Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ախտորոշում

Ուլտրաձայնային հետազոտություն. հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com

Ուլտրաձայնային հետազոտություն. հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com

1.  Ի՞նչ է ուլտրաձայնային հետազոտությունը (ՈՒՁՀ):

ՈՒՁՀ-ն ոչ ինվազիվ ռադիոլոգիական հետազոտություն է, որի ժամանակ ուլտրաձայնային ալիքների օգնությամբ հետազոտվում են հիվանդի ներքին օրգանները` մարսողական, միզասեռական համակարգը, փոքր կոնքի օրգանները, վահանաձև գեղձը, լիմֆատիկ հանգույցները, թքագեղձերը, փափուկ հյուսվածքները, հոդերը, հոդերը և նյարդերը:

2.   Որքանո՞վ է առողջության համար ՈՒՁՀ-ն վտանգավոր:

 ՈՒՁՀ-ն  վտանգավոր չէ առողջության համար, քանի որ այս հետազոտության հիմքում ընկած են ուլտրաձայնային ալիքները, որոնք չեն վնասում հիվանդին:

3.   ՈՒՁՀ-ն ցավո՞տ է:

Հետազոտությունը ցավոտ չէ:

4.   ՈՒՁ հետազոտության ժամանակ կիրառվու՞մ է էլեկտրամագնիսական ճառագայթում:

Ոչ: Այստեղ օգտագործվում են միայն ուլտրաձայնային ալիքներ:

5.   ՈՒՁՀ ի՞նչ տեսակներ կան:

Կան ՈՒՁ հետազոտության երկչափ, եռաչափ և քառաչափ տեսակները, դոպլեր, դուպլեքս հետազոտություններ:

6.  Ի՞նչ է երկչափ՝ 2D, եռաչափ՝ 3D և քառաչափ՝ 4D ՈՒՁՀ-ն:

Երկչափը` 2D ՈՒՁՀ-ն ծավալային է, պատկերը ստացվում է հարթ` սև և սպիտակ:

Եռաչափի՝ 3D-ի ժամանակ, հետազոտությունը ծավալային է՝ օրգանը կամ հյուսվածքը հետազոտվում է իր խորությամբ, լայնությամբ և երկարությամբ: Պատկերներն այս դեպքում գունավոր են:

Քառաչափը՝ 4D-ն այն  3D  ՈՒՁՀ-ն է, որին գումարվում է ժամանակը, այսինքն 4դեպքում օրգանի վիճակը դինամիկ դիտվում է ընտրած ժամանակահատվածում և, անհրաժեշտության դեպքում, ֆիքսում պատկերը, տեսագրվում 3D և 4D  հիմնականում օգտագործվում են մանկաբարձության մեջ և մեծ դեր ունեն պտղի բնածին արատների հայտնաբերման գործում: Դուպլերի և դուպլեքսի ժամանակ հետազոտվում են երակները և զարկերակները:

7.  Ո՞ր տարիքից կարելի է ՈՒՁ հետազոտություն կատարել:

Այս հետազոտության համար տարիքային սահմանափակում չկա, հետազոտվում են նույնիսկ նորածինները


8.   ՈՒՁ հետազոտություն անցնելու համար բժշկի ուղեգիրը պարտադի՞ր է:

ՈՒՁ հետազոտության դիմելիս բժշկի ուղեգիրը պարտադիր չէ:

9.   Ինչպե՞ս պատրաստվել ՈՒՁ հետազոտության:

Հիմնականում պահանջվում է ներկայանալ քաղցած վիճակում և լիքը միզապարկով:

10.  Ինչպե՞ս պատրաստվել գինեկոլոգիական ՈՒՁ հետազոտության:

Եթե հետազոտությունը տրանսաբդոմինալ է (արտաքին` որովայնի վրայից), անհրաժեշտ է, որ միզապարկը լցված լինի, իսկ տրանսվագինալ (ներհեշտոցային) հետազոտության ժամանակ միզապարկը պետք է դատարկ լինի:

11.  Պե՞տք է նախօրոք ջուր խմել:

Փոքր կոնքի և միզային համակարգի օրգանների հետազոտության ժամանակ ջուր խմելը պարտադիր է, որպեսզի միզապարկը բավարար չափով լցված լինի:

12.  Ինչու՞ է երբեմն անհրաժեշտ ՈՒՁ հետազոտության գնալ լցված միզապարկով:

Փոքր կոնքի հետազոտության ժամանակ միզապարկի լեցուն վիճակն անհրաժեշտ է, քանի որ մեզը հանդիսանում է  հաղորդիչ ուլտրաձայնային ալիքների համար, որպեսզի նրանք խորը թափանցեն:

13.  Դաշտանային ցիկլի ո՞ր օրն է առավել նպատակահարմար կատարել գինեկոլոգիական և մամոլոգիական ՈՒՁ հետազոտություն:

Ցիկլի առաջին օրից հաշված՝ 5-ից 10-րդ օրերը:

14.  Հնարավո՞ր է ստանալ ՈՒՁՀ տեսագրությունը:

Ներկայումս  կան ժամանակակից սարքավորումներ, որոնք ունեն տեսագրելու հնարավորություն:

15.   Տրամադրվո՞ւմ է ՈՒՁՀ լուսանկար պացիենտին:

Եթե սարքավորումն ունի լուսանկարելու հնարավորություն և հետազոտության ժամանակ հայտնաբերվել է որևէ ախտաբանություն, պացիենտին տրվում է լուսանկարը:

16.   Փոխարինու՞մ է ՈՒՁՀ-ն մամոգրաֆիային:

ՈՒՁՀ-ն մամոգրաֆիային չի փոխարինում, այս երկու հետազոտությունները լրացնում են միմիյանց: Օրինակ, եթե ՈՒՁ հետազոտությամբ հայտնաբերվել է ծավալային գոյացություն է կամ կաթնածորանների պաթոլոգիական փոփոխություններ, ապա անհրաժեշտ է կատարել մամոգրաֆիա՝ առավել մանրակրկիտ տեղեկություն ստանալու համար:

17.  Որքա՞ն հաճախ կարելի է կատարել կրծքագեղձերի ՈՒՁՀ:

Եթե հետազոտության ժամանակ ախտաբանություն չի հայտնաբերվել՝ այն պետք է կրկնել տարին մեկ անգամ, իսկ ախտաբանության առկայության դեպքում անհրաժեշտ է հետազոտվել  3-6 ամիս հետո:

18.  ՈՒՁ հետազոտության ժամանակ կիրառվող նրբաքսուկը որքանո՞վ է վտանգավոր:

Նրբաքսուկը վտանգավոր չէ և հիպոալերգիկ են:

19.  Քանի՞ անգամ և որքա՞ն հաճախ կարելի է ՈՒՁ հետազոտություն անցնել:

Կարելի է հետազոտել որքան անհրաժեշտ է՝  կախված  հայտնաբերված ախտաբանությունից և ցուցումից:

20.  Կարելի՞ է նույն օրը կատարել ՈՒՁՀ և այլ հետազոտություն:

Այո, կարելի է:

21.  Որքա՞ն է տևում ՈՒՁ հետազոտությունը:

Դա կախված է, թե ինչ օրգան-համակարգ  է և ինչ ծավալով է հետազոտվում, հետազոտության ո՞ր տեսակն է իրականացվում և ի՞նչ է փնտրում մասնագետը: Ընդհանուր առմամբ, հետազոտությունը կարող է տևել 20 րոպեից մինչև 50 րոպե, երբեմն`ավելի երկար: Երկարատև են հղիների մոտ իրականացվող հետազոտությունները / դուպլեր հետազոտության  3D և 4D հետազոտություններ/:

22.  Ո՞ր գանգատների դեպքում է անհրաժեշտ դիմել ՈՒՁ հետազոտության:

ՈՒՁՀ –ն անհրաժեշտ է դիմել ներքոնշյալ օրգան-համակարգերի  գանգատների դեպքում. որովայնի և փոքր կոնքի շրջանի, մեջքի  ցավերի դեպքում,  աղեստամոքսային, միզասեռական համակարգի գանգատների,   արտաքինից շոշափող որևէ շոշափվող գոյացության / օրինակ՝ կրծքագեղձերում, ավշային հանգույցների շրջանում/ հայտնաբերման ժամանակ:

23.   Եթե մարդն առողջ է, կա՞ անհրաժեշտություն կանխարգելիչ ՈՒՁ հետազոտություն անցնել:

Ցանկալի է, հատկապես այն պատճառով ,որ այս հետազոտությունը ոչ ինվազիվ է և այլ հետազոտությունների համեմատ` առավել մատչելի:

24.   Ե՞րբ է անհրաժեշտ կրկնակի ՈՒՁ հետազոտություն անցնել:

Կրկնակի հետազոտությունը կատարվում է բժշկի որոշմամբ`կախված ախտաբանությանից:

25.   Ինչպե՞ս պատրաստվել էխոսրտագրության:

Էխոսրտագրության համար պատրաստվել պետք չէ:

26.   Կարո՞ղ է էլեկտրասրտագրությունը փոխարինել էխոսրտագրությանը:

Ոչ, քանի որ էխոսրտագրության ժամանակ գնահատվում են սրտի խոռոչների չափերը, պատերի հաստությունը, դրանց կողմից առկա փոփոխությունները, սրտամկանի կծկողականությունը, փականային ապարատը և այլն:

27.   Կարո՞ղ է հարքթային խոռոչների ՈՒՁՀ-ն փոխարինել ռենտգեն հետազոտությանը:

Չի կարող փոխարինել, որովհետև ՈՒՁՀ օգնությամբ հնարավոր է պատկերացում կազմել խոռոչների պարունակության մասին, սակայն դրա տեսակը հասկանալ հնարավոր չէ: Պարունակության տեսակը պարզվում է ռենտգեն հետազոտությամբ և համակարգչային տոմոգրաֆիայի միջոցով:

28.   ՈՒՁ հետազոտության ի՞նչ հակացուցումներ կան:

Հետազոտությունը հակացուցումներ չունի:

29.   ՈՒՁՀ-ն թա՞նկ հետազոտություն է:

Մյուս ռադիոլոգիական հետազոտությունների համեմատ ՈՒՁՀ-ն ավելի մատչելի է կախված հետազոտվող օրգանից` 8-20.000 ՀՀ դրամ:

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Էլեկտրոնեյրոմիոգրաֆիա ԷՆՄԳ. nairimed.com
Էլեկտրոնեյրոմիոգրաֆիա ԷՆՄԳ. nairimed.com

Էլեկտրոնեյրոմիոգրաֆիան (ENMG) նյարդերի, նյարդամկանային հաղորդականոսւթյան և մկանների լիարժեք ֆունկցիանալ աշխատանքի ուսումնասիրման մեթոդ է, որը լայնորեն կիրառվում է...

Նյարդաբանություն
Ի՞նչ հետազոտություններ են իրականացվում Բժշկական գենետիկայի կենտրոնում. cmg.am
Ի՞նչ հետազոտություններ են իրականացվում Բժշկական գենետիկայի կենտրոնում. cmg.am

ԱՀԿ-ի տվյալներով` կոլորեկտալ քաղցկեղը մեծահասակների մոտ ամենահաճախ հանդիպողներից է։ Հաստ աղիքի, ուղիղ աղիքի...

Արյուն կղանքում. armeniamedicalcenter.am
Արյուն կղանքում. armeniamedicalcenter.am

Կղանքի մեջ արյան առկայությունը տագնապալի ախտանշան է, որը մի շարք վտանգավոր ախտաբանությունների առաջին նշաններից է...

Ցավ ձախ ենթակողում. armeniamedicalcenter.am
Ցավ ձախ ենթակողում. armeniamedicalcenter.am

Ձախ ենթակողում, երբեմն, ի հայտ են գալիս տհաճ զգացողություններ, որը հաճախ անցնում է 10-15 րոպեից:  Ոմանց մոտ այն մշտական է և խանգարում է լիարժեք կյանքին...

Թերապիա
Հոդերի ՄՌՏ հետազոտություն. հարցազրույց Նունե Սարգսյանի հետ. armeniamedicalcenter.am
Հոդերի ՄՌՏ հետազոտություն. հարցազրույց Նունե Սարգսյանի հետ. armeniamedicalcenter.am

Որքանո՞վ է հոդերի ՄՌՏ հետազոտությունն ախտորոշիչ հոդերի ախտաբանության ժամանակ։

ՄՌՏ հետազոտությունը հոդերի համար վերջնական ախտորոշիչ...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Քաղցկեղ. գենետիկ հետազոտությունների կարևորությունն ու նշանակությունը. cmg.am
Քաղցկեղ. գենետիկ հետազոտությունների կարևորությունն ու նշանակությունը. cmg.am

Գենետիկ հետազոտությունները երկու գլխավոր նպատակ են հետապնդում...

Գենետիկա Ուռուցքաբանություն
Գլխի ՄՌՏ հետազոտություն. հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am
Գլխի ՄՌՏ հետազոտություն. հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am

Գլխի ո՞ր հիվանդությունների դեպքում է իրականացվում ՄՌՏ։

ՄՌՏ իրականացվում է գլխի ցանկացած փոփոխությունների դեպքում, եթե այն ոչ ոսկրային բնույթի է...

Նյարդաբանություն
ՄՌՏ մանկական ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Թերեզա Հովհաննիսյանի հետ. armeniamedicalcenter.am
ՄՌՏ մանկական ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Թերեզա Հովհաննիսյանի հետ. armeniamedicalcenter.am

Որքա՞ն ժամանակ է, ինչ «Արմենիա» ՀԲԿ-ում գործում է ՄՌՏ մանկական ծառայությունը։

Մանկական ՄՌՏ-ծառայությունը “Արմենիա” ՀԲԿ-ում սկսել է գործել 2023 թվականի...

Առողջ երեխա
ՄՌՏ-ն կլաուստրոֆոբիայի ժամանակ. armeniamedicalcenter.am
ՄՌՏ-ն կլաուստրոֆոբիայի ժամանակ. armeniamedicalcenter.am

Մագնիսա-ռեզոնանսային շերտագրությունն անհրաժեշտ հետազոտություն է բժշկության տարբեր ասպարեզներում: Սակայն այն ունի նաև բացարձակ և հարաբերական հակացուցումներ, որոնցից...

Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա ՄՌՏ. հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am
Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա ՄՌՏ. հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am

Արմենիա ՀԲԿ-ում առկա մագնիսառեզոնանսային տոմոգրաֆի (ՄՌՏ) առավելություններից է դիֆուզիայի ռեժիմի անձայն լինելը՝ ախտորոշման գործընթացի որոշ չափով դանդաղելու արդյունքում: Կարևոր է նաև...

Որովայնի և փոքր կոնքի օրգանների ՄՌՏ․ հարցազրույց ռադիոլոգ Գայանե Կիրակոսյանի հետ. armeniamedicalcenter.am
Որովայնի և փոքր կոնքի օրգանների ՄՌՏ․ հարցազրույց ռադիոլոգ Գայանե Կիրակոսյանի հետ. armeniamedicalcenter.am

ՄՌՏ օգնությամբ որովայնի և կոնքի խոռոչի ի՞նչ ախտաբանություններ են հետազոտվում։

Որովայնի և փոքր կոնքի ՄՌՏ իրականացվում է լյարդի, լեղուղիների, երիկամների...

ՄՌՏ, թե՞ կոլոնոսկոպիա. armeniamedicalcenter.am
ՄՌՏ, թե՞ կոլոնոսկոպիա. armeniamedicalcenter.am

Ուռուցքային հիվանդությունների հայտնաբերման մեջ հաճախությամբ առաջնային տեղ է գրավում կոլորեկտալ քաղցկեղը: Այն հիմնականում ձևավորվում է պոլիպների առաջացման տեղում՝ նրանց բջջային ձևափոխման հետևանքով...

Արտաքին շնչառության ֆունկցիա․ հարցազրույց թոքաբան, բրոնխոսկոպիստ Նարինե Մադունցի հետ. armeniamedicalcenter.am
Արտաքին շնչառության ֆունկցիա․ հարցազրույց թոքաբան, բրոնխոսկոպիստ Նարինե Մադունցի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ  ԱՇՖ (արտաքին շնչառության ֆունկցիա) հետազոտությունը։

ԱՇՖ-հետազոտությամբ որոշվում է արտաքին շնչառության վենտիլիացիոն գործունեությունը...

Շնչառական համակարգ
Կարիոտիպի շեղումներ` բջջագենետիկական հետազոտություններ. cmg.am
Կարիոտիպի շեղումներ` բջջագենետիկական հետազոտություններ. cmg.am

Ո՞ր դեպքերում է անհրաժեշտ  հետազոտել  կարիոտիպը


Կարիոտիպի ուսումնասիրության համար կան ընդունված ցուցումներ...

Գենետիկա
Կարիոտիպի շեղումներ` բջջագենետիկական հետազոտություններ.
Կարիոտիպի շեղումներ` բջջագենետիկական հետազոտություններ.

Բնածին արատների, անպտղության, կրկնվող վիժումների ախտորոշուման համար նախապատվությունը տրվում է բջջագենետիկական հետազոտություններին, որոնք ներառում են հետևյալ թեստերը...

Գենետիկա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ