Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ներզատաբանություն

Վահանաձև գեղձ. ո՞ր դեպքերում է վիրահատություն կամ ամբողջական հեռացում պահանջվում. Արամ Չոմոյան

Վահանաձև գեղձ. ո՞ր դեպքերում է վիրահատություն կամ ամբողջական հեռացում պահանջվում. Արամ Չոմոյան

Հայաստանի Հանրապետությունը համարվում է վահանաձև գեղձի հիվանդությունների էնդեմիկ գոտի: Բարձր լեռնային դիրքը, ինտենսիվ ուլտրամանուշակագույն ճառագայթումը, յոդով հարուստ ծովային օդի և ծովամթերքների բացակայությունը, սթրեսներով լի առօրյան նպաստում են վահանաձև գեղձի հիվանդությունների, այսպես կոչված «զոբի» առաջացմանը: Եվ չնայած դեպքերի մեծ մասում այդ հիվանդությամբ կարելի է ապրել, սակայն խաթարված նյութափոխանակությունը, անկայուն հոգեվիճակն ու մշտական հոգնածության զգացումը նկատելիորեն նվազեցնում են կյանքի որակը:

 

Ինչպես ժամանակին ախտորոշել և բուժել վահանաձև գեղձի հիվանդությունները և որքանով են դրանք վտանգավոր՝ պատասխանում է «Սլավմեդ ԲԿ»-ի էնդոկրին վիրաբույժ Արամ Չոմոյանը:

“Սլավմեդ ԲԿ”-ի էնդոկրին վիրաբույժ Արամ Չոմոյանը–   Ի՞նչ դասակարգում ունեն վահանաձև գեղձի հիվանդությունները:


–   Վահանաձև գեղձի հիվանդությունների պայմանականորեն բաժանենք երկու խմբի՝ վիրահատական բուժում պահանջող և կոնսերվատիվ բուժում կամ հսկողություն պահանջող: Վիրահատական բուժման ենթարկվում են հիմնականում հանգուցավոր ձևերը: Սովորաբար հանգուցավոր ձևերն ընթանում են առանց որևէ ախտանիշի. հանգույցները հայտնաբերվում են պատահաբար, ուրիշ հետազոտությունների ժամանակ, կամ պրոֆ-քննությունների ժամանակ, դարձյալ պատահաբար, կամ երբ արդեն երևում են, փոխում են պարանոցի արտաքին տեսքը: 


Ոչ բոլոր հանգույցներն են պահանջում վիրահատական բուժում: 70-80% դեպքերում հանգույցները լինում են բարորակ, իսկ բարորակ հանգույցները վիրահատվում ենք միայն հարաճուն մեծացման պարագայում: Հսկողություն ենք սահմանում,և եթե մեծացման դինամիկա կա, հեռացնում: Կամ հեռացնում ենք, եթե պացիենտը եկել է արդեն մեծ հանգույցով, որն առաջացնում է հարակից անատոմիական էլեմենտների մեխանիկական սեղմում, դիսկոմֆորտի, խեղդոցի տհաճ զգացողություն:


–   Բարորակ հանգույցը չի՞ կարող դառնալ չարորակ:


–   Բժշկության մեջ հարյուր տոկոս գոյություն չունի: Բայց նայելով արդեն մեկ դարից ավել համաշխարհային բժշկության կուտակած փորձին, կարելի է ասել, որ հավանականությունը, որ բարորակ հանգույցները կվերափոխվեն չարորակի, շատ փոքր է: Միայն եթե հանգույցներն առաջանում են աուտոիմուն բորբոքումների ֆոնին, դրանք կարող են վերածվել չարորակի (ոչ մեծ տոկոս դեպքերում): Դա մի իրավիճակ է, երբ օրգանիզմը սկսում է չճանաչել վահանաձև գեղձը, ընկալում է որպես օտար մարմին և սկսում է պայքարել գեղձի դեմ:

 

Համակարգչային վիրուսի նման է, որը խանգարում է ճանաչել մինչ այդ համակարգչի մեջ եղած ֆայլերը:
   

–   Ինչպե՞ս է կատարվում ախտորոշումը:
   

–   Ախտորոշումը սկսվում է ամենաէլեմենտար և մատչելի մեթոդից՝ սոնոգրաֆիայից: Հանգուցավոր խպիպի ախտորոշման ժամանակակից ոսկե ստանդարտը բարակ ասեղի պունկցիոն բիոպսիան է, որն իրենից ներկայացնում է շատ արագ, գրեթե անցավ գործընթաց: Նման է երակային կամ մկանային ներարկման, շատ հիվանդներ նույնիսկ ավելի թեթև են տանում, քան ներարկումը: Մարդիկ շատ են վախենում պունկցիայից, և դա հասկանալի՝ այն կատարվում է անատոմիական շատ բարդ հատվածում: Բայց դա շատ լավ ախտորոշիչ մեթոդ է, վախենալ պետք չէ:Պունկցիան անպայման կատարվում է սոնոգրաֆիայի հսկողությամբ: Բարակ ասեղով հանգույցից վերցնում ենք բջիջներ և ուղարկում լաբորատորիա՝ հետազոտման: Կախված այդ հետազոտման արդյունքներից՝ ընտրում ենք հետագա բուժման տակտիկան: Բայց պունկցիոն բիոպսիան նույնպես ունի սխալի հնարավոր տոկոս: Այդ պատճառով, անգամ եթե ունենք ամենալավ պատասխանը, միևնույնն է, բոլոր հիվանդները շարունակում են գտնվել հսկողության տակ: Եթե հետագայում ինչ-որ կասկածներ են առաջանում՝ սոնոգրաֆիայի արդյունքում կամ ուղղակի բժշկի շոշափելուց, հետազոտությունը կրկնվում է: Բայց այդպիսի դեպքերը հաճախ չեն լինում:


Վահանաձև գեղձ. ո՞ր դեպքերում է վիրահատություն կամ ամբողջական հեռացում պահանջվումԳոյություն ունի ևս մեկ մեթոդ՝ ներվիրահատական ցիտոլոգիական քննությունը: Այն տեխնիկապես մի քիչ բարդ է: Հենց վիրահատության ժամանակ հանգույցը հեռացնում ենք գեղձի մի կողմի հետ միասին և ուղարկում ենք էքսպրես հետազոտման: Թերությունն այն է, որ վիրահատության ժամանակ ստիպված ենք մի քիչ սպասել արդյունքին: Եթե պարզվում է, որ կան քաղցկեղածին բջիջներ, հեռացնում ենք ամբողջ գեղձը: Եթե ոչ, թողնում ենք:

–   Ինչպե՞ս է նշանակվում բուժումը «Սլավմեդ» ԲԿ-ում:


–   Պունկցիայի պատասխանից կախված որոշվում է՝ կա վիրահատության ցուցում, թե ոչ:

 

Եթե կա, հաջորդ փուլը վիրահատական ծավալը որոշելն է: Հաճախ մենք գործ ունենք մեկ հանգուցի հետ՝ վահանաձև գեղձի աջ կամ ձախ կողմից, որի մեջ մենք տեսել ենք կասկածելի կամ չարորակ բջիջներ: Այդ ժամանակ պետք է հեռացնել ամբողջ գեղձը, այնուհետև, դեպքերի մեծամասնությունում, հիվանդը պետք է անցնի նաև ռադիոյոդ թեապիա, քանի որ չենք կարող վստահ լինել, որ մեկ-երկու քաղկեցածին բջիջ չի մնացել: Ռադիոյոդ թերապիայի ժամանակ հիվանդը ստանում է ռադիոակտիվ յոդ, որը կլանում ու ոչնչացնում է մնացած բջիջները, և արդեն կարող ենք մեծամասամբ խոսել հարյուր տոկոսանոց առողջացման մասին:


Կան չարորակ ուռուցքներ, որոնք գեղձի մեջ են, և ուռուցքներ, որոնք արդեն գեղձի սահմաններից դուրս են եկել:  Երկրորդ դեպքում դա լինում է հիմնականում հարակից ավշային հանգույցների ախտահարում, կամ ներաճ գեղձին անմիջապես կից մկանների մեջ: Շատ բարձիթողի դեպքերում կարող է աճել անգամ շնչափողի, կերակրափողի, անոթների մեջ, կարող են մետաստազներ լինել թոքերում:

 

Որքան ավելի ուշ փուլում է հայտնաբերվում պրոցեսսը, այնքան պրոգնոստիկ տվյալները նվազում են: Հիվանդներ ենք ունեցել՝ անգամ թոքերում մետաստազներով, դա չափազանց բարձիթողի դեպք է: 2-3 անգամ վիրահատվել են, 4-6 անգամ ռադիոակտիվ յոդով ճառագայթում են ստացել, վերջում առողջացել են: Բայց այս պարագայում չառողջանալու հավանականությունը շատ ավելի մեծ է: Ուստի պետք է ուշադիր լինել, լուծել խնդիրը, քանի դեռ գեղձից դուրս չի եկել:


–   Վահանաձև գեղձը պատասխանատու է օրգանիզմում տեղի ունեցող պրոցեսների զգալի մասի համար: Ինչպե՞ս են ապրում մարդիկ դրա հեռացումից հետո:


–   40-50 տարի առաջ սա իրոք անլուծելի խնդիր էր: Վահանձև գեղձի արտադրած հիմնական հորմոնը պատասխանատու է նյութափոխանակության, արյան հագեցվածության և շատ այլ բաների համար, և դրա պակասի դեպքում արտահայտված կլինիկական ախտանիշներ են լինում՝ աշխատունակության կորուստ, այտուցներ և այլն: Բայց այսօր կարողանում են սինթետիկ ճանապարհով ստեղծել այդ հորմոնի անալոգը: Դեղամիջոցները գնալով կատարելագործվում են, և դա շատ մեծ առավելություն է տալիս՝ վահանաձև գեղձի հեռացման հետ կապված այդ խնդիրն այլևս չկա:


–   Դեղը պետք է խմել ամբողջ կյանքի ընթացքո՞ւմ:


–   Այո, ամեն օր: Բայց դա այնքան սարսափելի չէ, որքան հնչում է: Դեղամիջոցի կիրառումը շատ պրակտիկ ու հարմար է. Այն խմում են օրը մեկ անգամ, առավոտյան, քաղցած ժամանակ, և ամբողջ օրվա ընթացքում այդ մասին մտածելու հարկ այլևս չկա: Դեղի հետ կարելի է օգտագործել ցանկացած սնունդ, ցանկացած այլ դեղ, կարելի է օգտագործել ոգելից խմիչքներ: Այսինքն՝ եթե մարդն ամեն առավոտ խմում է իր օրգանիզմին համապատասխան չափաբաժինը, ապա նրա կյանքի որակը բացարձակապես չի տուժում:


–   Ո՞ր դեպքերում գեղձն ամբողջությամբ չի հեռացվում:
   

–   Վահանաձև գեղձը բաղկացած է աջ ու ձախ բլթերից և դրանք իրար միացնող բարակ կամրջակից՝ նեղուցից: Երբ գործ ունենք բարորակ հանգույցի հետ, որը շատ մեծ է և գեղձի մի կողմում է, իսկ մյուս կողմում որևէ խնդիր չկա, հեռացվում է ուռուցքը՝ գեղձի տվյալ կողմի հետ միասին, իսկ մյուս կողմը մնում է:


Լինում են պունկցիայի պատասխաններ, որոնք մեզ հնարավորություն չեն տալիս լիարժեք կողմնորոշվել՝ մենք գործ ունենք բարորակ, թե չարորակ դեպքի հետ: Հետազոտության այլ, ավելի ճշգրիտ մեթոդ դեռ գոյություն չունի: Կասկածելի պատասխանի դեպքում մոտեցումը հետևյալն է. եթե հանգույցները շատ են և երկու կողմից, առանց քննարկման հեռացվում է ամբողջ գեղձը: Եթե մեկ հանգույց է մի կողմում՝ հեռացնում ենք այդ կեսը և հեռացված մասն ուղարկում ենք հետազոտության: Եթե պարզվում է, որ գործ ունենք չարորակ պրոցեսի հետ, հիվանդին պատրաստում ենք երկրորդ վիրահատությանը, հեռացնում ենք մյուս կեսը և պացիենտին ուղարկում են ռադիոյոդ-թերապիայի: Դա ստանդարտ, ժամանակակից մոտեցում է, և հիմնականում հանդիպում է վահանգեղձի ֆոլիկուլյար քաղցկեղի դեպքում:

 
Վահանաձև գեղձ. ո՞ր դեպքերում է վիրահատություն կամ ամբողջական հեռացում պահանջվում–   Չարորակ ուռուցքների քանի՞ տոկոսն է բուժվում վիրահատության արդյունքում:


–   Կախված է նրանից, թե հիվանդությունը որ փուլում է հայտնաբերվել և թե որքան արմատական է իրականացվել վիրահատությունը: Եթե խոսում ենք վաղ փուլերում հայտնաբերված ուռուցքի մասին, հիմնական հանդիպող պապիլյար և ֆոլիկուլյար տեսակների դեպքում 95-100 %-ն առողջանում են:  Իհարկե, եթե խոսքը գնում է գրագետ ծավալով արված վիրահատության և հաջորդիվ իրականացված ռադիոյոդ-թերապիայի մասին: Գաղտնիք չէ, որ մեր երկրում կան բազմաթիվ սոցիալական խնդիրներ, և ցավոք սրտի ոչ բոլոր հիվանդներն են ի վիճակի ստանալ ռադիոյոդը:  Հայաստանում դա չի արվում, մոտակա երկիրը, որտեղ կարող են ստանալ այդ թերապիան՝ հարևան Վրաստանն է, որտեղ դա նույնպես նորություն է: Եվ իհարկե, դա լրացուցիչ ֆինանսական բարդություններ է ստեղծում: Ի դեպ, եթե հիվանդությունը հայտնաբերվել է վաղ փուլերում և կատարվել է գեղձի ամբողջական, լիարժեք հեռացումը, հիվանդը կարող է առողջանալ նաև առանց թերապիայի:
   

Կան քաղցկեղի շատ հազվադեպ հանդիպող տեսակներ, օրինակ՝ մեդուլյար քաղցկեղը, որոնք պրոգնոստիկ առումով շատ վատն են:

 

Դրանց դեպքում վիրահատությունից հետո բուժումը շարունակելու էֆֆեկտիվ մեթոդ գոյություն չունի, բացի այդ, այն շատ ագրեսիվ է:

 

Եթե կա մեդուլյար քաղցկեցի կասկած, վիրահատության մինիմալ ծավալը կազմում է գեղձի ամբողջական հեռացումն ու կենտրոնական խմբի ավշահանգույցների հեռացումը:

 

–   Բուժումից հետո հիվանդը որքա՞ն ժամանակ է մնում հսկողության տակ:

 

–   Օնկոլոգիայի դեպքում՝ առնվազն հինգ տարի: Գոյություն ունի այսպիսի կարգ, դա վերաբերում է ընդհանուր օնկոլոգիային:

 

Կոմբինացված բուժումից հետո (վիրահատություն + քիմիաթերապիա/ճառագայթային թերապիա), երբ կա դրական արդյունք, հիվանդը հինգ տարի մնում է հսկողության տակ: Այդ ընթացքում պարբերաբար հետազոտվում է: Եթե հինգ տարի հետո, վերջին հետազոտությունն անելով, որ քաղցկեղի ոչ մի նշան չի հայտնաբերվել, համարվում է, որ հիվանդը լիովին առողջացել է: Եթե դրանից հետո որևէ գոյացություն է հայտնաբերվում, այն համարվում է նոր առաջացած:

 

Պապիլյար քաղցկեղը համարվում է չարորակ հիվանդություն՝ բարորակ ընթացքով: Այն շատ դանդաղ է զարգանում և լավ ենթարկվում է բուժման: Խնդիրն այն է, որ 95-98 % դեպքերում հիվանդությունն ընթանում է առանց որևէ ախտանիշի: Դրա համար էլ ստեղծվել են պրոֆ-քննությունները՝  մարդիկ պարբերաբար ստուգումներ են անցնում, և եթե կա խնդիր, այն ժամանակին հայտնաբերվում է:

 

“Սլավմեդ ԲԿ”

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Էնդոկրին համակարգի խանգարումները կանանց մոտ. morevmankan.am
Էնդոկրին համակարգի խանգարումները կանանց մոտ. morevmankan.am

Էնդոկրին համակարգի յուրաքանչյուր խանգարում (հորմոնի ավելցուկային կամ թերի արտադրություն), հորմոնների միջև հավասարակշռության ցանկացած խախտում կնոջ օրգանիզմում կարող է առաջացնել...

ԿԻՆ: Հիվանդություններ
Կնոջ հորմոնները. morevmankan.am
Կնոջ հորմոնները. morevmankan.am

Հորմոնները կենսաբանական ակտիվ նյութեր են, որոնք ապահովում են ամբողջ օրգանիզմի բարդ կենսագործունեությունը: Նրանք արտադրվում են էնդոկրին գեղձերի և տարբեր օրգաններում ու հյուսվածքներում տեղակայված բջիջների կողմից...

Առողջ կին
Մակերիկամների ախտաբանություն. armeniamedicalcenter.am
Մակերիկամների ախտաբանություն. armeniamedicalcenter.am

Մակերիկամները էնոկրին գեղձեր են, որոնց արտադրած հորմոններն ազդում են օրգանիզմի գրեթե բոլոր օրգան-համակարգերի աշխատանքի վրա: Գեղձերը տեղակայված են երիկամների վրա և յուրաքանչյուրը կշռում է...

Մակերիկամների ախտաբանություն. armeniamedicalcenter.am
Մակերիկամների ախտաբանություն. armeniamedicalcenter.am

Մակերիկամները էնոկրին գեղձեր են, որոնց արտադրած հորմոններն ազդում են օրգանիզմի գրեթե բոլոր օրգան-համակարգերի աշխատանքի վրա: Գեղձերը տեղակայված են երիկամների վրա և յուրաքանչյուրը կշռում է...

Վահանագեղձի հիվանդություններ. armeniamedicalcenter.am
Վահանագեղձի հիվանդություններ. armeniamedicalcenter.am

Վահանագեղձը էնդոկրին համակարգի  բարդ և կարևոր գեղձերից է: Այն գտնվում է կոկորդի շրջանում, պարանոցի առաջային մասում: Նրա ազդեցությունն օրգան-համակարգերի վրա շատ մեծ է...

Վահանաձև գեղձի նորագոյացությունները. nairimed.com
Վահանաձև գեղձի նորագոյացությունները. nairimed.com

Վահանաձև գեղձի հանգուցային նորագոյացությունները մոտ 95 տոկոս դեպքերում բարորակ նորագոյացություններ են: Միայն 5 տոկոս դեպքերում են հայտնաբերվում չարորակ փոփոխություններ...

Ուռուցքաբանություն
Դիաբետիկ ոտնաթաթ. հարցազրույց անոթային վիրաբուժության կենտրոնի ղեկավար Վիրաբ Աղաբեկյանի հետ. armeniamedicalcenter.am
Դիաբետիկ ոտնաթաթ. հարցազրույց անոթային վիրաբուժության կենտրոնի ղեկավար Վիրաբ Աղաբեկյանի հետ. armeniamedicalcenter.am

Շաքարային դիաբետի ժամանակ որքա՞ն հաճախ է հանդիպում դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշը:

Շաքարային դիաբետն լուրջ սոցիալ-բժշկական խնդիր է: ԱՀԿ տվյալների համաձայն, 2025 թ. շաքարախտով...

Վիրաբուժություն
Վահանաձև գեղձի հիվանդություններ. nairimed.com
Վահանաձև գեղձի հիվանդություններ. nairimed.com

«Նաիրի» ԲԿ-ում մեկ ամսում իրականացնում է վահանաձև գեղձի ավելի քան 300 պացիենտի մոտ հետազոտություն, Էնդոկրին վիրաբույժը կամ վիրաբույժ-ուռուցքաբանը կատարում է ավելի քան 100 վիրահատություն` մեկ տարվա ընթացքում...

Յոդադեֆիցիտային վիճակներ. armeniamedicalcenter.am
Յոդադեֆիցիտային վիճակներ. armeniamedicalcenter.am

Վահանագեղձի յոդադեֆիցիտային հիվանդություններից է թիրեոիդային ախտաբանությունը, որը զարգանում է յոդի պակասի արդյունքում...

Սերոտոնին՝ լավ տրամադրության հորմոնը. armeniamedicalcenter.am
Սերոտոնին՝ լավ տրամադրության հորմոնը. armeniamedicalcenter.am

Սերոտոնինը քիմիական նյութ է, որն ապահովում է նյարդային բջիջների միջև գրգիռների փոխանցումը:  Այն առկա է գլխուղեղում, արյան բջիջներում (թրոմբոցիտներ) և աղիներում: Սերոտոնինը կարգավորում է հարթ մկանների շարժունակությունը...

Ինսուլինակայունություն. armeniamedicalcenter.am
Ինսուլինակայունություն. armeniamedicalcenter.am

ԱՀԿ տվյալների համաձայն, աշխարհում շաքարային դիաբետի բարդություններից ամեն տարի մահանում է 2 մլն մարդ: Շաքարային դիաբետը հաճախ զարգանում է ինսուլինակայունության ֆոնի վրա...

Վահանագեղձի հանգուցային ախտաբանություն. armeniamedicalcenter.am
Վահանագեղձի հանգուցային ախտաբանություն. armeniamedicalcenter.am

Վահանագեղձում հանգույցների առկայության մասին խոսում են հետևյալ ախտանշանները...

Վահանաձև գեղձը և հղիությունը. nairimed.com
Վահանաձև գեղձը և հղիությունը. nairimed.com

Էնդոկրինոլոգ, բ․գ․թ․ դոցենտ, «Նաիրի» ԲԿ թերապևտիկ ծառայությունների գծով փոխտնօրեն Նոնա Մարտիրոսյանի հետ խոսել ենք վահանձև գեղձի ֆունկցիոնալ խանգարումների և հղիության ու պտղի վրա դրանց անմիջական...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ակրոմեգալիա. armeniamedicalcenter.am
Ակրոմեգալիա. armeniamedicalcenter.am

Ակրոմեգալիան հորմոնալ խանգարում է, որի ժամանակ մեծահասակի մոտ հիպոֆիզն արտադրում է մեծ քանակի աճի հորմոն: Բազմաթիվ հորմոններ ակտիվացնող հիպոֆիզը փոքրիկ գեղձ է, որը տեղակայված է գլխուղեղի հիմքում...

Թքագեղձերի դերի, կարևորության և ախտաբանության մասին մանրամասնում է բժիշկ Արամ Բադալյանը. nairimed.com
Թքագեղձերի դերի, կարևորության և ախտաբանության մասին մանրամասնում է բժիշկ Արամ Բադալյանը. nairimed.com

Չարորակ գոյացությունները շարունակում են մնալ 21-րդ դարի լրջագույն մարտահրավերը։ Քչերը գիտեն, որ բերանի խոռոչում և մարսողական համակարգում կարևոր գործառույթ կատարող ու մեր կողմից քիչ ուշադրության...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ