Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ներզատաբանություն

Վահանագեղձը հսկողության տակ է

Վահանագեղձը հսկողության տակ է

Վահանագեղձը կշռում է ընդամենը 15-20 գրամ, բայց օրգանիզմում վահանագեղձի կատարած դերը նրա չափերից շատ ավելի մեծ է և կարևոր: Որովհետև ողջ կյանքի ընթացքում վահանագեղձի արտադրած հորմոնները մասնակցում են օրգանիզմի բոլոր կենսական գործընթացներին: 

 

Վահանագեղձն էնդոկրին համակարգի մասն է կազմում, որն արտադրում է կենսաբանական ակտիվ նյութեր: Դժվար թե մարդու օրգանզիմում որևէ գործընթաց ընթանա առանց հորմոնների մասնակցության: Էնդոկրին համակարգը մի քանի գեղձեր ունի և դրանք միմյանց հետ այնքան սերտորեն են կապված, որ դրանցից մեկի գործառույթի աննշան փոփոխության դեպքում անգամ ողջ օրգանիզմում են էական փոփոխություններ լինում:

 

Հիպոֆիզը գլխուղեղի մասն է կազմում, վահանագեղձը և հարվահանագեղձը պարանոցի հատվածում են գտնվում, կրծքավանդակի հետին մասում գտնվում է ուրցագեղձը, որովայնային խոռոչի հետին մասում են գտնվում մակերիկամները և ենթաստամոքսային գեղձը, փոքր կոնքի հատվածում սեռական գեղձերն են: 

 

Հորմոնների գործառույթն է` աջակցել հոմեստազին, այսինքն պահպանել օրգանիզմում  կենսաքիմիական ռեակցիաների մշտականությունը: 

 

Վահանագեղձն արտադրում և արյան հոսքին է փոխանցում երկու տեսակի հորմոն: Թիրեոիդային հորմոնները, որոնք պատասխանատու են ֆիզիկական և հոգեկան վիճակի համար (թիրոքսին, տրիյոդթիրոնին) և կալցիտոնինը, որը պատասխանատու է օրգանիզմում կալցիումային փոխանակության համար:

 

Թիրոքսինի, տրիյոդթիրոնինի սինթեզը տեղի է ունենում հիպոֆիզի վերահսկողությամբ, որն արտադրում է թիրեոտրոպային հորմոնը (ТТГ): 

 

Ինչով է վտանգավոր վահանագեղձի հիվանդությունը: Նրանով, որ վահանագեղձի աշխատանքի խանգարումը հաճախ թաքնվում է այլ օրգանների հիվանդությունների ախտանշանների դիմակի տակ: Օրինակ, հիպերթիրեոզի դեպքում հաճախ դիտվում է դիարեա: Եվ նման գանգատներով մարդը դիմում է գաստրոէնթերոլոգին: Սրտի հետ կապված խնդիրներով մարդը գնում է սրտաբանի մոտ, իսկ սրտային անբավարարության, առիթմիայի, ինչպես նաև արյան ճնշման տատանումների պատճառ կարող է լինել հիպոթիրեոզը, վահանագեղձի անբավարար գործառույթը: Մաշկը դեղնավուն երանգ է ստացել և առաջինը, որ մարդը մտածում է, դեղնախտն է, բայց մաշկի նման գույն կարող է լինել հիպոթիրեոզի դեպքում ևս: Հորմոնների անբավարարությունը խանգարում է կարոտինի փոխակերպումը վիտամին A-ի: Դեպրեսիայի պատճառով մարդը գնում է հոգեբանի կամ հոգեթերապևտի մոտ և սկսում բուժվել հակադեպրեսանտներով, և նման մարդկանց 10-14%-ի մոտ շատ հաճախ  հայտնաբերվում է հիպոթիրեոզ:

 

Ինչպես տարբերել: Դեպրեսիայի դեպքում հաճախ բացակայում է կյանքի հանդեպ հետաքրքրությունը, անքնություն է լինում, մարմնի քաշի կորուստ արձանագրվում: Իսկ հիպոթիրեոզի ժամանակ մարդը թույլ է լինում, քնկոտ, հոգնած, բայց կյանքի հանդեպ հետաքրքրությունը կա, քաշն էլ սովորաբար ավելանում է: 

 

Հիպոթիրեոզը վահանագեղձի հիվանդությունների շարքում առաջատար դիրք է գրավում: Հիվանդությունը զարգանում է վահանագեղձի հորմոնների երկարատև անբավարարության ֆոնի վրա, ինչպես նաև օրգանիզմում մյուս գործընթացներն են դանդաղում: Հիպոթիրեոզի, հանգույցների, խպիպի առաջացման պատճառներից է յոդի անբավարարությունը: Վահանագեղձի նորմալ աշխատանքի համար անհրաժեշտ է ոչ միայն յոդ, այլև սելեն, ամինաթթուներ (թիրոզին, ցիստեին) և պոլիսախարիդներ (կարագինին, ալգենիա, լամինարիա), որոնք դուրս են բերում ռադիոնուկլեիդները և թունավոր նյութերը:

 

Հիպոթիրեոզի պատճառներն են. 99% դեպքում դա վահանագեղձի աշխատանքի խանգարումն է: Կարող են լինել նաև ժառանգական նախահակվածություն, թունավոր, քաղցկեղածին նյութերի ազդեցություններ, վատ էկոլոգիա, սթրեսներ, յոդի անբավարարություն: Իսկ ամենահավանականն այս ամենի ամբողջությունն է: 

 

Ժառանգական նախահակվածության դեպքում խանգարվում է վահանագեղձի գործառույթը: 1% դեպքում  դա հիպոֆիզի և հիպոթալամուսի գործառույթի խանգարումն է, այսինքն, այն օրգանների, որոնք կարգավորում են վահանագեղձի աշխատանքը: Դա նաև բնածին պաթոլոգիա է: 

 

Հաճախ հիպոթիրեոզով հիվանդները չեն կասկածում, որ իրենք հիվանդ են, քանի որ ախտանշանները շատ նման են առողջության հետ կապված այլ խնդիրներին: 

 

Ախտանշաններն են` հոգնածությունը, թուլությունը, քնկոտությունը, անընդհատ պառկելու ցանկությունը, սառը ձեռքերն ու ոտքերը, հիշողության նվազումը, կենտրոնանալու դժվարությունը, սրտխփոցը, արյան ճնշման տատանումները: 

 

Վահանագեղձի հորմոնները պատասխանատու են նաև ջերմակարգավորման համար: Դրանց անբավարարության դեպքում մարդը մշտապես մրսում է, անընդհատ հոգնած է, ընկճված, կարծես դեպրեսիայի մեջ լինի: Հիպոթիրեոզը կարող է արթրիտի, մարսողության հետ կապված խնդիրների պատճառ դառնալ: Նույնիսկ լեղապարկի քարերը վահանագեղձի հորմոնների անբավարարության տիպիկ ախտանշաններն են: 

 

Տեսողության և լսողության խանգարումները, իմունիտետի նվազումը (հաճախակի մրսածության հիվանդությունները), մարմնի քաշի ավելացումը նույնպես պատճառ են էնդոկրինոլոգին դիմելու համար: Վահանագեղձի հորմոնների անբավարարությունը խանգարում է նյութափոխանակությունը, մենստրուացիոն ցիկլը, բարձրացնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը, զարգանում է աթերոսկլերոզ, նույնիսկ ճարպակալում է դիտվում:

 

Յոդի անբավարարությունը կանխարգելելու համար անհրաժեշտ է սննդի մեջ ավելի շատ յոդ պարունակող մթերք օգտագործել, օրինակ, ֆեյխոա, արմավ, ընկույզ, բուլղարական տաքդեղ, ծովակաղամբ, ծովամթերք, յոդացված կամ ծովաղ: 

 

Ի դեպ, յոդացված աղի միջից յոդը ցնդում է, եթե աղը պահվում է բաց տարայի մեջ: Ուտելիք պատրաստելիս էլ է ջերմամշակումից յոդը ցնդում, այդ պատճառով էլ աղը պետք է ավելացնել պատրաստելու վերջում, նման աղը շատ հարմար է աղցանների և սառը ուտեստների համար:

 

Վահանագեղձի նորմալ աշխատանքի համար անհրաժեշտ է օրական 150-200 մկգ յոդ: Բայց, եթե ընդունվում են կալիումի յոդիդ  կամ յոդոմարին պատրաստուկները, այդ դեպքում յոդացված աղից հարկ է հրաժարվել:

 

Որոշ մարդիկ փորձում են յոդի պակասը լրացնել մեկ բաժակ ջրի մեջ լցնելով մեկ կաթիլ յոդի լուծույթ կամ լյուգոլի լուծույթ, դա չի կարելի, քանի որ այդ դեպքում հնարավոր չէ հսկողության տակ պահել յոդի չափաքանակը և հնարավոր է գերչափաքանակի թույլատրում: 

 

Վահանագեղձի գործառույթի նվազումը կարելի է ինքնուրույն ստուգել: Դրա համար ձեռքին կամ այլ հատվածում պետք է յոդով ցանց նկարել: Եթե այն անհետացավ 5-6 ժամվա ընթացքում, ուրեմն օրգանիզմում յոդի անբավարարություն կա, իսկ եթե ցանցը անհետացավ 24 ժամ հետո, նշանակում է ամեն ինչ կարգին է:

 

Մեկ այլ թեստ. փորձեք մի քանի օր շարունակ առավոտյան, առանց անկողնուց վեր կենալու, չափել մարմնի ջերմաստիճանը, ջերմաստիճանի նորման 36,6 աստիճան է: Եթե այն այս ցուցանիշից ցածր է, օրինակ, 35,5 աստիճան, կամ էլ 35,8 դա նույնպես կարող է վկայել հիպոթիրեոզի մասին: Իսկ եթե մարմնի ջերմաստիճանը պահպանվում է 37 աստիճանի վրա, երբեմն էլ 37,2-37,3 է հասնում, դա հաճախ հիպերթիրեոզի վկայությունն է լինում, վահանագեղձի գերֆունկցիայի:

 

Հղի կանանց մոտ շատ կարևոր է վանահագեղձի նորմալ գործառույթը պահպանելը հղիության նորմալ ընթացքի, պտղի նորմալ զարգացման համար: Եթե մայրը վանահագեղձի  հորմոնների անբավարարություն է ունենում, ապա պտղի համար վտանգ է ստեղծվում, երեխան կարող է ծնվել արատներով, նույնիսկ մտավոր հետամնացությամբ: 

 

Հղիության ընթացքում յոդի օրական պահանջարկը կարող է բարձրանալ մինչև 300 մկգ, վանահագեղձն աշխատում է ուժեղացված ռեժիմով, քանի որ այն պետք է երկու օրգանիզմի ապահովի հորմոններով: Այդ պատճառով էլ բոլոր հղիները պետք է վանահագեղձի ՈՒՁՀ անցնեն և արյան մեջ հորմոնների հետազոտություն կատարել:

 

Վանահագեղձի խնդիրների մասին կարող են վկայել նաև հակառակ ախտանշանները: Մարմնի քաշի կորուստ, հաճախակի սրտխփոց, առիթմիա, առատ քրտնարտադրություն, քնի խանգարում, ձեռքերի դող, արյան գերճնշում, ինչպես նաև դյուրագրգիռ վիճակ, տրամադրության կտրուկ տատանումներ, այս ամենը թիրեոտոքսիկոզի հետևանքով կարող են լինել, վանահագեղձի հորմոնների գերառատության: 

 

Պատահում է նաև այնպես, որ վանահագեղձի չափերը նորմալ են լինում, հանգույցներ չեն լինում, այնուամենայնիվ, գործառույթը խանգարված է լինում, լինում է նաև հակառակը, վանահագեղձի չափերը մեծացած են լինում, հանգույցների առկայության դեպքում էլ հորմոնների արտադրությունը մնում է նորմայում: 

 

Վանահագեղձի գործառույթների խանգարման ախտորոշումը ներառում է համալիր հետազոտություն. կլինիկական ընդհանուր հետազոտություն, արյան մեջ հորմոնների մակարդակի որոշում, վանահագեղձի ՈւՁՀ, ԷՍԳ, օրգան-թիրախների գործառույթների հետազոտությունների մեթոդներ: 

 

Նման հորմոնային ապահավասարակշռությունը վանահագեղձի միակ հիվանդությունը չէ: Կան նաև բուշտեր, ուռուցքներ, որոնց հնարավորինս վաղ հայտնաբերումը արագ բուժման երաշխիքն է:

 

40 տարեկանից հետո մարդկանց մոտ ՈւՁՀ կատարելիս հաճախ են վանահագեղձի տարբեր բարորակ ուռուցքներ հայտնաբերվում: Դրանք, որպես կանոն, չեն ցավում, մարդուն չեն անհանգստացնում, վանահագեղձի գործառույթների խանգարում չեն առաջացնում, մարմնի ջերմաստիճանի բարձրացում չի լինում և մարդը կարող է երկար ժամանակ չիմանալ դրանց գոյության մասին: Այդ պատճառով էլ այս դեպքում շատ կարևոր են կանխարգելիչ զննումներն ուռուցքները վաղ փուլում հայտնաբերելու համար: 

 

Դրանց հայտնաբերման դեպքում կատարվում է նուրբ ասեղներով պունկցիոն բիոպսիա: Վանահագեղձի  հանգույցներից քսուք է վերցվում ՈւՁՀ հսկողությամբ և կատարվում է բիոպսիա տեսակը ախտորոշելու համար: 

 

Պետք է հիշել, որ չի կարելի հիվանդությունը անտեսել, ինչպես նաև ինքնաբուժությամբ զբաղվել: 

Հեղինակ. Մարո Գաբրիելյան
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 3-4.2013
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Արմինե 28տ

09.07.2015

Հարգելի բժիշկ ինձ մոտ աղտորոշել են , աուտոիմուն տիրոիդիտ, հաշիմոտոյի հիվանդություն։ Ինձ կասեք դա ի՞նչ տարատեսակ է և ինչո՞վ է վտանգավոր։ Բժշկի ցուցումով խմում եմ "Levothyrox 75mg", հորմոնները կարգավորվել են, սակայն Anti-tg ը շարունակում է բարձր մնալ։ Դա ի՞նչ է նշանակում, ինչպես կկարգավորվի նաև Anti-Tg ը։ Ունեմ նաև խպիպ 0.6mm, դա վտանգավո՞ր չափս է, և հնարավո՞ր է որոշակի ժամանակ դեխն ընդունելուց հետո չափսերը փոքրանան։ Եվ ճիշտ է՞ արդյոք, որ ողջ կյանում պիտի շարունակեմ խմել այդ դեղերը։

Arpi 22

09.07.2015

Barev dzez,xndrumem harcs anpatasxan chtoxnel,,yes 22 tarekanem shat hachaxaki unenumem srtxpocner,dimelem srtabani axtoroshvele aritmia,srtabani xorhrdov handznelem ho rmonal analiz TSH 7,1 isk T4 1,0 sonografiay ardyunqum parzvec,vor unem vahanadzev gexci difuz popoxutyun,hanguycner chkan,aj bilt@ 15,5 13,9 36,8mm e,isk dzax@ 18,1 14,2 41,1mm nexuc@ 2,5mm,@st srtabani dae im arit miay patchar handisacox@,,uzumem imanam ardyoq dranic karoxen linel var artahaytvac srtxpocner,,xmumem tiroqsin yev anaprilin arden mek amis bayc srtxpocners chen ancnum,,xndrum ogneq dzer xorhrdov,,naxapes shnorhakalutyun..

Ալլա

06.07.2015

Բարև Ձեզ.Հարգելի բժիշկ ինձ մոտ հայտնաբերվել է վահանաձև գեղձի ձախ բլթակում կոլոիդ կիստա`3-5մմ,ոչ հեղուկ , պինդ վիճակում :Խնդրու եմ պատասխանեք`ում դիմեմ և որքանո՞վ է դա վտանգավոր:Շնորհակալություն:

Rubik

27.06.2015

Barev cez xndrumem patasxanqe vahanagexci gerfunkciayi depqum inche lunum terfunqciyayi depqum

Alvina

25.06.2015

Barev bzhishk jan,vahanazev gexzs difuz popoxvace,kan hanguycner,dzaxum 13mm,ajum 0.9,,4.3,,,6.6,mm,gexdzis capery aj 1.4,,1.5,,4.7 sm,dzax 1.7,,1.8,,4.8sm,analiz miayn teroqsin azat vercrin vory 7.4 er,Norman 8.24 ,asecin miqich cacra,vochinch urîsh analiz petq chi,inz nsanakecin <Penoqsal>Mek amis.Arden 20 ore,eutiroqsen nshanakel.yes vatem zgum,paranocs voncvor dzgen,canrutyun lini kaxvac minchev akanjs dzguma inch vor ban,.Duq inch xorhurd ktaq bzhishk Jan.

Hasmik

25.06.2015

Barevw dzez hargeli bgishk,es Hasmikn em 30 tareka,im 2 tari e nkatwel e wahanagerzi difuz popoxvazutyun,bgisks inz nsanakel e eutiroks 0,25 mg,erku tari e xmum em eutiroks@,analzners normal en,uzum em dadareznem eutiroksi ogtagorzum@,unenum em kashi awelazum,xndrum em asek inchpes anem

Armine Araqelyan

22.06.2015

Բարև ձեզ հարգելի բժիշկ;Ես ձեր խորհրդի կարիքն ունեմ; ՈՒնեմ վահանաձև գեղձի կիստա և հետազոտվել եմ: Ահա հորմոնալ հետազոտության այս տվյալները /՝TSH -2.62/, /T4-12.79/, /Anti TPO-27.14 / ; Խնդրում եմ ասացեք, վահանաձև գեղձի կիստան իրենից լուրջ վտանգ է ներկայացնում ?, եթե ոչ, ասացեք խնդրեմ, հնարավոր է այդ կիստան հեռացնել ,որն ունի 0,3 սմ; Խնդրում եմ օգնել ինձ;

SHUSHAN

21.06.2015

BAREV CEZ MIHARC VAHANAGEXC HERACNELU DEPKUM IN4 XNTIRNER KARA4ANA

karine

21.06.2015

barev hargeli bjishk karox eq ognel inchpes kareli e tan paypannerum atamner2 spitakacnel

GOHAR

21.06.2015

KNEREQ MI HARC ISK CHARVORAK TE BARVORAK URUCQNA AVELI HESHT BUJVUM

Մեդ-Պրակտիկ

21.06.2015

Հարգելի Թագուհի 35տ, բարև Ձեզ: Էութիրիոզը մի վիճակ է, որի դեպքում վահանագեղձի T3, T4 և TTG, հորմոնների քանակը գտնվում է նորմայի սահմաններում, սակայն դա ժամանակավոր բնույթ է կրում, քանի դեռ գեղձի ֆունկցիան կոմպենսացված է: Էութիրեոիդ վիճակ կարող է դիտվել օրինակ` աուտոիմուն թիրեոիդիտների և էնդեմիկ խպիպների սկզբնական փուլերում:

olga

17.06.2015

BAREV DZEZ BJSHKUHI JAN DZEZ MI HARC UNEM IM KOKORTI SRJANUM TUQS KUL TALUC DJVARANUM EM U INDZ TVUMA TE INCH VOR BAN KA ,DA KAROXA VANADZEV GEXDZI HET KAPVAC LINEL,MEKEL VAHANADZEV GEXDZI HET KAPVAC XNDIRNER LINELU DEPQUM HNARAVOR E HXIANAL?

SONA

15.06.2015

BAREV DZEZ HARGELI BJISHK DZER XORHRDEI KARIQN UNEM INDZ MOT HAYNABERVEL E TOKSIK ZOB ARDEN 7 AMISE BUJMAN KURS EM ANCNUM SAKAYN VOCH MI POPOXUCYUN CHEM ZGUM ORGANIZMUMS YOD@ SHAT BARCRE .KA MEK HANGUYC .SHAT TUYL EM SHAT ARAG QASHI ANKUM EV AVELCUK EM UNENUM VOTQERS AYTUCVAC EN ARYAN CNSHUMS SHAT BARCRE ANQNUCYAMB EM TARAPUM.XNDRUM EM OGNEQ.NAXAPES SHNORHAKALUCYUN

Մեդ-Պրակտիկ

13.06.2015

Հարգելի Mariam, բարև Ձեզ: Նշված գանգատները շատ հիվանդությունների դեպքում կարող են հանդիպել, խնդրում եմ մանրամասնեք կոնկրետ ինչ ստուգումների մասին է խոսքը, կփորձենք օգնել Ձեզ: Ինչ վերաբերում է վահանագեղձին. պարզելու համար ցանկալի է անցնել ՈՒՁՀ և հորմոնների անալիզ հանձնել: 

Թագուհի 35տ.

09.06.2015

Խնդրում եմ բացատրեք ինչ է էութիրիոզը

Mariam

05.06.2015

Barev cez mi tari sharunsk es unem jermutyun 37.1,2,34,5astichan es anca stugum u vovh mi problem chhaytnabervec, unem tulutyun, shut hognum em, srti cakocner unem karoxe da vahanacev gexci het e kapvac,

Մեդ-Պրակտիկ

02.06.2015

Հարգելի Hasmik, բարև Ձեզ: Մազաթափության պատճառները բազմաթիվ են: Պատճառ կարող են լինել ինչպես արտաքին, այնպես էլ ներքին գործոնները: Եթե նկատում եք կապ դաշտանային ցիկլի հետ, չի բացառվում, որ պատճառը հորմոնալ խանգարումներն են: Ցանկալի է գինեկոլոգ-էնդոկրինոլոգի խորհրդատվություն: 

Մեդ-Պրակտիկ

25.05.2015

Հարգելի Hranush 33, բարև Ձեզ: Եթե ճնշման բարձրացման նշված էպիզոդից բացի ուրիշ անգամներ զարկերակային ճնշման բարձրացումներ չեն եղել, ապա Ձեզ մոտ եղել է հիպերտոնիկ կրիզ, որի պատճառները բազմաթիվ են, հաճախ առաջանում է նյարդային-հոգեբանական լարվածության ֆոնի վրա, ծանր ֆիզիկական աշխատանքից հետո, երբեմն հիպերտոնիկ կրիզը կարող է սկսվող հիպերտոնիկ հիվանդության առաջին նշանը լինել, ինչպես նաև սրտամկանի ինֆարկտի նշան: Քանի որ հետազոտվել եք և պաթոլոգիա չի հայտնաբերվել սրտի կողմից, անհանգստանալու կարիք չկա: Ձեզ մոտ անալիզների տվյալները նորմայի սահմաններում են, միայն խոլսետերինի քանակը մոտ է վերին սահմանին: Քանի որ հիպերտոնիկ հիվանդության զարգացման հիմնական պատճառը աթերոսկլերոզն է, իսկ աթերոսկլերոզն առաջանում է խոլեստերինի նյութափոխանակության խանգարման հետևանքով, ցանկալի հսկողության տակ պահել խոլեստերինի քանակը և պարբերաբար չափել ճնշումը: Ինչ վերաբերում է հանգույցին, դրա չափերը մեծ չեն, բացի այդ հորմոնները նույնպես նորմայի սահմաններում են, դեղորայքային բուժման ֆոնի վրա զգալիորեն կփոքրանա, վտանգավոր ոչինչ չկա: Ինչ վերաբերում է Ձեր այժմյան գանգատներին, դրանք ավելի շատ նյադային ծագում ունեն,  ցանկալի է դիմել նյարդաբանի, համապատասխան բուժում ստանալու համար: Երկարատև նյարդային լարվածությունը, սթրեսը հետագայում նորից կարող են հիպերտոնիկ կրիզի բերել:

hasmik

25.05.2015

barev dez,im mazers tapvumen amen angam amsakanic heto hnaravore vor da hormonal xndire

Hranush 33

20.05.2015

Barev cez hargelis xndrum em ognek inc cer xorhrdov 6 amis arach uneca chnshman ktruk barcracum 160-90 srtxpoc srtxarnoc ev inc tvum er te ushagnac klinem asem vor nman erevuyt cher exel hetazotveci grete bolor organ hamakargeric hancneci hormonal ev aryan tarber analizner voch mi xndir chhaytnabervec sakayn sonografik hetazotutyun@ cuyc tvec vor vahanagexcum unem1.2x0.8x0.8sm chaperi hipoexogen ovalacev hanguyc erkaynakan aranckov 0.3 chapi kalcinatov aranc anotavorman nshanakvel e bugum 6 amis e xmum em eutiroks 50 hormonneri ardyunk2 hetevyaln e Anti -tpo30.5 xolesterin 3.82 DHEA-S 377.2 TSH 2.89 ASACEK xndrum em inch lurg vtang karox e nerkayacnel ayd hanguyc@ ev minchev hima el unem glxaptuyt srtxpoc anhangist vichak vaxi sgacum vor hima kvatanam inch karox em anel vor durs gam ays vichakic

Մեդ-Պրակտիկ

19.05.2015

Հարգելի Narine 34, կոնկրետ ինչ խնդրի մասին է խոսքը: Վահանագեղձի հորմոնների խախտման դեպքում հնարավոր է դաշտանային ֆունկցիայի խանգարում, սակայն Ձեզ մոտ հորմոնները նորմայի սահմաններում են: Արգանդում և կրծքագեղձերում առաջացած ցանկացած խնդիր կարող է ընդհանրապես կապ չունենա վահանագեղձի հետ:

Մեդ-Պրակտիկ

19.05.2015

Հարգելի Sona 35, գլխապտույտներ, ընդհանուր թուլություն կարող է նկատվել վահանագեղձի հորմոնների նվազման դեպքում, սակայն Ձեզ մոտ հորմոնները նորմալ են, հետևաբար պատճառն այլ է: Գլխապտույտների պատճառը հաճախ ուղղակի գերհոգնածությունն է, երկար ժամանակ սոված մնալը: Սակայն երբեմն դրանք կարող են որևէ հիվանդության նշան լինել: Եթե խնդիրն անհանգստացնող է, կարող եք դիմել նյարդաբանի խորհրդատվության:

Մեդ-Պրակտիկ

19.05.2015

Հարգելի Hayk 33, այո փոքր չափերի հանգույցների դեպքում դեղորայքային բուժման ֆոնի վրա դրանք զգալիորեն փոքրանում եք: Յոդի պրեպարատ ցանկալի է օգտագործել էնդոկրինոլոգի հետ խորհրդակցելուց հետո:

Մեդ-Պրակտիկ

18.05.2015

Հարգելի NAIRA, բարև Ձեզ: Եթե մինչ այժմ շարունակում եք էութիրոքսի ընդունումը անալիզ հանձնելու կարիք չկա: Եթե դադարեցրել` եք ցանկալի է նորից հանձնել անալիզ:

Hayk33

13.05.2015

Unem hangucavor xpip arden 5amis e vor xmum em eutiroks50 analizners normal en hanguyc@ 1hat e ev pokr hnaravor e/ vor dexi azdecutyunic hanguyc@ pokrana ev es karox em yod ogtagorcel

Sona35

13.05.2015

vahanagexcum unem pokr chapri 1 hanguyc hormonal analizners normayi sahmanum en xmum em eutiroks50 sakayn unem glxaptyuyt grete misht inchov karox e da paymanavorvac linel

Narine 34

13.05.2015

Xndrum em asek ete vahanagexcum uner pokr hanguyc bayc hormonnere normayi sahmanum en partadir e? vor xndir unenam naev argandi ev krckagexci het shnorhakalutyun

NAIRA

12.05.2015

Barev dzez es28 tarekanem 1 tari araj hormonal analiznerem tvel tireotrop hormons18.4 er 2 amsum kargavorvec eutiroks xmelov xndrumem asek hnaravore noric krknvi arje krkin analiz tam

Մեդ-Պրակտիկ

10.05.2015

Հարգելի Hayk34, բարև Ձեզ: Ոչ նույնը չեն.  Anti-TG-ն դա հակամարմիններն են թիրեոգլոբուլինի հանդեպ, իսկ Anti-TPO -ն հակամարմինները թիրեոպերոքսիդազի հանդեպ:

Hayk 34

06.05.2015

ANTI -TG ev ANTI -TPO srank nuynn en te voch shnorhakalutyun

Կարդացեք նաև

Վահանագեղձի ՈՒՁՀ. հարցեր մասնագետին. nairimed.com
Վահանագեղձի ՈՒՁՀ. հարցեր մասնագետին. nairimed.com

1.  Ի՞նչ է իրենից ներկայացնում վահանագեղձի ուլտրաձային հետազոտությունը:

Վահանագեղձի ուլտրաձայինային հետազոտությունը ներկա պահին ամենահասանելի,անվնաս,ինֆորմատիվ դիագնոստիկ մեթոդ է...

Ախտորոշում
«Իզմիրլյան»ԲԿ-ի Ճառագայթային և ախտորոշման բաժանմունքի ռադիոլոգ Նունե Բաղդասարյանը խոսում է վահանձև գեղձի ֆունկցիայի կարևորության և առաջացող խանգարումների մասին. izmirlianmedicalcenter.com
«Իզմիրլյան»ԲԿ-ի Ճառագայթային և ախտորոշման բաժանմունքի ռադիոլոգ Նունե Բաղդասարյանը խոսում է վահանձև գեղձի ֆունկցիայի կարևորության և առաջացող խանգարումների մասին. izmirlianmedicalcenter.com

Վահանաձև գեղձը գտնվում է պարանոցի աոջևի հատվածում, ոչ մեծ օրգան է, կշիռը կազմում է ընդամենը 15-20գր և ունի թիթեռի ձև։ Այս գեղձի հիմնական ֆունկցիան մարդու կենսագործունեության տարբեր գոծոնները՝ նյութափոխանակություն...

Շաքարային դիաբեդը տարածման և երիտասարդացման միտում ունի. ինչպես խուսափել բարդություններից. armeniamedicalcenter.am
Շաքարային դիաբեդը տարածման և երիտասարդացման միտում ունի. ինչպես խուսափել բարդություններից. armeniamedicalcenter.am

Վիճակագրությունը փաստում է, որ շաքարային դիաբետ հիվանդությունն ունի ոչ միայն տարածման, այլև երիտասարդացման միտում: Եթե 2011 թվականին ամբողջ աշխարհում կար այս հիվանդությունն ունեցող 266 միլիոն մարդ, ապա 2015 թվականին նրանց թիվն...

Ամեն ինչ վահանագեղձի հանգույցների մասին thyroid.am մասնագիտական կայքում
Ամեն ինչ վահանագեղձի հանգույցների մասին thyroid.am մասնագիտական կայքում

Գաղտնիք չէ, որ վահանաձև գեղձի հիվանդությունները ամենաշատ տարածվածներից են Հայաստանում. մեծահասակ բնակչության ավելի քան 60 տոկոսն է տառապում վահանաձև գեղձի տարբեր հիվանդություններով: Բայց կա նաև ուրախալի հանգամանք...

Բժշկի ընդունարանում
Շաքարային դիաբետը շարունակում է մնալ 20-74 տարեկան մարդկանց մոտ կուրության առաջացման գլխավոր պատճառը. nairimed.com
Շաքարային դիաբետը շարունակում է մնալ 20-74 տարեկան մարդկանց մոտ կուրության առաջացման գլխավոր պատճառը. nairimed.com

Շաքարային դիաբետը վերջին ժամանակներում դարձել է ավելի տարածված հիվանդություն: Ըստ մասնագետների հաշվարկի, 2025 թ. երկրագնդի բնակչության մոտավորապես 5%-ը կտառապի շաքարային դիաբետով...

Ակնաբանություն
Մակերիկամների ուլտրաձայնային հետազոտություն
Մակերիկամների ուլտրաձայնային հետազոտություն

Մակերիամները զույգ օրգաններ են,գտնվում են որովայնի խոռոչի ետորովայնամզային տարածությունում, երիկամներից վեր: Բաղկացած են արտաքին կեղևային և ներքին միջուկային շերտերից: Մակերիկամներում արտադրվում են...

Ախտորոշում
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում. arabkirjmc.am
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում. arabkirjmc.am

Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում , ինչպե՞ս կանխարգելել, ի՞նչ պարբերականմությամբ արյան մեջ չափել շաքարի մակարդակը եւ հիվանդությանը վերաբերող նման այլ հարցերի շուրջ զրուցեցինք...

Մանկական հիվանդություններ
Շաքարային դիաբետ. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Սյուզաննա Ղարաքեշիշյանը. izmirlianmedicalcenter.com
Շաքարային դիաբետ. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Սյուզաննա Ղարաքեշիշյանը. izmirlianmedicalcenter.com

Ինչո՞ւ է արյան մեջ բարձրանում շաքարի մակարդակը:
  
Շաքարի մակարդակն արյան մեջ բարձրանում է ինսուլինի քանակի բացարձակ կամ հարաբերական անբավարարության...

Շաքարային դիաբետ. հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com
Շաքարային դիաբետ. հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com

Ինչո՞ւ է արյան մեջ բարձրանում գլյուկոզայի մակարդակը:

Գլյուկոզայի մակարդակն արյան մեջ բարձրանում է ինսուլինի քանակի բացարձակ կամ հարաբերական անբավարարության...

Էնդոկրինոլոգին հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com
Էնդոկրինոլոգին հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com

1.  Ո՞վ է էնդոկրինոլոգը:

Էնդոկրինոլոգը զբաղվում է էնդոկրին հիվանդությունների ախտորոշմամբ, բուժմամբ և կանխարգելմամբ...

Վահանաձև գեղձի խնդիրներ. ո՞ր դեպքում է պետք դիմել էնդոկրին վիրաբույժի. Արմեն Վարժապետյան
Վահանաձև գեղձի խնդիրներ. ո՞ր դեպքում է պետք դիմել էնդոկրին վիրաբույժի. Արմեն Վարժապետյան

Հայաստանը հանդիսանում է վահանաձև գեղձի հիվանդությունների էնդեմիկ գոտի: Մեր երկրում բարձր ճառագայթային ֆոնը պայմանավորում է վահանաձև գեղձի քաղցկեղի բարձր ցուցանիշը: Վահանաձև գեղձի հիվանդությունների տարածվածության, քացկեղի ձևերի...

Բժշկի ընդունարանում
Էսթրոգենի բարձր մակարդակը վկայող ախտանշաններ. 168.am
Էսթրոգենի բարձր մակարդակը վկայող ախտանշաններ. 168.am

Fithacker.ru-ն գրում է, որ չափազանց կարևոր է հասկանալ նշանները, որոնք օրգանիզմն ուղարկում է այն դեպքում, երբ բարձր է էսթրոգենի մակարդակը։ Այս հորմոնի բարձր մակարդակի մասին վկայում են հետևյալ ախտանշանները...

Առողջ կին
ՀՀ-ում տարածված վահանաձև գեղձի քաղցկեղի արտահայտման ձևերը որոնք են և որ դեպքում պետք է դիմել բժշկի. խորհուրդներ մասնագետից. tert.am
ՀՀ-ում տարածված վահանաձև գեղձի քաղցկեղի արտահայտման ձևերը որոնք են և որ դեպքում պետք է դիմել բժշկի. խորհուրդներ մասնագետից. tert.am

Ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում վահանաձև գեղձի հիվանդությամբ տառապող մարդկանց թիվը մշտապես աճ է արձանագրում: Վերջին տարիներին աճ է արձանագրվել նաև վահանաձև գեղձի քաղցկեղով տառապող հիվանդների շրջանում...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Սերոտոնինի ցածր մակարդակի ազդեցությունն օրգանիզմի վրա. 168.am
Սերոտոնինի ցածր մակարդակի ազդեցությունն օրգանիզմի վրա. 168.am

Սերոտոնինը քիմիական նյութ է, որը երջանկության զգացում է հաղորդում։ Դրա գործառույթները չեն սահմանափակվում միայն հաճելի հուզական վիճակի ապահովմամբ։ Այս հորմոնն ազդում է մի խումբ ֆիզիոլոգիական և հոգեբանական...

Ի՞նչ միրգ ուտել, եթե շաքարի մակարդակն արյան մեջ բարձր է. 168.am
Ի՞նչ միրգ ուտել, եթե շաքարի մակարդակն արյան մեջ բարձր է. 168.am

Դիաբետի առկայության դեպքում կենսակերպը մեծ նշանակություն ունի։ Եթե տառապում եք այս հիվանդությամբ, նշանակում է՝ պետք է ֆիզիկապես ակտիվ լինեք, կարողանաք ղեկավարել սթրեսը, հետևել առողջ սննդակարգի...

Սնունդը և առողջությունը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ