Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Իրադարձություններ Հայաստանում

Ուշադրության կենտրոնում՝ կնոջ կյանքի որակի պահպանումը

Ուշադրության կենտրոնում՝ կնոջ կյանքի որակի պահպանումը

Ապրիլի 19-ին կայացավ «Գինեկոլոգիայի հրատապ հարցեր» թեմայով գիտաժողովը, որի ընթացքում անդրադարձ կատարվեց գինեկոլոգիայում հաճախ հանդիպող ախտաբանական վիճակներին, դրանց ախտորոշմանն ու բուժմանը: Չանտեսվեցին նաեւ հորմոնային բուժման հետ կապված հանրության մտահոգությունները: Մասնագետները փորձեցին ներկայացնել այդպիսի բուժման օգտակարությունը: 

Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի գիտության գծով փոխտնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր Կարինե Առուստամյանը մեզ հետ զրույցում անդրադարձավ գիտաժողովի հիմնական նպատակին, քննարկվելիք հարցերին եւ ներկայացրեց, թե ինչ էր նախատեսվում քննարկել կանանց առողջությանը վերաբերող հաջորդ գիտաժողովներին:


Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի գիտության գծով փոխտնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր Կարինե Առուստամյան-Մոր և մանկան առողջության գիտաբժշկական կենտրոնում գիտաժողովների անցակացումն արդեն ավանդական բնույթ է կրում: Ո՞րն է այս գիտաժողովի նպատակը: Ի՞նչ հիմնահարցեր են քննարկում այսօր:

–   ՀՀ առողջապահության նախարարության,  Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի եւ Երևանի պետական բժշկական համալսարանի կողմից կազմակերպվել է գիտաժողով «Գինեկոլոգիայի հրատապ հարցեր» թեմայով: Այն նախատեսված է բուժծառայության ամբուլատոր օղակի, ծննդատների եւ հիվանդանոցների մանկաբարձ-գինեկոլոգների համար: Այս գիտաժողովի հիմնական նպատակն էր բժիշկներին ներկայացնել գինեկոլոգիայի հրատապ խնդիրների ախտորոշման, բուժման ժամանակակից մոտեցումները՝ հիմնված ապացուցողական բժշկության եւ միջազգային ուղեցույցների վրա:


Թեմաներից մեկն էնդոմետրիոզն էր՝ լայն տարածում գտած հիվանդություն, որն ախտահարում է հիմնականում մանկածնային տարիքի կանանց, ինչպես նաեւ` դեռահասներին և դաշտանադադարում գտնվող կանանց:  Դա շատ կարեւոր խնդիր է, քանի որ հանգեցնում է ո՛չ միայն ցավային համախտանիշի, այլեւ դաշտանային ցիկլի խանգարումների՝ ընդհուպ մինչեւ արյունահոսություն, կպումների առաջացում եւ անպտղություն:

 

Ուշադրության կենտրոնում՝ կնոջ կյանքի որակի պահպանումը 

 

Այսօր գոյություն ունեն էնդոմետրիոզի ախտորոշման տարբեր մեթոդներ, եւ հայաստանյան դեղորայքային զինանոցը բավականին լի է բուժման տարբեր միջոցներով: Շատ կարեւոր է բուժման մեթոդի ճիշտ ընտրությունը` դեղորայքայի՞ն, թե՞ վիրաբուժական կամ` համակցված: Այս հարցերին է վերաբերում դասախոսություններից մեկը: Ի՞նչ հետազոտություններ, ինչպիսի բուժում իրականացնել՝ կախված կնոջ վերարտադրողական պլաններից, տարիքից, նրա կլինիկական ախտանիշներից եւ նրա առջեւ դրված խնդիրներից:


Մյուս թեման, որը նույնպես կարևորում ենք, վերաբերում է անպտղության հետազոտման, բուժման խնդիրներին` հատկապես ամբուլատոր օղակում, որովհետեւ զույգն առաջին հերթին դիմում է բուժհաստատության ամբուլատոր օղակին: Դրանից է կախված, թե ինչ հետազոտության, բուժման մեթոդներ կկիրառվեն, ինչ տեւողությամբ, ինչ հաջորդականությամբ, եւ երբ է պետք դադարեցնել ամբուլատոր օղակում հետազոտությունը, բուժումն ու ուղեգրել բուժծառայության այլ մակարդակներ, ընդհուպ մինչեւ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների գործածում` անպտղության տարբեր գործոնների դեպքում:

 

Ուշադրության կենտրոնում՝ կնոջ կյանքի որակի պահպանումը Ուշադրության կենտրոնում՝ կնոջ կյանքի որակի պահպանումը

 

Հաջորդ թեման նվիրված էր հորմոնային բուժման անվտանգությանը: Գինեկոլոգիայում ընդունված բուժման մեթոդներից մեկը հորմոնային բուժումն է եւ ամբողջ խնդիրն այն է, որ երբ խոսքը գնում է հորմոնային բուժման մասին, այն առաջացնում է անհանգստություն, առաջին հերթին, հիվանդայցելուների եւ նրանց հարազատների մոտ եւ երկրորդը՝ հենց բժիշկների մոտ: Դասախոսության ընթացքում քննարկվել են հորմոնային բուժման մեթոդներին, ցուցումներին, հակացուցումներին, ընտրման  չափանիշներին, բուժման տեւողությանը, անվտանգության չափանիշներին վերաբերող հարցեր, եւ թե ինչպես բուժումը դարձնել արդյունավետ ու անվտանգ:


Խոսվել է Հակամյուլլերյան հորմոնի մասին, ինչը վերջին տարիներին գիտության կողմից մշակված հետազոտության մեթոդներից  է` ձվարանային պաշարի ցուցիչ. թե ինչ կլինիկական նշանակություն ունի, երբ որոշել, ինչպես մեկնաբանել ստացված արդյունքները:

 

Ուշադրության կենտրոնում՝ կնոջ կյանքի որակի պահպանումը Ուշադրության կենտրոնում՝ կնոջ կյանքի որակի պահպանումը

 

Այս բոլորը գործնական կարեւոր նշանակություն ունեցող խնդիրներ են: Կարծում եմ ստացված գիտելիքները կօգնեն ամբուլատոր եւ հիվանդանոցային ծառայության բժիշկներին հարստացնելու իրենց գիտելիքներն այս ուղղությամբ:
   
–   Ի՞նչ չքննարկված խնդիրներ կան, որոնք նպատակ ունեք բարձրաձայնելու հետագա գիտաժողովներում:

–   Մյուս գիտաժողովները, կարծում եմ, առաջին հերթին ուղղված կլինեն վերարտադրողական կարեւոր նշանակություն ունեցող ինֆեկցիաներին:

Մոսկվայի Ա.Ի. Եվդոկիմովի անվ. պետական բժշկա-ստոմատոլոգիական համալսարանի վերարտադրողական բժշկության եւ վիրաբուժության ամբիոնի բ.գ.թ., դոցենտ Վ.Ն. ԿասյանՄոսկվայի Ա.Ի. Եվդոկիմովի անվ. պետական բժշկա-ստոմատոլոգիական համալսարանի վերարտադրողական բժշկության եւ վիրաբուժության ամբիոնի բ.գ.թ., դոցենտ Վ.Ն. Կասյանի հետ զրուցեցինք  կնոջ կյանքի որակը պահպանելու անհրաժեշտության մասին եւ որքանով է դրան նպաստում հորմոնային բուժումը:

 

–   Էնդոմետրիոզով հիվանդայցելուների վարմանը վերաբերող ի՞նչ տեղեկատվություն կկարեւորեք փոխանցելու մասնագետներին եւ պացիենտներին:

–   Այստեղ գլխավորն հիվանդների վարումն է՝ մենեջմենթը, քանի որ մենք հիանալի հասկանում ենք, որ քրոնիկական հիվանդությունը չի կարող բուժվել: Կարելի է կյանքի որոշակի փուլում օգնել կնոջը` լուծելու իրեն հուզող խնդիրները. Օրինակ՝ դա կարող է լինել դեռահաս, ում մոտ նկատվում է ցավոտ դաշտանային ցիկլ: Մենք նրան կարող ենք օգնել`վերացնելու ցավը և  բարձրացնելու կյանքի որակը: Սա առաջինն է:


Երկրորդը՝ էնդոմետրիոզի ախտանիշներից մեկը անպտղությունն է: Այս դեպքում կարեւոր է ո՛չ միայն ճիշտ եւ ժամանակին օգնություն ցուցաբերել կնոջը՝ չվնասելով նրա օրգանիզմն, այլեւ օգնել նրան՝ դառնալու երջանիկ մայր, ինչին կոչված է մեր աշխատանքը:

 

Ուշադրության կենտրոնում՝ կնոջ կյանքի որակի պահպանումը Ուշադրության կենտրոնում՝ կնոջ կյանքի որակի պահպանումը


–   Ձեր թեման էր «Հորմոնային բուժման անվտանգությունը»: Թեման խիստ հրատապ է և մտահոգիչ, Ձեր ամենակարեւոր ասելիքն ընթերցողներին:

–   Մեր բուժման գործընթացներում օգտվում ենք հորմոններից արդեն ավելի քան հիսուն տարի: Բայց փողոցում կանգնեցրեք որեւէ կնոջ կամ աղջկա, կարեւոր չէ՝ բժիշկ է նա, թե՝ ոչ, միեւնույն է, բոլորը հորմոններից վախենում են: Նրանք հաճախ ասում են, որ կգիրանան, մազեր կաճեն, քաղցկեղից կմահանան եւ այլն: Մեր այսօրվա խնդիրն է բացատրել, որ հորմոնները չարիք չեն: Իհարկե, կարող են լինել հատուկենտ դեպքեր, երբ դիտվում են կողմնակի ազդեցություններ, սակայն նման դեպքերում գրագետ բժիշկը հիվանդայցելուին կտա ճիշտ հարցեր, կկատարի ճիշտ հետազոտություն եւ ճիշտ ժամանակին թույլ չի տա, որ կնոջը վնաս պատճառվի:

 

Չեխիայի Հանրապետությունում «Beckman Coulter » կազմակերպության մենեջեր, կենսաբանական գիտությունների մագիստր Պատրիկ ՍաֆըԳինեկոլոգիայի ոլորտում հիվանդությունների 80%-ը հորմոնակախյալ են, ուստի մենք չենք կարող առանց հորմոնային թերապիայի: Մենք պետք է պատմենք ճշմարտությունը դրա անվտանգության, ռիսկերի մասին եւ ինչպես այն նշանակել՝ բացարձակ լավ ազդեցություն ունենալու համար, առանց վնասելու հիվանդայցելուին:

Չեխիայի Հանրապետությունում «Beckman Coulter » կազմակերպության մենեջեր, կենսաբանական գիտությունների մագիստր Պատրիկ Սաֆը խոսեց Հակամյուլլերյան հորմոնի մասին՝ ներկայացնելով դրա կիրառությունը:

–   Ներկայացրեք, խնդրեմ Ձեր այսօրվա թեմայի հրատապությունը:

–   Ես խոսել եմ Հակամյուլլերյան հորմոնի եւ կլինիկական պրակտիկայում դրա կիրառման մասին: Դա ձվարանային պաշարի շատ լավ ախտորոշիչ մարկեր է, այդ պատճառով լայնորեն կիրառվում է հատկապես արհեստական բեղմնավորման ժամանակ: Այդ ցուցիչը մշակվել է «Beckman Coulter» կազմակերպության կողմից եւ արդեն երկար տարիներ է, ինչ գործածվում է որոշակի ախտաբանությունների ախտորոշման եւ բուժման ժամանակ:

 

Ուշադրության կենտրոնում՝ կնոջ կյանքի որակի պահպանումը Ուշադրության կենտրոնում՝ կնոջ կյանքի որակի պահպանումը

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Ռումինիայում կկայանա iCREATE ամառային դպրոցը` նախատեսված հանրային առողջության ոլորտի համար
ԵՊԲՀ. Ռումինիայում կկայանա iCREATE ամառային դպրոցը` նախատեսված հանրային առողջության ոլորտի համար

Հարգելի ուսանողներ,

2024 թվականի հունիսի 17-22-ը Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքի համալսարանի...

ՀՀ ԱՆ. Մրցույթ` առողջապահության նախարարության կլինիկական փորձարկումների էթիկայի հանձնաժողովի անդամների ընտրության համար
ՀՀ ԱՆ. Մրցույթ` առողջապահության նախարարության կլինիկական փորձարկումների էթիկայի հանձնաժողովի անդամների ընտրության համար

Առողջապահության նախարարությունը հայտարարում է մրցույթ կլինիկական փորձարկումների էթիկայի հանձնաժողովի անդամ ընտրվելու համար...

2023 թվականից կրկնողաբար, «Հիպերտենզիվ խանգարումներով հղիների վարման ու ծննդալուծման ժամանակակից հայեցակետերը» թեմայով դասընթաց
2023 թվականից կրկնողաբար, «Հիպերտենզիվ խանգարումներով հղիների վարման ու ծննդալուծման ժամանակակից հայեցակետերը» թեմայով դասընթաց

2023 թվականից կրկնողաբար Երևանում (ԵՊԲՀ «Մանկաբարձության և գինեկոլոգիա»-ի թիվ 1 ամբիոն) տեղի կունենա «Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան»-ի կողմից կազմակերպվող...

Մայիսի 6-ից, 2024թ․, «Աուտոիմուն հիվանդությունները ընդհանուր բժշկական պրակտիկայում» թեմայով երկշաբաթյա դասընթաց
Մայիսի 6-ից, 2024թ․, «Աուտոիմուն հիվանդությունները ընդհանուր բժշկական պրակտիկայում» թեմայով երկշաբաթյա դասընթաց

ՀՀ առողջապահության նախարարի «20» ապրիլ 2022թ․ NO1643-Ա հրամանով հաստատված (28 կրեդիտ)՝ Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից կազմակերպվող․․․

ՀՀ ԱՆ. Էքստրեմալ ցածր քաշով անհաս նորածինների պարենտերալ սնուցում
ՀՀ ԱՆ. Էքստրեմալ ցածր քաշով անհաս նորածինների պարենտերալ սնուցում

Անհաս նորածինների բժշկական սպասարկումը և դեղապահովումն իրականացնելու համար առողջապահության նախարարությունն առաջին անգամ ձեռք է բերել...

ՀՀ ԱՆ. Կրծքագեղձի անվճար մամոգրաֆիկ հետազոտություն
ՀՀ ԱՆ. Կրծքագեղձի անվճար մամոգրաֆիկ հետազոտություն

Գյումրու, Ախուրյանի և Ամասիայի 50-69 տարեկան կանայք կարող են կրծքագեղձի ԱՆՎՃԱՐ սքրինինգային հետազոտություն անցնել շարժական մամոգրաֆի միջոցով...

ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակներ ավագ սերնդի համար
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակներ ավագ սերնդի համար

Վերսկսում ենք ավագ սերնդի համար ֆիզիկական ակտիվության խմբակները` Երևանի տարբեր վարչական շրջաններում...

16, 23, 30 ապրիլի․ 2024թ․, սՍեմինարների շարք «Արտասեռային հիվանդություններ և հղիություն» թեմայով. morevmankan.am
16, 23, 30 ապրիլի․ 2024թ․, սՍեմինարների շարք «Արտասեռային հիվանդություններ և հղիություն» թեմայով. morevmankan.am

Հարգելի գործընկերներ

Տեղեկացնում ենք, որ ՄՄԱՊԳՀԿ-ն կազմակերպում է  շարունակական սեմինարների շարք...

Ապրիլի 13-ին, 2024թ․, ԵՊԲՀ. Բժշկական բուհում կանցկացվի «Երևանյան VI դերմատոսկոպիական ընթերցումներ» միջազգային համաժողովը
Ապրիլի 13-ին, 2024թ․, ԵՊԲՀ. Բժշկական բուհում կանցկացվի «Երևանյան VI դերմատոսկոպիական ընթերցումներ» միջազգային համաժողովը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնի, պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի...

ՀՀ ԱՆ. Էլեկտրոնային դեղատոմս. հաճախ հնչող հարցեր (Մաս 3)
ՀՀ ԱՆ. Էլեկտրոնային դեղատոմս. հաճախ հնչող հարցեր (Մաս 3)

1. Արդյո՞ք անձնական տվյալների գաղտնիությունը չի խախտվում:

2. Ալերգիայի դեպքում, երբ անձի ինքնազգացողությունը կտրուկ վատանում է...

«Արմենիա» ՀԲԿ-ն աշխատանքի է հրավիրում. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ-ն աշխատանքի է հրավիրում. armeniamedicalcenter.am

«Արմենիա» ՀԲԿ-ն աշխատանքի է հրավիրում...

«Միկրոանգիոպաթիան պարզապես հիվանդություն չէ»․ Ալեքսանդր Մակացարիա. morevmankan.am
«Միկրոանգիոպաթիան պարզապես հիվանդություն չէ»․ Ալեքսանդր Մակացարիա. morevmankan.am

Մարտի 29-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում «Միկրոանգիոպաթիայի ֆենոմենի նշանակությունը մանկաբարձությունում...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Էլեկտրոնային դեղատոմսով դուրս գրվող դեղերի խմբերի անվանացանկ
ՀՀ ԱՆ. Էլեկտրոնային դեղատոմսով դուրս գրվող դեղերի խմբերի անվանացանկ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 15-ի թիվ 1080-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման...

Ովքե՞ր կարող են անվճար կամ արտոնյալ պայմաններով օգտվել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով տրամադրվող բժշկական օգնությունից. morevmankan.am
Ովքե՞ր կարող են անվճար կամ արտոնյալ պայմաններով օգտվել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով տրամադրվող բժշկական օգնությունից. morevmankan.am

Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով տրամադրվող բժշկական օգնությունից և սպասարկումից օգտվելու իրավունք ունեն...

ՄՌՏ հետազոտություն առավել շահավետ արժեքով. ultraimaging.am
ՄՌՏ հետազոտություն առավել շահավետ արժեքով. ultraimaging.am

ՄՌՏ հետազոտություն կատարելիս մեր կլինիկայում մենք միշտ ուշադիր լսում ենք ուղեգրող բժիշկների կարծիքները և մշտապես ձգտում ենք բարելավել մեր ծառայությունները...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ