Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Համակարգային հիվանդություններ

Պոդագրա. հաճախ տրվող հարցերին պատասխանում է ռևմատոլոգ Զարուհի Սաֆարյանը. izmirlianmedicalcenter.com

Պոդագրա. հաճախ տրվող հարցերին պատասխանում է ռևմատոլոգ Զարուհի Սաֆարյանը. izmirlianmedicalcenter.com

Պոդագրան համակարգային տոֆուսային հիվանդություն է, որն ուղեկցվում է հոդերում և հարհոդային հյուսվածքներում նատրիումի մոնոուրատի բյուրեղների կուտակումով` առաջացնելով տեղային բորբոքում :

Որո՞նք են հիվանդության պատճառները

Հիվանդության պատճառները բազմաթիվ են: Դրանք են ՝ալկոհոլի, հատկապես` գարեջրի, չարաշահումը,  պուրիններով հարուստ սննդակարգը (մսային ուտեստներ), վնասվածքները, որոշակի վիրահատական միջամտությունները, ցրտահարությունները, որոշ դեղերի ընդունումը և  տարբեր հիվանդություններ:

Որո՞նք են հիվանդությանը նպաստող գործոնները

Բոլոր նյութափոխանակության խանգարման տանող հիվանդությունները նպաստում են պոդագրայի առաջացմանը՝ ճարպակալումը, ինսուլինի նկատմամբ ռեզիստենտության բարձրացումը և այլն:

Հիպերուրիկեմիա կարող են առաջացնել նաև որոշ դիազիդային դիուրետիկներ՝ միզամուղներ, որոնք օգտագործում են գերճնշումով պացիենտները: Կարող են առաջացնել տուբերկուլոզի ժամանակ օգտագործվող հակաբիոտիկաթերապիան,  փոխպատվաստումները, ասպիրինը, քիմիաթերապիան:

Ի՞նչ դեր ունի սնունդը հիվանդության առաջացման մեջ

Սննդի դերը շատ կարևոր է հիվանդության առաջացման մեջ, որովհետև կան պուրիններով հարուստ մթերքներ, որոնք առաջացնում են արյան մեջ միզաթթվի ավելցուկ՝ միսը, ձկնեղենը, ծովամթերքը, լոբազգիները, ալկոհոլը (գարեջուրը), բարձր յուղայնությամբ կաթնամթերքը: Մետաբոլիկ համախտանիշի առկայության դեպքում պոդագրայի առաջացմանը նպաստում է նաև ճարպային սնունդը:

Ի՞նչ դեր ունի ժառանգականությունը

Հիվանդության զարգացման գործընթացում ժառանգականության դերը մեծ է: Այն փոխանցվում է հորից որդուն, և այդ ճանապարհով առաջացած նյութափոխանակության խանգարումը հիմնականում արտահայտվում է միզաթթվի օրգանիզմից դուրս բերման խափանումով:

Ի՞նչ առանձնահատկություններով է դրսևորվում կանանց և տղամարդկանց մոտ և ինչո՞ւ է այն ավելի բնորոշ մեծ տարիքով մարդկանց

Ավելի շատ նկատվում է տղամարդկանց մոտ. հարաբերակցությունը կանանց հետ կազմում է 5:1,  մինչև 9:1-ի: Նկատվում է 40-50 տարեկանն անց անձանց մոտ, որը պայմանավորված է տարբեր գործոններով: Կանանց մոտ այն ավելի արտահայտվում է դաշտանադադարից հետո` հորմոնալ ֆոնի փոփոխության հետ կապված, նաև՝ սննդային չարաշահումների:

Ո՞րն է հիվանդության զարգացման մեխանիզմը

Երբ արյան մեջ առկա է միզաթթվի բարձր պարունակություն` ավելի քան 0,42 միլիմոլ/լիտրում, 37°C պայմաններում առաջացնում է ուրատների բյուրեղացում: Կենտրոնական դեր են խաղում նեյտրոֆիլները, որոնք ֆագոցիտում են այդ բյուրեղիկները՝ քայքայելով բջջի պատյանն ու առաջացնելով պրոտեոլիտիկ ֆերմենտների և բորբոոքային բջիջների դուրսբերում: Դա իր հերթին բերում է որոշ ցիտոկինների առաջացման՝ ինտերլեյկին 1, 6, 8 ուռուցքի նեկրոզ-գործոն: Արդյունքում նեյտրոֆիլները՝ թափանցելով հոդի խոռոչ, առաջացնում են հոդի տեղային բորբոքում՝ տենդ և ընդհանուր բորբոքային ռեակցիա: Նորմայում  նեյտրոֆիլները հոդի խոռոչում առկա չեն, կարելի է երբեմն հայտնաբերել որոշ ուրատների բյուրեղիկներ:

Որո՞նք են հիվանդության ախտանիշները

Պոդագրան դրսևորվում է սուր և քրոնիկ (նոպաներ և միջնոպային շրջան) ընթացքով: Սովորաբար, պոդագրան սկսվում է սուր, դասական տարբերակով` ախտահարելով առաջին նախագարշապար-ֆալանգային հոդը՝ ոտքի բութ մատը: Կարող են լինել նաև խոշոր հոդերի ախտահարումներ՝ սրունք-թաթային, արմնկային, ծնկան, կոնք-ազդրային հոդերի:

Առաջանում է տեղային հոդի կարմրություն, այտուցվածություն, սաստիկ ցավ, որն անվանում են «անկողնային՝ սավանի ցավ», երբ  սավանի հպումն անգամ անտանելի ցավ է առաջացնում: Սովորաբար, նոպան տևում է 1-10 օր: Նկատվում է նաև խոշոր հոդերի ախտահարում: Թե՛ խոշոր, և թե՛ մանր հոդերի ախտահարումները հիմնականում ասիմետրիկ են, արտահայտվում են 1 կամ 2 հոդերի ախտահարմամբ՝ օլիգո կամ մոնո արթրիտով: Այդ հոդերում ի հայտ է գալիս շարժումների սահմանափակում. հիվանդը չի կարողանում քայլել, անգամ ոտքը հպել հատակին: Լինում են նաև դեֆորմացիաներ՝ հիվանդության սկզբից մոտավորապես 6-7 տարի հետո:

Առաջին փուլում ի հայտ են գալիս պարզապես հոդաճեղքի նեղացում, որոշ դեստրուկտիվ, դեգեներատիվ փոփոխություններ: Տարիներ անց կարող է առաջանալ շատ սպեցիֆիկ ախտանիշ, այսպես կոչված` «պրոբոյնիկի» ախտանիշ: Դա ոսկրի ներսում տոֆուսների առաջացումն է:

Ինչ է  նշանակում  տոֆուս:

Տոֆուսը միզաթթվի բյուրեղների հանգույցների տեսքով օջախային կուտակում է, որը տեղային բորբոքում չի առաջացնում: Տոֆուսները լինում են ոսպից մինչև խոշոր ընկույզի չափի: Սովորաբար, ունենում են սպիտակ գույնի  կաթնաշոռային զանգվածի տեսք: Տոֆուսները հիմնականում կուտակվում են հոդերում, հարհոդային հյուսվածքներում, ավելի հաճախ` դաստակների և ոտնաթաթերի մանր հոդերի, խոշոր հոդերից՝ արմնկային, ծնկան հոդի շուրջը: Շատ հաճախ դրանք լինում են նաև ականջի խեցիների վրա:

Նոպաները հաճախակի կրկնվելու դեպքում, հատկապես, երբ պացիենտը ստանում է ոչ համապատասխան բուժում, կամ ոչ հետևողական սննդակարգ, հիվանդությունը ձեռք է բերում քրոնիկ ընթացք: Այս դեպքում նշանակվում է խիստ սննդակարգ, երկարատև դեղորայքի ընդունում:

Հիվանդությունն ի՞նչ բարդություններով է հղի և ե՞րբ են զարգանում դեֆորմացիաները

Երբ հիվանդությունը քրոնիկական ընթացք է ստանում  տոֆուսներ են առաջանում` հատկապես ներքին օրգաններում,  սրտի խոռոչում՝ (զարկերակային ճնշման տատանումներ և այլն), երիկամներում առաջանում է պոդագրիկ նեֆրոպաթիա` բերելով երիկամային անբավարարության և այլն:

Ինչպե՞ս է ախտորոշվում հիվանդությունը:

Կլինիկական պատկերն արտահայտվում է ցայտուն հոդային ախտանիշներով` պոդագրիկ արթրիտ, ինչն ախտորոշման համար կարևոր գործոն է: Հետազոտվում է արյան մեջ միզաթթվի քանակը, և օրվա մեզի մեջ միզաթթվի դուրս բերման քանակը: Հոդերի սպեցիֆիկ փոփոխությունների դեպքում կատարվում է ռենտգեն հետազոտություն: Եթե հոդն այտուցված է և առկա է հեղուկ, վերցվում է պունկտատ և պոլյարիզացիոն խոշորացույցի միջոցով այդ բորբոքված հեղուկի մեջ որոշվում միզաթթվի բյուրեղիկների առկայությունը. ինչն ամենաստույգ ախտորոշման մեթոդներից է: Եթե ներքին օրգաններում (երիկամներում, սրտում) կասկածվում է տոֆուսների առաջացում, որը հազվադեպ երևույթ է, իրականացվում է համակարգչային  տոմոգրաֆիա, էխո-կարդիոգրաֆիա:

Բուժման ի՞նչ մեթոդներ կա և որքանո՞վ են դրանք արդյունավետ:

Պոդագրան դեղերի ազդեցությամբ ենթարկվում է բուժման: Բուժման նպատակներից է, նախ, հանել ցավային համախտանիշը, կանխել հետագա սրացումները  և միզաթթվի կուտակումը:

Դեղորայքներից  տրվում են ցավազրկողներ, կոլխիցին՝ օրը մինչև 1- 2 գրամ: Եթե հոդը շատ այտուցված է և դժվար է ենթարկվում ոչ ստերոիդային հակաբորբոքային միջոցների ազդեցությանը, նշանակվում են նաև ստերոիդային հակաբորբոքային դեղեր` երբեմն  հենց ներարկելով  հոդի  մեջ: Նշանակվում է հիպերուրիկեմիկ դեղորայք, որն իջեցնում է միզաթթվի մակարդակն արյան մեջ՝ ալոպուրինոլ, որը նշանակվում է երկարատև` միզաթթվի  քանակն արյան մեջ վերահսկելով:

Սուր վիճակում ֆիզիոթերապիան հակացուցված է, իսկ քրոնիկ դեպքերում արդյունավետությունն ապացուցված չէ:

Արդյունավետ է մեծ քանակությամբ հեղուկների օգտագործումը, որը նպաստում է աղերի դուրսբերմանը:

Հնարավո՞ր է կանխարգելել պոդագրան

Սպեցիֆիկ  կանխարգելում  գոյություն  չունի: Քիմիաթերապիա ստացող ուռուցքով հիվանդների մոտ հաճախ նկատվում է արյան մեջ միզաթթվի քանակի բարձրացում, այդ ժամանակ նշանակվում է ալոպուրին, որպեսզի կանխվի պոդագրայի առաջացումը:
Եթե կա ժառանգական նախատրամադրվածություն, ուրեմն պետք է ապրել՝ չչարաշահելով սննդակարգը. չափավոր օգտագործել ալկոհոլը, մսեղենը և այլն: Նաև պետք է վերահսկել մարմնի քաշը:

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ո՞ր նախանշաններն են խոսում ռևմատոլոգիական հիվանդությունների մասին
Ո՞ր նախանշաններն են խոսում ռևմատոլոգիական հիվանդությունների մասին

Եթե մարդն առավոտյան արթնանում է բռնված մկաններով, դժվարանում է  շարժվել մեկ ժամից ավելի, և այդ նշանները  պարբերաբար կրկնվում  են,  սա վկայում է առավոտյան մկանային կարկամածության մասին, որը ռևմատոլոգիական հիվանդությունների...

Բժշկի ընդունարանում
Արթրոզների և արթրիտների տարբերությունը. Զարուհի Սաֆարյան. izmirlianmedicalcenter.com
Արթրոզների և արթրիտների տարբերությունը. Զարուհի Սաֆարյան. izmirlianmedicalcenter.com

Արթրիտը հոդի բորբոքումն է, օստեոարթրոզը` հոդի մաշվածությունը: Արթրիտների ժամանակ կա այտուցվածություն, տեղային ջերմության բարձրացում, հիպերէմիա, շարժումների սահմանափակում, շոշափելիս ցավ...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ռևմատոիդ արթրիտ. Զարուհի Սաֆարյան. izmirlianmedicalcenter.com
Ռևմատոիդ արթրիտ. Զարուհի Սաֆարյան. izmirlianmedicalcenter.com

Ի՞նչ հիվանդություն է ռևմատոիդ արթրիտը:

Ռևմատոիդ  արթրիտը  աուտոիմուն  ռևմատիկ հիվանդություն է, որը դրսևորվում է սիմետրիկ էրոզիվ արթրիտով...

Պարբերական հիվանդությունը մանկական տարիքում. Գայանե Ամարյան. arabkirjmc.am
Պարբերական հիվանդությունը մանկական տարիքում. Գայանե Ամարյան. arabkirjmc.am

Պարբերական հիվանդությանը  (միջերկրածովյան ընտանեկան տենդ) վերաբերող հաճախ տրվող հարցերին պատասխանեց Արաբկիր բժշկական համալիրի  Մանկական գաստրոէնտերոլոգիական ծառայության և Պարբերական հիվանդության...

Մանկական հիվանդություններ
Պսորիազ. հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com
Պսորիազ. հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com

Ի՞նչ է պսորիազը:

Պսորիազը մաշկային հիվանդություն է, որն արտահայտվում է մաշկային ծածկույթի ցանավորմամբ և թեփոտմամբ...

Մաշկաբանություն
Ռեւմատոլոգիական հիվանդություններ. armeniamedicalcenter.am
Ռեւմատոլոգիական հիվանդություններ. armeniamedicalcenter.am

«Արմենիա» ԲԿ բժիշկ-ռեւմատոլոգ Գոհար Հակոբյանը ռեւմատոլոգիական հիվանդությունների մասին իր մասնագիտական խորհուրդներն է ներկայացնում: Բժշկուհու խոսքին անհրաժեշտ է հետեւեն ո՛չ միայն հիվանդները, այլ նաեւ մարդիկ, ովքեր չեն բախվել խնդրին...

Բժշկի ընդունարանում
Հաճախ տրվող հարցեր ռևմատոլոգին. izmirlianmedicalcenter.com
Հաճախ տրվող հարցեր ռևմատոլոգին. izmirlianmedicalcenter.com

1.  Ի՞նչ հիվանդություններ է բուժում ռևմատոլոգը:

Դրանք բավականին մեծ խումբ կազմող հիվանդություններ են, որոնք ուղեկցվում են հենաշարժական ապարատի և շարակցական...

Ինչպես խուսափել ռեւմատոլոգիական խնդիրներից. հարցազրույց Արմենիա ԲԿ ռեւմատոլոգ Գոհար Հակոբյանի հետ. armeniamedicalcenter.am
Ինչպես խուսափել ռեւմատոլոգիական խնդիրներից. հարցազրույց Արմենիա ԲԿ ռեւմատոլոգ Գոհար Հակոբյանի հետ. armeniamedicalcenter.am

Ժամակակից կյանքում տարածված ռեւմատոլոգիական հիվանդությունները բազմապատճառային են: Ինչպե՞ս խուսափել հիվանդությունից եւ որո՞նք են խնդրի առաջացման պատճառները. այս հարցերին պատասխանում է «Արմենիա»...

Հոդերի հիվանդություններ. ռևմատոիդ արթրիտ. izmirlianmedicalcenter.com
Հոդերի հիվանդություններ. ռևմատոիդ արթրիտ. izmirlianmedicalcenter.com

Ռևմատոիդ արթրիտը շարակցական հյուսվածքի բորբոքային հիվանդություն է: Այն դրսևորվում է հոդերի պրոգրեսիվող քրոնիկական ախտահարումով: Աստիճանաբար քայքայվում  են հոդի բոլոր տարրերը, և զարգանում են կոնտրակտուրաներ...

Տեղեկատվություն աշակերտների՝ ովքեր տառապում են պարբերական հիվանդությամբ, և նրանց ուսուցիչների համար
Տեղեկատվություն  աշակերտների՝ ովքեր տառապում են պարբերական հիվանդությամբ, և   նրանց  ուսուցիչների  համար

Ի՞նչ է ընտանեկան միջերկրածովյան տենդ կամ պարբերական  հիվանդությունը: Ընտանեկան միջերկրածովյան տենդը, կամ պարբերական հիվանդությունը (ՊՀ)  ժառանգական հիվանդություն է, որը  տարածված է  միջերկրածովյան...

Մանկական հիվանդություններ Գենետիկա
Ընտանեկան միջերկրածովյան տենդի կամ պարբերական հիվանդության ժամանակ Կոլխիցինի երկարատև ընդունումը
Ընտանեկան միջերկրածովյան տենդի կամ պարբերական հիվանդության ժամանակ Կոլխիցինի երկարատև ընդունումը

Պարբերական հիվանդությունը (ՊՀ) աուտոբորբոքային բնույթի ժառանգական հիվանդություն է,  բնորոշվում է պարբերաբար առաջացող նոպաներով, որոնք ուղեկցվում են բարձր ջերմությումբ/տենդով...

Գենետիկա
Խորհուրդներ ընտանեկան միջերկրածովյան տենդով կամ պարբերական հիվանդությամբ տառապող հղի կանանց.
Խորհուրդներ ընտանեկան միջերկրածովյան տենդով կամ պարբերական հիվանդությամբ տառապող հղի կանանց.

Պարբերական հիվանդությունը (ՊՀ) ժառանգական հիվանդություն է, որը հազվադեպ է հանդիպում շատ պոպուլյացիաներում, սակայն տարածված է հայերի և Միջերկրածովյան  տարածաշրջանի...

Հղիություն, ծննդաբերություն ԿԻՆ: Հիվանդություններ Գենետիկա Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ռևմատիզմ. բուսաբուժություն. blognews.am
Ռևմատիզմ. բուսաբուժություն. blognews.am

Ռևմատիզմի և դրա բարդությունների դեպքում դեղորայքային բուժման համակցումը ժողովրդական միջոցների հետ լավ արդյունք է տալիս, ինչպես արտաքին օգտագործման ձևով, այնպես էլ տեղային...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Ռևմատիզմ. բուսաբուժություն. blog.1in.am
Ռևմատիզմ. բուսաբուժություն. blog.1in.am

Վրեժ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ռևմատիզմի և դրա բարդությունների դեպքում դեղորայքային բուժման համակցումը ժողովրդական միջոցների հետ լավ արդյունք է տալիս, ինչպես արտաքին օգտագործման ձևով, այնպես էլ տեղային...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ