Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Իրադարձություններ Հայաստանում

Պլաստիկ վիրաբուժության միջազգային գիտաժողովը Երևանում. med-practic.com

Պլաստիկ վիրաբուժության միջազգային գիտաժողովը Երևանում. med-practic.com

Հոկտեմբերի 28–ին իր աշխատանքներն ավարտեց «Ավանգարդ Մեդ» ԲԿ և Պլաստիկ վերականգնողական և էսթետիկ վիրաբույժների հայկական ասոցիացիայի (ՊՎԷՎՀԱ) համատեղ կազմակերպած «ՊՎԷՎՀԱ 12-րդ միջազգային կոնգրեսը և պլաստիկ վիրաբուժության միջազգային գիտաժողովը (կենդանի վիրաբուժություն)»: 

 

Միջոցառումենրին մասնակցության համար այս օրերին Երևանում էին աշխարհահռչակ պլաստիկ վիրաբույժներ Միմիս Կոհենը, Մարկ Կոնստանտյանը և Մորիս Նահաբեդիանը: Մեզ հետ զրույցում կոնգրեսի կազմակերպիչ, պլաստիկ վիրաբույժ Գագիկ Ստամբոլցյանը փաստեց, որ յուրաքանչյուր պրակտիկ վիրաբույժի համար այս հանդիպումը կարևոր էր։


պլաստիկ վիրաբույժ՝Գագիկ Ստամբոլցյան  

«Նմանատիպ միջոցառումները նպաստում են բժշկի պրոֆեսիոնալ աճին, ինչպես նաև բուժման որակի լավացմանը։ Ամբողջ կյանքում մենք սովորում, սովորում և սովորում ենք, և պետք է շարունակենք սովորել, որում այս կոնգրեսները մեծ նշանակություն ունեն »,- այս խոսքերով Գ. Ստամբոլցյանը կարևորեց նման միջոցառումների կազմակերպումը։


Նրա փոխանցմամբ՝ իրենց հաջողվել է Հայաստան հրավիրել աշխարհահռչակ մասնագետների։

 

պլաստիկ վիրաբույժ՝ Գագիկ Ստամբոլցյան 12-րդ միջազգային կոնգրեսը և պլաստիկ վիրաբուժության միջազգային գիտաժողովը Երևանում


«Մենք հրավիրել ենք հանրահայտ պլաստիկ վիրաբույժների, որոնք ո՛չ միայն զեկույցներ կարդացին, այլ նաև իրականացրեցին վիրահատություններ։ Սա, իհարկե, մեր հերթական համաժողովն է, բայց մենք ունենք այլ ծրագրեր, որոնց մասին կհայտարարենք մոտ ժամանակներս։ Առաջիկայում փորձելու ենք կազմակերպել նաև վարպետության դասընթացներ՝ հանրահայտ մասնագետ- վիրաբույժների մասնակցությամբ»։


Խոսելով կոնգրեսի մասին՝ Գ.Ստամբոլցյանն  ասաց, որ կոնգրեսի թեմաները բազմազան էին ու հետաքրքիր։  «Ընդգրկված էին և՛ կրծքագեղձի պլաստիկային, և՛ ռինոպլաստիկային վերաբերող թեմաներ: Ընդ որում, ռինոպլաստիկան Հայաստանում միշտ ակտուալ է և բավականին պահանջված վիրահատություն` ելնելով հայկական առանձնահատկությունից։ Հարկ է շեշտել ու հպարտությամբ հավելել, որ Հայաստանն առաջին դիրքերում է ո՛չ միայն ռինոպլաստիկայի, այլ, առհասարակ,  պլաստիկ վիրաբուժության ոլորտում, և դա հպարտանալու առիթ է»։

 

Հայաստանի պլաստիկ վիրաբույժների ասոցիացիայի նախագահ, պլաստիկ վիրաբույժ, բ.գ.թ. Արմեն Հովհաննիսյան


Հայաստանի պլաստիկ վիրաբույժների ասոցիացիայի նախագահ, պլաստիկ վիրաբույժ, բ.գ.թ. Արմեն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում հետևյալն ասաց.


«Ողջունելի է, որ կոնգրեսն ավանդական բնույթ ունի. այն կազմակերպվում է երկու տարին մեկ անգամ:  Պլաստիկ վիրաբույժների ասոցիացիայի պարտավորությունների մեջ է նման ձևաչափով հանդիպումներ կազմակերպելը` Հայաստան հրավիրել անվանի մասնագետների, որոնց փորձն ու կուտակած գիտելիքները մեզ համար շատ կարևոր են»։

 

Անդրադառնալով կոնգրեսին՝ Ա. Հովհաննիսյանն ասաց, որ սովորել պետք է միշտ՝ անկախ աշխատանքային ստաժից, զբաղեցրած պաշտոնից ու ստատուսից։ «Անընդհատ սովորելու կարիք կա, քանի որ բժշկությունն արագ է զարգանում` հատկապես պլաստիկ վիրաբուժությունն ու էսթետիկ բժշկությունը։ Հարկ է ձեռքը զարկերակի վրա պահել։

 

12-րդ միջազգային կոնգրեսը և պլաստիկ վիրաբուժության միջազգային գիտաժողովը Երևանում

 

Կոնգրեսի ընթացքում բավականին հետաքրքիր զեկույցներ են ներկայացվել հայ և Հայաստան հրավիրված անվանի մասնագետների կողմից»։
Հովհաննիսյանը թվարկել է աշխարհագրությունն ու փաստել, որ այս տարի նույնպես այն մեծացել է։

 

«Այս օրերին Հայաստանում էին ԱՄՆ-ից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Կանադայից, Թուրքիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից ժամանած անվանի պլաստիկ վիրաբույժներ։ Բավական է թվարկել մի քանի անվանի պլաստիկ վիրաբույժների անուններ՝  Միմիս Կոհեն, Մարկ Կոնստանտյան, Մորիս Նահաբեդիան։ Մարդիկ, որոնք մեծ ներդրում ունեն իրենց մասնագիտության մեջ»։


Ամփոփելով իր խոսքը՝ Ա. Հովհաննիսյանն ասաց, որ երկու օրվա ընթացքում քննարկել են բազում հարցեր։

 

Մորիս Նահաբեդիան 

 

«Հասկանալի է, որ երկու օրվա ընթացքում անհնարին կլիներ անդրադառնալ բոլոր թեմաներին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ պլաստիկ վիրաբուժությունն ունի բավականին լայն սպեկտոր, և խնդիրներն այստեղ շատ են: Առաջիկայում կկազմակերպվեն վարպետության դասեր՝ անվանի մասնագետների մատուցմամբ։


Հավատացնում եմ, որ սա երկկողմանի գործընթաց է։ Հայ բժիշկներն էլ շատ ասելիք ունեին։ Եվ հարկ է նշել, որ մեր տեղացի մասնագետներն իրենց գործով ու գիտելիքներով չեն զիջում արտասահմանցի գործընկերներին»։ 


ԱՄՆ-ից ժամանած Մորիս Նահաբեդիանն առաջին անգամ էր Հայաստանում. «Այստեղ գալու նպատակը մեկն էր. նորություններ հաղորդել հայ մասնագետներին, է՛լ ավելի զարգացնել պլաստիկ վիրաբուժությունը Հայաստանում: Բայց նաև չեմ կարող չասել, որ տպավորված եմ», - ասաց Մ. Նահաբեդիանը։

 

12-րդ միջազգային կոնգրեսը և պլաստիկ վիրաբուժության միջազգային գիտաժողովը Երևանում

Անդրադառնալով կոնգրեսին՝ անվանի մասնագետը նշեց, որ երևանյան դասախոսությունները շատ հետաքրքիր էին հատկապես այն պլաստիկ վիրաբույժներին, որոնք առավել մասնագիտացված են ռինոպլաստիկայի և մամոպլաստիկիայի ոլորտում։ 


«Երկու օրվա ընթացքում հինգ դասախոսություն եմ ունեցել։ Հիմնականում խոսել եմ կրծքագեղձի վերականգնողական (քաղցկեղի ժամանակ) և էսթետիկ վիրահատությունների մասին: Իմ նպատակն էր ներկայացնել ԱՄՆ-ում կուտակած փորձս, պատմել այն մեթոդների մասին, որոնք կիրառվում են ԱՄՆ-ում, և ինձ դա հաջողվեց։ Հուսամ, որ առաջին, բայց վերջին անգամը չէ, որ կվայելեմ Հայաստանում գտնվելը»։

 

12-րդ միջազգային կոնգրեսը և պլաստիկ վիրաբուժության միջազգային գիտաժողովը Երևանում

 

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Ռումինիայում կկայանա iCREATE ամառային դպրոցը` նախատեսված հանրային առողջության ոլորտի համար
ԵՊԲՀ. Ռումինիայում կկայանա iCREATE ամառային դպրոցը` նախատեսված հանրային առողջության ոլորտի համար

Հարգելի ուսանողներ,

2024 թվականի հունիսի 17-22-ը Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքի համալսարանի...

ՀՀ ԱՆ. Մրցույթ` առողջապահության նախարարության կլինիկական փորձարկումների էթիկայի հանձնաժողովի անդամների ընտրության համար
ՀՀ ԱՆ. Մրցույթ` առողջապահության նախարարության կլինիկական փորձարկումների էթիկայի հանձնաժողովի անդամների ընտրության համար

Առողջապահության նախարարությունը հայտարարում է մրցույթ կլինիկական փորձարկումների էթիկայի հանձնաժողովի անդամ ընտրվելու համար...

2023 թվականից կրկնողաբար, «Հիպերտենզիվ խանգարումներով հղիների վարման ու ծննդալուծման ժամանակակից հայեցակետերը» թեմայով դասընթաց
2023 թվականից կրկնողաբար, «Հիպերտենզիվ խանգարումներով հղիների վարման ու ծննդալուծման ժամանակակից հայեցակետերը» թեմայով դասընթաց

2023 թվականից կրկնողաբար Երևանում (ԵՊԲՀ «Մանկաբարձության և գինեկոլոգիա»-ի թիվ 1 ամբիոն) տեղի կունենա «Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան»-ի կողմից կազմակերպվող...

Մայիսի 6-ից, 2024թ․, «Աուտոիմուն հիվանդությունները ընդհանուր բժշկական պրակտիկայում» թեմայով երկշաբաթյա դասընթաց
Մայիսի 6-ից, 2024թ․, «Աուտոիմուն հիվանդությունները ընդհանուր բժշկական պրակտիկայում» թեմայով երկշաբաթյա դասընթաց

ՀՀ առողջապահության նախարարի «20» ապրիլ 2022թ․ NO1643-Ա հրամանով հաստատված (28 կրեդիտ)՝ Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից կազմակերպվող․․․

ՀՀ ԱՆ. Էքստրեմալ ցածր քաշով անհաս նորածինների պարենտերալ սնուցում
ՀՀ ԱՆ. Էքստրեմալ ցածր քաշով անհաս նորածինների պարենտերալ սնուցում

Անհաս նորածինների բժշկական սպասարկումը և դեղապահովումն իրականացնելու համար առողջապահության նախարարությունն առաջին անգամ ձեռք է բերել...

ՀՀ ԱՆ. Կրծքագեղձի անվճար մամոգրաֆիկ հետազոտություն
ՀՀ ԱՆ. Կրծքագեղձի անվճար մամոգրաֆիկ հետազոտություն

Գյումրու, Ախուրյանի և Ամասիայի 50-69 տարեկան կանայք կարող են կրծքագեղձի ԱՆՎՃԱՐ սքրինինգային հետազոտություն անցնել շարժական մամոգրաֆի միջոցով...

ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակներ ավագ սերնդի համար
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակներ ավագ սերնդի համար

Վերսկսում ենք ավագ սերնդի համար ֆիզիկական ակտիվության խմբակները` Երևանի տարբեր վարչական շրջաններում...

16, 23, 30 ապրիլի․ 2024թ․, սՍեմինարների շարք «Արտասեռային հիվանդություններ և հղիություն» թեմայով. morevmankan.am
16, 23, 30 ապրիլի․ 2024թ․, սՍեմինարների շարք «Արտասեռային հիվանդություններ և հղիություն» թեմայով. morevmankan.am

Հարգելի գործընկերներ

Տեղեկացնում ենք, որ ՄՄԱՊԳՀԿ-ն կազմակերպում է  շարունակական սեմինարների շարք...

Ապրիլի 22-ից, 2024 թ․, «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով երկշաբաթյա դասընթաց
Ապրիլի 22-ից, 2024 թ․, «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով երկշաբաթյա դասընթաց

2024թ. ապրիլի 22-ից  մայիսի 3-ը ԵՊԲՀ ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է  «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց...

Ապրիլի 13-ին, 2024թ․, ԵՊԲՀ. Բժշկական բուհում կանցկացվի «Երևանյան VI դերմատոսկոպիական ընթերցումներ» միջազգային համաժողովը
Ապրիլի 13-ին, 2024թ․, ԵՊԲՀ. Բժշկական բուհում կանցկացվի «Երևանյան VI դերմատոսկոպիական ընթերցումներ» միջազգային համաժողովը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնի, պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի...

ՀՀ ԱՆ. Էլեկտրոնային դեղատոմս. հաճախ հնչող հարցեր (Մաս 3)
ՀՀ ԱՆ. Էլեկտրոնային դեղատոմս. հաճախ հնչող հարցեր (Մաս 3)

1. Արդյո՞ք անձնական տվյալների գաղտնիությունը չի խախտվում:

2. Ալերգիայի դեպքում, երբ անձի ինքնազգացողությունը կտրուկ վատանում է...

«Արմենիա» ՀԲԿ-ն աշխատանքի է հրավիրում. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ-ն աշխատանքի է հրավիրում. armeniamedicalcenter.am

«Արմենիա» ՀԲԿ-ն աշխատանքի է հրավիրում...

«Միկրոանգիոպաթիան պարզապես հիվանդություն չէ»․ Ալեքսանդր Մակացարիա. morevmankan.am
«Միկրոանգիոպաթիան պարզապես հիվանդություն չէ»․ Ալեքսանդր Մակացարիա. morevmankan.am

Մարտի 29-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում «Միկրոանգիոպաթիայի ֆենոմենի նշանակությունը մանկաբարձությունում...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Էլեկտրոնային դեղատոմսով դուրս գրվող դեղերի խմբերի անվանացանկ
ՀՀ ԱՆ. Էլեկտրոնային դեղատոմսով դուրս գրվող դեղերի խմբերի անվանացանկ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 15-ի թիվ 1080-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման...

Ովքե՞ր կարող են անվճար կամ արտոնյալ պայմաններով օգտվել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով տրամադրվող բժշկական օգնությունից. morevmankan.am
Ովքե՞ր կարող են անվճար կամ արտոնյալ պայմաններով օգտվել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով տրամադրվող բժշկական օգնությունից. morevmankan.am

Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով տրամադրվող բժշկական օգնությունից և սպասարկումից օգտվելու իրավունք ունեն...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ