Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա

 


 

«Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով դասընթացի շրջանակում. Վարտա Բաբալյանի պատասխանները` մասնագիտական հարցերին

«Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով դասընթացի շրջանակում. Վարտա Բաբալյանի պատասխանները` մասնագիտական հարցերին

Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացի շրջանակում Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանը պատասխանեց մասնագիտական մի քանի հարցերի:


–   Ի՞նչ հիմքերի վրա է հնարավոր օստեոպորոզն ախտորոշել վաղ շրջանում:


–   Անհրաժերտ է գնահատել ռիսկի գործոնները, հաշվի առնելով.

  • ռիսկերի գնահատումը,
  • կենսակերպը,
  • գենետիկ հիվանդությունների առկայությունը,
  • էնդոկրին խանգարումները,
  • ստամոքս-աղիքային խանգարումները,
  • արյունաբանական հիվանդությունները,
  • ռևմատիկ և աուտոիմուն հիվանդությունները,
  • ռիսկի նյարդաբանական և ոսկրա-մկանային գործոնները,
  • բազմազան վիճակներ և հիվանդությունները,
  • դեղորայքի կիրառումը,
  • շրջակա միջավայրի ռիսկի գործոնները,
  • գնահատել FRAX-ը www.armosteo.com կայքում


FRAX նախատեսված է կիրառել դաշտանադադարի շրջանում գտնվող կանանց և 50 տարեկանն անց տղամարդկանց մոտ:


FRAX ալգոռիթմի կիրառումը նպատակահարմար չէ այն հիվանդների մոտ, ովքեր նախկինում անցել կամ ներկայում անցնում են օստեոպորոզի դեմ դեղորայքային բուժում: 

 

«Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով դասընթացի շրջանակում 


–   Օստեոպորոզի ախտորոշումը ՈՀԽ (DXA) օգնությամբ. ո՞վ է ենթակա հետազոտության.


–   Օստեոպորոզի ախտորոշման ոսկե ստանդարտ է դենսիտոմետրիան: Հետազոտման ենթակա են.


  • 65 տարեկանն անց կանայք և 70 տարեկանն անց տղամարդիկ` անկախ ռիսկի կլինիկական գործոնների առկայությունից,
  • ավելի երիտասարդ կանայք հետդաշտանադադարի շրջանում, կանայք դաշտանադադարի զարգացման շրջանում, 50-69 տարեկան տղամարդիկ, որոնց մոտ առկա են կոտրվածքների ռիսկի կլինիկական գործոնները,
  • մեծահասակ մարդիկ, ովքեր 50 տարեկանից հետո ունեցել են որևե կոտրվածք,
  • մեծահասակ մարդիկ, ովքեր տառապում են ոսկրային զանգվածի նվազում առաջացնող որոշակի հիվանդություններով (օրինակ` ռևմաթոիդ արթրիտ) կամ ընդունում են դեղորայք (գլյուկոկորտիկոիդներ. պրեդնիզոն օրական ≥ 5 մգ չափաբաժնով կամ հավասարազոր չափով՝ երեք կամ ավելի ամիսների ընթացքում), որն ազդում է ոսկրային զանգվածի ձևավորման վրա:


–   Ինչպե՞ս կարելի է ստուգել ոսկրային մետաբոլիզմի մակարդակը


  • Որոշել ոսկրային փոխանակության բիոքիմիական ցուցանիշները:
  • Ոսկրային ռեգեներացիայի բիոքիմիական ցուցանիշները [ռեզորբցիոն շիճուկային ցուցանիշներ C-տելոպեպտիդ (CTX), միզային N-տելոպեպտիդ (NTX) և կառուցվածքային շիճուկային ոսկրային սպեցիֆիկ ալկալային ֆոսֆատազա (BSAP), օստեոկալցին (CO) և I տիպի պրոկոլագենի ամինոտերմինալ պրոպեպտիդ (PINP)]:
  • Ռեզորբցիայի  բիոքիմիական ցուցանիշը b-cross labs:
  • Չբուժված հիվանդների մոտ կանխատեսել հետագայում կոտրվածքների հավանականությունը՝ անկախ ՈՀԽ-ից:
  • Չբուժված հիվանդների մոտ կանխատեսել ոսկրային զանգվածի կորստի արագությունը:
  • 3-6 ամիս բուժում ստանալուց հետո կանխատեսել կոտրվածքների հավանականության նվազման աստիճանը:
  • Բուժումից հետո կանխատեսել ՈՀԽ աճի աստիճանը:
  • Օգնել հասկանալ, արդյո՞ք հիվանդը բարեխղճորեն հետևում է նշանակումներին և բուժման սխեմաներին, և բուժում ստանալու հարցում նրա հաստատակամությունը:
  • Օգնել որոշել բուժման դադարի տևողությունը, դրա վերսկսելու անհրաժեշտությունն ու ժամկետները (այս հարցի շուրջ տվյալները առայժմ բավարար չեն,  սակայն հետազոտությունները շարունակվում են):

 

«Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով դասընթացի շրջանակում «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով դասընթացի շրջանակում

 

–   Ոսկրային համակարգի ո՞ր հատվածի ռենտգեն հետազոտությունն է առավել տեղեկատվական` ախտորոշելու օստեոպորոզը:


–   Ռենտգեն հետազոտությունը չի կարող հիմք լինել օստեոպորոզ ախտորոշելու համար, քանի որ վաղ շրջանում կարող է չբացահայտել այն։ Միայն ծանր օստեոպորոզի դեպքերում կարող է հայտնաբերվել այդ մեթոդի օգնությամբ։ Ռենտգեն հետազոտությունը կարող է օգնել ողնաշարի կոտրվածքները գնահատելու հարցում և կատարվում է հետևյալ դեպքերում.

 

  • 70 տարեկանն անց կանայք, 80 տարեկանն անց տղամարդիկ, եթե ՈՀԽ հետազոտման ընթացքում ողնաշարի, ազդրոսկրի կամ ազդրի վզիկի T-ցուցանիշը ≤ -1.0, 
  • 65-69 տարեկան կանայք և 70-79 տարեկան տղամարդիկ, եթե ՈՀԽ հետազոտման ընթացքում ողնաշարի, ազդրոսկրի կամ ազդրի վզիկի T-ցուցանիշը ≤ -1.5,
  • հետդաշտանադադարում գտնվող կանայք և 50 տարեկանն անց տղամարդիկ, որոնց մոտ հայտնաբերվել են սպեցիֆիկ ռիսկի գործոններ,
  • հասուն տարիքում կանգնած կամ նստած դիրքից ընկնելու հետևանքով տեղի ունեցած կոտրվածք (50 տ.),
  • կյանքի ընթացքում հասակի կորուստ` 4 սմ չափով ,
  • ապագայում հասակի ենթադրյալ կորուստ`  2սմ չափով ,
  • գլյուկոկորտիկոիդների երկարատև ընդունում` նախկինում կամ ներկայում:

Բոլոր դեպքերում` առավել ևս վաղաժամ հայտնաբերման համար, ախտորոշումը հաստատում է դենսիտոմետրիան:


–   Օստեոպորոզի ախտորոշման համար արյան ի՞նչ հետազոտություն է իրականացվում, ի՞նչ մարկերներ գոյություն ունեն:


–   Ոսկրային ռեգեներացիայի բիոքիմիական ցուցանիշները [ռեզորբցիոն շիճուկային ցուցանիշներ C-տելոպեպտիդ (CTX), միզային N-տելոպեպտիդ (NTX) և կառուցվածքային շիճուկային ոսկրային սպեցիֆիկ ալկալային ֆոսֆատազա (BSAP), օստեոկալցին (CO) և I տիպի պրոկոլագենի ամինոտերմինալ պրոպեպտիդ (PINP)]: Ռեզորբցիայի  բիոքիմիական ցուցանիշ b-cross labs:


Լաբորատոր գնահատումը պետք է ներառի ավարտուն արյան հաշվարկ (CBC), համապարփակ նյութափոխանակության վահանակ 25(OH)D, ամբողջական պարատ հորմոն (PTH), ֆոսֆատ և 24 ժամյա մեզի հետազոտություն կալցիումի, նատրիումի և կրեատինի համար: 24-ժամյա մեզում կալցիումի որոշումը պետք է կատարվի այն բանից հետո, երբ հիվանդը հագեցած է վիտամին D-ով և կատարել է խելամիտ կալցիումի ընդունում (օրական 1,000-1,200 մգ ) ամենաքիչը 2 շաբաթվա ընթացքում: Եթե հիվանդն ընդունում է վահանագեղձի հորմոններ կամ կա հիպերթիրեոզի կասկած, թիրեոտրոպ հորմոնը ևս պետք է հետազոտվի: Եթե կա վատ մարսողության կլինիկական կամ բիոքիմիական  փաստ, ցելյագ հակամարմիններ պետք է ընդունել:

 

«Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով դասընթացի շրջանակում 

 

–   Ի՞նչ է ներառում ախտաբանական բուժումը և ի՞նչ կողմնակի ազդեցություններ կարող է ունենալ:


–   Օստեոպորոզի բուժման համար նախատեսված դեղորայք.

  • Բիսֆոսֆոնատներ
    -   Ալենդրոնատ 
    -   Իբանդրոնատ
    -   Ռիզեդրոնատ
    -   Զոլեդրոնատ
  • Կալցիտոնին
  • Էսթրոգենային/Հորմոնալ թերապիա
  • Էսթրոգենի ագոնիստ/անտագոնիստներ
  • Պարաթիրոիդ հորմոն
  • Կապպա-B (RANK) Լիգանդ (RANKL)/RANKL ինհիբիտորի բջջային գործոնի ռեցեպտորային ակտիվատոր:


Տարբեր կողմնակի ազդեցություններից ընդգծվում է գրիպանման համախտանիշը, շատ հազվադեպ դեպքերում` ատիպիկ կոտրվածքները և ստորին ծնոտի նեկրոզը։


Բժիշկը պետք է գնահատի նշանակման և բուժումից խրախուսելու ռիսկերը։


–   Օստեոպորոզի բուժում` ըստ ներկայում միջազգային չափանիշներով կիրառվող ուղեցույցի, մոտեցման սկզբունքները:

 
–   Բուժման ենթակա են, եթե.

  • ազդրոսկրի կամ ողնաշարի կոտրվածք ունեն (կլինիկորեն արտահայտված կամ ողնաշարի ռենտգեն-հետազոտությամբ բացահայտված),
  • T-ցուցանիշը=-2.5 ազդրի վզիկում, ազդրոսկրում կամ ողնաշարի գոտկային հատվածում,
  • ասկրային ցածր զանգված ունեն (T-ցուցանիշը -1.0 և -2.5 միջև ազդրի վզիկում կամ աղնաշարի գոտկային հատվածում), իսկ ազդրոսկրի կոտրվածքի 10-ամյա հավանականությունը ≥3%, կամ օստեոպորոզի հետևանքով խոշոր կոտրվածքի 10-ամյա հավանականությունը ≥20%՝ համաձայն ԱՀԿ ալգոռիթմի:

 


«Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով դասընթացի շրջանակում


–   Օստեոպորոզի բուժման գործընթացում ո՞ր տեսանելի և ոչ տեսանելի կրիտերիաներն են խոսում բուժման արդյունավետության մասին և դադարեցվո՞ւմ է, արդյոք բուժումը, թե՞ դա ամբողջ կյանքի համար է:


–   Բուժումը համարվում է արդյունավետ, եթե մեկ տարի անց կրկնակի դենսիտոմետրիայի պատասխանում նույն ցուցանիշներն են կամ ավելի բարձր են։


Ոսկրային մարկերները կարելի է անցկացնել բուժումը սկսելուց երեք ամիս անց։ Փորձել հնարավորին նվազեցնել վայր ընկնելու ռիսկի գործոնները:
Առաջարկել ֆիզիոթերապիա և/կամ աշխատանքաթերապիա (օրինակ՝ քայլելու համար նախատեսված և այլ նպատակներին ծառայող օժանդակ սարքավորումներ): Հարկ է կատարել ծանրաբեռնող, մկանները ամրացնող և հավասարակշռությունը լավացնող վարժություններ:


Հետագա հսկողություն


Այն անձինք, ովքեր ռիսկի խմբում են և առաջին կանխարգելիչ զննման ժամանակ դեղորայքային բուժման կարիք չեն ունեցել, պետք է շարունակեն հետևել առողջ ապրելակերպին` նվազագույնի հասցնելու ռիսկի գործոնները, և նորից զննվեն` ըստ բժշկական ցուցումների: 
 

Դեղորայք ընդունող հիվանդները՝ ըստ բժշկական ցուցումների, պետք է մեկ տարի անց կատարեն ոսկրային խտության քննություն,  իսկ ավելի հաճախ` լաբորատոր հետազոտություններ:

 

«Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով դասընթացի շրջանակում


Ողնաշարի ռենտգեն-հետազոտությունը պետք է կրկնել.

  • եթե գրանցվում է հասակի կորուստ, մեջքի նոր ցավ, քայլվածքի փոփոխություն,
  • եթե հայտնաբերվում է կասկածելի պատկեր՝ կրծքավանդակի ռենտգեն-հետազոտության ժամանակ, որն իրականացվել է վերջին (կամ առաջին) ողնաշարային նկարն իրականացնելուց հետո,
  • եթե հիվանդը մտադիր է ժամանակավորապես դադարեցնել դեղորայքային բուժումը՝ համոզվելու համար, որ այդ ընթացքում տեղի չեն ունեցել նոր կոտրվածքներ:


Մշտապես՝ առնվազն տարին մեկ անգամ, անհրաժեշտ է ստուգել իրականացվող բուժման համապատասխանությունը նախատեսված ծրագրին և դրա մշտականությունը: Ռեզորբցիայի նվազումը կարող հիմք լինել, որ բուժումն արդյունավետ է։


Ոչ մի դեղի կիրառում չի կարող տևել անսահմանափակ: Բոլոր ոչ-բիսֆոսֆոնատային դեղերն առաջացնում են ժամանակավոր արդյունք, որը թուլանում է դեղորայքի ընդունումը դադարեցնելուց հետո:


Քանի որ բուժման տևողության մասին որոշում կայացնելու վերաբերյալ չկա ոչ մի ծավալուն ապացուցողական հիմք, ուստի յուրաքանչյուր դեպքում այդ որոշումը պետք է կայացվի` ելնելով հիվանդի անհատական տվյալներից: Սկզբնական՝ երեքից հինգ տարի բուժումից հետո անհրաժեշտ է կատարել ռիսկի բազմակողմանի գնահատում


–   Կարո՞ղ է, արդյոք, Ca-ով հարուստ սննդամթերքը փոխարինել պատրաստուներին:


–   50 տարեկանն անց տարիքային խմբին խորհուրդ տրվող կալցիումի ընդունման չափաբաժինը օրական 1200 մգ է (ներառյալ սննդակարգը` գումարած կալցիումի հավելումներ, եթե սննդակարգի ընդունումն անբավարար է:


Կարևոր է հաշվի առնել սննդակարգի պատմությունը՝ նախքան կալցիումի հավելումներ խորհուրդ տալը կալցիումի ընդունումը գնահատելու համար:


Կալցիումի կարբոնատն, ընդհանրապես, ամենամատչելին է և պահանջում է ամենաքիչ քանակի հաբեր առատ կալցիումի պաշարի շնորհիվ (40%):

 

Կալցիումի ցիտրատը հիմնականում ավելի թանկ է, քան կալցիումի կարբոնատը, և պահանջում է ավելի շատ հաբեր ցանկալի դոզային հասնելու համար` ավելի քիչ կալցիումի պարունակության պատճառով (21%)


Օպտիմալ ընդունման համար կալիցիումի հավելումները չպետք է գերազանցեն 500-600 մգ յուրաքանչուր դոզայի համար ՝ պատրաստումից անկախ:
Խորհորդ է տրվում գնահատել կալցիումի և վիտամին D-ի համապատասխանությունը լաբորատոր գնահատման միջոցով` նախքան օստեոպորոզի համար դեղաբանական բուժումը սկսելը:

 

«Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով դասընթացի շրջանակում

 

–   Ca-ի և վիտամին D-ի դերը օստեոպորոզի կանխարգելման մեջ


–   Վիտամին D նշանակվում է դյուրացնելու կալցիումի յուրացմումը, բարձրացնելու մկանային ակտիվությունը, նվազեցնելու ընկնելու ռիսկերը:

 

Բիսֆոսֆոնատային թերապիայի դեպքում արյան հետազոտությունների հիման վրա զուգահեռ նշանակել Ca-ի և վիտամին D-ի պատրաստուկներ (50 և բարձր տարիքի՝ օրական ընդունել վիտամին D-ի  ամենաքիչը 1000 ՄՄ): 


Ca-ի խորյհուրդ տրվող չափաբաժինները.


Տարիքը                                         Սեռը                                         Չափաբաժինը (մգ/օր)  
                                                                                                       
0-6 ամս                                           M + F                                          200   
6-12 ամս                                         M + F                                          260   
1-3 տ                                              M + F                                          700   
4-8 տ                                              M + F                                          1,000   
9-18 տ                                            M + F                                          1,300   
19-50 տ                                          M + F                                          1,000   
51-70 տ                                          M                                                1,000   
51-70 տ                                          F                                                 1,200   
71+ տ                                             M + F                                          1,200   


From Ross et al (77 [EL 4; consensus NE]). Reproduced with permission.  

 
–   Ca-ի և  վիտամին D-ի անվտանգության կրիտերիաները.

 

  • օպտիմալ ընդունման համար, կալիցիումի հավելումները չպետք է գերազանցեն 500-600 մգ յուրաքանչուր դոզայի համար ՝ պատրաստումից անկախ,
  • վիտամին D օրեկան չափաբաժինը պետք է չգերազանցի 10000ՄՄ։
  • Հետդաշտանադադարային շրջանում անհրաժ՞շտ է, արդյոք, Ca-ի և  D-ի ընդունումը
  • Անկախ տարիքից սննդակարգը պետք է լինի կալցիումով և վիտամին D-ով հարուստ։ Գնահատելով ռիսկի գործոնները, հետդաշտանադադարային շրջանում անհրաժեշտ է հետազոտել կալցիումը և վիտամին D-ն արյան մեջ ու, հիմնվելով այդ տվյալների վրա, եթե ցածր մակարդակ է, ստանալ հավելումներ ու ստուգել երկու ամիս անց։


Ստորև օստեոպորոզին վերաբերող նախորդ հարցազրույցներն են.
 
Օստեոպորոզը` բուժել, չշրջանցե՛լ: «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով դասընթացներ

Օստեոպորոզ. հաճախ տրվող հարցերի (ՀՏՀ) պատասխաններն օստեոպորոզին վերաբերող դասընթացների շրջանակում: ՀՏՀ 1

«Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով դասընթացի շրջանակում. ինչու՞ են կանայք ավելի հաճախ հիվանդանում օստեոպորոզով ՀՏՀ 2

«Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով դասընթացի շրջանակում. կանանց մոտ օստեպորոզի կանխարգելմանը վերաբերող հաճախ տրվող հարցերի պատասխաններ ՀՏՀ 3

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հոդերի ՄՌՏ հետազոտություն. հարցազրույց Նունե Սարգսյանի հետ. armeniamedicalcenter.am
Հոդերի ՄՌՏ հետազոտություն. հարցազրույց Նունե Սարգսյանի հետ. armeniamedicalcenter.am

Որքանո՞վ է հոդերի ՄՌՏ հետազոտությունն ախտորոշիչ հոդերի ախտաբանության ժամանակ։

ՄՌՏ հետազոտությունը հոդերի համար վերջնական ախտորոշիչ...

Ախտորոշում
Մկանային սպազմ. armeniamedicalcenter.am
Մկանային սպազմ. armeniamedicalcenter.am

Մկանային սպազմը (մկանային ցնցում) մկանների լարվածության արդյունքում նրանց կծկումն է: Սպազմն ակամա է, կարող է լինել օրվա տարբեր ժամերին, ընդունակ է որոշ ժամանակ անշարժացնել մարդուն...

Նյարդաբանություն
Ոտնաթաթի արթրիտ. armeniamedicalcenter.am
Ոտնաթաթի արթրիտ. armeniamedicalcenter.am

Մարդու ոտնաթաթը, որը միաժամանակ կատարում է հենման, հավասարակշռության և զսպանակային գործառույթ, ունի բավականին բարդ անատոմիական կազմություն: Նրա շարժունակությունը ապահովում են երեսուներեք հոդերի...

Ինչո՞ւ է առաջանում օստեոխոնդրոզ. nairimed.com
Ինչո՞ւ է առաջանում օստեոխոնդրոզ. nairimed.com

Պատկերացրեք Օստանկինո հեռուստաաշտարակը, որն ուղղահայաց դիրքում կանգուն է շնորհիվ իր հիմքից դեպի գագաթ ձգված լարային համակարգի...

Միջողնային սկավառակի ճողվածք. պատճառները, ախտանիշները, բուժումը. nairimed.com
Միջողնային սկավառակի ճողվածք. պատճառները, ախտանիշները, բուժումը. nairimed.com

Մեջքի ցավը նստակյաց կենսակերպ վարող մարդկանց հաճախ հանդիպող ուղեկիցն է։ Սակայն, եթե ժամանակին բժշկի չայցելեք, նույնիսկ սովորական սկոլիոզի պատճառով կարող են բարդություններ առաջանալ...

Նյարդաբանություն
Սպոնդիլոլիսթեզ. armeniamedicalcenter.am
Սպոնդիլոլիսթեզ. armeniamedicalcenter.am

Սպոնդիլոլիսթեզը վիճակ է, երբ ողնաշարի մի ողը սահում է մյուսից հետ կամ առաջ: Դեպի առաջ սահելու դեպքում այն անվանվում է անտերոլիսթեզ, դեպի հետ՝ ռետրոլիսթեզ: Սպոնդիլոլիսթեզը կարող է...

Նյարդաբանություն
Ողնաշարի պաթոլոգիական կոտրվածքներ. armeniamedicalcenter.am
Ողնաշարի պաթոլոգիական կոտրվածքներ. armeniamedicalcenter.am

Կոտրվածքները ոսկրերի մետաբոլիկ հիվանդությունների, չարորակ ուռուցքների և այլ ախտաբանությունների ժամանակ կոչվում են պաթոլոգիկ կոտրվածքներ: Կարող են հանդիպել ցանկացած տարիքային խմբում...

ՄՌՏ. ծնկան, կոնքազդրային և ուսային հոդեր. nairimed.com
ՄՌՏ. ծնկան, կոնքազդրային և ուսային հոդեր. nairimed.com

Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) նշանակությունը հոդերի ախտաբանության ախտորոշման մեջ բավականին նշանակալից է...

Ախտորոշում
Կրունկների շպոր կամ պլանտար ֆասցիիտ. nairimed.com
Կրունկների շպոր կամ պլանտար ֆասցիիտ. nairimed.com

Առավոտյան ցավը կրունկում` արդեն շպորի առաջին ախտանշանն է: Երբեմն ցավը նշում են կրունկի ներսում` որպես ասեղի առկայության զգացողություն: Սկզբում դա արտահայտվում է, երբ բուժառուն առավոտյան ոտքի է կանգնում...

ՄՌՏ. ծնկան, կոնքազդրային և ուսային հոդեր. nairimed.com
ՄՌՏ. ծնկան, կոնքազդրային և ուսային հոդեր. nairimed.com

Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) նշանակությունը հոդերի ախտաբանության ախտորոշման մեջ բավականին նշանակալից է...

Մեջքի ցավ. armeniamedicalcenter.am
Մեջքի ցավ. armeniamedicalcenter.am

Մեջքի մակերեսը կարելի է սահմանազատել երկու ենթադրյալ գծերով՝ վերին, որն անցնում է յոթերորդ պարանոցային ողի փուշելունով, ստորին՝ կոնքոսկրերի մակարդակով: Մեջքն ընդգրկում է երկու անատոմիական շրջաններ...

Նյարդաբանություն
Դաստակային թունելի համախտանիշ. nairimed.com
Դաստակային թունելի համախտանիշ. nairimed.com

Դաստակային (կարպալ) թունելի համախտանիշը տարածված խնդիր է, որն ազդում է դաստակի և նախադաստակի գործունեության վրա...

Ուլտրաձայնային հետազոտությունը հոդային հիվանդությունների ժամանակ. հարցազրույց ռադիոլոգ էլլա Զուրաբյանի հետ. armeniamedicalcenter.am
Ուլտրաձայնային հետազոտությունը հոդային հիվանդությունների ժամանակ. հարցազրույց ռադիոլոգ էլլա Զուրաբյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է ուսումնասիրում հոդերի ուլտրաձայնային հետազոտությունը:

Հոդերի ուլտրաձայնային հետազոտությունը ոչ ինվազիվ, անցավ, բավականին տեղեկատվական մեթոդ է...

Ախտորոշում
Ջրային ձգումներ՝ միջողային աճառների ճողվածքների դեպքում. nairimed.com
Ջրային ձգումներ՝ միջողային աճառների ճողվածքների դեպքում. nairimed.com

Միջողային աճառների ճողվածքների ոչ մեծ չափերի դեպքում այլ մեթոդներից առավել արդյունավետ է ստորջրյա ձգումն այն առումով, որ տաք ջուրը նպաստում է մկանային լարվածության նվազմանը, իսկ համակարգչային հսկողության...

Ֆիզիոթերապիա
Ուլտրաձայնային հետազոտությունը հոդային հիվանդությունների ժամանակ. հարցազրույց ռադիոլոգ էլլա Զուրաբյանի հետ. armeniamedicalcenter.am
Ուլտրաձայնային հետազոտությունը հոդային հիվանդությունների ժամանակ. հարցազրույց ռադիոլոգ էլլա Զուրաբյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է ուսումնասիրում հոդերի ուլտրաձայնային հետազոտությունը:

Հոդերի ուլտրաձայնային հետազոտությունը ոչ ինվազիվ, անցավ, բավականին տեղեկատվական մեթոդ է...

Ախտորոշում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ