Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա

Հղիություն. 6-րդ ամիս

Հղիություն. 6-րդ ամիս

21 շաբաթական հղիություն (մանկաբարձական` 23)

Չնայած երեխան արագ տեմպերով ճարպ է հավաքում, սակայն նա դեռ կարմիր է և կնճռապատ: Դա տեղի է ունենում, քանի որ մաշկածածկույթն ավելի արագ է ձևավորվում, քան կհասցնեն նրա տակ ձևավորվել բավարար չափով ճարպային կուտակումներ:

 

Կարմրությունը պայմանավորված է մաշկի մեջ պիգմենտների կուտակմամբ, որոնք այն դարձնում են ավելի քիչ թափանցիկ:


Երեխան ավելի ու ավելի ակտիվ է դառնում, սակայն շարժումներն ու հարածները դեռ թույլ են: Էնդոսկոպիայով պտղի տեսապատկերներում կարելի է տեսնել, ինչպես է պտուղն արգանդում պորտալարը բռնում և հրվում նրա շրջակա աշխարհը կազմող ամնիոնի մեջ:


Երեխան շարունակում է փոքր քանակներով կուլ տալ շրջակա հեղուկից և հեռացնել այն օրգանիզմից մեզի տեսքով: Պտղաջրերից ստացած հեղուկն ու շաքարը նրա համար ընկերքից և պորտալարից ստացված սննդի կարևոր աղբյուր են: Հեղուկի կլանումը կարող է զկրտոց առաջացնել, որը դուք կզգաք` կթվա, թե պտուղը կարծես «ցատկոտում» է ձեր ներսում:


Մաշկի պիգմենտացիայի շնորհիվ երեխայի ձեռքերը կարմրավարդագույն են: Դեռ վերջերս նա բերանն էր մտցնում բութ մատը, իսկ այժմ սկսում է, իրոք, ծծել: Ամբողջությամբ ձևավորված են երեխայի եղունգները: Երեխան շարունակում է աճել և պատրաստվել լույս աշխարհ գալուն: Նա արգանդում իրեն հարմարավետ է զգում, Բրեկստոն-Հիքսի կծկացավերը չեն անհանգստացնում: Այժմ նրանում նախնական կղկղանք` մեկոնիում է կուտակվում:


Հասակը` գագաթից մինչև սրբոսկրը, կազմում է մոտ 30 սմ:Հղիության 6-րդ ամիս


Քաշը` մոտ 500-510 գ:


Հետևելով վաղածին երեխաներին, որոնց քնի ռիթմը նման է պտղի քնի ռիթմին, հնարավոր է պարզել, թե ինչպես է կազմակերպված պտղի օրական ակտիվությունը հղիության հինգերորդ ամսում: Ամեն ինչ շատ պարզ է. նա քնում է գրեթե 24 ժամ, և ակտիվության կարճատև ընթացքին հետևում է 50 րոպե տևողությամբ հանգիստը: Նրա սիրտը բաբախում է նույն ռիթմով, որն ապացուցում է, որ նա քնած է խորը և շարունակական քնով մինչև ներարգանդային կյանքի 28-րդ շաբաթը:


Այնուամենայնիվ, նա ձեզ հրում է ոտքերով, բայց դա չի նշանակում, որ նա, արթնանալով, լիարժեք շփում է հաստատում ձեզ հետ: Նա լողում է ամնիոտիկ հեղուկում, կպչելով արգանդի պատերին, ռեֆլեքսորեն պատասխանելով ձեր մարմնի շարժումներին: Ռեֆլեքսորեն, քանի որ կամայական պատասխանի համար պետք է ուղեղի հասունություն, որի զարգացումը դեռ չի ավարտվել:


Զարգացման այս ընթացքում նրա կամայական շարժումները հնարավոր են դառնում, քանի որ, սկսած երրորդ ամսից, ողնուղեղի նյարդաթելերը, որոնք մտածողության օրգաններ չեն, հետևողականորեն միանում են նրա մկանների նյարդաթելերին:


Այսպիսով նա կանխորոշում է այն քայլերը, որոնք կզարմացնեն մանկաբույժներին ծննդի ժամանակ: Խոսքն ավտոմատ քայլերի մասին է, որը գրանցված է նրա գեներում: Այս շարժումները ողնուղեղում ոչ վաղուց ձևավորված նեյրոնների` ռիթմի գեներատորների, շնորհիվ են:


Դուք ինքներդ


Դուք ավելի հստակ եք տարբերում ապագա փոքրիկի շարժումները ո´չ միայն այն պատճառով, որ նա մեծանում է և ավելի հաճախ շարժվում, այլ որ նրանց հաճախականությունը հնարավորություն է տալիս ավելի հստակ տարբերակել դրանք:


Դուք նկատում եք, որ փոքրիկն իր վարժությունների համար օգտագործում է այն ժամանակը, երբ դուք հանգստանում եք: Իրականում դա այդպես չէ, ուղղակի այդ ժամանակ դուք ավելի ուշադիր եք նրա շարժումների նկատմամբ:


22 շաբաթական հղիություն (մանկաբարձական` 24)


Պտղի երկարությունը կազմում է մոտ 30 սմ, քաշը` 600-680 գ:


Այսպիսի պտուղը կարող է ծնվել կենդանի և կատարել արտարգանդային շնչառական շարժումներ, նույնիսկ ապրել հատուկ ինկուբատորային պայմաններում` թոքերի արհեստական օդափոխության և ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման հատուկ միջոցների օգտագործմամբ: 


Նրա ականջը ոչ միայն լսողության օրգան է, այլև հավասարակշռության կենտրոն: Վեստիբուլյար ապարատը տեղակայված է ներքին ականջում: Վերջինիս շնորհիվ փոքրիկը կարող է պտտվել` առանց գլխապտույտ զգալու, ինչպես նաև տարբեր դիրքեր ընդունել, երբ լողում է ամնիոտիկ հեղուկում:


Ձեր փոքրիկի վեստիբույլար ապարատը կատարյալ է, վերջինիս շնորհիվ նա կողմնորոշվում է տարածության մեջ` իր «տրամադրությանը» համապատասխան, և ոտքերով հենվելով արգանդի պատերին՝ հարմար տեղավորվում:


Հետազոտողները ենթադրում են, որ նա այս մեթոդն ու վեստիբույլար ապարատից ստացված ինֆորմացիան օգտագործում է, որպեսզի լույս աշխարհ գալու համար հարմար դիրք ընդունի: Կարելի՞ է արդյոք եզրակացնել, որ ծննդաբերության պահին այլ դիրք ունեցող փոքրիկի վեստիբուլյար ապարատը թերզարգացած է:


Մաշկի տակ շարունակվում է ճարպային շերտի կուտակումը, որը թույլ է տալիս պահպանել մարմնի օպտիմալ ջերմաստիճանը և խուսափել գերսառեցումից: Այդ պատճառով վաղածին փոքրիկներին պահում են հատուկ ինկուբատորներում, առանց այս պայմանների նրանք ուղղակի չեն ապրի:


Դուք ինքներդ


Արգանդը հասնում է ստոծանուն, և ձեր թոքերը զրկվում են ամբողջ ծավալով շնչելու հնարավորությունից: Որպեսզի թոքերը կարողանան ողջ ծավալով օդով լցվել, կրծքավանդակը լայնանում է 5-7 սմ: Այս լայնացումը հնարավորություն է տալիս կլանել 20% ավելի թթվածին, որն անհրաժեշտ է ձեր երկուսին:


Այս շաբաթում դուք կարող եք զգալ արգանդի կրճատումները (որովայնային պատի լարվածություն)` այսպես կոչված Բրեկստոն-Հիքսի կծկացավերը: Դա նորմալ է՝ արգանդը կամաց-կամաց սկսում է նախածննդաբերական վարժությունները: Սակայն դուք պետք է իմանաք նաև այն զգացողությունների մասին, որոնք չի կարելի անուշադրության մատնել: Վաղաժամ ծննդաբերության նշանները հետևյալն են՝

 

  • Արգանդի կծկացավերի հաճախականությունը հասնում է ժամում 5 և ավելի անգամի,
  • Սեռական օրգաններից ալ կարմիր արյան արտահոսք,
  • Պրեկլամփսիայի (սուր կամ երկարատև ցավեր որովայնում, սրտխառնոց) նշաններ
  • Անսպասելիորեն սեռական օրգաններից թափանցիկ հեղուկի արտահոսք,
  • Մղկտուն ցավեր գոտկատեղում,
  • Կոնքերի ներքին հատվածում ուժեղ ճնշում,


Նման նշանների առկայության դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի:


Երեխայի շարժողական ակտիվությունն արտաքինից հիշեցնում է նորածնի շարժումների:


23 շաբաթական հղիություն (մանկաբարձական` 25) 


Երեխան աճում է ոչ թե օրերով, այլ ժամերով: Նրա քաշը մոտ 700 գրամ է: Շարունակվում է ոսկրա-հոդային համակարգի ինտենսիվ ամրացումը:


Հղիության 6-րդ ամիսԱյս շաբաթում երեխան կամաց-կամաց սկսում է բացել աչքերը, այժմ նրանք գրեթե ամբողջությամբ ձևավորված են, ակնախնձորի բոլոր շերտերն այնպիսին են, ինչպես կլինեն ծնվելու ժամանակ: Եթե երեխան երկնագույն աչքեր ունի, ապա նրանք արդեն երկնագույն են: Սա արդարացի է ցանկացած ռասայի մարդու համար չնայած այն հանգամանքին, որ աչքերի վերջնական գույնը կպարզվի միայն ծննդից ամիսներ անց:


Երեխան դեռ բավականին թույլ է և նիհար, բայց դա շուտով կփոխվի, քանի որ ճարպի կուտակումը հիմնականում տեղի է ունենում հղիության ավելի ուշ շրջանում: Նրա քաշը ծննդաբերության ժամանակ նշանակալիորեն կավելանա, կգիրանա և բոլոր նորածիններին բնորոշ թմբլիկություն ձեռք կբերի: Մաշկը նախկինի պես կարմրավուն է և խորշոմավոր, սակայն ենթամաշկային ցանցաշերտի զարգացմանը զուգընթաց կհարթվի և ավելի բաց գույն ձեռք կբերի: Երեխան արդեն ունի եղունգներ, թարթիչներ և հոնքեր, բայց հարաբերականորեն փոքր են և շարունակում են աճել: 


Երեխայի մաշկի տակ երևում են երակները: Փոքրիկը լսում է ձեզ և այն ամենը, ինչ տեղի է ունենում ձեր շուրջը: Թեև մենք ենթադրում ենք, որ արգանդում լուռ է, սակայն փոքրիկը, այնուամենայնիվ, ձեր ներսում շրջապատված է աղմուկով՝ ձեր համար ալսելի ձեր սրտի բաբախյունը, մարսողության ժամանակ փորի ղռղռոցը, և այլն: Դուք նույնիսկ կարող եք զգալ, որ երեխան լսում է՝ քանի որ անսպասելի բարձր ձայնից նա կարող է ուժեղ հրել կամ կտրուկ շարժվել ձեր ներսում: Նաև երեխան տեսնում է արգանդ թափանցող լույսը: Հետևաբար այն կարծիքը, որ երեխան արգանդում մթության և լռության մեջ է, սխալ է: 


Փոքրիկի երկարությունը` գագաթից մինչև սրբոսկրը, մոտ 32,5-33 սմ է


Քաշը` մոտ 794-800 գ:


Վեցերորդ ամիսը, ինչպես և հինգերորդը, կարելի է անվանել շարժման ամիսներ: Պտուղն ակտիվորեն շարժվում է, եթե քնած չէ, իսկ քունը կազմում է նրա օրվա մեծ մասը՝ 16-20 ժամ:


Վերլուծելով քնած պտղի ուղեղի կենսահոսանքների գրանցումը՝ էլեկտրոենցեֆալոգրաման, մասնագետները զարմանքով պարզեցին, որ նա ևս ունի քնի երկու փուլ՝ դանդաղ և արագ քուն, ինչը բնորոշ է հասուն մարդուն:


Վեցերորդ ամսում պտուղը դառնում է խոշոր և շարժուն, ուրվագծվում է նրա անհատականությունը, նա արդեն «դեմքի արտահայտություն» ունի: Ուղեղի ծավալը մեծանում է, կառուցվածքը՝ կատարելագործվում, ձևավորվում են ուղեղի գալարները: Նա պատրաստվում է մտածելու, տեսնելու, լսելու և զգալու:


Այս ժամանակից երեխան սկսում է կատարել մշտական շնչառական շարժումներ: Շնչառական համակարգի հիմքը դրվում է հղիության երկրորդ-երրորդ շաբաթներում, իսկ հետո` 18 շաբաթվա ընթացքում, այս համակարգի օրգանները բարդանում են և ճյուղավորվում: Բրոնխային ծառը բառացիորեն աճում է և ճյուղավորվում բրոնխների և բրոնխիոլների: Աճելով թոքերի մեջ` նրանք բաժանում են վերջինիս հյուսվածքները մասերի և հատվածների: Ամենաուշ ձևավորվում են թոքաբշտիկային ալվեոլային ելքերը`  ալվեոլներով լեցուն նրբագույն օդատար խողովակները: Այս մանրադիտակային պղպջակների նրբագույն պատերի միջոցով տեղի է ունենում ածխաթթու գազի փոխարինումը կենսական թթվածնով: Սակայն ալվեոոլները կուղղվեն ու կլցվեն օդով միայն նորածնի առաջին շնչի հետ: Այժմ փոքրիկն ընդամենը «մշակում» է համակարգը՝ կատարելով րոպեում 50-60 շնչառական շարժումներ:


Ընդ որում թոքային հյուսվածքներում օդ չի հասնում, իսկ պտղաջրերը հասնում են: Սակայն նրանց քանակությունը փոքր է, նրանք շուտ ներծծվում են և պտղին վնաս չեն պատճառում: Շնչառական շարժումները կարող են դադարել 1-1,5 ժամ, ապա նորից վերականգնվել:


Շնչառական շարժումներ կատարելու հնարավորությունն ապահովում է շնչառական կենտրոնը, որը վերջնականապես ձևավորվում է երկայնաձիգ ուղեղում 22-23-րդ շաբաթվա ընթացքում: Այս կենտրոնի զարգացումը զգալիորեն դանդաղում է, եթե մոր օրգանիզմը ենթարկվում է դիպվածային, առավել ևս մշտական թունավորման այն նյութերով, որոնք պարունակում են ծխախոտն ու ծխախոտի ծուխը, ալկոհոլը, թմրանյութերը: Այս նյութերի ազդեցության տակ, որոնց համար, փաստորեն, ընկերքի արգելքը չի գործում, ճնշվում է պտղի կենտրոնական նյարդային համակարգը, հետևաբար նաև գլխուղեղում գտնվող շնչառական կենտրոնը: Իսկ դա կարող է հանգեցնել նրան, որ ծննդյան պահին ո´չ շնչառական կենտրոնը, ո´չ թոքերը, ո´չ էլ բրոնխները ամբողջությամբ պատրաստ չլինեն կատարելու իրենց գործառույթները:


Այժմ պտղի թթվածնով ապահովվածությունը կախված է նրանից, արդյո՞ք զարգացած է ընկերքի մազանոթային համակարգը և ինչ ինտենսիվությամբ է կատարվում արգանդաընկերքային արյան շրջանառությունը: Եթե անոթային համակարգի վրա կինը գրեթե չի կարող ազդել, քանի որ ընկերքն ու նրա համակարգը ձևավորվել են երրորդ ամսի վերջին, ապա արյան շրջանառությունը ակտիվացնել հաջողվում է: Դրա համար պետք է մշտապես կատարել որոշակի ֆիզիկական վարժություններ, որոնք կօգնի ընտրել հղիությանը մշտապես հետևող բժիշկը, և որքան հնարավոր է շատ գտնվել մաքուր օդում, շատ շարժվել:


Հղիության 6-րդ ամիսՎեցերորդ ամսում լավ ձևավորված են պտղի մարսողական համակարգի բոլոր հատվածները՝ կերակրափողը, ստամոքսը, բարակ և հաստ աղիները, լյարդը, ենթաստամոքսային գեղձը: Ստամոքսի և աղիների լորձաթաղանթում արդեն կան արտազատական բջիջներ, որոնք ծննդից հետո կսկսեն արտադրել աղիքային և ստամոքսային հյութերը: Լյարդն ակտիվորեն անցնում է իր հիմնական գործառույթների կատարմանը, այդ թվում` գլիկոգենի սինթեզին և պահպանմանը, որոնք պտղի ածխաջրերի հիմնական աղբյուրն են: Արյունաստեղծ գործառույթներն ամբողջությամբ իրենց վրա են վերցնում կարմիր ողնուղեղը, փայծաղը, լիմֆատիկ հանգույցները:


20-րդ շաբաթից սկսած՝ պտուղը մորից ընկերքի միջոցով սկսում է իմունոգլոբիններ ստանալ, որոնք ապահովում են նրա պասիվ իմունիտետը, սակայն փոքրիկի իմունային ուժը դեռ շատ թույլ է և նրա գլխավոր պաշտպանը մայրական օրգանիզմն է:


Եթե մայրը հիվանդանում է, օրինակ, գրիպով, դա կարող է իր հետքը թողնել պտղի սիրտ-անոթային, արտազատական և այլ համակարգերի վրա: Այդ ազդեցությունը կարող է լինել ինչպես հազիվ նշմարելի, այնպես էլ` բավականին լուրջ: Ելնելով դրանից` գրիպի համաճարակի դեպքում պետք չէ գտնվել մարդկանց կուտակման վայրերում, որտեղ հնարավոր է  անկախ ձեր կամքից շփում գրիպով կամ օդակաթիլային ճանապարհով տարածվող այլ հիվանդություններով հիվանդների հետ: Խիստ կարևոր է ժամանակին հայտնաբերել և բուժել սեռական օրգանների հիվանդությունները, մաշկի թարախային հիվանդությունները, ուշադիր հետևել քիթ-կոկորդային համակարգին և ատամներին: Լավ կլինի, եթե այդ ամենն արվի մինչև հղիությունը:


Վեցերորդ ամսվա ընթացքում ավարտվում է գլխուղեղի հատվածների անատոմիական ձևավորումը, ավելի վաղ ձևավորված հատվածներին միանում են միջին ուղեղն ու փոքր ուղեղը, իսկ գլխուղեղի մակերևույթին ավարտվում է գալարների և ակոսների ձևավորումը: Այնուամենայնիվ դեռ չի ավարտվում կենտրոնական նյարդային համակարգի զարգացումը, որը շարունակվում է նաև ծննդից հետո:


Վեց ամսական պտղի դեմքը դառնում է բավականաչափ իմաստավորված: Կոպերը բացում են լավ ձևավորված աչքերը, որոնց վերևում հստակ տարբերակվում են հոնքերը: Բավականին հստակ գծագրվում է քիթը, սակայն ամենահետաքրքիրն ականջներն են, որոնց չափերը մեծանում են և վերջնական տեսքի գալիս: Ականջախեցին, որի զարգացումը սկսվել էր սաղմնային կյանքի երկրորդ ամսում, ձևավորվում է աստիճանաբար մեծացող ելունդների խմբից: Դա խիստ անհատական գործընթաց է և երբեք հայտնի չէ, թե քանի ելունդ կաճեն և որտեղ կլինի նրանց սերտաճումը: Այստեղից էլ` տարբեր մարդկանց մոտ ականջախեցիների ձևերի տարբերությունը: Պատահական չէ, որ քրեագիտության մեջ դա անձի իդենտիֆիկացիայի հիմնական մեթոդներից մեկն է:


Թեև վեցերորդ ամսում բոլոր օրգանները ձևավորված են և կատարում են իրենց գործառույթները, պտուղը դեռ հասունացած չէ: Եթե նա ծնվի այս ընթացքում, ինչը կարող է պատահել ընկերքի շերտազատման կամ այլ պատճառներից, նրա կենդանի մնալու հավանականությունը քիչ է՝ չնայած ժամանակակից բժշկության ձեռքբերումներին:


Վեցերորդ ամսում արագորեն աճում է գլխուղեղի ծավալը: Համեմատություն՝ 2 ամսեկանում այն կշռում է 2,0 գ, 5-ում՝ 20-25 գ, իսկ 6-րդ ամսի վերջին՝ 100գ:


Խիստ կրճատվում է ողնուղեղի հարաբերակցությունը գլխուղեղի նկատմամբ՝ երեք ամսեկանում այն 1:18 էր, իսկ 6 ամսեկանում՝ 1:100 :
Վեցերորդ ամսում գործում են պտղի բոլոր զգայական օրգանները: Այդ գործառույթների ձևավորումը տեղի է ունենում հետևյալ հաջորդականությամբ. Սկզբում` երեք ամսեկանում, ձևավորվում են մաշկի շոշափողական զգայարանները, 3,5 ամսեկանում՝ համային, հինգերորդ ամսում նրանց է միանում վեստիբույլար գործառույթը, որն ապահովում է հավասարակշռության պահպանումը, իսկ հետագայում՝ հինգ-վեց ամսեկանում ձևավորվում են տեսողական և լսողական զգայարանները:

Հղիության 6-րդ ամիս

Հեղինակ. Ըստ պրոֆ. Ա. Ի. Բրուսիլովսկու «Կյանքը մինչև ծնունդը» գրքի նյութերի
Սկզբնաղբյուր. kiev-mama.com.ua
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. baby.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Անցանկալի հղիություն. կոնտրացեպցիա (2-րդ մաս). tsnndatun.am
Անցանկալի հղիություն. կոնտրացեպցիա (2-րդ մաս). tsnndatun.am

Շարունակելով անցանկալի հղիության թեման՝ ծանոթանանք այն տեսականու հետ, որ մեզ առաջարկում է ժամանակակից բժշկական արտադրությունը՝ անցանկալի հղիությունից և սեռական ճանապարհով փոխանցվող...

Առողջ կին
Անցանկալի հղիություն. կոնտրացեպցիա
Անցանկալի հղիություն. կոնտրացեպցիա

Ընտանիքի պլանավորման հարցն անհանգստացնում է բոլորին անխտիր։ Իսկ դա նշանակում է, որ վաղ թե ուշ մեր առջև կկանգնի հակաբեղմնավորիչ միջոցների ընտրության խնդիրը։ Բայց ինչպես հայտնի է, հղիությունից պաշտպանվելու...

Առողջ կին Դեղամիջոցներ
Ազատության մատրիցա. tsnndatun.am
Ազատության մատրիցա. tsnndatun.am

Այս մատրիցան սկսվում է ծնված պահից և ձևավորումն ավարտվում  կամ ծնվելուց  հետո առաջին 7 օրվա ընթացքում, կամ առաջին ամսում, կամ էլ ստեղծվում և վերանայվում է մարդու ողջ կյանքի ընթացքում...

Հղիություն, ծննդաբերություն
Զոհի մատրիցա. tsnndatun.am
Զոհի մատրիցա. tsnndatun.am

1.  Զոհի մատրիցա

Այս մատրիցան ձևավորվում է ծննդաբերության սկսվելու պահից մինչև արգանդի վզիկի լրիվ բացվելը...

Հղիություն, ծննդաբերություն
Ի՞նչ է զգում երեխան ծննդաբերության ժամանակ. tsnndatun.am
Ի՞նչ է զգում երեխան ծննդաբերության ժամանակ. tsnndatun.am

Ծննդաբերության ժամանակ ապագա կնոջ զգացողությունների և ապրումների մասին շատ է գրված ինչպես գիտական, այնպես էլ գեղարվեստական գրականության մեջ։ Իսկ ի՞նչ է զգում փոքրիկն այդ ժամանակ։ Այսպիսով, ինչպե՞ս պետք է...

Հղիություն, ծննդաբերություն
Ծննդաբերություն. tsnndatun.am
Ծննդաբերություն. tsnndatun.am

Յուրաքանչյուր կնոջ ծննդաբերությունն սկսվում է յուրովի։ Ոմանք ծննդաբերում են «դասական ձևով», այսինքն՝ կծկանքներն ընթանում են աստիճանաբար և դրանց միջև ընկած ժամանակահատվածը կրճատվում է և առաջանում ուժ...

Հղիություն, ծննդաբերություն
Հաճախ տրվող հարցեր գինեկոլոգին. izmirlianmedicalcenter.com
Հաճախ տրվող հարցեր գինեկոլոգին. izmirlianmedicalcenter.com

1. Առավել հաճախ ի՞նչ խնդիրներով են կանայք դիմում գինեկոլոգին:

Կապված տարիքային խմբից կնոջը հուզող խնդիրները տարբեր են։ Երիտասարդ տարիքում հիմնականում դիմում են...

ԿԻՆ: Հիվանդություններ Առողջ կին
Ինչ ախտանշաններ են հուշում մենոպաուզայի մասին
Ինչ ախտանշաններ են հուշում մենոպաուզայի մասին

Մենոպաուզան կամ դաշտանադադարը կնոջ կյանքում այն փուլն է, երբ սկսում են վերարտադրողական ու դաշտանային ֆունկցիաները մարել: 45-ն անց կանանց յուրաքանչյուրի մոտ այդ վիճակը տարբեր կերպ է արտահայտվում...

Առողջ կին
Ինչու՞ է կանանց մի մասն այսօր ընտրում է կեսարյան հատման ճանապարհով ծննդալուծման եղանակը
Ինչու՞ է կանանց մի մասն այսօր ընտրում է կեսարյան հատման ճանապարհով ծննդալուծման եղանակը

Որո՞նք են կեսարյան հատման ճանապարհով ծննդալուծման ցուցումները, ինչպիսի՞ն են վիճակագրական տվյալներն աշխարհում, ինչու՞ է կանանց մի մասն այսօր ընտրում կեսարյան հատման ճանապարհով ծննդալուծման եղանակը և ի՞նչ են...

Հղիություն, ծննդաբերություն
Որո՞նք են ամենից հաճախ հանդիպող գինեկոլոգիական խնդիրները
Որո՞նք են ամենից հաճախ հանդիպող գինեկոլոգիական խնդիրները

Հաճախ հանդիպող գինեկոլոգիական խնդիրների շարքին են դասվում դաշտանային պարբերաշրջանի խանգարումները, էնդոկրին խանգարումները, արգանդի վզիկի տարբեր ծագումնաբանության պոթոլոգիաներրը...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Ինչպե՞ս ճանաչել արգանդի վզիկի քաղցկեղը. oncology.am
Ինչպե՞ս ճանաչել արգանդի վզիկի քաղցկեղը. oncology.am

Կրծքագեղձի քաղցկեղից հետո արգանդի վզիկի քաղցկեղը կանանց շրջանում ամենատարածված ուռուցքային հիվանդություններից է: Ինչպե՞ս պաշտպանվել այս վտանգավոր հիվանդությունից և ժամանակին ախտորոշել արգանդի վզիկի քաղցկեղը...

Ուռուցքաբանություն
Արգանդի քաղցկեղ. oncology.am
Արգանդի քաղցկեղ. oncology.am

Ի՞նչ է արգանդի քաղցկեղը: Ընդհանուր տեղեկություններ հիվանդության մասին

Արգանդի քաղցկեղը չարորակ նորագոյացություն է, որը զարգանում է արգանդի էպիթելիալ հյուսվածքներից և կարող է...

Ուռուցքաբանություն
Արգանդի պոլիպ. հեռացնե՞լ, թե` չհեռացնել. oncology.am
Արգանդի պոլիպ. հեռացնե՞լ, թե` չհեռացնել. oncology.am

Եթե Ձեզ մոտ ախտորոշվել է  «արգանդի պпլիպ», տեղեկացեք, թե որքանով է այն լուրջ խնդիր, և ինչ պետք է ձեռնարկել: Արդյո՞ք հնարավոր է արգանդի պոլիպի դեղորայքային բուժում, թե՞ վիրահատական միջամտությունը պարտադիր է...

Ուռուցքաբանություն
Արգանդի միոմա, ինչպե՞ս բուժել. Վիրահատե՞լ, թե` ոչ. Արմենուհի Ավետյան. armeniamedicalcenter.am
Արգանդի միոմա, ինչպե՞ս բուժել. Վիրահատե՞լ, թե` ոչ. Արմենուհի Ավետյան. armeniamedicalcenter.am

Արգանդի միոման այնքան սարսափելի չէ, որքան դրա մասին պատկերացումները: Միոմայի առաջացման պատճառների, դրա կանխարգելման միջոցների ու մի շարք այլ կարևոր հարցերի շուրջ զրուցել ենք Արմենիա ԲԿ գինեկոլոգիական ծառայության ղեկավար...

ԿԻՆ: Հիվանդություններ
Կոլպոսկոպիան` արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման մեթոդ. oncology.am
Կոլպոսկոպիան` արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման մեթոդ. oncology.am

Արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման արդյունավետ մեթոդ է դրա վաղ հայտնաբերումը ինչպես նախակլինիկական փուլում, այնպես էլ ֆոնային հիվանդությունների փուլում: Հենց այդ նպատակին է ծառայում կոլպոսկոպիան...

Ախտորոշում Ուռուցքաբանություն Լուրեր

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ