Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առաջին նախաբժշկական օգնություն

Վիրակապեր, վիրակապական նյութեր

Տարբեր իրավիճակներում տուժածին օգնություն ցուցաբերելիս կարող է առաջանալ վիրակապման անհրաժեշտություն։ Ճիշտ և հմուտ վիրակապումը նպաստում Է տուժածի վիճակի բարելավմանը և կանխում վնասվածքի անցանկալի բարդությունները...

Արյունահոսություններ

Տարբեր վնասվածքների և հանկարծահաս հիվանդագին վիճակների հետևանքով կարող է սկսվել արտաքին կամ ներքին արյունահոսություն։ Առօրյա կյանքում հաճախ հանդիպող փոքր վնասվածքներն ուղեկցվում են թույլ արյունահոսությամբ, որը սովորաբար հեշտությամբ դադարեցվում է և չի պահանջում բժշկական միջամտություն։ Ուժեղ արյունահոսությունը կյանքին սպառնացող վիճակ է, և անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել այն...

Շոկ

Մարդու մարմինը միշտ արձագանքում է արտաքին տարբեր ազդակներին՝ հիվանդություններին, վնասվածքներին՝ փորձելով համակշռել նրանց ազդեցությունը։ Երբ մարմինը ի վիճակի չի լինում անել այդ, զարգանում է կյանքին սպառնացող վիճակ՝ շոկ։ Շոկ բառը ծագում է անգլերեն «shock» բառից, որը նշանակում է հարված, ցնցում...

Փափուկ հյուսվածքների վնասվածքներ

Մարդու ամենօրյա գործունեության ընթացքում հաճախ են պատահում փափուկ հյուսվածքների տարբեր տեսակի վնասվածքներ։ Փափուկ հյուսվածքների վնասվածքներ առավել հաճախ ստանում են փոքր տարիքի երեխաները։ Չափահասները նույնպես կարող են ստանալ փափուկ հյուսվածքների վնասվածքներ աշխատանքի ժամանակ, սպորտով զբաղվելիս և այլն։ Բարեբախտաբար, այս վնասվածքները մեծամասամբ փոքր են լինում և առանձնահատուկ վտանգ չեն ներկայացնում։ Սակայն հնարավոր են նաև լուրջ վնասվածքներ, որոնք պահանջում են շտապ բժշկական միջամտություն...

Բրոնխիալ ասթմայի նոպա

Բրոնխիալ ասթման հիվանդություն է, որի դեպքում պարբերաբար առաջանում են շնչառական ուղիների մկանների կծկում, լորձաթաղանթի այտուց և առատ լորձարտադրություն, որի հետևանքով դժվարանում է տուժածի շնչառությունը, հատկապես արտաշնչումը (բրոնխիալ ասթմայի նոպա)։ Տուժածը չի կարողանում ազատ արտաշնչել, օդը մնում է թոքերում, և առաջանում է շնչահեղձություն։
Ասթմայի նոպայի զարգացմանը կարող են նպաստել տարբեր գործոններ, ինչպիսիք են...

Ցածր ջերմաստիճանի ազդեցությունը մարդու մարմնի վրա

Ցածր ջերմաստիճանի ազդեցության հետևանքով կարող է առաջանալ մարմնի սահմանափակ հատվածների վնասում՝ ցրտահարում կամ մարմնի ընդհանուր սառեցում...

Այրածքներ

Մարդու ամենօրյա գործունեության ընթացքում հաճախ են հանդիպում տարբեր տեսակի և աստիճանի այրվածքներ։ Այրվածքները կարող են վարակի, ջրազրկման, շոկի պատճառ հանդիսանալ։ Այրվածքները նաև շատ ցավոտ են, հաճախ հաշմող և այլանդակող։ Այրվածքները կարելի է կանխել՝ հետևելով պարզ նախազգուշական միջոցառումների...

Կաթված

Կաթվածը դեպի գլխուղեղի որևէ հատված արյան հոսքի ընդհատման հետևանքով գլխուղեղի այդ հատվածի բջիջների վնասումն է։ Սովորաբար կաթվածի պատճառ հանդիսանում է գլխուղեղի անոթների խցանումը կամ նրանց պատի վնասումը: Կաթվածը կարող է զարգանալ շատ արագ կամ աստիճանաբար։ Տուժածի մոտ կարող են ի հայտ գալ ստորև բերված նշաններից մի քանիսը կամ բոլորը...

Ուշագնացություն

Ուշագնացությունը գլխուղեղի արյունամատակարարման կարճատև նվազման հետևանքով զարգացող գիտակցության կորուստն է։ Ուշագնացությունը կարող է առաջանալ ցավից, երկարատև կանգնած մնալուց, գերլարվածությունից, հուզական ուժեղ ցնցումից, դիրքի կտրուկ փոփոխությունից, օրինակ՝ նստած կամ պառկած դիրքից կտրուկ կանգնելու դեպքում։ Սակայն երբեմն այն կարող է և լուրջ հիվանդության հետևանք լինել...

Ցնցումային նոպաներ

Վնասվածքի, հիվանդության, տենդի, վարակի, թույների ազդեցությունից գլխուղեղի էլեկտրական ակտիվությունը կարող Է դառնալ անկանոն։ Դա հանգեցնում է նրա գործունեության խանգարմանը և արտահայտվում Է տարբեր ձևի և հաճախականության ցնցումային նոպաներով։ Ցնցումային նոպան վիճակ Է, որն ուղեկցվում Է մկանների անկառավարելի կծկումներով և գիտակցության խանգարումներով...

Առաջին օգնության վերաբերյալ հարցեր ու պատասխաններ

Հարցերը նախատեսված են ստուգելու, թե ինչքանո՞վ եք պատրաստ պատահարների դեպքում ցուցաբերելու առաջին օգնություն: Պատասխանները որոշելուց հետո, Դուք կարող եք ստուգել այն հարցաշարի ավարտից հետո տեղադրված պատասխանների միջոցով...

Շաքարախտ

Մարմնի նորմալ գործունեության համար բջիջներին հարկավոր է էներգիա, որի աղբյուրը շաքարն է: Սակայն շաքարն ինքնուրույն չի կարող արյունից անցնել բջիջներ։ Շաքարի ներթափանցմանը բջիջների մեջ նպաստում է ինսուլին հորմոնը, որն արտադրվում է ենթաստամոքսային գեղձում...

Սուր որովայն

Սուր որովայնը որովայնի խոռոչի օրգանների վնասվածքների կամ բորբոքման հետևանքով սկսված հիվանդագին վիճակն է, որի դեպքում տուժածը կարիք ունի անհետաձգելի վիրաբուժական միջամտության։ Սուր որովայնի պատճառ կարող են հանդիսանալ...

Օղակված ճողվածք

Ճողվածքը ներորովայնային ճնշման բարձրացման հետևանքով որովայնի պատի թույլ տեղերից ներքին օրգանների արտանկումն է մաշկի տակ։ Ճողվածքը կազմված է ճողվածքապարկից, նրա պարունակությունից և դրունքից։ Ճողվածքապարկը որովայնի պատի դուրս ցցված մասն է։ Ճողվածքի պարունակությունը նրա մեջ արտանկած ներքին օրգաններն են՝ օրինակ աղիների գալարներ, որովայնամզի մաս, միզապարկ և այլն։ Դրունքն օղաձև անցք է, որով ներքին օրգանները դուրս են գալիս ճողվածքապարկի մեջ...

Սննդային թունավորումներ

Որոշ թույներ մարդու մարմին ներթափանցում են սննդի հետ։ Սննդային թունավորումներն իրենց հերթին բաժանվում են երկու տեսակի՝ մանրէային և քիմիական թունավորումներ։

Սննդային մանրէային թունավորումների դեպքում ախտածին մանրէնե­րը, որոնք գտնվում են սննդում, արտադրում են թունավոր նյութեր (տոք­սիններ)։ Մթերքները, որոնց ընդունումից հետո ավելի հաճախ են հանդիպում մանրէային թունավորումներ, հետևյալն են՝ ապխտած միսը, երշիկը, ձկնեղենը, կաթնամթերքը, ձուն, տնային պայմաններում պատրաստված պահածոները և այլն...

Օձերի կծածներ

Հայաստանում հանդիպող թունավոր օձերը

Հայաստանում հանդիպում են 21 տեսակի օձեր, որոնցից թունավոր են իժերի ընտանիքին պատկանող 4 տեսակները։ Դրանք են...

Կարիճների խայթոցներ

Հայաստանում հանդիպում են երեք տեսակի կարիճներ՝ դեղին, սև և խայտաբղետ։ Այս տեսակների կարիճների խայթոցները մահացու չեն մարդու համար։ Մահացության դեպքերը հիմնականում կապված են սուր ալերգիկ ռեակցիաների հետ։ Կարիճները տարածված են տափաս­տանային, լեռնատափաստանային և կիսաանապատային գոտիներում։ Կարիճները խայթում են հիմնականում մայիս-հոկտեմբեր ժամանակահատվածում...

Միջատների խայթոցներ

Մեղուների, իշամեղուների և այլ միջատների խայթոցները բավականին ցավոտ են։ Բացի այդ, նրանք կարող են լուրջ վտանգ ներկայացնել ալերգիա ունեցող որոշ անձանց կյանքի համար։ Ավելի վտանգավոր են խայթոցները, որոնք տեղակայված են մարդու բերանի խոռոչում կամ նրա շուրջը, որովհետև այդ դեպքում զարգանում է վերին շնչուղիների այտուց և շնչառության խիստ դժվարացում...

Ոսկրամկանային համակարգի վնասվածքներ

Հազարավոր մարդիկ, անկախ տարիքից, կենցաղային պայմաններում, աշխատանքի, մարզվելու կամ խաղի ժամանակ վնասում են մկանները, հոդերը, ոսկրերը։ Այս վնասվածքները հիմնականում անփութության և անզգույշ շարժումների հետևանք են։
Թեև ոսկրամկանային վնասվածքները ցավոտ են, դրանք հազվադեպ են մարդու կյանքին անմիջական վտանգ սպառնում։ Սակայն ժամանակին օգնություն չցուցաբերելու դեպքում դրանք կարող են լուրջ հետևանքներ ունենալ և նույնիսկ հաշմանդամության ու մահվան պատճառ դառնալ...

Վերին վերջույթների վնասվածքներ

Վերջույթների վնասվածքները ոսկրամկանային համակարգի ամենատարածված վնասվածքներն են։

Վերջույթների ցանկացած վնասվածքի դեպքում անմիջապես ցուցաբերվող առաջին օգնությունը կմեղմի ցավը, կթեթևացնի տուժածի վիճակը և կկանխի հետագա բարդությունները։ Վերջույթների վնասվածքների դեպքում առաջին օգնություն ցուցաբերելիս հետևեք ոսկրամկանային վնասվածքների ժամանակ ցուցաբերվող առաջին օգնության ընդհանուր քայլերին...

Loading...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ