Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Վիրաբուժություն

Ճողվածքներ. հարցերին պատասխանում է վիրաբույժ Հայկ Եղիազարյանը. armeniamedicalcenter.am

Ճողվածքներ. հարցերին պատասխանում է վիրաբույժ Հայկ Եղիազարյանը. armeniamedicalcenter.am

1. Ի՞նչ է ճողվածքը:

Ճողվածքը՝ առպատային որովայնամզով պատված որովայնի խոռոչի օրգանների դուրս գալն է  ենթամաշկային տարածություն կամ այլ խոռոչներ:

2. Որտե՞ղ են առաջանում ճողվածքները:

Ճողվածքներն առաջանում են որովայնի պատի թույլ հատվածներում: Բնածին թույլ հատվածներն են պորտային օղը, աճուկային խողովակը, որովայնի սպիտակ գիծը: Ճողվածքներ կարող են առաջանալ նաեւ հետվիրահատական սպիների շրջանում եւ որովայնային պատի վնասվածքներից հետո:

3. Ի՞նչ ախտանշաններով են արտահայտվում:

Որովայնի պատի վրա առաջանում է արտափքվածություն՝ կախված ճողվածքի տեղակայման հատվածից: Արտափքվածությունը պարբերաբար կարելի է ներուղղել որովայնի խոռոչ, սակայն ֆիզիկական ծանրաբեռնվածության, քայլելու, հազի ժամանակ այն կարող է նորից արտափքվել դեպի ենթամաշկային տարածություն: Հիվանդները զգում են այդ արտափքվածությունը, կարող են առաջանալ նաև ցավեր:

4. Ո՞րն է ճողվածքի առաջացման պատճառը:

Ճողվածքի առաջացման պատճառները բազմաթիվ են: Ընդհանուր առմամբ, պատճառները լինում են տեղային եւ ընդհանուր: Տեղային պատճառները թույլ հատվածներն են. աճուկային խողովակը, միջին գիծը, պորտային օղը: Ընդհանուր պատճառներն են` ուռուցքները, շագանակագեղձի ադենոման և այլն, որոնք բարձրացնում են ներորովայնային ճնշումը: Նախատրամադրող գործոններից  են, օրինակ, տարիքի հետ առաջացող որովայնի պատի մկանների թուլությունը, ինչը նույնպես կարող է նպաստել ճողվածքի առաջացմանը:

5. Կարելի՞ է կանխել ճողվածքի առաջացումը:

Եթե խոսում ենք հետվիրահատական ճողվածքների մասին, իհարկե՛, կարելի է: Վիրահատությունից հետո նվազագույնը երեք ամիս հիվանդներին խորհուրդ է տրվում զերծ մնալ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից` հետվիրահատական սպիի շրջանում ճողվածքի առաջացումը կանխելու համար: Կանանց խորհուրդ է տրվում հղիության ժամանակ կրել հատուկ բանդաժներ(գոտիներ)` կանխելու ազդրային ճողվածքի առաջացումը: Տարիքով մարդկանց խորհուրդ է տրվում զերծ մնալ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից: Իհարկե, դա չի նշանակում ընդհանրապես հրաժարվել ֆիզիկական վարժություններից, ընդհակառակը, ֆիզիկական վարժություններն անհրաժեշտություն են` ամրացնելու որովայնի պատի մկանները, սակայն գերլարվածությունը հանգեցնում է ճողվածքի առաջացման:

6. Ճողվածքը ժառանգակա՞ն հիվանդություն է:

Ճողվածքը ժառանգական հիվանդություն չէ, կարող են լինել բնածին ճողվածքներ, որոնք առաջանում են սաղմնային զարգացման շրջանում: Նորածինների մոտ առավել հաճախ հանդիպում է պորտային ճողվածքը, երկրորդ տեղում աճուկային ճողվածքներն են:

7. Կարո՞ղ է ծանրության բարձրացումը ճողվածքի պատճառ լինել:

Իհարկե՛, կարող է, առավել եւս վիրահատված հիվանդների մոտ, երբ ֆիզիկական գերլարվածությունը հանգեցնում է  ճողվածքի առաջացման:

8. Ինչպե՞ս է ծխելն ազդում ճողվածքի վրա:

Ծխելն ուղղակիորեն չի ազդում ճողվածքի առաջացման վրա, սակայն, եթե հաշվի առնենք, որ ծխող մարդկանց մոտ հաճախ լինում է խրոնիկական հազ հատկապես առավոտյան, այն կարող է հանգեցնել ճողվածքի առաջացման: Ստացվում է, որ ծխելն անուղղակիորեն նպաստում է ճողվածքի առաջացմանը:

9. Ինչո՞ւ են տղամարդիկ առավել հակված ճողվածքի, քան` կանայք:

Քանի որ բնությունը տղամարդկանց ավելի ուժեղ է ստեղծել և ավելի շատ են ֆիզիկական աշխատանք կատարում, իսկ առավել մեծ ֆիզիկական ծանրաբեռնվածության արդյունքում ճողվածքներ հաճախ են առաջանում:

10. Ե՞րբ դիմել մասնագետին, եթե հայտնաբերվել է ճողվածք, ի՞նչ անհետաձգելի ցուցումներ կան:

Մասնագետին անհրաժեշտ է դիմել այն պահին, երբ հայտնաբերվել է ճողվածքը: Ինչ վերաբերում է անհետաձգելի ցուցումներին, դա, որպես բարդություն` օղակված ճողվածքն է: Այն նկատվում է, երբ ճողվածքը դուրս է գալիս, չափերով մեծանում է, դառնում լարված, առաջանում են ցավեր ճողվածքի շրջանում եւ որովայնում: Այս պարագայում անհրաժեշտ է դիմել հիվանդանոց եւ շտապ վիրահատվել:

11. Կարելի՞ է ապրել ճողվածքով ` առանց բուժելու և ի՞նչ պայմանների դեպքում:

Առանց բուժելու ճողվածքով ապրել կարելի է, սակայն խորհուրդ չի տրվում: Ճողվածքի առկայության դեպքում բարդությունների հավանականություն միշտ կա` անգամ կյանքի հետ անհամատեղելի:

12. Ինչպե՞ս ինքնուրույն ներուղղել ճողվածքը:

Շատ հիվանդներ, երբ դիմում են հիվանդանոց, ասում են, որ հանգիստ պառկում են, եւ ճողվածքն ինքն իրեն ներուղղվում է որովայնի խոռոչ: Ինքնուրույն ներուղղել ճողվածքը, որը մեծացել է չափերով, ցավոտ է, հակացուցված է, վտանգավոր: Այդ պատճառով հիվանդներին խորհուրդ չի տրվում ինքնուրույն ներուղղել ճողվածքը: Իսկ օղակված ճողվածքի ներուղղումը ընդհանրապես հակացուցված է: Ինչ վերաբերում է չբարդացած ներուղղվող ճողվածքներին, միեւնույն է, պետք է դա անի մասնագետը:

13. Պե՞տք է բուժել ճողվածքը:

Այո՛: Հաշվի առնելով որովայնի պատի դեֆեկտը` նախ, ճողվածքի բարդությունն ուղղակի ցուցում է վիրահատության համար: Չբարդացած ճողվածքները պլանային վիրահատության ենթակա են, եւ, մյուս կողմից, կա նաեւ հարցի էսթետիկ կողմը. դա կոսմետիկ դեֆեկտ է որովայնի պատի վրա հատկապես երիտասարդ կանանց համար:

14. Մի՞շտ է ճողվածքը բուժվում վիրահատական մեթոդով:

Կան տարբեր վիրահատական եղանակներ: Մինչ օրս ճողվածքի բուժման եղանակը միայն վիրահատական է: Միայն մեկ դեպքում, երբ նորածինների մոտ նկատվում է բնածին ճողվածք, այդ ժամանակ հույս կա, որ նորածնի որովայնային պատը կամրանա եւ վեց ամսվա ընթացքում ճողվածքը կվերանա: Իսկ եթե վեց ամիս եւ ավելի պահպանվում է, ապա դա ցուցում է վիրահատության համար:

15. Կա՞ն ոչ վիրահատական բուժման մեթոդներ:

Ոչ վիրահատական բուժման մեթոդներ մեծահասակների համար չկան:

16. Ի՞նչպես է տեղի ունենում վիրահատությունը:

Ճողվածքների վիրահատական  բուժումը հարյուր տարուց ավելի պատմություն ունի եւ բժշկության զարգացման հետ զուգահեռ զարգանում են նաեւ ճողվածքների վիրահատության մեթոդները. սկսած բաց վիրահատությունից մինչև լապարոսկոպիկ: Ներկայում դա արդիական թեմա է, քանի որ, օրինակ, աճուկային ճողվածքների վիրահատությունների համար մշակված են մի քանի տասնյակ եղանակներ: Մեր օրերում աշխարհում առավել տարածված է  լապարոսկոպիկ մեթոդը: Կա եղանակ՝ վիրահատել սեփական հյուսվածքներով կամ կիրառել այլ սինթետիկ նյութեր: Այսօր մեր կլինիկայում նաեւ կիրառվում է լապարոսկոպիկ վիրահատությունների արտաորովայնամզային  եղանակը (TEP), որը նախատեսում է  վիրահատություն էնդոսկոպիկ եղանակով` ցանցի կիրառմամբ: Վիրահատությունը կատարվում է ինքնաֆիքսվող ցանցով` առանց որովայնի խոռոչ մուտքի: Մենք աշխատում ենք որովայնի պատի մեջ, եւ դա ունի իր դրական կողմերը, հակառակ դեպքում առաջանում են կպումներ: Առանց որովայնի խոռոչ մուտքի վիրահատության դեպքում ցանցն ինքնաֆիքսվող է, ներվիրահատական բարդությունների եւ հետվիրահատական ցավերը կանխարգելվում են:

 

TEP-ը բավականին արդիական մեթոդ է, որը կիրառվում է  ժամանակակից եվրոպական կլինիկաներում եւ տալիս է շատ լավ արդյունք: Դրա շնորհիվ վերականգնողական շրջանը շատ կարճ է տեւում: Վիրահատությունից երկու շաբաթ անց հիվանդները կարող են անցնել իրենց առօրյա կյանքին: Այլ մեթոդների կիրառմա ժամանակ, օրինակ` սեփական հյուսվածքներով վիրահատության, 3-6 ամիս անհրաժեշտ է պահպանել ֆիզիկական ծանրաբեռնվածության սահմանափակում: Բաց եղանակով ցանցի կիրառմամբ` ըստ Լիխտենշտեյնի կոչված պլաստիկան, առնվազն 2 ամիս պետք է սահմանափակել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը:

17. Ի՞նչ ռիսկեր կան վիրահատական բուժման ժամանակ:

Վիրահատական բուժման ժամանակ ռիսկերը կարելի է բաժանել երկու մեծ խմբի: Ռիսկեր, որոնք կապված են ցավազրկման մեթոդի հետ եւ հիվանդի առողջական վիճակի հետ: Ինչ վերաբերում է տեղային բարդություններին, ապա վիրահատության ժամանակ վիրաբույժները պետք է միշտ ուշադիր լինեն, որ չվնասեն կարեւոր կառուցվածքներ, ինչպիսիք են խոշոր անոթները:

18. Ի՞նչ անզգայացում է իրականացվում:

Կախված այն բանից, թե ինչ ճողվածքի հետ գործ ունենք, անզգայացումն իրականացվում է մի քանի եղանակով. կարող է լինել տեղային անզգայացում, ողնուղեղային անզգայացում, եթե վիրահատությունը կատարվելու է գոտկատեղից ներքեւ, եւ ընդհանուր անզգայացում: Անզգայացման տեսակը կախված է ո՛չ միայն ճողվածքի տեղակայումից, այլեւ չափերից, նախատեսվող վիրահատության ծավալից եւ հիվանդի ցանկությունից` նույնպես, այսինքն հիվանդը պետք է համաձայնություն տա այս կամ այն ցավազրկման իրականացմանը:

19. Ինչո՞ւ կարող են հետվիրահատական ցավեր առաջանալ և ի՞նչ անել:

Սկսենք նրանից, որ ցավը սուբյեկտիվ զգացողություն է, այսինքն տարբեր մարդկանց մոտ ցավային շեմը տարբեր է: Ցավը նաեւ կապված է  վիրահատական վնասվածքի հետ, այսինքն, երբ ճողվածքը մեծ է, բնականաբար, հետվիրահատական ցավերը լինում են բավականին երկարատեւ եւ ինտենսիվ: Հետվիրահատական շրջանում ցավազրկումն իրականացվում է ըստ անհրաժեշտության:

20. Որքա՞ն երկար է տեւում վերականգնողական շրջանը:

Վերականգնողական շրջանը կախված է վիրահատության տեսակից, ճողվածքի չափերից եւ տեղակայումից: Սովորաբար, վերականգնողական շրջանը տեւում է մինչեւ 6 ամիս:

21. Ե՞րբ կարող է հիվանդը վերադառնալ աշխատանքի:

Աճուկային ճողվածքների ժամանակ 2 շաբաթից մինչեւ 3-6 ամիս: Սովորաբար, որովայնի պատի վրա մեծ ճողվածքներ ունեցող հիվանդները կարող են վերադառնալ լիարժեք աշխատանքի 6 ամիս անց:

22. Ե՞րբ կարելի է սպորտով զբաղվել:

Սպորտով կարող են զբաղվել 2-3 ամիս հետո, եթե վիրահատությունը կատարվել է սինթետիկ ցանցի կիրառումով:

23. Ի՞նչ ժողովրդական միջոցներ կառաջարկեք:

Ժողովրդական միջոցների կիրառումներից հետո մենք բազմաթիվ բարդություններով հիվանդներ ենք  վիրահատել, այդ պատճառով ոչ մի ժողովրդական միջոց խորհուրդ չի տրվում: Խորհուրդ է տրվում ճողվածքի ժամանակ կրել հատուկ որովայնի պատն ամրացնող բանդաժներ եւ սահմանափակել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը:

24. Կա՞ հատուկ սննդակարգ ճողվածքի ժամանակ:

Հիվանդները, ովքեր տարել են վիրահատություն եւ ունեն հետվիրահատական ճողվածք ու որովայնի խոռոչում կպումները հավանական են, նշանակվում է սննդակարգ, որպեսզի չառաջանա աղիների փքվածություն, չբարձրանա ներորովայնային ճնշումը եւ չառաջանա անանցանելիություն ճողվածքապարկի մեջ: Սակայն, ընդհանուր առմամբ, այդ հիվանդների համար հստակ մշակված սննդակարգ չկա:

25. Կարելի՞ է պրեսի վրա աշխատել, եթե կա ճողվածք:

Դա, միանշանակ, հակացուցված է, որովհետեւ կհանգեցնի ճողվածքի մեծացման:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ինչպե՞ս է արտահայտվում ապենդիցիտը. armeniamedicalcenter.am
Ինչպե՞ս է արտահայտվում ապենդիցիտը. armeniamedicalcenter.am

Ապենդիցիտը հաստ աղու որդանման ելունի՝ կույր աղու, բորբոքումն է:

Կույր աղին տեղակայված է որովայնի խոռոչի ստորին աջ մասում...

Ինչպե՞ս տարբերել երիկամային ցավը գոտկատեղի ցավից. armeniamedicalcenter.am
Ինչպե՞ս տարբերել երիկամային ցավը գոտկատեղի ցավից. armeniamedicalcenter.am

Մեջքի ցավը բավականին տարածված խնդիր է, որը կարող է ի հայտ գալ տարբեր պատճառներից: Օրինակ, այդ շրջանում տհաճ զգացողությունը հնարավոր է միզարտադրության կամ...

Թերապիա
Անզգայացման ազդեցությունն օրգանիզմի վրա. armeniamedicalcenter.am
Անզգայացման ազդեցությունն օրգանիզմի վրա. armeniamedicalcenter.am

Ընդհանուր անզգայացումը՝ նարկոզը, անեսթեզիոլոգի կողմից ցավազրկող դեղերով արհեստականորեն առաջացրած և վերադարձելի գիտակցության բացակայությունն է, երբ առաջանում է ցավազրկում, ինչը հնարավորություն է...

Անեսթեզիոլոգիա
«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից․ Արմենիա ՀԲԿ վերակենդանացման բաժանմունքի կլինիկայի ղեկավար Սիրանուշ Ավագյան. armeniamedicalcenter.am
«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից․ Արմենիա ՀԲԿ վերակենդանացման բաժանմունքի կլինիկայի ղեկավար Սիրանուշ Ավագյան. armeniamedicalcenter.am

Բժշկի աշխատանքն ունի դժվարության իր երանգները, Հիպոկրատի «ծանր գլխարկի» ծանրության տարբեր չափերը, և սխալ չի լինի ասել, որ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգի մասնագիտացումն ընտրած բժիշկներն...

Բժշկի ընդունարանում Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Ի՞նչ ախտանշաններով է արտահայտվում ապենդիցիտը. armeniamedicalcenter.am
Ի՞նչ ախտանշաններով է արտահայտվում ապենդիցիտը. armeniamedicalcenter.am

Ապենդիցիտը հիվանդություն է, երբ ապենդիքսը՝ կույր աղու ելունը, որը  գտնվում է որովայնի ստորին աջ շրջանում, բորբոքվում է և այտուցվում։ Ապենդիցիտը կարող է արտահայտվել ցանկացած տարիքում, բայց ավելի հաճախ...

Ի՞նչ ախտանշաններով է արտահայտվում ապենդիցիտը. armeniamedicalcenter.am
Ի՞նչ ախտանշաններով է արտահայտվում ապենդիցիտը. armeniamedicalcenter.am

Ապենդիցիտը հիվանդություն է, երբ ապենդիքսը՝ կույր աղու ելունը, որը  գտնվում է որովայնի ստորին աջ շրջանում, բորբոքվում է և այտուցվում։ Ապենդիցիտը կարող է արտահայտվել ցանկացած տարիքում, բայց ավելի հաճախ...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Ճողվածքը հղիության ժամանակ. հարցազրույց Սոֆյա Մամաջանյանի հետ. morevmankan.am
Ճողվածքը հղիության ժամանակ. հարցազրույց Սոֆյա Մամաջանյանի հետ. morevmankan.am

Ինչպե՞ս կարելի է բնորոշել ճողվածքը։

Ճողվածքն ընդերքի որևէ օրգանի, պատի արտանկումը կամ արտափքումն է բնական կամ ախտաբանորեն...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ողնաշար-ողնուղեղային վնասվածքներ. նյարդավիրաբույժ Կսպոյան Արայիկ. armeniamedicalcenter.am
Ողնաշար-ողնուղեղային վնասվածքներ. նյարդավիրաբույժ Կսպոյան Արայիկ. armeniamedicalcenter.am

Ողնաշար-ողնուղեղային վնասվածքների տեսակները։

Ողնաշար-ողնուղեղային վնասվածքները կարելի է բաժանել երկու խմբի...

Նյարդաբանություն
Վերտեբրոպլաստիկա. նյարդավիրաբույժ Աղասի Կոչկանյան. armeniamedicalcenter.am
Վերտեբրոպլաստիկա. նյարդավիրաբույժ Աղասի Կոչկանյան. armeniamedicalcenter.am

Ինչպե՞ս կբնորոշեք վերտեբրոպլաստիկան


Վերտեբրոպլաստիկան տարբեր ախտաբանական գործընթացների հետևանքով փոփոխված ողի...

Նյարդաբանություն
Գանգուղեղային վնասվածքներ. նյարդավիրաբույժ Կսպոյան Արայիկ. armeniamedicalcenter.am
Գանգուղեղային վնասվածքներ. նյարդավիրաբույժ Կսպոյան Արայիկ. armeniamedicalcenter.am

Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը

Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...

Նյարդաբանություն Բժշկի ընդունարանում
Միջողային սկավառակների ճողվածքներ. նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան. armeniamedicalcenter.am
Միջողային սկավառակների ճողվածքներ. նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան. armeniamedicalcenter.am

Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան

Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...

Նյարդաբանություն Բժշկի ընդունարանում
Ո՞րն է Բուրխավեի համախտանիշը. կրծքային վիրաբույժ Սուրեն Վարդանյան. armeniamedicalcenter.am
Ո՞րն է Բուրխավեի համախտանիշը. կրծքային վիրաբույժ Սուրեն Վարդանյան. armeniamedicalcenter.am

Կերակրափողի ինքնաբուխ պատռվածքը եզակի հանդիպող հիվանդություն է, որը կլինիկորեն դրսևորվում է Մակլերի տրիադայով...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Գլխուղեղի անոթների անևրիզմա․ նյարդավիրաբույժ Վարազդատ Սահակյան. armeniamedicalcenter.am
Գլխուղեղի անոթների անևրիզմա․ նյարդավիրաբույժ Վարազդատ Սահակյան. armeniamedicalcenter.am

Որքա՞ն հաճախ է հանդիպում գլխուղեղի անոթների անևրիզման։

Գլխուղեղի անոթների անևրիզման գլխուղեղի անոթային հիվանդություն է: Ըստ վերջին տարիների...

Նյարդաբանություն
Կրծքավանդակի վնասվածքներ. հարցազրույց կրծքային վիրաբույժ Սուրեն Վարդանյանի հետ. armeniamedicalcenter.am
Կրծքավանդակի վնասվածքներ. հարցազրույց կրծքային վիրաբույժ Սուրեն Վարդանյանի հետ. armeniamedicalcenter.am

Կրծքային վիրաբուժության մեջ ի՞նչ տեղ գրավում վնասվածքները:


Կրծքային վիրաբուժության հիմնական ախտաբանություններից են կրծքավանդակի վնասվածքները...

Դիաբետիկ ոտնաթաթ. հարցազրույց անոթային վիրաբուժության կենտրոնի ղեկավար Վիրաբ Աղաբեկյանի հետ. armeniamedicalcenter.am
Դիաբետիկ ոտնաթաթ. հարցազրույց անոթային վիրաբուժության կենտրոնի ղեկավար Վիրաբ Աղաբեկյանի հետ. armeniamedicalcenter.am

Շաքարային դիաբետի ժամանակ որքա՞ն հաճախ է հանդիպում դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշը:

Շաքարային դիաբետն լուրջ սոցիալ-բժշկական խնդիր է: ԱՀԿ տվյալների համաձայն, 2025 թ. շաքարախտով...

Ներզատաբանություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ