Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն

Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս. izmirlianmedicalcenter.com

Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս. izmirlianmedicalcenter.com

Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսը վիճակ է, որի ժամանակ ստամոքսի պարունակության ռեֆլյուքսը (հետ լցվելը) կերակրափող ուղեկցվում է հիվանդին անհանգստացնող ախտանիշների առաջացմամբ և/կամ բարդությունների զարգացմամբ: Հիվանդության զարգացման հիմքում ընկած է հակառեֆլյուքսային պատնեշի անբավարարությունը:

Ռիսկի գործոններն են.

  •     Նորմայից բարձր մարմնի զանգվածի ինդեքսը, ճարպակալումը,
  •     Հղիությունը,
  •     Ստոծանու կերակրափողային բացվածքի ճողվածքը,
  •     Ծանրաբեռնված ընտանեկան անամնեզը,
  •     Կերակրափողի սեղմանի վրա բացասաբար ազդող դեղամիջոցների ընդունումը ,
  •     Գազագոյացման բերող մթերքների չարաշահումը,
  •     Փորկապությունները:


Կլինիկական  դրսևորումները.

  • Կերակրափողային՝ այրոց (հետկրծոսկրային շրջանում այրոցի զգացում), հետհոսք (թթու, դառնահամ, սննդային գղտոց), հետկրծոսկրային շրջանի ցավ:
  • Արտակերակրափողային՝ ռեֆլյուքս բնույթի հազ, ռեֆլյուքս ծագման բրոնխիալ ասթմա, լարինգիտ, ֆարինգիտ, սինուսիտներ, ստոմատիտ, ատամի էմալի էրոզիա, միջին ականջի  կրկնվող բորբոքում:


Ախտորոշումը

Ախտորոշման նպատակով իրականացվում է էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա, ցուցումների դեպքում կատարվում է նաև կերակրափողի լորձաթաղանթի բիոպսիա:

Ինչպես նաև հնարավոր է հետևյալ ախտորոշիչ հետազոտությունների նշանակում.

  • Կերակրափողի, ստամոքսի ռենտգենաբանական հետազոտում (ստոծանու կերակրափողային ճողվածքի հայտնաբերման նպատակով),
  • Կերակրափողի շուրջօրյա рН-ի չափում և մանոմետրիա:


Բուժումը

Չբարդացված դեպքերում իրականացվում է ամբուլատոր:

Ցուցված է հետևել սննդակարգին.

  • Հրաժարվել այրոց և արտահայտված գազագոյացում առաջացնող սննդի ընդունումից,
  • Չափաբաժնի ծավալի նվազեցում (կոտորակային սնուցում),
  • Սննդի վերջին ընդունումը  պետք է լինի քնելուց առնվազն 2 ժամ առաջ:


Ցանկալի է քաշի նվազեցում (մարմնի ավելցուկային քաշի (ՄԶԻ 25 կգ/մ 2  -ից ավելի) և ճարպակալման դեպքում ): Անհրաժեշտ է վերացնել ներորովայնային ճնշման բարձրացմանը նպաստող գործոններն ու վիճակները. որովայնային ճարպակալում, քրոնիկական փորկապություն, մետեորիզմ:

Հիվանդին օգնում է մահճակալի գլուխը բարձրացված դիրքով քունը:

Նշանակվում է հակասեկրետորային բուժում՝ անհատական  բուժման տևողությամբ և արդյունավետ դեղաչափի ընտրությամբ, ինչպես նաև ախտանիշային բուժում:

Հսկողությունը

Գաստրոէնտերոլոգի խորհրդատվությունը ցուցված է ձևաբանորեն հաստատված Բարրետի կերակրափողի դեպքում, գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդության կրկնվող ընթացքի դեպքում, դեղորայքային բուժման անարդյունավետության դեպքում:

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Կոլոնոսկոպիա. oncology.am
Կոլոնոսկոպիա. oncology.am

Հաստ աղու ներքին մակերեսի վիզուալ հետազոտման եղանակ է, որն իրականացվում է հատուկ ճկուն էնդոսկոպի օգնությամբ...

Ախտորոշում
Ստոծանու կերակրափողային բացվածքի ճողվածք. izmirlianmedicalcenter.com
Ստոծանու կերակրափողային բացվածքի ճողվածք. izmirlianmedicalcenter.com

Տեղի է ունենում կերակրափողի ներորովայնային հատվածի, ստամոքսի սկզբնական հատվածի, իսկ երբեմն էլ բարակ աղու մի մասի տեղաշարժ կրծքավանդակի խոռոչ ...

Որովայնի փքվածություն. izmirlianmedicalcenter.com
Որովայնի փքվածություն. izmirlianmedicalcenter.com

Ախտանիշ, որ հանդիպում է բարակ աղու մի շարք հիվանդությունների, ինչպես նաև որոշ ֆունկցիոնալ հիվանդությունների դեպքում։ Այս երևույթը պայմանավորված է բարակ աղիում ավելցուկային գազագոյացմամբ...

Ի՞նչ խմել այրոցի ժամանակ. izmirlianmedicalcenter.com
Ի՞նչ խմել այրոցի ժամանակ. izmirlianmedicalcenter.com

Հաճախակի այրոցը կարող է գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդության ախտանշան լինել: Կերակրափողի լորձաթաղանթի և ստամոքսից կերակրափող թափանցած աղաթթվի, պեպսինի, լեղաթթուների, ենթաստամոքսային գեղձի ֆերմենտների անմիջական...

Սնունդը և առողջությունը
Ստամոքսի խնդիրների հոգեսոմատիկ պատճառները. armeniamedicalcenter.am
Ստամոքսի խնդիրների հոգեսոմատիկ պատճառները. armeniamedicalcenter.am

Երբ ցավում է ստամոքսը, բոլոր ցանկությունները վերանում են, որովհետև համեղ կերակուրներ վայելելը մարդու համար ամենակարևոր հաճույքներից է: Իսկ ստամոքսի խնդիրների ժամանակ նա զրկվում է այդ հաճույքից...

ՖԻԲՐՈՍԿԱՆԱՎՈՐՈՒՄ. ԼՅԱՐԴԻ ՑԻՌՈԶԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄ ԵՎ ՖԻԲՐՈԶԻ ԱՍՏԻՃԱՆԻ ՈՐՈՇՈՒՄ «ՆԱԻՐԻ» ԲԿ-ՈՒՄ. nairimed.com
ՖԻԲՐՈՍԿԱՆԱՎՈՐՈՒՄ. ԼՅԱՐԴԻ ՑԻՌՈԶԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄ ԵՎ ՖԻԲՐՈԶԻ ԱՍՏԻՃԱՆԻ ՈՐՈՇՈՒՄ «ՆԱԻՐԻ» ԲԿ-ՈՒՄ. nairimed.com

Նաիրի ԲԿ-ում կիրառվում է ոչ ինվազիվ եղանակով լյարդի ցիռոզի հայտնաբերման և ֆիբրոզի աստիճանի որոշման նոր մեթոդ՝ ֆիբրոսկանավորում, որն հանդիսանում է լյարդի բիոպսիայի այլըտրանքային եղանակ...

Ախտորոշում Ուռուցքաբանություն Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Ե՞րբ և ինչո՞ւ է առաջանում սրտխառնոց. ankakh.com
Ե՞րբ և ինչո՞ւ է առաջանում սրտխառնոց. ankakh.com

Այս տհաճ երևույթը ծանոթ է յուրաքանչյուրին: Սրտխառնոցց անհանգստության ու անհամարության անսովոր զգացում է ստամոքսի շրջանում:
Երբ մեքենայով տարածություն անցնելուց ու թռիչքի ժամանակ է սրտխառնոց առաջանում, դա մի բան է...

Էնդոսկոպիան գաստրոէնտերոլոգիայում. հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com
Էնդոսկոպիան գաստրոէնտերոլոգիայում. հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com

1. Ի՞նչ է էնդոսկոպիան:

Էնդոսկոպիան օպտիկական գործիքի միջոցով ներքին օրգանների պատերի ուսումնասիրությունն է...

Լեղաքարային հիվանդություն. բժիշկ-սոնոգրաֆիստ Լուսինե Թանանյան (տեսագրություն)
Լեղաքարային հիվանդություն. բժիշկ-սոնոգրաֆիստ Լուսինե Թանանյան (տեսագրություն)

Ո՞րն է լեղաքարային հիվանդության առաջացման հիմնական պատճառը, ինչպե՞ս ճիշտ բուժել լեղաքարային հիվանդությունը, ինչպիսի՞ ախտանշանների դեպքում դիմել բժշկի և ի՞նչ հետևանքներ կարող են առաջացնել քարերը...

Բժշկի ընդունարանում Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Արտալյարդային լեղուղիների քաղցկեղ. oncology.am
Արտալյարդային լեղուղիների քաղցկեղ. oncology.am

Արտալյարդային լեղուղիների քաղցկեղը երկար ժամանակ կարող է ընթանալ անախտանիշ: Դա բավականին հազվադեպ հիվանդություն է, որը հանդիպում է չարորակ ուռուցքով հիվանդների 1%-ի մոտ: Ուռուցքը...

Ուռուցքաբանություն
Հաստ աղիքի պոլիպները և բարորակ ուռուցքները. izmirlianmedicalcenter.com
Հաստ աղիքի պոլիպները և բարորակ ուռուցքները. izmirlianmedicalcenter.com

Պոլիպը լորձաթաղանթի մակարդակից վեր գեղձային էպիթելի ծավալվելն է լայն սնկանման կամ ճյուղավորված նեղ ոտիկի, երբեմն էլ լայն հիմքի վրա...

Ուռուցքաբանություն
Ինչպե՞ս պայքարել փորկապության դեմ տնային պայմաններում. 168.am
Ինչպե՞ս պայքարել փորկապության դեմ տնային պայմաններում. 168.am

Փորկապության դեպքում աղիները դժվարությամբ են ազատվում արգասիքներից։ Դա կարող է տեղի ունենալ մի խումբ պատճառներով։ Այս խնդիրը չի կարելի անուշադրության մատնել, քանի որ իրավիճակը կարող է ավելի բարդանալ...

Սնունդը և առողջությունը Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Խորհուրդներ այրոցից ազատվելու համար. 168.am
Խորհուրդներ այրոցից ազատվելու համար. 168.am

Fabiosa.com-ը գրում է, որ, եթե շաբաթվա ընթացքում մեկից ավելի անգամ այրոց եք ունենում, հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը։ Այս խորհուրդները կօգնեն կանխարգելել դրա առաջացումը...

Հաստ աղիքի քաղցկեղ. izmirlianmedicalcenter.com
Հաստ աղիքի քաղցկեղ. izmirlianmedicalcenter.com

Հաստ աղիքի (կոլոռեկտալ) քաղցկեղը միավորում է կույր աղիքի, խթաղու, ուղիղ աղիքի, ինչպես նաև հետանցքային ուղու տարբեր ձևի, տեղակայման և հյուսվածքաբանական կառուցվածքի չարորակ էպիթելային ուռուցքները...

Ուռուցքաբանություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ