Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Ստոծանու կերակրափողային բացվածքի ճողվածք. izmirlianmedicalcenter.com
Տեղի է ունենում կերակրափողի ներորովայնային հատվածի, ստամոքսի սկզբնական հատվածի, իսկ երբեմն էլ բարակ աղու մի մասի տեղաշարժ կրծքավանդակի խոռոչ :
Ռիսկի գործոնները
Հիվանդության հիմնական պատճառներն են՝ ստոծանու բացվածքում կերակրափողն անշարժացնող կապանների թուլությունը, ներորովայնային ճնշման բարձրացումը, ստամոքսի շարժողական ֆունկցիայի խանգարումը: Հիվանդացության դեպքերի կեսից ավելին հայտնաբերվում է տարեց մարդկանց մոտ՝ 55-60 տարեկան հասակում, ինչը պայմանավորված է, մասնավորապես, կապանային համակարգի թուլացման բնական գործընթացով:
Ախտանիշները
Բութ, ճնշող ցավ սրտգդալի շրջանում, որը տարածվում է կերակրափողի ուղղությամբ և ճառագայթում դեպի միջթիակային շրջան: Հիմնականում առաջանում է սննդի ընդունումից հետո, ծանրաբեռնվածության, հազի ժամանակ, պառկած դիրքում:
Հաճախ հիվանդությունը զարգանում է անախտանիշ և հայտնաբերվում է պատահաբար՝ կերակրափողի կամ ստամոքսի ռենտգենաբանական հետազոտության ժամանակ:
Ախտորոշումը
Հիմնված է կլինիկական պատկերի և ռենտգեն ախտորոշման տվյալների հիման վրա:
Բուժումը
Ախտանիշների բացակայության դեպքում բուժում չի պահանջվում: Խորհուրդ է տրվում հետևել սննդակարգին. կարևոր է բացառել ճարպակալումը, քանի որ այն նպաստում է ներորովայնային ճնշման բարձրացմանը: Հիվանդության ախտանիշների առաջացման դեպքում թերապևտի կամ գաստրոէնտերոլոգի կողմից նշանակվում է դեղորայքային կոնսերվատիվ բուժում՝ ստամոքսի մոտորիկան նորմալացնելու նպատակով: Ճողվածքի մեծ չափերի դեպքում, կերակրափողում խոցերի առկայության և բուժման անարդյունավետության դեպքում հիվանդին խորհուրդ է տրվում վիրահատություն, որն իրականացվում է լապարասկոպիկ եղանակով:
Հսկողությունը
Հսկվում են թերապևտի, ընդհանուր պրակտիկայի բժշկի, գաստրոէնտերոլոգի մոտ: Տարեկան մեկ անգամ ցուցված է գաստրոսկոպիա:
Կարդացեք նաև
Աղիների միկրոֆլորան աղեստամոքսային համակարգի առողջության գրավականն է:
Աղիների բակտերիաները սնվում են բջջանքով և սննդային թելիկներով...
Լակտոզայի անընկալությունը սննդային անընկալության տեսակ է, որի դեպքում մարդը չի կարողանում մարսել, կամ վատ է ընդունում կաթը և կաթնամթերքը...
Ապենդիցիտը հիվանդություն է, երբ ապենդիքսը՝ կույր աղու ելունը, որը գտնվում է որովայնի ստորին աջ շրջանում, բորբոքվում է և այտուցվում։ Ապենդիցիտը կարող է արտահայտվել ցանկացած տարիքում, բայց ավելի հաճախ...
Այրոցը հաճախ դիտվում է ստամոքսի և 12-մատնյա աղու խոցային հիվանդության, քրոնիկ խոլեցիստիտի, լեղաքարային հիվանդության, դիաֆրագմայի կերակրափողային բացվածքի ճողվածքի ժամանակ...
Հիպերբիլիռուբինեմիան արյան մեջ բիլիռուբինի մեծ քանակն է, որն արտաքինից արտահայտվում է մաշկի նորմալ գույնի փոփոխությամբ: Նորմայում արյան մեջ այդ պիգմենտի քանակը չպետք է գերազանցի 20,5 մկմոլ/լ-ը...
Կերակրափողի ինքնաբուխ պատռվածքը եզակի հանդիպող հիվանդություն է, որը կլինիկորեն դրսևորվում է Մակլերի տրիադայով...
Ռեֆլյուքս կոչվում է տարբեր հեղուկների հետադարձ հոսքը. տվյալ դեպքում` ստամոքսից կերակրափող։ Գոյություն ունի նաև գազային ռեֆլյուքս (հետհոսք)՝ ստամոքսի մասսամբ կարծր կամ` հաճախ, հեղուկ պարունակության...
Ի՞նչ վարակ է հելիկոբակտեր պիլորին:
Հելիկոբակտեր պիլորին գրամ բացասական միկրոբ է, ունի պարույրաձև տեսք և ապրում է ստամոքսաելքի շրջանում...
Լյարդի ճարպային հեպատոզը հիվանդություն է, որի դեպքում լյարդի բջիջներում տեղի է ունենում ճարպի ավելցուկային կուտակում: Դա հավաքական հասկացություն է, և իր մեջ ներառում է երկու ախտաբանական վիճակ...
Կոլոնոսկոպիան էնդոսկոպիկ հետազոտություն է, որը նախատեսված է հետազոտելու հաստ աղիքային համակարգը՝ հետանցքից մինչև կույր աղու գմբեթ, երբեմն մինչև բարակ աղու վերջին հատված՝ իլեուս...
Լյարդի ցիռոզը լյարդի տարբեր քրոնիկ հիվանդությունների վերջնական փուլն է: Այն ախտորոշվում է, երբ լյարդի բջիջներում (հեպատոցիտներ) փոփոխությունները դառնում են անվերադարձ: Լյարդի բջիջները քայքայվում են...
Ի՞նչ է հետազոտում էնդոսկոպիան:
Էնդոսկոպիան հետազոտության եղանակ է, որ օգնությամբ հետազոտում են ամբողջ մարսողական համակարգը...
Դարեր շարունակ մարդկանց հետաքրքրել է զկռտոցի պատճառը, նրանք փորձել են բացատրություններ տալ, ոմանք` խելամիտ, ոմանք՝ հորինված...
Որդանման ելունը կույր աղու թերաճած ելունն է, որն իր ձևով որդ է հիշեցնում: Մինչև վերջերս այն համարվում էր մարդու օրգանիզմի ավելորդ մաս, որից միայն տհաճություններ կարելի էր սպասել։ Հենց այդ պատճառով տարբեր...
Լյարդի ցիռոզը (cirhosis hepatis) քրոնիկ կլինիկաախտաբանական ախտահարում է, որը զարգանում է լյարդի պարենխիմայում ինտերստիցիալ տիպի մատրիքսի շարունակական կուտակման հետևանքով: Ցիռոզը համարվում է...
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MY8P5Eap' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384