Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա

 


 

Նվազ ինվազիվ վիրահատական մեթոդ ծնկահոդի արթրոզների ժամանակ. nairimed.com

Նվազ ինվազիվ վիրահատական մեթոդ ծնկահոդի արթրոզների ժամանակ. nairimed.com

Ի՞նչ է պրոքսիմալ ֆիբուլյար օստեոտոմիան

2017 թվականից սկսած  ո՛չ միայն Հայաստանում, այլև ԱՊՀ երկրներում, ծնկահոդի արթրոզների բուժման նպատակով կիրառվում է պրոքսիմալ ֆիբուլյար օստեոտոմիան: Այդ վիրահատության միջոցով, ի տարբերություն նախկինում իրականացվող ստանդարտ մեթոդների, հնարավոր է նվազագույն ինվազիվ ճանապարհով և կարճատև միջամտության շնորհիվ հասնել բավականին արդյունավետ կլինիկական արդյունքի:

Նվազ ինվազիվ վիրահատական մեթոդ ծնկահոդի արթրոզների ժամանակԸնդհանրապես, ծնկահոդի արթրոզով տառապող հիվանդների մոտ հոդային աճառների քայքայման գործընթացը զարգանում է անհամաչափ՝ առավելավես ախտահարելով հոդի հատկապես ներսային հատվածը: Պրոքսիմալ ֆիբուլյար օստեոտոմիայի ժամանակ հոդի մեջ որևէ իմպլանտ չի տեղադրվում, հատուկ սանդղակի օգնությամբ հաշվարկված մակարդակի վրա կատարվում է նրբոլոքի ոսկրահատում, ինչը թույլ է տալիս վերաբաշխել ծանրաբեռնվածությունը հոդի ախտահարված հատվածից դեպի առողջ հատված:

Վիրահատության ժամանակ հնարավոր է ծանրաբեռնվածությունը վերաբաշխել և ուղղորդել հոդի պահպանված հատված, ինչը երկարացնում է սեփական հոդի ծառայության ժամկետը:

Հաշվի առնելով ծնկահոդի արթրոզների խնդրի լայն տարածվածությունը, այս վիրահատության ներդրումը մեծ կարևորություն ունի:

Առայսօր «Նաիրի» բժշկական կենտրոնի օնկոօրթոպեդիայի և ոսկրային ախտաբանության ծառայությունում վիրահատվել են երկու տասնյակից ավելի հիվանդներ. ֆունկցիոնալ տեսանկյունից արդյունքները գրեթե 95% դեպքերում գերազանց են:

Որո՞նք են այս վիրահատության առավելությունները նույն խնդրի դեպքում այլ տեսակի վիրահատությունների համեմատությամբ

Ի տարբերություն այլ վիրահատությունների,  պրոքսիմալ ֆիբուլյար օստեոտոմիան ունի մի շարք առավելություններ.

  •  նվազ ինվազիվ է,
  •  չի ուղեկցվում մեծ քանակի փափուկ հյուսվածքների վնասումով,
  •  չի տեղադրվում մետաղական իմպլանտ, ինչը շահեկան է հետվիրահատական բարդություններից խուսափելու առումով,
  •  վիրահատությունը տևում է մոտավորապես կես ժամ, հիվանդները դուրս են գրվում վիրահատության հաջորդ օրը:


Ինչպե՞ս է կազմակերպվում վիրահատությունը

Վիրահատությունը կատարվում է ողնուղեղային անզգայացմամբ, վիրահատությունից անմիջապես հետո հիվանդներն ի վիճակի են քայլել, և դեպքերի գրեթե 95% դեպքերում նկատվում է ցավերի ամբողջական վերացում, կամ` զգալի նվազում:

 

Նվազ ինվազիվ վիրահատական մեթոդ ծնկահոդի արթրոզների ժամանակ Նվազ ինվազիվ վիրահատական մեթոդ ծնկահոդի արթրոզների ժամանակ


Քանի՞ օր հետո պացիենտը կարող է անցնել բնականոն կյանքի

Սովորաբար, այս հիվանդությամբ տառապող հիվանդները չեն աշխատում, որովհետև այն կրում է հաշմող բնույթ: Այս պարագայում, վիրահատությունից հետո նրանք հնարավորություն ունեն շատ ավելի ակտիվ կենսակերպ վարելու:

Որքա՞ն ժամանակ է ծառայում վիրահատված հոդը

Այս վիրահատության շնորհիվ հնարավոր է անժամկետ հետաձգել առաջնային էնդոպրոթեզավորումը, ինչը հատկապես կարևորվում է երիտասարդ պացիենտների դեպքում, քանի որ էնդոպրոթեզների ծառայության ժամկետները սահմանափակ են, և ցանկալի է, որքան հնարավոր է, երկար օգտագործել սեփական հոդի պաշարները և էնդոպրոթեզավորման դիմել հնարավորին ուշ:

Հարցազրույց Օնկոօրթոպեդիայի և ոսկրային ախտաբանության ծառայության ղեկավար, բ.գ.թ. Գալուստ Հարությունի Գալուստյանի հետ

Սկզբնաղբյուր. nairimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հոդերի ՄՌՏ հետազոտություն. հարցազրույց Նունե Սարգսյանի հետ. armeniamedicalcenter.am
Հոդերի ՄՌՏ հետազոտություն. հարցազրույց Նունե Սարգսյանի հետ. armeniamedicalcenter.am

Որքանո՞վ է հոդերի ՄՌՏ հետազոտությունն ախտորոշիչ հոդերի ախտաբանության ժամանակ։

ՄՌՏ հետազոտությունը հոդերի համար վերջնական ախտորոշիչ...

Ախտորոշում
Մկանային սպազմ. armeniamedicalcenter.am
Մկանային սպազմ. armeniamedicalcenter.am

Մկանային սպազմը (մկանային ցնցում) մկանների լարվածության արդյունքում նրանց կծկումն է: Սպազմն ակամա է, կարող է լինել օրվա տարբեր ժամերին, ընդունակ է որոշ ժամանակ անշարժացնել մարդուն...

Նյարդաբանություն
Ոտնաթաթի արթրիտ. armeniamedicalcenter.am
Ոտնաթաթի արթրիտ. armeniamedicalcenter.am

Մարդու ոտնաթաթը, որը միաժամանակ կատարում է հենման, հավասարակշռության և զսպանակային գործառույթ, ունի բավականին բարդ անատոմիական կազմություն: Նրա շարժունակությունը ապահովում են երեսուներեք հոդերի...

Ինչո՞ւ է առաջանում օստեոխոնդրոզ. nairimed.com
Ինչո՞ւ է առաջանում օստեոխոնդրոզ. nairimed.com

Պատկերացրեք Օստանկինո հեռուստաաշտարակը, որն ուղղահայաց դիրքում կանգուն է շնորհիվ իր հիմքից դեպի գագաթ ձգված լարային համակարգի...

Միջողնային սկավառակի ճողվածք. պատճառները, ախտանիշները, բուժումը. nairimed.com
Միջողնային սկավառակի ճողվածք. պատճառները, ախտանիշները, բուժումը. nairimed.com

Մեջքի ցավը նստակյաց կենսակերպ վարող մարդկանց հաճախ հանդիպող ուղեկիցն է։ Սակայն, եթե ժամանակին բժշկի չայցելեք, նույնիսկ սովորական սկոլիոզի պատճառով կարող են բարդություններ առաջանալ...

Նյարդաբանություն
Սպոնդիլոլիսթեզ. armeniamedicalcenter.am
Սպոնդիլոլիսթեզ. armeniamedicalcenter.am

Սպոնդիլոլիսթեզը վիճակ է, երբ ողնաշարի մի ողը սահում է մյուսից հետ կամ առաջ: Դեպի առաջ սահելու դեպքում այն անվանվում է անտերոլիսթեզ, դեպի հետ՝ ռետրոլիսթեզ: Սպոնդիլոլիսթեզը կարող է...

Նյարդաբանություն
Ողնաշարի պաթոլոգիական կոտրվածքներ. armeniamedicalcenter.am
Ողնաշարի պաթոլոգիական կոտրվածքներ. armeniamedicalcenter.am

Կոտրվածքները ոսկրերի մետաբոլիկ հիվանդությունների, չարորակ ուռուցքների և այլ ախտաբանությունների ժամանակ կոչվում են պաթոլոգիկ կոտրվածքներ: Կարող են հանդիպել ցանկացած տարիքային խմբում...

ՄՌՏ. ծնկան, կոնքազդրային և ուսային հոդեր. nairimed.com
ՄՌՏ. ծնկան, կոնքազդրային և ուսային հոդեր. nairimed.com

Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) նշանակությունը հոդերի ախտաբանության ախտորոշման մեջ բավականին նշանակալից է...

Ախտորոշում
Կրունկների շպոր կամ պլանտար ֆասցիիտ. nairimed.com
Կրունկների շպոր կամ պլանտար ֆասցիիտ. nairimed.com

Առավոտյան ցավը կրունկում` արդեն շպորի առաջին ախտանշանն է: Երբեմն ցավը նշում են կրունկի ներսում` որպես ասեղի առկայության զգացողություն: Սկզբում դա արտահայտվում է, երբ բուժառուն առավոտյան ոտքի է կանգնում...

ՄՌՏ. ծնկան, կոնքազդրային և ուսային հոդեր. nairimed.com
ՄՌՏ. ծնկան, կոնքազդրային և ուսային հոդեր. nairimed.com

Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) նշանակությունը հոդերի ախտաբանության ախտորոշման մեջ բավականին նշանակալից է...

Մեջքի ցավ. armeniamedicalcenter.am
Մեջքի ցավ. armeniamedicalcenter.am

Մեջքի մակերեսը կարելի է սահմանազատել երկու ենթադրյալ գծերով՝ վերին, որն անցնում է յոթերորդ պարանոցային ողի փուշելունով, ստորին՝ կոնքոսկրերի մակարդակով: Մեջքն ընդգրկում է երկու անատոմիական շրջաններ...

Նյարդաբանություն
Դաստակային թունելի համախտանիշ. nairimed.com
Դաստակային թունելի համախտանիշ. nairimed.com

Դաստակային (կարպալ) թունելի համախտանիշը տարածված խնդիր է, որն ազդում է դաստակի և նախադաստակի գործունեության վրա...

Ուլտրաձայնային հետազոտությունը հոդային հիվանդությունների ժամանակ. հարցազրույց ռադիոլոգ էլլա Զուրաբյանի հետ. armeniamedicalcenter.am
Ուլտրաձայնային հետազոտությունը հոդային հիվանդությունների ժամանակ. հարցազրույց ռադիոլոգ էլլա Զուրաբյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է ուսումնասիրում հոդերի ուլտրաձայնային հետազոտությունը:

Հոդերի ուլտրաձայնային հետազոտությունը ոչ ինվազիվ, անցավ, բավականին տեղեկատվական մեթոդ է...

Ախտորոշում
Ջրային ձգումներ՝ միջողային աճառների ճողվածքների դեպքում. nairimed.com
Ջրային ձգումներ՝ միջողային աճառների ճողվածքների դեպքում. nairimed.com

Միջողային աճառների ճողվածքների ոչ մեծ չափերի դեպքում այլ մեթոդներից առավել արդյունավետ է ստորջրյա ձգումն այն առումով, որ տաք ջուրը նպաստում է մկանային լարվածության նվազմանը, իսկ համակարգչային հսկողության...

Ֆիզիոթերապիա
Ուլտրաձայնային հետազոտությունը հոդային հիվանդությունների ժամանակ. հարցազրույց ռադիոլոգ էլլա Զուրաբյանի հետ. armeniamedicalcenter.am
Ուլտրաձայնային հետազոտությունը հոդային հիվանդությունների ժամանակ. հարցազրույց ռադիոլոգ էլլա Զուրաբյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է ուսումնասիրում հոդերի ուլտրաձայնային հետազոտությունը:

Հոդերի ուլտրաձայնային հետազոտությունը ոչ ինվազիվ, անցավ, բավականին տեղեկատվական մեթոդ է...

Ախտորոշում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ