Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ներզատաբանություն

Էնդոկրինոլոգին հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com

Էնդոկրինոլոգին հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com

1.  Ո՞վ է էնդոկրինոլոգը:

Էնդոկրինոլոգը զբաղվում է էնդոկրին հիվանդությունների ախտորոշմամբ, բուժմամբ և կանխարգելմամբ: Քանի որ էնդոկրին համակարգը  մասնակցում է ամբողջ օրգանիզմի հոմեոստատիկ կարգավորմանը, ուստի էնդոկրինոլոգը բուժում է ո՛չ միայն էնդոկրին հիվանդությունները, այլ նաև դրանց հետևանքով առաջացած բոլոր ախտաբանական խնդիրները՝ կապված սիրտ-անոթային, նյարդային և այլ համակարգերի հետ:

2.  Ի՞նչ օրգաններ, հիվանդություններ է բուժում էնդոկրինոլոգը:

Էնդոկրինոլոգը բուժում է էնդոկրին համակարգի, էնդոկրին գեղձերի ախտահարումները:

3. Ի՞նչ է էնդոկրին համակարգը:

Ամբողջ օրգանիզմի հոմեոստազը կարգավորվում է երկու համակարգերի միջոցով՝ նյարդային և էնդոկրին: Էնդոկրին համակարգի մեջ ներառվում են էնդոկրին գեղձերը, որոնք արտադրում են կենսաբանորեն ակտիվ նյութեր՝ հորմոններ: Դրանց շարքում են դասվում նաև աղիների լորձաթաղանթում արտադրվող կենսաբանական ակտիվ նյութերը՝ ինկրետինները:

4. Ի՞նչ տեսակի գեղձեր կան:

Գեղձերը լինում են արտաքին ,ներքին և  խառը սեկրեցիայի: Արտաքին սեկրեցիայի գեղձերն ունեն ծորաններ, որոնցով դրանց արտադրությունը դուրս է գալիս արտաքին միջավայր: Այդ գեղձերն են՝ արցունքագեղձերը, քրտնագեղձերը, ճարպագեղձերը, կաթնագեղձերը: Ներքին սեկրեցիայի գեղձերը չունեն ծորաններ և նրանց արտադրած հորմոնները միանգամից հայտնվում են արյան մեջ: Այդ գեղձերից են վահանաձև գեղձը, մակերիկամները, սեռական գեղձերը հարվահանաձև, ինչպես նաև կենտրոնական նյարդային համակարգում (ԿՆՀ) տեղակայված հիպոթալամուսը և հիպոֆիզը:

5. Ին՞չ են արտադրում էնդոկրին գեղձերը:

էնդոկրին գեղձերն արտադրում են կենսաբանորեն ակտիվ նյութեր՝ հորմոններ: ԿՆՀ-ում՝ հիպոթալամուսում, հիպոֆիզում արտադրվող հորմոնները հիմնականում ստատինները կամ լոիբերիններն են, որոնք կարգավորում են պերիֆերիկ տեղակայված գեղձերի աշխատանքը: Այդտեղ են արտադրվում նաև պրոլակտին, սոմատոտրոպ հորմոնները, օքսիտոցինը, վազոպրեսինը, անտիդիուրետիկ հորմոնը։ Պերիֆերիկ  գեղձերը` վահանագեղձ, սեռական գեղձեր, մակերիկամներ հարվահանաձև և այլն, արտադրում են հորմոններ, որոնք ենթարկվում են ԿՆՀ կողմից արտադրվող հորմոնների ազդեցությանը: Երբ  ախտահարվում է ԿՆՀ գեղձերի  դա արտահայտվում է պերիֆերիկ գեղձերի գործունեության խախտումով:

6. Ի՞նչ նշանակություն ունեն հորմոնները:

Հորմոններն ապահովում են օրգանիզմի հումորալ կարգավորումը, բերելով օրգան համակարգերի ֆունկցիայի կարգավորման:

Աղիներում հատուկ գեղձային բջիջների կողմից արտադրվող ինկրետիններն, օրինակ, ուտելուց հետո ապահովում են ինսուլինի քանակի ավելացումը  և գլյուկոզայի քանակի իջեցումը ։

7. Ինչի՞ համար են ԿՆՀ հորմոնները: Ի՞նչ հիվանդություններ են առաջանում կենտրոնական էնդոկրին համակարգի ախտաբանության ժամանակ:

Դրանք հիպոթալամուսի, հիպոֆիզի հորմոններն են: Այդ գեղձերի ախտահարման ժամանակ կարող են զարգանալ ոչ շաքարային դիաբետ, գինեկոմաստիա (տղաների մոտ), կանանց մոտ դաշտանային ցիկլի տարբեր խանգարումներ, ճարպակալում, ակրոմեգալիա, սոմատոտրոպ հորմոնի գերսեկրեցիայի ժամանակ` գիգանտիզմ, իսկ պակասի դեպքում՝ նանիզմ՝ գաճաճություն, և այլն:

8. Ինչի՞ համար են վահանագեղձի հորմոնները: Ի՞նչ հիվանդություններ են առաջանում վահանաձև գեղձի ախտաբանության ժամանակ:

Վահանաձև գեղձը պարանոցի առաջային մակերեսին տեղակայված, 15-20 գր քաշով փոքրիկ գեղձ է, բայց շատ կարևոր ֆունկցիա է կատարում: Նրա հորմոններից թիրոքսինն ազդում է օրգանիզմի բոլոր բջիջների վրա` ապահովելով նրանց էներգետիկ փոխանակությունը, այսինքն, կարգավորում է օրգանիզմում տեղի ունեցող նյութափոխանակության արագությունը: Նրա քանակի ավելցուկը բերում է նյութափոխանակության արագացման, որի արդյունքում լինում է օրգանիզմի դրդում. նիհարում, թուլություն, քրտնարտադրություն, դող, ջղագրգռություն: Իսկ եթե նրա քանակը պակասում է, զարգանում է հիպոթիրեոզ՝ թուլություն, շշմածություն, դանդաղկոտություն, բրադիկարդիա, գիրություն, հաճախ` լորձային այտուցներ և այլն: Վահանաձև գեղձից վերև տեղակայված են հարվահանաձև  գեղձերը, որտեղ առաջացող կալցիտոնինն ազդում է կալցիումի և ջրաաղային փոխանակության վրա:

Վահանաձև գեղձի հիվանդությունները կարող են լինել բորբոքային բնույթի՝ սուր, ենթասուր, խրոնիկական , թիրեոդիտներ, գեղձում կարող են առաջանալ ադենոմաներ` բարորակ կամ չարորակ ուռուցքներ, Բազեդովյան հիվանդությունը:

9. Ի՞նչ է Բազեդովյան հիվանդությունը

Բազեդովյան հիվանդությունն աուտոիմուն հիվանդություն է, երբ առաջանում են հակամարմիններ՝ թիրեոտրոպ հորմոնի ռեցեպտորների նկատմամբ, և ազդում վահանաձև գեղձի հորմոնի՝ թիրոքսինի նման, այն տարբերությամբ, որ թիրոքսինի ազդեցությունը ժամանակավոր է, իսկ այդ հակամարմինները մնում ռեցեպտորի հետ են երկարատև կապված  և թիրեոտոքսիկ ազդեցություն թողնում: Հիվանդն ունենում է թուլություն, դող, քրտնարտադրություն, դյուրագրգռություն, նիհարում է, կարող են առաջանալ ակնային տարբեր կլինիկական պատկերներ. աչքերի չռվածություն էկզոֆթալմ, արցունքահոսություն, աչքերում ավազի առկայության զգացողություն: Դա թիրոքսինի տոքսիկ ազդեցության արտահայտությունն է:

Այս գործընթացները, սովորաբար, վերադարձելի են, սակայն երկարատև դեպքերում դառնում են անդարձելի: Այս պարագայում շատ վտանգավոր է ծխելը՝ նիկոտինը բերում է մկանների սկլերոզի, կարճացման, ամիլոիդոզի զարգացման, կարծրացման և դրանով արագացնում անդարձելի գործընթացը:

10. Ի՞նչ է խպիպը

Խպիպը վահանաձև գեղձի մեծացումն է, որը կարող է լինել դիֆուզ, երբ մեծանում է ամբողջ գեղձը և հանգուցավոր, երբ առաջանում են առանձին հանգույցներ: Խպիպը լինում է էնդեմիկ, որի հիմնական պատճառն օրգանիզմում յոդի պակասն է, քանի որ վահանաձև գեղձի հորմոնը՝ թիրոքսինը, յոդ է պարունակում, յոդի պակասից գեղձը մեծանում է` դրա հաշվին լրացնելու թիրոքսինի արտադրության պակասը: Յոդը ստացվում է արտաքին միջավայրից և, քանի որ Հայաստանում ծովամթերքը քիչ է, յոդի պակասի լրացման համար պետականորեն ընդունված է աղի պարտադիր յոդացումը: Վերջին տվյալներով, ներկայում, մեզ մոտ յոդի պակաս չի գրանցվում:

Վահանաձև գեղձը կարող է մեծանալ նաև տարբեր հիվանդությունների հետևանքով:

11. Ինչի՞ համար է ենթաստամոսային գեղձի հորմոնը:

Ենթաստամոքսային գեղձը խառը գեղձ է և ունի ներքին և արտաքին սեկրետոր ֆունկցիա: Արտաքին սեկրետոր ֆունկցիան իրականացնում են գեղձի արտադրած ֆերմենտները, որոնք դուրս գալով 12 մատնյա աղու լուսանցք, մասնակցում են մարսողությանը: Ներքին սեկրետոր ֆունկցիան ապահովում է լանգերհանսյան կղզյակների բետտա բջիջների կողմից արտադրված ինսուլինը, և ալֆա բջիջների կողմից արտադրված գլյուկագոնը: Ինսուլինը նպաստում է օրգանիզմի բջիջների կողմից գլյուկոզայի յուրացմանը, ինչը օրգանիզմի էներգիայի հիմնական աղբյուրն է, իսկ գլյուկագոնը հակառակը՝ արյան մեջ բարձրացնում է գլյուկոզայի քանակը: Ինսուլինը նաև նպաստում է գլյուկոզայի` գլիկոգենի տեսքով լյարդում պաշարվելուն, ինչը քաղցի կամ սթրեսային վիճակներում կարող է օգտագործվել օրգանիզմի կողմից: Այդ պաշարները սպառվելու դեպքում օրգանիզմն էներգիա ստանալու նպատակով սկսում է  օգտագործել ճարպերը: Եթե ինսուլինի անբավարարություն կա, որն անհրաժեշտ է ճարպային նորմալ փոխանակության համար, տեղի է ունենում ճարպերի թերայրում` արդյունքում առաջանելով ացետոն, ինչը դիաբետի բարդություններից է` կետոացիդոզ:

12. Ի՞նչ է շաքարային դիաբետը:

Շաքարային դիաբետը քրոնիկական հիվանդություն է, որի ժամանակ՝ ինսուլինի հարաբերական և բացարձակ անբավարարության արդյունքում, տեղի է ունենում սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի, ջրաաղային փոխանակության խանգարում: Այն արտահայտվում է արյան մեջ գլյուկոզայի բարձր մակարդակով, կլինիկորեն՝ պոլիուրիայով (հաճախամիզություն),  պոլիդիպսիայով (շատ ջուր օգտագործելը), նիհարումով, բերանի չորությունով։ Պատճառը կարող է լինել ինսուլինի հարաբերական անբավարարությունը, երբ ինսուլինի արտադրությունն օրգանիզմում նորմալ է, բայց ռեցեպտորների զգայունությունն է իջած, և բացարձակ անբավարարություն, երբ ենթաստամոքսային գեղձի բետտա բջիջների կողմից արտադրվող ինսուլինի քանակի բացահայտ պակաս կա:

Բացարձակ անբավարարությունը հիմնականում լինում է առաջին տիպի դիաբետի ժամանակ, ավելի հաճախ հանդիպում է երեխաների մոտ և կապված է լանգերհանսյան կղզյակների ինֆեկցիոն, աուտոիմուն կամ այլ բնույթի ախտահարումների հետ:

Հարաբերական անբավարարություն առաջանում է երկրորդ տիպի դիաբետի ժամանակ: Այս դեպքում ամենահաճախ հանդիպող պատճառը ճարպակալումն է, երբ բջիջները պատված են ճարպով և արտադրված ինսուլինը չի կարողանում ազդել ռեցեպտորների վրա: Ինսուլինի կուտակումն, իր հերթին, բերում է ճարպակալման, ստացվում է, այսպես կոչված, ախտաբանական օղակ: Դրա դեմ պայքարելու անհրաժեշտ պայման է ճարպակալումից ազատվելը: Այս դեպքում հնարավոր է կանխել դիաբետը, քանի դեռ գեղձը հյուծված չէ և նախադիաբետիկ համախտանիշը հնարավոր է վերացնել:

13. Ի՞նչ հիվանդություններ են առաջանում մակերիկամի ախտաբանության ժամանակ:

Մակերիկամները գոտկային շրջանում՝ երիկամներից վերև տեղակայված,  գեղձեր են, որոնք ունեն կեղևային և միջուկային շերտեր: Դրանց ախտահարման ժամանակ առաջանում են տարբեր հիվանդություններ: Կեղևային ախտահարում է Կուշինգի համախտանիշը, արական սեռական հորմոնների  խախտումը կանանց մոտ բերում դաշտանային խանգարումների, մազոտության և այլ խնդիրների:

Մակերիկամների ֆունկցիան շատ ընդարձակ է, նրանք արտադրում են սթրեսի հորմոններ, և երբ օրգանիզմը հայտնվում է ծանր, կրիտիկական վիճակի մեջ, այդ հորմոնների քանակը բարձրանալու հաշվին օրգանիզմը կարողանում է դիմադրել սթրեսային վիճակին: Հորմոնները բերում են նաև գլյուկոզայի քանակի ավելացման, որովհետև այդ ժամանակ օրգանիզմն ավելի շատ էներգիայի կարիք ունի: Միջուկային շերտի ախտահարումներից է ֆեոքրոմոցիտոմա։

14. Ի՞նչ հիվանդություններ են առաջանում սեռական գեղձերի ախտաբանության ժամանակ:

Բնականաբար, դրանք տարբեր են կանանց և տղամարդկանց մոտ: Տղամարդկանց մոտ, օրինակ, կարող է լինել վաղաժամ կամ ուշացած սեռական հասունացում, պրոստատի ադենոմա, որը շատ հաճախ է հանդիպում: Կանանց մոտ ձվարանների պոլիկիստոզներ են զարգանում, վաղաժամ կամ ուշացած սեռական հասունացում: Կարևոր են նաև սեռի դիֆերենցացիայի խանգարումները, օրինակ, երբ ձվարանում ամորձու հյուսվածք է պահպանվում, ինչը զարգացման բնածին ախտաբանություն է:

15. Ինչո՞ւ և ինչպե՞ս է հորմոնալ ֆոնն ազդում հուզականության վրա:

Հորմոնալ ֆոնը շատ մեծ ազդեցություն ունի հուզականության վրա: Օրինակ, վահանաձև գեղձի հիպերթիրեոզների ժամանակ թիրոքսինը բերում է դյուրագրգռության, լացկանության, հուզականության բարձրացման: Ադրենալինն, օրինակ, առաջացնում է սթրեսի հորմոնները մակերիկամներում: Օքսիդոցինը մայրության հորմոնն է, որը պատասխանատու է մայրական բնազդների՝ քնքշանքի, գորովանքի զգացողության համար, էնդորֆինները հաճույքի հորմոններն են, շաքարային դիաբետի ժամանակ բնորոշ է դեպրեսիան և այլն:

16. Ի՞նչ նեղ մասնագիտացումներ կան էնդոկրինոլոգիայում:

էնդոկրինոլոգիան կարելի է բաժանել մանկական և մեծահասակների էնդոկրինոլոգիայի: Բացի այդ, առանձնացվում են դիաբետոլոգիան, թիրեոյդոլոգիան, սեռական գեղձերի և բազմացման խնդիրներ ուսումնասիրող ռեպրոդուկտիվ էնդոկրինոլոգիան, կանանց մոտ սեռական շեղումներով զբաղվող էնդոկրին գինեկոլոգիան և այլն:

17. Ի՞նչ այլ մասնագետների խորհրդատվության կարիք է ունենում էնդոկրինոլոգը

Քանի որ էնդոկրին հիվանդությունների ժամանակ տուժում են նաև օրգանիզմի մյուս օրգանները, միշտ էլ տարբեր մասնագետների խորհրդատվության կարիք է լինում՝ սրտաբանի, անոթային վիրաբույժի, ակնաբանի, նյարդաբանի ուռուցքաբանի և այլն:

18. Ի՞նչ գանգատների դեպքում դիմել էնդոկրինոլոգին:

Գանգատները բազմազան են՝ թուլություն, ճնշման տատանումներ, սրտխփոցներ, քաշի անկում, գիրություն, ճարպակալում, բերանի չորություն, հաճախամիզություն, մազաթափություն և այլն: Բոլոր նման դեպքերում պետք է դիմել էնդոկրինոլոգին:

19. Ի՞նչ լրացուցիչ հետազոտություններ է իրականացնում էնդոկրինոլոգը:

Էնդոկրինոլոգն իրականացնում է գեղձի սոնոգրաֆիա, հորմոնալ հետազոտություն՝ արյան մեջ անհրաժեշտ հորմոնի քանակը, որոշակի հակամարմիններ որոշելու համար, երբեմն անհրաժեշտ են  համակարգչային շերտագրում, դուպլեքս հետազոտություններ:

20. Էնդոկրին հիվանդությունները դժվա՞ր են բուժման ենթարկվում:

Էնդոկրին հիվանդությունները դանդաղ և երկարատև, հաճախ ամբողջ կյանքի ընթացքում բուժում պահանջող հիվանդություններ են, քանի որ դրանք հիմնականում քրոնիկ ընթացք ունեն:

21. Անհրաժե՞շտ է թերապևտի ուղեգիր էնդոկրինոլոգի խորհրդատվության դիմելու համար:

Թերապևտի ուղեգիրը պարտադիր չէ, եթե հիվանդն` իր գանգատներից ելնելով, կարծում է, որ իրեն պետք է զննի էնդոկրինոլոգը, ուրեմն կարող է միանգամից նրան դիմել:

22. Ինչպե՞ս կարող է էնդոկրինոլոգն օգնել ճարպակալման դեպքում:

Ճարպակալումն էնդոկրին հիվանդություն է, հիվանդության պատճառը՝ հորմոնալ ֆոնի փոփոխությունը (հիպերինսուլինիզմ, հիպոթիրեոզ, Կուշինգի համախտանիշ և այլն): Շատ կարևոր է պարզել ճարպակալման պատճառը և հետո միայն բուժում նշանակել, նաև կարգավորել սննդակարգը:

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Վահանագեղձի ՈՒՁՀ. հարցեր մասնագետին. nairimed.com
Վահանագեղձի ՈՒՁՀ. հարցեր մասնագետին. nairimed.com

1.  Ի՞նչ է իրենից ներկայացնում վահանագեղձի ուլտրաձային հետազոտությունը:

Վահանագեղձի ուլտրաձայինային հետազոտությունը ներկա պահին ամենահասանելի,անվնաս,ինֆորմատիվ դիագնոստիկ մեթոդ է...

Ախտորոշում
«Իզմիրլյան»ԲԿ-ի Ճառագայթային և ախտորոշման բաժանմունքի ռադիոլոգ Նունե Բաղդասարյանը խոսում է վահանձև գեղձի ֆունկցիայի կարևորության և առաջացող խանգարումների մասին. izmirlianmedicalcenter.com
«Իզմիրլյան»ԲԿ-ի Ճառագայթային և ախտորոշման բաժանմունքի ռադիոլոգ Նունե Բաղդասարյանը խոսում է վահանձև գեղձի ֆունկցիայի կարևորության և առաջացող խանգարումների մասին. izmirlianmedicalcenter.com

Վահանաձև գեղձը գտնվում է պարանոցի աոջևի հատվածում, ոչ մեծ օրգան է, կշիռը կազմում է ընդամենը 15-20գր և ունի թիթեռի ձև։ Այս գեղձի հիմնական ֆունկցիան մարդու կենսագործունեության տարբեր գոծոնները՝ նյութափոխանակություն...

Շաքարային դիաբեդը տարածման և երիտասարդացման միտում ունի. ինչպես խուսափել բարդություններից. armeniamedicalcenter.am
Շաքարային դիաբեդը տարածման և երիտասարդացման միտում ունի. ինչպես խուսափել բարդություններից. armeniamedicalcenter.am

Վիճակագրությունը փաստում է, որ շաքարային դիաբետ հիվանդությունն ունի ոչ միայն տարածման, այլև երիտասարդացման միտում: Եթե 2011 թվականին ամբողջ աշխարհում կար այս հիվանդությունն ունեցող 266 միլիոն մարդ, ապա 2015 թվականին նրանց թիվն...

Ամեն ինչ վահանագեղձի հանգույցների մասին thyroid.am մասնագիտական կայքում
Ամեն ինչ վահանագեղձի հանգույցների մասին thyroid.am մասնագիտական կայքում

Գաղտնիք չէ, որ վահանաձև գեղձի հիվանդությունները ամենաշատ տարածվածներից են Հայաստանում. մեծահասակ բնակչության ավելի քան 60 տոկոսն է տառապում վահանաձև գեղձի տարբեր հիվանդություններով: Բայց կա նաև ուրախալի հանգամանք...

Բժշկի ընդունարանում
Շաքարային դիաբետը շարունակում է մնալ 20-74 տարեկան մարդկանց մոտ կուրության առաջացման գլխավոր պատճառը. nairimed.com
Շաքարային դիաբետը շարունակում է մնալ 20-74 տարեկան մարդկանց մոտ կուրության առաջացման գլխավոր պատճառը. nairimed.com

Շաքարային դիաբետը վերջին ժամանակներում դարձել է ավելի տարածված հիվանդություն: Ըստ մասնագետների հաշվարկի, 2025 թ. երկրագնդի բնակչության մոտավորապես 5%-ը կտառապի շաքարային դիաբետով...

Ակնաբանություն
Մակերիկամների ուլտրաձայնային հետազոտություն
Մակերիկամների ուլտրաձայնային հետազոտություն

Մակերիամները զույգ օրգաններ են,գտնվում են որովայնի խոռոչի ետորովայնամզային տարածությունում, երիկամներից վեր: Բաղկացած են արտաքին կեղևային և ներքին միջուկային շերտերից: Մակերիկամներում արտադրվում են...

Ախտորոշում
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում. arabkirjmc.am
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում. arabkirjmc.am

Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում , ինչպե՞ս կանխարգելել, ի՞նչ պարբերականմությամբ արյան մեջ չափել շաքարի մակարդակը եւ հիվանդությանը վերաբերող նման այլ հարցերի շուրջ զրուցեցինք...

Մանկական հիվանդություններ
Շաքարային դիաբետ. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Սյուզաննա Ղարաքեշիշյանը. izmirlianmedicalcenter.com
Շաքարային դիաբետ. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Սյուզաննա Ղարաքեշիշյանը. izmirlianmedicalcenter.com

Ինչո՞ւ է արյան մեջ բարձրանում շաքարի մակարդակը:
  
Շաքարի մակարդակն արյան մեջ բարձրանում է ինսուլինի քանակի բացարձակ կամ հարաբերական անբավարարության...

Շաքարային դիաբետ. հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com
Շաքարային դիաբետ. հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com

Ինչո՞ւ է արյան մեջ բարձրանում գլյուկոզայի մակարդակը:

Գլյուկոզայի մակարդակն արյան մեջ բարձրանում է ինսուլինի քանակի բացարձակ կամ հարաբերական անբավարարության...

Վահանաձև գեղձի խնդիրներ. ո՞ր դեպքում է պետք դիմել էնդոկրին վիրաբույժի. Արմեն Վարժապետյան
Վահանաձև գեղձի խնդիրներ. ո՞ր դեպքում է պետք դիմել էնդոկրին վիրաբույժի. Արմեն Վարժապետյան

Հայաստանը հանդիսանում է վահանաձև գեղձի հիվանդությունների էնդեմիկ գոտի: Մեր երկրում բարձր ճառագայթային ֆոնը պայմանավորում է վահանաձև գեղձի քաղցկեղի բարձր ցուցանիշը: Վահանաձև գեղձի հիվանդությունների տարածվածության, քացկեղի ձևերի...

Բժշկի ընդունարանում
Էսթրոգենի բարձր մակարդակը վկայող ախտանշաններ. 168.am
Էսթրոգենի բարձր մակարդակը վկայող ախտանշաններ. 168.am

Fithacker.ru-ն գրում է, որ չափազանց կարևոր է հասկանալ նշանները, որոնք օրգանիզմն ուղարկում է այն դեպքում, երբ բարձր է էսթրոգենի մակարդակը։ Այս հորմոնի բարձր մակարդակի մասին վկայում են հետևյալ ախտանշանները...

Առողջ կին
ՀՀ-ում տարածված վահանաձև գեղձի քաղցկեղի արտահայտման ձևերը որոնք են և որ դեպքում պետք է դիմել բժշկի. խորհուրդներ մասնագետից. tert.am
ՀՀ-ում տարածված վահանաձև գեղձի քաղցկեղի արտահայտման ձևերը որոնք են և որ դեպքում պետք է դիմել բժշկի. խորհուրդներ մասնագետից. tert.am

Ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում վահանաձև գեղձի հիվանդությամբ տառապող մարդկանց թիվը մշտապես աճ է արձանագրում: Վերջին տարիներին աճ է արձանագրվել նաև վահանաձև գեղձի քաղցկեղով տառապող հիվանդների շրջանում...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Սերոտոնինի ցածր մակարդակի ազդեցությունն օրգանիզմի վրա. 168.am
Սերոտոնինի ցածր մակարդակի ազդեցությունն օրգանիզմի վրա. 168.am

Սերոտոնինը քիմիական նյութ է, որը երջանկության զգացում է հաղորդում։ Դրա գործառույթները չեն սահմանափակվում միայն հաճելի հուզական վիճակի ապահովմամբ։ Այս հորմոնն ազդում է մի խումբ ֆիզիոլոգիական և հոգեբանական...

Ի՞նչ միրգ ուտել, եթե շաքարի մակարդակն արյան մեջ բարձր է. 168.am
Ի՞նչ միրգ ուտել, եթե շաքարի մակարդակն արյան մեջ բարձր է. 168.am

Դիաբետի առկայության դեպքում կենսակերպը մեծ նշանակություն ունի։ Եթե տառապում եք այս հիվանդությամբ, նշանակում է՝ պետք է ֆիզիկապես ակտիվ լինեք, կարողանաք ղեկավարել սթրեսը, հետևել առողջ սննդակարգի...

Սնունդը և առողջությունը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ