Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Իրադարձություններ Հայաստանում

Կայացավ Հայ-ռուսական 5-րդ առողջապահական ամենամյա համաժողովը

Կայացավ Հայ-ռուսական 5-րդ առողջապահական ամենամյա համաժողովը

Հոկտեմբերի 21-ին «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում իր աշխատանքը սկսեց Հայ-ռուսական 5-րդ առողջապահական համաժողովը: Այն կրում է ամենամյա բնույթ` հերթականության սկզբունքով յուրաքանչյուր տարի կազմակերպվելով Հայաստանում և Ռուսաստանում:


ՌԴ ԱՆ նախարարի տեղակալ Տատյանա Սեմյոնովան շնորհակալություն է հայտնել համաժողովի նկատմամբ հայ գործընկերների կողմից ցուցաբերած ակտիվության համար։


«Համատեղ համաժողովն ամեն տարի կայանում է ՌԴ ԱՆ և ՀՀ ԱՆ սերտ համագործակցության արդյունքում։ Ընդ որում՝ ո՛չ միայն առողջապահության կառավարման հարցերով զբաղվող, այլ նաև պրակտիկ բժշկական գործունեություն ծավալող անձանց շնորհիվ։ Այս տարի այն հոբելյանական է։ Եվ, ինչպես ամեն տարի, այս տարի էլ բացառություն չէ, որ մենք նախապես գործընկերներով քննարկել էինք թեմաների շրջանակը, որոնք հրատապ են։ Շրջանակը լայն է։ Ուստի համոզված եմ, որ մեր քննարկումները արդյունավետ կլինեն երկու կողմերի համար»։

 

Կայացավ Հայ-ռուսական 5-րդ առողջապահական ամենամյա համաժողովը

Տիկին Սեմյոնովայի խոսքով՝ Հայաստան են ժամանել ՌԴ ԱՆ գլխավոր մասնագետները։ «Այս օրերին Հայաստանում են նաև ոլորտի առաջատար մասնագետները, որոնք զբաղվում են գիտա-կրթական գործունեությամբ, և նրանք պատրաստ են կիսվել իրենց մասնագիտական փորձով»։


Խոսելով համաժողովի ընթացքում քննարկվող թեմաների մասին՝ տիկին Սեմյոնովան ասել է։ «Ծրագիրը բավականին հագեցած է և հետաքրքիր։ Քննարկվող թեմաների շրջանակը լայն է. կենսական վնասներ, հակաբիոտիկների կայունություն, կենսաբժշկություն և այլ թեմաներ։ Ամենակարևորն, այս համաժողովի ընթացքում մասնագետը շփվում է մասնագետի հետ, քննարկում խնդիրներ, ստանում պատասխաններ և եզրահանգումներ անում»։

 

Կայացավ Հայ-ռուսական 5-րդ առողջապահական ամենամյա համաժողովը


Տիկին Սեմյոնովայի փոխանցմամբ՝ համաժողովի ընթացքում քննարկում են 2020թ. կայանալիք համաժողովի թեմաները։ «Հաջորդը՝ վեցերորդը կկայանա ՌԴ-ում։ Եվ մենք ուրախ կլինենք տեսնել այդ համաժողովին մեր հայ գործընկերներին», - իր խոսքն ամփոփել է Տ. Սեմյոնովան։


Մասնագիտական գործունեության հավաստագրման կենտրոնի գործառույթներին, ինչպես նաև կրեդիտավորվող միջոցառումներին ներկայացվող պահանջ-պայմաններին էր նվիրված Մասնագիտական գործունեության հավաստագրման ազգային կենտրոնի ղեկավար Սոնա Սարգսյանի զեկույցը։


Կայացավ Հայ-ռուսական 5-րդ առողջապահական ամենամյա համաժողովը

 
Ս․ Սարգսյանը նշել է, որ 2015-ից Հայաստանի խորհրդարանը փոփոխություններ է ընդունել  «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում, որով երկրում ներդրվել է շարունակական մասնագիտական զարգացման  (ՇՄԶ) միջազգային պահանջներին համապատասխանող համակարգ, որի համաձայն, բոլոր բուժաշխատողները պետք է անցնեն հավաստագրման գործընթաց։ 


Աշխատանքը շարունակելու հնարավորություն ունենալու նպատակով բուժաշխատողները պետք 5 տարվա ընթացքում որոշակի քանակությամբ կրեդիտային միավորներ հավաքեն:


Մասնագետի փոխանցմամբ՝ գործում է հետևյալ կարգը. «Ավագ բուժաշխատողները պետք է 220 կրեդիտային միավոր ձեռք բերեն, դեղագետները` 160 միավոր, միջին բուժանձնակազմը` 140 միավոր, դեղագործները` 100 միավոր»:

 

Ս. Սարգսյանն ընդգծեց, որ  տարբերում են կրեդիտների 3 տեսակ:


«Առաջինը՝ տեսական կրեդիտներ։ Տրվում են տեսական գիտելիքների ձեռքբերման համար (մասնակցություն մասնագիտական սեմինարներին, սիմպոզիումներին, գիտաժողովներին և այլն)։


Երկրորդը՝ գործնական կրեդիտներ։ Տրվում են գործնական հմտությունների զարգացման համար (մասնակցություն վարպետաց դասերին եւ աշխատանքային տեղում մասնագիտական կատարելագործման դասընթացներին):

 

Կայացավ Հայ-ռուսական 5-րդ առողջապահական ամենամյա համաժողովը Կայացավ Հայ-ռուսական 5-րդ առողջապահական ամենամյա համաժողովը

 

Երրորդը՝ ինքնակրթության- ինքնազարգացման կրեդիտներ։ Տրվում են ինքնակրթության համար (մասնակցություն առցանց և հեռավար դասընթացներին, գիտական աշխատանքների, ատենախոսությունների հրապարակում եւ այլն)»։


Իր խոսքում Ս. Սարգսյանը նշեց նաև, որ Հայաստանում կրեդիտները տրվում են Հայաստանի առողջապահության նախարարության կողմից, ուստի ՇՄԶ միջոցառման կազմակերպիչները պետք  է դիմեն նախարարությանը:


«Հավաստագրման Ազգային կենտրոնի միջոցառման ծրագրի գնահատման եւ սահմանված չափորոշիչների համապատասխանության դեպքում միջոցառումը կճանաչվի կրեդիտավորված և մասնակիցներին կշնորհվեն կրեդիտային միավորներ»:

 

Կայացավ Հայ-ռուսական 5-րդ առողջապահական ամենամյա համաժողովը Կայացավ Հայ-ռուսական 5-րդ առողջապահական ամենամյա համաժողովը

 

Անդրադառնալով Հայ-ռուսական 5-րդ առողջապահական համաժողովին՝ Ս. Սարգսյանն իր խոսքն այսպես եզրափակեց. «Հայ-ռուսական 5-րդ առողջապահական համաժողովը, որը շարունակաբար իրականացվում է Հայաստանում, կարևոր իրադարձություն է մեզ համար, քանի որ նույն շարունակական մասնագիտական զարգացման ոլորտում Ռուսաստանը ևս իր քայլերն է անում ՇՄԶ կրեդիտային մոդելը ներդնելու հարցում։  Ուստի մենք կարևորում ենք համաժողովի անցկացումը համագործակցային  երկարատև նախագծերի ստեղծման և համատեղ աշխատանքների իրականացման առումով։ Որպես հետագա զարգացման ուղղություն տեսնում ենք միասնական էլեկտրոնային հարթակների ստեղծումը, որոնք կարող են հեշտացնել մեր բուժաշխատողների ինքնակրթության գործընթացը։ Հնարավոր կլինի ինքնակրթվել ու նյութեր կարդալ անգամ երեկոյան կամ հանգստի ժամերին։


Խիստ կարևորում ենք լուրջ ապացուցողական հենքով ռուսերեն և անգլերեն տեղեկատվական բազաների հասանելիության ապահովումը մեր բուժաշխատողների համար»։

 

Կայացավ Հայ-ռուսական 5-րդ առողջապահական ամենամյա համաժողովը

 

Կայացավ Հայ-ռուսական 5-րդ առողջապահական ամենամյա համաժողովը

 

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Ռումինիայում կկայանա iCREATE ամառային դպրոցը` նախատեսված հանրային առողջության ոլորտի համար
ԵՊԲՀ. Ռումինիայում կկայանա iCREATE ամառային դպրոցը` նախատեսված հանրային առողջության ոլորտի համար

Հարգելի ուսանողներ,

2024 թվականի հունիսի 17-22-ը Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքի համալսարանի...

2023 թվականից կրկնողաբար, «Հիպերտենզիվ խանգարումներով հղիների վարման ու ծննդալուծման ժամանակակից հայեցակետերը» թեմայով դասընթաց
2023 թվականից կրկնողաբար, «Հիպերտենզիվ խանգարումներով հղիների վարման ու ծննդալուծման ժամանակակից հայեցակետերը» թեմայով դասընթաց

2023 թվականից կրկնողաբար Երևանում (ԵՊԲՀ «Մանկաբարձության և գինեկոլոգիա»-ի թիվ 1 ամբիոն) տեղի կունենա «Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան»-ի կողմից կազմակերպվող...

ՀՀ ԱՆ. Էլեկտրոնային դեղատոմսով դուրս գրվող դեղերի խմբերի անվանացանկ
ՀՀ ԱՆ. Էլեկտրոնային դեղատոմսով դուրս գրվող դեղերի խմբերի անվանացանկ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 15-ի թիվ 1080-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման...

Ովքե՞ր կարող են անվճար կամ արտոնյալ պայմաններով օգտվել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով տրամադրվող բժշկական օգնությունից. morevmankan.am
Ովքե՞ր կարող են անվճար կամ արտոնյալ պայմաններով օգտվել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով տրամադրվող բժշկական օգնությունից. morevmankan.am

Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով տրամադրվող բժշկական օգնությունից և սպասարկումից օգտվելու իրավունք ունեն...

ՄՌՏ հետազոտություն առավել շահավետ արժեքով. ultraimaging.am
ՄՌՏ հետազոտություն առավել շահավետ արժեքով. ultraimaging.am

ՄՌՏ հետազոտություն կատարելիս մեր կլինիկայում մենք միշտ ուշադիր լսում ենք ուղեգրող բժիշկների կարծիքները և մշտապես ձգտում ենք բարելավել մեր ծառայությունները...

Աշխատանքի առաջարկ. armeniamedicalcenter.am
Աշխատանքի առաջարկ. armeniamedicalcenter.am

«Արմենիա» ՀԲԿ ախտաբանական կենտրոնին անհրաժեշտ է հերթապահ սանիտար...

Աշխատանք «Արմենիա» ՀԲԿ-ում. armeniamedicalcenter.am
Աշխատանք «Արմենիա» ՀԲԿ-ում. armeniamedicalcenter.am

«Արմենիա» ՀԲԿ-ն աշխատանքի է հրավիրում...

Փորացավի պատճառները. ajapnyakmc.com
Փորացավի պատճառները. ajapnyakmc.com

Փորացավի պատճառները տարբեր են։

Ցավերը լինում են սուր և խրոնիկական, տարբեր տևողության և տարբեր ինտենսիվության...

«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոն. ultraimaging.am
«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոն. ultraimaging.am

«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոնը հայտարարում է, որ սկսել է 2024թ. բուժառուների գրանցումը պետպատվերի շրջանակում...

Աշխատանք շարժական բուժքույրական ծառայությունում. cmg.am
Աշխատանք շարժական բուժքույրական ծառայությունում. cmg.am

Բժշկական գենետիկայի կենտրոնը փնտրում է բանիմաց և փորձառու բուժքույր՝ շարժական բուժքույրական ծառայությունում աշխատելու համար...

ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական ֆակուլտետը ևս միջազգային հավատարմագրում անցնելու որոշում ունի․ ԵՊԲՀ ռեկտոր
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական ֆակուլտետը ևս միջազգային հավատարմագրում անցնելու որոշում ունի․ ԵՊԲՀ ռեկտոր

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց Ստոմատոլոգների միջազգային օրվան նվիրված գիտաժողով՝ «Նորարար ստոմատոլոգիա» խորագրով...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Քսան տարի առաջ Հայաստանում առաջին անգամ արտամարմնային բեղմնավորման մեթոդի կիրառմամբ ծնվեց եռյակ. morevmankan.am
Քսան տարի առաջ Հայաստանում առաջին անգամ արտամարմնային բեղմնավորման մեթոդի կիրառմամբ ծնվեց եռյակ. morevmankan.am

Այսօր Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում իրադարձություն էր՝ նվիրված Հայաստանում առաջին անգամ հաջողությամբ...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Ֆրանսահայ բժիշկները հերթական ծրագրով Հայաստանում էին
Ֆրանսահայ բժիշկները հերթական ծրագրով Հայաստանում էին

«Մեզ համար կարևոր էր ոչ թե բարեգործական ծրագրեր կամ  մարդասիրական օգնություն բերել Հայաստան, այլ Հայաստանը դարձնել առաջին օգնության առումով ինքնաբավ։ Մեր սկզբունքը կրթությունն էր, գործը...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. փետրվարի 2-5-ը, 2024թ․, Հայկական ուռուցքաբանական 4-րդ կոնգրեսը
ՀՀ ԱՆ. փետրվարի 2-5-ը, 2024թ․, Հայկական ուռուցքաբանական 4-րդ կոնգրեսը

Հայտարարություն 2024 թվականի փետրվարի 2-5-ը Ջերմուկ քաղաքում տեղի կունենա Հայկական ուռուցքաբանական 4-րդ կոնգրեսը: Խորագիրն է` «Հայկական ուռուցքաբանություն. ընթացիկ հաջողություններ և նոր մարտահրավերներ»` նվիրված...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ