Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Միջազգային իրավունք

Միջազգային դաշնագիր քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին

Ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 1966 թվականի դեկտեմբերի 16-ի 2200 ա (XXI) բանաձևի համաձայն և բաց է ստորագրելու, վավերացնելու և միանալու համար: Ուժի մեջ է մտել 1976 թվականի մարտի 23-ին` 49 հոդվածին համաձայն:

 

ՄԱՍՆ Ա.
ՄԱՍՆ Բ.
ՄԱՍՆ Գ.
ՄԱՍՆ Դ.
ՄԱՍՆ Ե.
ՄԱՍՆ Զ

 

ՆԱԽԱԲԱՆ

 

Սույն դաշնագրին մասնակից պետությունները,
ուշադրության առնելով այն հանգամանքը, որ Միավորված Ազգերի Կազմակերպության կանոնադրությամբ հռչակված սկզբունքներին համապատասխան մարդկության ընտանիքի բոլոր անդամներին ներհատուկ արժանապատվության և նրանց հավասար ու անկապտելի իրավունքների ճանաչումը հանդիսանում է ազատության, արդարության և համընդհանուր խաղաղության հիմքը,


ընդունելով, որ այդ իրավունքները բխում են մարդկային անհատին ներհատուկ արժանապատվությունից,
ընդունելով, որ Մարդու Իրավունքների Համընդհանուր Հռչակագրի համաձայն քաղաքացիական և քաղաքական ազատությունից օգտվող և վախից ու կարիքից ազատագրված մարդկային ազատ անհատի իդեալը կարող է իրականանալ միայն այն դեպքում, եթե ստեղծվեն այնպիսի պայմաններ, որոնցում ամեն ոք կարող է օգտվել իր տնտեսական, սոցիալական ու կուլտուրական իրավունքներից, այնպես, ինչպես իր քաղաքացիական ու քաղաքական իրավունքներից,


ուշադրության առնելով այն հանգամանքը, որ Միավորված Ազգերի Կազմակերպության կանոնադրությամբ պետությունները պարտավոր են խրախուսել մարդու իրավունքների և ազատությունների համընդհանուր հարգանքն ու պահպանումը,


ուշադրության առնելով այն հանգամանքը, որ յուրաքանչյուր առանձին մարդ, պարտավորություններ ունենալով մյուս մարդկանց ու այն կոլեկտիվի նկատմամբ, որին նա պատկանում է, պետք է հետամուտ լինի սույն դաշնագրում ճանաչվող իրավունքների խրախուսմանն ու պահպանմանը,


համաձայնվում են ներքոհիշյալ հոդվածների մասին.

 

ՄԱՍՆ Ա.

 

Հոդված 1.

 

  1. Բոլոր ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրավունք: Այդ իրավունքի բերումով նրանք ազատորեն սահմանում են իրենց քաղաքական կարգավիճակը և ազատորեն ապահովում են իրենց տնտեսական, սոցիալական ու մշակութային զարգացումը:
  2. Բոլոր ժողովուրդներն իրենց նպատակներին հասնելու համար կարող են ազատ տնօրինել իրենց բնական հարստություններն ու ռեսուրսները առանց խախտելու փոխշահավետ սկզբունքի վրա հիմնված միջազգային տնտեսական համագործակցությունից և միջազգային իրավունքից բխող որևէ պարտավորություն: Ոչ մի ժողովուրդ ոչ մի դեպքում չի կարող զրկվել գոյության իրեն պատկանող միջոցներից:
  3. Սույն դաշնագրի մասնակից բոլոր պետությունները, այդ թվում նրանք, ովքեր պատասխանատվություն են կրում ինքնակառավարում չունեցող և խնամարկյալ տարածքների կառավարման համար, Միավորված Ազգերի Կազմակերպության կանոնադրության դրույթներին համապատասխան պետք է խրախուսեն ինքնորոշման իրավունքի իրականացումը և հարգեն այդ իրավունքը:

 

ՄԱՍՆ Բ.


Հոդված 2.

 

  1. Սույն դաշնագրի մասնակից յուրաքանչյուր պետություն պարտավորվում է հարգել իր տարածքի սահմաններում և իրավազորության տակ գտնվող բոլոր անձանց այն իրավունքները, որոնք ճանաչվել են սույն դաշնագրում, և ապահովել դրանք առանց որևիցե տարբերության, այն է` ռասայի, մաշկի գույնի, սեռի, լեզվի, կրոնի, քաղաքական կամ այլ համոզմունքների, ազգային կամ սոցիալական ծագման, գույքային վիճակի, ծննդի կամ այլ հանգամանքի կապակցությամբ:
  2. Եթե դա արդեն չի նախատեսված գոյություն ունեցող օրենսդրական կամ այլ միջոցներով, սույն դաշնագրի մասնակից յուրաքանչյուր պետություն պարտավորվում է իր սահմանադրական ընթացակարգերին և սույն դաշնագրի դրույթներին համապատասխան անհրաժեշտ միջոցառումներ իրականացնել այնպիսի օրենսդրական կամ այլ միջոցներ ձեռնարկելու համար, որոնք անհրաժեշտ կլինեն սույն դաշնագրում ճանաչվող իրավունքների իրականացման համար:
  3. Սույն դաշնագրի մասնակից յուրաքանչյուր պետություն պարտավորվում է.
    ա/ ցանկացած այն անձի համար, որի սույն դաշնագրում ճանաչվող իրավունքներն ու ազատությունները խախտված են, ապահովել իրավական պաշտպանության արդյունավետ միջոց, եթե նույնիսկ այդ խախտումը կատարվել է պաշտոնապես գործող անձի կողմից.
    բ/ ապահովել, որպեսզի իրավական պաշտպանություն պահանջող ցանկացած անձի համար այդպիսի պաշտպանության իրավունք սահմանվի դատական, վարչական կամ օրենսդրական իրավասու իշխանությունների կամ պետության իրավական համակարգով նախատեսված այլ իրավասու մարմնի կողմից, և զարգացնել դատական պաշտպանության հնարավորությունները.
    գ/ ապահովել իրավասու իշխանությունների կողմից իրավական պաշտպանության միջոցների կիրառումը, դրանք տրամադրելու դեպքում:

 

Հոդված 3.


Սույն դաշնագրի մասնակից պետությունները պարտավորվում են ապահովել տղամարդկանց ու կանանց հավասար իրավունք` օգտվելու սույն դաշնագրով նախատեսված քաղաքացիական ու քաղաքական բոլոր իրավունքներից:

 

Հոդված 4.

 

  1. Պետության մեջ արտակարգ դրության ժամանակ, որի դեպքում ազգի կյանքը վտանգի տակ է գտնվում և որի առկայության մասին հայտարարվում է պաշտոնապես, սույն դաշնագրի մասնակից պետությունները կարող են միջոցներ ձեռնարկել ի շեղումն սույն դաշնագրով ստանձնած իրենց պարտավորություններից միայն այնքանով, որքան դա պահանջում է դրության սրությունը, պայմանով, որ այդպիսի միջոցները անհամատեղելի չեն միջազգային իրավունքի գծով իրենց մյուս պարտավորությունների հետ և առաջ չեն բերում խտրականություն բացառապես ռասայի, մաշկի գույնի, սեռի, լեզվի, կրոնի կամ սոցիալական ծագման հիման վրա:
  2. Այդ դրույթը չի կարող հիմք ծառայել 6, 7, 8 (1-ին և 2-րդ կետեր), 11, 15, 16 և 18 հոդվածներից որևիցե շեղում կատարելու համար:
  3. Սույն դաշնագրի մասնակից ցանկացած պետություն, որն օգտվում է շեղվելու իրավունքից, Միավորված Ազգերի Կազմակերպության գլխավոր քարտուղարության միջնորդությամբ պետք է անհապաղ տեղեկացնի սույն դաշնագրի մասնակից մյուս պետություններին այն դրույթների մասին, որոնցից ինքը շեղվել է, և այդպիսի որոշում կայացնելու դրդապատճառների մասին: Այդ սույն միջնորդի միջոցով պետք է նաև հաղորդվի այն ամսաթվի մասին, երբ նա դադարեցնում է այդ շեղումը:

 

Հոդված 5.

 

  1. Սույն դաշնագրում ոչինչ չի կարող մեկնաբանվել այն նշանակությամբ, որ ինչ-որ պետություն, ինչ-որ խումբ կամ ինչ-որ անձ իրավունք ունի զբաղվելու որևէ գործունեությամբ կամ կատարելու որևէ գործողություններ, որոնք ուղղված լինեն սույն դաշնագրում ճանաչված ցանկացած իրավունքի կամ ազատության ոչնչացմանը կամ դրանց սահմանափակմանը ավելի մեծ չափով, քան նախատեսված է սույն դաշնագրում:
  2. Չի թույլատրվում սույն դաշնագրին մասնակցող որևէ պետության մեջ օրենքի, կոնվենցիաների, կանոնների կամ սովորույթների ուժով ճանաչվող կամ գոյություն ունեցող` մարդու որևէ հիմնական իրավունքի ոչ մի սահմանափակում կամ նվազեցում այն պատրվակով, թե սույն դաշնագրում չի ճանաչվում այդպիսի իրավունք կամ, որ այն դաշնագրում ճանաչվում է նվազ ծավալով:

 

ՄԱՍՆ Գ.


Հոդված 6.

 

  1. Ապրելու իրավունքը յուրաքանչյուր մարդու անկապտելի իրավունքն է: Այդ իրավունքը պահպանվում է օրենքով: Ոչ ոքի չի կարելի քմահաճ ձևով զրկել կյանքից:
  2. Այն երկրներում, որոնք չեն վերացրել մահապատիժը, մահվան դատավճիռները կարող են կայացվել միայն ամենածանր հանցագործությունների համար` այն օրենքին համապատասխան, որը գործել է հանցագործության կատարման ժամանակ և որը չի հակասում սույն դաշնագրի և ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժելու մասին պայմանագրի որոշումներին: Այդ պատիժը կարող է իրականացվել միայն ի կատարումն իրավասու դատարանի կողմից կայացված վերջնական դատավճռի:
  3. Եթե կյանքից զրկելը ցեղասպանության հանցագործություն է, հարկավոր է ի նկատի ունենալ, որ սույն հոդվածում ոչ մի բան սույն դաշնագրի մասնակից պետություններին իրավունք չի տալիս որևէ ճանապարհով շեղվել ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժվելու մասին պայմանագրի որոշումների համաձայն ընդունված ցանկացած պարտավորությունից:
  4. Ամեն ոք, ով մահապատժի է դատապարտված, իրավունք ունի խնդրելու ներման մասին կամ դատավճիռը մեղմացնելու մասին: Ամնիստիան, ներումը կամ մահապատժի փոխարինումը կարող են շնորհվել բոլոր դեպքերում:
  5. Մահապատիժ չի կայացվում տասնութ տարեկանից երիտասարդ անձանց կատարած հանցագործությունների համար և ի կատար չի ածվում հղի կանանց նկատմամբ:
  6. Սույն հոդվածում ոչինչ չի կարող հիմք ծառայել սույն դաշնագրի մասնակից որևէ պետության կողմից մահապատժի փոխարինումը հետաձգելու կամ թույլ չտալու համար:

 

Հոդված 7.

 

Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ էլ դաժան, անմարդկային կամ իր արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի: Մասնավորապես ոչ մի անձ չի կարող առանց իր ազատ արտահայտված համաձայնության ենթարկվի բժշկական կամ գիտական փորձերի:

 

Հոդված 8.


  1. Ոչ ոք չպետք է պահվի ստրկության մեջ, ստրկությունը և ստրկավաճառությունը արգելվում են իրենց բոլոր ձևերով:
  2. Ոչ ոք չպետք է պահվի անազատ վիճակում:
  3. ա/ ոչ ոք չպետք է բռնադատվի հարկադիր կամ պարտադիր աշխատանքի.
    բ/ այն երկրներում, ուր հանցագործության համար որպես պատիժ կարող է նշանակվել ազատազրկում` զուգակցված տաժանակիր աշխատանքների հետ, կետ 3 ա/-ն խոչընդոտ չի հանդիսանում տաժանակիր աշխատանքների նշանակած իրավասու դատարանի դատավճռով այդպիսի պատժի իրականացման համար.
    գ/ սույն կետում «հարկադիր կամ պարտադիր աշխատանք» տերմինի մեջ չեն ընդգրկվում.
    1./ ա/ կետում հիշատակվող որևէ աշխատանք կամ ծառայություն, որը, որպես կանոն, պետք է կատարի դատարանի օրինական կարգադրության հիման վրա կալանքի տակ գտնվող անձը կամ այդպիսի կալանքից պայմանական ազատված անձը
    բ/ ռազմական բնույթի որևէ ծառայություն, իսկ այն երկրներում, որտեղ ճանաչվում է քաղաքական ու կրոնական-էթնիկական շարժառիթներով զինվորական ծառայությունից հրաժարվելը` այդ շարժառիթներով զինվորական ծառայությունից հրաժարվող անձանց համար օրենքով նախատեսված որևէ ծառայություն.
    գ/ որևէ ծառայություն, որը պարտադիր է բնակչության կյանքին ու բարեկեցությանն սպառնացող արտակարգ դրության կամ աղետի դեպքում.
    դ/ որևէ աշխատանք կամ ծառայություն, որը մտնում է սովորական քաղաքացիական պարտականությունների մեջ:

 

Հոդված 9.

 

  1. Յուրաքանչյուր մարդ ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոք չի կարող ենթարկվել քմահաճ ձերբակալման կամ կալանքի տակ պահվելու: Ոչ ոք չպետք է զրկվի ազատությունից այլ կերպ, քան այնպիսի հիմքերով և այնպիսի ընթացակարգին համապատասխան, որոնք սահմանված են օրենքով:
  2. Յուրաքանչյուր անձի ձերբակալման ժամանակ նրան հայտնվում են ձերբակալման պատճառները և շտապ կարգով հաղորդվում է նրան ներկայացվող ամեն մի մեղադրանք:
  3. Քրեական մեղադրանքով յուրաքանչյուր ձերբակալված կամ կալանավորված անձ շտապ կարգով հասցվում է դատավորի կամ այլ պաշտոնակատար անձի մոտ, որին օրենքով պատկանում է դատական իշխանության իրականացման իրավունքը, և որն ունի պատշաճ ժամկետում դատական քննություն վարելու կամ ազատելու իրավունք: Դատական քննության սպասող անձին կալանքի տակ պահելը ընդհանուր կանոն չպետք է լինի, բայց ազատումը կարող է կախման մեջ դրվել դատարան ներկայանալու, ցանկացած փուլում դատական քննության ներկայանալու և անհրաժեշտության դեպքում դատավճիռն ի կատար ածելու համար ներկայանալու երաշխիքներ տալուց:
  4. Ձերբակալման կամ կալանքի տակ պահվելու հետևանքով ազատազրկված յուրաքանչյուր անձ օժտված է դատարանում իր գործի քննության իրավունքով, որպեսզի այդ դատարանը կարողանա անհապաղ որոշում կայացնել նրա ձերբակալման օրինականության վերաբերյալ և նրան ազատելու որոշում կայացնի, եթե ձերբակալումն անօրինական է:
  5. Յուրաքանչյուր ոք, ով եղել է անօրինական ձերբակալման կամ կալանքի տակ պահվելու զոհ, իրավունք ունի հայցային ուժ ունեցող փոխհատուցման:

 

Հոդված 10.


  1. Ազատազրկված բոլոր անձինք ունեն մարդասիրական վերաբերմունքի և մարդկային անհատին ներհատուկ արժանապատվության հարգման իրավունք:
  2. ա/ այն դեպքերում, երբ բացակայում են բացառիկ հանգամանքները, մեղադրյալները տեղավորվում են դատապարտյալներից առանձին և նրանց տրվում է չդատապարտված անձանց վերաբերյալ նրանց կարգավիճակին համապատասխանող առանձին ռեժիմ.
    բ/ անչափահաս մեղադրյալներն առանձնացվում են չափահասներից և ամենակարճ ժամկետում հասցվում են դատարան` որոշում կայացնելու համար:
  3. Պատժական համակարգով ձերբակալվածների համար նախատեսվում է ռեժիմ, որի էական նպատակը նրանց ուղղումն է և սոցիալական վերադաստիարակությունը: Անչափահաս իրավախախտողները առանձնացվում են չափահասներից, և նրանց տրվում է իրենց տարիքին ու իրավական կարգավիճակին համապատասխանող ռեժիմ:

 

Հոդված 11.

 

Ոչ ոք չի կարող ազատազրկվել միայն այն հիման վրա, որ նա ի վիճակի չէ կատարելու որևէ պայմանագրային պարտավորություն:

 

Հոդված 12.

 

  1. Որևէ պետության տարածքում օրինականորեն գտնվող յուրաքանչյուր ոք այդ տարածքի սահմաններում ունի ազատ երթևեկության իրավունք և բնակության վայրի ընտրության ազատություն:
  2. Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի լքել ցանկացած երկիր, ներառյալ իր սեփականը:
  3. Վերը նշված իրավունքները չեն կարող դառնալ որևիցե սահմանափակման օբյեկտ, բացի այն սահմանափակումներից, որոնք նախատեսված են օրենքով, անհրաժեշտ են պետական անվտանգության, հասարակական կարգի, բնակչության առողջության կամ բարոյականության կամ էլ ուրիշների և սույն դաշնագրով ճանաչվող այլ իրավունքների հետ համատեղ համատեղելի իրավունքների ու ազատությունների պահպանման համար:
  4. Ոչ ոք չի կարող քմահաճ ձևով զրկվել իր սեփական երկիրը մուտք գործելու իրավունքից:

 

Հոդված 13.


Սույն դաշնագրի մասնակից պետություններից որևէ մեկի տարածքում օրինականորեն գտնվող օտարերկրացին կարող է արտաքսվել միայն ի կատարումն օրենքին համապատասխան կայացված որոշման, և եթե պետական անվտանգության հրամայական նկատառումները չեն պահանջում այլ բան, ունի իր արտաքսման դեմ փաստարկների ներկայացման, իրավասու իշխանության կողմից կամ իրավասու իշխանության նշանակած անձի կամ անձանց կողմից իր գործի վերանայման իրավունք, և այդ նպատակով այդ իշխանության, անձի կամ անձանց առջև ներկայացվելու իրավունք:

 

Հոդված 14.

 

  1. Բոլոր անձինք հավասար են դատարանների և տրիբունալների առջև: Յուրաքանչյուր ոք, նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանք քննելու կամ որևէ քաղաքացիական դատավարությունում նրա իրավունքներն ու պարտականությունները որոշելու ընթացքում ունի օրենքի հիման վրա ստեղծված իրավասու, անկախ ու անկողմնակալ դատարանի կողմից գործի արդարացի ու հրապարակավ քննության իրավունք: Մամուլին ու հասարակությանը կարող է թույլ չտրվել մասնակցել ողջ դատաքննությանը կամ նրա որևէ փուլին` դեմոկրատական հասարակության մեջ բարոյականության, հասարակական կարգի կամ պետական անվտանգության նկատառումներով, կամ երբ այդ պահանջում են կողմերի մասնավոր կյանքի շահերը կամ էլ հատուկ հանգամանքների դեպքում, երբ հրապարակայնությունը կխախտի արդարադատության շահերը` այն չափով, որչափ դատարանի կարծիքով, դա խիստ անհրաժեշտ է սակայն քրեական կամ քաղաքացիական գործի վերաբերյալ ցանկացած դատական որոշում պետք է հրապարակային լինի, բացառությամբ այն դեպքերի, երբ անչափահասների շահերը պահանջում են այլ բան կամ գործը վերաբերվում է ամուսնական վեճերին կամ երեխաների խնամակալությանը:
  2. Քրեական հանցագործության մեջ յուրաքանչյուր մեղադրվող իրավունք ունի համարվելու անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ օրենքի համաձայն:
  3. Յուրաքանչյուր ոք, նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի քննության ժամանակ ունի առնվազն հետևյալ երաշխիքների իրավունքը` լիակատար հավասարության հիման վրա.
    ա/ շտապ կարգով և մանրակրկիտ, այն լեզվով, որը նա հասկանում է, տեղեկացվի իրեն ներկայացված մեղադրանքի բնույթի և հիմքի մասին.
    բ/ բավարար չափով ժամանակ ու հնարավորություններ ունենա իր պաշտպանությունը նախապատրաստելու և իր իսկ ընտրած պաշտպանի հետ հարաբերությունների մեջ մտնելու համար.
    գ/ դատվի առանց չարդարացված հապաղման.
    դ/ դատվի իր ներկայությամբ և պաշտպանի իրեն անձամբ կամ իր իսկ ընտրած պաշտպանի միջոցով. եթե նա չունի պաշտպան` տեղեկացված լինի այդ իրավունքի մասին և ունենա իր համար նշանակված պաշտպան ցանկացած դեպքում, երբ դա պահանջում են արդարադատության շահերը, նրա համար անհատույց բոլոր այն դեպքերում, եթե նա բավականաչափ միջոցներ չունի այդ պաշտպանին վճարելու համար.
    ե/ հարցաքննել նրան հակացուցող վկաներին կամ իրավունք ունենալ, որ այդ վկաները հարցաքննվեն, և ունենալ իր վկաներին կանչելու և հարցաքննելու իրավունք` այն նույն պայմաններով, որ գոյություն ունեն նրան հակացուցող վկաների համար.
    զ/ օգտվել թարգմանի անվճար օգնությունից, եթե նա չի հասկանում դատարանում օգտագործվող լեզուն, կամ չի խոսում այդ լեզվով.
    է/ չպարտադրվի իր դեմ ցուցմունքներ տալու կամ իրեն մեղավոր ճանաչելու:
  4. Անչափահասների վերաբերմամբ դատավարությունը պետք է այնպիսին լինի, որպեսզի հաշվի առնվեն նրանց տարիքը և նրանց վերադաստիարակությանն աջակցելու ցանկալիությունը:
  5. Որևէ հանցագործության համար դատապարտված յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որպեսզի իր դատապարտումը և դատավճիռը վերանայվեն վերադաս դատական ատյանի կողմից օրենքի համաձայն:
  6. Եթե որևէ անձ վերջնական որոշմամբ դատապարտվել է քրեական հանցագործության համար և եթե նրա նկատմամբ կայացված դատավճիռը հետագայում բեկանվել է կամ նրան ներում է շնորհվել այն հիմունքով, որ ինչ-որ նոր հանգամանք կամ նոր բացահայտված հանգամանք անվիճելիորեն ապացուցում է դատական սխալի առկայությունը, ապա այդպիսի դատապարտման հետևանքով պատիժ կրած անձը փոխհատուցում է ստանում օրենքի համաձայն, եթե չապացուցվի, որ հիշյալ անհայտ հանգամանքը ժամանակին չի բացահայտվել բացառապես կամ մասամբ նրա մեղքով:
  7. Ոչ ոք չպետք է կրկին անգամ դատվի կամ պատժվի այն հանցագործության համար, որի համար նա արդեն վերջնականապես դատապարտվել է կամ արդարացվել յուրաքանչյուր երկրի օրենքին և քրեական դատավարության իրավունքին համապատասխան:

 

Հոդված 15.


  1. Ոչ ոք չի կարող մեղավոր ճանաչվել որևիցե գործողության կամ թողտվության հետևանքով որևիցե քրեական հանցագործություն կատարելու մեջ, որը, այն կատարվելու պահին գործող ներպատական օրենսդրության կամ միջազգային իրավունքի համաձայն, չի հանդիսացել քրեական հանցագործություն: Հավասարապես, չի կարող նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը կիրառման էր ենթակա քրեական հանցագործության կատարման պահին: Եթե հանցագործությունը կատարվելուց հետո օրենքով ավելի թեթև պատիժ է սահմանվում, այդ օրենքի գործողությունը տարածվում է տվյալ հանցագործի վրա:
  2. Սույն հոդվածում ոչինչ չի խոչընդոտում ցանկացած անձի դատի տալուն կամ պատժելուն ցանկացած արարքի կամ թողտվության համար, որոնք կատարվելու պահին ըստ միջազգային հանրության կողմից ճանաչված իրավունքի ընդհանուր սկզբունքների հանդիսացել են քրեական հանցագործություն:

 

Հոդված 16.

 

Յուրաքանչյուր մարդ, որտեղ էլ նա գտնվելիս լինի, ունի իր իրավասուբյեկտության ճանաչման իրավունք:

 

Հոդված 17.

 

  1. Ոչ ոք չի կարող ենթարկվել քմահաճ կամ անօրինական միջամտության իր անձնական և ընտանեկան կյանքին, քմահաճ կամ անօրինական ոտնձգության իր բնակարանի անձեռնմխելիության կամ իր թղթակցության գաղտնիքի նկատմամբ, կամ էլ անօրինական ոտնձգության իր պատվի ու հեղինակության նկատմամբ:
  2. Յուրաքանչյուր մարդ ունի այդպիսի միջամտությունից կամ այդպիսի ոտնձգություններից օրենքի պաշտպանության իրավունք:

 

Հոդված 18.


  1. Յուրաքանչյուր մարդ ունի մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունք: Այդ իրավունքն ընդգրկում է սեփական ընտրությամբ կրոն կամ համոզմունք ունենալու կամ ընդունելու ազատությունը և ինչպես միանձնյա, այնպես էլ ուրիշների հետ միատեղ, հրապարակավ կամ մասնավոր կարգով իր կրոնն ու համոզմունքները դավանելու ազատությունը պաշտանմունքի իրականացման, կրոնական ու ծիսական արարողությունների և վարդապետությունների իրականացման ազատություն:
  2. Ոչ ոք չպետք է ենթարկվի այնպիսի հարկադրանքի, որը նսեմացնում է իր ընտրությամբ կրոն կամ համոզմունքներ ունենալու կամ ընդունելու ազատությունը:
  3. Կրոնին կամ համոզմունքներին դավանելու ազատությունը ենթարկվում է միայն օրենքով սահմանված և հասարակական անվտանգության, կարգուկանոնի, առողջության ու բարոյականության, ինչպես և այլ անձանց հիմնական իրավունքների ու ազատությունների պահպանման համար անհրաժեշտ սահմանափակումների:
  4. Սույն դաշնագրի մասնակից պետությունները պարտավորվում են հարգել ծնողների և համապատասխան դեպքերում օրինական խնամակալների ազատությունը` ապահովելու իրենց երեխաների կրոնական ու բարոյական դաստիարակությունը սեփական համոզմունքներին համապատասխան:

 

Հոդված 19.

 

  1. Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի անարգել կերպով հավատարիմ մնալ իր կարծիքներին:
  2. Յուրաքանչյուր մարդ ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք. այդ իրավունքն ընդգրկում է անկախ պետական սահմաններից բանավոր, գրավոր կամ մամուլի միջոցով կամ էլ գեղարվեստական ձևով արտահայտված կամ մի այլ ձևով սեփական ընտրությամբ ամեն տեսակի ինֆորմացիա ու գաղափարներ որոնելու, ստանալու և տարածելու ազատությունը:
  3. Սույն հոդվածի 2-րդ կետում նախատեսված իրավունքներից օգտվելը դնում է հատուկ պարտականություններ և հատուկ պատասխանատվություն: Հետևաբար, այն կապված է որոշ սահմանափակումների հետ, որոնք, սակայն, պետք է սահմանվեն օրենքով և լինեն անհրաժեշտ.
    ա/ այլ անձանց իրավունքներն ու հեղինակությունը հարգելու համար.
    բ/ պետական անվտանգության, հասարակական կարգի, բնակչության առողջության կամ բարոյականության պահպանության համար:

 

Հոդված 20.

 

  1. Պատերազմի որևէ քարոզչություն պետք է արգելվի օրենքով:
  2. Ազգային, ռասայական կամ կրոնական ատելության օգտին որևէ ելույթ, որն իրենից ներկայացնում է խտրականության, թշնամանքի կամ բռնության սադրանք, պետք է արգելվի օրենքով:

 

Հոդված 21.


Ճանաչվում է խաղաղ ժողովների իրավունքը: Այդ իրավունքից օգտվելը ենթակա չէ ոչ մի սահմանափակման, բացի նրանցից, որոնք դրվում են օրենքին համապատասխան և որոնք անհրաժեշտ են դեմոկրատական հասարակության մեջ ի շահ պետական կամ հասարակական անվտանգության, հասարակական կարգի, բնակչության առողջության ու բարոյականության պահպանության կամ մյուս անձանց իրավունքների ու ազատությունների պաշտպանության:

 

Հոդված 22.

 

  1. Յուրաքանչյուր մարդ ունի ուրիշների հետ ընկերակցության ազատության իրավունք, ներառյալ արհմիություններ ստեղծելու և իր շահերի պաշտպանության համար դրանց մեջ մտնելու իրավունքը:
  2. Այդ իրավունքից օգտվելը ենթակա չէ ոչ մի սահմանափակման, բացի նրանցից, որոնք նախատեսվում են օրենքով և որոնք անհրաժեշտ են դեմոկրատական հասարակության մեջ ի շահ պետական կամ հասարակական անվտանգության, հասարակական կարգի, բնակչության առողջության ու բարոյականության պահպանության կամ մյուս անձանց իրավունքների ու ազատությունների պաշտպանության: Սույն հոդվածը չի խոչընդոտում այդ իրավունքից օգտվելու օրինական սահմանափակումներ մտցնելուն այն անձանց համար, ովքեր մտնում են զինված ուժերի ու ոստիկանության կազմի մեջ:
  3. Սույն հոդվածում ոչինչ իրավունք չի տալիս ասոցիացիաների` ազատության և կազմակերպություն ստեղծելու իրավունքի վերաբերյալ աշխատանքի միջազգային կազմակերպության 1948 թվականի կոնվենցիային մասնակցող պետություններին ընդունելու օրենսդրական ակտերի ի վնաս նշված կոնվենցիայում նախատեսվող երաշխիքների, կամ օրենքը կիրառելու այնպես, որ վնաս հասցվի այդ երաշխիքներին:

 

Հոդված 23.

 

  1. Ընտանիքը հանդիսանում է հասարակության բնական ու հիմնական բջիջը և ունի հասարակության ու պետության կողմից պաշտպանվելու իրավունք:
  2. Ամուսնության տարիքի հասած տղամարդկանց և կանանց համար ճանաչվում է ամուսնանալու և ընտանիք կազմելու իրավունքը:
  3. Ոչ մի ամուսնություն չի կարող կայանալ առանց ամուսնացողների ազատ ու լիակատար համաձայնության:
  4. Սույն դաշնագրի մասնակից պետությունները պետք է պատշաճ միջոցներ ձեռնարկեն ամուսնության պահին, ամուսնության ընթացքում և ամուսնալուծության դեպքում ամուսինների իրավունքների ու պարտականությունների հավասարությունն ապահովելու համար: Ամուսնալուծության դեպքում պետք է նախատեսվի բոլոր երեխաների անհրաժեշտ պաշտպանությունը:

 

Հոդված 24.


  1. Յուրաքանչյուր երեխա, առանց ռասայի, մաշկի գույնի, սեռի, լեզվի, կրոնի, ազգային կամ սոցիալական ծագման, գույքային վիճակի կամ ծննդի հատկանիշով որևէ խտրականության, իրավունք ունի իր ընտանիքի, հասարակության և պետության կողմից պաշտպանության այնպիսի միջոցների, որոնք անհրաժեշտ են նրա համար որպես մանկահասակի:
  2. Յուրաքանչյուր երեխա պետք է գրանցվի իր ծնվելուց անմիջապես հետո և անուն ունենա:
  3. Յուրաքանչյուր երեխա ունի քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք:

 

Հոդված 25.

 

Յուրաքանչյուր քաղաքացի, առանց 2 հոդվածում հիշատակվող որևէ խտրականության և առանց անհիմն սահմանափակումների, պետք է իրավունք և հնարավորություն ունենա.
ա/ մասնակցելու պետական գործերը վարելուն` ինչպես անմիջականորեն, այնպես էլ ազատորեն ընտրված ներկայացուցիչների միջոցով.
բ/ քվեարկել և ընտրվել իսկական պարբերական ընտրություններում, որոնք անց են կացվում համընդհանուր և հավասար ընտրական իրավունքի հիման վրա գաղտնի քվեարկությամբ և ապահովում են ընտրողների կամքի ազատ արտահայտումը.
գ/ իր երկրում հավասարության ընդհանուր պայմաններով մտնելու պետական ծառայություն:

 

Հոդված 26.

 

Բոլոր մարդիկ հավասար են օրենքի առաջ և առանց որևէ խտրականության ունեն օրենքի հավասար պաշտպանության իրավունք, այդ առնչությամբ որևէ կարգի խտրականություն պետք է արգելվի օրենքով և օրենքը բոլոր անձանց համար պետք է երաշխավորի հավասար և արդյունավետ պաշտպանություն խտրականությունից, ըստ որևէ հատկանիշի, այն է` ըստ ռասայի, մաշկի գույնի, սեռի, լեզվի, կրոնի, քաղաքական կամ այլ համոզմունքների, ազգային կամ սոցիալական ծագման, գույքային վիճակի, ծննդի կամ այլ հանգամանքի:

 

Հոդված 27.

 

Այն երկրներում, որտեղ գոյություն ունեն էթնիկական, կրոնական և լեզվական փոքրամասնություններ, այդ փոքրամասնություններին պատկանող անձանց չի կարող մերժվել այդ նույն խմբի այլ անդամների հետ համատեղ իրենց մշակույթից օգտվելու, իրենց կրոնը դավանելու և դրա ծեսերը կատարելու, ինչպես նաև մայրենի լեզվից օգտվելու իրավունքը:

 

ՄԱՍՆ Դ.


Հոդված 28.

 

  1. Կազմվում է մարդու իրավունքների կոմիտե (որն այսուհետև սույն դաշնագրում անվանվում է կոմիտե): Այն կազմված է տասնութ անդամներից և կատարում է ստորև նախատեսվող ֆունկցիաները:
  2. Կոմիտեի կազմի մեջ մտնում են այն անձինք, ովքեր հանդիսանում են սույն դաշնագրի մասնակից պետությունների քաղաքացիներ և օժտված են բարոյական բարձր հատկանիշներով ու մարդու իրավունքների բնագավառի ճանաչված իրավասությամբ, ընդ որում նկատի է առնվում իրավաբանական փորձ ունեցող մի քանի անձանց մասնակցության օգտակարությունը:
  3. Կոմիտեի անդամներն ընտրվում և աշխատում են անձնապես:

 

Հոդված 29.

 

  1. Կոմիտեի անդամներն ընտրվում են գաղտնի քվեարկությամբ այն անձանց ցուցակից, ովքեր բավարարում են 28 հոդվածում նախատեսվող պահանջները և այդ նպատակով առաջադրվել են սույն դաշնագրի մասնակից պետությունների կողմից:
  2. Սույն դաշնագրի մասնակից յուրաքանչյուր պետություն կարող է առաջադրել երկու անձից ոչ ավելի: Այդ անձինք պետք է լինեն նրանց առաջադրող պետության քաղաքացիներ:
  3. Յուրաքանչյուր անձ ունի կրկնական առաջադրման իրավունք:

 

Հոդված 30.

 

  1. Նախնական ընտրություններն անց են կացվում սույն դաշնագրի ուժի մեջ մտնելու օրվանից ոչ ուշ, քան վեց ամիս հետո:
  2. Կոմիտեի յուրաքանչյուր ընտրությունների օրվանից առնվազն չորս ամիս առաջ, բացի 34 հոդվածին համապատասխան թափուր հայտարարվող տեղերի համալրման ընտրություններից, Միավորված Ազգերի Կազմակերպության գլխավոր քարտուղարը գրավոր հրավերով դիմում է սույն դաշնագրի մասնակից պետություններին` երեք ամսվա ընթացքում ներկայացնելու կոմիտեի անդամության թեկնածություններ:
  3. Միավորված Ազգերի Կազմակերպության գլխավոր քարտուղարը կազմում է նման ձևով առաջարկված բոլոր անձանց այբբենական ցուցակ, նշելով սույն դաշնագրի մասնակից այն պետությունները, որոնք առաջադրել են այդ անձանց, և այդ ցուցակը ներկայացնում է սույն դաշնագրի մասնակից պետություններին ոչ ուշ, քան յուրաքանչյուր ընտրությունների անցկացման օրվանից մեկ ամիս առաջ:
  4. Կոմիտեի անդամների ընտրությունն անց է կացվում սույն դաշնագրի մասնակից պետությունների նիստում, որը հրավիրում է Միավորված Ազգերի Կազմակերպության գլխավոր քարտուղարը Միավորված Ազգերի Կազմակերպության կենտրոնական հիմնարկներում: Այդ նիստում, որի համար քվորում է հանդիսանում սույն դաշնագրի մասնակից պետությունների երկու երրորդի ներկայությունը, Կոմիտեի կազմում ընտրված են հանդիսանում այն անձինք, որոնց թեկնածություններն ստանում են առավել թվով ձայներ և մասնակից պետությունների ներկա գտնվող ու քվեարկող ներկայացուցիչների ձայների բացարձակ մեծամասնությունը:

 

Հոդված 31.

 

  1. Կոմիտեի կազմի մեջ չի կարող մտնել նույն պետության մեկից ավելի քաղաքացի:
  2. Կոմիտեի ընտրությունների ժամանակ հաշվի է առնվում անդամների աշխարհագրական իրավացի բաշխումը և քաղաքակրթության տարբեր ձևերի ու իրավաբանական հիմնական համակարգերի ներկայացուցչությունը:

 

Հոդված 32.

 

  1. Կոմիտեի անդամներն ընտրվում են չորսամսյա ժամկետով: Նրանք իրավունք ունեն վերընտրվելու իրենց թեկնածությունների կրկնական առաջադրման դեպքում: Սակայն առաջին ընտրությունների ժամանակ ընտրված անդամներից իննի լիազորությունների ժամկետը լրանում է երկամյա ժամանակահատվածի վերջում. առաջին ընտրություններից անմիջապես հետո այդ ինն անդամների անունները որոշվում են վիճակահանությամբ այն նիստի նախագահի կողմից, որի մասին հիշատակվում է 30 հոդվածի 4-րդ կետում:
  2. Լիազորությունները լրանալուց հետո ընտրություններն անց են կացվում սույն դաշնագրի տվյալ մասի նախորդ հոդվածներին համապատասխան:

 

Հոդված 33.


  1. Եթե կոմիտեի որևէ անդամ մյուս անդամների միաձայն կարծիքով դադարել է իր ֆունկցիաները կատարել որևէ պատճառով, բացի ժամանակավոր բացակայությունից, կոմիտեի նախագահը տեղյակ է պահում Միավորված Ազգերի Կազմակերպության գլխավոր քարտուղարին, այնուհետև որն այդ անդամի տեղը հայտարարում է թափուր:
  2. Կոմիտեի որևէ անդամի մահվան կամ պաշտոնաթողության դեպքում նախագահն անհապաղ տեղյակ է պահում Միավորված Ազգերի Կազմակերպության գլխավոր քարտուղարին, որն այդ տեղը հայտարարում է թափուր մահվան օրվանից կամ այն օրվանից, երբ պաշտոնաթողությունը փաստացի է դառնում:

 

Հոդված 34.

 

  1. Երբ 33 հոդվածին համապատասխան տեղը թափուր է հայտարարվում և, եթե փոխարկման ենթակա անդամի լիազորությունների ժամկետը չի լրանում այդ տեղը թափուր հայտարարելուց հետո վեց ամսվա ընթացքում, Միավորված Ազգերի Կազմակերպության գլխավոր քարտուղարը տեղյակ է պահում սույն դաշնագրի մասնակից յուրաքանչյուր պետությանը, որը կարող է երկու ամսվա ընթացքում 29 հոդվածին համապատասխան թեկնածություն ներկայացնել այդ թափուր տեղի համար:
  2. Միավորված Ազգերի Կազմակերպության գլխավոր քարտուղարը կազմում է նման ձևով առաջադրված անձանց այբբենական ցուցակը և ներկայացնում սույն դաշնագրի մասնակից պետություններին: Թափուր տեղի համար ընտրություններն այնուհետև անց են կացվում սույն դաշնագրի տվյալ մասի համապատասխան դրույթների համաձայն:
  3. Կոմիտեի այն անդամը, որն ընտրված է 33 հոդվածին համապատասխան հայտարարված թափուր տեղի համար, պաշտոնն զբաղեցնում է այն անդամի լիազորությունների ժամկետի մնացած մասի ընթացքում, որի տեղը կոմիտեում ազատվել է հիշյալ հոդվածի դրույթների համաձայն:

 

Հոդված 35.

 

Կոմիտեի անդամներն ստանում են Միավորված Ազգերի Կազմակերպության գլխավոր ասամբլեայի կողմից հաստատվող վարձատրում Միավորված Ազգերի Կազմակերպության միջոցներից, գլխավոր ասամբլեայի կողմից սահմանվող կարգով ու պայմաններով` հաշվի առնելով կոմիտեի պարտականությունների կարևորությունը:

 

Հոդված 36.

 

Միավորված Ազգերի Կազմակերպության գլխավոր քարտուղարը անհրաժեշտ անձնակազմ ու նյութական միջոցներ է տրամադրում կոմիտեի սույն դաշնագրին համապատասխան ֆունկցիաներն արդյունավետ իրականացնելու համար:

 

Հոդված 37.

 

  1. Միավորված Ազգերի Կազմակերպության գլխավոր քարտուղարը հրավիրում է կոմիտեի առաջին նիստը Միավորված Ազգերի Կազմակերպության կենտրոնական հիմնարկներում:
  2. Իր առաջին նիստից հետո կոմիտեն հավաքվում է նրա ընթացակարգի կանոններում նախատեսված ժամանակ:
  3. Կոմիտեն սովորաբար հավաքվում է Միավորված Ազգերի Կազմակերպության կենտրոնական հիմնարկներում կամ Միավորված Ազգերի Կազմակերպության ժնևի բաժանմունքում:

 

Հոդված 38.

 

Կոմիտեի յուրաքանչյուր անդամ մինչև իր պարտականությունների կատարմանը ձեռնամուխ լինելը կոմիտեի դռնբաց նիստում հանդիսավոր հայտարարություն է անում իր ֆունկցիաների անաչառ և բարեխիղճ իրականացման մասին:

 

Հոդված 39.

 

  1. Կոմիտեն իր պաշտոնատար անձանց ընտրում է երկամյա ժամկետով: Նրանք կարող են վերընտրվել:
  2. Կոմիտեն սահմանում է ընթացակարգի իր սեփական կանոնները, բայց այդ կանոնները պետք է, մասնավորապես, նախատեսեն, որ.
    ա/ քվորում են կազմում կոմիտեի տասներկու անդամները.
    բ/ կոմիտեի որոշումներն ընդունվում են ներկա անդամների ձայների մեծամասնությամբ:

 

Հոդված 40.

 

  1. Սույն դաշնագրի մասնակից պետությունները պարտավորվում են զեկույցներ ներկայացնել սույն դաշնագրով ճանաչվող իրավունքների կենսագործման ուղղությամբ իրենց կողմից ձեռնարկված միջոցների մասին և այդ իրավունքների օգտագործման բնագավառում ձեռք բերված առաջադիմության մասին.
    ա/ սույն դաշնագրի ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում` համապատասխան մասնակից պետությունների վերաբերմամբ.
    բ/ դրանից հետո` բոլոր այն դեպքերում, երբ դա կպահանջի կոմիտեն:
  2. Բոլոր զեկույցները ներկայացվում են Միավորված Ազգերի Կազմակերպության գլխավոր քարտուղարին, որը դրանք ուղարկում է կոմիտեին` քննության առնելու համար: Զեկույցներում նշվում են, եթե այդպիսիք կան, այն գործոններն ու դժվարությունները, որոնք ազդում են սույն դաշնագրի կենսագործման վրա:
  3. Միավորված Ազգերի Կազմակերպության գլխավոր քարտուղարը կոմիտեի հետ խորհրդակցելուց հետո կարող է շահագրգիռ մասնագիտացված հիմնարկներին ուղարկել զեկույցների այն մասերի օրինակներ, որոնք կարող են վերաբերվել նրանց իրավասության ոլորտին:
  4. Կոմիտեն ուսումնասիրում է սույն դաշնագրի մասնակից պետությունների կողմից ներկայացվող զեկույցները: Նա մասնակից պետություններին է ուղարկում իր զեկույցները և ընդհանուր կարգի այնպիսի դիտողություններ, որոնք ինքը նպատակահարմար կհամարի: Կոմիտեն կարող է նաև տնտեսական և սոցիալական խորհրդին ուղարկել այդ դիտողությունները սույն դաշնագրի մասնակից պետություններից ստացված զեկույցների օրինակների հետ միասին:
  5. Սույն դաշնագրի մասնակից պետությունները կարող են կոմիտեին ներկայացնել իրենց նկատառումները բոլոր այն դիտողությունների վերաբերյալ, որոնք կարող են արվել սույն հոդվածի 4-րդ կետին համապատասխան:

 

Հոդված 41.


  1. Սույն հոդվածին համապատասխան սույն դաշնագրի մասնակից պետությունը կարող է ցանկացած ժամանակ հայտարարել, որ ինքը ճանաչում է կոմիտեի իրավասությունը` ստանալու և քննարկելու հաղորդումներ այն մասին, որ որևէ մասնակից պետություն հաստատում է, թե մյուս մասնակից պետությունը չի կատարում սույն դաշնագրով նախատեսված իր պարտականությունները: Սույն հոդվածով նախատեսվող հաղորդումները կարող են ընդունվել և քվեարկվել միայն այն դեպքում, եթե դրանք ներկայացվել են այն մասնակից պետության կողմից, որը հայտարարություն է արել, որ ինքը ճանաչում է այդ կոմիտեի իրավասությունը: Կոմիտեն չի ընդունում ոչ մի հաղորդում, եթե այն վերաբերում է նման հայտարարություն չարած մասնակից պետությանը: Սույն հոդվածին համապատասխան ստացված հաղորդումները քննության են առնվում հետևյալ ընթացակարգի համապատասխան.
    ա/ եթե դաշնագրի մասնակից որևէ պետություն գտնում է, որ մյուս մասնակից պետությունը չի կենսագործում սույն դաշնագրի որոշումները, ապա նա կարող է գրավոր հաղորդմամբ այդ հարցի մասին տեղեկացնել հիշյալ մասնակից պետությանը: Այդ հաղորդումն ստանալուց հետո երեք ամսվա ընթացքում հաղորդումն ստացած պետությունը այդպիսի հաղորդում հղած պետությանը ներկայացնում է այդ հարցի պարզաբանմամբ գրավոր բացատրություն կամ ցանկացած այլ հայտարարություն, որտեղ պետք է բովանդակվեն, որքանով դա հնարավոր ու նպատակահարմար է, այն ներքին ընթացակարգն ու միջոցառումները, որոնք ընդունվել են, կընդունվեն կամ կարող են ընդունվել տվյալ հարցի առնչությամբ.
    բ/ եթե ստացող պետության կողմից նախնական հաղորդումն ստանալուց հետո վեց ամսվա ընթացքում հարցը չի լուծված ի բավարարություն երկու շահագրգռված մասնակից պետությունների, այդ պետություններից յուրաքանչյուրը իրավունք ունի հարցը հանձնել կոմիտեին, այդ մասին տեղեկացնելով կոմիտեին և մյուս պետությանը.
    գ/ կոմիտեն իրեն հանձնված հար...

 

Սկզբնաղբյուր. http://armaids.am/NationalProgrammeArm.html
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Կենսաբանության և բժշկության նվաճումների կիրառման հետ կապված մարդու իրավունքների և արժանապատվության պաշտպանության վերաբերյալ համաձայնագիր. մարդու իրավունքների և կենսաբժշկության վերաբերյալ համաձայնագիր
Կենսաբանության և բժշկության նվաճումների կիրառման հետ կապված մարդու իրավունքների և արժանապատվության պաշտպանության վերաբերյալ համաձայնագիր. մարդու իրավունքների և կենսաբժշկության վերաբերյալ համաձայնագիր

Ներածական։ Սույն համաձայնագիրը ստորագրած Եվրոպական համագործակցության, Եվրոխորհրդի անդամ և այլ պետությունները,
հաշվի առնելով 1948թ. դեկտեմբերի 10-ի Միավորված Ազգերի Կազմակերպության գլխավոր համաժողովի կողմից ընդունած Մարդու...

Ամուսնական դավաճանությունը հանցագործություն չէ. ՄԱԿ
Ամուսնական դավաճանությունը հանցագործություն չէ. ՄԱԿ

 

ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը կոչ է անում չեղյալ հայտարարել ամուսնական դավաճանության համար սահմանված պատիժը: 

«Ամուսնական դավաճանությունը չպետք է համարվի քրեական հանցագործություն: Երկու չափահաս մարդկանց միջև սեքսուալ...

ԼՈՒՐԵՐ: Սեր, հարաբերություններ, ընտանիք Հրատապ թեմա Աշխարհում
Բժշկական գաղտնիք չպահպանելն օրինազանցություն է
Բժշկական գաղտնիք չպահպանելն օրինազանցություն է

«Բուժման ընթացքում, նաև առանց բուժման ես չեմ տեսնի կամ չեմ լսի մարդկային կյանքին վերաբերող տեղեկություններ, որոնք չի կարելի երբևիցե հրապարակել, ես կլռեմ այդ մասին` համարելով դա գաղտնիք»...

Առողջապահություն 4.2011
Շարունակական բժշկական կրթության գործընթացում կրեդիտների փոխանցման և կուտակման համակարգի ներդրման մասին

Բանալի բառեր: Բոլոնիայի գործընթաց, կրեդիտների կուտակային համակարգ (ECTS), հարատև կրթություն, շարունակական բժշկական կրթություն, կատարելա-գործման դասընթացներ

Բժշկական կրթության համաշխարհային դաշնությունը 1984թ. ստեղծեց բժշկական կրթության բարեփոխումների միջազգային ծրագիր, որի հիմնական նպատակը...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2011 (47)
Ծխախոտի դեմ պայքարի ԱՀԿ Շրջանակային կոնվենցիա

Սույն Կոնվենցիայի և դրա արձանագրությունների նպատակն է ներկա և ապագա սերունդներին պաշտպանել մարդկանց առողջության համար ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության քայքայիչ հետևանքներից, ինչպես նաև սոցիալական, բնապահպանական և տնտեսական հետևանքներից՝ ծխախոտի դեմ պայքարի միջոցների համար համապատասխան այնպիսի շրջանակներ ապահովելու միջոցով, որոնք ենթակա են Կողմերի կողմից իրականացմանը ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում, որպեսզի մշտապես և էականորեն կրճատվի ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության տարածվածությունը...

Դոպինգի դեմ կոնվենցիայի լրացուցիչ արձանագրություն (2002)

1989 թվականի նոյեմբերի 16-ին Ստրասբուրգում ստորագրված Դոպինգի դեմ կոնվենցիայի լրացուցիչ արձանագրությունը ստորագրվել է , 2002 թվականի սեպտեմբերի 12-ին, Վարշավայում եւ վավերացվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2006 թվականի մայիսի 31-ին (Ն-281-3): Արձանագրությունը ՀՀ-ի համար ուժի մեջ է մտել 2007 թ. հունվարի 1-ին:
1989 թվականի նոյեմբերի 16-ին Ստրասբուրգում ստորագրված Դոպինգի դեմ կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) սույն Արձանագրության Մասնակից պետությունները, հաշվի առնելով, որ Կոնվենցիայի 4.3.դ և 7.3.բ հոդվածներում նշված դոպինգային ստուգումների փոխադարձաբար ճանաչման վերաբերյալ ընդհանուր համաձայնությունը կբարձրացնի այդ ստուգումների արդյունավետությունը...

Կոնվենցիա դոպինգի դեմ (1989)

Դոպինգի դեմ կոնվենցիան ընդունվել է Եվրոպական Խորհրդի կողմից 1989 թվականի նոյեմբերի 16-ին, Ստրասբուրգում եւ ՀՀ Ազգային Ժողովի կողմից վավերացվել է 2004 թվականի փետրվարի 18-ին (Ն-068-3)...

Կոնվենցիա անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ (2000)

Այս Կոնվենցիայի նպատակն անդրազգային կազմակերպված հանցավորության առավել արդյունավետ կանխարգելմանը և դրա դեմ պայքարի գործում համագործակցությանն աջակցելն է...

Կոնվենցիա փախստականների կարգավիճակի մասին (1961)

Ընդունվել է 1951 թվականի հուլիսի 28-ին փախստականների կարգավիճակի և ապարտեիդի հարցերով լիազորված մասնակիցների կոնֆերանսում` հրավիրված Գլխավոր Ասամբլեայի 1950 թ. դեկտեմբերի 14 թիվ 429 (Y) որոշմամբ: Ուժի մեջ է մտել 1954 թվականի ապրիլի 22-ին 43 հոդվածի համաձայն...

Արձանագրություն N7 Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպ. մասին կոնվենցիայի

Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի թիվ 7 արձանագրությունը ընդունվել է 1984 թվականի նոյեմբերի 22-ին Ստրասբուրգում:
Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները, որոնք ստորագրել են սույն Արձանագրությունը, լի վճռականությամբ` ձեռնարկելու այնպիսի քայլեր, որոնք ապահովեն որոշ իրավունքների և ազատությունների կոլեկտիվ իրականացումը 1950թ. նոյեմբերի 4-ին Հռոմում ստորագրված Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) միջոցով, համաձայնեցին ներքոհիշյալի շուրջ....

ՄԱԿ-ի Կոնվենցիան

«Խոշտանգումների եւ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ու պատժի այլ ձեւերի դեմ (տանջանքների եւ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի եւ պատժի տեսակների դեմ» կոնվենցիան ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 1984 թվականի դեկտեմբերի 10-ի 39/46 բանաձեւվով եւ բաց է ստորագրելու, վավերացնելու եւ միանալու համար: Ուժի մեջ է մտել 1987 թվականի հունիսի 26-ին` 27 (1) հոդվածի համաձայն:
Ոչ պաշտոնական թարգմանություն...

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիա

Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիան ընդունվել է 1950թ. նոյեմբերի 4-ին, Հռոմում և հետագայում փոփոխվել 11-րդ արձանագրությամբ:
Սույն Կոնվենցիան ստորագրած կառավարությունները, լինելով Եվրոպայի խորհրդի անդամներ, նկատի ունենալով 1948թ. դեկտեմբերի 10-ին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի հռչակած Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, նկատի ունենալով, որ սույն Հռչակագիրը նպատակ ունի ապահովելու այնտեղ հռչակված իրավունքների համընդհանուր և արդյունավետ ճանաչումն ու պահպանումը...

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր (1948)

Ընդունվել և հռչակվել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 1948 թվականի դեկտեմբերի 10-ի 217 Ա (III) բանաձևի համաձայն:

Նախաբան
Նկատի առնելով, որ մարդկության ընտանիքի բոլոր անդամներին հատուկ արժանապատվության և նրանց հավասար ու անկապտելի իրավունքների ճանաչումը հանդիսանում է ազատության, արդարության և համընդհանուր խաղաղության հիմքը, և նկատի առնելով, որ մարդու իրավունքների ոտնահարումն ու արհամարհումը հանգեցրել են բարբարոսական, մարդկային խիղճը վրդովող գործողությունների...

Տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների միջազգային դաշնագիր (1976)

Ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 1966 թվականի դեկտեմբերի 16-ի 2200 Ա (XXI) բանաձևի համաձայն և բաց է ստորագրելու, վավերացնելու և միանալու համար: Ուժի մեջ է մտել 1976 թվականի հունվարի 3-ին` 27 հոդվածին համաձայն: Հայաստանի Հանրապետությունը միացել է պակտին 9 հունիսի 1993 թ....

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ