Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ցավ

Աճուկային ցավ (Inguinal Pain). urolog.am

Աճուկային ցավ (Inguinal Pain). urolog.am

Աճուկը կամ աճուկային շրջանը հանդիսանում է որովայնի խոռոչի ստորին եզրի մի մասը՝ ազդրին մոտ: Այստեղ է գտնվում աճուկային խողովակը (լատ. canalis inguinalis), որի միջով անցնում են ազդրի խոշոր անոթները և տղամարդկանց մոտ սերմնալարը, իսկ կանանց մոտ արգանդի կլոր կապանը, այստեղ կարող են իջնել աղիների կանթերը՝ առաջացնելով ճողվածք:

Ցավ աճուկային շրջանում` տարբեր հիվանդությունների ժամանակ

Ցանկացած կողմում աճուկային շրջանում ցավի ժամանակ հարկ է դիմել բժշկին, քանի որ դա կարող է լինել ճողվածքի նշան: Աճուկային ճողվածքներն առաջանում են տեղային հենարանային հյուսվածքների թուլացման պատճառով, որը թույլ է տալիս աղիների կանթերը որովայնից սահեն աճուկ:  Ճողվածքը նկատելի է դառնում որպես աճուկային շրջանում ուռածություն՝ հատկապես կանգնած վիճակում:  Սակայն Դուք կարող եք ցավ զգալ առանց տեսանելի ուռածության: 

Տղամարդուն զննման ժամանակ բժիշկը կարող է թաքնված ճողվածքը հայտնաբերել մեկ մատը ամորձապարկ մտցնելու ճանապարհով: Ճողվածքը կարող է տհաճ բարդություններ առաջացնել օրգանիզմի համար:  Եթե բացվածքը համեմատաբար մեծ չէ, իսկ աղիների կանթը հարաբերականորեն մեծ է, ապա վերջինս կարող է սեղմվել կամ օղակվել: Եթե սա տեղի է ունենում, ապա այն կոչվում է  օղակված ճողվածք:  Օղակված ճողվածքը պահանջում է անհետաձգելի վիրահատություն, քանի որ խախտվում է օղակված աղու արյունամատակարարումը, ինչն էլ բերում է նրա քայքայման:

Կոնքի շրջանում (ադնեքսիտ, էնդոմետրիտ, պրոկտիտ, պարամետրիտ), ոտքերում առկա վարակը կարող է բերել աճուկային շրջանում ավշային հանգույցների մեծացման և ցավոտության: Կոնքի շրջանի վարակները հետևյալն են.

  • ադնեքսիտ,
  • էնդոմետրիտ,
  • պրոկտիտ,
  • պարամետրիտ:.


Աճուկային շրջանի ուռուցքները կարող են լինել քաղցկեղ կամ բարորակ ուռուցք: Այն կարող է լինել նաև սիֆիլիսի առաջնային շրջանի դրսևորում:

Ցածր տեղակայված երիկամային քարը, միզածորանի քարը նույնպես կարող են առաջացնել աճուկային շրջանի ցավ: Երիկամային խիթի նոպան առաջանում է հանկարծակի, կարող է տևել մի քանի րոպե, ժամեր և օրեր: Այն բնութագրվում է գոտկատեղի կամ թուլակողի շրջանում սուր ցավով, ճառագայթում է միզածորանի ընթացքով դեպի աճուկային շրջան, միզապարկ,  արտաքին սեռական օրգաններ: Հաճախակի միզարձակումը և մեզի մեջ արյունը օգնում են ճիշտ ախտորոշմանը:.

Եթե Ձեր աճուկային շրջանի ցավը կապված չէ ոչ ավշային հանգույցների մեծացման, ոչ երիկամներում քարի առկայության հետ, ապա այն կարող է առաջանալ ողնաշարի սկավառակի կողմից այդ շրջանը նյարդավորող նյարդերի ճմլման հետևանքով: Դրա պատճառը կարող է լինել ողնաշարի գոտկային շրջանի օստեոխոնդրոզը:

Սակայն հաճախ աճուկային շրջանում ցավը վկայում է միզասեռական վարակի և բորբոքման մասին, որոնք բերում են աճուկային շրջանում ավշային հանգույցների մեծացման և ցավոտության: Այդպիսի հիվանդությունների հետևանքով առաջացած ցավը վտանգավոր է տղամարդկանց համար, քանի որ դրա հետևանքով հնարավոր է .

  • սեռական ակտիվության խանգարում,
  • իմպոտենցիա,
  • անպտղություն:


Սովորաբար նմանատիպ ցավերին ուղեկցում են այնպիսի ախտանիշներ, ինչպիսիք են դժվարացած կամ ցավոտ միզարձակումը, արյան մեջ մեզի առկայությունը, գոտկային շրջանի ցավերը: Եթե աճուկային ավշային հանգույցներն այտուցվել են, սակայն չեն ցավում, ապա դա կարող է լինել քողարկված սեռական վարակի դրսևորում:.

Աճուկային շրջանի ցավի պատճառների մեջ կարելի է առանձնացնել հետևյալ հիվանդությունները.

 

  • աճուկային շրջանի վնասվածքներ,
  • վեզիկուլիտ,
  • սեռական հերպես տղամարդկանց մոտ,
  • կոլիկուլիտ,
  • էպիդիդիմիտ,
  • որովայնի քրոնիկական պրոպտոզ,
  • կրիպտօրխիզմ (ամորձին աճուկային խողովակում),
  • ֆունիկուլյոզ, սերմնալարի լիպոմա,
  • հեմատոմա (ազդրային զարկերակի պունկցիայից հետո),
  • ոտքի ենթամաշկային մեծ երակի վարիկոզ հանգույց,
  • ազդրային զարկերակի անևրիզմա:


Աճուկային շրջանում ցավերի առաջացման դեպքում անհրաժեշտ է դիմել գինեկոլոգին, ուրոլոգին, օնկոլոգին՝  պայմանավորված առաջացած ցավի առաջնային պատճառով:

Սկզբնաղբյուր. urolog.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ցավ աջ թուլակողում. armeniamedicalcenter.am
Ցավ աջ թուլակողում. armeniamedicalcenter.am

Աջ թուլակողում ցավերը կարող են առաջանալ սպոնտան` ընդհանուր լավ վիճակի ֆոնի վրա: Դա համարվում է տագնապային նշան, որը խոսում է որովայնի խոռոչի մեկ կամ մի քանի օրգանների ախտաբանության մասին: Ցավն օրգանիզմի բնական...

Վիրաբուժություն
Տարաբնույթ հիվանդությունների դեպքում ցավային համախտանիշի բուժումը Cosman RF-ի միջոցով. nairimed.com
Տարաբնույթ հիվանդությունների դեպքում ցավային համախտանիշի բուժումը Cosman RF-ի միջոցով. nairimed.com

Միջողային ճողվածքների աբլացիա

Փոքր չափի ճողվածքի դեպքում մենք առաջարկում ենք բուժում Cosman RF տեխնոլոգիայով` ոչ վիրահաատական եղանակով...

Նյարդաբանություն Վիրաբուժություն
Ցավային համախտանիշ կրծքավանդակում՝ նյարդաբանական հիվանդությունների ժամանակ. armeniamedicalcenter.am
Ցավային համախտանիշ կրծքավանդակում՝ նյարդաբանական հիվանդությունների ժամանակ. armeniamedicalcenter.am

Ողնաշարի օստեոխոնդրոզ

Դա միջողային սկավառակի դեգեներատիվ-դեստրուկտիվ ախտահարում է, որի ժամանակ առավել հաճախ պուլպոզ կորիզում...

Նյարդաբանություն
Ցավ կրծքավանդակում. armeniamedicalcenter.am
Ցավ կրծքավանդակում. armeniamedicalcenter.am

Կրծքավանդակի ցավը թորակալգիա/ կապված է կրծքավանդակի օրգանների, ոսկրա-աճառային հյուսվածքների ախտահարման հետ, միոֆասցիալ համախտանշով, ողնաշարի և պերիֆերիկ նյարդային համակարգի կամ պսիխոգեն հիվանդությունների հետ...

Սրտանոթաբանություն
Ցավ կրծքավանդակում. armeniamedicalcenter.am
Ցավ կրծքավանդակում. armeniamedicalcenter.am

Կրծքավանդակի ցավը թորակալգիա/ կապված է կրծքավանդակի օրգանների, ոսկրա-աճառային հյուսվածքների ախտահարման հետ, միոֆասցիալ համախտանշով, ողնաշարի և պերիֆերիկ նյարդային համակարգի կամ պսիխոգեն հիվանդությունների հետ...

Սրտանոթաբանություն
Ցավը քաղցկեղի ժամանակ. oncology.am
Ցավը քաղցկեղի ժամանակ. oncology.am

Ուռուցքաբանների յուրաքանչյուր երկրորդ հիվանդը ցավ է ունենում: Քաղցկեղի տարածված ձևերով հիվանդների 80%-ն ուժեղ կամ չափավոր ցավեր է նշում: Նույնիսկ լիովին ապաքինումից հետո ցավային համախտանիշը կարող է...

Ուռուցքաբանություն
Գոտկային ցավ (flank pain). urolog.am
Գոտկային ցավ (flank pain). urolog.am

Գոտկային ցավերի պատճառները բազմազան են։ Սակայն կարելի է այն բաժանել հիմնական 3 պատճառի...

Ուրո-անդրոլոգիա Միզային համակարգ
Ցավ. հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com
Ցավ. հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com

Ինչպե՞ս բնութագրել ցավը:
 
Ցավն օրգանիզմի պաշտպանական հատկությունն է, որով վերջինս պայքարում է վնասակար ազդակի դեմ...

Գլխացավերից ազատվելու ժողովրդական բաղադրատոմսեր. 168.am
Գլխացավերից ազատվելու ժողովրդական բաղադրատոմսեր. 168.am

Գլխացավերից ազատվելու հեշտ տարբերակը դեղերի ընդունումն է: Սակայն միշտ չէ, որ դեղերի ընդունումը լավագույն տարբերակ է օրգանիզմի համար: Ստորև ներկայացնում ենք մի քանի բաղադրատոմսեր, որոնք բնական ճանապարհով կօգնեն ազատվել գլխացավից...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Գլու՞խն է ցավում, ստուգեք անոթները. ultraimaging.am
Գլու՞խն է ցավում, ստուգեք անոթները. ultraimaging.am

Այն հիվանդներին, որոնց հաճախ են անհանգստացնում գլխացավերը, հիշողության վատթարացումը, վարիկոզի նշանները, բժիշկը կարող է գերձայնային դոպլերոգրաֆիա նշանակել: Թե ինչ  ցույց կտա այդ հետազոտությունը և ինչպես է այն տեղի ունենում...

Ախտորոշում
Ինչպես ազատվել ատամի ցավից տնային պայմաններում. 168.am
Ինչպես ազատվել ատամի ցավից տնային պայմաններում. 168.am

Ատամի արմատի ցանկացած վնասվածք անտանելի ցավ է առաջացնում։ Fithacker.ru կայքը գրում է, որ նյարդի վնասման մի քանի պատճառներ կան...

Ստոմատոլոգիա Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Գլխացավերը վեգետաանոթային դիստոնիայի ժամանակ. ultraimaging.am
Գլխացավերը վեգետաանոթային դիստոնիայի ժամանակ. ultraimaging.am

Վեգետաանոթային դիստոնիայի ժամանակ առաջացող գլխացավն ամենատհաճ երևույթներից է: Հարկ է նշել, որ բժշկի մոտ զննման ժամանակ հաճախ կարող է որևէ շեղում չհայտնաբերվել, իսկ ցավազրկող դեղերի ընդունման ժամանակ դրական արդյունք  չլինի...

Ցավեր ստորին վերջույթների հոդերում. պատճառները, ախտորոշումը, բուժումը. ultraimaging.am
Ցավեր ստորին վերջույթների հոդերում. պատճառները, ախտորոշումը, բուժումը. ultraimaging.am

Վերջին տարիներին նկատվում է հոդերի հիվանդությունների «երիտասարդացում»: Բժիշկներն այս երևույթը  կապում են կենսակերպի, ցածր ֆիզիկական ակտիվության, ոտքերի վրա անհամաչափ և ոչ ֆիզիոլոգիական...

Ախտորոշում Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
7 խորհուրդ, եթե եղանակային փոփոխություններից ցավում է գլուխը. 1in.am
7 խորհուրդ, եթե եղանակային փոփոխություններից ցավում է գլուխը. 1in.am

Կան մարդիկ, ովքեր շատ զգայուն են եղանակի փոփոխությունների նկատմամբ, առավել հաճախ տառապում են գլխացավերով: medicinaportal.com-ը ներկայացնում է այդպիսի գլխացավը հաղթահարելու արդյունավետ մեթոդներ...

Թերապիա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ