Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ներզատաբանություն

Վահանաձև գեղձի խնդիրներ. ո՞ր դեպքում է պետք դիմել էնդոկրին վիրաբույժի. Արմեն Վարժապետյան

Վահանաձև գեղձի խնդիրներ. ո՞ր դեպքում է պետք դիմել էնդոկրին վիրաբույժի. Արմեն Վարժապետյան

Հայաստանը հանդիսանում է վահանաձև գեղձի հիվանդությունների էնդեմիկ գոտի: Մեր երկրում բարձր ճառագայթային ֆոնը պայմանավորում է վահանաձև գեղձի քաղցկեղի բարձր ցուցանիշը: Վահանաձև գեղձի հիվանդությունների տարածվածության, քացկեղի ձևերի, բուժման արդյունավետ լուծումների մասին “Առողջապահական համակարգ” մասնագիտական պարբերականը զրուցել է բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ,  «Աստղիկ» բժշկական կենտրոնի Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Մարտիրոսի Վարժապետյանի հետ:

–   Պարոն Վարժապետյան,  էնդոկրինոլոգներն ահազանգում են, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում  վահանաձև գեղձի հիվանդությամբ տառապող մարդկանց  թիվը մշտապես աճում է: Որո՞նք են հիմնական պատճառները:

–   Նախ և առաջ բնակլիմայական պայմանները, յոդի պակասը: Հայաստանը գտնվում է բարձրադիր աշխարհագրական գոտում, ուստի մեր երկրի հողն ու ջուրը չեն հարստանում յոդով:  Իսկ մարդու օրգանիզմը մոտ 25 մգ յոդ է պարունակում: Դրա մեծ մասը վահանաձև գեղձի մեջ է, որը կարգավորում է նյութափոխանակությունը, ուստի յոդի անբավարարությունը շատ լուրջ խնդիր է օրգանիզմի համար և հանգեցնում է մի շարք հիվանդությունների:

Մեր օրգանիզմում յոդի պակասը լրացնելու համար  հարկավոր է օգտագործել այնպիսի սննդամթերք, որի մեջ բավարար քանակությամբ յոդ կա։ Այն անհրաժեշտ է վահանագեղձի հորմոնների արտադրության համար։ Յոդի աղեր շատ կան ձկների և ծովամթերքի, ինչպես նաև  խավիարի և  ընկույզի մեջ:

Մեր երկրում վահանաձև գեղձի հիվանդությունների առաջացման պատճառներից են նաև իմուն համակարգի խնդիրները, երբ մեր օրգանիզմը սկսում է  արտադրել հակամարմիններ սեփական վահանաձև գեղձի նկատմամբ, ինչի արդյունքում տեղի է ունենում բորբոքային պրոցես. գեղձը սկսում է ախտահարվել:

Չերնոբիլից հետո Ուկրաինայում և Բելառուսում գրեթե 10 անգամ ավելացել է վահանաձև գեղձի ուռուցք ունեցող հիվանդների թիվը: Հայաստանում նույնպես այս հիվանդությամբ   տառապող մարդկանց  թիվն  օրեցօր  աճում է:  Ցավով եմ նշում, որ բավականին երիտասարդացել է վահանագեղձի չարորակ ուռուցքներով ախտահարումը:

Հայաստանում չարորակ ուռուցքների առաջացման պատճառներից մեկը ճառագայթման բարձր աստիճանն է: Մենք պետք է հաշվի առնենք, որ  նոր տեխնոլոգիաների (հեռախոսները, հեռուստացույցներ, համակարգիչներ) ճառագայթումը նույնպես  նպաստում է ուռուցքների գոյացման շատացմանը, որովհետև վահանաձև գեղձի բջիջները շատ զգայուն են ճառագայթների հանդեպ,  և ի տարբերություն մյուս օրգանների,  շատ արագ ձևափոխվում և վերածվում են ուռուցքային բջիջների:


Վահանաձև գեղձի խնդիրներ. ո՞ր դեպքում է պետք դիմել էնդոկրին վիրաբույժի


–   Իսկ որո՞նք  են այն ախտանիշները, որոնք ստիպում են մարդկանց դիմել բժշկի՝  այն դեպքում, երբ  վահանաձև գեղձի հանգուցավոր ձևերը  հիմնականում զարգանում  են առանց որևէ գանգատի, և հնարավոր է, որ մարդ չիմանա դրա մասին:

–   Ախտանիշները տարբեր են: Նախ նշեմ, որ վահանաձև գեղձի բնականոն գործունեության համար յոդը անհրաժեշտություն է, և  դրա պակասը, ինչպես նաև ավելցուկը կարող են հանգեցնել տարբեր գանգատներով մի շարք հիվանդությունների առաջացման։  Եթե յոդի պակասի  պատճառով լինում է գեղձի թերֆունկցիա, ապա գեղձն իր ծավալով մեծանում է և առաջացնում  սուբյեկտիվ խեղդոցի զգացում ՝ հատկապես նյարդայնալիս, լարված իրավիճակներում: Ծավալի մեծացման հաշվին վահանաձև գեղձը սեղմում է շնչափողը և հարակից խոշոր անոթները՝ առաջացնելով գլխապտույտ, գլխացավ,  սուր, նոպայաձև կամ  խեղդող հազ: Եթե ծավալային փոփոխությունից բացի փոխվում է նաև գեղձի աշխատանքը, ապա հիվանդի մոտ նկատվում է  սրտխփոց, թուլություն, դյուրագրգռվածություն, ինչպես նաև ակնային խնդիրներ՝ ցավեր աչքերում, վատ տեսողություն:

Լինում են դեպքեր, երբ ուռուցքը չափերով լինում է փոքր, և հիվանդը որևէ գանգատներ չի ունենում: Սքրինինգային հետազոտությունները թույլ են տալիս վաղ շրջանում հայտնաբերել այդ հանգույցները:

–   Որո՞նք են էնդոկրին վիրաբուժությանն առնչվող ամենատարածված հիվանդությունները:

–   Վահանաձև գեղձի հանգուցային ախտահարումները ամենատարածված էնդոկրին խնդիրներից են: Մեր երկրի բնակչության շուրջ  կեսը տառապում է վահանաձև գեղձի այս կամ այն հիվանդությամբ: Իհարկե բոլորը դեպքերը չեն, որ վիրահատության ու անգամ բուժման կարիք ունեն: Այնուամենայնիվ, վահանաձև գեղձի հանգույցային գոյացությունների 1-5%-ը չարորակ են, հետևաբար վահանաձև գեղձի հանգույցներ ունեցող պացիենտները պետք է գտնվեն բժշկական հատուկ հսկողության ներքո:

Բավականին տարածված են նաև հարվահանաձև գեղձի հիվանդությունները: Հարվահանաձև գեղձերը թվով 4-ը /90%/ գտվում են վահանաձև գեղձի հետին մակերեսին, բլթերի բևեռների մոտ: Այս օրգանները արտադրում են պարատհորմոն, որը կարգավորում է կալցիումի և ֆոսֆորի փոխանակությունը օրգանիզմում: Հարվահանաձև գեղձերի գերֆունկցիայի ժամանակ արյան մեջ բարձրանում է պարատհորմոնի մակարդակը, ինչը կարող է հանդիսանալ աղեստամոքսային, սիրտ-անոթային, նյարդային համակարգների տարբեր խանգարումների պատճառ. առաջանում են մկանային և ոսկրային ցավեր, նկատվում են խոցային հիվանդության և ենթաստամոքսային գեղձի բորբոքման սրացումներ:

Հիպոպարաթիրեոզի /հարվահանաձև գեղձերի թերֆունկցիայի/ հիմնական պատճառն է հանդիսանում նրանց վնասումը կամ հեռացումը վահանաձև գեղձերի վրա վիրահատություն կատարելիս: Արտահայտվում է արյան մեջ կալցիումի քանակի նվազումով: Երբեմն կարող են առաջանալ ջղաձգումներ և ցնցումներ:

Էնդոկրին վիրաբուժության արդիական խնդիրներից է մակերիկամների որոշ հիվանդությունների և խանգարումների բուժումը: Մակերիկամները զույգ օրգաններ են, որոնք գտնվում են երիկամների վերին բևեռների մոտ և արտադրում են նյութափոխանակության համար մի շարք կարևորագույն հորմոններ՝ կատեխոլամիններ/ադրենալին և նորադրենալին/, ստերոիդային հորմոններ: Մակերիկամներում կարող են զարգանալ հորմոնային ակտիվ ուռուցքներ, որոնց ժամանակ արյան մեջ կտրուկ և անկառավարելի բարձրանում են վերը նշված կենսաբանորեն ակտիվ նյութերի քանակը, ինչը հանգեցնում է նյութափոխանակության, սիրտ-անոթային և այլ համակարգների տարբեր խանգարումների:Մակերիկամների ուռուցքների տեսակներից է ֆեոքրոմոցիտոման: Այս ուռուցքը մակերիկամի միջուկային հատվածի հորմոն ակտիվ ուռուցք է, կարող է լինել բարորակ և չարորակ, ուղեկցվում է արյան մեջ կատեխոլամինների /ադրենալինի և նորադրենալինի/ քանակի կտրուկ և անկառավարելի բարձրացմամբ: Հիվանդների մոտ կարող են դիտվել հիպերտոնիկ կրիզներ, “բուժման չենթարկվող” բարձր զարկերակային ճնշում, նյարդա-էմոցիոնալ անկայունություն, նյութափոխանակության, աղե-ստամոքսային ուղու տարբեր խանգարումներ և այլ:


Վահանաձև գեղձի խնդիրներ. ո՞ր դեպքում է պետք դիմել էնդոկրին վիրաբույժի
–   Վահանաձև գեղձի հանգույցների ժամանակ ո՞ր  դեպքերում է ցուցված վիրահատություն:

–   Վերջնական ախտորոշման համար կատարում ենք պունկցիոն բիոպսիա, որի հիման վրա որոշում ենք ուռուցքների բուժման ռազմավարությունը: Քանի որ, ինչպես փաստում են առաջատար էնդոկրին վիրաբուժության կենտրոնները, ուռուցքներն ի սկզբանե լինում են կամ բարորակ կամ չարորակ, բարորակ ուռուցքները չարորականալու հատկություն չունեն, հետևապես բուժման հետագա ընթացքը կախված է բիոպսիայի արդյունքից:

Բարորակ ուռուցքների պարագայում վիրահատություններ ցուցված են հետևյալ դեպքերում՝ նախ, երբ առկա է հարևան օրգանի  ճնշման երևույթ (վիրահատությունը որոշվում է  բժիշկ-պացիենտ քննարկման արդյունքում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, թե որքանով են ուռուցքները անհանգստացնում հիվանդին, որքանով է վատթարացել հիվանդի կյանքի որակը), 2-րդը, պարանոցի էսթետիկ տեսքի վերականգման նպատակով և 3-րդը, երբ հանգույցը հորմոնակտիվ է:

Ցավով պետք է նշեմ, որ վահանաձև գեղձի չարորակ ուռուցքներով ախտահարումը բավականին երիտասարդացել է:

Միջազգային վիճակագրության համաձայն՝ վահանաձև գեղձի հանգույցներ ունեցող 100 հիվանդից 1-ից 5-ի մոտ հայնաբերվում է չարորակ ուռուցք:  Չարորակ ուռուցքները ունենում են  մասնագիտացված, դիֆերենցված ձևեր, երբ ուռուցքային բջիջները <<հիշում են>>, թե որ բջիջներից են սկիզբ առել:  Դիֆերենցված՝ պապիլյար և ֆուլիկուլյար ձևերի բուժման արդյունավետությունը հասնում է 95-100%-ի: Բարեբախտաբար,  քիչ են չդիֆերենցված ձևերը, որոնք կոչվում են անապլաստիկ: Դրանք քաղցկեղի  ամենասարսափելի  տեսակն են. արագ աճ են արձանագրում և անբուժելի են: Փորձը ցույց է տալիս, որ հիվանդության ախտորոշումից հետո 6 ամսվա ընթացքույմ արձանագրվում է մահ:

Վահանաձև գեղձի հիվանդություններից է  մեդուլյար քաղցկեղը, որն  առաջանում է  հատուկ C բջիջներից: C բջիջները համարվում են <<ոչ տեղացի բջիջներ>> վահանաձև գեղձում: Դրանք արտադրում են ոչ թե  վահանագեղձի հորմոններ,  այլ կալցիոտոնին, որն իջեցնում է կալցիի քանակն արյան մեջ: C բջիջները բնութագրվում են արագ մետաստավորմամբ, և նույնիսկ ռադիոյոդը անօգուտ է բուժման տեսանկյունից: Եթե ախտորոշումը հաստատվում է, մենք  հեռացնում ենք և վահանաձև գեղձը և լիմֆատիկ հանգույցները, որպեսզի հետագայում բացառենք  հիվանդության  կրկնվելու հավանականությունը:

Մեդուլյար քաղցկեղի բուժման արդյունավետությունը շուրջ  75-85 %  է:

–   Էնդոկրին խնդրիների բուժման ի՞նչ լուծումներ է առաջարկում Ձեր ղեկավարությամբ գործող <<Աստղիկ>> ԲԿ էնդոկրին վիրաբուժության ծառայությունը:


–   Մեր՝ Էնդոկրին վիրաբուժության ծառայության հիմնական գործունեությունն է վահանաձև, հարվահանաձև գեղձերի և մակերիկամների հիվանդությունների կոնսերվատիվ և վիրահատական բուժումը, որն իրականացնում ենք  նորագույն եղանակների և սարքավորումների կիրառմամբ, ինչի շնորհիվ նվազեցրել ենք վիրահատական տրավմայի աստիճանը և կրճատել  ներհիվանդանոցային հոսպիտալիզացիայի ժամկետները: 

Ախտորոշման ժամանակակից  մեթոդները զգալիորեն բարելավվել են, և այսօր դրանց  շնորհիվ մենք հնարավորություն ունենք ավելի վաղ հայտնաբերել ուռուցքներն ու վահանաձև գեղձի այլ հիվանդությունները։  Մեր ծառայությունն ուղղորդվում է միջազգային առաջատար կազմակերպությունների՝ Ամերիկյան թիրեոդոլոգիական  ասոցիացիայի, եվրոպական թիրեոդոլոգիական ասոցիացիայի, որի անդամն եմ նաև ես, ինչպես նաև ռուսական էնդոկրին վիրաբուժների  ասոցիացիայի  ուղեցույցներով: Իրականացնում ենք  բարձր մակարդակի դիագնոստիկ ծառայություններ, այդ թվում ՝ էլաստոգրաֆիա: Էլաստոգրաֆիան նորագույն ուլտրաձայնային մեթոդ է: Հետազոտությունը կատարում ենք  վահանագեղձի բարորակ և չարորակ գոյացությունների տարբերակման, ռեգիոնար լիմֆատիկ հանգույցների վիճակի գնահատման նպատակով:

Վիրահատություններն անցկացնում ենք ավանդական եղանակով՝ պարանոցի առաջնային մասին օձիքաձև կտրվածքի միջոցով:   Կիրառում ենք նաև նորագույն տեխնոլոգիաներ, այդ թվում` էնդոսկոպիկ:

Բուժօգնության մեջ  օգտագործում ենք նաև բուժման նվազ ինվազիվ, ոչ-վիրահատական մեթոդներ: Մասնավորապես, կատարում ենք սկլերոթերապիա` սկլերոզացնող նյութի ներմուծում հանգույցներ, որը դեստրուկցիայի է ենթարկում (քայքայում է) հանգույցների ախտահարված հյուսվածքները` դրանք փոխարինելով շարակցական հյուսվածքներով: Այդ կերպ հանգույցները չափերով փոքրանում են, և եթե գանգատը միայն այն է, որ հանգույցները իրենց ծավալի պատճառով ճնշում են հարևան օրգաններին, ապա այդ մեթոդն ապահովում է բավականին լավ արդյունքներ:

–   Որքա՞ն է տևում հիվանդների ապաքինման շրջանը:

–   Մենք ապահովում ենք հիվանդների հետվիրահատական ապաքինման շատ կարճ շրջան՝ շնորհիվ որակյալ բուժօգնության,  բարձրորակ դեղորայքի, արդյունավետ  մեթոդների,  գերժամանակակից սարքավորումների:Մենք բոլոր ջանքերը ներդնում ենք, որ վիրահատությունից  հետո սպին առավելագույնս անտեսանելի լինի: Հիվանդասենյակներում հիվանդները մնում են 1-2 օր, որից հետո տանը շարունակում են   դեղորայքային բուժումը: Վահանաձև գեղձի վիրահատությունից հետո նշանակում ենք փոխարինող թերապիա:

 

Վահանաձև գեղձի խնդիրներ. ո՞ր դեպքում է պետք դիմել էնդոկրին վիրաբույժի

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Էնդոկրին համակարգի խանգարումները կանանց մոտ. morevmankan.am
Էնդոկրին համակարգի խանգարումները կանանց մոտ. morevmankan.am

Էնդոկրին համակարգի յուրաքանչյուր խանգարում (հորմոնի ավելցուկային կամ թերի արտադրություն), հորմոնների միջև հավասարակշռության ցանկացած խախտում կնոջ օրգանիզմում կարող է առաջացնել...

ԿԻՆ: Հիվանդություններ
Կնոջ հորմոնները. morevmankan.am
Կնոջ հորմոնները. morevmankan.am

Հորմոնները կենսաբանական ակտիվ նյութեր են, որոնք ապահովում են ամբողջ օրգանիզմի բարդ կենսագործունեությունը: Նրանք արտադրվում են էնդոկրին գեղձերի և տարբեր օրգաններում ու հյուսվածքներում տեղակայված բջիջների կողմից...

Առողջ կին
Մակերիկամների ախտաբանություն. armeniamedicalcenter.am
Մակերիկամների ախտաբանություն. armeniamedicalcenter.am

Մակերիկամները էնոկրին գեղձեր են, որոնց արտադրած հորմոններն ազդում են օրգանիզմի գրեթե բոլոր օրգան-համակարգերի աշխատանքի վրա: Գեղձերը տեղակայված են երիկամների վրա և յուրաքանչյուրը կշռում է...

Մակերիկամների ախտաբանություն. armeniamedicalcenter.am
Մակերիկամների ախտաբանություն. armeniamedicalcenter.am

Մակերիկամները էնոկրին գեղձեր են, որոնց արտադրած հորմոններն ազդում են օրգանիզմի գրեթե բոլոր օրգան-համակարգերի աշխատանքի վրա: Գեղձերը տեղակայված են երիկամների վրա և յուրաքանչյուրը կշռում է...

Վահանագեղձի հիվանդություններ. armeniamedicalcenter.am
Վահանագեղձի հիվանդություններ. armeniamedicalcenter.am

Վահանագեղձը էնդոկրին համակարգի  բարդ և կարևոր գեղձերից է: Այն գտնվում է կոկորդի շրջանում, պարանոցի առաջային մասում: Նրա ազդեցությունն օրգան-համակարգերի վրա շատ մեծ է...

Վահանաձև գեղձի նորագոյացությունները. nairimed.com
Վահանաձև գեղձի նորագոյացությունները. nairimed.com

Վահանաձև գեղձի հանգուցային նորագոյացությունները մոտ 95 տոկոս դեպքերում բարորակ նորագոյացություններ են: Միայն 5 տոկոս դեպքերում են հայտնաբերվում չարորակ փոփոխություններ...

Ուռուցքաբանություն
Դիաբետիկ ոտնաթաթ. հարցազրույց անոթային վիրաբուժության կենտրոնի ղեկավար Վիրաբ Աղաբեկյանի հետ. armeniamedicalcenter.am
Դիաբետիկ ոտնաթաթ. հարցազրույց անոթային վիրաբուժության կենտրոնի ղեկավար Վիրաբ Աղաբեկյանի հետ. armeniamedicalcenter.am

Շաքարային դիաբետի ժամանակ որքա՞ն հաճախ է հանդիպում դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշը:

Շաքարային դիաբետն լուրջ սոցիալ-բժշկական խնդիր է: ԱՀԿ տվյալների համաձայն, 2025 թ. շաքարախտով...

Վիրաբուժություն
Վահանաձև գեղձի հիվանդություններ. nairimed.com
Վահանաձև գեղձի հիվանդություններ. nairimed.com

«Նաիրի» ԲԿ-ում մեկ ամսում իրականացնում է վահանաձև գեղձի ավելի քան 300 պացիենտի մոտ հետազոտություն, Էնդոկրին վիրաբույժը կամ վիրաբույժ-ուռուցքաբանը կատարում է ավելի քան 100 վիրահատություն` մեկ տարվա ընթացքում...

Յոդադեֆիցիտային վիճակներ. armeniamedicalcenter.am
Յոդադեֆիցիտային վիճակներ. armeniamedicalcenter.am

Վահանագեղձի յոդադեֆիցիտային հիվանդություններից է թիրեոիդային ախտաբանությունը, որը զարգանում է յոդի պակասի արդյունքում...

Սերոտոնին՝ լավ տրամադրության հորմոնը. armeniamedicalcenter.am
Սերոտոնին՝ լավ տրամադրության հորմոնը. armeniamedicalcenter.am

Սերոտոնինը քիմիական նյութ է, որն ապահովում է նյարդային բջիջների միջև գրգիռների փոխանցումը:  Այն առկա է գլխուղեղում, արյան բջիջներում (թրոմբոցիտներ) և աղիներում: Սերոտոնինը կարգավորում է հարթ մկանների շարժունակությունը...

Ինսուլինակայունություն. armeniamedicalcenter.am
Ինսուլինակայունություն. armeniamedicalcenter.am

ԱՀԿ տվյալների համաձայն, աշխարհում շաքարային դիաբետի բարդություններից ամեն տարի մահանում է 2 մլն մարդ: Շաքարային դիաբետը հաճախ զարգանում է ինսուլինակայունության ֆոնի վրա...

Վահանագեղձի հանգուցային ախտաբանություն. armeniamedicalcenter.am
Վահանագեղձի հանգուցային ախտաբանություն. armeniamedicalcenter.am

Վահանագեղձում հանգույցների առկայության մասին խոսում են հետևյալ ախտանշանները...

Վահանաձև գեղձը և հղիությունը. nairimed.com
Վահանաձև գեղձը և հղիությունը. nairimed.com

Էնդոկրինոլոգ, բ․գ․թ․ դոցենտ, «Նաիրի» ԲԿ թերապևտիկ ծառայությունների գծով փոխտնօրեն Նոնա Մարտիրոսյանի հետ խոսել ենք վահանձև գեղձի ֆունկցիոնալ խանգարումների և հղիության ու պտղի վրա դրանց անմիջական...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ակրոմեգալիա. armeniamedicalcenter.am
Ակրոմեգալիա. armeniamedicalcenter.am

Ակրոմեգալիան հորմոնալ խանգարում է, որի ժամանակ մեծահասակի մոտ հիպոֆիզն արտադրում է մեծ քանակի աճի հորմոն: Բազմաթիվ հորմոններ ակտիվացնող հիպոֆիզը փոքրիկ գեղձ է, որը տեղակայված է գլխուղեղի հիմքում...

Թքագեղձերի դերի, կարևորության և ախտաբանության մասին մանրամասնում է բժիշկ Արամ Բադալյանը. nairimed.com
Թքագեղձերի դերի, կարևորության և ախտաբանության մասին մանրամասնում է բժիշկ Արամ Բադալյանը. nairimed.com

Չարորակ գոյացությունները շարունակում են մնալ 21-րդ դարի լրջագույն մարտահրավերը։ Քչերը գիտեն, որ բերանի խոռոչում և մարսողական համակարգում կարևոր գործառույթ կատարող ու մեր կողմից քիչ ուշադրության...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ