Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Իրադարձություններ Հայաստանում

Կայացել է Շաքարախտի հայկական ասոցիացիայի հերթական նիստը

Կայացել է Շաքարախտի հայկական ասոցիացիայի հերթական նիստը

Օրերս տեղի ունեցավ Շաքարախտի հայկական ասոցիացիայի հերթական նիստը` ասոցիացիայի անդամների մասնակցությամբ: Նիստի օրակարգի քննարկումներից զատ, ներկայացվեց նաև զեկուցում. «Շաքարային դիաբետի խնդիրներին` նորագույն մոտեցումները» թեմայով:


Նիստի օրակարգին և զեկույցին վերաբերող հարցերի շուրջ զրուցեցինք Շաքարախտի հայկական ասոցիացիայի նախագահ Էլիզա Հայրապետյանի հետ:


«Նիստի սկզբում անդրադարձանք ասոցիացիայի պաշտոնական կայքի ստեղծմանը վերաբերող հարցերին, թե ովքեր կլինեն ընթացիկ աշխատանքների իրականացման` կայքի վարման, ձևավորման և սպասարկման պատասխանատուները: Ասոցիացիան, որը ստեղծվել է 1996 թ. և Շաքարախտի Միջազգային ֆեդերացիայի անդամ է, վաղուց ժամանակն էր, որ ունենա իր կայքը:


Նիստի օրակարգում էր նոր ուղեցույցի ներկայացումը, որը 2018 թվականին հաստատվել է Եվրոպական սրտաբանների ասոցիացիայի և Գերճնշման ասոցիացիայի համատեղ որոշմամբ: Զեկույցի ընթացքում շեշտադրվեց ուղեցույցում տեղ գտած նորույթը, որը վերաբերում է պարտադիր հետազոտությունների շարքում արյան մեջ միզաթթվի քանակի որոշմանը:


Զարկերակային գերճնշում, սիրտ-անոթային համակարգի այլ խնդիրներ կամ շաքարախտ ունեցող հիվանդների ախտորոշման և բուժման նպատակով հետազոտությունների ցանկում այսուհետ պարտադիր է միզաթթվի քանակի որոշումն արյան մեջ: Պատճառն` ըստ ապացուցողական բժշկության վերջին տվյալների, այն է, որ արյան մեջ միզաթթվի բարձր պարունակությունը բավականին լուրջ ռիսկի գործոն է սիրտ-անոթային համակարգի ախտաբանությամբ հիվանդների համար, առավել ևս, շաքարախտ ունեցողների համար:

 

Կայացել է Շաքարախտի հայկական ասոցիացիայի հերթական նիստը

Կայացել է Շաքարախտի հայկական ասոցիացիայի հերթական նիստը

 
Ըստ հետազոտության արդյունքների և վիճակագրական տվյալների, վերջին տասնամյակում ազգաբնակչության շրջանում արյան մեջ միզաթթվի միջին քանակությունն անհամեմատ բարձրացել է: Դրան նպաստում է սխալ սննդակարգը. մեծ քանակի պուրինային մնացորդներով հարուստ սննդի (ֆասթ-ֆուդ), նաև սոդայով գազավորված ըմպելիքների (կոկա-կոլա, ֆանտա և այլն) ընդունումը, քանի որ միզաթթվի մակարդակի բարձրացումը պուրինային փոխանակության խանգարման արդյունք է: Նշված ըմպելիքների դիետիկ տեսակները, որոնց մեջ շաքարի փոխարեն ֆրուկտոզա է, ցավոք, նույնպես բերում են օրգանիզմում միզաթթվի գերքանակների, որովհետև ֆրուկտոզայի փոխանակությունն օրգանիզմում ավարտվում է միզաթթվի առաջացումով, ուստի, ցանկալի չէ նաև մեծ քանակով մրգերի օգտագործումը: 


Միզաթթվի ավելացմանը նպաստում է նաև ալկոհոլը, համեմատության առումով` ավելի վտանգավոր է գարեջուրը, հետո` օղին և հետո միայն` գինին:

 

Կայացել է Շաքարախտի հայկական ասոցիացիայի հերթական նիստը


Միզաթթվի գերքանակներն օրգանիզմում վտանգավոր են, ախտահարում են անոթների պատերը` ներսից, այդ թվում նաև սրտի, երիկամների անոթները, իսկ անոթների ախտահարման արդյունքում զարգանում է զարկերակային գերճնշում:


Դրանից զատ, միզաթթուն լուծվում է միայն հիմնային միջավայրում, իսկ արյունը չեզոք միջավայր է, որի մեջ միզաթթուն չլուծվելով, առաջացնում է բյուրեղներ` նստվածք տալով օրգանիզմի տարբեր մասերում: Այդ նստվածքի տեղակայման հիմնական տեղերը հոդերն են (առաջացնում է պոդագրա հիվանդություն, կոճղեզներ), նաև երիկամները և այլ պարենխիմատոզ օրգանները` սկիզբ դնելով քայքայման գործընթացների:


Մետաբոլիկ համախտանիշի ժամանակ, երբ առկա է ավելորդ քաշ, զարկերակային գերճնշում, առաջանում են ածխաջրատների յուրացման հետ կապված խնդիրներ: Նման դեպքերում միզաթթվի թեթևակի ավելացումը բերում է ինսուլինակայունության ավելացմանը և կարող է զարգանալ տիպ 2 շաքարախտ, դիաբետիկ նեֆրոպաթիա (առավել ևս, երբ արդեն կա շաքարախտ): Առաջանում են մեզով արտաթորման խնդիրներ, այսինքն, այն, ինչ արտադրվում է, չի կարողանում օրգանիզմից լիովին դուրս գալ և բյուրեղների տեսքով կուտակվում է անոթներում կամ որևէ օրգանում:

 

 Կայացել է Շաքարախտի հայկական ասոցիացիայի հերթական նիստը Կայացել է Շաքարախտի հայկական ասոցիացիայի հերթական նիստը


Ներկայացված խնդիրը կարիք ունի բժիշկների կողմից աչալուրջ վերաբերմունքի և հենց այդ պատճառով, ըստ 2018 թվականի ընդունված եվրոպական ուղեցույցների, սիրտ-անոթային հիվանդություններով, շաքարային դիաբետով հիվանդների մոտ, պարտադիր է արյան մեջ միզաթթի քանակի որոշումը:


Խնդրի լուծման համար կիրառվում է ալլոպուրինոլ դեղը, որն ունի համապատասխան ցուցումներ և հակացուցումներ, տարիքային սահմանափակումներ (երեխաներին հակացուցված է) և նշանակվում է բժշկի կողմից:

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

2019թ. հուլիսի 4-6-ը, Հայ բժիշկների 5-րդ միջազգային համագումարը` Հայաստանում
2019թ. հուլիսի 4-6-ը, Հայ բժիշկների 5-րդ միջազգային համագումարը` Հայաստանում

Հարգելի գործընկերներ,

Հրավիրում ենք Ձեզ մասնակցելու Հայաստանի 5-րդ Միջազգային Բժշկական Համագումարին, որը տեղի կունենա 2019 թ. հուլիսի 4-ից 6-ը Երևան քաղաքում...

Բժշկական տուրիզմի հայկական ասոցիացիա (ԲՏՀԱ)
Բժշկական տուրիզմի հայկական ասոցիացիա (ԲՏՀԱ)

Հայաստանում բժշկական տուրիզմի զարգացման հիմքում ազգային շահն է...

«ՏԱՃԱՐ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ» ԱՌՈՂՋԱՐԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
«ՏԱՃԱՐ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ» ԱՌՈՂՋԱՐԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

Ինչպե՞ս պահպանել առողջությունը կյանքի այսքան վնասակար գործոնների պայմաններում, մնալ լիակատար առողջ և  հնարավորինս կասեցնել ծերության ընթացքը...

Պր․ Հերվե Ֆերնանդեսը կրկին անգամ Երեւանի Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում. armobgyn.com
Պր․ Հերվե Ֆերնանդեսը կրկին անգամ Երեւանի Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում. armobgyn.com

Հանրահայտ ֆրանսիացի բժիշկ, Փարիզի «Կրեմլին-Բիսետրե» համալսարանական մանկաբարձա-գինեկոլոգիական կլինիկայի պրոֆեսոր Հերվե Ֆերնանդեսը կրկին անգամ Երեւանի Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում...

5IMCA - ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՆԱՄԱԿ - ИНФОРМАЦИОННОЕ ПИСЬМО - INFORMATION LETTER
5IMCA - ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՆԱՄԱԿ - ИНФОРМАЦИОННОЕ ПИСЬМО - INFORMATION LETTER

 Հարգելի գործընկերներ,


Հրավիրում ենք Ձեզ մասնակցելու Հայաստանի 5-րդ Միջազգային Բժշկական Համագումարին, որը տեղի կունենա 2019 թ. հուլիսի 4-ից 6-ը Երևան քաղաքում...

«Նորածինների շարունակական խնամք և նորածնային տարիքում առավել հաճախ հանդիպող վիճակներ» թեմայով երկօրյա դասընթաց
«Նորածինների շարունակական խնամք և նորածնային տարիքում առավել հաճախ հանդիպող վիճակներ» թեմայով երկօրյա դասընթաց

2018թ. նոյեմբեր - 2019թ. փետրվար ժամանակահատվածում Երևանում («Գրիգոր Նարեկացի» ԲԿ) տեղի կունե­­նա Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպվող...

Փետրվարի 24-ին Վանաձորում, «Պրոֆեսիոնալ առօրյա էնդոդոնտիա» թեմայով սեմինար
Փետրվարի 24-ին Վանաձորում, «Պրոֆեսիոնալ առօրյա էնդոդոնտիա» թեմայով սեմինար

Փետրվարի 24-ին Վանաձորում («Կիրովական» հյուրանոցի կոնֆերանսների դահլիճ) տեղի կունենա ՀՀ ԱՆ «Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի «Ընտանեկան ստոմատոլոգիայի դասընթացների...

Փետրվարի 23, 2019թ., «Հակաբիոտիկների կայունության կանխարգելումը և մանկաբուժական պրակտիկայում դրանց ռացիոնալ կիրառումը» թեմայով սիմպոզիում
Փետրվարի 23, 2019թ., «Հակաբիոտիկների կայունության կանխարգելումը և մանկաբուժական պրակտիկայում դրանց ռացիոնալ կիրառումը» թեմայով սիմպոզիում

Փետրվարի 23-ին Երևանում («Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն) տեղի կունենա Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպվող «Հակաբիոտիկների կայունության կանխարգելումը և մանկաբուժական պրակտիկայում դրանց ռացիոնալ...

Փետրվարի 23-ին Երևանում, «Պրոֆեսիոնալ առօրյա էնդոդոնտիա» թեմայով սեմինար
Փետրվարի 23-ին Երևանում, «Պրոֆեսիոնալ առօրյա էնդոդոնտիա» թեմայով սեմինար

Փետրվարի 23-ին Երևանում («Դոմ Մոսկվի» մշակութագործարարական կենտրոն) տեղի կունենա ՀՀ ԱՆ «Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի «Ընտանեկան ստոմատոլոգիայի դասընթացների...

ԼՂՀ ԱՆ. Թալասեմիայով հիվանդները կստանան անվճար բուժում
ԼՂՀ ԱՆ. Թալասեմիայով հիվանդները կստանան անվճար բուժում

Համաձայն ԱՀ առողջապահության նախարարի համապատասխան հրամանի` Արցախի Հանրապետությունում հաշվառված թալասսեմիայով հիվանդ և արյան փոխներարկման կարիք ունեցող երեխաներին անհրաժեշտ արյան փոխներարկման գործընթացը...

Պահանջվում է բուժքույր` «Ուլտրաիմիջինգ» գիտամեթոդական կենտրոնի Ախուրյանի մասնաճյուղում մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի /ՄՌՏ/ ախտորոշման սենյակում աշխատելու համար. ultraimaging.am
Պահանջվում է բուժքույր` «Ուլտրաիմիջինգ» գիտամեթոդական կենտրոնի Ախուրյանի մասնաճյուղում մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի /ՄՌՏ/ ախտորոշման սենյակում աշխատելու համար. ultraimaging.am

«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոնի Ախուրյանի մասնաճյուղում մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի սենյակում աշխատելու համար. պահանջվում է բուժքույր...

Պահանջվում է բուժքույր` մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի /ՄՌՏ/ ախտորոշման բաժնում աշխատելու համար. ultraimaging.am
Պահանջվում է բուժքույր` մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի /ՄՌՏ/ ախտորոշման բաժնում աշխատելու համար. ultraimaging.am

«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոնում մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի բաժում աշխատելու համար պահանջվում է բուժքույր...

Ստացե՛ք շուրջօրյա տեղեկատվություն. nairimed.com
Ստացե՛ք շուրջօրյա տեղեկատվություն. nairimed.com

«Նաիրի» բժշկական կենտրոնը նոր տարվա առաջին օրերից այցելուներին դիմավորում է նո՛ր ծառայություններով:

Այսպիսով, զանգահարելով 8900 հեռախոսահամարին, Դուք կարող եք ստանալ տեղեկատվություն...

«Իզմիրլյան» ԲԿ-ում տեղի ունեցավ ՀՀ Բուժքույրերի ասոցիացիայի կողմից կազմակերպված զեկույց -քննարկումները. izmirlianmedicalcenter.com
«Իզմիրլյան» ԲԿ-ում տեղի ունեցավ ՀՀ Բուժքույրերի ասոցիացիայի կողմից կազմակերպված զեկույց -քննարկումները. izmirlianmedicalcenter.com

Այսօր «Իզմիրլյան» ԲԿ-ում տեղի ունեցավ  ՀՀ Բուժքույրերի ասոցիացիայի նախագահ Գեղանուշ Ստեփանյանի  և «Իզմիրլյան» ԲԿ գլխավոր բուժքույր Լիաննա Շահինյանի կողմից կազմակերպված զեկույց -քննարկումները...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Էնդոկրինոլոգիայի հրատապ հարցերին վերաբերող դասընթաց
Էնդոկրինոլոգիայի հրատապ հարցերին վերաբերող դասընթաց

Փետրվարի 13-ին տեղի ունեցավ Շաքարային դիաբետի հայկական ասոցիացիայի եւ Alpen Pharma Group-ի կողմից կազմակերպված ուսուցողական դասընթաց, որի քննարկման թեմաներն էին...

Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ