Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Համակարգային հիվանդություններ

Ո՞ր նախանշաններն են խոսում ռևմատոլոգիական հիվանդությունների մասին

Ո՞ր նախանշաններն են խոսում ռևմատոլոգիական հիվանդությունների մասին

Եթե մարդն առավոտյան արթնանում է բռնված մկաններով, դժվարանում է  շարժվել մեկ ժամից ավելի, և այդ նշանները  պարբերաբար կրկնվում  են,  սա վկայում է առավոտյան մկանային կարկամածության մասին, որը ռևմատոլոգիական հիվանդությունների առաջին փուլն է համարվում:


Առաջին գանգատը հոդացավն է, որոշ դեպքերում այտուցը եւ շարժումների սահմանափակումը ինչպես ծայրամասային հոդերում, այնպես էլ ողնաշարում:  Հոդի ձևախախտումը և հաշմանդամության զարգացումը կարելի է կանխել, եթե բուժումը սկսվի հիվանդության զարգացման վաղ շրջանում: Այս տեսակետն է միշտ պնդում բժիշկ-ռևմատոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Վալենտինա Վարդանյանը և հիվանդների հետ շփումներում, և դասավանդելիս: Նա դասավանդում է Երևանի պետական բժշկական համալսարանում, Միքայելյան համալսարանական հիվանդանոցի թերապիայի բաժանմունքի ռևմատոլոգն է, աշխատում է նաև Էկոսենս ախտորոշիչ կենտրոնում, ունի պացիենտների կայուն հոսք:

 

Ո՞ր նախանշաններն են խոսում ռևմատոլոգիական հիվանդությունների մասին


«Եթե հոդերը ժամանակին չբուժվեն , ամեն սրացման հետ կախտահարվեն նոր հոդեր ու կառաջանան անդառնալի փոփոխություններ, որոնք բուժել մենք անկարող կլինենք ու կզարգանա հաշմանդամություն: Ռեւմատոլոգիական հիվանդություններից շատերը համակարգային հիվանդություններ են, և դրանք անտեսելու դեպքում  կարող է զարգանալ ներքին օրգանների, օրինակ, երիկամների, սրտի, ուղեղի, թոքերի  ախտահարում: Կարող են առաջանալ նաև կյանքի հետ անհամատեղելի խնդիրներ»,- այս կարգի խնդիրներ ունեցողներին հուշում է մասնագետ Վալենտինա Վարդանյանը:


Հոդերի դեգերատիվ հիվանդությունները, օրինակ, օստեոարթրիտը, ավելի հաճախ զարգանում են 50-ն անց մարդկանց մոտ, հիվանդության թիրախում մեծամասամբ կանայք են:

 

Ո՞ր նախանշաններն են խոսում ռևմատոլոգիական հիվանդությունների մասին


Պացիենտի համար նաև ընկեր


Ռևմատոլոգ Վալենտինա Վարդանյանը նշում է, որ Հայաստանում եւ արտերկրում բուժման եղանակները տարբեր չեն: Միգուցե Հայաստանում ռևմատոլոգները շատ չեն, բայց կարողանում են հետևել աշխարհում բժշկագիտության զարգացման ռիթմին, վերապատրաստումների, կոնֆերանսների են գնում, փորձի փոխանակման ծրագրերի մասնակցում: Բուժման ընթացքում էլ առաջնորդվում են Եվրոպական կամ ամերիկյան առողջապահական ուղեցույցներով: Արտերկրի հետ տարբերությունը, սակայն,  դեղորայքի օգտագործման մեջ է:


«Եթե սինթետիկ դեղամիջոցները չեն օգնում որոշակի հիվանդությունների համար, անհրաժեշտ է նշանակել բիոլոգիական դեղամիջոցներ: Դրանք ստացվում են գենային ինժեներիայի միջոցով եւ չափազանց արդյունավետ են, որոնց շնորհիվ ռևմատոլոգիան բավականին առաջ է գնացել վերջին 10-15 տարիների ընթացքում։ Արդյունավետ են, սակայն բավականին թանկ արժեն: Եվրոպայում կամ Ամերիկայում կենսաբանական թիրախային այդ  դեղամիջոցները կամ մտնում են առողջապահական ապահովագրության մեջ, կամ հիվանդներին անվճար տրվում են պետության կողմից:

 

Ո՞ր նախանշաններն են խոսում ռևմատոլոգիական հիվանդությունների մասին Ո՞ր նախանշաններն են խոսում ռևմատոլոգիական հիվանդությունների մասին

 

Հայաստանում այդ դեղամիջոցները չեն ընդգրկվել պարտադիր դեղամիջոցների ցանկում: Հիվանդը հիմնականում ի վիճակի  չի գնել, քանի որ մեկ ինֆուզիայի արժեքը կարող է լինել 1500 դոլար»,- տարբերություններն ու նմանությունները ներկայացնում է բժշկուհին:


Վալենտինա Վարդանյանին փորձը բերել է այն համոզման, որ բացի դեղորայքային բուժումից, քրոնիկ հիվանդություն ունեցողներին անհրաժեշտ է նաև  հոգեբանական աջակցություն։ Հայաստանում այդ օղակը պակասում է, չկան ֆորումներ, հիվանդների համար նախատեսված հատուկ խմբեր՝ ընդհանուր հարթակ, որտեղ կարող են հանդիպել, խոսել, իրար աջակցել հոգեբանորեն։ Արտասահմանում դրան շատ մեծ նշանակություն են տալիս։

 

Ո՞ր նախանշաններն են խոսում ռևմատոլոգիական հիվանդությունների մասին


«Եթե, օրինակ, ամիսը մեկ տվյալ հիվանդը գրանցված է բժշկի մոտ, նա այդ ընթացքում մի քանի անգամ պետք է հանդիպի հոգեբանին, շփվի իր հիվանդությունն ունեցող այլ մարդկանց հետ: Դա բուժման չափազանց կարևոր  փուլ է, որը մեզ մոտ բացակայում է։ Ամբողջ հոգսն ու պատասխանատվությունը մնում է բժշկի վրա: Փաստորեն, բացի դեղորայքային նշանակումներից, բժիշկը նաև հոգեբանի դեր է ստանձնում»,- ասում է նա:


Ըստ նրա՝ կարևոր է, որ հիվանդը հարմարվի իր բժշկի հետ, ստեղծվի պացիենտ-ռևմատոլոգ փոխվստահության ու փոխգործակցության կապ: Յուրաքանչյուր պացիենտ ընտրում է այն բժշկին, ում հետ իրեն ավելի ապահով է զգում:

 

Ո՞ր նախանշաններն են խոսում ռևմատոլոգիական հիվանդությունների մասին


Բժիշկ Վալենտինա Վարդանյանի  աշխատանքի տարբերիչ կողմն այն է, որ նա  իր հիվանդների հետ հարազատանում է: Մարդիկ տարիներ շարունակ այցելում են, ստանում շարունակական խորհրդատվություն, հսկողություն ու բուժում: Այդ հարազատացումն անխուսափելի է, ակամայից բժիշկը տարիներ շարունակ որոշակի դեր ու մասնակցություն է ունենում իր պացիենտի կյանքում: Դրա համար կարևոր է, որ պացիենտը գտնի իր բժշկին: Այդ դեպքում միայն  բժիշկը կդառնա նաև հոգեբան ընկեր:

 

 բժիշկ-ռևմատոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Վալենտինա Վարդանյան

 

Սկզբնաղբյուր. Mednews.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Աուտոիմուն հիվանդություններ. armeniamedicalcenter.am
Աուտոիմուն հիվանդություններ. armeniamedicalcenter.am

Աուտոիմուն հիվանդությունները իմունային համակարգի գործունեության խանգարման հետևանք են: Ախտաբանության հիմքում իմունիտետի չափազանց մեծ ակտիվությունն է, որը օրգանիզմի բջիջներն ընդունում է որպես օտար...

 Համակարգային հիվանդություններ. հարցազրույց ռևմատոլոգ Վահան Մուկուչյանի հետ. nairimed.com
 Համակարգային հիվանդություններ. հարցազրույց ռևմատոլոգ Վահան Մուկուչյանի հետ. nairimed.com

Ի՞նչ է համակարգային հիվանդությունը:


Համակարգային հիվանդությունների շարքին են դասվում այն ախտահարումները, երբ ախտաբանական գործընթացը կարող է...

Բժշկի ընդունարանում
Ռևմատոլոգիական ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում. armeniamedicalcenter.am
Ռևմատոլոգիական ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում. armeniamedicalcenter.am

Ռևմատոլոգիական ծառայությունն Արմենիա բժշկական կենտրոնում գործում է արդեն 7 տարի և հիմնականում իրականացնում է ամբուլատոր ծառայություններ, իսկ ստացիոնար բուժվող հիվանդներին, անհրաժեշտության դեպքում...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Արթրոզների և արթրիտների տարբերությունը. Զարուհի Սաֆարյան. izmirlianmedicalcenter.com
Արթրոզների և արթրիտների տարբերությունը. Զարուհի Սաֆարյան. izmirlianmedicalcenter.com

Արթրիտը հոդի բորբոքումն է, օստեոարթրոզը` հոդի մաշվածությունը: Արթրիտների ժամանակ կա այտուցվածություն, տեղային ջերմության բարձրացում, հիպերէմիա, շարժումների սահմանափակում, շոշափելիս ցավ...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ռևմատոիդ արթրիտ. Զարուհի Սաֆարյան. izmirlianmedicalcenter.com
Ռևմատոիդ արթրիտ. Զարուհի Սաֆարյան. izmirlianmedicalcenter.com

Ի՞նչ հիվանդություն է ռևմատոիդ արթրիտը:

Ռևմատոիդ  արթրիտը  աուտոիմուն  ռևմատիկ հիվանդություն է, որը դրսևորվում է սիմետրիկ էրոզիվ արթրիտով...

Պոդագրա. հաճախ տրվող հարցերին պատասխանում է ռևմատոլոգ Զարուհի Սաֆարյանը. izmirlianmedicalcenter.com
Պոդագրա. հաճախ տրվող հարցերին պատասխանում է ռևմատոլոգ Զարուհի Սաֆարյանը. izmirlianmedicalcenter.com

Պոդագրան համակարգային տոֆուսային հիվանդություն է, որն ուղեկցվում է հոդերում և հարհոդային հյուսվածքներում նատրիումի մոնոուրատի բյուրեղների կուտակումով` առաջացնելով տեղային բորբոքում...

Պարբերական հիվանդությունը մանկական տարիքում. Գայանե Ամարյան. arabkirjmc.am
Պարբերական հիվանդությունը մանկական տարիքում. Գայանե Ամարյան. arabkirjmc.am

Պարբերական հիվանդությանը  (միջերկրածովյան ընտանեկան տենդ) վերաբերող հաճախ տրվող հարցերին պատասխանեց Արաբկիր բժշկական համալիրի  Մանկական գաստրոէնտերոլոգիական ծառայության և Պարբերական հիվանդության...

Մանկական հիվանդություններ
Պսորիազ. հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com
Պսորիազ. հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com

Ի՞նչ է պսորիազը:

Պսորիազը մաշկային հիվանդություն է, որն արտահայտվում է մաշկային ծածկույթի ցանավորմամբ և թեփոտմամբ...

Մաշկաբանություն
Ռեւմատոլոգիական հիվանդություններ. armeniamedicalcenter.am
Ռեւմատոլոգիական հիվանդություններ. armeniamedicalcenter.am

«Արմենիա» ԲԿ բժիշկ-ռեւմատոլոգ Գոհար Հակոբյանը ռեւմատոլոգիական հիվանդությունների մասին իր մասնագիտական խորհուրդներն է ներկայացնում: Բժշկուհու խոսքին անհրաժեշտ է հետեւեն ո՛չ միայն հիվանդները, այլ նաեւ մարդիկ, ովքեր չեն բախվել խնդրին...

Բժշկի ընդունարանում
Հաճախ տրվող հարցեր ռևմատոլոգին. izmirlianmedicalcenter.com
Հաճախ տրվող հարցեր ռևմատոլոգին. izmirlianmedicalcenter.com

1.  Ի՞նչ հիվանդություններ է բուժում ռևմատոլոգը:

Դրանք բավականին մեծ խումբ կազմող հիվանդություններ են, որոնք ուղեկցվում են հենաշարժական ապարատի և շարակցական...

Ինչպես խուսափել ռեւմատոլոգիական խնդիրներից. հարցազրույց Արմենիա ԲԿ ռեւմատոլոգ Գոհար Հակոբյանի հետ. armeniamedicalcenter.am
Ինչպես խուսափել ռեւմատոլոգիական խնդիրներից. հարցազրույց Արմենիա ԲԿ ռեւմատոլոգ Գոհար Հակոբյանի հետ. armeniamedicalcenter.am

Ժամակակից կյանքում տարածված ռեւմատոլոգիական հիվանդությունները բազմապատճառային են: Ինչպե՞ս խուսափել հիվանդությունից եւ որո՞նք են խնդրի առաջացման պատճառները. այս հարցերին պատասխանում է «Արմենիա»...

Հոդերի հիվանդություններ. ռևմատոիդ արթրիտ. izmirlianmedicalcenter.com
Հոդերի հիվանդություններ. ռևմատոիդ արթրիտ. izmirlianmedicalcenter.com

Ռևմատոիդ արթրիտը շարակցական հյուսվածքի բորբոքային հիվանդություն է: Այն դրսևորվում է հոդերի պրոգրեսիվող քրոնիկական ախտահարումով: Աստիճանաբար քայքայվում  են հոդի բոլոր տարրերը, և զարգանում են կոնտրակտուրաներ...

Տեղեկատվություն աշակերտների՝ ովքեր տառապում են պարբերական հիվանդությամբ, և նրանց ուսուցիչների համար
Տեղեկատվություն  աշակերտների՝ ովքեր տառապում են պարբերական հիվանդությամբ, և   նրանց  ուսուցիչների  համար

Ի՞նչ է ընտանեկան միջերկրածովյան տենդ կամ պարբերական  հիվանդությունը: Ընտանեկան միջերկրածովյան տենդը, կամ պարբերական հիվանդությունը (ՊՀ)  ժառանգական հիվանդություն է, որը  տարածված է  միջերկրածովյան...

Մանկական հիվանդություններ Գենետիկա
Ընտանեկան միջերկրածովյան տենդի կամ պարբերական հիվանդության ժամանակ Կոլխիցինի երկարատև ընդունումը
Ընտանեկան միջերկրածովյան տենդի կամ պարբերական հիվանդության ժամանակ Կոլխիցինի երկարատև ընդունումը

Պարբերական հիվանդությունը (ՊՀ) աուտոբորբոքային բնույթի ժառանգական հիվանդություն է,  բնորոշվում է պարբերաբար առաջացող նոպաներով, որոնք ուղեկցվում են բարձր ջերմությումբ/տենդով...

Գենետիկա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ