Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Գիտական բժշկություն

Սթրեսորային հիպերգլիկեմիայի շտկման նպատակահարմարությունն ինտենսիվ թերապիայի բաժանմունքում

Ինտենսիվ թերապիայի բաժանմունքի (ԻԹԲ) հիվանդների շուրջ 50%-ի մոտ, որոնք չեն տառապում շաքարային դիաբետով, հայտնաբերվում է հիպեր­գլի­կե­միա: Բժշկական գրականության մեջ երկար ժամա­նակ այս հիպերգլիկեմիան, որը կոչվում է սթրե­սո­ր­ա­յին, դիտվում էր որպես օրգանիզմի ադապտացիոն ռեակցիա՝ ի պատասխան...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2008 (35)
Ներգանգային թարախակույտերի բուժումը երեխաների մոտ

Ներգանգային թարախակույտերը դասվում են գանգուղեղի ծանր հիվանդությունների շարքում, աչքի են ընկնում բարձր մահացությամբ, վիրահատական տակտիկայի ընտրության դժվարությամբ, հաճախ` հաշմանդամության բերող մնացորդային երևույթ­նե­րով...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2008 (35)
Ամնիոտոմիա` կատարել, թե՞ ոչ (համակարգված վերլուծությունների հիման վրա) ԱՄՆ ՄԶԳ ՆՕՎԱ ծրագիր

Հետազոտության նպատակը. Բացահայտել ամնիոտոմիայի իրական ազդեցությունը ծննդաբերության տևողության վրա:

Հետազոտության նյութն ու մեթոդաանությունը. Քոքրեյնի տվյալների բազայից ընտրվել է թեմային վերաբերող երեք տասնյակից ավելի հետազոտություն...

Մանկաբարձություն, գինեկոլոգիա և նեոնատալոգիա 1.2008 (2)
Ուսուցման սիմուլյացիոն մեթոդներ ներդրման անհրաժեշտությունն անհետաձգելի բուժօգնության ուսուցման շրջանակներում

Բժշկական գործունեության մեջ անհետաձգելի հա­մարվում են այն ախտաբանական փոփո­խու­թյուն­ները, որոնց արդյունքում հիվանդի ընդհանուր վիճակը կտրուկ վատանում է և, համապատասխան անհետա­ձգելի բժշկական օգնություն չցուցաբերելու դեպքում, նրա կյանքին ուղղակի վտանգ է սպառնում...

Առաջին բժշկական օգնություն Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2008 (35)
Ավտո-ճանապարհային պատահարների հետևանքով առաջացած գանգուղեղային վնասվածքներ առանձնահատկությունները երեխաների մոտ

Տրանսպորտային պատահարների հետևանքով առաջացած վնասվածքների աճը, ցավոք, չի շրջանցել մաև մանկահասակ բնակչությանը, և առավել հաճախ կրում է պոլիտրավմայի (բազմավնասվածքների) բնույթ...

Առաջին բժշկական օգնություն Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2008 (35)
Նատրիումի քլորիդի հիպերտոնիկ լուծույթի և մանիտոլի կիրառման արդյունավետությունն օսմոթերապիայի շրջանակներում

Գանգուղեղային վնասվածքների (ԳՈւՎ) և հեմո­ռագիկ ինսուլտների ինտենսիվ թերապիայի կարևորա­գույն խնդիրը է հանդիսանում  հիպովոլեմիայի արագ շտկումն ու հեմոդինամիկայի կայունացումը, հակա­ռակ դեպքում` ուղեղային անբավարար պերֆուզիայի պատճառով...

Ինտենսիվ թերապիա Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2008 (35)
Ծանր գանգուղեղային վնասվածքներով երեխաների հետազոտման ալգորիթմի մեր փորձը

Ծանր գանգուղեղային վնասվածքները (ԳՈւՎ) երեխաների մոտ ընդհանուր գանգուղեղային վնաս­ված­քների մեջ կազմում են 13-20% ընդհանրապես մանկական տրավմատիզմից մահացության 50%-ը, և հաշմանդամության 82%-ը, ինչը պայմանավորում է խնդրի բժշկական և սոցիալական կարևորությունը...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2008 (35)
Շարունակական աջակցությունը հղիության ընթացքում (համակարգված վերլուծությունների հիման վրա) ԱՄՆ ՄԶԳ ՆՕՎԱ ծրագիր

Հետազոտության նպատակը. Գնահատել հղիության և ծննդաբերության ընթացքում շարունակական հուզահոգեբանական աջակցության արդյունավետությունն ինչպես մոր, այնպես էլ նորածնի համար...

Մանկաբարձություն, գինեկոլոգիա և նեոնատալոգիա 1.2008 (2)
Տիբանտինային մոնոթերապիան նեյրոպաթիկ ցավային համախտանիշի բուժման ժամանակ

Ժամանակակից բժշկության մեջ նեյրոպաթիկ ցա­վային համախտանիշի (ՆՑՀ) բուժումը համարվում է բարդ և մեծ արդիականություն վայելող խնդիր, ինչը պայմանավորված է ոչ միայն ՆՑՀ-ով տառապող հիվանդների մեծ թվով, այլ նաև մինչ օրս կիրառվող բուժման ավանդական մեթոդների խիստ ցածր արդյունավետությամբ, որի արդյունքում սուր ցավը վերածվում է քրոնիկականի...

Ինտենսիվ թերապիա Բուժման մեթոդներ Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2008 (35)
Մանկական նեյրոտրավմայի կառուցվածքի դինամիկայի հարցի շուրջ

Բնակչության սոցիալ-տնտեսական կյանքի փոփո­խու­թյունները մշտապես ազդում են հիվանդացության, մասնավորապես տրավմատիզմի կառուցվածքի վրա: Նրանց արդյունավետ բուժումը և կանխարգելումը թելադրում է այդ փոփոխությունների ուսումնասիրում, համապատասխան կազմակերպչական, բուժ-ախտո­րոշիչ միջոցառումների հիմնավորված մշակումը...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2008 (35)
Արձանագրային բուժումը ծանր վնասվածքներով հիվանդների վարման նախահիվանդանոցային փուլում

Տեղափոխման խնդիրը հանդիսանում է նախա­հի­վան­դանոցային փուլում ծավալվող գործունեության հիմնահարցերից մեկը: Անվտանգ տեղափոխում ապա­հովելու համար հարկավոր են ոչ միայն անհրա­ժեշտ սարքավորումներով և դեղամիջոցներով հագեցած տրանսպորտային միջոցներ, այլև որոշակի տեսա­կան գիտելիքների և գործնական հմտություն­ների քաջ իմացություն: Այս տեսանկյունից...

Ինտենսիվ թերապիա Առաջին բժշկական օգնություն Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2008 (35)
Կոնքազդրային հոդի հետվնասվածքային օստեոխոնդրալ ազատ մարմինների արթրոսկոպիկ բուժումը

Առօրյա կյանքում հաճախ են հանդիպում կոնքազդրային հոդի այնպիսի հիմնախնդիրներ, որոնք շատ դժվար է հայտնաբերել ռենտգենա­բա­նական հետազոտությամբ և պահանջում են լուրջ բուժական միջոցառումներ: Դրանց մեջ կարևոր տեղ են զբաղեցնում հետվնասվածքային ազատ օստեո­խոնդրալ մարմինները, ասեպտիկ նեկրոզի օջախները...

Բուժման մեթոդներ Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2008 (35)
Ինֆուզիոն թերապիայի առանձնահատկությունները շտապ կարգով կատարվող վիրահատությունների ժամանակ

Հիպովոլեմիայի արագ և արդյունավետ շտկումը հանդիսանում է մեծ արդիականություն վայելող խնդիր՝ ցանկացած կրիտիկական վիճակում, այդ թվում նաև՝ շտապ կարգով կատարվող վիրա­հա­տությունների ժամանակ, երբ անհրաժեշտություն է ստեղծվում արագ համալրել ներանոթային ծավալը՝ անզգայացման ողջ ընթացքում կայուն հեմոդինամիկա ապա­հովելու, ինչպես նաև՝ հիպովոլեմիայով...

Ինտենսիվ թերապիա Առաջին բժշկական օգնություն Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2008 (35)
Հենաշարժիչ համակարգի համակցված և բազմակի վնասվածքների բուժման առաջնայնությունը

Տեխնիկայի զարգացման և արագությունների ավե­լացման հետևանքով ամբողջ աշխարհում ավելացել է հենաշարժիչ համակրագի համակցված և բազմակի վնասվածքների (պոլիտրավմաների) քանակը: Այդ պատճառով պոլիտրավմաների բուժման ճիշտ տակ­տիկա ընտրելը դառնում է առաջնային...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2008 (35)
Աբդոմինալ վիրաբուժություն. Պլաստիկայի ընտրությունը հետվիրահատական վենտրալ ճողվածքների ժամանակ

Որովայնային հետվիրահատական ճողվածքները տարածված վիրաբուժական հիվանդություններից են, որոնք դրսևորում են բացարձակ և հարաբերական քանա­կական աճի մշտական հակում` պայմա­նա­վոր­ված որովայնի օրգանների վրա կատարվող վիրահա­տու­թյունների քանակի տարեցտարի մեծացումով...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2008 (35)
Սրտամկանի սուր ինֆարկտով հիվանդների ստենտավորման արդյունքների ռետրոսպեկտիվ անալիզը՝ կատարված 2005-2006թ-ին

Ներածություն. Սրտամկանի սուր ինֆարկտը համարվելով ժամանակակից սրտաբանության և սրտային վիրաբուժության կարևոր պրոբլեմներից մեկը՝ ունի բուժման 3 ուղղություններ. դեղորայքային բուժում, ԱԿՇ-վիրահատություն և կորոնար անգիո­պլաս­տիկա: Կորոնար անգիոպլաստիկայի հիմքում ընկած է կորոնար ստենտավորումը, որը իր էֆեկտիվությամբ դոմինանտւմ է սրտամկանի սուր ինֆարկտի բուժման...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2008 (35)
Գաստրոդուոդենալ թափածակված խոցի ժամանակ մեր տակտիկան

Ներկայիս հզոր հակախոցային միջոցների հայտ­նա­բերումը կտրուկ պակասեցրել է խոցային հիվան­դության ժամանակ պլանային վիրահատությունների քանակը, սակայն բարդությունները նվազելու հակում չունեն, դրանցից է թափածակումը...

Վիրաբուժություն Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2008 (35)
Գեմցիտաբին պարունակող քիմիաթերապիայի արդյունավետությունը թոքի ոչ մանրբջջային անվիրահատելի քաղցկեղի ժամանակ

Հետազոտության խնդիրը: Գնահատել գեմցի­տաբին և պլատինի ածանցյալներ պարունակող (ցիսպլատին, կարբոպլատին) քիմիաթերապիայի արդյունավետությունը թոքի ոչ մանրբջջային տեղային տարածուն և դիսեմինացված քաղցկեղի դեպքում...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2008 (35) Շնչառական համակարգ
Մեզէնտերալ անոթների թրոմբոզ. վարման տակտիկան

Մեզէնտերալ անոթների թրոմբոզը (ՄԱԹ) ան­հետա­ձգելի վիրաբուժության ցավոտ կողմերից է՝ պայմանավվորված կլինիկական պատկերի ոչ արտա­հայտվածությամբ, ախտորոշիչ միջոցների սահմա­նա­փակվածությամբ և մահացության բարձր տոկոսով...

Վիրաբուժություն Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2008 (35)
Թաքնված ընթացք ունեցող ռինոսինուսիտների ախտորոշման հրատապ խնդիրները

Քթի հարակից խոռոչների բորբոքային հիվան­դությունների վիրահատական մեթոդների կատարելա­գործումը և նրանց կանխարգելումը ժամանակակից ռինոլոգիայի հրատապ խնդիրներից է: Օրգանիզմի ինչպես նաև վիրահատված հարքթային խոռոչների կրկնակի ինֆեկցումը պայմանավորված է ժամանա­կին չախտորոշված և չմաքրված, թաքնված ընթացքով էթմոիդիտներով և սֆենոիդիտներով...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2008 (35)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ