Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Իրադարձություններ Հայաստանում

Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի շրջանակում` դասախոսություն՝ «Ֆունդամենտալ իմունոլոգիան կլինիկական լաբորատոր ախտորոշման գործառույթներում. 5imca.am

Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի շրջանակում` դասախոսություն՝ «Ֆունդամենտալ իմունոլոգիան կլինիկական լաբորատոր ախտորոշման գործառույթներում. 5imca.am

Հարցազրույց Սանկտ-Պետերբուրգ, Ակադեմիկ РАН, ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր, բ.գ.թ. Արեգ Թոթոլյանի հետ

Ի՞նչ է ֆունդամենտալ իմունոլոգիան

Ֆունդամենտալ իմունոլոգիան բոլոր հիվանդությունների հիմքն է: Չկա այնպիսի հիվանդություն, որտեղ չմասնակցեն իմունային համակարգի այս կամ այն գործոնները կամ` որպես սկզբնապատճառ, կամ` որպես հիվանդության բարդությունների պատճառ, կամ էլ` որպես օրգանիզմի այս կամ այն փոփոխության վկա:

 

Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի շրջանակում` դասախոսություն՝ «Ֆունդամենտալ իմունոլոգիան կլինիկական լաբորատոր ախտորոշման գործառույթներում

Հաջորդը՝ ֆունդամենտալ իմունոլոգիան հիվանդության նոր բիոմարկեր է՝ ինչպես ախտորոշիչ, այնպես էլ `կանխատեսիչ, նաև` արդյունավետության վերահսկիչ:

Երրորդ, ֆունդամենտալ իմունոլոգիան նոր թերապևտիկ հնարավորություններ է ներկայացնում, որովհետև տարգետային թերապիան, որն արդեն ներմուծվել է ուռուցքաբանների, ուրոլոգների,  մաշկաբանների, թոքաբանների, ռևմատոլոգների, գաստրոէնտերոլոգների, նյարդաբանների գործունեության ոլորտ, հենց ֆունդամենտալ իմունոլոգիայի արդյունք է:


Կինս նևրոլոգ է, ով մի քանի տասնամյակ զբաղվում է Ցրված սկլերոզով, և նա միշտ ասում է, որ իմունոլոգների շնորհիվ հայտնվել են իրականում գործող դեղորայքներ ցրված սկլերոզի բուժման համար: Իսկ 1980-ականների սկզբին, երբ նա դեռ նոր էր սկսել զբաղվել այդ թեմայով, բուժման ոչ մի միջոց չկար:

 

Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի շրջանակում` դասախոսություն՝ «Ֆունդամենտալ իմունոլոգիան կլինիկական լաբորատոր ախտորոշման գործառույթներում

Առանց իմունոլոգիայի օգնության հնարավոր չէ հասնել երկարատև ռեմիսիայի և այդ հիվանդների կյանքի որակը նկատելիորեն բարելավել:

Այս ամենից զատ, իմ զեկուցման վերջում, ես փորձեցի ներկայացնել այն, որ  տարգետային թերապիայի նվաճումները նաև նոր խնդիրների պատճառ են դառնում, քանի որ ցանկացած տարգետային թերապիա իմունասուպրեսիա է, որը տվյալ պացիենտի մոտ բերում է նոր հիվանդությունների, այլ բնույթի բարդությունների առաջացման: Եվ մենք պետք է այդ մասին իմանանք: Չնայած, դա չի նշանակում, որ պետք է հրաժարվել տարգետային թերապիայից:

 

Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի շրջանակում` դասախոսություն՝ «Ֆունդամենտալ իմունոլոգիան կլինիկական լաբորատոր ախտորոշման գործառույթներում


Տարգետային թերապիայի արդյունքում պացիենտներից 30-ից ավելի տոկոսի մոտ զարգանում է վահանագեղձի աուտոիմուն ախտահարում: Դա նշանակում է, որ եթե մոնիտորինգ կատարվի, ապա կարելի է այդ խնդիրը հայտնաբերել շատ վաղ էտապներում և կասեցնել հիվանդության հետագա զարգացումը: Հակառակ դեպքում, կբախվենք բարդությունների հետ, երբ արդեն ուշ կլինի ինչ-որ բան անել:

Ինչպե՞ս է կազմակերպվում տարգետային թերապիան:

Տարգետային թերապիան դեղորայքային թերապիա է, որն ուղղված է դեպի կոնկրետ մոլեկուլը: Այդ կոնկրետ մոլեկուլը կարող է հանդես գալ այս կամ այն ցիտոգենով, կամ այն կարող է բջջի թաղանթի վրա լինել: Եվ եթե մենք ազդում ենք այդ մոլեկուլի վրա, ապա շրջանառությունից հանում ենք այդ բջիջները: Դա ուղեկցվում է սուպրեսիայով: Մենք հեռացնում ենք ախտաբանական կլոնները, բայց բերում ենք մոնոսուպրեսիայի զարգացման: Թեև այն ժամանակավոր բնույթ է կրում, բայց, այնուամենայնիվ, դա իմունասուպրեսիա է: Եվ դրա ընթացքում կարող են գլուխ բարձրացնել այլ հիվանդություններ, որն էլ, որոշ դեպքերում, մենք տեսնում ենք:

 

Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի շրջանակում` դասախոսություն՝ «Ֆունդամենտալ իմունոլոգիան կլինիկական լաբորատոր ախտորոշման գործառույթներում

Իմունոլոգիայի զարգացումներն ի՞նչ են տալու մարդուն մոտ ապագայում

Նոր հնարավորությունները նաև նոր պարտականություններ են: Չնայած այն բանին, որ բոլոր այդ նոր դեղերն անցնում են բավականին մանրակրկիտ հետազոտություն նախակլինիկական էտապում՝ նախ փորձարարական մոդելների վրա, ապա առողջ կամավորների, ապա՝ կամավոր պացիենտների: Բայց միևնույն է, դա ինչ-որ չափով էքսպերիմենտ է: Այդ պատճառով միայն խոշոր կենտրոններում են դրանով զբաղվում: Հաջորդը. առաջնային իմունադեֆիցիտների վերաբերյալ պատմությունը ցույց է տալիս, որ շատ հիվանդություններ դետերմինացված են գենետիկ մակարդակով: Մենք պարզապես չգիտենք այդ մասին: Եվ երբ խոսեցի առաջնային իմունադեֆիցիտների սկրինինգի մասին և այլ երկրներից օրինակներ բերեցի, որտեղ դա օրենսդրական մակարդակով ամրացված է, այսինքն, ծննդից հետո, առաջին 4-5 օրվա ընթացքում, օրենքի համաձայն, պետք է հետազոտվեն երկու կարևոր ցուցանիշ: Դրա շնորհիվ հնարավոր է իմունադեֆիցիտային հիվանդությունների մոտավորապես 80 տոկոսը կամ կանգնեցնել, կամ` մանրամասն հետազոտել վերջնական ախտորոշման համար:

 

Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի շրջանակում` դասախոսություն՝ «Ֆունդամենտալ իմունոլոգիան կլինիկական լաբորատոր ախտորոշման գործառույթներում

Ռուսաստանում ներկայում գենային թերապիան դեռևս կայացման էտապում է, և մեզ առայժմ ավելի հասու են տարգետային թերապիայի, օգնող թերապիայի և ոսկրածուծի տրանսպլանտացիայի հնարավորությունները: Այդտեղ մեզ շատ են օգնում արյունաբանները:

Հիվանդությունների դասակարգման միջազգային նոր տարբերակում, որը ուժի մեջ կմտնի 2022-ին, մոտավորապես 380 առաջնային մունոդեֆիցիտային հիվանդություններ են ընդգրկված, որոնց կլինիկական արտահայտությունները հիմնականում միանման են, տարբեր են միայն գենետիկ հիմքով:

Ինչպե՞ս կամփոփեք Ձեր խոսքը

Բոլոր բժիշկները գոնե մի փոքր, թեկուզ 1 տոկոսով պետք է իմունոլոգիա իմանան, որպեսզի հասկանան, թե ինչ պետք է տեսնել հիվանդի մոտ:

Սկզբնաղբյուր. 5imca.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հունիսի 28-29-ը, 2024 թ․, 3-րդ ամենամյա Սրտանոթային սիմպոզիում
Հունիսի 28-29-ը, 2024 թ․, 3-րդ ամենամյա Սրտանոթային սիմպոզիում

Հարգելի կոլեգաներ, Ուրախ ենք տեղեկացնել, որ 3-րդ ամենամյա Սիրտանոթային սիմպոզիումի ծրագիրը...

ԵՊԲՀ. Ռումինիայում կկայանա iCREATE ամառային դպրոցը` նախատեսված հանրային առողջության ոլորտի համար
ԵՊԲՀ. Ռումինիայում կկայանա iCREATE ամառային դպրոցը` նախատեսված հանրային առողջության ոլորտի համար

Հարգելի ուսանողներ,

2024 թվականի հունիսի 17-22-ը Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքի համալսարանի...

ՀՀ ԱՆ. Մրցույթ` առողջապահության նախարարության կլինիկական փորձարկումների էթիկայի հանձնաժողովի անդամների ընտրության համար
ՀՀ ԱՆ. Մրցույթ` առողջապահության նախարարության կլինիկական փորձարկումների էթիկայի հանձնաժողովի անդամների ընտրության համար

Առողջապահության նախարարությունը հայտարարում է մրցույթ կլինիկական փորձարկումների էթիկայի հանձնաժողովի անդամ ընտրվելու համար...

2024թ. հունիսի 1-ին․ Հետբուհական կրթության և շարունակական մասնագիտական զարգացման գիտաժողով ի հիշատակ դր. Արամ Չոբանյանի
2024թ. հունիսի 1-ին․ Հետբուհական կրթության և շարունակական մասնագիտական զարգացման գիտաժողով ի հիշատակ դր. Արամ Չոբանյանի

Շարունակական մասնագիտական զարգացմանը նպաստելու մեր առաքելությանը համահունչ, ինչպես նաև Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) աջակցությամբ...

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. անճար խորհրդատվություններ, անհրաժեշտության դեպքում՝ վիրահատական բուժում. armeniamedicalcenter.am
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. անճար խորհրդատվություններ, անհրաժեշտության դեպքում՝ վիրահատական բուժում. armeniamedicalcenter.am

Մայիսի 17-30-ը «Արմենիա» ՀԲԿ-ում, բաց դռների օրվա կապակցությամբ, անվճար խորհրդատվություն և, անհրաժեշտության դեպքում, նորագույն SIEMENS անգիոգրաֆիկ...

«Ալերգիա. գարնանն ընդառաջ» խորագրով գիտաժողով. erebunimed.com
«Ալերգիա. գարնանն ընդառաջ» խորագրով գիտաժողով. erebunimed.com

«Էրեբունի» բժշկական կենտրոնի ալերգոլոգիական ծառայության ղեկավար, Երևանի գլխավոր ալերգաբան, Հայաստանի ալերգոլոգների և իմունոլոգների ասոցիացիայի նախագահ...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Եվրոպական կրթական հիմնադրամի ֆորումը՝ բժշկական համալսարանում
ԵՊԲՀ. Եվրոպական կրթական հիմնադրամի ֆորումը՝ բժշկական համալսարանում

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը մայիսի 21-ին հյուրընկալեց Մասնագիտական կրթության և ուսուցման որակի ապահովման...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Կայացավ կանխարգելիչ բժշկությանը նվիրված գիտաժողովը
Կայացավ կանխարգելիչ բժշկությանը նվիրված գիտաժողովը

2024 թ. մայիսի 7-8-ը «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում կայացավ «Կանխարգելիչ բժշկություն» միջազգային գիտաժողովը, որը կազմակերպվել էր...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
2023 թվականից կրկնողաբար, «Հիպերտենզիվ խանգարումներով հղիների վարման ու ծննդալուծման ժամանակակից հայեցակետերը» թեմայով դասընթաց
2023 թվականից կրկնողաբար, «Հիպերտենզիվ խանգարումներով հղիների վարման ու ծննդալուծման ժամանակակից հայեցակետերը» թեմայով դասընթաց

2023 թվականից կրկնողաբար Երևանում (ԵՊԲՀ «Մանկաբարձության և գինեկոլոգիա»-ի թիվ 1 ամբիոն) տեղի կունենա «Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան»-ի կողմից կազմակերպվող...

7-8 մայիսի, 2024 թ․, «Կանխարգելիչ բժշկություն» միջազգային մասնակցությամբ գիտաժողով
7-8 մայիսի, 2024 թ․, «Կանխարգելիչ բժշկություն» միջազգային մասնակցությամբ գիտաժողով

Հարգելի գործընկերներ


Սիրով հրավիրում ենք մասնակցելու «Կանխարգելիչ բժշկություն» միջազգային մասնակցությամբ...

Մայիսի 6-ից, 2024թ․, «Աուտոիմուն հիվանդությունները ընդհանուր բժշկական պրակտիկայում» թեմայով երկշաբաթյա դասընթաց
Մայիսի 6-ից, 2024թ․, «Աուտոիմուն հիվանդությունները ընդհանուր բժշկական պրակտիկայում» թեմայով երկշաբաթյա դասընթաց

ՀՀ առողջապահության նախարարի «20» ապրիլ 2022թ․ NO1643-Ա հրամանով հաստատված (28 կրեդիտ)՝ Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից կազմակերպվող․․․

Կրեդիտավորված ծրագիր. մեկնարկը մայիսի 3-ին
Կրեդիտավորված ծրագիր. մեկնարկը մայիսի 3-ին

Սիրելի բժիշկներ, բուժքույրեր, դեղագետներ

Հարվարդ և Ստենֆորդ համալսարանների կատարած հետազոտության համաձայն...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Աշխարհի 10 երկրից շուրջ 40 մասնակից՝ Հայ-իտալական առաջին միջազգային համաժողովին
ԵՊԲՀ. Աշխարհի 10 երկրից շուրջ 40 մասնակից՝  Հայ-իտալական առաջին միջազգային համաժողովին

Բժշկական համալսարանում մեկնարկեց Հայ-իտալական առաջին միջազգային համաժողովը, որն անցկացվում է Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի, Իտալիայի ստոմատոլոգների...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Կայացել է «Բարիատրիկ վիրահատություններ» խորագրով կոնֆերանսը
ԵՊԲՀ. Կայացել է «Բարիատրիկ վիրահատություններ» խորագրով կոնֆերանսը

Կայացել է «Բարիատրիկ վիրահատություններ» խորագրով կոնֆերանսը, որի շրջանակներում Օպերատիվ վիրաբուժության և տեղագրական անատոմիայի ամբիոնի վիրաբուժական...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Էքստրեմալ ցածր քաշով անհաս նորածինների պարենտերալ սնուցում
ՀՀ ԱՆ. Էքստրեմալ ցածր քաշով անհաս նորածինների պարենտերալ սնուցում

Անհաս նորածինների բժշկական սպասարկումը և դեղապահովումն իրականացնելու համար առողջապահության նախարարությունն առաջին անգամ ձեռք է բերել...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ