Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Վիրաբուժություն

Ապենդիցիտ. հաճախ տրվող հարցերին պատասխանում է վիրաբույժ Հովհաննես Բատիկյանը. armeniamedicalcenter.am

Ապենդիցիտ. հաճախ տրվող հարցերին պատասխանում է վիրաբույժ Հովհաննես Բատիկյանը. armeniamedicalcenter.am

1. Ի՞նչ է ապենդիցիտը:

Ապենդիցիտը վիրաբուժական ամենատարածված հիվանդությունն է: Այն հաճախ նկատվում է երիտասարդ տարիքում, մեծամասամբ` կանանց մոտ:


Ապենդիցիտը որդանման ելունի բորբոքային հիվանդություն է: Որդանման ելունը սնամեջ օրգան է, որը սկսվում է կույր աղիքի գմբեթից՝ երեք ժապավենների միացման տեղից: Երկարությունը 5-10 սմ է, հաստությունը՝ 0,3-ից 1 սմ: Պատն ունի 4 շերտ՝ լորձային, ենթալորձային, մկանային և շճային: Լորձաթաղանթը հարուստ է ավշային ֆոլիկուլներով, որոնք պայմանավորում են որդանման ելունի մասնակցությունն իմունիտետի ձևավորմանը:


Որդանման ելունը ներորովայնամզային օրգան է և ունի միջընդերք, որի պատճառով շարժուն է և կարող է որովայնի խոռոչում գրավել տարբեր դիրքեր: Այն հաճախ ունենում է միջային դասավորություն, երբեմն կարող է իջնել փոքր կոնք, կամ տեղակայվել աջ թուլակողի շրջանում: Երբեմն որդանման ելունը տեղակայվում է կույր աղիքի հետևում (ռետրոցեկալ) և նույնիսկ հետորովայնամզային տարածության մեջ՝ (ռետրոպերիտոնեալ) հպվելով աջ միզածորանին կամ երիկամին: Առկա ցավերը պայմանավորված են տեղակայման դիրքով:

2. Որո՞նք են ապենդիցիտի զարգացմանը նպաստող գործոնները

Ապենդիցիտի առաջացման պատճառները բազմաթիվ են: Հիմնական զարգացման գործոններից են՝ ենթալորձային անոթների սնուցման խանգարումը (իշեմիա) և ելունի լուսանցքի խցանումը:


Ենթալորձային անոթների սնուցման խանգարումը փոքրացնում է լորձաթաղանթի դիմադրողականությունը, նվազեցնում նրա վերականգնողական հատկությունները, իսկ լուսանցքի խցանումը հանգեցնում է լուսանցքում առկա մանրէների զարգացմանը:
Սնուցման խանգարման հետևանքով կարող են առաջանալ տարբեր խանգարումներ, որոնց արդյունքում երևում են ապենդիցիտի առաջին նշանները:

3. Ապենդիցիտի առաջին նշանները:

Ապենդիցիտի առաջին նշաններն են` ընդհանուր թուլությունը, անհարմարության զգացումը, ախորժակի բացակայությունը, սրտխառնոցը, եզակի փսխումը, բերանի չորությունը, ենթատենդային ջերմությունը և այլն: Անոթազարկը սկզբում քիչ հաճախացած է, համապատասխանում է ջերմությանը: Ջերմության յուրաքանչյուր մեկ աստիճան բարձրանալու դեպքում անոթազարկը հաճախանում է մոտավորապես տասը զարկով: Այս գործընթացի զարգացման հետ միասին կարող են առաջանալ որովայնամզի գրգռման նշաններ: Կղարտադրությունը սովորաբար խանգարված չէ, սակայն կարող է դիտվել գազերի հեռացման դժվարացում: Կոնքում տեղակայվելու դեպքում կարող է դիտվել նաև լուծ։
Բացի ընդհանուր նշաններից կարող են լինել նաև տեղային նշաններ՝ ապենդիցիտին բնորոշ ախտանիշեր։
Ելունի հետորովայնամզային տեղակայման դեպքում դիտվում են ցավեր գոտկային շրջանում և կարող են ուղեկցվել հաճախամիզությամբ:

4. Որքա՞ն երկար է տևում ցավային համախտանիշը:

Ցավերի տևողությունը կարող է լինել մի քանի վայրկյանից մինչև 30-40 րոպե:
Բորբոքման հետագա զարգացման դեպքում ցավը կարող է կրել մշտական բնույթ:

5. Ինչո՞ւ են առաջանում ցավային նոպաներ:

Ցավային նոպաներն առաջանում են բորբոքման հետևանքով, որը բերում է ելունի պատերի լարվածության, նյարդային վերջույթների գրգռման, ինչպես նաև գործընթացի մեջ որովայնամիզի ընդգրկման:

6. Ինչպե՞ս են ախտորոշում:

Սուր ապենդիցիտն ախտորոշվում է՝ ելնելով հիվանդի գանգատներից, ցավերի բնույթից, տևողությունից, տեղակայումից: Բացի անամնեստիկ տվյալներից, կարևոր է հիվանդի օբյեկտիվ հետազոտությունը (ապենդիկուլյար ախտանիշերը, որովայնամզի գրգռման ախտանիշերը):
Հիվանդներն անհանգիստ են, ցավը մեղմելու նպատակով նրանք թեքվում են դեպի առաջ՝ ոտքը ծալած (հարկադրական դիրք):

7. Ի՞նչ հետազոտություններ են իրականացվում

Կատարվում են լաբորատոր և գործիքային հետազոտություններ: Լաբորատոր հետազոտություններից կարևորվում է արյան ընդհանուր քննությունը: Հայտնաբերվում է լեյկոցիտոզ, բարդություների դեպքում՝ լեյկոցիտային բանաձևի ձախ թեքում: Ախտորոշիչ նշանակություն ունի լեյկոցիտների աճի դինամիկան: Բնորոշ է նաև ԷՆԱ-ի բարձրացումը: Մեզում փոփոխություններ չեն լինում, սակայն ռետրոցեկալ տեղակայման դեպքում մեզում հայտնաբերվում են լեյկոցիտներ, էրիթրոցիտներ, սպիտակուց: Եթե առկա են ուղեկցող հիվանդություններ, ապա արյան հետազոտության ժամանակ կարող են հայտնաբերվել այլ փոփոխություններ:


Գործիքային հետազոտություններից կիրառվում է որովայնի գերձայնային հետազոտությունը, որի շնորիվ հնարավոր է սուր ապենդիցիտը տարբերակել որովայնի այլ օրգանների և հետորովայնամզային տարածության այլ վիրաբուժական հիվանդություններից: Երբեմն կարիք է լինում կատարել համակարգչային շերտագրություն, որն օգնում է հաստատելու ախտորոշումը: Կարևոր ախտորոշիչ և բուժական մեթոդ է լապարոսկոպիան: Ախտորոշելուց հետո հաճախ իրականացվում է լապարոսկոպիկ ապենդէկտոմիա:

8. Ո՞ր հիվանդությունների կլինիկական դրսևորումներն են նման ապենդիցիտին, ինչի՞ հետ կարելի է շփոթել:

Սուր ապենդիցիտը պետք է տարբերակել որովայնի խոռոչի սուր վիրաբուժական հիվանդություններից (սուր խոլեցիստիտ, սուր պանկրեատիտ, ստամոքսի և 12-մատնյա աղու խոցային հիվանդություն, սուր աղիքային անանցանելիություն և այլն), երիկամային խիթից, գինեկոլոգիական հիվանդություններից (հավելումների բորբոքում, ձվարանի ապոպլեքսիա, ալգոդիսմենորեա, արտարգանդային հղիություն և այլն):

9. Եթե ապեդիցիտ է ախտորոշվում հղիի մոտ…

Սուր ապենդիցիտը հղիության առաջին կեսում առանձնահատկություններ չունի: Հղիության երկրորդ կեսում արգանդի չափսերը մեծանալու հետևանքով կույր աղիքը և որդանման ելունը դեպի վեր են հրվում: Դրա հետևանքով ցավերի տեղակայումը փոխվում է: Դրանք կարող են ի հայտ գալ աջ ենթակողում: Հղիության այդ շրջանում որովայնի պատի մկանների խիստ ձգման հետևանքով նրանց պաշտպանական լարվածության հայտնաբերումը բավականին դժվարանում է: Եթե ելունը տեղակայված է մեծացած արգանդի հետին մասում, ապա որովայնամզի գրգռման ախտանիշները կարող են լինել ոչ հստակ կամ չորոշվել: Սուր ապենդիցիտը դիտվում է որպես սպառնացող վիժման վտանգ:

10. Կարելի՞ է հոգնա կատարել ապենդիցիտի ժամանակ:

Ցանկալի չի կատարել հոգնաներ, քանի որ հնարավոր են բարդություններ՝ ելունի թափածակում:

11. Ի՞նչ չարժե անել:

Սուր ապենդիցիտի ժամանակ չի կարելի տաքացնել ցավի շրջանը, որովհետև բորբոքային գործընթացի ժամանակ դա նպաստում է բորբոքման զարգացմանը: Չի կարելի կիրառել ցավազրկող միջոցներ: Ցավազրկող միջոցների կիրառման դեպքում բնորոշ գանգատները և կլինիկական արտահայտությունները խեղաթյուրվում են:

12. Ի՞նչ է ցանկալի անել:

Ցանկացած հիվանդության, այդ թվում նաև ապենդիցիտին բնորոշ գանգատների առկայության դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի: Ինքնաբուժմամբ չի կարելի զբաղվել:

13. Բուժման ի՞նչ եղանակներ կան:

Ապենդիցիտի բուժումը վիրահատական է ցանկացած դեպքում՝ լապարոսկոպիկ կամ բաց եղանակով, բացառությամբ` ապենդիկուլյար ինֆիլտրատի: 3-5-րդ օրերից հետո, երբ ապենդիկուլյար ինֆիլտրատ է գոյանում, ցանկալի է այն բուժել պահպանողական եղանակով (նշանակել հակաբորբոքային, հակաբակտերիալ այլ միջոցներ, սահմանել դինամիկ հսկողություն): Ինֆիլտրատը կարող է ներծծվել կամ փոխակերպվել թարախակույտի: Եթե այն ներծծվում է, անհրաժեշտ է սպասել: Հիվանդի վիճակը լավանալուց հետո 2-3 ամիս անց պլանային կարգով, անհրաժեշտ հետազոտություններից հետո, անհրաժեշտ է կատարել ապենդեկտոմիա: Իսկ եթե ներսփռանքը թարախակալվում է, ապա անհրաժեշտ է վիրահատել:

14. Կարելի՞ է բուժել ապենդիցիտն առանց վիրահատության:

Ո՛չ, բուժման միակ եղանակը վիրահատական է:

15. Ի՞նչ բարդություններ կարող են լինել վիրահատությունից հետո:

Սուր ապենդիցիտի վիրահատությունց հետո կարող են լինել արյունահոսություն, ծայրատի անբավարարություն, պերիտոնիտ, միջգալարային, ենթաստոծանիական, ենթալյարդային և փոքր կոնքի թարախակույտեր, պիլեֆլեբիտ, սեպսիս:

16. Ինչպե՞ս սնվել վիրահատությունից հետո:

Վիրահատությանը հաջորդող ժամերին ցանկալի չէ, որ հիվանդը սնվի, սակայն քիչ քանակությամբ հեղուկ կարելի է: Վիրահատությանը հաջորդող օրերին անհրաժեշտ է ընդունել դյուրամարս, կալորիաներով հարուստ սնունդ: Մեկ շաբաթ անց մեծամասամբ որևէ սննդակարգ անհրաժեշտ չէ:

17. Որքա՞ն է վերականգնողական շրջանը:

Երբ վիրահատությունն իրականացվում է լապարոսկոպիկ եղանակով, հաջորդ օրը հիվանդին կարելի է դուրս գրել, եթե բարդություններ չեն լինում։


Բաց մեթոդով իրականացվող վիրահատության դեպքում` վերքի առկայությամբ պայմանավորված, հիվանդի աշխատունակությունը վերականգնվում է մեկ շաբաթ անց:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ինչպե՞ս է արտահայտվում ապենդիցիտը. armeniamedicalcenter.am
Ինչպե՞ս է արտահայտվում ապենդիցիտը. armeniamedicalcenter.am

Ապենդիցիտը հաստ աղու որդանման ելունի՝ կույր աղու, բորբոքումն է:

Կույր աղին տեղակայված է որովայնի խոռոչի ստորին աջ մասում...

Ինչպե՞ս տարբերել երիկամային ցավը գոտկատեղի ցավից. armeniamedicalcenter.am
Ինչպե՞ս տարբերել երիկամային ցավը գոտկատեղի ցավից. armeniamedicalcenter.am

Մեջքի ցավը բավականին տարածված խնդիր է, որը կարող է ի հայտ գալ տարբեր պատճառներից: Օրինակ, այդ շրջանում տհաճ զգացողությունը հնարավոր է միզարտադրության կամ...

Թերապիա
Անզգայացման ազդեցությունն օրգանիզմի վրա. armeniamedicalcenter.am
Անզգայացման ազդեցությունն օրգանիզմի վրա. armeniamedicalcenter.am

Ընդհանուր անզգայացումը՝ նարկոզը, անեսթեզիոլոգի կողմից ցավազրկող դեղերով արհեստականորեն առաջացրած և վերադարձելի գիտակցության բացակայությունն է, երբ առաջանում է ցավազրկում, ինչը հնարավորություն է...

Անեսթեզիոլոգիա
«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից․ Արմենիա ՀԲԿ վերակենդանացման բաժանմունքի կլինիկայի ղեկավար Սիրանուշ Ավագյան. armeniamedicalcenter.am
«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից․ Արմենիա ՀԲԿ վերակենդանացման բաժանմունքի կլինիկայի ղեկավար Սիրանուշ Ավագյան. armeniamedicalcenter.am

Բժշկի աշխատանքն ունի դժվարության իր երանգները, Հիպոկրատի «ծանր գլխարկի» ծանրության տարբեր չափերը, և սխալ չի լինի ասել, որ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգի մասնագիտացումն ընտրած բժիշկներն...

Բժշկի ընդունարանում Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Ի՞նչ ախտանշաններով է արտահայտվում ապենդիցիտը. armeniamedicalcenter.am
Ի՞նչ ախտանշաններով է արտահայտվում ապենդիցիտը. armeniamedicalcenter.am

Ապենդիցիտը հիվանդություն է, երբ ապենդիքսը՝ կույր աղու ելունը, որը  գտնվում է որովայնի ստորին աջ շրջանում, բորբոքվում է և այտուցվում։ Ապենդիցիտը կարող է արտահայտվել ցանկացած տարիքում, բայց ավելի հաճախ...

Ի՞նչ ախտանշաններով է արտահայտվում ապենդիցիտը. armeniamedicalcenter.am
Ի՞նչ ախտանշաններով է արտահայտվում ապենդիցիտը. armeniamedicalcenter.am

Ապենդիցիտը հիվանդություն է, երբ ապենդիքսը՝ կույր աղու ելունը, որը  գտնվում է որովայնի ստորին աջ շրջանում, բորբոքվում է և այտուցվում։ Ապենդիցիտը կարող է արտահայտվել ցանկացած տարիքում, բայց ավելի հաճախ...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Ճողվածքը հղիության ժամանակ. հարցազրույց Սոֆյա Մամաջանյանի հետ. morevmankan.am
Ճողվածքը հղիության ժամանակ. հարցազրույց Սոֆյա Մամաջանյանի հետ. morevmankan.am

Ինչպե՞ս կարելի է բնորոշել ճողվածքը։

Ճողվածքն ընդերքի որևէ օրգանի, պատի արտանկումը կամ արտափքումն է բնական կամ ախտաբանորեն...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ողնաշար-ողնուղեղային վնասվածքներ. նյարդավիրաբույժ Կսպոյան Արայիկ. armeniamedicalcenter.am
Ողնաշար-ողնուղեղային վնասվածքներ. նյարդավիրաբույժ Կսպոյան Արայիկ. armeniamedicalcenter.am

Ողնաշար-ողնուղեղային վնասվածքների տեսակները։

Ողնաշար-ողնուղեղային վնասվածքները կարելի է բաժանել երկու խմբի...

Նյարդաբանություն
Վերտեբրոպլաստիկա. նյարդավիրաբույժ Աղասի Կոչկանյան. armeniamedicalcenter.am
Վերտեբրոպլաստիկա. նյարդավիրաբույժ Աղասի Կոչկանյան. armeniamedicalcenter.am

Ինչպե՞ս կբնորոշեք վերտեբրոպլաստիկան


Վերտեբրոպլաստիկան տարբեր ախտաբանական գործընթացների հետևանքով փոփոխված ողի...

Նյարդաբանություն
Գանգուղեղային վնասվածքներ. նյարդավիրաբույժ Կսպոյան Արայիկ. armeniamedicalcenter.am
Գանգուղեղային վնասվածքներ. նյարդավիրաբույժ Կսպոյան Արայիկ. armeniamedicalcenter.am

Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը

Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...

Նյարդաբանություն Բժշկի ընդունարանում
Միջողային սկավառակների ճողվածքներ. նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան. armeniamedicalcenter.am
Միջողային սկավառակների ճողվածքներ. նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան. armeniamedicalcenter.am

Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան

Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...

Նյարդաբանություն Բժշկի ընդունարանում
Ո՞րն է Բուրխավեի համախտանիշը. կրծքային վիրաբույժ Սուրեն Վարդանյան. armeniamedicalcenter.am
Ո՞րն է Բուրխավեի համախտանիշը. կրծքային վիրաբույժ Սուրեն Վարդանյան. armeniamedicalcenter.am

Կերակրափողի ինքնաբուխ պատռվածքը եզակի հանդիպող հիվանդություն է, որը կլինիկորեն դրսևորվում է Մակլերի տրիադայով...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Գլխուղեղի անոթների անևրիզմա․ նյարդավիրաբույժ Վարազդատ Սահակյան. armeniamedicalcenter.am
Գլխուղեղի անոթների անևրիզմա․ նյարդավիրաբույժ Վարազդատ Սահակյան. armeniamedicalcenter.am

Որքա՞ն հաճախ է հանդիպում գլխուղեղի անոթների անևրիզման։

Գլխուղեղի անոթների անևրիզման գլխուղեղի անոթային հիվանդություն է: Ըստ վերջին տարիների...

Նյարդաբանություն
Կրծքավանդակի վնասվածքներ. հարցազրույց կրծքային վիրաբույժ Սուրեն Վարդանյանի հետ. armeniamedicalcenter.am
Կրծքավանդակի վնասվածքներ. հարցազրույց կրծքային վիրաբույժ Սուրեն Վարդանյանի հետ. armeniamedicalcenter.am

Կրծքային վիրաբուժության մեջ ի՞նչ տեղ գրավում վնասվածքները:


Կրծքային վիրաբուժության հիմնական ախտաբանություններից են կրծքավանդակի վնասվածքները...

Դիաբետիկ ոտնաթաթ. հարցազրույց անոթային վիրաբուժության կենտրոնի ղեկավար Վիրաբ Աղաբեկյանի հետ. armeniamedicalcenter.am
Դիաբետիկ ոտնաթաթ. հարցազրույց անոթային վիրաբուժության կենտրոնի ղեկավար Վիրաբ Աղաբեկյանի հետ. armeniamedicalcenter.am

Շաքարային դիաբետի ժամանակ որքա՞ն հաճախ է հանդիպում դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշը:

Շաքարային դիաբետն լուրջ սոցիալ-բժշկական խնդիր է: ԱՀԿ տվյալների համաձայն, 2025 թ. շաքարախտով...

Ներզատաբանություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ