մերժվել` ելնելով համապատասխան անձի շահերից:

 


Հոդված 7
Հոգեկան խանգարում ունեցող անձանց պաշտպանությունը
Լուրջ հոգեկան խանգարումով տառապող անձը կարող է առանց իր համաձայնության ենթարկվել բժշկական միջամտության միայն այն դեպքում, երբ այդ բուժման բացակայությունը կարող է վնաս պատճառել նրա առողջությանը և  օրենքով նախատեսված պաշտպանության պահանջներին, ներառյալ հետևելու, վերահսկելու և բողոքարկելու ընթացակարգերը:


Հոդված 8
Արտակարգ իրավիճակ
Արտակարգ իրավիճակում, երբ հնարավոր չէ ստանալ տվյալ անձի համաձայնությունը, ցանկացած բժշկական միջամտություն, որն անհրաժեշտ է տվյալ անձի առողջության պահպանման համար պետք է իրականացվի անհապաղ:


Հոդված 9
Նախապես արտահայտված ցանկություններ
Այն դեպքում, երբ բժշկական միջամտության պահին հիվանդը ի վիճակի չէ արտահայտել իր կամքը, հաշվի է առնվում այդ կապակցությամբ նախկինում ասված ցանկությունը:


Գլուխ  III
Անձնական կյանք և տեղեկացվածության իրավունք


Հոդված 10
Անձնական կյանք և տեղեկացվածության իրավունք

  1. Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի իր անձնական կյանքի հանդեպ հարգանքի, այդ թվում նաև, երբ այն վերաբերում է իր առողջության մասին տեղեկություններին:
  2. Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի ծանոթանալու իր առողջության վերաբերյալ ցանկացած տեղեկատվությանը£ Միևնույն ժամանակ անհրաժեշտ է հարգել ցանկությունը այն մարդու, ով չի ցանկանում այդ մասին տեղեկացված լինել:
  3. Բացառիկ դեպքերում՝ միայն ըստ օրենքի և հիվանդի շահերից ելնելով, սույն հոդվածի 2-րդ կետում շարադրված մարդու իրավունքների իրականացումը կարող է սահմանափակվել:

Գլուխ  IV
Մարդու գենոմը


Հոդված 11
Արգելք խտրականության հանդեպ
Այս կամ այն տեսակի գենետիկական ժառանգության նախանշանների դեպքում ցանկացած տեսակի խտրականությունը խստիվ արգելվում է:


Հոդված 12
Կանխորոշող գենետիկական թեստավորում
Գենետիկական (ժառանգական) հիվանդության առկայությունը, կամ որևէ հիվանդության նկատմամբ ժառանգական նախատրամադրվածությունը կանխորոշող թեստերը կարող են անցկացվել միայն բժշկական կամ բժշկագիտական նպատակներով և գենետիկայի գծով մասնագետի հետ խորհրդակցելու պայմաններում:


Հոդված 13
Միջամտություն մարդու գենային համակարգում (գենոմում)
Մարդու գենային համակարգի վերափոխմանն ուղղված միջամտությունը կարող է իրականացվել միայն կանխարգելման, ախտորոշման կամ բուժական նպատակներով և միայն այն պայմանով, որ միջամտությունն ուղղված չէ տվյալ անձի ժառանգների գենոմի փոփոխությանը:


Հոդված 14
Սեռի ընտրության արգելք
Չի թույլատրվում կիրառել մանկածնության օժանդակ բժշկական տեխնոլոգիաներ ապագա երեխայի սեռի ընտրության նպատակով, բացառությամբ այն դեպքերի, երբ նմանօրինակ միջամտությունը կանխում է ապագա երեխայի ժառանգական հիվանդությունը` կապված սեռի հետ: 


Գլուխ V
Գիտական հետազոտություններ


Հոդված 15
Ընդհանուր կանոն
Կենսաբանության և բժշկության բնագավառում գիտական հետազոտությունները իրականացվում են ազատ, մարդու պաշտպանությունը երաշխավորող ներկա Համաձայնագրի և այլ օրենսդրական փաստաթղթերի դրույթների պահպանման դեպքում:


Հոդված 16
Որպես փորձարկվողներ հանդես եկող անձանց պաշտպանությունը
Մարդկանց վրա հետազոտությունները անցկացվում են միայն հետևյալ պայմանների պահպանման դեպքում, եթե

  1. գոյություն չունի հետազոտության այլընտրանքային եղանակ, համարժեք իր արդյունավետությամբ,
  2. ռիսկը, որին կարող է ենթարկվել փորձարկվողը, չի գերազանցում տվյալ հետազոտության իրականացման հնարավոր օգտին,
  3. առաջարկվող հետազոտության նախագիծը հաստատված է եղել իրավասու մարմնի կողմից տվյալ հետազոտության իրականացման գիտական հիմնավորվածության անկախ փորձաքննությունից հետո, հաշվի առնելով նաև հետազության նպատակների կարևորությունը և բարոյագիտական տեսակետից դրա կիրառման հնարավորության  բազմակողմանի քննարկումը,
  4. անձը, որ հանդես է գալիս որպես փորձարկվող, տեղեկացված է օրենքով սահմանված իր իրավունքների և երաշխիքների մասին,
  5. ստացված է հստակ արտահայտված, կոնկրետ գրավոր համաձայնություն, ինչպես նախատեսված է 5-րդ հոդվածում£ Նման համաձայնությունը կարող է հետ վերցվել ցանկացած պահին:


Հոդված 17
Անձանց պաշտպանությունը, որոնք չեն կարող տալ հետազոտությանը մասնակցելու իրենց համաձայնությունը

  1. Հետազոտությունները անձանց վրա, որոնք ի վիճակի չեն տալ իրենց համաձայնությունը, ինչպես սահմանված է 5-րդ հոդվածում, կարող են իրականացվել պահպանելով միայն հետևյալ պայմանները.
    1.1.    պայմանները, որոնք շարադրված են 16-րդ հոդվածի 1-4 կետերում կատարված են
    1.2.    հետազոտության սպասվելիք արդյունքները ենթադրում են իրական անմիջական բարենպաստ ազդեցություն փորձարկվողի առողջության վրա,
    1.3.    համադրելի արդյունավետությամբ հետազոտություններ չեն կարող    անցկացվել մարդկանց վրա, որոնք կարող են տալ իրենց համաձայնությունը,
    1.4.    6-րդ հոդվածով նախատեսված հստակ գրավոր համաձայնությունը տրվել է,
    1.5.    ինքը` փորձարկվողը չի առարկում դրան:
  2. Հետազոտությունների իրականացումը, որը չունի անմիջական անբարենպաստ ազդեցություն փորձարկվողների առողջության վրա, թույլատրվում  է միայն առանձնակի դեպքերում և օրենքով նախատեսված պահանջներին համապատասխան, սույն հոդվածի 1.1.,1.3., 1.4. և 1.5. կետերում շարադրված պահանջների, ինչպես նաև հետևյալ լրացուցիչ պայմանների առկայության դեպքում
    •    հետազոտության նպատակն է մարդու առողջության վիճակի, նրա խանգարումների և հիվանդությունների վերաբերյալ գիտելիքների խորացման և կատարելագործման ճանապարհով, նպաստել վերջնական արդյունքների ստացմանը, որոնք կարող են բարենպաստ ազդեցություն ունենալ ինչպես տվյալ փորձարկվողի, այնպես էլ նույն հիվանդությամբ կամ խանգարումներով տառապող կամ նմանատիպ վիճակում գտնվող այլ անձանց առողջական վիճակի վրա,
    •    տվյալ հետազոտությանը փորձարկվողի մասնակցությունը կապված է  նվազագույն ռիսկի կամ անհարմարությունների հետ։

 

Հոդված 18
Սաղմերի վրա in vitro հետազոտություն

  1. Եթե օրենքը թույլ է տալիս հետազոտություն անցկացնել սաղմերի վրա in vitro, ապա օրենքն էլ պետք է նախատեսի սաղմի պատշաճ պաշտպանությունը:
  2. Հետազոտական նպատակներով մարդու սաղմ ստեղծելը արգելվում է:


Գլուխ VI
Կենդանի դոնորից օրգաններ և հյուսվածքներ վերցնելը փոխպատվաստման նպատակով



Հոդված 19
Ընդհանուր կանոն

  1. Փոխպատվաստման նպատակով կենդանի դոնորից օրգաններ և հյուսվածքներ վերցնելը կարող է իրականացվել բացառապես ռեցիպիենտի բուժման նպատակով և միայն այն դեպքում, երբ տվյալ հյուսվածքը կամ օրգանը անհնար է վերցնել դիակից և այլընտրանքային արդյունավետ բուժումները անհնար են:
  2. Պետք է ստացված լինի կոնկրետ և հստակ շարադրված համաձայնություն, որը նախատեսված է 5-րդ հոդվածում: Նման համաձայնությունը պետք է տրվի  գրավոր ձևով, կամ համապատասխան պաշտոնական ատյանների ներկայությամբ:


Հոդված 20
Անձի պաշտպանությունը, որն ի վիճակի չէ տալ իր օրգանը վերցնելու  համաձայնությունը

  1. Արգելվում է վերցնել օրգաններ կամ հյուսվածքներ այն անձանցից, ովքեր ի վիճակի չեն տալ իրենց համաձայնությունը, ինչպես այն նախատեսված է 5-րդ հոդվածով:
  2. Բացառիկ դեպքերում և օրենքով նախատեսված պահանջներին համապատասխան ռեգեներատիվ հյուսվածքներ վերցնելը այն անձից, որն ի վիճակի չէ իր համաձայնությունը տալ, թույլատրելի է միայն հետևյալ պայմանների առկայության դեպքում.
    a)    երբ բացակայում է համատեղելի դոնորը, որը կարող է տալ համապատասխան համաձայնությունը,
    b)    ռեցիպիենտը հանդիսանում է դոնորի քույրը կամ եղբայրը,
    c)    փոխպատվաստումը կոչված է պահպանելու ռեցիպիենտի կյանքը
    d)    համաձայն օրենքի և համապատասխան մարմինների համաձայնությամբ դրա համար ստացվել է 6-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հստակ գրավոր թույլտվություն,
    e)    հնարավոր դոնորը չի առարկում վիրահատությանը:


Գլուխ VII
Ֆինանսական շահ կորզելու և մարդու մարմնի առանձին մասերի հնարավոր օգտագործման արգելք


Հոդված 21
Ֆինանսական շահ կորզելու արգելք
Մարդու մարմինը և նրա մասերը` որպես այդպիսին, չպետք է համարվեն ֆինանսական շահ ստանալու աղբյուր:


Հոդված 22
Մարդու մարմնի հեռացված մասերի հնարավոր օգտագործում
Բժշկական միջամտության ընթացքում վերցված մարդու մարմնի ցանկացած մաս կարող է պահպանվել և օգտագործվել այն նպատակների համար, որոնց համար այն հեռացվել է: Այլ նպատակներով դրանք կարող են օգտագործվել միայն տեղեկացված լինելու և համաձայնություն ստանալու դեպքում:


Գլուխ VIII
Համաձայնագրի դրույթների խախտում


Հոդված 23
Իրավունքների կամ սկզբունքների խախտում
Կողմերը ապահովում են դատական պաշտպանություն` սույն Համաձայնագրում շարադրված իրավունքների և սկզբունքների անօրինական խախտումների կանխման կամ անհապաղ դադարեցման նպատակով։


Հոդված 24
Չարդարացված վնասի հատուցում
Միջամտության արդյունքում չարդարացված վնաս կրած անձը իրավունք ունի  պահանջել օրենքով նախատեսված արդարացի փոխհատուցում:


Հոդված 25
Պատժամիջոցներ
Սույն Համաձայնագրի դրույթների խախտման դեպքում կողմերը նախատեսում են անհրաժեշտ պատժամիջոցներ:


Գլուխ  IX
Սույն համաձայնագրի կապը այլ դրույթների հետ


Հոդված 26
Իրավունքների սահմանափակում

  1. Սույն Համաձայնագրում ընդգրկված պաշտպանության մասին դրույթները և իրավունքների իրականացումը չեն կարող սահմանափակվել, բացառությամբ երբ նման սահմանափակումները նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում հասարակական անվտանգության շահերի, հանցագործությունների կանխման, բնակչության առողջության պահպանման կամ ուրիշների իրավունքների և ազատությունների պաշտպանության համար:
  2. Նախորդ կետում թվարկված սահմանափակումները չեն կարող կիրառվել 11, 13, 14, 16, 17, 20 և 21 հոդվածների նկատմամբ:


Հոդված 27
Առավել ընդլայնված պաշտպանություն
Սույն Համաձայնագրի ոչ մի դրույթ չի կարող մեկնաբանվել Կողմերի հնարավորությունը սահմանափակող կամ որևէ ձևով խոչընդոտող, կենսաբանության և բժշկության կիրառման հետ կապված առավել ընդլայնված պաշտպանության տրամադրման առումով, որքան այն պաշտպանությունը, որը նախատեսված է սույն Համաձայնագրով:


Գլուխ X
Հրապարակային քննարկումներ


Հոդված 28
Հրապարակային քննարկումներ
Սույն համաձայնագրի կողմերը հետևում են, որպիսի կենսաբանության և բժշկության բնագավառում նվաճումների հետ կապված հիմնական հարցերը  հրապարակայնորեն քննարկվեն, հաշվի առնելովհատկապես համապատասխան բժշկական, սոցիալական, տնտեսական, բարոյագիտական և իրավաբանական հետևանքները և որպեսզի դրանց հնարավոր կիրառումը լինի պատշաճ խորհրդակցությունների առարկա:


Գլուխ XI
Համաձայնագրի դրույթների մեկնաբանումը և իրագործումը


Հոդված 29
Համաձայնագրի դրույթների մեկնաբանումը
Առանց վկայակոչելու դատավարման մեջ գտնվող որևէ կոնկրետ գործ, Մարդու իրավունքների գծով Եվրոպական դատարանը կարող է տալ խորհրդատվական իր եզրակացությունը իրավաբանական այն հարցերի շուրջ, որոնք վերաբերում են սույն Համաձայնագրի մեկնաբանությանը հետևյալ դեպքում`

 

  • կողմերից մեկի կառավարության խնդրանքով, այդ մասին տեղեկացնելով մյուս Կողմերին,
  • 32-րդ հոդվածի համաձայն հիմնադրված կոմիտեի խնդրանքով, որը կազմված է սույն Համաձայնագրի Կողմերի ներկայացուցիչներից և ձայների երկու երրորդի մեծամասնության որոշման հիման վրա:


Հոդված 30
Համաձայնագրի իրագործման մասին հաշվետվություններ
Եվրոպայի խորհրդի Գլխավոր քաղտուղարի խնդրանքով յուրաքանչյուր Կողմը ներկայացնում է պարզաբանություն այն մասին, թե ինչպես է ներքին օրենսդրությունը ապահովում սույն Համաձայնագրի բոլոր դրույթների արդյունավետ իրագործումը:


Գլուխ XII
Արձանագրություններ


Հոդված 31
Արձանագրություններ 
32-րդ հոդվածի դրույթներին համապատասխան կարող են կազմվել արձանագրություններ, զարգացնելու համար սույն Համաձայնագրում ընդգրկված սկզբունքները:


Արձանագրությունները բաց են Համաձայնագիրը ստորագրած Կողմերի համար£ Դրանք ենթակա են վավերացման, ընդունման կամ խրախուսանքի£ Արձանագրությունները ստորագրած կողմերը չեն կարող վավերացնել, ընդունել կամ խրախուսել դրանք, առանց նախապես կամ միաժամանակ վավերացնելու, ընդունելու կամ խրախուսելու Համաձայնագիրը:


Գլուխ XIII
Ուղղումներ համաձայնագրում


Հոդված 32
Ուղղումներ Համաձայնագրում

  1. Սույն հոդվածի և 29-րդ հոդվածի խնդիրները իրականացվում են Կենսաբարոյագիտության գծով ղեկավար կոմիտեի (CDBI) կամ այլ կոմիտեի կողմից, որը նշանակված է այդ նպատակի համար Եվրախորհրդի նախարարների Կոմիտեի կողմից:
  2. Չվնասելով 29-րդ հոդվածի կոնկրետ դրույթները, Եվրոպայի խորհրդի անդամ յուրաքանչյուր պետություն, ինչպես նաև սույն Համաձայնագրի յուրաքանչյուր Կողմ, որը չի հանդիսանում Եվրոպայի Խորհրդի անդամ, կարող է ներկայացվել և ունենալ Կոմիտեում մեկ ձայն, երբ Կոմիտեն իրականացնում է սույն Համաձայնագրի կողմից իրենց առաջադրված  խնդիրներ:
  3. Սույն Հանաձայնագրի 33-րդ հոդվածում նշված յուրաքանչյուր պետություն, կամ այն պետությունները, որոնց 34-րդ հոդվածի դրույթների համաձայն առաջարկված է միանալ սույն Համաձայնագրին, կարող են Կոմիտեում հանդես գալ որպես դիտորդ: Եթե Եվրոպական Համայնքը չի հանդիսանում կողմ, այն կարող է ներկայացվել որպես դիտորդ:
  4. Գիտության նվաճումներին հսկելու նպատակով` սույն Համաձայնագիրը Կոմիտեում կուսումնասիրվի ոչ ուշ, քան ուժի մեջ մտնելուց հինգ տարի հետո, իսկ հետագայումª ընդմիջումներով, ինչպես կսահմանի Կոմիտեն:
  5. Սույն Համաձայնագրի ուղղումների վերաբերյալ որևէ առաջարկություն, հավասարազոր ամեն մի առաջարկության արձանագրության կամ արձանագրության ուղղման վերաբերյալ, ներկայացված Կողմերից մեկի, Կոմիտեի կամ նախարարների Կոմիտեի կողմից, հաղորդվում է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին և նրա կողմից փոխանցվում Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին, Եվրոպական համայնքին, յուրաքանչյուր ստորագրած պետությանը, յուրաքանչյուր Կողմին, 33-րդ հոդվածի դրույթների համաձայն սույն Համաձայնագիրը ստորագրելու հրավիրված յուրաքանչյուր պետությանը, ինչպես նաև 34-րդ հոդվածի դրույթների համաձայն սույն Համաձայնագրին միանալու հրավիրված յուրաքանչյուր պետությանը:
  6. Սույն Համաձայնագրի 5-րդ կետի համաձայն Կոմիտեն ուսումնասիրում է առաջարկությունը ոչ  շուտ, քան երկու ամիս անց Գլխավոր քարտուղարին ուղարկելուց հետո£ Կոմիտեն, ձայների երկու երրորդի մեծամասնությամբ, ընդունված տեքստը ներկայացնում է նախարարների Կոմիտեի հաստատմանը£ Հավանություն ստանալուց հետո տեքստը հաղորդվում է Կողմերինª վավերացման, ընդունման կամ խրախուսման համար:
  7. Յուրաքանչյուր ուղղում ուժի մեջ է մտնում մեկ ամիս անց, հաջորդ ամսվա առաջին օրը, հաշված այն օրից, երբ հինգ Կողմերը, ընդ որում դրանցից չորսըª Եվրոպայի խորհրդի անդամ երկրներ, տեղեկացնում են Գլխավոր քարտուղարին այն ընդունելու մասին:

 

Յուրաքանչյուր Կողմի համար, որը կընդունի այն դրանից հետո, ուղղումը ուժի մեջ է մտնում մեկ ամիսը լրանալուց հետո, հաջորդ ամսվա առաջին օրը, հաշված այն օրից, երբ տվյալ Կողմը տեղեկացնում է գլխավոր քարտուղարին այն ընդունելու մասին:


Գլուխ XIV
Եզրափակիչ դրույթներ


Հոդված 33
Ստորագրումը, վավերացումը և ուժի մեջ մտնելը

  1. Սույն Համաձայնագիրը ստորագրման համար բաց է Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների, դրա մշակմանը մասնակցած ոչ անդամ պետությունների և Եվրոպական համայնքի համար:
  2. Սույն Համաձայնագիրը ենթակա է վավերացման, ընդունման կամ խրախուսման: Վավերագրերը, ընդունման կամ խրախուսման մասին փաստաթղթերը  պահպանման են հանձնվում Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին:
  3. Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում երեք ամիսը լրանալուց հետո, հաջորդ ամսվա առաջին օրը հաշված այն օրվանից, երբ հինգ պետություններ, ընդ որում դրանցից գոնե չորսը` Եվրոպայի խորհրդի անդամ երկրներ, կհամաձայնվեն միանալ Համաձայնագրին համաձայն սույն հոդվածի 2-րդ կետի  դրույթների:
  4. Յուրաքանչյուր ստորագրած պետության համար, որը դրանից հետո կհամաձայնվի միանալ սույն Համաձայնագրին, այն ուժի մեջ է մտնում երեք ամիսը լրանալուց հետո հաջորդ ամսվա առաջին օրը` հաշված այն օրվանից, երբ պահպանման են հանձնվում վավերագիրը, կամ ընդունման կամ խրախուսման փաստաթուղթը:


Հոդված 34
Եվրոպայի խորհրդի անդամ չհանդիսացող պետություններ

  1. Սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո, Եվրոպայի խորհրդի նախարարների Կոմիտեն խորհրդակցելով Կողմերի հետ, Եվրոպայի խորհրդի կանոնադրության 20-րդ հոդվածի d) ենթակետի  համաձայն, ձայների մեծամասնությամբ ընդունված որոշման հիման վրա և նախարարների Կոմիտեի նիստին մասնակցելու իրավունք ունեցող Պայմանավորվող պետությունների ներկայացուցիչների միաձայն որոշմամբ, կարող է առաջարկել յուրաքանչյուր պետության, որը չի հանդիսանում Եվրոպայի խորհրդի անդամ, միանալ սույն Համաձայնագրին:
  2. Սույն Համաձայնագրին միացած յուրաքանչյուր պետության համար Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում երեք ամիսը լրանալուց  հետո հաջորդ ամսվա առաջին օրը, այն օրվանից հաշված, երբ Համաձայնագրին միանալու մասին փաստաթուղթը հանձնվում է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին:


Հոդված 35
Տարածքային կիրառում

  1. Սույն Համաձայնագիրը ստորագրած յուրաքանչյուր պետության վավերագիրը, կամ ընդունման, կամ խրախուսման փաստաթուղթը ստորագրման կամ պահպանման հանձնելիս կարող է նշել տարածքը կամ տարածքները, որտեղ տարածվում է սույն Համաձայնագրի գործունեությունը£ Որևէ այլ պետություն կարող է նման հայտարարություն անել՝ Համաձայնագրին միանալու մասին իր փաստաթուղթը պահպանման հանձնելիս:
  2. Յուրաքանչյուր Կողմ կարող է ցանկացած հաջորդ պահին Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի անունից հայտարարությամբ հանդես գալ տարածելով սույն Համաձայնագրի գործունեությունը հայտարարության մեջ նշված այլ տարածքի վրա, որի միջազգային հարաբերությունների համար կրում է պատասխանատվություն կամ որի անունից իրավունք ունի հանդես գալու: Նման տարածքի նկատմամբ Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում երեք ամիսը լրանալուց հետո հաջորդ ամսվա առաջին օրը այն օրվանից հաշված, երբ Գլխավոր քարտուղարը կստանա հայտարարությունը:
  3. Նախորդ երկու կետերում նշված յուրաքանչյուր հայտարարություն կարող է  ետ կանչվել՝ Գլխավոր քարտուղարին ծանուցելու միջոցով£ Ետ կանչելը ուժի մեջ է մտնում երեք ամիսը լրանալուց հետո, հաջորդ ամսվա առաջին օրը այն օրվանից հաշված, երբ Գլխավոր քարտուղարը ստանում է նման ծանուցում:


Հոդված 36
Վերապահումներ

  1. Սույն Համաձայնագիրը ստորագրման կամ վավերագիրը պահպանման հանձնելիս  յուրաքանչյուր պետություն և Եվրոպական համայնք կարող են վերապահում անել Համաձայնագրի այս կամ այն դրույթի վերաբերյալ, եթե նրա տարածքում գործող օրենքը չի համապատասխանում այդ դրույթին: Ընդհանուր բնույթի վերապահումները չեն թույլատրվում սույն հոդվածի համաձայն:
  2. Սույն հոդվածին համապատասխան արված յուրաքանչյուր վերապահում ամփոփում է համապատասխան օրենքի համառոտ շարադրանքը:
  3. Յուրաքանչյուր Կողմ, որը տարածում է սույն Համաձայնագրի գործունեությունը հայտարարության մեջ նշված տարածքի վրա, համաձայն 35-րդ հոդված 2-րդ կետի, կարող է համապատասխան տարածքի նկատմամբ վերապահումներ կատարել նախորդ կետերի դրույթների համաձայն:
  4. Յուրաքանչյուր Կողմ, որը կատարում է վերապահում սույն հոդվածի համաձայն, կարող է այն ետ կանչել՝ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին հայտարարելու միջոցով£ Ետ կանչելը ուժի մեջ է մտնում ամիսը լրանալուց հետո հաջորդ ամսվա առաջին օրը այն օրվանից հաշված, երբ այն ստացվել է Գլխավոր քարտուղարի կողմից:


Հոդված 37
Չեղյալ հայտարարել

  1. Յուրաքանչյուր Կողմ կարող է ցանկացած ժամանակ չեղյալ հայտարարել սույն Համաձայնագիրը՝ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին ծանուցման միջոցով:
  2. Նման չեղյալ հայտարարումը ուժի մեջ է մտնում երեք ամիսը լրանալուց հետո հաջորդ ամսվա առաջին օրը այն օրվանից հաշված, երբ Գլխավոր քարտուղարը ստանում է ծանուցումը:


Հոդված 38
Ծանուցումներ
Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը ծանուցում է պետություններին Եվրոպայի խորհրդի անդամներին, Եվրոպական համայնքին, յուրաքանչյուր ստորագրած պետությանը, յուրաքանչյուր Կողմին և յուրաքանչյուր այլ պետությանը, որին առաջարկված է եղել միանալ սույն

Համաձայնագրին՝

 

  • յուրաքանչյուր ստորագրման մասին,
  • յուրաքանչյուր վավերագրի կամ ընդունման, կամ խրախուսման կամ միանալու մասին որևէ փաստաթղթի պահպանության հանձնելու մասին,
  • 33-րդ և 34-րդ հոդվածների համաձայն սույն Համաձայնագիրը ուժի մեջ մտնելու ցանկացած տարեթվի մասին,
  • 32-րդ հոդվածի համաձայն յուրաքանչյուր ուղղման կամ արձանագրության, և այդ ուղղման կամ արձագագրության ուժի մեջ մտնելու տարեթվի մասին,
  • 35-րդ հոդվածի դրույթների համաձայն յուրաքանչյուր արված հայտարարության մասին,
  • 36-րդ հոդվածի դրույթների համաձայն յուրաքանչյուր արված վերապահման և վերապահման ետ կանչելու մասին,
  • սույն Համաձայնագրի վերաբերյալ յուրաքանչյուր ակտի, ծանուցման կամ հաղորդագրության մասին:


Կնքված է Օվեդոյում, 1997թ. ապրիլի 4-ին, անգլերեն և ֆրանսերեն լեզուներով, ընդ որում՝ երկու տեքստերն էլ համազոր են, մեկ օրինակից, որը պետք է պահպանվի Եվրոպայի խորհրդի արխիվներում: Եվրոպայի խորհրդի Գխավոր քարտուղարը կուղարկի վավերացված կրկնօրինակը պետություններից յուրաքանչյուրին՝ Եվրոպայի խորհրդի անդամներին, Եվրոհամայնքին, ոչ անդամ պետություններին, որոնք մասնակցել են սույն Համաձայնագրի մշակմանը և յուրաքանչյուր պետության, որին առաջարկվել է միանալ ներկա Համաձայնագրին:

Սույն Համաձայնագիրը թարգմանվել և տպագրվել է «Բժշկական սեղմագրերի հայկական հանդեսի» 3-րդ համարում՝ http://www.medlib.am/?page=AMRJ

Սկզբնաղբյուր. medlib.am
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. ppcz.cz
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ամուսնական դավաճանությունը հանցագործություն չէ. ՄԱԿ
Ամուսնական դավաճանությունը հանցագործություն չէ. ՄԱԿ

 

ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը կոչ է անում չեղյալ հայտարարել ամուսնական դավաճանության համար սահմանված պատիժը: 

«Ամուսնական դավաճանությունը չպետք է համարվի քրեական հանցագործություն: Երկու չափահաս մարդկանց միջև սեքսուալ...

ԼՈՒՐԵՐ: Սեր, հարաբերություններ, ընտանիք Հրատապ թեմա Աշխարհում
Բժշկական գաղտնիք չպահպանելն օրինազանցություն է
Բժշկական գաղտնիք չպահպանելն օրինազանցություն է

«Բուժման ընթացքում, նաև առանց բուժման ես չեմ տեսնի կամ չեմ լսի մարդկային կյանքին վերաբերող տեղեկություններ, որոնք չի կարելի երբևիցե հրապարակել, ես կլռեմ այդ մասին` համարելով դա գաղտնիք»...

Առողջապահություն 4.2011
Շարունակական բժշկական կրթության գործընթացում կրեդիտների փոխանցման և կուտակման համակարգի ներդրման մասին

Բանալի բառեր: Բոլոնիայի գործընթաց, կրեդիտների կուտակային համակարգ (ECTS), հարատև կրթություն, շարունակական բժշկական կրթություն, կատարելա-գործման դասընթացներ

Բժշկական կրթության համաշխարհային դաշնությունը 1984թ. ստեղծեց բժշկական կրթության բարեփոխումների միջազգային ծրագիր, որի հիմնական նպատակը...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2011 (47)
Ծխախոտի դեմ պայքարի ԱՀԿ Շրջանակային կոնվենցիա

Սույն Կոնվենցիայի և դրա արձանագրությունների նպատակն է ներկա և ապագա սերունդներին պաշտպանել մարդկանց առողջության համար ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության քայքայիչ հետևանքներից, ինչպես նաև սոցիալական, բնապահպանական և տնտեսական հետևանքներից՝ ծխախոտի դեմ պայքարի միջոցների համար համապատասխան այնպիսի շրջանակներ ապահովելու միջոցով, որոնք ենթակա են Կողմերի կողմից իրականացմանը ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում, որպեսզի մշտապես և էականորեն կրճատվի ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության տարածվածությունը...

Դոպինգի դեմ կոնվենցիայի լրացուցիչ արձանագրություն (2002)

1989 թվականի նոյեմբերի 16-ին Ստրասբուրգում ստորագրված Դոպինգի դեմ կոնվենցիայի լրացուցիչ արձանագրությունը ստորագրվել է , 2002 թվականի սեպտեմբերի 12-ին, Վարշավայում եւ վավերացվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2006 թվականի մայիսի 31-ին (Ն-281-3): Արձանագրությունը ՀՀ-ի համար ուժի մեջ է մտել 2007 թ. հունվարի 1-ին:
1989 թվականի նոյեմբերի 16-ին Ստրասբուրգում ստորագրված Դոպինգի դեմ կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) սույն Արձանագրության Մասնակից պետությունները, հաշվի առնելով, որ Կոնվենցիայի 4.3.դ և 7.3.բ հոդվածներում նշված դոպինգային ստուգումների փոխադարձաբար ճանաչման վերաբերյալ ընդհանուր համաձայնությունը կբարձրացնի այդ ստուգումների արդյունավետությունը...

Կոնվենցիա դոպինգի դեմ (1989)

Դոպինգի դեմ կոնվենցիան ընդունվել է Եվրոպական Խորհրդի կողմից 1989 թվականի նոյեմբերի 16-ին, Ստրասբուրգում եւ ՀՀ Ազգային Ժողովի կողմից վավերացվել է 2004 թվականի փետրվարի 18-ին (Ն-068-3)...

Կոնվենցիա անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ (2000)

Այս Կոնվենցիայի նպատակն անդրազգային կազմակերպված հանցավորության առավել արդյունավետ կանխարգելմանը և դրա դեմ պայքարի գործում համագործակցությանն աջակցելն է...

Կոնվենցիա փախստականների կարգավիճակի մասին (1961)

Ընդունվել է 1951 թվականի հուլիսի 28-ին փախստականների կարգավիճակի և ապարտեիդի հարցերով լիազորված մասնակիցների կոնֆերանսում` հրավիրված Գլխավոր Ասամբլեայի 1950 թ. դեկտեմբերի 14 թիվ 429 (Y) որոշմամբ: Ուժի մեջ է մտել 1954 թվականի ապրիլի 22-ին 43 հոդվածի համաձայն...

Արձանագրություն N7 Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպ. մասին կոնվենցիայի

Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի թիվ 7 արձանագրությունը ընդունվել է 1984 թվականի նոյեմբերի 22-ին Ստրասբուրգում:
Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները, որոնք ստորագրել են սույն Արձանագրությունը, լի վճռականությամբ` ձեռնարկելու այնպիսի քայլեր, որոնք ապահովեն որոշ իրավունքների և ազատությունների կոլեկտիվ իրականացումը 1950թ. նոյեմբերի 4-ին Հռոմում ստորագրված Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) միջոցով, համաձայնեցին ներքոհիշյալի շուրջ....

ՄԱԿ-ի Կոնվենցիան

«Խոշտանգումների եւ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ու պատժի այլ ձեւերի դեմ (տանջանքների եւ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի եւ պատժի տեսակների դեմ» կոնվենցիան ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 1984 թվականի դեկտեմբերի 10-ի 39/46 բանաձեւվով եւ բաց է ստորագրելու, վավերացնելու եւ միանալու համար: Ուժի մեջ է մտել 1987 թվականի հունիսի 26-ին` 27 (1) հոդվածի համաձայն:
Ոչ պաշտոնական թարգմանություն...

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիա

Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիան ընդունվել է 1950թ. նոյեմբերի 4-ին, Հռոմում և հետագայում փոփոխվել 11-րդ արձանագրությամբ:
Սույն Կոնվենցիան ստորագրած կառավարությունները, լինելով Եվրոպայի խորհրդի անդամներ, նկատի ունենալով 1948թ. դեկտեմբերի 10-ին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի հռչակած Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, նկատի ունենալով, որ սույն Հռչակագիրը նպատակ ունի ապահովելու այնտեղ հռչակված իրավունքների համընդհանուր և արդյունավետ ճանաչումն ու պահպանումը...

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր (1948)

Ընդունվել և հռչակվել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 1948 թվականի դեկտեմբերի 10-ի 217 Ա (III) բանաձևի համաձայն:

Նախաբան
Նկատի առնելով, որ մարդկության ընտանիքի բոլոր անդամներին հատուկ արժանապատվության և նրանց հավասար ու անկապտելի իրավունքների ճանաչումը հանդիսանում է ազատության, արդարության և համընդհանուր խաղաղության հիմքը, և նկատի առնելով, որ մարդու իրավունքների ոտնահարումն ու արհամարհումը հանգեցրել են բարբարոսական, մարդկային խիղճը վրդովող գործողությունների...

Տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների միջազգային դաշնագիր (1976)

Ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 1966 թվականի դեկտեմբերի 16-ի 2200 Ա (XXI) բանաձևի համաձայն և բաց է ստորագրելու, վավերացնելու և միանալու համար: Ուժի մեջ է մտել 1976 թվականի հունվարի 3-ին` 27 հոդվածին համաձայն: Հայաստանի Հանրապետությունը միացել է պակտին 9 հունիսի 1993 թ....

Միջազգային դաշնագիր քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին

Ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 1966 թվականի դեկտեմբերի 16-ի 2200 ա (XXI) բանաձևի համաձայն և բաց է ստորագրելու, վավերացնելու և միանալու համար: Ուժի մեջ է մտել 1976 թվականի մարտի 23-ին` 49 հոդվածին համաձայն...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ