Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Իրադարձություններ Հայաստանում

Երևանում կայացավ «Սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաների բուժման առանձնահատկությունները: Ինչ նորություններ կան» թեմայով դասընթաց՝ բժիշկների համար

Երևանում կայացավ «Սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաների բուժման առանձնահատկությունները: Ինչ նորություններ կան» թեմայով դասընթաց՝ բժիշկների համար

Փետրվարի 12-ին Էլիտ պլազա բիզնես կենտրոնում կայացավ «Սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաների բուժման առանձնահատկությունները։ Ինչ նորություններ կան» թեմայով դասընթաց։ Այն կազմակերպվել էր ՀՀ ԱՆ, Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի, Երևանի Մ․Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, մաշկավեներաբանների ասոցիացիայի կողմից։ Այդ մասին մեզ հետ զրույցում ասաց բ․գ․դ․, պրոֆեսոր Կարինե Առուստամյանը։

 

 բ․գ․դ․, պրոֆեսոր Կարինե Առուստամյան

 

«Այսօրվա դասընթացի ընթացքում փորձեցինք հայ բժիշկներին  ծանոթացնել սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաների բուժման նոր մեթոդների մասին, որոնք անցել են հետազոտություն և հիմնված են ապացուցողական բժշկության հիմունքների վրա։
Դասընթացի ընթացքում վերլուծվել են նաև բուժման օպտիմալ դեղաչափերը, ռեժիմները՝ անկախ նրանից, թե որտեղ պետք է  իրականացվի բուժումը՝ ամբուլատոր, թե՞ ստացիոնար, ծայրամասային, թե՞ կենտրոնական բուժհաստատությունում»։


Կ․ Առուստամյանի փոխանցմամբ՝ դասընթացի ընթացքում խոսել են նաև հակաբիոտիկների ռեզիստենտականության մասին, ինչն այսօր առողջապահության  լուրջ խնդիր է։

 

 Երևանում կայացավ «Սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաների բուժման առանձնահատկությունները: Ինչ նորություններ կան:» թեմայով դասընթաց՝ բժիշկների համար

 

«Դեռևս 2011թ. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն անտիբիոտիկոռեզիստենտականությունը բնորոշել է որպես գլոբալ խնդիր, ինչը պահանջում է անհետաձգելի լուծում: Եթե այդ հարցը չստանա լուծում, ապա ստիպված կլինենք վերադարձ կատարել պատմության այն ժամանակահատվածը, երբ հակաբիոտիկները գոյություն չունեին։ Սա կարևոր հարցերից է, և յուրաքանչյուր մասնագետ, ով առնչվում է սեռավարակների բուժման հետ, պետք է տեղյակ լինի, թե ինչպես է առաջանում հակաբիոտիկների հանդեպ ռեզիստենտականությունը»։


Խոսելով դասընթացի կարևորության մասին, Կ․ Առուստամյանը նշել է, որ անմիջական կապ կա միզային համակարգի ինֆեկցիաների և սեռավարակների միջև.


«Պետք է նշել, որ սեռավարակի մուտքի աղբյուր են ո՛չ միայն վերարտադրողական օրգանները, այլ նաև միզուկը, և որ կապ կա միզային համակարգի ինֆեկցիաների և սեռավարակների միջև։ Միզային համակարգի ինֆեկցիաները հանդիսանում են բժիշների ամենամյա դիմելու 7 միլիոն այցերի պատճառ, որոնցից 2 միլիոնը միայն սուր ցիստիտի կապակցությամբ: Այն միջդիսցիպլինար խնդիր է և պահանջում է տարբեր մասնագիտությունների բժիշկների համաձայնեցված աշխատանք»։

 

Երևանում կայացավ «Սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաների բուժման առանձնահատկությունները: Ինչ նորություններ կան:» թեմայով դասընթաց՝ բժիշկների համար Երևանում կայացավ «Սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաների բուժման առանձնահատկությունները: Ինչ նորություններ կան:» թեմայով դասընթաց՝ բժիշկների համար


Կ.Առուստամյանը համոզված է, որ դասընթացի ժամանակ ձեռքբերած գիտելիքները թույլ կտան բարելավել առօրյա աշխատանքի արդյունքները։ 


ՀՀ ԱՆ խորհրդատու մաշկաբանության և վեներոլոգիայի գծով Հովհաննես Հովհաննիսյանը, կարևորելով միջոցառումն, ասաց, որ այս անգամ խոսել է սեռավարակների մասին, որոնք հաճախ հանդիպում են գինեկոլոգիայում․«Սեռավարակը երբեք մեկ մարդու հիվանդություն չէ, երկուսինն է, այլ հարց է դրսևորման տեսակները, որոնք կարող են տարբեր լինել»։


Հ. Հովհաննիսյանի խոսքով՝ կանանց մոտ ավելի հաճախ հանդիպող ինֆեկցիաներից ամենավտանգավորն են, այսպես կոչված, նոր սերնդի սեռավարակները։


«Կանանց շրջանում հաճախ են հանդիպում անախտանիշ ընթացող սեռավարակները, որոնք չեն անհանգստացնում պացիենտին, բայց կարող են մի շարք անցանկալի հետևանքների բերել։ Օրինակ. հղիների մոտ կարող են առաջացնել վիժումներ, վնասել պտուղը՝ ձևավորելով արատներ և այլն։ Ուստի վտանգները նվազագույնի հասցնելու նպատակով, հղիներն, առնվազն, երկու անգամ պարտադիր պետք է անցնեն սքրինինգ-հետազոտություններ։ Ժամանակին հայտնաբերված ինֆեկցիան կարելի է հեշտությամբ բուժել»։

 

 ՀՀ ԱՆ խորհրդատու մաշկաբանության և վեներոլոգիայի գծով Հովհաննես Հովհաննիսյան

 

Մաշկավեներաբանը մատնանշում է  առավել տարածված սեռավարակները. «Ավելի հաճախ ախտորոշում են խլամիդիա, ուրեապլազմա, միկոպլազմա և այլն։ Քիչ չեն նաև սնկային ախտահարումներն ու հեշտոցաբորբերը։ Այս երկուսից, ոչ մեկը, ոչ մյուսը չեն պատկանում «դասական» սեռավարակների խմբին, և տասը հազարից միայն մեկը կարող է փոխանցել վարակը զուգընկերոջը։ Սա, բարեբախտաբար, շատ փոքր ցուցանիշ է»։


Հ. Հովհաննիսյանն ընդգծել է, որ այս դասընթացի շրջանակում որևէ մասնագետի կողմից անձնական կարծիք,  փորձ չի ներկայացվել, ինչը, ըստ նրա, շատ կարևոր է։


«Ուրախալի փաստ է, որ դասընթացը վարող դասախոս-մասնագետներից որևէ մեկը չի ներկայացրել սեփական կարծիքը կամ փորձը, այս կամ այն հարցի վերաբերյալ։ Այն, ինչ խոսվել է դասընթացի շրջանակում, ունի գիտական ապացույց,  հաստատված է բժշկական ուղեցույցներում, և դրանով է միջոցառումը կարևորված»։  


Բժիշկը համոզված է, որ ազգաբնակչության հետ տարված լուսավորչական աշխատանքների պտուղները մի քանի տարի հետո են քաղելու։


«Մենք շարունակ աշխատում ենք այդ ուղղությամբ, մեծ թիմով ենք աշխատում։ Առայժմ դժվարանում եմ ասել, թե ինչ ազդեցություն ունեն լուսավորչական աշխատանքները, այն պարզ կլինի տասը տարի հետո։ Ամեն դեպքում, փորձն այդ է ցույց տալիս, նման օրինակներ շատ կան»։

 

Երևանում կայացավ «Սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաների բուժման առանձնահատկությունները: Ինչ նորություններ կան:» թեմայով դասընթաց՝ բժիշկների համար

 

«Աստղիկ» ԲԿ ուրոլոգիայի կլինիկայի ղեկավար Արմեն Ավոյանը մեզ հետ զրույցում նույնպես կարևորեց դասընթացը։


«Կանանց շրջանում հանդիպող միզասեռական համակարգի ինֆեկցիաները շատ ակտուալ և կարևոր թեմա է։ Այսօր բավականին շատ պացիենտներ ունենք այդ խնդիրներով։ Ռացիոնալ բուժում իրականացնելու համար շատ կարևոր է քննարկել դեղորայքի, այս դեպքում, հակաբիոտիկների ճիշտ ընտրությունը, դոզավորումը, տևողությունը, քանի որ մենք մոտ ենք կանգնած այն իրավիճակին, երբ հակաբիոտիկների ռեզիստենտականությունը գնալով տարածվում է ամբողջ աշխարհում, և Հայաստանում այդ խնդիրը ևս լինելու է։ Ցավոք, հակաբիոտիկների ռեզիստենտականությունն ավելի արագ է զարգանում, քան նոր հակաբիոտիկների ստեղծումը, ինչի արդյունքում կդժվարանա պայքարը ինֆեկցիայի դեմ»։

 

 «Աստղիկ» ԲԿ ուրոլոգիայի կլինիկայի ղեկավար Արմեն Ավոյան

 

ՌԴ, Մոսկվայի դերմատոլոգիայի և կոսմետոլոգիայի գիտա-գործնական կենտրոնի պրոֆեսոր, բ.գ.դ․ Միքայել Գոմբերգը մեզ հետ զրույցում ասաց, որ երկու թեմայի շուրջ է ծավալել իր դասախոսությունը՝ խոսել է բակտերիալ և վիրուսային ինֆեկցիաների մասին, որոնք տարբեր ձևերով են արտահայտվում ու տարբեր ընթացք ունեն։


«Խոսել եմ ամենատարածված ինֆեկցիաների մասին, որոնք փոխանցվում են սեռական ճանապարհով։ Խոսքը խլամիդիայի, միկոպլազմայի մասին է և ո՛չ միայն։ Խոսել եմ հերպես վիրուսային ինֆեկցիաների որոշ տեսակների մասին, թե որքան հաճախ են նրանք հանդիպում գինեկոլոգիայում։ Անշուշտ, հեշտ լուծվող խնդիրներից չէ, և շեշտը դրել եմ այն հանգամանքի վրա, թե ինչպես են այդ ինֆեկցիաներն ազդում վերարտադրողական կարողությունների վրա: Քննարկել ենք նաև բուժման միջոցները»։


Մ. Գոմբերգը, կարևորելով դասընթացը, և որ այն հատկապես նվիրված է կանանց խնդիրներին շեշտեց.  

 

ՌԴ, Մոսկվայի դերմատոլոգիայի և կոսմետոլոգիայի գիտա-գործնական կենտրոնի պրոֆեսոր, բգդ․ Միքայել Գոմբերգ

 

«Սեռական հարաբերությունները միայն հաճույք ստանալու համար չեն, այլ նաև սերունդ շարունակելու։ Ինֆեկցիայի առկայությունը կարող է բերել այդ ֆունկցիայի խափանմանը, քանի որ վերջնարդյունքում կինը պետք է առողջ լինի, որպեսզի կարողանա ծննդաբերել։ Կանանց օրգանիզմը շատ հետաքրքիր առանձնահատկություններ ունի։ Եթե անգամ կինը հիվանդ է, ապա միշտ չէ, որ այն արտահայտվում է ու ի հայտ են գալիս նշաններ։ Շատ դեպքերում կինը մասնագիտական օգնության է դիմում ուշացած, և արդեն նա բուժում է անպտղությունը, ոչ թե ինֆեկցիան, որը հիվանդության առաջնային փուլում առավել հեշտ բուժելի է»։

 

ՌԴ, Մոսկվայի դերմատոլոգիայի և կոսմետոլոգիայի գիտա-գործնական կենտրոնի պրոֆեսոր, բգդ․ Միքայել Գոմբերգ ՌԴ, Մոսկվայի դերմատոլոգիայի և կոսմետոլոգիայի գիտա-գործնական կենտրոնի պրոֆեսոր, բգդ․ Միքայել Գոմբերգ


Մասնագետը նշեց, որ ՌԴ-ում ներկայացնում է սեռական ճանապարհով անցնող ինֆեկցիաների դեմ պայքարի միջազգային կազմակերպությունը։ 


«Այս կազմակերպության առաքելություններից է ուղեցույցների պատրաստումը, ինչի մասին խոսեցի ամբիոնից։ Այդ ուղեցույցները ստեղծված են ապացուցողական բժշկության կողմից կատարած հետազոտությունների հիման վրա։ Անշուշտ, հայ բժիշկներն ունեն հնարավորություն կարդալու այդ ուղեցույցները»։

 

Երևանում կայացավ «Սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաների բուժման առանձնահատկությունները: Ինչ նորություններ կան:» թեմայով դասընթաց՝ բժիշկների համար

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Ռումինիայում կկայանա iCREATE ամառային դպրոցը` նախատեսված հանրային առողջության ոլորտի համար
ԵՊԲՀ. Ռումինիայում կկայանա iCREATE ամառային դպրոցը` նախատեսված հանրային առողջության ոլորտի համար

Հարգելի ուսանողներ,

2024 թվականի հունիսի 17-22-ը Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքի համալսարանի...

ՀՀ ԱՆ. Մրցույթ` առողջապահության նախարարության կլինիկական փորձարկումների էթիկայի հանձնաժողովի անդամների ընտրության համար
ՀՀ ԱՆ. Մրցույթ` առողջապահության նախարարության կլինիկական փորձարկումների էթիկայի հանձնաժողովի անդամների ընտրության համար

Առողջապահության նախարարությունը հայտարարում է մրցույթ կլինիկական փորձարկումների էթիկայի հանձնաժողովի անդամ ընտրվելու համար...

2023 թվականից կրկնողաբար, «Հիպերտենզիվ խանգարումներով հղիների վարման ու ծննդալուծման ժամանակակից հայեցակետերը» թեմայով դասընթաց
2023 թվականից կրկնողաբար, «Հիպերտենզիվ խանգարումներով հղիների վարման ու ծննդալուծման ժամանակակից հայեցակետերը» թեմայով դասընթաց

2023 թվականից կրկնողաբար Երևանում (ԵՊԲՀ «Մանկաբարձության և գինեկոլոգիա»-ի թիվ 1 ամբիոն) տեղի կունենա «Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան»-ի կողմից կազմակերպվող...

Մայիսի 6-ից, 2024թ․, «Աուտոիմուն հիվանդությունները ընդհանուր բժշկական պրակտիկայում» թեմայով երկշաբաթյա դասընթաց
Մայիսի 6-ից, 2024թ․, «Աուտոիմուն հիվանդությունները ընդհանուր բժշկական պրակտիկայում» թեմայով երկշաբաթյա դասընթաց

ՀՀ առողջապահության նախարարի «20» ապրիլ 2022թ․ NO1643-Ա հրամանով հաստատված (28 կրեդիտ)՝ Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից կազմակերպվող․․․

ՀՀ ԱՆ. Էքստրեմալ ցածր քաշով անհաս նորածինների պարենտերալ սնուցում
ՀՀ ԱՆ. Էքստրեմալ ցածր քաշով անհաս նորածինների պարենտերալ սնուցում

Անհաս նորածինների բժշկական սպասարկումը և դեղապահովումն իրականացնելու համար առողջապահության նախարարությունն առաջին անգամ ձեռք է բերել...

ՀՀ ԱՆ. Կրծքագեղձի անվճար մամոգրաֆիկ հետազոտություն
ՀՀ ԱՆ. Կրծքագեղձի անվճար մամոգրաֆիկ հետազոտություն

Գյումրու, Ախուրյանի և Ամասիայի 50-69 տարեկան կանայք կարող են կրծքագեղձի ԱՆՎՃԱՐ սքրինինգային հետազոտություն անցնել շարժական մամոգրաֆի միջոցով...

ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակներ ավագ սերնդի համար
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակներ ավագ սերնդի համար

Վերսկսում ենք ավագ սերնդի համար ֆիզիկական ակտիվության խմբակները` Երևանի տարբեր վարչական շրջաններում...

16, 23, 30 ապրիլի․ 2024թ․, սՍեմինարների շարք «Արտասեռային հիվանդություններ և հղիություն» թեմայով. morevmankan.am
16, 23, 30 ապրիլի․ 2024թ․, սՍեմինարների շարք «Արտասեռային հիվանդություններ և հղիություն» թեմայով. morevmankan.am

Հարգելի գործընկերներ

Տեղեկացնում ենք, որ ՄՄԱՊԳՀԿ-ն կազմակերպում է  շարունակական սեմինարների շարք...

ԴՆԹ-ի օրերը Հայաստանում. cmg.am
ԴՆԹ-ի օրերը Հայաստանում. cmg.am

Ապրիլի 25-ին կկայանա  Բժշկական գենետիկայի և Հազվադեպ հիվանդությունների հայկական ասոցիացիաների 1-ին գիտաժողովը  (հանդիպում-քննարկում)...

Աշխատանքի հայտարարություն. morevmankan.am
Աշխատանքի հայտարարություն. morevmankan.am

ՄՄԱՊԳՀԿ-ը աշխատանքի է հրավիրում մայրապետերի (սանիտար)՝ մրցունակ աշխատավարձով։
Մանրամասն տեղեկատվություն ստանալու համար...

Ապրիլի 22-ից, 2024 թ․, «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով երկշաբաթյա դասընթաց
Ապրիլի 22-ից, 2024 թ․, «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով երկշաբաթյա դասընթաց

2024թ. ապրիլի 22-ից  մայիսի 3-ը ԵՊԲՀ ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է  «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց...

Ապրիլի 13-ին, 2024թ․, ԵՊԲՀ. Բժշկական բուհում կանցկացվի «Երևանյան VI դերմատոսկոպիական ընթերցումներ» միջազգային համաժողովը
Ապրիլի 13-ին, 2024թ․, ԵՊԲՀ. Բժշկական բուհում կանցկացվի «Երևանյան VI դերմատոսկոպիական ընթերցումներ» միջազգային համաժողովը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնի, պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի...

ՀՀ ԱՆ. Էլեկտրոնային դեղատոմս. հաճախ հնչող հարցեր (Մաս 3)
ՀՀ ԱՆ. Էլեկտրոնային դեղատոմս. հաճախ հնչող հարցեր (Մաս 3)

1. Արդյո՞ք անձնական տվյալների գաղտնիությունը չի խախտվում:

2. Ալերգիայի դեպքում, երբ անձի ինքնազգացողությունը կտրուկ վատանում է...

«Արմենիա» ՀԲԿ-ն աշխատանքի է հրավիրում. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ-ն աշխատանքի է հրավիրում. armeniamedicalcenter.am

«Արմենիա» ՀԲԿ-ն աշխատանքի է հրավիրում...

«Միկրոանգիոպաթիան պարզապես հիվանդություն չէ»․ Ալեքսանդր Մակացարիա. morevmankan.am
«Միկրոանգիոպաթիան պարզապես հիվանդություն չէ»․ Ալեքսանդր Մակացարիա. morevmankan.am

Մարտի 29-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում «Միկրոանգիոպաթիայի ֆենոմենի նշանակությունը մանկաբարձությունում...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ