Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ֆարմացևտ պրակտիկ 4-5.2007 (4-5)

Դեղագործական ընկերությունների դերը բժիշկների իրազեկման գործում

Դեղագործական ընկերությունների դերը բժիշկների իրազեկման գործում

Կարելի է շատ հետաքրքիր կապ տեսնել, եթե ուսումնասիրեն դեղագործական ընկերությունների մարքեթինգային քաղաքականությունը։ Հատկապես երբ խոսքը վերաբերում է նոր դեղեր մշակող հզոր գիտաարտադրական լիցք ունեցող ընկերություններին։

 

Մի կողմից նրանք մշակում են նոր դեղամիջոց, որը կոչված է լուծելու բժշկության առջև կանգնած լուրջ խնդիրներ, միգուցե բուժել հիվանդություններ, մինչ այդ անբուժելի համարվող, մյուս կողմից հենց իրենք էլ ստիպված են անցկացնել բժիշկների շրջանում իրազեկում այդ հիվանդությունների բուժման ժամանակակից մոտեցումների մասին։

 

Շատ լավ եմ հիշում, երբ 1990-ական թվականների սկզբին հարավսլավական PLIVA դեղագործական ընկերությունը, մշակելով Sumamed հակաբիոտիկը, որը գրեթե միակն էր, որի նկատմամբ ունեին զգայունություն տրիխոմոնադա միաբջիջները, հենց ինքը  սկսեց միջազգային քարոզարշավ տրիխոմոնադոզ հիվանդության տարածվածության և վտանգների մասին։ Այդ աշխատանքները PLIVA-ն իրականացրեց այնքան արդյունավետ, որ Սումամեդը կարճ ժամանակում դարձավ աշխարհի ամենավաճառվող դեղը, իսկ հետագայում` ամենակեղծվողը։ Այս օրինակը ցույց է տալիս, որ դեղի մշակումը դա մի վիթխարի գիտաբժշկական, արդյունաբերական և մարքեթոլոգիական համալիր է, երբ միաձուլված են գիտական առաջընթացը և ձեռներեցական շահը։ Դեղագործական ընկերություններն իրենց մեջ ընգրկում են դեղի ստեղծման և իրացման հետ կապված ամբողջ ցիկլը, երբ սկզբնական փուլերում դեղի մշակման վրա ծախսված հսկայական գումարները շահույթով վերադառնում են դեղի իրացման փուլում։ Եվ պետք է նշել, որ այդ գործընթացը անվերջ ուղեկցվում է դեղաքիմիական, դեղագործական, լաբորատոր, կլինիկական տեխնոլոգիաների կատարելագործումով և փոքր ու մեծ հայտնագործություններով։

 

Հայաստանում դեղագործության ոլորտում ստեղծվել է յուրահատուկ իրավիճակ` փոքր բնակչություն ունեցող երկրում իրենց գործունեությունը ծավալել են հսկայական քանակով ինչպես դեղ մշակող, այնպես էլ վերարտադրող ընկերություններ։ Եվ եթե վերարտադրողների արդյունավետ վաճառքի գրեթե միակ փաստարկն է դեղի արտադրության պատշաճ պայմանները (GMP) և մատչելի գինը, ապա մշակողների կողմից են վկայում մեծ հետազոտությունները, խոշոր գիտաբժշկական համաժողովները և, վերջապես, բրենդ կարգավիճակ ունեցող դեղերի անունները։

 

Վերջին ժամանակներում մենք վկան ենք մի հետաքըրքիր գործընթացի, երբ երկու իրենց գիտաարտադրական լիցքով հզոր շվեյցարական ''Հոֆֆմանն-Լյա-Ռոշ'' և ֆրանսիական '' Սերվյե'' դեղագործական ընկերությունների շահերը խաչվեցին օստեոպորոզ հիվանդագին վիճակի բուժման ոլորտում։ Երկուսն էլ միաժամանակ գրանցել և առաջ են մղում Հայաստանի դեղագործական շուկա չափազանց արդյունավետ, կարելի է ասել, այս ոլորտում հեղափոխություն խոստացող դեղեր` Bonviva և Bivalos։ Հետաքրքիրն այն է, որ Հայաստանի բժշկական հանրությունը և բնակչությունը ունեին բավականին թույլ պատկերացում օստեոպորոզի մասին, ինչը բնավ չի նպաստում նշված դեղերի իրացմանը։ Այդ բացը լրացնելու նպատակով երկու ընկերությունն էլ կազմակերպում են գիտական կոնֆերանսներ բժիշկների, ինչպես նաև հանրամատչելի հաղորդումներ բնակչության համար։ Կարծում եմ, որ նման լուրջ բժշկա-սոցիալական խնդիրը, ինչպիսին է օստեոպորոզը, պետք է մատուցվի գրագետ PR քարոզչության միջոցով։ Կարելի՞ էր, արդյոք, այս հարցը բարձրացնել նշված դեղերի Հայաստան ներմուծումից առաջ։ Միգուցե կարելի էր, բայց իմ կարծիքով անիմաստ։ Չէ՞ որ խնդրի լրջության և բարդությունների մասին տեղեկացնելուց հետո բացակայում էր ամենակարևորը` "ի՞նչ անել" հարցի պատասխանը։ Այն ժամանակ դա կլիներ անհնարին։


Օստեոպորոզի մասին քարոզչության օրինակը ցայտուն ձևով ցույց է տալիս խոշոր դեղագործական ընկերությունների Հայաստանի դեղագործական շուկայում ներկայության, իրենց մեջ բռնկվող մրցակցության օգուտը և՛ բժշկական համայնքի, և՛ բնակչության համար։


Մի շատ հետաքրքիր թեմա շոշափվեց հուլիսի սկզբում։ Դա ոջլոտության և քոսի հետ առնչվող հարցերն էին։ Այդ թեմայով հաղորդումներ հեռարձակելու պատճառ դարձավ FIK Medikal ֆրանսիական դեղագործական ընկերությունը, որն արտադրում և իրացնում է Հայաստանի տարածքում Para+, Spregal և A-Par դեղերը։ Խնդիրը կայանում էր նրանում, որ բնակչությանը պետք էր տեղեկացնել այդ բարձր արդյունավետություն ունեցող և անվնաս միջոցների մասին։

 

Երբ մենք քննարկում էինք այդ հարցը FIK Medikal դեղագործական ընկերության (ԴԸ) ներկայացուցիչների հետ, առաջացավ կարծիք, որ անհրաժեշտ է սկզբից ներկայացնել հեռուստադիտողներին ոջլոտության և քոսի խնդիրը, բացատրել, թե ի՞նչ են իրենցից ներկայացնում այդ հիվանդությունների հարուցիչները, փոխանցման ուղիները և ինչպիսի՞ն է դրանց տարածվածությունը։ Այդ նպատակով հեռուստատաղավար հրավիրվեցին բժիշկ-մաշկաբան Հարութ Տանիելյանը և FIK Medikal ԴԸ ներկայացուցիչ Անժելա Հախնազարյանը։

 

Բժիշկ Հարութ Տանիելյանը շատ մանրամասնորեն բացատրեց ոջլոտության և քոսի էությունը, խոսեց ոջիլների տեսակների և ոջիլի ու քոս առաջացնող տզի տարբերության մասին։ Բավականին խորը լուսաբանվեցին այդ հիվանդությունների ախտանիշները և հետևանքները։ Չնայած ես ունեի որոշ պատկերացում այդ հիվանդությունների մասին, ինձ էլ շատ հետաքրքիր էր իմանալ, որ, օրինակ, ոջլոտության և քոսի պատճառով առաջացող քորի և ախտահարված տարածքները քորելու հետևանքով առաջանում են մաշկի վնասումներ և քերծվացքներ, որոնց մեջ թափանցում է երկրորդային վարակը, ինչը իր հերթին բերում է մաշկի բորբոքման։ Բացի դրանից ոջիլները հանդիսանում են տիֆի տարբեր տեսակների փոխանցողներ։ Հաղորդաշարի ընթացքում իր կարծիքն արտահայտեց ԱԱԻ համաճարակաբանության ամբիոնի դոցենտ Լիլիթ Ավետիսյանը, նշելով, որ չնայած բնակչությունը ավելի լուրջ է սկսել հետևել կենցաղային հիգիենայի հարցերին, այնուամենայնիվ և' ոջլոտությունը, և' քոսը կան և շարունակում են մնալ հանրային առողջության արդիական հարցերի թվում։

 

FIK Medikal ԴԸ ներկայացուցիչ Անժելա Հախնազարյանը հեռուստադիտողների ուշադրությունը հրավիրեց Para+, Spregal և A-Par դեղերի վրա, մանրամասնորեն պատմեց դրանց ցուցումների, կիրառման եղանակների և արդյունավետության մասին։  Para+ դեղը մեկ կիրառումով ոչնչացնում է գլխի ոջիլները, նույնը տեղի է ունենում երբ քոսի տզով ախտահարված մաշկը մշակում են Spregal դեղով։ Բավականին հետաքրքիր միջոց է A-Par պրեպարատը, որով կարելի է մշակել հագուստը պահարանների մեջ տեղավորելուց առաջ և դրանով կանխարգելել հագուստի ոջիլի և ցեցի ազդեցությունը։

 

Հաշվի առնելով հեռուստադիտողների հեռախոսազանգերի մեծ քանակը ուղիղ եթերի ընթացքում, և բնակչության արձագանքը հաղորդումից հետո, կարելի է ասել, որ ոջլոտության և քոսի թեման իրոք մնում է բավականին արդիական։

Հեղինակ. Դավիթ Պետրոսյան.
Սկզբնաղբյուր. ՀՀ - Ամսագիր ''Ֆարմացևտ պրակտիկ'' 4-5-2007 (4-5)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Լուսինե

23.09.2012

ինչ անեմ, որ կարողանամ վերացնել ոջիլներին՞

Կարդացեք նաև

«Ֆարմացևտ պրակտիկ» ամսագրի խմμագրությանը «ԱրմենիաՎիժն» ՍՊԸ ադմիստրացիայից

Հարգելի խմբագրություն,
նախ և առաջ թույլ տվեք շնորհակալություն հայտնել Ձեզ այն կարևոր աշխատանքի համար, որ իրականացնում եք Հայաստանյան շուկայում առկա կեղծ դեղորայքների և կենսաբանական...

Ալերգիկ ռինոսինուսիտներ. կլինիկական ընթացքը, բուժումը

Քթի և հարակից խոռոչների ալերգիկ հիվանդությունները համարվում են ամենատարածված ալերգիկ պաթոլոգիան։ Աշխարհի տարբեր երկրների վիճակագրական տվյալները վկայում են, որ ներկայումս ալերգիկ ռինիտով...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ Ալերգոլոգիա
Ի՞նչ է քնի բժշկությունը: Քնի խանգարումները և նրանց բուժումը
Ի՞նչ է քնի բժշկությունը: Քնի խանգարումները և նրանց բուժումը

Քունը` ոչ հանուն առույգության, այլ` հանուն կյանքի

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հարցազրույց Երիտասարդ նյարդաբանների լիգայի նախագահ Սամսոն Խաչատրյանի հետ` նվիրված քնի բժշկությանը...

Ախտորոշում Քուն, քնի խանգարումներ Բժշկի ընդունարանում Բժիշկներ
Կեղծ բուժման իրական խնդիրը
Կեղծ բուժման իրական խնդիրը

Բնօրինակ և կեղծ տարբերակ... Այս երկուսի միջև եղած հավերժ բախումը... Պատկերացրեք` ինչ կատաղության մեջ կհայտնվեր մասնավոր հավաքածու ունեցող մեկը, որը Ռենուարի բնօրինակի փոխարեն...

Դեղագործական շուկա Հրատապ թեմա Հայաստանում
Հասարակական առողջության հայկական ասոցիացիա
Հասարակական առողջության հայկական ասոցիացիա

«Հասարակական առողջության հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (ՀԱՀԱ) ոչ պետական կազմակերպություն է, որն իր գործունեության ավելի քան 10 տարիների ընթացքում զգալի ներդրում է ունեցել...

Ասոցիացիաներ
Հայկական բժշկական ասոցիացիա. կլինիկական այցեր
Հայկական բժշկական ասոցիացիա. կլինիկական այցեր

Հայկական բժշկական ասոցիացիա հասարակական կազմակերպության հիմնական նպատակն է. իր գործունեությամբ նպաստել Հայաստանում բժշկագիտության և գործնական բժշկության զարգացմանը և արդի...

Ասոցիացիաներ
Դեղագետ-նկարիչ` Լևոն Սարգսյան
Դեղագետ-նկարիչ` Լևոն Սարգսյան

Լևոն Սարգսյանը ծնվել է 1930 թ.` Երևանում, ծառայողի ընտանիքում։ 1943 թ. ընդունվել է Երևանի բժշկական տեխնիկումի դեղագործական բաժինը, որն ավարտել է 1946 թ.` ստանալով դեղագետի օգնականի որակավորում...

Հայ բժիշկերի կյանքից
Հայ բժշկապետ Մխիթար Հերացու գիտական և բժշկական գործունեությունը
Հայ բժշկապետ Մխիթար Հերացու գիտական և բժշկական գործունեությունը

Կիլիկյան Հայաստանի և նրա բժշկական դպրոցի հետ է կապված Մխիթար Հերացու գիտական և բժշկական բեղմնավոր գործնեությունը: «Մեծն Մխիթար» են կոչել նրան իր ժամանակակիցները ու հետագա...

Հայ բժիշկերի կյանքից
Երկար ժամանակ առանց ջրի դիմանալու ուղտի ընդունակությունը
Երկար ժամանակ առանց ջրի դիմանալու ուղտի ընդունակությունը

Երկար ժամանակ առանց ջրի դիմանալու ուղտի ընդունակությունը շարունակում է գրավել գիտնականների ուշադրությունը։ Իրաքի գիտնականները տասնվեցօրյա փորձ են կատարել, որի ընթացքում կենդանուն ջուր չեն տվել...

Գիտե՞ք, որ...
Էկզեմայի տեսակները և բուժումը
Էկզեմայի տեսակները և բուժումը

Այս հիվանդության անվանումը ծագում է հունարեն eczeo` եռալ բառից։ Տվյալ հիվանդության դեպքում մաշկի վրա գոյանում են բազմաթիվ մանր բշտիկներ, որոնք եռացող ջրի պղպջակների նման պայթում են` առաջացնելով...

Մաշկաբանություն
Քրոնիկ հոգնածության համախտանիշը որպես հիվանդություն
Քրոնիկ հոգնածության համախտանիշը որպես հիվանդություն

Այս հիվանդությանը թե՛ մերօրյա քաղաքակրթության հետևանք և թե՛ տեխնիկական առաջընթացի տխրահռչակ ''ձեռքբերում'' են անվանում։ Այն սկսվում է աննկատ, զարգանում աստիճանաբար և դժվարությամբ է ախտորոշվում...

Նարկոլոգիա և տոքսիկոլոգիա
Ի՞նչ հողի վրա են առաջանում կոնֆլիկտները և ինչպե՞ս խուսափել
Ի՞նչ հողի վրա են առաջանում կոնֆլիկտները և ինչպե՞ս խուսափել

Մենք բոլորս խաղաղասեր մարդիկ ենք, օժտված ենք իրավիճակներին լիովին համապատասխան գնահատական տալու և երկխոսության գնալու կարողությամբ։ Սակայն կյանքում ամեն բան պատահում է, և հարց է առաջանում...

Հոգեկան առողջություն Ես
B խմբի վիտամիններ . B9 (ֆոլացին), B12 (ցիանկոբալամին)
B խմբի վիտամիններ . B9 (ֆոլացին), B12 (ցիանկոբալամին)

Ֆոլացինը` որպես համաֆերմենտ, մասնակցում է տարաբնույթ ֆերմենտային ռեակցիաներին, կարևորագույն դեր և նշանակություն ունի ամինաթթուների նյութափոխանակության, պուրինային և պիրիմիդինային հիմքերի...

Վիտամիններ և միներալներ
Դիմահարդարումը հին Եգիպտոսում
Դիմահարդարումը հին Եգիպտոսում

«Ծերությունը վերափոխենք մշտնջենական երիտասարդության»; Մատուցվող հոդվածի վերնագիրը մեջբերված է հին եգիպտական ձեռագրերից#։ Գրվածքը վերաբերում է դիմահարդարանքին, և նշված...

Առողջ և գեղեցիկ Պատմության էջերից

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ