Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ախտորոշում

Լաբորատոր ախտորոշիչ ծառայության կազմակերպումը «Արաբկիր» ԲՀ-ում. arabkirjmc.am

Լաբորատոր ախտորոշիչ ծառայության կազմակերպումը «Արաբկիր» ԲՀ-ում. arabkirjmc.am

Մեր զրուցակիցն է «Արաբկիր» ԲՀ լաբորատոր ծառայության ղեկավար, կ.գ.թ. Մարինե Հովսեփյանը:

 

–   Ի՞նչ բաժիններից է բաղկացած լաբորատորիան:

–   Լաբորատորիան բաղկացած է արյունաբանական, կենսաքիմիական, իմունաբանական, վիրուսաբանական,  մանրէաբանական...## և նորածնային սքրինինգի բաժիններից:

–   Ովքե՞ր կարող են օգտվել լաբորատորիայի ծառայություններից:

–   Մեզ մոտ իրականացվող բոլոր ծառայություններից կարող է օգտվել յուրաքանչյուր անձ, տարիքային կամ որևէ այլ սահմանափակումներ չկան: Գործում են հիվանդանոցային և արտահիվանդանոցային ծառայություններ: Լաբորատորիայից կարող են օգտվել ինչպես ուղեգրված, այնպես էլ առանց ուղեգրի պացիենտներ: Վերջիններս լաբորատոր ախտորոշիչ հետազոտություններն անցնում են համապատասխան մասնագետների հետ խորհրդակցելուց հետո կամ ըստ առկա գանգատների:

 

–   Ի՞նչ առանձնահատուկ հետազոտություններ է իրականացնում լաբորատորիան:

–   Հայաստանում ծնված բոլոր նորածինների մոտ սքրինինգային լաբորատորիայում իրականացվում են երկու խնդրահարույց բնածին հիվանդությունների ախտորոշման համար կարևոր հետազոտություններ: Խոսքը բնածին հիպոթիրեոզ և ֆենիլկետոնուրիա հիվանդությունների մասին է: Այս երկու հիվանդությունները ժամանակին չախտորոշելու և չբուժելու դեպքում այդ երեխաների մոտ զարգանում են ֆիզիկական և մտավոր հետամնացություն: Մեր լաբորատորիայում բնածին հիպոթիրեոզի սքրինինգային հետազոտություններն իրականացվում են 2005 թվականից, որը սկզբնական շրջանում ներդրվել էր միայն Երևան քաղաքի ծննդատներում, այնուհետև տարածվել է նաև Հայաստանի բոլոր մարզերի ծննդատներում: 2016 թվականից այդ ծրագիրը կյանքի է կոչվել նաև Լեռնային Ղարաբաղում, իսկ 2018 թվականից իրականացնում ենք նաև ֆենիլկետոնուրիայի հետազոտությունները:

–   Սքրինինգային ծրագրերի հետ կապված ի՞նչ վիճակագրական տվյալներ կարող եք ներկայացնել:

–   Բնածին հիպոթիրիոզը, միջին վիճակագրական տվյալներով, հայտնաբերվում է յուրաքանչյուր 4000 երեխայից 1-ի, իսկ ֆենիլկետոնուրիայի դեպքում` 8000 երեխայից 1-ի մոտ:

–   Ինչպե՞ս է կազմակերպվում սքրինինգային ծրագրերի իրականացման արդյունքում հայտնաբերված հիվանդների բուժումն ու հսկողությունը:

–   Արյան նմուշները երեխայի կրունկից վերցնում են ծննդատանը և ուղարկում մեր լաբորատորիա: Եթե մենք ստանում ենք հետազոտությունների բարձր ցուցանիշներ, ապա երեխային և մորը հրավիրում ենք մեզ մոտ` կատարելու երակային արյան կրկնակի հետազոտություն: Հիվանդության հաստատման համար իրականացվում է մանկական ներզատաբանի խորհրդատվություն, ով նշանակում է բուժումը և սահմանում  դիսպանսեր հսկողություն: Հսկողության շրջանակում մեր լաբորատորիայում արյան մեջ պարբերաբար որոշվում է թիրեոիդ խթանող հորմոնի կոնցենտրացիան, որի հիման վրա էլ վերահսկում է երեխայի վիճակը. ինչպե՞ս է հիվանդությունը զարգանում, արդյո՞ք ծնողը դեղահաբը ժամանակին է տալիս երեխային և այլն:

–   Ինչքա՞ն երկար են երեխաները բուժվում և մնում հստողության տակ. հիվանդության կանխորոշումը:

–   Քանի որ հիվանդությունը բնածին է և պայմանավորված է համապատասխան հորմոնի անբավարար արտադրությամբ, այս երեխաները մինչև 18 տարեկան դառնալը  պետք է գտնվեն մեր հսկողության տակ: Քանի որ հիվանդության առաջին դեպքը մեզ մոտ հայտնաբերվել է 2006 թ., ուստի  չափահաս դառնալուց հետո հիվանդության վարման նախադեպ Հայաստանում դեռևս չունենք:

–   Ինչպե՞ս է իրականացվում հետազոտությունների որակի վերահսկումը:

–   Մեր լաբորատորիան մասնակցում է հետազոտությունների որակի վերահսկման միջազգային RIQAS ծրագրին, որն իրականացվում է որակի վերահսկման միջազգային կազմակերպության կողմից` Անգլիայում: Յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ անհայտ կոնցենտրացիայով նմուշների  հետազոտության արդյունքներն առցանց ուղարկում ենք RIQAS ծրագրի մեր լաբորատոր կոդին: Յուրաքանչյուր հետազոտական փուլ ավարտվելուց հետո վերահսկման միջազգային կազմակերպության կողմից վերլուծվում են լաբորատորիայի կողմից կատարված հետազոտությունների արդյունքները:  Եթե դրանք համապատասխանում են վերստուգիչ ցուցանիշներին, ապա նրանց կողմից տրամադրվում է հավաստագիր:

–   Ի՞նչ մեխանիզմով են վերապատրաստվում լաբորատորիայի աշխատակիցները:

–   Ինքս, որպես ծառայության ղեկավար, բազմիցս վերապատրաստվել եմ Շվեյցարիայի, Բելգիայի, Ֆրանսիայի և այլ եվրոպական երկրների համալսարանական հիվանդանոցների լաբորատորիաներում: Տարվա մեջ մի քանի անգամ մասնակցում եմ կոնֆերանսների, վեհաժողովների, սենիմարների  և թրեյնինգների: Ստացածս գիտելիքները փոխանցում եմ մյուս աշխատակիցներին: Նրանք պարբերաբար մասնակցում են շարունակական կրթության  դասընթացներին: Հարկ եմ համարում նշել, որ մեր լաբորատորիայի աշխատակիցների գիտելիքների ներուժը շատ բարձր է և դա միայն իմ անձնական կարծիքը չէ: Մեր կատարած աշխատանքով ձգտում ենք հնարավորին համապատասխանել եվրոպական չափանիշներին:

Սկզբնաղբյուր. arabkirjmc.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Էլեկտրոնեյրոմիոգրաֆիա ԷՆՄԳ. nairimed.com
Էլեկտրոնեյրոմիոգրաֆիա ԷՆՄԳ. nairimed.com

Էլեկտրոնեյրոմիոգրաֆիան (ENMG) նյարդերի, նյարդամկանային հաղորդականոսւթյան և մկանների լիարժեք ֆունկցիանալ աշխատանքի ուսումնասիրման մեթոդ է, որը լայնորեն կիրառվում է...

Նյարդաբանություն
Ի՞նչ հետազոտություններ են իրականացվում Բժշկական գենետիկայի կենտրոնում. cmg.am
Ի՞նչ հետազոտություններ են իրականացվում Բժշկական գենետիկայի կենտրոնում. cmg.am

ԱՀԿ-ի տվյալներով` կոլորեկտալ քաղցկեղը մեծահասակների մոտ ամենահաճախ հանդիպողներից է։ Հաստ աղիքի, ուղիղ աղիքի...

Արյուն կղանքում. armeniamedicalcenter.am
Արյուն կղանքում. armeniamedicalcenter.am

Կղանքի մեջ արյան առկայությունը տագնապալի ախտանշան է, որը մի շարք վտանգավոր ախտաբանությունների առաջին նշաններից է...

Ցավ ձախ ենթակողում. armeniamedicalcenter.am
Ցավ ձախ ենթակողում. armeniamedicalcenter.am

Ձախ ենթակողում, երբեմն, ի հայտ են գալիս տհաճ զգացողություններ, որը հաճախ անցնում է 10-15 րոպեից:  Ոմանց մոտ այն մշտական է և խանգարում է լիարժեք կյանքին...

Թերապիա
Հոդերի ՄՌՏ հետազոտություն. հարցազրույց Նունե Սարգսյանի հետ. armeniamedicalcenter.am
Հոդերի ՄՌՏ հետազոտություն. հարցազրույց Նունե Սարգսյանի հետ. armeniamedicalcenter.am

Որքանո՞վ է հոդերի ՄՌՏ հետազոտությունն ախտորոշիչ հոդերի ախտաբանության ժամանակ։

ՄՌՏ հետազոտությունը հոդերի համար վերջնական ախտորոշիչ...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Քաղցկեղ. գենետիկ հետազոտությունների կարևորությունն ու նշանակությունը. cmg.am
Քաղցկեղ. գենետիկ հետազոտությունների կարևորությունն ու նշանակությունը. cmg.am

Գենետիկ հետազոտությունները երկու գլխավոր նպատակ են հետապնդում...

Գենետիկա Ուռուցքաբանություն
Գլխի ՄՌՏ հետազոտություն. հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am
Գլխի ՄՌՏ հետազոտություն. հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am

Գլխի ո՞ր հիվանդությունների դեպքում է իրականացվում ՄՌՏ։

ՄՌՏ իրականացվում է գլխի ցանկացած փոփոխությունների դեպքում, եթե այն ոչ ոսկրային բնույթի է...

Նյարդաբանություն
ՄՌՏ մանկական ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Թերեզա Հովհաննիսյանի հետ. armeniamedicalcenter.am
ՄՌՏ մանկական ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Թերեզա Հովհաննիսյանի հետ. armeniamedicalcenter.am

Որքա՞ն ժամանակ է, ինչ «Արմենիա» ՀԲԿ-ում գործում է ՄՌՏ մանկական ծառայությունը։

Մանկական ՄՌՏ-ծառայությունը “Արմենիա” ՀԲԿ-ում սկսել է գործել 2023 թվականի...

Առողջ երեխա
ՄՌՏ-ն կլաուստրոֆոբիայի ժամանակ. armeniamedicalcenter.am
ՄՌՏ-ն կլաուստրոֆոբիայի ժամանակ. armeniamedicalcenter.am

Մագնիսա-ռեզոնանսային շերտագրությունն անհրաժեշտ հետազոտություն է բժշկության տարբեր ասպարեզներում: Սակայն այն ունի նաև բացարձակ և հարաբերական հակացուցումներ, որոնցից...

Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա ՄՌՏ. հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am
Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա ՄՌՏ. հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am

Արմենիա ՀԲԿ-ում առկա մագնիսառեզոնանսային տոմոգրաֆի (ՄՌՏ) առավելություններից է դիֆուզիայի ռեժիմի անձայն լինելը՝ ախտորոշման գործընթացի որոշ չափով դանդաղելու արդյունքում: Կարևոր է նաև...

Որովայնի և փոքր կոնքի օրգանների ՄՌՏ․ հարցազրույց ռադիոլոգ Գայանե Կիրակոսյանի հետ. armeniamedicalcenter.am
Որովայնի և փոքր կոնքի օրգանների ՄՌՏ․ հարցազրույց ռադիոլոգ Գայանե Կիրակոսյանի հետ. armeniamedicalcenter.am

ՄՌՏ օգնությամբ որովայնի և կոնքի խոռոչի ի՞նչ ախտաբանություններ են հետազոտվում։

Որովայնի և փոքր կոնքի ՄՌՏ իրականացվում է լյարդի, լեղուղիների, երիկամների...

ՄՌՏ, թե՞ կոլոնոսկոպիա. armeniamedicalcenter.am
ՄՌՏ, թե՞ կոլոնոսկոպիա. armeniamedicalcenter.am

Ուռուցքային հիվանդությունների հայտնաբերման մեջ հաճախությամբ առաջնային տեղ է գրավում կոլորեկտալ քաղցկեղը: Այն հիմնականում ձևավորվում է պոլիպների առաջացման տեղում՝ նրանց բջջային ձևափոխման հետևանքով...

Արտաքին շնչառության ֆունկցիա․ հարցազրույց թոքաբան, բրոնխոսկոպիստ Նարինե Մադունցի հետ. armeniamedicalcenter.am
Արտաքին շնչառության ֆունկցիա․ հարցազրույց թոքաբան, բրոնխոսկոպիստ Նարինե Մադունցի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ  ԱՇՖ (արտաքին շնչառության ֆունկցիա) հետազոտությունը։

ԱՇՖ-հետազոտությամբ որոշվում է արտաքին շնչառության վենտիլիացիոն գործունեությունը...

Շնչառական համակարգ
Կարիոտիպի շեղումներ` բջջագենետիկական հետազոտություններ. cmg.am
Կարիոտիպի շեղումներ` բջջագենետիկական հետազոտություններ. cmg.am

Ո՞ր դեպքերում է անհրաժեշտ  հետազոտել  կարիոտիպը


Կարիոտիպի ուսումնասիրության համար կան ընդունված ցուցումներ...

Գենետիկա
Կարիոտիպի շեղումներ` բջջագենետիկական հետազոտություններ.
Կարիոտիպի շեղումներ` բջջագենետիկական հետազոտություններ.

Բնածին արատների, անպտղության, կրկնվող վիժումների ախտորոշուման համար նախապատվությունը տրվում է բջջագենետիկական հետազոտություններին, որոնք ներառում են հետևյալ թեստերը...

Գենետիկա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ