Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Սրտանոթաբանություն

Ինչպե՞ս մի քանի ժամում ազատվել վարիկոզից. նոր մեթոդ ՀՀ-ում

Ինչպե՞ս մի քանի ժամում ազատվել վարիկոզից. նոր մեթոդ ՀՀ-ում

Երակային համակարգի ու հատկապես ստորին վերջույթների մաշկային ցանցերի պաթոլոգիաների ակտիվ ուսումնասիրությունների պատճառն այն է, որ նկատվում է երակային անբավարարության տարբեր դրսևորումների հիվանդացության աճ:

Մասնագետները փաստում են, որ զարգացած երկրներում վարիկոզ հիվանդության ախտանշանները այս կամ այն աստիճանի արտահայտվածությամբ հանդիպում են կանանց 90 %-ի ու տղամարդկանց 66 %-ի մոտ: Ժամանակին բժշկի չդիմելը ու բարձիթողի վիճակը հանգեցնում են մարդու աշխատունակության անկման կամ կորստի: Արդյունքում հիվանդության տարածվածությունը դառնում է ոչ միայն բժշկական, այլև սոցիալ-տնտեսական լուրջ խնդիր:

 Ինչպե՞ս մի քանի ժամում ազատվել վարիկոզից. Նոր մեթոդ ՀՀ-ումԱրդի բժշկագիտության մեջ վարիկոզ հիվանդության բուժման համար շատ ակտիվ օգտագործվում են ներանոթային քիչ ինվազիվ մեթոդներ, որոնցից շատերը կիրառվում են նաև ՀՀ-ում՝ լազերային աբլացիա, ցիանոակրիլային եղանակ, ինչպես մեխանո-քիմիական աբլացիա: Վերջերս Հայաստանում ներդրվել է նաև նորագույն մոտեցում՝ ռադիոալիքային աբլացիայի մեթոդը, որը նոր շունչ, նոր ձեռագիր և հիվանդների կոմֆորտի տեսանկյունից կարևոր նորամուծություններ է մտցրել այս հիվանդության բուժման պրակտիկայում: Այսուհետ կարելի է ազատվել վարիկոզ հիվանդությունից ընդամենը ժամերի ընթացքում՝ ամբուլատոր պայմաններում ու տեղային անզգայացմամբ իրականացվող միջամտությամբ, որից  հետո պացիենտը ինքնուրույն իջնում է վիրահատական սեղանից ու մի քանի ժամից վերադառնում իր բնականոն ապրելակերպին՝ ինչպես ոչինչ չի էլ եղել: Կարիք չկա նաև անհանգստանալ ոտքերի կոսմետիկ տեսքի համար: Որևէ մեկը գլխի չի ընկնի, որ Ձեր ոտքերի վրա վիրահատական միջամտություն է իրականացվել: Ռադիոալիքային աբլացիայի մեթոդը վաղուց արդեն լայնորեն կիրառվում է աշխարհի մեծաթիվ երկրներում շնորհիվ բժշկական սարքավորումների ոլորտում համաշխարհային առաջատար է Medtronic ընկերության, որը գիտական լուրջ ուսումնասիրություններ է կատարում ու գիտական նվաճումները ներդնում պրակտիկ բժշկության մեջ: Medtronic ընկերությունը հայտնի է նեյրովիրաբուժության, սրտի վիրաբուժության, անոթային վիրաբուժության և մեծաթիվ այլ վիրահատական միջամտությունների համար արտադրվող սարքավորումներով ու պարագաներով: Այն պարբերաբար առաջարկում է նորագույն մեթոդներ ու սարքավորումներ, որոնք Medtronic ընկերության դիստրիբյուտոր Մեգիէլ ՍՊԸ-ն ներկրում է ՀՀ-ում ու հնարավորություն է ընձեռում նաև հայ մասնագետներին կիրառել դրանք:

Ռադիոալիքային աբլացիայի մեթոդի մանրամասների, կիրառման առավելությունների մասին զրուցել ենք  ՀՀ Առողջապահության նախարարության Անոթային վիրաբուժության գծով խորհրդատու, Վիգմոր բժշկական կենտրոնի Անոթային վիրաբուժության ծառայության ղեկավար Էդուարդ Աղիյանի հետ և Էլիտ-մեդ բժշկական կենտրոնի Անոթային վիրաբուժության ծառայության ղեկավար Գալուստ Բարաղամյանի հետ, ովքեր այսօր արդեն մեթոդը հաջողությամբ կիրառում են ՀՀ-ում՝ հատուկ վերապատրաստումներ անցնելով մի շարք արտասահմանյան կլինիկաներում, որոնք հանդիսանում են ուսուցողական բազա Medtronic ընկերության համար:

Ռադիոալիքային աբլացիայի միջոցով լուծվում են մեծ և փոքր ենթամաշկային երակների խնդիրները: Անգամ շատ մեծ տրամաչափի երակները կարելի է բուժել այս մեթոդով արագ, գրեթե անցավ ու առանց ֆորմալ հետվիրահատական շրջանի: Անոթային վիրաբույժ Գալուստ Բարաղամյանը փաստում է, որ ռադիոալիքային աբլացիայի մեթոդն ունի առաջին՝ A, աստիճանի ապացուցողական բազա, այսինքն՝ թե կլինիկորեն, թե՛ լայնածավալ հետազոտությունների արդյունքում է ապացուցել իր արդյունավետությունը ու պրակտիկությունը:

 Ինչպե՞ս մի քանի ժամում ազատվել վարիկոզից. Նոր մեթոդ ՀՀ-ումՌադիոալիքային աբլացիայի արվում է սոնոգրաֆիկ հսկողության ներքո տեղային անզգայացման պայմաններում. “Իրակացնում ենք երակի պունկցիա սոնոգրաֆիկ հսկողությամբ, անցկացնում հատուկ լարան ու դիրքավորում այն, ապա նույն սոնոգրաֆիկ հսկողությամբ կատարում ենք  տումինիսցենտ անեսթեզիա, այսինքն ներմուծում ցավազրկվող հատուկ հեղուկ երակի շուրջը, ինչի շնորհիվ ստանում ենք ադեկվատ ցավազրկում, ապահովում ենք լարանի և երակի պատի լիարժեք հպում և պաշտպանում շրջակա հյուսվածքները ջերմային վնասումից:  Քայլ առ քայլ իրակացնում ենք երակի այրում, որի հետևանքով հիվանդ երակը փակվում է: Արդյունքում ապահովում ենք արյան ճիշտ հոսքը երակային համակարգով”,- մեթոդի իրականացման գործընթացն է ներկայացնում անոթային վիրաբույժ  Էդուարդ Աղիյանը՝ հավելելով, որ այս միջամտությունը հատկապես շատ ուրախացնում է երիտասարդներին, շատ զբաղված մարդկանց, ովքեր ստիպված չեն օրերով կտրվել իրենց առօրյա կյանքից վարիկոզ հիվանդության բուժման համար, մի քանի ժամ է պետք  տրամադրել ու վերջ. “Հեշտ ընթացքով  միջամտություն, արագ ապաքինում ու վերադարձ աշխատանքին,  հրաշալի արդյունքներ ապահովում”,- մեթոդի առավելություններն է թվում էդուարդ Աղիյանը:

Այս միջամտությունն էական ևս տարբերվող կողմ ունի: Ստորին վերջույթի կոսմետիկ տեսքը պահպանվում է. «Չեն արվում մեծ կտրվածներ, արվում են շատ քիչ տեսանելի փոքրիկ կտրվածքներ 2-4 միլիմետր չափով, ու կարեր դնելու կարիք չի լինում: Ինչպես մկանային սրսկման ժամանակ մարդու մոտ սպիներ չեն լինում, նույնն էլ այս պարագայում: Ստորին վերջույթի կոսմետիկ տեսքը չի տուժում: Ընդհակառակը՝ վերանում են այտուցները, վերանում են ախտահարված հանգույցները, եթե իհարկե հիվանդի մոտ արդեն իսկ չկան մաշկի գույնի խանգարումներ»,- փաստում  է Գալուստ Բարաղամյանը:

Ոչ միայն հիվանդի համար է այս մեթոդը արդյունավետ ու թեթև, այլև այն բժիշկներին է հնարավորություն տալիս մաքսիմալ ճշգրիտ ու հեշտ տարբերակով լուծել վարիկոզ երակների խնդիրը.«Այս մեթոդի առավելությունն այն, որ սարքը ծրագրավորված է: Այսինքն է՝եթե լազերային վիրահատության ժամանակ բժիշկն ինքը պետք է հաշվի էներգիան, ջոուլները, այս դեպքում սարքն ունի գլխիկի հստակ երկարություն ու հստակ ջերմաստիճան է ապահովում անոթի ներսում: 20 վայրկյանում տաքանում է գլխիկը մինչև 120 աստիճանի ու այրում է երակը»,- նշում է բժիշկ Գ. Բարաղամյանը:

Նախավիրահատական փուլում կատարվում է դուպլեքս հետազոտություն ու երակների ճիշտ քարտեզագրում: Ճիշտ քարտեզագրումից է կախված պրոցեդուրայի հաջողությունը: Հետևաբար գործողությունը կատարող մասնագետը պարտադիր պետք է տիրապետի նաև դուպլեքս հետազոտության ու սոնոգրաֆիայի նրբություններին. «Քանի որ բաց վերքեր չկան, շատ դժվար է վիրահատել մի մարդու, որի երակային քարտեզի մասին դու պատկերացում չունես: Վիրահատության ժամանակ բժշկի աչքերը սոնոգրաֆիան է: Վիրահատվող հատվածում դու ոչինչ չես տեսնում, չես շոշափում, սոնոգրաֆիկ սարքի միջոցով միայն էկրանի վրա կարող ես տեսնել՝ ինչ է կատարվում երակում: Հետևաբար՝ եթե բժիշկը չի տիրապետում սոնոգրաֆիային, մեթոդը կիրառել չի կարող», -նշում է Գ. Բարաղամյանը:

Իհարկե ոչ մի մեթոդի արդյունավետությունը չի նշանակում, որ պետք է հերքել մյուս մեթոդների կիրառման կարևորությունը կամ ըստ իրավիճակի չկիրառել այն ամբողջ գործիքակազմը, որը կօգնի հիվանդին ապաքինվել. “Պացիենտի հետ աշխատելիս՝ ընտրում ենք այն մեթոդը, որն օգտավետ կլինի հենց նրա համար՝ հաշվի առնելով երակների անատոմիական վիճակը, ռիսկի գործոնները, հիվանդի ակնկալիքները: Ներկայացնում ենք մեթոդների առավելություններն ու ռիսկերը”- պատմում է Է. Աղիյանը: Վարիկոզ երակների բուժման պրակտիկայում ռադիոալիքային աբլացիայի մեթոդը չի կիրառվում մի քանի դեպքերում միայն. «Չենք կիրառում չափից լայն երակների դեպքում, հատկապես եթե կան անևրիզմաներ երակի բերանակցման մասում՝ այն հատվածում, որտեղ մակերասային երակը միանում է խորանիստ երակին: Միջամտությունը չկիրառելու մյուս հակացուցումը դեպքն է, երբ ցողունն այնքան ոլորուն է, որ չի ստացվում լարան անցկացնել»- նշում է  Էդուարդ Աղիյանը:

 

 Ինչպե՞ս մի քանի ժամում ազատվել վարիկոզից. Նոր մեթոդ ՀՀ-ում
Իսկ առհասարակ ինչպե՞ս կողմնորոշվել, որ առկա է վարիկոզ հիվանդություն ու բժշկին դիմելու ժամանակն է հարցին՝ Գալուստ Բարաղամյանը պատասխանում է.

«Վարիկոզ հիվանդությունը ենթամաշկային ցանցի հիվանդությունների շարքից է, որի ժամանակ ենթամաշկային երակները՝ թե՛ փոքր, թե՛ մեծ, ողկույզի նման դեֆորմացվում են: Տրափաչափով մեծանում են, առաջանում է նրանց փականային ապարատի անբավարարություն, և արտաքինից մաշկի վրա Դուք տեսնում եք լայնացած, կախված, դեֆորմացված երակային ցանց: Ստորին վերջույթների հատվածում կարմրություն, ծանրության զգացողություն, ցավ, քոր, այտուցներ, մաշկի գույնի փոփոխություններ. սրանք ևս ազդանշաններ են, որ վարիկոզ երակների խնդիր ունեք և բժշկին դիմելու անհրաժեշտություն կա»:

Վիրահատության դիմելու հարցը կախված է մի շարք հանգամանքներից. «Բուժման ընթացքը որոշվում է դուպլեքս հետազոտության միջոցով, կախված երակների տրամաչափից, կախված երակներում գոյություն ունեցող հետհոսքի տևողությունից, որոշվում է՝ հիվանդը կարիք ունի՞ վիրաբուժական միջամտության, թե՝ ոչ: Վարիկոզի ավելի բարձիթողի փուլերում առաջանում է կայուն այտուցային սինդրոմ, մաշկը դառնում է շականակագույն, մուգ գույնի, կարող են առաջանալ տրոմբոֆլեբիտներ, տարբեր գույնի մաշկաբորբեր: Վերջին փուլում պացիենտի մոտ բացվում է տրոֆիկ խոց, որը դժվար է կոնսերվատիվ թերապիայով բուժել: Շատ հաճախ մարդիկ մտածում են, որ տրոմբ ունեն, և դա համարում են ինչ-որ առանձին խնդիր, բայց  անհարժեշտ է հասկանալ, որ եթե Ձեզ մոտ տրոմբոֆլեբիտ է առաջացել, ուրեմն՝ պատճառ պետք է լինի: Պատճառը շատ դեպքերում վարիկոզ հիվանդությունն է»- ասում է նա:

Միշտ չէ, որ վարիկոզ հիվանդությունից հնարավոր է խուսափել, սակայն արտահայտման ձևերն ու պատճառներն իմանալը կարող են օգնել զգոն լինել, հատկապես, որ այսօր կարելի է խնդրից շատ հեշտ ազատվել:

Մեր զրուցակիցները ուրախությամբ նշում են, որ մեթոդի պրակտիկությունը ու արդյունավետությունը արդեն իսկ մեծ հետաքրքրություն է առաջացրել պացիենտների շրջանում, շատերն են նախընտրում այս մեթոդով վիրահատվել, երբ իմանում են, որ այդքան հեշտ կարող են ազատվել վարիկոզից: Ու հենց մեթոդի գրանցած մեծ հաջողություններն են համոզվածության հիմքը, որ ռադիոալիքային աբլացիան շուտով ունենալու էլ ավելի լայն կիրառում ՀՀ-ում:

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Սրտի անոթների շունտավորում. armeniamedicalcenter.am
Սրտի անոթների շունտավորում. armeniamedicalcenter.am

Շունտավորումը վիրահատական միջամտություն է, երբ ախտահարված անոթում դրվում է բնական կամ արհեստական շունտ-անոթ՝ արյան շրջանառությունը կարգավորելու համար...

Սրտի անոթների ստենտավորում․ հարցազրույց ինտերվենցիոն սրտաբան Պողոս Սարգիսյանի հետ. armeniamedicalcenter.am
Սրտի անոթների ստենտավորում․ հարցազրույց ինտերվենցիոն սրտաբան Պողոս Սարգիսյանի հետ. armeniamedicalcenter.am

Ինչո՞ւ է սրտամկանի անոթների ստենտավորումն արդիական։

Կորոնար անոթների ստենտավորումն արդիական խնդիր է, քանի որ սրտի անոթների խցանումը  թրոմբով, և դրա արդյունքում զարգացող սրտամկանի ինֆարկտն ամբողջ աշխարհում...

Ստորին վերջույթների անոթների շունտավորում. armeniamedicalcenter.am
Ստորին վերջույթների անոթների շունտավորում. armeniamedicalcenter.am

Վարիկոզ հիվանդությունից զատ, կան այլ ախտաբանական վիճակներ ևս, երբ զգալիորեն նեղանում են ստորին վերջույթների անոթները: Արդյունքում վատանում է ոտքերի հյուսվածքների սնուցումը...

Սրտի վնասվածք. armeniamedicalcenter.am
Սրտի վնասվածք. armeniamedicalcenter.am

Սրտի վնասվածքը պերիկարդի, սրտամկանի, հաղորդչական ուղիների վնասումն է՝ մեխանիկական ազդակի հետևանքով։

Մեխանիկական ազդակնեը տարբեր են` ծակող կտրող գործիքներ, հրազեն, սրտի ուղղությամբ...

Զարկերակային ճնշման օրվա մոնիթորինգ. armeniamedicalcenter.am
Զարկերակային ճնշման օրվա մոնիթորինգ. armeniamedicalcenter.am

Օրվա ընթացքում զարկերակային ճնշման մոնիթորինգն ախտորոշման մեթոդ է, որը հնարավորություն է տալիս արյան ճնշումը որոշել 24 ժամվա ընթացքում և ավելի ճիշտ գնահատել բուժառուի վիճակն ու առկա հիվանդության...

Ախտորոշում
ԵՊԲՀ. Զարկերակային գերճնշում ունեցող մարդկանց շուրջ կեսը տեղյակ չէ դրա մասին
ԵՊԲՀ. Զարկերակային գերճնշում ունեցող մարդկանց շուրջ կեսը տեղյակ չէ դրա մասին

«Հերացի» վերլուծականը շարունակում է հրապարակումները` նվիրված առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններին:

 

Այսօրվա նյութը վերաբերվում է զարկերակային գերճնշմանը...

Թերապիա
Հոլտերի մոնիթորինգ
Հոլտերի մոնիթորինգ

Հոլտեր մոնիթորինգը երկարատև էլեկտրասրտագրության (ԷՍԳ) ժամանակ սրտի աշխատանքը գրանցվում է 24 (երբեմն՝ 48-72) ժամվա ընթացքում: Այդ ընթացքում սրտի կծկումների թիվը հասնում է մոտավորապես...

Ախտորոշում
Խոլեսթերինի ռիսկերը և գենդերային տարբերությունները. armeniamedicalcenter.am
Խոլեսթերինի ռիսկերը և գենդերային տարբերությունները. armeniamedicalcenter.am

Բարձր խոլեսթերինի ռիսկի մակարդակները տարբեր են՝ կախված տարիքից և սեռից: Առողջ սիրտը երկար ու առողջ կյանքի շարժիչ ուժերից է: Թե՛ տղամարդիկ և թե՛ կանայք կարող են ունենալ խոլեսթերինի բարձր...

Զարկերակային գերճնշում. nairimed.com
Զարկերակային գերճնշում. nairimed.com

Զարկերակային գերճնշումը (ԶԳ) տարածված, հանրային առողջության համար լուրջ խնդիր ներկայացնող սիրտ-անոթային հիվանդություն է...

Ո՞ր դեպքերում և ինչպե՞ս է կատարվում սրտի անոթների ստենտավորումը
Ո՞ր դեպքերում և ինչպե՞ս է կատարվում սրտի անոթների ստենտավորումը

«Արամյանց» ԲԿ ընդհանուր և ինվազիվ սրտաբանական բաժանմունքը վերաբացումից հետո աշխատում է ժամանակակից տեխնիկական հագեցվածությամբ: Նորացվել է գործիքակազմը: Աշխատում են շուրջօրյա, շտապ կարգով...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Զարկերակային հիպերտենզիա. armeniamedicalcenter.am
Զարկերակային հիպերտենզիա. armeniamedicalcenter.am

Զարկերակային հիպերտենզիան /ԶՀ/ 140/90 մմ. սնդ․ սյուն և ավելի զարկերակային ճնշման բարձրացումն է:

Այս վիճակի տեսակներից մեկը էսենցիալ հիպերտենզիան է /հիպերտոնիկ հիվանդությունը/...

Հաճախասրտություն. armeniamedicalcenter.am
Հաճախասրտություն. armeniamedicalcenter.am

Հաճախասրտությունը՝ տախիկարդիան, սրտային ռիթմի տարածված խանգարում է, նրա հաճախացումը /հաճախ մեկ րոպեում 90-ից ավելի սրտի կծկումներով/...

Ինչպիսի՞ զարկերակային ճնշման դեպքում պետք է բուժվել. nairimed.com
Ինչպիսի՞ զարկերակային ճնշման դեպքում պետք է բուժվել. nairimed.com

Զարկերակային գերճնշմամբ տառապում է յուրաքանչյուր հինգերորդ մարդը, իսկ 50 տարի հետո՝ յուրաքանչյուր երկրորդը։ Այդ վիճակից լիովին ազատվել հնարավոր չէ, սակայն անպայման պետք է սեփական ճնշումը վերահսկել...

Մագիստրալ անոթների դուպլեքս հետազոտություն. հարցազրույց սոնոգրաֆիստ Հասմիկ Օհանյան. armeniamedicalcenter.am
Մագիստրալ անոթների դուպլեքս հետազոտություն. հարցազրույց սոնոգրաֆիստ Հասմիկ Օհանյան. armeniamedicalcenter.am

Անոթների դուպլեքս կամ տրիպլեքս ուլտրաձայնային սքանավորումը ախտորոշման նորագույն մեթոդներից է: Այն հնարավորություն է տալիս ստանալ անոթների երկչափ պատկեր, որի հիման վրա անոթային բոլոր ախտաբանությունների...

Ախտորոշում
Նախասրտերի շողացում և թրթռում (շողացող առիթմիա). nairimed.com
Նախասրտերի շողացում և թրթռում (շողացող առիթմիա). nairimed.com

Շողացող առիթմիան անկանոն, հաճախացած սրտխփոցն է, որը կարող է բարձրացնել կաթվածի, սրտային անբավարարության և այլ սիրտ-անոթային բարդությունների ռիսկը։ Տվյալ վիճակը նախասրտերի՝ սրտի երկու վերին...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ