Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Իրադարձություններ Հայաստանում

ԵՊԲՀ. Կայացավ երիտասարդ գիտնականների դպրոց Ծաղկաձորում

ԵՊԲՀ. Կայացավ երիտասարդ գիտնականների դպրոց Ծաղկաձորում

Հունիսի 22-ին Ծաղկաձորում կայացավ երիտասարդ գիտնականների դպրոց՝  «Առողջ մարմին, հզոր երիտասարդություն, կայուն ապագա» թեմայով։ Սեմինարների ընթացքում անդրադարձ կատարվեց երիտասարդների համար շատ կարևոր և արդիական հարցերին։

ԳԱԱ  էկոկենտրոնի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը հանդես եկավ զեկույցով՝  «Սննդակարգ և առողջ երիտասարդություն», որն անցավ քննարկային մթնոլորտում։ Պիպոյանը շեշտեց  բժիշկների դերի կարևորությունը առողջ սնուցման, առողջ ապրելակերպի քարոզման հարցում՝ որպես այդ արժեհամակարգի կրողներ։

ԵՊԲՀ հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դասախոս Արմեն Մկրտչյանը, հանդես գալով «Ի՞նչ են անում մեզ հետ տրանս ճարպերը, և ի՞նչ կարող ենք անել մենք դրանց հետ»  զեկույցով, ուսանողներին և երիտասարդ գիտնականներին  ներկայացրեց տրանս ճարպերի առաջացման պատմությունը, օգտագործումը սննդի մեջ, դրանց ազդեցությունը օրգանիզմի վրա, դրանցից խուսափելու տարբերակները։

Դեռահասների առողջության ծրագրի համակարգող Մարինա Մելքումովան  ներկայացրեց դեռահասների առողջության հետ կապված մի շարք հարցեր՝ առողջ ապրելակերպ, միջավայր, հասարակական ու պետական ուշադրություն, հետազոտություններ՝  «Երիտասարդների առողջությունը՝ կայուն զարգացման նպատակների գրավական» զեկույցի շրջանակում։

ՀՀ ԱՆ խորհրդատու ուռուցքաբանության գծով, ԵՊԲՀ ռեկտորի խորհրդական, ԵՊԲՀ Ուռուցքաբանության ամբիոնի դոցենտ Գևորգ Թամամյանի՝  «Դրվագ երիտասարդի կյանքից»  զեկույցը հետաքրքիր էր ներկաների՝ հատկապես ուսանողների հանար։ Թամամյանի՝  բժշկագիտության և առողջապահության ոլորտում կայացած մասնագետի մասնագիտական փորձի ու առաջընթացի բանաձևի ներկայացումը միտված էր ուղղորդիչ դեր ունենալ այդ ուղին բռնած երիտասարդների համար։

ԵՊԲՀ գիտության վարչության աշխատակցուհի Տաթևիկ Խոդեդանյանի՝ «Ավելի հզոր երիտասարդություն» զեկույցը վերաբերում էր «այսօրվա» երիտասարդին՝ ներկայացնելով նրա ապրելակերպը, ցանկությունները, ձգտումները և թե ինչպես է պատկերացնում իր ապագան։ Մասնակիցները՝ որպես արդի երիտասարդներ, իրենց տեսակետները ներկայացրին՝ մասնակցելով խաղային քննարկմանը։

Իսկ ԵՊԲՀ գիտության վարչության պետ Սեյրան Քոչարյանը պատրաստել էր «Սերունդների բախումը» արդիական թեմայով զեկույց, որում համեմատականներ անցկացվեցին Սովետական միության երիտասարդի և  21-րդ դարի երիտասարդի միջև՝ գնահատականները թողնելով մասնակիցներին։

Վերջում «Տեսություն ամեն ինչի մասին» զեկույցով ներկայացան մասնակից ուսանողները, ովքեր՝ որպես ներկայիս երիտասարդության մաս, ներկայացրին իրենց առօրյան, պատկերացումները։ Շեշտեցին կամավորական աշխատանքների մեջ ներգրավվածության կարևորությունը հասարակությանը ավելի մոտ գտնվելու և սոցիալական միջավայրում ընդգրկված լինելու գործում։

Ընդհանուր առմամբ զեկուցումներն անցան բուռն քննարկային և ակտիվ մթնոլորտում, ինչն էլ վկայում է երիտասարդ գիտնականների դպրոցի հաջող կայանալու մասին։

Սկզբնաղբյուր. ԵՊ բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Ռումինիայում կկայանա iCREATE ամառային դպրոցը` նախատեսված հանրային առողջության ոլորտի համար
ԵՊԲՀ. Ռումինիայում կկայանա iCREATE ամառային դպրոցը` նախատեսված հանրային առողջության ոլորտի համար

Հարգելի ուսանողներ,

2024 թվականի հունիսի 17-22-ը Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքի համալսարանի...

ՀՀ ԱՆ. Մրցույթ` առողջապահության նախարարության կլինիկական փորձարկումների էթիկայի հանձնաժողովի անդամների ընտրության համար
ՀՀ ԱՆ. Մրցույթ` առողջապահության նախարարության կլինիկական փորձարկումների էթիկայի հանձնաժողովի անդամների ընտրության համար

Առողջապահության նախարարությունը հայտարարում է մրցույթ կլինիկական փորձարկումների էթիկայի հանձնաժողովի անդամ ընտրվելու համար...

Հետբուհական կրթության և շարունակական մասնագիտական զարգացման գիտաժողով ի հիշատակ դր. Արամ Չոբանյանի
Հետբուհական կրթության և շարունակական մասնագիտական զարգացման գիտաժողով ի հիշատակ դր. Արամ Չոբանյանի

Շարունակական մասնագիտական զարգացմանը նպաստելու մեր առաքելությանը համահունչ, ինչպես նաև Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) աջակցությամբ և խրախուսմամբ՝ Մասնագիտական զարգացման...

2023 թվականից կրկնողաբար, «Հիպերտենզիվ խանգարումներով հղիների վարման ու ծննդալուծման ժամանակակից հայեցակետերը» թեմայով դասընթաց
2023 թվականից կրկնողաբար, «Հիպերտենզիվ խանգարումներով հղիների վարման ու ծննդալուծման ժամանակակից հայեցակետերը» թեմայով դասընթաց

2023 թվականից կրկնողաբար Երևանում (ԵՊԲՀ «Մանկաբարձության և գինեկոլոգիա»-ի թիվ 1 ամբիոն) տեղի կունենա «Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան»-ի կողմից կազմակերպվող...

7-8 մայիսի, 2024 թ․, «Կանխարգելիչ բժշկություն» միջազգային մասնակցությամբ գիտաժողով
7-8 մայիսի, 2024 թ․, «Կանխարգելիչ բժշկություն» միջազգային մասնակցությամբ գիտաժողով

Հարգելի գործընկերներ


Սիրով հրավիրում ենք մասնակցելու «Կանխարգելիչ բժշկություն» միջազգային մասնակցությամբ...

Մայիսի 6-ից, 2024թ․, «Աուտոիմուն հիվանդությունները ընդհանուր բժշկական պրակտիկայում» թեմայով երկշաբաթյա դասընթաց
Մայիսի 6-ից, 2024թ․, «Աուտոիմուն հիվանդությունները ընդհանուր բժշկական պրակտիկայում» թեմայով երկշաբաթյա դասընթաց

ՀՀ առողջապահության նախարարի «20» ապրիլ 2022թ․ NO1643-Ա հրամանով հաստատված (28 կրեդիտ)՝ Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից կազմակերպվող․․․

Կրեդիտավորված ծրագիր. մեկնարկը մայիսի 3-ին
Կրեդիտավորված ծրագիր. մեկնարկը մայիսի 3-ին

Սիրելի բժիշկներ, բուժքույրեր, դեղագետներ

Հարվարդ և Ստենֆորդ համալսարանների կատարած հետազոտության համաձայն...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Էքստրեմալ ցածր քաշով անհաս նորածինների պարենտերալ սնուցում
ՀՀ ԱՆ. Էքստրեմալ ցածր քաշով անհաս նորածինների պարենտերալ սնուցում

Անհաս նորածինների բժշկական սպասարկումը և դեղապահովումն իրականացնելու համար առողջապահության նախարարությունն առաջին անգամ ձեռք է բերել...

ՀՀ ԱՆ. Կրծքագեղձի անվճար մամոգրաֆիկ հետազոտություն
ՀՀ ԱՆ. Կրծքագեղձի անվճար մամոգրաֆիկ հետազոտություն

Գյումրու, Ախուրյանի և Ամասիայի 50-69 տարեկան կանայք կարող են կրծքագեղձի ԱՆՎՃԱՐ սքրինինգային հետազոտություն անցնել շարժական մամոգրաֆի միջոցով...

ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակներ ավագ սերնդի համար
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակներ ավագ սերնդի համար

Վերսկսում ենք ավագ սերնդի համար ֆիզիկական ակտիվության խմբակները` Երևանի տարբեր վարչական շրջաններում...

ԵՊԲՀ. Բժշկական բուհը հյուրընկալեց «ԴՆԹ օրերը՝ Հայաստանում» գիտաժողովը
ԵՊԲՀ. Բժշկական բուհը հյուրընկալեց «ԴՆԹ օրերը՝ Հայաստանում» գիտաժողովը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում՝ ապրիլի 25-ին, կայացավ Բժշկական գենետիկայի և Հազվադեպ հիվանդությունների հայկական...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
16, 23, 30 ապրիլի․ 2024թ․, սՍեմինարների շարք «Արտասեռային հիվանդություններ և հղիություն» թեմայով. morevmankan.am
16, 23, 30 ապրիլի․ 2024թ․, սՍեմինարների շարք «Արտասեռային հիվանդություններ և հղիություն» թեմայով. morevmankan.am

Հարգելի գործընկերներ

Տեղեկացնում ենք, որ ՄՄԱՊԳՀԿ-ն կազմակերպում է  շարունակական սեմինարների շարք...

ԴՆԹ-ի օրերը Հայաստանում. cmg.am
ԴՆԹ-ի օրերը Հայաստանում. cmg.am

Ապրիլի 25-ին կկայանա  Բժշկական գենետիկայի և Հազվադեպ հիվանդությունների հայկական ասոցիացիաների 1-ին գիտաժողովը  (հանդիպում-քննարկում)...

Աշխատանքի հայտարարություն. morevmankan.am
Աշխատանքի հայտարարություն. morevmankan.am

ՄՄԱՊԳՀԿ-ը աշխատանքի է հրավիրում մայրապետերի (սանիտար)՝ մրցունակ աշխատավարձով։
Մանրամասն տեղեկատվություն ստանալու համար...

Ապրիլի 22-ից, 2024 թ․, «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով երկշաբաթյա դասընթաց
Ապրիլի 22-ից, 2024 թ․, «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով երկշաբաթյա դասընթաց

2024թ. ապրիլի 22-ից  մայիսի 3-ը ԵՊԲՀ ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է  «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ