Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Հոգեկան և վարքի խանգարումներ

Բժշկասոցիալական շիզոֆրենիան` քաղաքական-տնտեսական բարեփոխումների հետևանք

Սոցիալական հանրությունն ունի բանականություն և ենթակա է ինչպես մարմնական, այնպես էլ հոգեկան հիվանդությունների: Անցյալ դարի 90-ականներին սոցիալիստական երկրների քաղաքական հասարակարգի աննախադեպ փոփոխությունների շեմին ԽՍՀՄ փլուզման և հետխորհրդային պետություններում տնտեսական կառույցների արմատական փոփոխությունների հետևանքով տեղի ունեցավ սոցիալական բանականության տրոհում` շիզոֆրենիա (հունարեն շիզո` բաժանում, երկատում և ֆրեն` միտք, բանականություն): Պարզունակ մտածելակերպով գործարարների անհագության պատճառով հիվանդությունն աստիճանաբար քրոնիկական ընթացք է ձեռք բերում:

 

Էյգեն Բլեյլերը նկարագրելով հիվանդությունը, նշում է. -«Շիզոֆրենիայի կարևոր առանձնահատկությունը ոչ թե թուլամտությունն է, այլ հոգեբանության «միասնության խանգարումը», այդ թվում` հավաքական մտածելակերպի խանգարումը: Իր աշխատանքներում Բլեյլերը դիտարկում է ամբիվալենտության* երեք տեսակ: 

 

  1. Հուզական` միաժամանակ դրական և բացասական զգացում բժշկի, առարկայի, դեղամիջոցների, իրադարձությունների, հիվանդությունների նկատմամբ:
  2. Կամային` հակասական որոշումների միջև անվերջ տատանումներ: Օրինակ` ընդունե՞ լ կենսաբանորեն ակտիվ հավելումներ (ԿԱՀ) թե ոչ: Դիմել բժշկի՞ , թե՞ հեքիմի: Հաճախ ընտրություն կատարելու անհնար լինելը հանգեցնում է ընդհանրապես որոշում ընդունելուց հրաժարվելուն և «թող լինի ինչ լինելու է» անորոշ կարծիքին: 
  3. Ինտելեկտուալ` հակասական գաղափարների հերթագայում և համագոյակցում, պաշտոնապես ընդունված բժշկության ամբողջապես հերքում և չգիտակցված հավատ ամենազոր բժշկի նկատմամբ:

 

Հոգեկան աշխարհի հիվանդագին փոփոխությունները բժշկության մեջ անվանում են «դեֆիցիտար»: Դա սերտորեն կապված է հոգեկան տարբեր խանգարումների հետ, որոնք հիվանդությանը բացարձակապես բնորոշ չեն, սակայն արտահայտում են դրա կլինիկական պատկերը: Այս, այսպես կոչված` երկրորդային կամ ինքնին ծնված խանգարումները իշխանավորների ուղեղի ախտաբանական արգասիք են, կարող են արտահայտվել հոգեկան տարբեր խանգարումներով. հալուցինացիաներով, զառանցանքով, տրամադրության անկմամբ կամ վերելքով, արգելակված կամ գրգռված վիճակով: 

 

Բժշկասոցիալական ոլորտում նման խանգարումներն ակնհայտ են. պետական պատվերի շրջանակներում սպասարկվող հիվանդը հավելյալ վճարումներ է կատարում, բյուջետային հաստատություններում վճարովի ծառայություններ են մատուցվում, հիվանդն ուզում է բուժվել, սակայն հրաժարվում է դեղամիջոցներ ընդունել, հեքիմի մոտ անարդյունավետ բուժվելուց հետո բժշկից պահանջում է ոչ դեղորայքային բուժում նշանակել:

 

Վճարովի բժշկության կիսաարդյունավետ միջոցառումները հանրության ուղեղի դիսֆունկցիայի պատճառ են դարձել ու հանգեցրել սոցիալական բժշկական բանականության տրոհման: Հիվանդի և բժշկի բանականության մեջ դեռ պահպանվել են խորհրդային տարիների բժշկության սկզբունքները, այսինքն` գործարարները բժշկությունը ակտիվորեն բիզնեսի դաշտ են տեղափոխում: Այս պայմաններում հիվանդը մի կողմից ակնկալում է ստանալ խոստացված անվճար բուժօգնությունը, ավելին, նա, ինչպես և նախկինում էր, չի ուզում հոգալ սեփական առողջության մասին, իսկ մյուս կողմից` պետությունը գլոբալ կապիտալիզացման պայմաններում ամեն կերպ ջանում է ազատվել բուժօգնություն ցուցաբերելու ծանր բեռից:

 

Փաստորեն պետությունը բժշկությունը զիջել է գործարարներին, և դրա հետ մեկտեղ ինքնագոհ պնդում է.«Բժշկությունը պետք է մատչելի և որակյալ լինի»: Հենց սա էլ բանականության աղճատման նշան է, ինչպես և այն, որ բուժումը օրենսդրությամբ սահմանված է պետական բյուջեի հաշվին կատարել, սակայն բյուջեն այդ հնարավորությունը չունի: Պետք է հասկանանք, որ որքան էլ մենք ասենք «փահլավա, փահլավա», բերանի համը չի քաղցրանա: Բարելավել բուժսպասարկումը` պահպանելով դրա մատչելիությունը բիզնեսի շրջանակներում, մտքի ակնհայտ երկակիություն է: Դրա հետ մեկտեղ պետական այրերն ազնվորեն աշխատում են առավելության հասնել և ամեն ինչ անում են, որպեսզի «և գայլերը կուշտ լինեն, և ոչխարները ողջ մնան»: 

 

Մինչդեռ, որպես բժշկության ոլորտում բիզնեսի ներդրման հետևանք, սկսեց իր պտույտներն արագացնել բժշկության շուկայի կապիտալիստական «նորարարության» թափանիվը:«Ապացուցողական բժշկության» վրա հիմնված բուժծառայությունները սկսեցին տարաբաժանվել` ֆարմակոթերապիա, իմունաթերապիա, ալերգոթերապիա, առիթմոլոգիա: Բոլորին է քաջ հայտնի, որ առիթմիան սրտի հիվանդության ախտանիշներից է, իսկ ընդհանուր թերապիայում ընդգրկվում են և´ ալերգոլոգիան,և´ ֆարմակոթերապիան: Ավաղ, սակայն, միայն կարդիոթերապիան կամ ընդհանուր թերապիան «վաճառելը» դժվար է, եթե ընդհանրապես հնարավոր է, իսկ առանձին սրտի ռիթմի խանգարումների բուժումը «վաճառելը» ոչ միայն ավելի հեշտ է, այլև շահավետ:

 

Ամեն ինչ պատվել է «փտող կապիտալիզմի» աճող մոլախոտով ու բորբոսով: Անտնտեսվարության հետևանքով գոյացած փլատակներում, անձրևից հետո աճող թունավոր սնկերի նման, սկսեցին հայտնվել հեքիմները:«Դեմոկրատիա» անվանումը կրող ընդհանուր բարձիթողի պայմաններում մոդայիկ է դարձել վատաբանել, վարկաբեկել բժիշկներին և գովել բժշկության գործարարներին: Ինչպես կապիտալիզմի այրերն են ասում` առաջարկն է որոշում պահանջարկը: Հիվանդները նախընտրում են ինչպես նախկինում, այսօր էլ հեքիմների դիմել, գործարարների թիվը բազմապատկվում է, իսկ ճակատագրական ելքի դեպքում բոլորը` և´ հիվանդը, և´ նրա հարազատները, և´ աշխարհին տիրողները բժշկին են մեղադրում: Սա սոցիալական բանականության մասնատման նշան է: Բանն արդեն հասել է նրան, որ հիվանդը հավաստիացնում է. «Իմ սիրտն առողջ է, ուղղակի ռիթմն է խանգարված», կամ` «Ես ոչ մի ասթմա էլ չունեմ, ուղղակի կրծքավանդակում խզզոցներ կան և հազի պատճառով չեմ կարողանում քնել», իսկ բժիշկը հաստատում է հիվանդի զառանցանքը, որպեսզի չզրկվի նրանից, դեղեր է նշանակում` կատարած աշխատանքի դիմաց «պարգև» ակընկալելով:

 

Կապիտալիզացման այս հորձանուտում ակտիվացան ԿԱՀ-եր (կենսաբանորեն ակտիվ հավելումներ) արտադրող գործարարները: Ցավոք, բժիշկներից շատերն այս խարդախության մեջ իրենց բիզնեսի տարրերն են ակնկալել ու սկսել են աջակցել գործարարներին: Եվ դա հասկանալի է, բժիշկը նույնպես մարդ է, նա էլ ընտանիք ունի: Այդպիսով բժիշկներն ակամա դառնում են գործարարների ուղղորդողները: Իմանալով ԿԱՀ-երի անօգտավետ լինելը, ջանասիրաբար խորհուրդ են տալիս հիվանդներին օգտագործել դրանք: Բիզնեսի ընդհանուր ճահճում դասական բժշկությունը չպահանջարկված է դարձել: Որպեսզի ինչ-որ ձևով շուկան ընդլայնվի, պատվավոր բժիշկները սկսեցին բացահայտորեն խաղալ.«Դուք ինքներդ կարող եք բուժել ձեզ»: Նման շրջադարձի հետևանքով հաճախ ենք լսում հիվանդների անհեթեթ արտահայտություններ.«Պետք չէ ինձ բուժել: Ավելի լավ է ասեք, թե ինչ ընդունեմ, որպեսզի չհազամ, չխեղդվեմ, սիրտս չցավի, ոտքերիս այտուցներն իջնեն»: Հիվանդներն ագրեսիվ են դարձել, և դա հասկանալի է, քանի որ բժշկությունն այն աստիճան պարզունակ է դարձել, որ եփուկը պատրաստեցիր, քամեցիր և խմեցիր. շունչդ պահեցիր և շեշտակի արտաշնչեցիր, վերջապես աղոթք արեցիր, ապա էլ ինչու՞  բժշկի դիմել: Հիվանդներն ու նրանց հարազատները պետության թողտվության պայմաններում հեռուստատեսային էկրաններից իրենց բոլոր ախտերի համար մեղադրում են բժշկին, գովաբանում կախարդներին, էքստրասենսներին և հեքիմներին: Բայց չգիտես թե ինչու, երբ գալիս է բացահայտ վտանգ սպառնացող պահը, հիվանդին տանում են բժշկի մոտ, իսկ այն հարցին, թե ինչու ավելի վաղ չէին դիմել բժշկի, հիվանդը պատասխանում է.«Բժիշկներին չեմ վստահում»: Այո, սա էլ է շիզոֆրենիա:

 

Շիզոֆրենիայի ռիսկի և ուրբանիզացիայի աստիճանի միջև գոյություն ունի կայուն կորելացիոն կապ: Այս պայմաններում ռիսկի ևս մեկ գործոն է սոցիալական ցածր կարգավիճակը, այդ թվում` աղքատությունը և սոցիալական տարաձայնությունների հետ կապված գաղթը, սոցիալական դիսկրիմինացիան, աշխատանքի բացակայությունը և ապրելու վատ պայմանները: Շիզոֆրենիայի ձևավորման մեջ մեղքի իրենց մեծ բաժինն ունեն երեխաների ծնողները: Վիրտուալ կյանքում նրանք երեխաներին սովորեցնում են ազնիվ լինել, իսկ ռեալ կյանքում` խաբում են: Ոմանք դա անում են ընտանիքը կերակրելու համար, մյուսները` հարստանալու:

 

Եզրահանգումներ կամ բուժման սխեմա

 

  • Ազնվություն. անհրաժեշտ է ազնվորեն խոստովանել, որ բժշկությունը փող արժի, և արժի մեծ գումարներ:
  • Սննդակարգ. ապրելաձև, այսինքն` սնվելու համար ռացիոնալ ֆինանսավորում:
  • Փող. տնտեսական ծախսերի ֆինանսավորում հիփոթեքային սկզբունքով:
  • Կրթություն. բժիշկը կարող է աշխատել միայն կլինիկական օրդինատուրան ավարտելուց հետո:
  • Կադրեր. բժիշկը պետք է աշխատի միայն իր մասնագիտությամբ:

 

Անցյալից ժառանգած սխալներից այսուհետ զերծ մնալու համար անհրաժեշտ է գիտակցել անցյալի սխալները: Դա փորձի ժառանգաբար փոխանցումն է սերունդներին: Չպետք է թաքցնել սեփական սխալները, որոնցից ազատվելու համար պետք է ազնվորեն բարձրաձայնել դրանց մասին:

Հեղինակ. Ա.Հ. Ոսկանյան Անձավաբուժության հանրապետական կենտրոն
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 4.2011 (293)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Անաշխատունակ-անգործունակ. ո՞րն է տարբերությունը Աննա Չիլինգարյան. hapak.am
Անաշխատունակ-անգործունակ. ո՞րն է տարբերությունը Աննա Չիլինգարյան. hapak.am

Անաշխատունակ

Անաշխատունակությունն աշխատանք կատարելու ընդունակության կորուստն է, երբ կյանքի ընթացքում...

ԵՊԲՀ. Գիտական թիրախը`աուտիզմ
ԵՊԲՀ. Գիտական թիրախը`աուտիզմ

ՄԱԿ-ի կողմից ապրիլն ավանդաբար նշվում է որպես «Աուտիզմի իրազեկման ամիս»: Ամբողջ աշխարհում գիտնականների ուշադրության կենտրոնում են աուտիզմի սպեկտրի խանգարումները՝  կապված վերջին տասնամյակում...

Հոգեկան առողջություն
Պարանոյա
Պարանոյա

Զսպված Էմոցիաները, երբեք չեն անհետանում: Դրանք կենդանի թաղված են և կարող են ի հայտ  գալ ապագայում` լիովին այլ կերպարանքով :

 

Զիգմունդ Ֆրեյդ...

«Ուզում եմ՝ չեմ կարող» կամ «չեմ ուզում՝ պարտավոր եմ» մտքերը նևրոզի «թշնամիներն են». armeniamedicalcenter.am
«Ուզում եմ՝ չեմ կարող» կամ «չեմ ուզում՝ պարտավոր եմ» մտքերը նևրոզի «թշնամիներն են». armeniamedicalcenter.am

Շրջապատում հաճախ լսում ենք` «նևրոզ ունեմ» և շատ դեպքերում, մարդիկ չկարևորելով հիվանդության լրջությունն ու չգնահատելով ռիսկերը, շրջանցում են այն, իսկ արդյունքում բախվում լուրջ խնդիրների: Մարդիկ անլուրջ են վերաբերվում երևույթին՝ մտածելով...

Հոգեկան առողջություն Բժշկի ընդունարանում
Ալցհեյմերի հիվանդության զարգացման հավանականությունը գնահատող 6 հարց. news.am
Ալցհեյմերի հիվանդության զարգացման հավանականությունը գնահատող 6 հարց. news.am

Ապրելակերպը, սովորությունները եւ սննդակարգը որոշակի դեր են խաղում Ալցհեյմերի հիվանդության զարգացման կամ էլ, ընդհակառակը, կանխարգելման հարցում...

Ծերություև և երկարակեցություն Նյարդաբանություն Հիշողություն, հիշողության խանգարումներ
5 սննդամթերք սթրեսի դեմ պայքարելու համար. news.am
5 սննդամթերք սթրեսի դեմ պայքարելու համար. news.am

Վերջին օրերին Հայաստանում մարդկանց տրամադրության վրա բացասական ազդեցություն ունեցող եւ շատերի համար լուրջ սթրեսի պատճառ դարձած բազմաթիվ իրադարձություններ են տեղի ունեցել: NEWS.am Medicine-ի խմբագրությունը...

Հոգեկան առողջություն Սնունդը և առողջությունը
Զեկույց «Աուտիզմ» թեմայով
Զեկույց «Աուտիզմ» թեմայով

Սույն թվականի ապրիլի 9-ին ՀՊՄՀ հիմնական դպրոցում աուտիզմի իրազեկման օրվա շրջանակում (ապրիլի 2-ը աուտիզմի մասին տեղեկատվության տարածման համաշխարհային օրն էր) տեղի ունեցավ դպրոցի լոգոպեդի զեկույցը...

Հոգեկան առողջություն
Ի՞նչ է հոգեթերապիան
Ի՞նչ է հոգեթերապիան

Մեզնից յուրաքանչյուրը յուրովի է լուծում իր  կյանքի խնդիրները: Ոմանք փորձում են ինքնուրույն հաղթահարել դրանք, ոմանք էլ  դիմում են բարեկամների կամ ընկերների օգնությանը...

Բուժում Հոգեկան առողջություն
Ամենահանելուկային թմրանյութը
Ամենահանելուկային թմրանյութը

Բուրունդանգան ճանաչվել է առավել արտառոց թմրանյութը:

Բրիտանական «Wired" ամսագրի հեղինակները մանրակրկիտ ուսումնասիրել են թմրամիջոցը: Բուրունդանգան առաջին հերթին հայտնի է այն...

Դեղամիջոցներ
Ափիոնային թմրամոլություն
Ափիոնային թմրամոլություն

Ափիոնային թմրամոլությունը (F11) բավականին տարածված է ամբողջ աշխարհում։ Ափիոնի խմբի հիմնական գործածվող ներկայացուցիչներն են բնական ափիոնը, մորֆինը, կոդեինը, հերոինը, հիդրոմորֆինը, օքսիմորֆինը...

Ալկոհոլային կախվածություն (ալկոհոլիզմ)
Ալկոհոլային կախվածություն (ալկոհոլիզմ)

Ալկոհոլիզմը (խրոնիկական ալկոհոլիզմ, քրոնիկական ալկոհոլային ինտոքսիկացիա, ալկոհոլային կախվածություն, էթիլիզմ) հարաճուն քրոնիկական ռեմիսիաներով և ռեցեդիվներով ընթացող հիվանդություն է, որի հիմնական ախտանիշն է...

Շիզոֆրենիան երբեմն դրսևորվում է սեքսուալ գանգատներով. սեքսապաթոլոգ
Շիզոֆրենիան երբեմն դրսևորվում է սեքսուալ գանգատներով. սեքսապաթոլոգ

«Երբեմն որոշ հոգեկան հիվանդություններ, որոնք ունեն գաղտնի ընթացք, անհատի մոտ արտահայտվում են սեքսուալ խանգարումներով...

Ինչպե՞ս են առաջանում հոգեկան հիվանդությունները
Ինչպե՞ս են առաջանում հոգեկան հիվանդությունները

Մարդու հոգեկան հավասարակշռությունը կարելի է համեմատել մթնոլորտի օզոնային շերտի հետ. տիեզերքից այն ենթարկվում է  արեգակի ճառագայթման ու երկնաքարերի մշտական ազդեցության, իսկ ներսից  մաշվում է  արդյունաբերական ձեռնարկությունների, ու բազում այլ...

Լուսնի հակառակ կողմը
Լուսնի հակառակ կողմը

Լուսնոտության 65% դեպքերը մանկական նևրոզի հետևանք են: Մարդն իրեն տարօրինակ է պահում քնած ժամանակ: Այս երևույթն արդեն մի քանի հազարամյակ է, ինչ գոյություն ունի: Միջին դարերում այն կապում էին լուսնի ազդեցության հետ և կարծում էին...

Առողջապահության լրատու 12-13.2012
Դեպրեսիա. հոգեվիճա՞կ, թե՞ հիվանդություն
Դեպրեսիա. հոգեվիճա՞կ, թե՞ հիվանդություն

Տարեցտարի ավելանում է ան կանանց թիվը, ովքեր տառապում են դեպրեսիայով: Իսկ իրականում քանիսն են, ոչ ոքի հայտնի չէ: Մեզանից շատերն աշխատում են ուշադրություն չդարձնել սեփական ճնշված վիճակին...

Հոգեկան առողջություն Առողջապահության լրատու 12-13.2012

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ