Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առաջին նախաբժշկական օգնություն

Ստորին վերջույթի վնասվածքներ

Վերջույթների վնասվածքները ոսկրամկանային համակարգի ամենատարածված վնասվածքներն են։

Վերջույթների ցանկացած վնասվածքի դեպքում անմիջապես ցուցաբերվող առաջին օգնությունը կմեղմի ցավը, կթեթևացնի տուժածի վիճակը և կկանխի հետագա բարդությունները։ Վերջույթների վնասվածքների դեպքում առաջին օգնություն ցուցաբերելիս հետևեք ոսկրամկանային վնասվածքների ժամանակ ցուցաբերվող առաջին օգնության ընդհանուր քայլերին...

Կրծքավանդակի վնասվածքներ

Կրծքավանդակի վնասվածքների հետևանքով առաջացած մահացությունը շատ բարձր է և գլխի ու ողնաշարի վնասվածքներից հետո զբաղեցնում է երկրորդ տեղը։

Կրծքավանդակի վնասվածքները լինում են բաց և փակ։ Բաց վնասվածքները (երբ խախտված է մաշկի ամբողջությունը) առաջանում են, երբ որևէ առարկա (դանակ, հրազեն և այլն) ծակում է կրծքավանդակի պատը կամ, կողերը կոտրվելով, ներսից պատռում են մաշկը...

Որովայնի վնասվածքներ

Որովայնի ներքին օրգանները միայն հետևից են պաշտպանված ոսկրերով, հետևաբար խոցելի են։ Որովայնի վնասվածքները լինում են բաց կամ փակ։

Լյարդը և փայծաղn ունեն փխրուն կառուցվածք և շատ հարուստ են արյունատար անոթներով։ Գտնվելով որովայնի վերին մասում՝ նրանք որոշ չափով պաշտպանված են ստորին կողերով...

Կոնքի վնասվածքներ

Կոնքով անցնում են խոշոր արյունատար անոթներ ու նյարդեր։ Ներկոնքային օրգանները կողքերից և հետևից պաշտպանված են կոնքի ոսկրերով, իսկ առջևից՝ միայն որովայնի առաջային պատի մկաններով։ Կոնքի վնասվածքները կարող են ընդգրկել կոնքում գտնվող օրգանների վնասվածքները և կոնքոսկրերի կոտրվածքները։ Կոնքի վնասվածքները նույնպես լինում են բաց կամ փակ...

Տեղափոխություն

Տուժածին առաջին օգնություն ցանկալի է ցուցաբերել անմիջապես դեպքի վայրում։ Մինչև առաջին օգնության ցուցաբերումը տուժածին տեղափոխելով՝ դուք կարող եք նրան լրացուցիչ վնասվածքներ պատճառել։ Սակայն երբեմն լինում են դեպքեր, երբ դուք ստիպված եք տեղափոխել տուժածին։ Տեղափոխելով տուժածին առանց համապատասխան պատրաստվածության՝ դուք կարող եք վնասել և՛ ձեզ, և՛ նրան։ Այս գլխում դուք կսովորեք, թե ինչպես ապահով տեղափոխել տուժածին՝ առանց ձեզ կամ նրան վտանգի ենթարկելու...

Պատահարներ ջրում

Ջրում պատահարներ կարող են տեղի ունենալ լողալիս, նավակով զբոսնելիս, ձկնորսության ժամանակ, նույնիսկ լոգանք ընդունելիս: Մարդը կարող է ջրահեղձ լինել՝ ակամա ջրի մեջ ընկնելով։ Օրինակ՝ ջրին մոտ գտնվելով, նա կարող է սայթաքել, ընկնել ջրի մեջ և չիմանալ ինչ անել։ Այս գլխում դուք կսովորեք որոշ տարրական հմտություններ, որոնք օգտակար կլինեն ջրում տեղի ունեցող դժբախտ պատահարների դեպքում...

Ջրհեղեղ

Ջրհեղեղը գետերում և ջրավազաններում ջրի մակարդակի բարձրացման հետևանքով որոշակի տարածքի ջրածածկումն է։ Սովորաբար ջրհեղեղների պատճառ լինում են ջրամբարների փլուզումը, հորդառատ անձրևները, ձյան և սառույցի հալոցքը։
Եթե դուք ապրում եք հնարավոր ջրհեղեղի գոտում, ապա կարևոր է գիտենալ ձեր բնակավայրի տեղանքը, հնարավոր ջրհեղեղի դեպքում փախուստի անվտանգ ճանապարհները և վայրերը...

Ծննդաբերություն

Հղիությունը և ծննդաբերությունն ինքնին արտակարգ իրավիճակ չեն հանդիսանում։ Հազարավոր մանկիկներ ծնվում են առանց որևէ բարդությունների, նույնիսկ այն տեղերում, որտեղ բժշկական օգնությունն անհասանելի է։ Խոսքը նորմալ ընթացող հղիության ու ծննդաբերության մասին է։ Եթե հղիությունն ընդհատվի կամ ծննդաբերությունն ինչ-ինչ պատճառով տեղի ունենա բժշկական հիմնարկից դուրս, ապա անհրաժեշտ է առաջին օգնություն ցուցաբերել...

Հեպատիտ B

Հեպատիտ B-ն վիրուսային վարակ է, բնորոշվում է լյարդի ծանր բորբոքումով, և հիվանդության հիմնական նշանը հաճախ լինում է դեղնուկի առաջացումը։ Դեղնուկը մաշկի և լորձաթաղանթների դեղին գունավորումն է։ Հիվանդությունը հարուցող վիրուսը փոխանցվում է արյան միջոցով, այսինքն կանխարգելիչ միջոցառումների չպահպանման դեպքում...

ՄԻԱՎ (HIV) վարակ

ՄԻԱՎ (Մարդու իմուն անբավարարության վիրուսային) վարակը հարուցվում է իմուն անբավարարության վիրուսի կողմից, որն ախտահարում և թուլացնում է մարմնի իմուն (անընկալ) համակարգը, կտրուկ բարձրացնում է մարմնի ընկալունակությունը տարբեր վարակների և չարորակ ուռուցքների նկատմամբ...

Հերպես

Հերպեսը վիրուսային վարակ է, որի հարուցիչը, մի անգամ մարմին ներթափանցելով, գոյատևում է այնտեղ մարդու ամբողջ կյանքի ընթացքում և դրսևորվում մարմնի դիմադրողականության անկման ժամանակ (գրիպ, մրսածության հիվանդություններ, ՄԻԱՎ՝ մարդու իմուն անբավարարության վիրուսային վարակ և այլն)...

Փայտացում

Փայտացումը վարակիչ հիվանդություն է, որը բնորոշվում է նյարդային համակարգի ախտահարումով և դրսևորվում է հիմնականում ջղաձգումների նոպաներով։ Հիվանդության հարուցիչը լայն տարածված է շրջապատող միջավայրում և երկար ժամանակ կարող է պահպանվել հողում...

Քթի վնասվածքներ

Քթի վնասվածքները սովորաբար հետևանք են բութ առարկայի հարվածի։ Դրանք հաճախ ուղեկցվում են քթից արյունահոսությամբ։ Քթից արյունահոսության ժամանակ ցուցաբերվող օգնությունը տե'ս` "Արյունահոսություններ"։ Քթի կոտրվածքի դեպքում վնասվածքի վրա տեղադրեք սառը թրջոց և ահազանգեք շտապ օգնություն...

Կատաղություն

Կատաղությունը տաքարյուն կենդանիների և մարդու վարակիչ հիվանդություն Է, որն ախտահարում Է կենտրոնական նյարդային համակարգը և ի վերջո բերում մահվան։

Հարուցիչը վիրուս Է, որը գտնվում Է հիվանդ կենդանու թքի մեջ և փոխանցվում է կծած կամ միայն թքոտված վերքերով...

Պարանոցի վնասվածքներ

Պարանոցի փափուկ հյուսվածքների վնասվածքները կարող են հանգեցնել ուժեղ արյունահոսության և այտուցի, ինչը կարող է շնչուղիների խցանման պատճառ դաոնալ։ Պետք է միշտ նկատի ունենալ, որ պարանոցի վնասվածքները կարող են ուղեկցվել ողնաշարի վնասվածքներով։ Դադարեցրեք ցանկացած արտաքին արյունահոսություն՝ վերքի վրա ուղղակի ճնշում գործադրելով կամ համապատասխան սեղմման կետը սեղմելով։ Արգելվում է ճնշում գործադրելիս սեղմել զույգ քնային զարկերակները միաժամանակ...

Մալարիա

Մալարիան վարակիչ հիվանդություն է, որն ընթանում Է պարբերաբար կրկնվող դողէրոցքի նոպաներով։ Փոխանցվում է հատուկ տեսակի մոծակների միջոցով։ Մոծակը հիվանդ մարդուն կծելով՝ վարակվում Է, որոշակի ժամանակ անց դառնում Է մարդու համար վարակիչ և առողջ մարդուն կծելով՝ վարակում։ Հայաստանում այդ մոծակները տարածված են մի քանի շրջաններում և հատկապես Արարատի մարզում, որտեղ շատ են ճահճուտները և ջրականգերը (մոծակների բազմացումը տեղի Է ունենում կանգնած ջրերում)...

Վարակիչ հիվանդություններ և վարակի կանխարգելում

Դարեր շարունակ այնպիսի վարակիչ հիվանդություններ, ինչպիսիք են ժանտախտը, խոլերան, մալարիան, որովայնային տիֆը, մարդկությանը պատճառել են մեծագույն տառապանքներ։ Սակայն, նույնիսկ այսօր, գիտության և բժշկության առաջընթացի պայմաններում, վարակիչ հիվանդությունները չեն կորցրել իրենց արդիականությունը։ Հատկապես վերջին տարիներին, երբ ի հայտ եկավ քսաներորդ դարի ժանտախտը՝ ՄԻԱՎ վարակը։ Օրեցօր նորից գլուխ են բարձրացնում տուբերկուլյոզը (պալարախտը), մալարիան, հեպատիտ B–ն...

Հրդեհներ շինություններում

Մեծ շինություններում բռնկված հրդեհը շատ արագ կարող է տարածվել։ Եթե բարձրահարկ շենքում հրդեհ է բռնկվել, և դուք համոզված չեք, որ կարող եք կրակմարիչով հանգցնել այն, շտապ ահազանգեք հատուկ վթարային ծառայություն (հրշեջ ծառայություն` 01) և հնարավորինս արագ բոլորին դուրս բերեք այրվող շենքից...

Բռնության հետ կապված իրավիճակներ

Գտնվելով բռնության հետևանքով ստեղծված արտակարգ իրավիճակում՝ դուք պետք է գործեք այնպես, որ ապահովեք ձեր, տուժածի և մյուս անձանց անվտանգությունը։ Մի՛ մոտեցեք, եթե դեպքի վայրը վտանգավոր է։ Եթե դեպքի վայրն անվտանգ է, ցուցաբերեք համապատասխան օգնություն, սակայն առանց անհրաժեշտության ձեռք մի՛ տվեք իրերին։ Հետաքննության համար այդ իրերը կարևոր նշանակություն ունեն։

Եթե տուժածը զինված է, մի՛ մոտեցեք նրան։ Մնացեք հանգիստ, մի՛ վիճեք նրա հետ։ Աշխատեք լսել, թե ինչ է ասում նա։ Փորձեք հասկանալ և հանգստացնել նրան...

Բերանի և ատամների վնասվածքներ

Բերանի և ատամների վնասվածքների դեպքում առաջին հերթին պետք է ապահովեք շնչուղիների անցանելիությունը, քանի որ նման վնասվածքները կարող են շնչառական բարդությունների պատճառ հանդիսանալ։ Օրինակ՝ հնարավոր է տուժածի շնչուղիների խցանում...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ Ստոմատոլոգիա Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Loading...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ