ՆԱՐԿՈԼՈԳԻԱԿԱՆ կլինիկա    
   

Նարկոլոգիան բժշկագիտության նորագուն մասնագիտություն է և հանդիսանում է հոգեբուժության առանձին մի ճյուղ, քանի որ հոգեակտիվ նյութերի չարաշահումը ուղեկցվում է հոգեախտաբանական փոփոխություններով և բերում է անձի խանգարմանը։

Որպես առանձին բժշկական մասնագիտություն նարկոլոգիան ուսումնասիրում է հոգեակտիվ նյութերի չարաշահման արդյունքում ձևավորվող հիվանդագին կախվածության պատճառները և մեխանիզմները, ինչպես նաև ուսումնասիրում և գտնում է նարկոլոգիական հիվանդությունների համար անհրաժեշտ՝ ախտորոշիչ, բուժական և կանխարգելիչ, միջոցառումների պլանը։


Նարկոլոգիայի խնդիրներից է համարվում նարկոլոգիական հիվանդությունների հետևանքով առաջացած հոգեբանական, սոցիալական, ինչպես նաև իրավական ասպեկտների ուսումնասիրումը։

 

Նակոլոգիական կլնիկայում իրականացվում է հիվանդների խորհրդատվություն, ամբուլատոր բուժում, դիսպանսերային դիտարկում. Ընդհանուր կենսաքիմիական և տոքսիկոքիմիական հետազոտություն, ալկոհոլային հարբածության վկայարկում, մեթադոնային փոխարինող բուժում։


ՀՀ-ում նարկոլոգիան, որպես առանձին մասնագիտություն, կազմավերվեց 1975թ-ին։

 

Հիմնվեց «Նարկոլոգիական հանրապետական կենտրոն» ՓԲ ընկերությունը, որը այնուհետ 2004թ-ին ընդգրկվեց «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության կազմում, որպես նարկոլոգիական կլինիկա։

 

ՀՀ կառավարության 2013թ-ի դեկտեմբերի 12-ի թիվ 1390-Ա որոշման համաձայն «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունը վերակազմակերպվեց և նարկոլոգիական կլինիկան դարձավ իրավահաջորդ և վերանվանվեց «Նարկոլոգիական հանրապետական կենտրոն» ՓԲԸ։

 

  Տնօրեն.

Պետրոս Սեմերջյան

  Հասցե. Երևան, Ավան, Աճառյան փող. 2-րդ նրբ., 2 շենք
  Հեռախոս. +374 10 61 70 90
   

 

   Կլինիկայում գործում են.

 

 

   


Դիսպանսերային բաժանմունք

      1-ին ստացիոնար բաժանմունք
      2-րդ ստացիոնար բաժանմունք
      Մեթադոնային փոխարինող բուժման բաժանմունք
 

 

   

Կլինիկական և տոքսիկոքիմիական լաբորատոր բաժանմունք


 

    Կազմ-մեթոդական բաժանմունք
ՆԱՐԿՈԼՈԳԻԱԿԱՆ կլինիկա. 2-րդ ստացիոնար բաժանմունք ՆԱՐԿՈԼՈԳԻԱԿԱՆ կլինիկա. 2-րդ ստացիոնար բաժանմունք

 

Մեթադոնային փոխարինող բուժման ծրագիր


Մեթադոնի ցավազրկող ազդեցությունը հայտնաբերել են գերմանացի գիտնականներ Բոկմյուլը և Էրխարտը Գերմանիայում երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ 1941թ. սեպտեմբերի 11-ին այս գիտնականները պաշտոնապես պատենտավորեցին մեթադոնը, սկզբում` «Խյոխստ 10820», այնուհետև` «Պոլամիդոն» անվանման ներքո: 1942թ. աշնանն արդեն «Ամիդոն» քողարկված անվան տակ մեթադոնը որպես ցավազրկող նշանակվում էր գերմանացի վիրավոր զինվորներին:


1947թ. Լեքսինգթոնի կախվածությունների հետազոտության կենտրոնում Իսբելը և նրա գործընկերները ցույց տվեցին, որ մեթադոնը կարող է նշանակվել որպես հերոինից զրկանքի համախտանիշը մեղմացնող միջոց: Հոլիդեյը 1963թ. Վանկուվերում և ավելի ուշ Դոլն ու Նիսվանդերը 1967թ. Նյու Յորքում ցույց տվեցին մեթադոնի` որպես փոխարինող բուժման միջոցի կիրառման հնարավորությունները: Հետագա լայնամասշտաբ հետազոտություններով տրվել են ինչպես մեթադոնային փոխարինող բուժման (ՄՓԲ) կլինիկական գնահատականները, այնպես էլ որոշ կարևոր դեղաբանական և կլինիկական առանձնահատկությունները:

 

Նարկոլոգիական կլինիկայի անձնակազմը

 

ՆԱՐԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱՅԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԸ

 

 

Մեթադոնային փոխարինող բուժումը բժշկական ծառայության տեսակ է, որի պացիենտները թմրամիջոցներ օգտագործող մարդիկ են: Քանի որ թմրամիջոցներից կախվածություն ունեցող մարդիկ մեր հասարակությունում ենթարկվում են խարանի և խտրականության, այլ խնդիրների, այս բուժումն իր հերթին այդ մարդկանց վերադարձնում է հանգիստ կյանքի` ինչպես հոգեբանական, այնպես էլ սոցիալական տեսանկյունից:
 

ՆԱՐԿՈԼՈԳԻԱԿԱՆ կլինիկա. Մեթադոնային փոխարինող բուժման ծրագիրն իրականացնող թիմը     Մեթադոնային փոխարինող բուժումն ավելի մեծ թափ ստացավ և աստիճանաբար ավելի հաճախակի սկսվեց կիրառվել որպես թմրամիջոցներից կախվածություն ունեցող անձանց շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելման արդյունավետ միջոցառում: Մեթադոնային փոխարինող բուժման դերը ափիոնատիպ նյութերից կախվածությամբ հիվանդների շրջանում ապօրինի թմրամիջոցներով ներարկումների դեպքերի էական կրճատելն էր, հետևաբար նաև` արյունածին վարակների տարածման հավանականության հնարավորինս նվազեցումը: Այնուհետև պարզվեց, որ արյունածին վարակների տարածման կանխարգելումը փոխարինող բուժման միակ դրական ազդեցությունը չէ, և պակաս կարևոր չէ ծրագրում ընդգրկված հիվանդների մարմնական ու ֆիզիկական առողջական վիճակների բարելավումը, հանցավոր վարքի նվազեցումը և, ընդհանուր առմամբ, նրանց կյանքի որակի բարձրացումը: 1992թ. ԱՄՆ-ում արդեն գործում էին 800-ից ավելի մեթադոնային փոխարինող բուժման ծրագրեր` ներառելով մոտ 120 հազար ափիոնատիպ նյութերից կախվածությամբ հիվանդ։ Այժմ փոխարինող բուժման ծրագրեր իրականացվում են բոլոր աշխարհամասերի բազմաթիվ երկրներում, այդ թվում Իրանում, Վրաստանում ու Ադրբեջանում, իսկ սկսած 2009 թվականի հոկտեմբերից` նաև ՀՀ մայրաքաղաք Երևանում:


ՄԵԹԱԴՈՆԱՅԻՆ ՓՈԽԱՐԻՆՈՂ ԲՈՒԺՄԱՆ ԾՐԱԳԻՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԹԻՄԸ


   

 

Ընդհանուր առմամբ, մեթադոնային փոխարինող բուժման նպատակներն են.

 

վերացնել կամ հնարավորինս մեղմել ապօրինի ափիոնատիպ նյութերի նկատմամբ հիվանդագին հակումը և դրանց գործածումը,

 

 

նվազեցնել ապօրինի ափիոնատիպ նյութերի առաջացրած առողջական և սոցիալական վնասները,

 

 

բարելավել ափիոնատիպ նյութերից կախվածություն ունեցող հիվանդների առողջական վիճակը և կյանքի որակը,

 

 

հասնել հիվանդների հոգեսոցիալական կենսագործունեության հնարավոր լավագույն մակարդակին:

 


Բազմաթիվ երկրներում անցկացված լայնամասշտաբ հետազոտություններով ապացուցվել է, որ մեթադոնային փոխարինող բուժման արդյունքում առաջ են գալիս ապօրինի ափիոնատիպ նյութերից հարուցված վնասի նվազեցման հետևյալ դրական ազդեցությունները.

ՆԱՐԿՈԼՈԳԻԱԿԱՆ կլինիկա. Դիսպանսեր հսկողության բաժանմունք  

 

 

 

հիվանդների ֆիզիկական և հոգեկան առողջության բարելավում` գերդոզավորման, արյունածին և այլ վարակների ռիսկի նվազեցում, հիվանդացության ու մահացության ցուցանիշների կրճատում,

 

 

հիվանդների հոգեսոցիալական գործունեության բարելավում.

 

 

ինքնագնահատման և արժանապատվության զգացումների վերահաստատում,
 

ընտանիքում և համայնքում սոցիալական դերի բարելավում և առօրյա գործառույթներում ավելի ակտիվ ներգրավում,
 

կրթական վիճակի բարելավում կամ ինքնակրթման նախաձեռնությունների առաջացում,
 

աշխատանքային վարքի և կարգապահության բարելավում կամ նոր աշխատանքի ձեռք բերում,
 

ապօրինի թմրամիջոցների գործածման նվազեցում,
 

 

հանցավոր վարքի մեղմացում:

 

 

ԴԻՍՊԱՆՍԵՐ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

 

   

 

Երևանում մեթադոնային փոխարինող բուժման ծրագրի ներդրումն ու իրականացումը հնարավորություն եղավ իրագործել «Առողջապահական նախաձեռնությունների հայկական կենտրոն» ՀԿ-ի ներդրած ջանքերի շնորհիվ: Կազմակերպության առաջին քայլն այս ծրագրի իրականացման համար այն էր, որ նրանք ջատագովեցին Հայաստանում բժշկական նպատակով թույլատրելի թմրամիջոցների շարքում մեթադոն տեսակի ավելացումը: Այնուհետ ներդրվեց համապատասխան ծառայությունը, մշակվեցին ծառայության մատուցման ձևերը, չափանիշները, շահառուները և այլն: Այնուհետ դեղերի գնման կազմակերպությունների հետ իրականացվեց մեթադոնի գնումը, քանի որ Հայաստանում չկար մեթադոն մինչ այդ: Այդ ընթացքում համապատասխան մասնագետներ վերապատրաստվեցին արտասահմանում, ովքեր պետք է տրամադրեին շահառուներին տվյալ ծառայությունը: 2009-ին առաջին անգամ այն սկսվեց կիրառվել. առաջին պացիենտները այդ շրջանում ստացան ծառայությունը: 2008 թվականին կային արդեն օրենսդրական բոլոր նախադրյալները, բայց դեռ կային չլուծված տեխնիակական հարցեր, թե ինչպե՞ս պետք է ծրագիրն իրականացվի, որտե՞ղ, ի՞նչ մասնագետների կողմից, որտե՞ղ պետք է պահվի մեթադոնը, որտեղի՞ց տեղափոխվի. այդ տեխնիկական հարցերին լուծումներ տրվեց և 2009-ին արդեն սկսվեց իրականացվել այդ ծրագիրը: Ծրագիրն իրականացվել և մինչ օրս իրականացվում է Նարկոլոգիական դիսպանսերում: Մեթադոնային փոխարինող բուժում արդեն տրամադրվում է նաև ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության երկու հիմնարկներում: Իսկ վերջերս ծրագիրը սկսվեց իրականացվել Վանաձոր քաղաքում ևս:


ՆԱՐԿՈԼՈԳԻԱԿԱՆ կլինիկա. Կլինիկական և տոքսիկո-քիմիական լաբորատորիա

ՆԱՐԿՈԼՈԳԻԱԿԱՆ կլինիկա. Մեթադոնային փոխարինող բուժման ծրագիրն իրականացնող թիմը    
Նախքան բուժումն սկսելը, ափիոնատիպ նյութերից կախվածություն ունեցող հիվանդը ծանոթանում է պայմաններին, իր իրավունքներին և պարտականություններին, ներկայացվում է համապատասխան հանձնաժողովի նիստին, ապա կնքում է համաձայնագիր, և հաշվառվում է փոխարինող բուժման բաժանմունքում և սկսում ստանալ ՄՓԲ: Բուժական ծրագրում ընդգրկված հիվանդը, բժիշկ-նարկոլոգների կողմից նշանակված մեթադոնի դեղաչափը ստանալու նպատակով, յուրաքանչյուր օր այցելում է փոխարինող բուժման բաժանմունք, որտեղ բուժման ընթացքում պարբերաբար ստանում է նաև հոգեբանի ու սոցիալական աշխատողի. անհրաժեշտության դեպքում նաև թերապևտի, նյարդաբանի խորհրդատվություններ, արյան և մեզի հետազոտություններ, ՈւՁՀ հետազոտություն: Այսօր մեթադոնային փոխարինող բուժում ստանում է 170 մարդ և օր օրի ավելանում է բուժում ստանալ ցանկացողների թիվը:

 

ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՏՈՔՍԻԿՈ-ՔԻՄԻԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ

 

ՄԵԹԱԴՈՆԱՅԻՆ ՓՈԽԱՐԻՆՈՂ ԲՈՒԺՄԱՆ ԾՐԱԳԻՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԹԻՄԸ    


Նվարդ Մարգարյան
Օգտագործված գրականություն. Ա. Պոտոսյան, Ե. Սահակյան, «Օփիոիդային թմրամոլության մեթադոնային բուժման կլինիկական ուղեցույց»։

Կազմակերպության ստորաբաժանումները
Լուրեր Ծառայություններ Գիտական բժշկություն Երեխա Թվեր, փաստեր, դեպքեր Իրադարձություններ Կազմակերպություններ Հիվանդություններ Կին Աֆորիզմներ Հրապարակումներ Բժիշկներ Ավանդական բժշկություն Տղամարդ Տեսասրահ Հայտարարություններ Հիվանդություններ Առողջ ապրելակերպ Կոսմետոլոգիա Ուղարկել բացիկ Հրատապ թեմա Դեղեր Բժշկական իրավունք Ալգորիթմեր, թեստեր Կապ Մեր հյուրն է Առաջին օգնություն Պատմական խրոնիկա Կարիերային սանդուղքով