Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ախտորոշում

Դուպլեքս հետազոտություն. արագ, մատչելի, անվնաս, բարձր տեղեկատվական` հիվանդությունների վաղ ախտորոշման ժամանակ. armeniamedicalcenter.am

Դուպլեքս հետազոտություն. արագ, մատչելի, անվնաս, բարձր տեղեկատվական` հիվանդությունների վաղ ախտորոշման ժամանակ. armeniamedicalcenter.am

Դուպլեքս սքանավորման կիրառման ոլորտների, դրա առավելությունների շուրջ զրուցեցինք «Արմենիա» բժշկական կենտրոնի դուպլեքս սքանավորման բժիշկ Արուս Արզումանյանի հետ։

Ի՞նչ է դուպլեքս սքանավորումը։

Դուպլեքս սքանավորումն ուլտրաձայնային հետազոտություն է‚ որի ընթացքում ստանում ենք արյունատար անոթների, նրա շրջակա հյուսվածքների սոնոգրաֆիկ պատկերը և անոթներում արյան հոսքը։

Որոնք են դրա կիրառման ոլորտները։

Մեթոդը կիրառվում է բժշկության տարբեր ոլորտներում.

  • Նյարդաբանության մեջ` ուղեղի արյան շրջանառությունը գնահատելու համար։ Բարձր տեղեկատվություն ունի ԱՍ վահանիկների‚ հիպերտոնիկ անգիոպաթիաների‚ զարգացման բնածին անոմալիաների‚ անոթների բորբոքային հիվանդությունների‚ երակային հետհոսքի խանգարումների հայտնաբերման համար։
  • Անոթային վիրաբուժության մեջ. աորտայի անևրիզմաների‚ շերտազատման‚ վերին և ստորին վերջույթների զարկերակների նեղացումների‚ թրոմբոզների‚ խորանիստ երակների փականային անբավարարության‚ վարիկոզ հիվանդության‚ բրախիոցեֆալ զարկերակների անևրիզմաների և նեղացումների‚ բնածին անոմալիաների հայտնաբերման համար։
  • Էնդոկրինոլոգիայում – դիաբետիկ անգիոպաթիաների հայտնաբերման համար:
  • Գաստրոէնտերոլոգիայում և աբդոմինալ վիրաբուժության ոլորտում. հետազոտվում են վիսցերալ անոթներն աղիների իշեմիայի‚ պորտալ հիպերտենզիայի եւ այլ անոթային ծագման հիվանդությունների դեպքում։
  • Կարդիոլոգիայում և նեֆրոլոգիայում. կիրառվում է հիպերտենզիայով պացիենտների երիկամային զարկերակների հետազոտության համար:         
  • Ռևմատոլոգիայում. սիստեմային վասկուլիտների հայտնաբերման նպատակով:
  • Հեմոդիալիզի ոլորտում` զարկերակ-երակային ֆիստուլաների ձևավորման նպատակով։
  • Մանկաբարձության և գինեկոլոգիայի ոլորտում կիրառվում է փոքր կոնքի անոթների և պտղի դոպլեր հետազոտության համար։
  • Տրավմատոլոգիայում հետվիրահատական այտուցների տարբերակիչ ախտորոշման համար:


Դուպլեքս սքանավորման մեթոդի էությունը։

Դոպլերի էֆֆեկտը դուպլեքս սքանավորման մեթոդի հիմքն է: Այդպես են անվանվել ի պատիվ ավստրիացի ֆիզիկոս Քրիստիան Դոպլերի։ Այն ուլտրաձայնային ալիքների փոփոխված արտացոլանքն է շարժվող օբյեկտից, տվյալ դեպքում շարժվող օբյեկտներն արյան մասնիկներն են‚ ինչը հնարավորություն է տալիս որոշել հոսքի բնույթը։ Ուլտրաձայնային ալիքների հաճախականության և երկարության փոփոխությունը մոնիտորի վրա արտացոլվում է գրաֆիկական պատկերի ձևով (սպեկտր), որի քանակական և որակական վերլուծությունը կատարում է բժիշկը։

Դուպլեքս սքանավորման իրականացման տեխնիկան։

Հետազոտությունը կատարվում է կիսամութ սենյակում, պացիենտի պառկած և, եթե վիճակը թույլ է տալիս‚ նաև կանգնած վիճակում։ Հետազոտման ենթակա հատվածի վրա քսվում է գել‚ ինչն ապահովում է տվիչի եւ մարմնի մակերեսի սերտ շփումը, և տեղադրվում է տվիչը: Հետազոտության ընթացքում բժիշկն այն սահուն շարժում է` հետևելով էկրանի վրա տեսապատկերի փոփոխությանը։ Հետազոտության ընթացքը տևում է 20-60 րոպե։

Ի՞նչ է ցույց տալիս։

Դուպլեքս սքանավորումը հնարավորություն է տալիս գնահատել անոթների պատերի, լուսանցքի վիճակը‚ չափել տրամագիծը‚ տեսնել արյան հոսքի վրա ազդող հարանոթային փոփոխությունները‚ հոսքի արագությունը և մյուս քանակական ու որակական ցուցանիշները‚ անոթների տոնուսը‚ աթերոսկլերոտիկ վահանիկների և թրոմբների առկայությունը‚ երակների փականների վիճակը։

Ի՞նչ է թույլ տալիս ախտորոշել։

Դուպլեքս սքանավորումը թույլ է տալիս ախտորոշել աթերոսկլերոզը‚ անոթների դեֆորմացիաները‚ տարբեր պատճառականության անգիոպաթիաները` ներառյալ շաքարային‚ ճառագայթային անգիոպաթիաները‚ hամակարգային վասկուլիտները‚ կեղծ եւ իրական անևրիզմաները‚ շերտազատումները‚ անոթի պատի ամբողջականության խախտումները, հեմատոմաները‚ վարիկոզ հիվանդությունը,  զարկերակային եւ երակային բնույթի թրոմբոզները‚ հետթրոմբոտիկ հիվանդությունը‚ երակային անբավարարությունը‚ լիմֆոստազը‚ զարկերակ-երակային մալֆորմացիաները‚ բնածին անոթային դիսպլազիաները եւ այլն։

Ո՞ր անոթների հետազոտման համար է կիրառվում։

Կիրառվում է

  • Գլխի անոթների հետազոտության համար` էքստրակրանիալ և ինտրակրանիալ հատվածները: Էքստակարնիալ հատվածում հետազոտվում են բ/ց ցողունը, քնային զարկերակները, ողնաշարային զարկերակները‚ լծային երակները:
  • Վերին վերջույթների զարկերակները և երակները:
  • Որովայնային աորտան և վիսցերալ ճյուղերը:
  • Երիկամային զարկերակներն ու երակները:
  • Ստորին սիներակը և պորտալ համակարգը:
  • Փոքր կոնքի մագիստրալ անոթները:
  • Ստորին վերջույթների երակները և զարկերակները։


Որո՞նք են մեթոդի առավելությունները։

  • Մեթոդի հիմնական առավելությունը հիվանդությունների վաղ ախտորոշումն է` նախքան կլինիկական ախտանիշների ի հայտ գալը:
  • Մեթոդի կիրառմամբ հնարավոր է ախտորոշել ո՛չ միայն օրգանական, այլ նաև ֆունկցիոնալ խանգարումները:
  • Հետազոտության ընթացքն անցավ է‚ անվտանգ է և ոչ ինվազիվ։
  • Գործընթացը տեղի է ունենում արագ:
  • Մատչելի է:
  • Ունի բարձր զգայունություն, սպեցիֆիկություն և առավելագույն տեղեկատվական է։


Որո՞նք են գլխի եւ պարանոցի դուպլեքս սքանավորման ցուցումները։

Հետազոտությունը ցուցված է.

 

  • Ուղեղի արյան շրջանառության սուր եւ քրոնիկ խանգարումների‚ գլխացավի‚ ականջներում աղմուկի‚ հավասարակշռության խանգարումների‚ տեսադաշտի փոփոխության‚ գանգուղեղային վնասվածքների‚ տարած կաթվածի‚ անոթների անոմալիաների կասկածի‚ ողնաշարի պարանոցային հատվածի օստեոխոնդրոզի դեպքերում։
  • Կարելի է նաև պրոֆիլակտիկ նպատակով հետազոտել դիաբետով‚ աթերոսկլերոզով և հիպերտոնիկ հիվանդություններով տառապող հիվանդներին։ Պրոֆիլակտիկ նպատակով հետազոտվում են նաև հետվիրահատական շրջանում։


Որո՞նք են վերջույթների դուպլեքս սքանավորման ցուցումները։

  • Ցուցված է այն դեպքերում, երբ ի հայտ են գալիս վերջույթների արյունամատակարարման վատացման նշաններ` թմրածություն‚ սառնություն‚ ցավ‚ պարէսթեզիաներ‚ քայլելիս` մկանային հոգնածություն‚ տրոֆիկ երևույթներ‚ գույնի փոփոխություն և այլն։
  • Զարկերակային հիվանդությունների հանդեպ ժառանգական նախատրամադրվածություն.
  • Վնասվածքներ.
  • Այտուցներ.
  • Վերջույթների ասիմետրիա.
  • Երակի պրոյեկցիայով մաշկի ինֆիլտրացիա և գունափոխություն.
  • Դերմատոսկլերոզ.
  • Հեմոդիալիզի ընթացքում առաջացած դժվարություններ.
  • Հետվիրահատական վիճակներ։


Որո՞նք են տրիպլեքս և դուպլեքս սքանավորման տարբերությունները։

Ժամանակակից բոլոր սարքավորումները տրիպլեքս ուլտրաձայնային սքանավորման հնարավորություն են տալիս‚ պարզապես անվանումը պահպանվել է որպես դուպլեքս սքանավորում։ Ուլտրաձայնային սքանավորման B ռեժիմում անոթի էխոգրաֆիկ պատկերը և անոթում արյան հոսքի միաժամանակ գրանցումը կոչվում է դուպլեքս սքանավորում‚ այսինքն կրկնակի‚ իսկ տրիպլեքս սքանավորումը լայնացնում է հնարավորությունն` ավելացնելով գունային դոպլերի ռեժիմը‚ որն առավել պատկերավոր և ինֆորմատիվ  է դարձնում տեսապատկերը։

Ո՞րն է դոպլերոգրաֆիայի և դուպլեքս սքանավորման տարբերությունը։

Դոպլերոգրաֆիան ավելի պարզ հետազոտություն է‚ որի հիմքում Դոպլերի էֆֆեկտն է‚ ինչը հնարավորություն է տալիս գրանցել միայն արյան հոսքն` առանց անոթի անմիջական տեսանելիության․ այլ կերպ ասած` այն կոչվում է «կույր» դոպլեր։ Իսկ դուպլեքսը կամ տրիպլեքսն ավելի բարդ ախտորոշիչ մեթոդ է` համալրում է B ռեժիմ‚ դոպլեր էֆֆեկտ եւ գունային դոպլեր ռեժիմ։ Վերջինս հնարավորություն է տալիս ախտորոշել այն վիճակները‚ որոնք դեռևս չեն առաջացրել հեմոդինամիկ շեղումներ։

Ինչպե՞ս նախապատրաստվել

Բացի որովայնի անոթներից, մնացած հատվածների հետազոտությունը հատուկ պատրաստություն չի պահանջում։ Որովայնի անոթների դեպքում հետազոտությունից երեք օր առաջ անհրաժեշտ է ձեռնպահ մնալ փքվածություն առաջացնող սնունդից‚ հետազոտության նախորդ օրը չսնվել երեկոյան ժամերին‚ հետազոտության օրը ներկայանալ քաղցած վիճակում։ Կարելի է նախորդ 1 կամ 2-3 օրը ընդունել սորբենտներ` ակտիվացված ածուխ‚ էսպումիզան եւ այլն։

Կա՞ն հակացուցումներ։

Հակացուցումներ առայսօր չկան։

Ի՞նչ անել դուպլեքս սքանավորումից հետո։

Դա կախված է հետազոտության արդյունքից եւ բժշկի եզրակացությունից‚ ըստ որի պացիենտը բուժող բժշկի ցուցումով դիմում է խորհրդատվության անոթաբանի‚ նյարդաախտաբանի‚ վիրաբույժի‚ ռևմատոլոգի‚ էնդոկրինոլոգի կամ այլ համապատասխան մասնագետի մոտ։

Որքանո՞վ է այն ճշգրիտ եւ վերջնական բուժում նշանակելու համար։

Այս հետազոտության բարձր տեղեկատվությունը‚ սպեցիֆիկությունը և զգայունությունը շատ կարևոր են ճիշտ բուժում ստանալու համար։

Որքան է հետազոտության արժեքը։

Հետազոտության արժեքը 12.000 ՀՀ դրամ է‚ որովայնի անոթների հետազոտության դեպքում` 15.000 ՀՀ դրամ։

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Էլեկտրոնեյրոմիոգրաֆիա ԷՆՄԳ. nairimed.com
Էլեկտրոնեյրոմիոգրաֆիա ԷՆՄԳ. nairimed.com

Էլեկտրոնեյրոմիոգրաֆիան (ENMG) նյարդերի, նյարդամկանային հաղորդականոսւթյան և մկանների լիարժեք ֆունկցիանալ աշխատանքի ուսումնասիրման մեթոդ է, որը լայնորեն կիրառվում է...

Նյարդաբանություն
Ի՞նչ հետազոտություններ են իրականացվում Բժշկական գենետիկայի կենտրոնում. cmg.am
Ի՞նչ հետազոտություններ են իրականացվում Բժշկական գենետիկայի կենտրոնում. cmg.am

ԱՀԿ-ի տվյալներով` կոլորեկտալ քաղցկեղը մեծահասակների մոտ ամենահաճախ հանդիպողներից է։ Հաստ աղիքի, ուղիղ աղիքի...

Արյուն կղանքում. armeniamedicalcenter.am
Արյուն կղանքում. armeniamedicalcenter.am

Կղանքի մեջ արյան առկայությունը տագնապալի ախտանշան է, որը մի շարք վտանգավոր ախտաբանությունների առաջին նշաններից է...

Ցավ ձախ ենթակողում. armeniamedicalcenter.am
Ցավ ձախ ենթակողում. armeniamedicalcenter.am

Ձախ ենթակողում, երբեմն, ի հայտ են գալիս տհաճ զգացողություններ, որը հաճախ անցնում է 10-15 րոպեից:  Ոմանց մոտ այն մշտական է և խանգարում է լիարժեք կյանքին...

Թերապիա
Հոդերի ՄՌՏ հետազոտություն. հարցազրույց Նունե Սարգսյանի հետ. armeniamedicalcenter.am
Հոդերի ՄՌՏ հետազոտություն. հարցազրույց Նունե Սարգսյանի հետ. armeniamedicalcenter.am

Որքանո՞վ է հոդերի ՄՌՏ հետազոտությունն ախտորոշիչ հոդերի ախտաբանության ժամանակ։

ՄՌՏ հետազոտությունը հոդերի համար վերջնական ախտորոշիչ...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Քաղցկեղ. գենետիկ հետազոտությունների կարևորությունն ու նշանակությունը. cmg.am
Քաղցկեղ. գենետիկ հետազոտությունների կարևորությունն ու նշանակությունը. cmg.am

Գենետիկ հետազոտությունները երկու գլխավոր նպատակ են հետապնդում...

Գենետիկա Ուռուցքաբանություն
Գլխի ՄՌՏ հետազոտություն. հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am
Գլխի ՄՌՏ հետազոտություն. հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am

Գլխի ո՞ր հիվանդությունների դեպքում է իրականացվում ՄՌՏ։

ՄՌՏ իրականացվում է գլխի ցանկացած փոփոխությունների դեպքում, եթե այն ոչ ոսկրային բնույթի է...

Նյարդաբանություն
ՄՌՏ մանկական ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Թերեզա Հովհաննիսյանի հետ. armeniamedicalcenter.am
ՄՌՏ մանկական ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Թերեզա Հովհաննիսյանի հետ. armeniamedicalcenter.am

Որքա՞ն ժամանակ է, ինչ «Արմենիա» ՀԲԿ-ում գործում է ՄՌՏ մանկական ծառայությունը։

Մանկական ՄՌՏ-ծառայությունը “Արմենիա” ՀԲԿ-ում սկսել է գործել 2023 թվականի...

Առողջ երեխա
ՄՌՏ-ն կլաուստրոֆոբիայի ժամանակ. armeniamedicalcenter.am
ՄՌՏ-ն կլաուստրոֆոբիայի ժամանակ. armeniamedicalcenter.am

Մագնիսա-ռեզոնանսային շերտագրությունն անհրաժեշտ հետազոտություն է բժշկության տարբեր ասպարեզներում: Սակայն այն ունի նաև բացարձակ և հարաբերական հակացուցումներ, որոնցից...

Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա ՄՌՏ. հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am
Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա ՄՌՏ. հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am

Արմենիա ՀԲԿ-ում առկա մագնիսառեզոնանսային տոմոգրաֆի (ՄՌՏ) առավելություններից է դիֆուզիայի ռեժիմի անձայն լինելը՝ ախտորոշման գործընթացի որոշ չափով դանդաղելու արդյունքում: Կարևոր է նաև...

Որովայնի և փոքր կոնքի օրգանների ՄՌՏ․ հարցազրույց ռադիոլոգ Գայանե Կիրակոսյանի հետ. armeniamedicalcenter.am
Որովայնի և փոքր կոնքի օրգանների ՄՌՏ․ հարցազրույց ռադիոլոգ Գայանե Կիրակոսյանի հետ. armeniamedicalcenter.am

ՄՌՏ օգնությամբ որովայնի և կոնքի խոռոչի ի՞նչ ախտաբանություններ են հետազոտվում։

Որովայնի և փոքր կոնքի ՄՌՏ իրականացվում է լյարդի, լեղուղիների, երիկամների...

ՄՌՏ, թե՞ կոլոնոսկոպիա. armeniamedicalcenter.am
ՄՌՏ, թե՞ կոլոնոսկոպիա. armeniamedicalcenter.am

Ուռուցքային հիվանդությունների հայտնաբերման մեջ հաճախությամբ առաջնային տեղ է գրավում կոլորեկտալ քաղցկեղը: Այն հիմնականում ձևավորվում է պոլիպների առաջացման տեղում՝ նրանց բջջային ձևափոխման հետևանքով...

Արտաքին շնչառության ֆունկցիա․ հարցազրույց թոքաբան, բրոնխոսկոպիստ Նարինե Մադունցի հետ. armeniamedicalcenter.am
Արտաքին շնչառության ֆունկցիա․ հարցազրույց թոքաբան, բրոնխոսկոպիստ Նարինե Մադունցի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ  ԱՇՖ (արտաքին շնչառության ֆունկցիա) հետազոտությունը։

ԱՇՖ-հետազոտությամբ որոշվում է արտաքին շնչառության վենտիլիացիոն գործունեությունը...

Շնչառական համակարգ
Կարիոտիպի շեղումներ` բջջագենետիկական հետազոտություններ. cmg.am
Կարիոտիպի շեղումներ` բջջագենետիկական հետազոտություններ. cmg.am

Ո՞ր դեպքերում է անհրաժեշտ  հետազոտել  կարիոտիպը


Կարիոտիպի ուսումնասիրության համար կան ընդունված ցուցումներ...

Գենետիկա
Կարիոտիպի շեղումներ` բջջագենետիկական հետազոտություններ.
Կարիոտիպի շեղումներ` բջջագենետիկական հետազոտություններ.

Բնածին արատների, անպտղության, կրկնվող վիժումների ախտորոշուման համար նախապատվությունը տրվում է բջջագենետիկական հետազոտություններին, որոնք ներառում են հետևյալ թեստերը...

Գենետիկա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ