ՈՒԼՏՐԱԻՄԻՋԻՆԳ

ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոն

 
 
  • Համակարգչային տոմոգրաֆիա
  • Դուպլեքս սկանավորում
  • ՄՌՏ
  • ՄՌՏ
  • ՄՌՏ
  • Սոնոգրաֆիա
 
ՈՒԼՏՐԱԻՄԻՋԻՆԳ ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոն
      Բժշկական գծով տնօրեն դոցենտ, բ.գ.թ. Արամ Քոչարյան
      Հասցե Հայաստան, 0014, Երևան, Քանաքեռ-Զեյթուն,
Պարույր Սևակի փող., 5/7 շենք
      Հեռախոս +374 10 20 30 91 (92), +374 77 544  517, +374 99 652 397          
      Էլ-հասցե [email protected]
      Վեբ կայք http://www.ultraimaging.am
      Աշխատանքային ժամեր 09:30 - 19:30
      Աշխատանքային օրեր Երկուշաբթի-շաբաթ
      Facebook https://www.facebook.com/UltraImaging
      Twitter https://twitter.com/UltraImaging
      YouTube http://www.youtube.com/theultraimaging

 

«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոնը իր գործունեությունը ծավալել է 2005 թվականից` կատարելով ախտորոշում մագնիսական ռեզոնանսային տոմոգրաֆիա և ուլտրաձայնային հետազոտման մեթոդներով:

 

 

Կենտրոնում աշխատող բժիշկները ունեն 20-ամյա մասնագիտական փորձ: Ավելորդ չէ նշել, որ բժշկական գծով տնօրեն, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ` Արամ Քոչարյանը մագնիսական ռեզոնանսային տոմոգրաֆիայի հետազոտության հիմնադիրն է Հայաստանում: Հիվանդների ընդունումը և կադրերի պատրաստումն այդ բնագավառում նա սկսել է դեռ 1966 թվականից:

 

 

ՈՒԼՏՐԱԻՄԻՋԻՆԳ  ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոն
ՈՒԼՏՐԱԻՄԻՋԻՆԳ  ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոն

Հաջողությամբ զարգացնելով իր գործունեությունը` 2008թվականին կենտրոնը նաև ներմուծել է  բազմաշերտ   սպիրալային կոմպյուտերային տոմոգրաֆիա (ԲՍԿՏ) հետազոտման մեթոդը` արագ  նվաճելով առաջատար դիրք ծառայության այս ոլորտում ևս: Հատկապես մեծ պահանջարկ ունի կենտրոնի կողմից կատարվող բազմաշերտ սպիրալային կոմպյուտերային անգիոգրաֆիա հետազոտությունը:


Շարունակելով բարելավել հաճախորդների սպասարկման որակը և պայմանները` 2011 թվականին Կենտրոնը Մոսկովյան 13 հասցեից տեղափոխվել է նորակառույց մասնագիտացված շինություն, որը գտնվում է Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն համայնքում. Պարույր Սևակ 5/7 հասցեով:

         
         
ՈՒԼՏՐԱԻՄԻՋԻՆԳ ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոն

 

Բարեկարգ և հարմարավետ շինությունը հնարավորություն ընձեռնեց կենտրոնին 2012 թ. ներդնել ուլտրաձայնային հետազոտման ևս մեկ մեթոդ`
անոթների դուպլեքսային սկանավորում:

 

     


Ինչքան էլ հաստատուն քայլերով առաջ գնա բժշկությունը, նրա կարևոր հատվածը ախտորոշումն է:  Ճառագայթային ախտորոշման մագնիսական-ռեզոնանսային մեթոդն իր տեսակով եզակի է և գործնականորեն չունի հավասարը կենտրոնական նյարդային, ոսկրա-մկանային համակարգերի,  ողնաշարի և ներքին այլ օրգանների հիվանդությունների հետազոտման մեջ:  ժամանակակից ախտորոշման այս և այլ մեթոդներ է առաջարկում «Ուլտրաիմիջինգ» գիտամեթոդական կենտրոնը, որի առիթով մենք զրուցեցինք ընկերության բժշկական գծով տնօրեն, դոցենտ, բ.գ.թ. Արամ Քոչարյանի հետ:

 

–  Պարոն Քոչարյան, ինչպե՞ս և ե՞րբ է առաջացել «Ուլտրաիմիջինգի» ստեղծման գաղափարը:

 

Կարդալ ավելին...


 

 

 

ՈՒԼՏՐԱԻՄԻՋԻՆԳ ռադիոլոգիայի գիտամեթոդական ախտորոշիչ կենտրոնի բժշկական գծով տնօրեն, դոցենտ, բ.գ.թ. Արամ Քոչարյան
       
 

Ներկայումս «Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոնում գործում են հետազոտման հետևյալ մեթոդները.

 

  մագնիսական ռեզոնանսային տոմոգրաֆիա
  համակարգչային տոմոգրաֆիա
  Ուլտրաձայնային ախտորոշում, այդ թվում` անոթների դուպլեքս հետազոտություն
       

 

Կենտրոնը պարբերաբար համալրվում  է նորագույն սարքավորումներով, բժիշկները վերապատրաստվում են արտերկրում` մշտապես բարձր պահելով մասնագիտական որակավորումը: Ժամանակակից սարքավորումների և պրոֆեսիոնալ բժիշկների  համադրության շնորհիվ «Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոնը հաճախորդներին ապահովում է բարձրորակ ծառայություններով:

 

 
Գնացուցակ...
Կազմակերպության ստորաբաժանումները
Լուրեր Ծառայություններ Գիտական բժշկություն Երեխա Թվեր, փաստեր, դեպքեր Իրադարձություններ Կազմակերպություններ Հիվանդություններ Կին Աֆորիզմներ Հրապարակումներ Բժիշկներ Ավանդական բժշկություն Տղամարդ Տեսասրահ Հայտարարություններ Հիվանդություններ Առողջ ապրելակերպ Կոսմետոլոգիա Ուղարկել բացիկ Հրատապ թեմա Դեղեր Բժշկական իրավունք Ալգորիթմեր, թեստեր Կապ Մեր հյուրն է Առաջին օգնություն Պատմական խրոնիկա Կարիերային սանդուղքով